Լրահոս
Օրվա լրահոսը

Կռվի կամ կոնֆլիկտի բացակայությունը իրեն անհանգստացնու՞մ է, թե՞ հակամարտության ավարտը խանգարել է կուլիսներում ռևանշիստական նոր դերեր խաղալ. Ջուլիետա Ազարյանը` Ռոբերտ Քոչարյանին

Հոկտեմբեր 07,2025 23:23 Share
Աջակցեք aravot.am-ին

«Քոչարյանի քաղաքական միտքը, ինչպես միշտ, շեղվել է տրամաբանության ուղեծրից ու մի տեղ էլ հատել է հասարակածը։

Պատկերացնու՞մ եք, ասում է՝ «Դա խաղաղության փաստաթուղթ չէ, դա պարզապես զինադադարի մասին է»։

Լավ, ասենք թե հիփոթետիկ՝ այդ փաստաթուղթը միայն զինադադարի մասին է։ Լավ , իսկ ո՞րն է խնդիրը։

Կռվի կամ կոնֆլիկտի բացակայությունը իրեն անհանգստացնու՞մ է, թե՞ հակամարտության ավարտը խանգարել է կուլիսներում ռևանշիստական նոր դերեր խաղալ։

Երբ մարդու քաղաքական լոյալությունը սահմանափակվում է միայն կոնֆլիկտով սնվելու կարողությամբ, խաղաղությունը կամ իր ասած զինադադարը դառնում է ահաբեկչության նման մի բան, ու բնականաբար, խաղաղությունը՝ ուղղակի աննկատ տեղ-տեղ էլ անցնող իրադարձություն»։

 

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ջուլիետա Ազարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել