Օրվա լրահոսը
ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՈՒՐՍ ԷԻՆՔ
«Առավոտի» նվաճած մրցանակների թանգարանը հարստացավ եւս մեկով: Շաբաթ օրը «Առավոտի» թիմը հաղթող դարձավ «Play City» ժամանցի կենտրոնի կազմակերպած ԶԼՄ-ների միջեւ բոուլինգի մրցաշարում: Մեկս՝ մյուսով: «Play City»-ի այս մրցումը «Կորպորատիվ մրցույթներ» ծրագրի բաղկացուցիչ մասն է, որին հերթով մասնակցում են տարբեր ոլորտներ ներկայացնող կազմակերպություններ: Նախաձեռնությունը մշակված է ամբողջ 2010 թվականի համար եւ կրում է «Հայաստանում սպորտի եւ
Արցախը՝ Արցախի ազատագրության մասին
Լույս է տեսել Արցախ Բունիաթյանի «Դաշտային հոսպիտալ (Մարտակերտ-Օմար, հունվար-մարտ, 1994թ.)» վավերագրության 6-րդ գիրքը: Այն արցախյան պատերազմի փաստագրությունն է՝ «Արյունոտ օրեր» եւ «Արյան գինը» գրքերի շարունակությունը: Գիրքը՝ որպես վավերագրություն, ընթերցողին է ներկայացվում այնպես, ինչպես գրվել է վիրաբույժ- գրող հեղինակի կողմից, այսինքն՝ օրագրի տեսքով: Հեղինակը նպատակահարմար չի գտել հետագայում էլ խմբագրել այն՝ անխաթար պահելու համար ապրումը, օրը,
Մշակույթ, խլացուցիչ եւ թունաքիմիկա՞տ
Մամուլում տեղեկատվություն էր տպագրվել այն մասին, որ մշակույթի նախարարությունը անցած տարի դեկտեմբերի 15-ին որոշել էր մինչեւ նույն ամսվա 30-ը պետբյուջեի միջոցներից 11,6 մլն դրամ ծախսել: Ընդ որում, նախարարությունն այդ գումարով բջջային կապի խլացուցիչներով է ապահովել Ազգային օպերային թատրոնն ու «Արամ Խաչատրյան» համերգասրահը, դրանց ձեռքբերումը հիմնավորելով նշյալ դահլիճներում պետական նշանակության միջոցառումների անցկացմամբ: Բջջային կապի խլացուցիչների գնումը
ՀԱՂԹՈՂ ԵՐԳ՝ ՊԼՅՈՒՍ ՄԻ ՔԻՉ ԱՐԵՎԵԼՔ
Երգչուհի Եվա Ռիվասն ու կոմպոզիտոր Արմեն Մարտիրոսյանը վստահ են «Ծիրանի կորիզի» հաջողությանը Տեղեկացրել էինք, որ երգչուհի Եվա Ռիվասն արդեն Հայաստանում է եւ պատրաստվում է «Եվրատեսիլ 2010» միջազգային մրցույթի ներընտրական փուլին: Հիշեցնենք, որ նա ներկայացնելու է «Apricot stone» (ծիրանի կորիզ) երգը, որի երաժշտության հեղինակն է կոմպոզիտոր Արմեն Մարտիրոսյանը, խոսքերինը՝ Կարեն Կավալերյանը, իսկ գործիքավորումը Արա Թորոսյանինն է
ՆՈՐ ԶՈՀԵՐՆ ԱՖՂԱՆՍՏԱՆՈՒՄ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ ԵՆ
Աֆղանստանի հարավում գտնվող հարյուրավոր բնակավայրեր ամայացել են այն բանից հետո, երբ հայտնի է դարձել թալիբների դեմ լայնամասշտաբ գործողություններ իրականացնելու ծրագրի մասին: BBC-ի մատուցմամբ՝ ծրագրով նախատեսված գործողությունների իրականացման հստակ ժամկետ չի նշվում, բայց վերջին մի քանի օրերին ՆԱՏՕ-ի ուղղաթիռները Մարջա քաղաքի շրջանում քաղաքը լքելու կոչ պարունակող թռուցիկներ էին տարածել: 35 հազար մարդ արդեն տեղափոխվել է հարեւան
ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ՀԱՇՏԵՑՆԵԼ «ՀԱՄԱՍ»-ԻՆ ԵՎ «ՖԱՏԽԻՆ»
Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» շարժման քաղբյուրոյի ղեկավար Հալեդ Մաշաալը (նկարում՝ ձախից) երեկ պաշտոնական այցով ժամանել է Մոսկվա: Օդակայանից նա ու իրեն ուղեկցող պատվիրակության անդամները ուղեւորվել են Ռուսաստանի ԱԳ նախարարություն, որտեղ բանակցություններ են տեղի ունենալու Մաշաալի եւ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի միջեւ: ԼՁԸՀ-ՁԸհհ-ի մատուցմամբ, բանակցությունների հիմնական թեման լինելու է «ՀԱՄԱՍ» եւ «Ֆատխ» շարժումների միջեւ առկա
ԱՄՆ-ՈՒՄ ՊԱՅԹԵԼ Է ՆՈՐ ԿԱՌՈՒՑՎՈՂ ՄԻ ՋԵՐՄԱԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆ
Միացյալ Նահանգների Քոննեքթիկութ նահանգում գտնվող Միդլթաուն քաղաքում, «Kleen Energy» ընկերությանը պատկանող կառուցվող ջերմաէլեկտրակայանում գազատարի հզոր պայթյուն է տեղի ունեցել, որի արդյունքում շենքում մեծ հրդեհ է բռնկվել ու զոհվել է ամենաքիչը 5 մարդ, կան նաեւ տասնյակ վիրավորներ: Տեղի հրշեջ ծառայության տվյալներով՝ պայթյունի պահին կայանում գտնվել է մոտ 50 մարդ: «Շատ հավանական է, որ շենքի ավերակների տակ
Կոստա-Ռիկան կին նախագահ ունի
Կոստա-Ռիկայում տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքում այդ երկրի պատմության մեջ առաջին անգամ նախագահ է ընտրվել կին թեկնածու: ՀԼԸ-ծՏՉՏրՑՌ-ի մատուցմամբ, իշխող ձախակողմյան Ազգային ազատագրության կուսակցության թեկնածու, 50-ամյա Լաուրա Չինչիլիա Միրանդան վստահ հաղթանակ է տարել ընտրություններում: Երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերջին տվյալներով, արձանագրությունների 11,35%-ի ամփոփման արդյունքում Չինչիլիան հավաքել է 48,66% քվե: Նրա կողմնակիցներն արդեն դուրս են եկել
Իրանը արեւմուտքի համար դարձել է «կարմիր լաթ»
Իրանում զենիթա-հրթիռային համալիր են մշակել, որն իր պարամետրերով «ոչ միայն չի զիջում, այլ նույնիսկ գերազանցում է ռուսական հակաօդային պաշտպանության C-300 համակարգը»: Ըստ news.am-ի՝ այդ մասին իրանական ԻՌՆԱ գործակալությանը հայտնել է Իրանի զինվորական հրամանատարության ներկայացուցիչ Խեշմաթոլլա Քասիրին: Նրա խոսքով, իրանցի մասնագետների կողմից ստեղծված նոր համալիրը մոտ ապագայում կներդրվի Իրանի բանակում: «Այդ նախագիծը, որն իրականացվում է զինված
ԱՌԱՋԱՏԱՐԸ ՅԱՆՈՒԿՈՎԻՉՆ Է
Ուկրաինական ընդդիմության առաջնորդ, «Ռեգիոնների կուսակցության» ղեկավար Վիկտոր Յանուկովիչը իրեն հայտարարել է փետրվարի 7-ին Ուկրաինայում տեղի ունեցած նախագահական ընտրությունների հաղթող, ինչը, ընտրությունների նախնական արդյունքների համաձայն, հաստատել է նաեւ երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Ուկրաինայի նախագահի ընտրությունների երկրորդ փուլին մասնակցած երկու թեկնածուների՝ Վիկտոր Յանուկովիչի եւ վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի ստացած քվեների միջեւ առկա տարբերությունն աննշան է, բայց, ԿԸՀ-ի տվյալներով՝
«Հայաստանը հետ չմնաց ուրիշ երկրներից»
Հայկական աստղագիտության միավորման համանախագահ Արեգ Միքայելյանի կարծիքով, 2009-ը աստղագիտության համար լավ տարի էր: «Առավոտը» նախորդ ողջ տարվա ընթացքում բազմիցս անդրադարձել է 2009-ին ողջ աշխարհում նշվող Աստղագիտության միջազգային տարվա (ԱՄՏ) կապակցությամբ Հայաստանում անցկացվող միջոցառումներին: Մեր խնդրանքով Հայկական աստղագիտության միավորման համանախագահ Արեգ Միքայելյանն ամփոփեց ԱՄՏ արդյունքները: Պարոն Միքայելյանի խոսքերով՝ թեեւ նախորդ տարիներին էլ աստղագիտությունը զարգացնելու նպատակով միջոցառումներ
ՃԱԿԱՏՈՎ ՊԱՏ ՔԱՆԴՈՂՆԵՐԸ
ԱՄՆ-ում ուսանած հայաստանյան կադրերը իրենց միությունը ստեղծեցին Շաբաթ օրը «Կոնգրես» հյուրանոցում հավաքվել էին մի խումբ մարդիկ, որոնց միավորում էր ԱՄՆ-ի տարբեր կրթական հաստատություններում մասնագիտական կրթություն ստանալը կամ մասնագիտական հմտությունների կատարելագործումը: ԱՄՆ-ում կրթություն ստացած անձինք որոշել են հիմնել իրենց միությունը, որը կկոչվի «Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիա» հ/կ: Հիմնելով հ/կ-ն՝ նրանք միաժամանակ ընդունեցին իրենց նորաստեղծ կազմակերպության կանոնադրությունը,
Ինչո՞ւ պէտք է վերադառնալ դասական ուղղագրութեանը
Այս յօդուածաշարը համարւում է լեզուապահպանական հարցերի վերաբերեալ ՀՀ Սփիւռքի նախարարին ուղղուած բաց նամակիս (տես «Առաւօտ», 2 ապրիլի 2009թ.) առթիւ ստացուած մասնագիտական կարծիքների պատասխանը: Սակայն իրականում դա ուղղուած է ոչ միայն դասական ուղղագրութեան մասին բացասական կարծիք արտայայտող լեզուաբաններին, այլեւ բանասիրական կրթութեամբ մեր նախագահին, մտաւորականութեանը, մանկավարժներին եւ ուսանողութեանը: Յօդուածաշարի նպատակն է հայաստանաբնակ մեր հայրենակիցներին ներկայացնել ուղղագրական հիմնախնդրի
«ԴԱԴԱՐՈՒՄ ԵՆՔ ՊԱՀԱՆՋԱՏԵՐ ԼԻՆԵԼ»
«Քաշաթաղ» հ/կ-ի նախագահ Ռոբերտ Սիմոնյանը վստահ է, որ այդպիսի հետեւանք է ունեցել հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը: «1991 թվականին մենք ունեինք ազատագրվելու, այլ ոչ՝ ինքնորոշման խնդիր, եւ պետք է ազատագրվեինք ոչ թե 29 800, այլ՝ 160 հազար + 29 հազար քառակուսի կիլոմետր տարածքով: Ինքնորոշման հարց չենք ունեցել, չունենք ու չենք էլ ունենալու»,- «Առավոտի» հետ զրույցում այս կարծիքը
Խնդիրը լուծում ստացավ
Բայց քանի՞ խորանարդ մետր ջրի կորստով 2005 թվականից այսկողմ «Լոռի ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ-ում երկու տնօրեն է փոխվել։ Նորանշանակ Արայիկ Ղուկասյանը երրորդն է։ Բայց տնօրենների գալն ու գնալը որեւէ փոփոխություն չմտցրեց 2005 թվականից Վանաձորի Կամոյի փողոցի 9-րդ նրբանցքի՝ «Գլորիա» կարի ֆաբրիկային հարակից տարածքում վթարված ջրի խողովակի վերանորոգման հարցում։ Արդեն հինգ տարի օրումեջ, երբ «ջրի օր» էր լինում,
Լոռեցի մանկավարժների խնդիրները
Քիչ կարդալուց ու հանցագործություններից՝ մինչեւ «թայֆայականություն» եւ ծանոթ-բարեկամ ՀՀ-ում հանցագործությունների կանխարգելման 2008-2012 թթ. պետական ծրագրի մասին առաջարկներ լսելու եւ 2009 թվականին Վանաձորի հանրակրթական դպրոցների միջեւ անցկացված ասմունքի ամենամյա համայնքային փառատոնի արդյունքներն ամփոփելու նպատակով փետրվարի 5-ին Վանաձորի քաղաքապետարան էին հրավիրվել տեղի դպրոցների փոխտնօրենները: Հանդիպմանը ներկա ոստիկանության Վանաձորի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի պետ Ռուդիկ Վարոսյանն ասաց. «Վերջին
ԳԱՎԱՌՈՒՄ ՀՈՒՅՍԸ ՄԵՌՆՈ՞ՒՄ Է
Գաղտնիք չէ, որ Գեղարքունիքը Հայաստանի ամենահոգսառատ ու ամենավատ վիճակում գտնվող մարզն է: Հատկապես Վարդենիսի տարածաշրջանը: Բայց, պարզվում է, մարզկենտրոնն էլ լավ օրի չէ: Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառում տեղացած առատ ձյունը լուրջ դժվարությունների առաջ է կանգնեցրել գավառցի-քյավառցիներին եւ քաղաքի հյուրերին: Անանցանելի ու սայթաքուն են ոչ միայն քաղաքի փողոցները, ինչի պատճառով մեքենաները երթեւեկում են չափազանց զգույշ, այլեւ՝ մայթերը:
ՀԱՆՑԱՎՈՐ ԽՄԲԵՐԻ ՀԱՄԱՐ ՆՊԱՍՏԱՎՈՐ Է
ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավոր խմբերի կողմից կատարված հանցագործությունների 40,0%-ը (209-ը) կատարել են օտարերկրյա քաղաքացիներ: Նախորդ ուրբաթ ոստիկանության կոլեգիայի նիստի ընթացքում հաղորդեց ՀՀ ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը: Նրա տեղեկացմամբ, օտարերկրյա քաղաքացիների կողմից Հայաստանում կատարված հանցագործությունների թիվն աճել է 5,7 անգամ (2008 թ.՝ 79, 2009 թ.՝ 452): Այս ամենն ինքնին վկայում է այն մասին, որ մեր երկիրն
ԱՅՐՎԵԼ Է ԾԱՆՐԱՁՈՂԻ ԴԱՀԼԻՃԸ
Փետրվարի 7-ին Շիրակի մարզից տեղեկություն է ստացվել, որ ժամը 06.50-ին հրդեհ է բռնկվել Գյումրիի Օլիմպիական հերթափոխի քոլեջի տարածքում: Այրվել են քոլեջի հանդերձարանը, ծանրաձողի դահլիճը, միջանցքը, սանհանգույցը, գույքը՝ 101 քմ ընդհանուր մակերեսով:
ՊԱՏՌԵԼ ԵՆ ԱՆՁՆԱԳԻՐԸ
«Կուզեի տեղյակ պահել, որ Հայաստանում, բացի այն, որ գոյություն չունի սահմանադրական կարգ, պատկան մարմինների կողմից բացահայտ ոտնահարվում է յուրաքանչյուրի՝ Սահմանադրական դատարան դիմելու սահմանադրական իրավունքը: Այս տարվա հունվարի 1-ին ենթարկվել եմ խմբակային ավազակային հարձակման՝ Կոմիտասի 1 հասցեում: Ստացել եմ բազմաթիվ սալջարդեր: Հարձակման արդյունքում պատռվել է անձնագիրս, կոտրվել է հեռախոսս: Փաստի առթիվ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննության բաժանմունքում
ԿՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵՆ ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՄՆԻ ՀԵՏ
«ՀՀ մշակույթի նախարարի խորհրդականի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ» քրեական գործ հարուցելու մասին ՀՀ գլխավոր դատախազության 2010 թ. փետրվարի 5-ին տարածած հայտարարության կապակցությամբ՝ ՀՀ մշակույթի նախարարությունը հայտնում է, որ 2007թ. ՀՀ մշակույթի նախարարությունը, ունենալով մշակույթի ոլորտում քաղաքականություն իրականացնելու երկարատեւ ռազմավարական ծրագիր, ինչպես նաեւ մշակույթի ոլորտի որոշ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու նախագծերի անհրաժեշտություն, սահմանված կարգով
Ստուգումներ «Էրեբունիում»
Երեկ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից «Առավոտին» տեղեկացրին, որ պաշտպանը դիմել է արդարադատության նախարար Գ. Դանիելյանին: Նա տեղեկացրել էր, որ փետրվարի 5-ին իր հանձնարարությամբ ստեղծված աշխատանքային խումբը այցելել է ՀՀ ԱՆ «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկ: Կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է հետեւյալը. ՔԿՀ-ում պատիժ են կրում 420 դատապարտյալներ, այն դեպքում, երբ արդարադատության նախարարի 27.05.2008թ. թիվ 206 հրամանի համաձայն,
Սովետը գնաց, սովետը մնաց
Այն, որ մենք ապրում ենք Հայկական ՍՍՀ-ում, պարզել եմ բոլորովին վերջերս: Այն, որ մեր երեխաները սովորում են ՀՍՍՀ լուսավորության մինիստրության Երեւանի քաղաքային սովետի գործադիր կոմիտեի ժողկրթբաժնի ենթակայությամբ գործող դպրոցներում, դարձյալ իմացա վերջերս: Իմացա, քանի որ երեխան անկախ Հայաստանի մյուս երեխաների նման ստացել էր «Աշակերտի առաջադիմության եւ փոխադրման տեղեկագիրը»: Հերթական տեղեկագիրը: 1991 թվականից անցել է 18
ՈՐԴՈՒ ՍՊԱՆՎԵԼՈՒՑ ՀԵՏՈ
«Ջոկերը» մենակ չի եղել Նորքի 1-ին նրբանցքի 70 տան բնակչուհի Ռուզաննա Իգիթյանն անցյալ տարվա հունվարի 7-ին կորցրեց որդուն: Անհայտ անձինք (կամ անձը) այցելել էին 31-ամյա գերեզմանափոր Վահանին, ապա փայտով հարվածել էին նրա գլխին, կացնով՝ մեջքին, եւ գազանաբար սպանել էին նրան: Ըստ որդեկորույս մոր, սպանությունից հետո, առաջին-երկու ամիսներին, իրենց կանչել են ոստիկանության Կենտրոն-Մարաշի բաժանմունք: Ստուգվել էին
ԿԱՆՑՆԵՆ ԵՎՐԱՄՈԴԵԼԻ
Մեր երկիրը սկսել է նախապատրաստական աշխատանքներ՝ հաշմանդամության գնահատման նոր, եվրոպական մոդելին անցնելու համար: Այս մասին տեղեկացրել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության պատվիրակությունը՝ օրերս Նյու Յորքում տեղի ունեցած ՄԱԿ-ի Սոցիալական զարգացման հանձնաժողովի 48-րդ նստաշրջանում: Նիստը նվիրված է եղել սոցիալական ինտեգրման խնդրին, մասնավորապես՝ հաշմանդամների, երիտասարդության, ընտանիքի եւ ծերացման հարցերին: Արտաքին գործերի մամուլի ծառայությունից հայտնում են, որ
ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԸ ԿՄԵԿՆԻ ԳՅՈՒՄՐԻ
Վերահսկիչ պալատը խորհրդի հերթական նիստն անցկացնելու է փետրվարի 10-ին՝ Գյումրիում: Այս անգամ ՎՊ-ն ներկայացնելու է Շիրակի մարզպետարանի եւ համայնքների կողմից կատարված մի շարք խախտումներ: Նախնական տվյալներով, բացահայտվել են ինքնակամ կառույցներ, տուրքերի չարաշահումներ, մանկապարտեզների ապօրինի օտարումներ եւ այլն: Վերահսկիչ պալատը ստուգումներ է անցկացրել նաեւ Գյումրիի քաղաքապետարանում եւ հայտնաբերած խախտումները կներկայացնի նիստի ընթացքում, որին ներկա է լինելու
Խրիմյան Հայրիկից հետո Ջավախք չեն գնացել
Ջավախահայության հարցը հասել է մինչեւ Անթիլիաս Կուսանանց սբ. Ստեփանոս, Բեթղեհեմի սբ. Աստվածածին, Ձորաբաշի սբ. Գեւորգ, Շամքորեցոց Կարմիր Ավետարան, Նորաշենի սբ. Աստվածածին եկեղեցիները, Սուրամի, Նախշիգորայի, Շահնապատի, Լիսի, Աղնախի, Թելավի, Վելիսցխեի եւ հայկական այլ գյուղերի եկեղեցիները, Խոջիվանքի գերեզմանատունը եւ 300-ից ավելի հայալեզու արձանագրություններ. սրանք այն հայկական պատմական կոթողներն են, որոնք Վրաստանի անկախացումից ի վեր «վերականգնման» պատրվակով վրացականացվել
ՆԻՀԱՐԵԼՈՒ ԴԵՂԱՄԻՋՈՑՆԵՐԸ ՉԵՆ ՀԵՏԱԶՈՏՎՈՒՄ
Այնուամենայնիվ, դրանք պետք է օգտագործել «չափի մեջ» Հայաստանյան դեղատներում ազատ վաճառվում են նիհարելուն նպաստող դեղամիջոցներ: Դրանք նաեւ ազատ եւ լայնորեն գովազդվում են: Այդ դեղամիջոցներն իրականում քիմիական դեղեր չեն, այլ սննդային հավելումներ, որոնք այժմ մեր հանրապետությունում գործող «Դեղերի մասին» օրենքով չեն հետազոտվում, ու չի հսկվում դրանց ներկրումն ու վաճառքը: Հավանաբար այդ է պատճառը, որ այս դեղամիջոցները
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՆԹԱՏԵ՞ՔՍՏ ՈՒՆԻ
Կառավարության առաջադրած հարկային փաթեթը ՀՅԴ խմբակցության անդամ, ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանի կարծիքով, կառավարության հերթական չմշակված եւ խորը վերլուծության չենթարկված քայլն է: Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ պարոն Մինասյանն ասաց, որ փաթեթում առաջարկված 10 հարկատեսակներից 2-ը՝ հողի եւ գույքի հարկերը, արդեն գործում են. «Գործում են որպես պետության պատվիրակված լիազորություններ՝ տրված համայնքներին, այս նախագծերի փաթեթով նախատեսվում է,
Փոխվարչապետը համայնքապետերից դժգոհ էր
Նա հեռացավ՝ հույս չտալով, որ պետությունը կհովանավորի Ինչպես մյուս մարզերում, այնպես էլ Շիրակում, այս տարվա առաջին մարզխորհրդի նիստը նախագահեց տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը, որը շաբաթ օրը կարծես թե հատուկ եկել էր համայնքի ղեկավարներին ու մարզպետարանի չինովնիկներին նախազգուշացնելու, որ պետությանն իրենց հոգսերով չզզվացնեն. եթե պրոբլեմ ունեն՝ թող ինքնուրույն լուծեն, քանի որ պետական բյուջեն ալեւս