Օրվա լրահոսը

ԱՖՂԱՆՍՏԱՆՈՒՄ ՀԱՐՁԱԿՄԱՆ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ ԻՏԱԼԱԿԱՆ ՌԱԶՄԱԲԱԶԱՆ

Երկուշաբթի օրը զինված մարդկանց մի խումբ հարձակման է ենթարկել Աֆղանստանի արեւելյան Գերատ քաղաքում տեղակայված ՆԱՏՕ-ի իտալական հենակետը: Այդ մասին հաղորդում է newsru-ն՝ վկայակոչելով իտալական La Repubblica-ն: Աղբյուրի մատուցմամբ, առնվազն երկու մահապարտ-ահաբեկիչներ հենակետի մոտ իրենց պայթեցրել են, որից հետո այլ գրոհայինների եւ ոստիկանության ու զինվորականների միջեւ փոխհրաձգություն է սկսվել: Զոհերի եւ վիրավորների թվի մասին տեղեկությունները տարբեր

Ո՞վ է փոխարինելու Աբխազիայի նախկին նախագահ Բագապշին

Արտահերթ նախագահական ընտրությունները Աբխազիայում կկայանան առաջիկա երեք ամիսների ընթացքում: Այդ մասին հաղորդում է «Ազատություն» ռ/կ-ն, որի մատուցմամբ, այդ երկրի նախագահ Սերգեյ Բագապշի հանկարծակի մահը Աբխազիայի քաղաքական դաշտում կատարյալ անորոշություն է ստեղծել: Արդեն երկրորդ օրն է, ինչ Սուխումում, Թբիլիսիում եւ Մոսկվայում փորձում են կանխատեսել՝ ո՞վ է լինելու Աբխազիայի երրորդ նախագահը: Վերլուծաբանները հիմնականում երեք թեկնածուի անուն են

ՔԱԴԴԱՖԻՆ ԿԱՐՈՂ Է ՀԱՆՁՆԵ՞Լ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Ջեյկոբ Զուման (ձախից առաջինը) ժամանել է Տրիպոլի՝ Լիբիայի առաջնորդ Մուամմար Քադդաֆիի հետ բանակցելու նապատակով: BBC-ի փոխանցմամբ, ակնկալվում է, որ Զուման փորձելու է հասնել այն բանին, որ կրակն անհապաղ դադարեցվի, որպեսզի երկիրը կարողանա մարդասիրական օգնություն ստանալ եւ հակամարտությանը վերջ դնելու համար անհրաժեշտ բարեփոխումներ իրականացնել: Մինչ այդ, Լիբիայի պետական հեռուստաընկերության մատուցմամբ, ՀԱՀ-ի եւ Ռուսաստանի

Հերթական կանխատեսումը

Ամեն տարի tester.am-ը իրականացնում է նախնական վերլուծություն՝ միասնական եւ ավարտական քննությունների մասով, վերլուծությունը կատարվում է ամբողջ տարվա ընթացքում երեխաների online թեստավորման արդյունքների հիման վրա: Անցալ տարվա կանխատեսումը եղել է 0,4-0,6 միավորի տարբերությամբ: Ինչպես «Առավոտին» փոխանցեց www.tester.am-ի ծրագրային աշխատանքների կազմակերպման պատասխանատու Լիլիթ Եղիկյանը. «Եթե հաշվի ենք առնում այն հանգամանքը, որ երեխան online թեստավորումը կատարում է տանը

ՏԳԻՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՎԱՌՈՒԹՅՈՒՆ

Կամ կրթական զավեշտ Վերջերս անցկացվեց հանրակրթական դպրոցի դասագրքերի հերթական «մրցույթը»: Հանրապետության կրթական կյանքի այս կարեւորագույն միջոցառումը միայն ձեւի մեջ էր մրցույթ, իսկ իրականում այն կատարյալ զավեշտ էր: Իսկապես, չի կարելի միջոցառումը մրցույթ անվանել, երբ նրա արդյունքները նախապես կանխորոշված են, երբ խախտված են պետության օրենքն ու մրցույթի պայմանները, երբ այդ արդյունքները կանխորոշող մարմինը իր ցանկությամբ ընտրում

ՈՒՂԵՐՁՆԵՐ՝ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿՈՂՄԻՆ

Լ՚Աքվիլայից մինչեւ Դովիլ Այն, որ վերջին երեք տարիներին հայկական կողմերը պարբերաբար հաջողություններ են գրանցում Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացում, ակնհայտ է եւ անհերքելի: Հերթական ապացույցը եղավ օրերս Դովիլում կայացած Մեծ Ութնյակի հերթական գագաթաժողովում Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների՝ նախագահ Մեդվեդեւի, Օբամայի եւ Սարկոզիի համատեղ հայտարարությունը: Իսկ ամեն ինչ սկսվեց դեռ երկու տարի առաջ՝ 2009թ. հուլիսին լ՚Աքվիլայում

ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՏԽՈՒՐ ՏԵՍՔ ՈՒՆԵԻՆ

Կապանում մայիսի 28-ին անցկացված տոնական միջոցառումները, կարելի է ասել, համ ու հոտից զուրկ էին եւ տոնական երանգ էլ չէին պարունակում: Ավանդական դարձած պսակադրումներ, զորամասում զինվորական միտինգ, 1992-94թթ. մարտական գործողությունների ժամանակ զոհված\’ զորամասի ավելի քան 500 զինծառայողների հիշատակին կանգնեցված խաչքարի բացում, Հայաստանի հարավարեւելյան սահմանների պաշտպանությանը մասնակցած կապանցի յոթ կանանց՝ «Ազատամարտ» կոմիտեի կողմից պատվոգրերի հանձնում: Պսակադրումներին, ինչպես

ԸՆՏՐՎԵԼ ԵՆ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄ

Մայիսի 29-ին կայացած Իջեւանի ավագանու արտահերթ ընտրություններում առավելագույն ձայն է ստացել ամենաերիտասարդ թեկնածուն՝ 23-ամյա Հովիկ Խեմչյանը: Նա ստացել է 767 ձայն: Ամենաքիչ ձայն՝ 70, ստացել է ամենատարեց թեկնածուն՝ 59-ամյա թոշակառու ոստիկան Ռաֆիկ Բաղմանյանը: Ընտրությունները ընթացել են ընտրողների ակտիվ մասնակցության պայմաններում, քվեարկությանը ցուցակային 14 հազար ընտրողներից մասնակցել է 8969-ը: Թիվ 41 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովից տեղեկացա, որ

Քննարկում եւ առաջարկում են երեխաները

Որո՞նք են ՏԻՄ-երի կայացման խոչընդոտները, ինչպե՞ս եւ ինչո՞վ օգնել՝ հաղթահարելու համայնքների առջեւ ծառացած խնդիրները, ինչպե՞ս դառնալ լիդեր եւ տեղ զբաղեցնել ոչ միայն համայնքի, այլեւ երկրի ղեկավարման համակարգում, ի՞նչ է պակասում մեզ՝ քաղաքացիական հասարակության ինստիտուտը կայացնելու գործում. Ծաղկաձորում այս եւ այլ հարցերն էին ամփոփում հանրապետության 130 դպրոցականներ՝ 7-րդ անգամ մասնակցելով Հեյֆեր Փրոջեքթ Ինթերնեյշընլի եւ գործընկեր՝ «Զարգացման

ԾԱՂԿՈՒՆՔԸ ԾԱՂԿՈՒՄ Է

«Դար» հիմնադրամը Հայաստանի ամենածաղկուն համայնքը Ծաղկունքը դարձնելու համար արդեն վերակառուցել է գյուղի դպրոցը ու եկեղեցի կառուցել: Գեղարքունիքի մարզի 1200 բնակիչ ունեցող Ծաղկունք համայնքում մարդիկ հիմնականում անասնապահությամբ են զբաղվում: Ծաղկունքցիներն ասում են, որ հող մշակել չեն կարող, որովհետեւ գյուղում ոռոգման ջուր չկա, հողերն էլ բերրի չեն: «Եթե ոռոգման ջուր լինի՝ կարտոֆիլ, բանջարեղեն կմշակենք, մեր գյուղը չենք

ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵԼ Է ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՏԵՍՈՒՉԸ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով 2011թ. մայիսի 26-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ոստիկանության ՃՈ Երեւան քաղաքի 2-րդ հաշվառման քննչական բաժանմունքի տեսուչ, ոստիկանության ավագ լեյտենանտ Արտակ Գրիգորյանին՝ այն բանի համար, որ նա, մայիսի 24-ին,  ժամը 00. 30-ի սահմաններում, վարելով «Տոյոտա-Պրադո» մակնիշի  91 NN 999 պետհամարանիշի ավտոմեքենան, Երեւանի

ԹՈՒՆԱՎՈՐՎԵԼ ԷԻՆ

Թունավորումով (խմել է յուղաներկի լուծիչ) «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել Վեդի քաղաքի բնակիչ՝ 24-ամյա Անահիտ Մելքոնյանը: Տուժածի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության: Իսկ «Արմենիա» բժշկական կենտրոն տեղափոխված (դեղորայքային թունավորումով) ՀԱԲ-4 թաղամասի թիվ 26/4 շենքի 26-րդ բնակարանի բնակիչ,1989թ.-ին ծնված Մարիամ Դավթյանի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:

ՍՈՒՆԴՈՒԿՅԱՆԸ ԹՈՒՆԱՎՈՐՎԵԼ ԷՐ

Մայիսի 29-ին տեղեկատվություն է ստացվել, որ քիմիական թունավորումով Երեւան քաղաքի «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել Մանթաշյան փողոցի 16-րդ շենքի թիվ 25 բնակարանի բնակիչ՝ 40-ամյա Խաչիկ Սունդուկյանը: Տուժածի առողջական վիճակը միջին ծանրության է:

ԱՎՏՈՎԹԱՐՆԵՐԻՑ ՏՈՒԺԵԼ ԵՆ

Մայիսի 29-ին ահազանգ է ստացվել, որ Սեւան-Երեւան ավտոմայրուղու 38-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտոպատահար: «Մերսեդես» մակնիշի 21 ԼՍ 031 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ բախվել ծառին, ինչի հետեւանքով ավտոմեքենայի վարորդ Հրաչիկ Մկրտչյանը, ուղեւորներ Անդրանիկ Գալստյանը եւ Ալվինա Խոսրովյանը տեղում մահացել են, իսկ Քրիստինե Ենոքյանը ստացել է մարմնական վնասվածքներ եւ տեղափոխվել Չարենցավան

ԴԻԱԿ՝ ԴԵԲԵԴՈՒՄ

Մայիսի 29-ին ահազանգ էր ստացվել, որ Լոռու մարզի Ձորագետ գյուղում՝ Դեբեդ գետի «Թուֆենկյան» հյուրանոցի հարակից հատվածում, հայտնաբերվել է տղամարդու դիակ: Փրկարարների ուժերով գետից դուրս է բերվել անձը չպարզված տղամարդու դին եւ հանձնվել իրավապահ մարմիններին:

ՈՂՋ Է, ԲԱՅՑ ԾԱՆՐ

Մայիսի 27-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Հրազդանի մեծ կամրջից քաղաքացի է ընկել եւ ողջ մնացել: Պարզվել է, որ Հրազդանի մեծ կամրջի հարակից տարածքում գտնվող պոմպակայանից Հրազդան գետն է ընկել Երեւանի բնակիչ Արսեն Հակոբյանը (35-40 տարեկան), որի հետեւանքով ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ եւ մինչեւ փրկարարների ժամանելը՝ տեղափոխվել Երեւան քաղաքի «Արմենիա» բժշկական կենտրոն: Տուժածի

ԿԱՍԿԱԴՈՒՄ ԶՈՀՎԵԼ Է

ԱԻՆ փրկարար ծառայությունից երեկ տեղեկացրին, որ 2 օր առաջ ահազանգ••է ստացվել, որ Երեւանի «Վերածնված Հայաստան» հուշարձանի (Կասկադի վերեւի հատված) դիտահարթակից քաղաքացի է վայր ընկել: Դեռեւս չպարզված հանգամանքներում, 16-ամյա Տաթեւիկ Սերոբյանը դիտահարթակից (մոտ 30մ բարձրությունից) վայր է ընկել շինհրապարակի դժվարանցանելի հատված եւ զոհվել: Փրկարարների ուժերով շինհրապարակից բարձրացվել եւ դուրս է բերվել Տ. Սահակյանի դին:

Ի՞ՆՉ ԽՂՃՈՎ ԵՔ ՀԱՄԱՆԵՐԵԼՈՒ

Առավել կատարյալ ոչ դիտավորյալ սպանություն՝ անհնար է պատկերացնել Ըստ ոստիկանության պաշտոնական հաղորդագրության՝ ս.թ. փետրվարի 13-ին, ժամը 18-ի սահմաններում, Երեւան-Սեւան ավտոճանապարհի 47-րդ կիլոմետրի հատվածում տեղի է ունեցել ավտովթար: «Տոյոտա ՌԱՎ 4E» մակնիշի 05 ՍՏ 066 համարանիշի ավտոմեքենայի վարորդ Արամ Վարդգեսի Հովհաննիսյանը (զբաղմունք չունի), չկարողանալով կառավարել մեքենան, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ շրջվել: Ավտոմեքենայի մեջ

ՄՐՑԱՆԱԿՆԵՐԻ ՆՈՐ «ԱԼԻՔ»

Երեկ կայացավ ՀՀ նախագահի 2010 թվականի մրցանակի շնորհման արարողությունը: Մրցանակներ ստացան մի շարք անձինք՝ Հայոց ցեղասպանության ճանաչման գործում եւ տարբեր բնագավառներում նշանակալի ավանդի համար: Գրականության բնագավառում մրցանակ շնորհվեց Վարդան Հակոբյանին, հումանիտար գիտությունների զարգացման բնագավառում՝ Արգամ Այվազյանին: ՀՀ նախագահի 2010 թվականի երիտասարդական մրցանակներ բաժին հասան. կերպարվեստի եւ կինոյի բնագավառում՝ Վահե Հակոբյանին եւ Սարգիս Բաբայանին, գրականության բնագավառում՝

ՍՈՂԱՆՔ ԵՆ ԹՈՂԵԼ, ՈՐ «ՂՈՒՄԱ՞Ր» ԽԱՂԱՆ

«Այդ օրինագծում նման «սողանք» թույլ տալ՝ նշանակում է «ղումար» խաղալ կենսաթոշակային գումարների հետ»,- երեկ ԱԺ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանի հետ բանավեճի ժամանակ նման հայտարարություն է արել տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը՝ անդրադառնալով կենսաթոշակային բարեփոխումների նախագծին: Նա հատկապես խոցելի է համարել օրինագծի այն դրույթը, համաձայն որի՝ կուտակված կենսաթոշակի գումարները տրամադրվելու են ինչ-որ մասնավոր ներդրումային կազմակերպության, սակայն

Ծննդատուն՝ ծննդատան հարեւանությա՞մբ

Շիրակի մարզի գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգի կարծիքով, դեմոգրաֆիական անկման պայմաններում կառավարության նման որոշումն աննպատակային է ու չհիմնավորված Դեռեւս 2009 թ.-ին ՀՀ առողջապահության նախարարության եւ Գյումրիի Ավստրիական մանկական հիվանդանոցին օժանդակող միության միջեւ ստորագրվել է մի հուշագիր, համաձայն որի՝ քաղաքի կենտրոնում գտնվող այս բուժհաստատությունում նախատեսված է ավստրիացիների փողերով բացել մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունք: Այսինքն՝ ստացվում է, որ Գյումրիի ծննդատնից ընդամենը 500

ՈՐՈՇԵԼ Է ԻՆՔՆԱՀՐԿԻԶՎԵԼ

Իշխանությունները փախստականին այն աստիճան են հասցրել, որ մտադրվել է վառել ե՛ւ իրեն, ե՛ւ այն սենյակը, որը խլում են ձեռքից: ՀՀ իշխանությունները միջազգային ամենաբարձր ատյաններում պարբերաբար հավաստիացնում են, որ, ի տարբերություն Ադրբեջանի, մենք մեր փախստականներին լավ ենք նայում, ապահովում կացարաններով եւ այլն: Սակայն իրականում մեր երկրում էլ շատ կան փախստականներ, որոնց խնդիրները անլուծելի են: Այսօր կան

ՀԱՑԱՀԱՏԻԿՆ ԱՆԱՐԳԵԼ ԿԱՐՏԱՀԱՆՎԻ

Ռուսաստանը չի երկարաձգի հացահատիկի արտահանման արգելքը՝ սկսած ընթացիկ տարվա հուլիսի 1-ից։ Այս մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը՝ փոխվարչապետ Վիկտոր Զուբկովի հետ հանդիպմանը: Պուտինը Զուբկովին հանձնարարել է ակտիվորեն շարունակել աշխատանքները գյուղատնտեսության նախարարության եւ այլ գերատեսչությունների ու ֆինանսական հաստատությունների հետ՝  գյուղմթերք արտադրողներին դժվար ժամանակահատվածում աջակցելու նպատակով։ «Պետք է ելնենք այն բանից, որ արտահանման արգելքի վերացումը

Ջերրի, կատարիր խոստումդ

Հովնանյան-Գաֆեսճյան բանավեճը դատական ատյանների փուլից անցավ «բաց նամակների» փուլին: Ինչպես տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը՝ Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի նախագահ Հրայր Հովնանյանը (նկարում) բաց նամակ է հրապարակել՝ ուղղված հայազգի գործարար, բարերար Ջերարդ Գաֆեսճյանին: Նամակում Հովնանյանը, անդրադառնալով վերջերս ամերիկյան դատարանի կողմից «Գաֆեսճյան ընտանիք» հիմնադրամին Վաշինգտոնում Հայոց ցեղասպանության թանգարանի եւ հուշահամալիրի կառուցման իրավունքների փոխանցմանը, հույս է հայտնում,

«ՉԵՔ ՕԳՆՈՒՄ, ԳՈՆԵ ՄԻ ԽԱՆԳԱՐԵՔ»

«Արմավիայի» օդաչուները արդեն հոգնել են պարբերաբար իրենց ընկերության հասցեին շպրտվող ցեխից «Հարգելի Միխայիլ Իվանովիչ, Թունիսում սովորող մի խումբ հայ ուսանողների անունից ուզում ենք մեր խորին երախտագիտությունն ու խոնարհումը հայտնել Ձեզ, որ թույլ տվեցիք իրականացնել մեր երազանքը՝ շարունակել մեր հայրերի ուղին եւ օդաչու դառնալ: Եթե չլինեիք Դուք եւ հայկական օդագնացության ապագան կանխատեսելու Ձեր ունակությունը, Ձեր ցանկությունը՝

ՀԱՄԱՐՅԱ՝ ԻՆՉՊԵՍ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Ահա այսպիսի վիճակում է բերվում հացը «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ: Հիշեցնենք, որ օրեր առաջ այս լուսանկարի հեղինակ Գագիկ Շամշյանը լուսանկարել էր այն հացի մեքենան, որը մատակարարում է ՀՀ կառավարության շենքը: Սանիտարական տեսանկյունից տարբերությունը մեծ չէ:

ՕՐԱԿԱՐԳԸ ՁԵՎԱՎՈՐՈՒՄ Է ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը երեկ հրավիրել էր մամուլի ասուլիս, որի ընթացքում բացատրեց, թե որն է իշխանություն-ընդդիմություն երկխոսության իմաստը. «Երկրում քաղաքական օրակարգը ձեւավորում է քաղաքական իշխանությունը, որովհետեւ քաղաքական իշխանությունը երկրում բոլոր գործընթացների պատասխանատուն է, եւ գաղտնիք չէ, որ իշխանությունների քաղաքական օրակարգը դեռեւս ապրիլին էր հայտարարվել նախագահ Սարգսյանի կողմից»: Ըստ Ազգային ժողովի պատգամավորի՝ քաղաքական իշխանությունները հաստատակամ

Ի՞նչ ենք ուզում՝ արժեհամակա՞րգ, թե՞ փող

Ըստ չեխ փորձագետ Վացլավ Նեկվապիլի, միայն այս հարցի պատասխանը հստակեցնելուց հետո Հայաստանը պետք է հռչակի իր արտաքին քաղաքական օրակարգը: Երեկ Ծաղկաձորում մեկնարկած երկօրյա «Եվրամիությանը ինտեգրման Չեխիայի փորձը. դասեր Հայաստանի համար» սեմինարի նպատակն է քննարկել ԵՄ «Արեւելյան գործընկերության» ծրագրից սպասելիքներն ու համագործակցության հնարավորությունները: Սեմինարի կազմակերպիչն է «Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնը»՝ Չեխիայի դեսպանատան աջակցությամբ: Ուսումնասիրության

ՍՏՐԱՏԵԳԻԱԿԱՆ ՔԱՅԼԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՓՈՒԼՈՒՄ ԵՆ

Ըստ ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Գագիկ Բաղդասարյանի, քաղաքական ուժերը տակտիկական քայլեր դեռ չեն կիրառում: – Դուք նոր-նոր եք համալրել ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության կազմը, արդեն մեկ լիագումար նիստի եք մասնակցել, ի՞նչ տպավորություն ունեք այդ կառույցից: – Ասեմ, որ ԵԽԽՎ-ում աշխատանքը շատ հետաքրքիր է եւ տպավորիչ, որովհետեւ պատասխանատվության զգացումը շատ մեծ է, քանի որ դու երկիր ես

ԱՌԱՅԺՄ ԶՈՀԵՐ ՉԿԱՆ

Անցյալ տարի ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության (արդեն նախկին)  պետ Կարինե Կիրակոսյանին դիմեցին 11 լրատվամիջոցների գլխավոր խմբագիրներ: Նրանք տեղեկացրել էին, որ տարիներ շարունակ օգտվում են Արշակունյաց պողոտա 2 հասցեում գտնվող Մամուլի տան վերելակներից: Խմբագրությունները գտնվում են 15 հարկանի այդ շենքի տարբեր հարկերում: Անցյալ դարի 70-ական թվականներից գործող 2 վերելակներից (խորհրդային տարիներին Սպիտակում արտադրված)

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930