Օրվա լրահոսը
ԱՌԱՆՑ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ԱՌԱՆՑ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ Հայաստանյան վերջին երկու ընտրությունների վերաբերյալ միջազգային դիտորդների կոշտ գնահատականներից հետո, որպես հնարավոր ռեակցիա, սպասվում էին դոնոր կազմակերպությունների համապատասխան քայլերը։ Փորձագետների մի մասը չէր բացառում, որ միջազգային այդ կառույցները կսառեցնեին իրենց ծրագրերի մի մասը։ Նույնպիսի արձագանք չէր բացառվում նաեւ ոչ ֆինանսական կառույցներից։ Սակայն պարզվում է, միջազգային հեղինակավոր կազմակերպությունները պատիժը չեն ընտրել որպես «դաստիարակության», այս
ԲՈՅԿՈՏԵԼՈՒ ԵՆ, ԲԱՅՑ ՑՈՒՑԱԿԸ ԿԱԶՄՎՈՒՄ Է
ԲՈՅԿՈՏԵԼՈՒ ԵՆ, ԲԱՅՑ ՑՈՒՑԱԿԸ ԿԱԶՄՎՈՒՄ Է Ստեփան Դեմիրճյանի կողմնակից քաղաքական ուժերը, ըստ ամենայնի, կբոյկոտեն խորհրդարանական ընտրությունները, եթե չվերանայվեն նախագահական ընտրությունների արդյունքները։ Հավանաբար, ընդդիմությունը չափազանց լավատես է, քանի որ, այնուամենայնիվ, նախապատրաստվում է խորհրդարանական ընտրություններին եւ որոշել է ընտրությունների գնալ ոչ թե առանձին-առանձին, այլ՝ դաշինքով։ Սա երեւի կլինի «Միասնություն+» դաշինք, որին, հուսանք, նույն ճակատագիրը չի սպառնում, ինչ
Քաղաքակիրթ բաժանում
Քաղաքակիրթ բաժանում Մարտի 11-ին ԱԺ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վիկտոր Դալլաքյանն իրականացրել է իր իսկ «վաղուց ընդունած» որոշումը եւ դիմում ներկայացրել ՀՀԿ «Կենտրոն» տարածքային կազմակերպության ղեկավարին. «Այնտեղ նշել եմ, թե հայտնում եմ, որ դուրս եմ գալիս Հանրապետական կուսակցությունից, եւ խնդրում եմ այդ մասին ընդունել որոշում: Այսինքն՝ որոշումը պետք է լիներ իմ դիմումն ի գիտություն ընդունելը,
Այս անգամ դատվելու ենք
Այս անգամ դատվելու ենք Տիգրան Սարգսյանը ցանկանում է հաշվեհարդար տեսնել «Առավոտի» հետ։ Միայն նա՞։ «Արդշինբանկն» «Առավոտից» 37 հազար դոլար գումար բռնագանձելու խնդրանքով դատարան է դիմել։ Իհարկե, բանկային համակարգի վիճակը ծանր է եւ բանկիրներից շատերին շտապ փող է պետք՝ համակարգի առջեւ ծառացած խնդիրները լուծելու համար, բայց այդ հարցում, դժբախտաբար, չենք կարող օգնել։ Շատ-շատ կարող ենք օգնել
«ՍԱՀՐԱԴՅԱՆԻ ՂԱԼԱԹՆԵՐՆ ԻԶՈՒՐ ՄԻ՛ ՊԱՇՏՊԱՆԻՐ»
«ՍԱՀՐԱԴՅԱՆԻ ՂԱԼԱԹՆԵՐՆ ԻԶՈՒՐ ՄԻ՛ ՊԱՇՏՊԱՆԻՐ» Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների 1-ին ատյանի դատարանում երեկ քննվեց նախագահի թեկնածու Ստեփան Դեմիրճյանի վստահված անձ Աշոտ Սարգսյանի՝ ընտրության 1-ին փուլից հետո՝ փետրվարի 27-ին ներկայացրած դիմումը՝ ԿԸՀ անգործությունը վերացնելու պահանջով: Ըստ այդ դիմումի՝ Ստեփան Դեմիրճյանի վստահված անձինք սահմանված կարգով եւ ժամկետում քվեարկության արդյունքները բողոքարկել էին ընտրատարածքային հանձնաժողովներ: Դիմումին կից ներկայացված են
«ՄԵՆՔ ԱՅՍ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ ՊԱՏԵՐԱԶՄ ԵՆՔ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ»
«ՄԵՆՔ ԱՅՍ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ ՊԱՏԵՐԱԶՄ ԵՆՔ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ» Ասում է Ստեփան Զաքարյանը «Մենք գտնում ենք, որ Հայաստանում սահմանադրական կարգը խախտված է, Ռ. Քոչարյանը չի ընտրվել հանրապետության նախագահ, այլ՝ նշանակվել է մի խումբ մարդկանց կողմից։ Մենք շարունակելու ենք հանրապետությունում սահմանադրական կարգը վերականգնելու մեր սկսած գործընթացը։ Խորհրդարանական ընտրությունները դիտում ենք միայն այդ համատեքստում։ Պարզ է, որ ըստ օրենքի ցուցակ
«Մուզիկանտ զբաղվե՞լ պոլիտիկա»
«Մուզիկանտ զբաղվե՞լ պոլիտիկա» «Հայ երգիչ-երգչուհիներն այսօր ընդունված չեն Ռուսաստանում։ Նրանց հանդեպ բացահայտ անտարբերություն են ցուցաբերում ինչպես ռուսները, այնպես էլ տեղի ազգային փոքրամասնությունները, անգամ հայերը»,- ասում է ռուսական «Հայելի» մշակութային ընկերության Դոնի Ռոստովի գրասենյակի նախագահ Լաուրա Միլիտոնյանը։ Լ. Միլիտոնյանն ասաց, որ «մինչ 2000 թվականը ես մի շարք միջոցառումներ եմ կազմակերպել Ռոստովում՝ հայ արվեստագետների մասնակցությամբ, սակայն վերջին
Նամակ հայոց վարչապետին
Նամակ հայոց վարչապետին Մնացական Կնյազի Շմավոնյանը Հայրենական պատերազմի առաջին կարգի հաշմանդամ է։ Ապարանցի 80-ամյա այս բնակչի խոսքերով, արդեն մի քանի տարի է, որ ինքը «վարչապետի, պրեզիդենտի» դռներն է ընկած։ Սակայն. «Առայսօր ոչ մի արդյունքի չեմ հասել»։ Երեկ էլ Մնացական պապը մեծ դժվարությամբ խմբագրություն էր հասել։ Նրա հավաստմամբ, երբ առողջական վիճակն ավելի է ծանրացել, դիմել է
ԸՄԲԻՇՆԵՐԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՄՐՑԱՇՐՋԱՆԻՆ
ԸՄԲԻՇՆԵՐԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՄՐՑԱՇՐՋԱՆԻՆ Գաղտնիք չէ, որ Հայաստանը հարուստ չէ այնպիսի մարզաբազաներով, որտեղ տարբեր մարզաձեւերի ներկայացուցիչները՝ լինեն առանձին թիմեր, թե հավաքականներ, կարողանան լիարժեք հավաքներ կազմակերպել, մարզվել ու նախապատրաստվել պատասխանատու միջազգային մրցումներին։ Այդ քչերից մեկը Արարատ քաղաքի «Այգ» մարզահամալիրն է, որտեղ այս տարվա խստաշունչ ձմռան ամբողջ ընթացքում միմյանց փոխարինում էին կամ համատեղ մարզվում ոչ միայն ֆուտբոլիստները,
Կես քայլ առաջ, մեկ քայլ հետ
Կես քայլ առաջ, մեկ քայլ հետ «Հայաստանում լրագրողների համերաշխությունը լուրջ խնդիր է, լրագրողները գործում են բանակների բաժանված»,- «Երեւան» մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի այս կարծիքին համակարծիք է ԵԱՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավար Ռոյ Ռիվը։ Երեկ նրանց միատեղել էր «Հարավային Կովկաս» լրագրողների միջազգային ասոցիացիայի հրատարակած գրքի շնորհանդեսը։ Գիրք-բրոշյուրը ներկայացվեց նախնական տեսքով, վերջնական տարբերակը կամբողջացվի այս տարվա ավարտին։
«ՔՈՉԱՐՅԱՆԸ ԷՆ ՄԱՐԴԸ ՉԷ»
«ՔՈՉԱՐՅԱՆԸ ԷՆ ՄԱՐԴԸ ՉԷ» «Մարդը չպետք է 400 տեսակ փոխվի, որովհետեւ քամելիոն չէ։ Աստված մեզ ստեղծել է մեկ երեսով եւ ճշմարտությունն էլ մեկ երես ունի։ Ցավում եմ ընկերներիս համար, որոնք իրենց տարափոխիկ բնավորությամբ կորցրել են ժողովրդի ստվար հատվածի սերը»,- հայտարարում է Սունդուկյանի անվան դրամատիկական թատրոնի դերասան Վլադիմիր Աբաջյանը։ Նա նկատի ունի «տաքուկ անկյուն» գտած այն
Իրենք մեր մասին լավ կարծիքի էին
Իրենք մեր մասին լավ կարծիքի էին ՀՀ նախագահական ընտրություններին հետեւած ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը՝ իր ղեկավար Պիտեր Այքերի գլխավորությամբ, մարտի 15-ին կմեկնի Հայաստանից: Մենք առիթ ունեցանք եւս մեկ անգամ զրուցել պարոն Այքերի հետ՝ ե՛ւ ընտրությունների ընթացքի, ե՛ւ առանձին ընտրատեղամասերում վերջերս տեղի ունեցած վերահաշվարկի, ե՛ւ այն իրադարձությունների շուրջ, որոնք հետեւեցին մարտի 5-ի ընտրություններին: – Ամփոփեք, խնդրում եմ,
ԴԻՄՈՐԴՆԵՐՆ ԱՆԱԿՆԿԱԼԻ ՉԵՆ ԳԱ
ԴԻՄՈՐԴՆԵՐՆ ԱՆԱԿՆԿԱԼԻ ՉԵՆ ԳԱ Սա այն հիմնարար սկզբունքն է, որ պահպանել է ԿԳ նախարարությունը, որպեսզի դիմորդներին այս տարի զերծ պահի հարցաշարերում հնարավոր բովանդակային փոփոխություններից: Եվ եթե մինչեւ հիմա փոփոխությունների վերաբերյալ հրապարակում չի եղել, ուրեմն դիմորդները կարող են հանգիստ լինել: Ըստ ԿԳՆ կրթական բարեփոխումների կենտրոնի տնօրեն Վիկտոր Մարտիրոսյանի, հարցաշարերը կազմվել են բացառապես դպրոցական ծրագրերի հիման վրա,
Մի ողջունեք ուզուրպատորին
Մի ողջունեք ուզուրպատորին ՌԴ Պետդումայի ֆրակցիայի ղեկավար Գենադի Զյուգանովին Հարգելի Գենադի Անդրեեւիչ, այս նամակը գրել դրդել են չափազանց կարեւոր իրադարձություններ, այն թելադրված է Ռուսաստանի եւ Հայաստանի ժողովուրդների հետագա ճակատագրով մեր լուրջ մտահոգությամբ։ Խոր հոգեւոր, քաղաքակրթական ընդհանրությունը ռուս ժողովրդի հետ հայ ժողովրդի մենթալիտետի, բուն էության անկյունաքարն է։ Այն անցել է ժամանակի փորձությունը եւ չնայած մեր ժողովուրդների
«ՁԵՐ ՄՈՒՐԸ՝ ՁԵՐ ԳԼՈՒԽԸ»
«ՁԵՐ ՄՈՒՐԸ՝ ՁԵՐ ԳԼՈՒԽԸ» Երեկվա ասուլիսում ԱՄՆ դեսպան Ջոն Օրդուեյը նախապես պատրաստած տեքստ չարտասանեց։ Միանգամից գերադասեց պատասխանել լրագրողների հարցերին, որոնք հոլի պես պտտվում էին նախագահական ընտրությունների անսպառ թեմայի շուրջ։ Ըստ այդմ, պարոն Օրդուեյը տեղեկացրեց, որ «լիովին համաձայն ենք ԵԱՀԿ եւ ԵԽ դիտորդական առաքելության եզրակացության հետ», ավելին՝ «մենք մասնակցել ենք առաքելությանը եւ մեր կարծիքն արտահայտել ենք
ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ԿԼԻՆԻ ԳՐՊԱՆԱՅԻՆ
ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ԿԼԻՆԻ ԳՐՊԱՆԱՅԻՆ ԱԺ ընտրություններն ամրագրելու են անցած նախագահական ընտրությունների արդյունքները: Եթե մեր հասարակությունը եւ միջազգային հանրությունը մարսեց այդ աստիճանի ոչ լեգիտիմ նախագահին, ապա անօրինական Ազգային ժողովը կմարսի ու կմարսի: Հետեւաբար, խորհրդարանական ընտրություններում կուսակցությունների դիմաց նկարած տոկոսները կարտահայտեն ոչ թե ժողովրդի տված քվեն, այլ Քոչարյանի համակրանքի կամ հակակրանքի աստիճանը: Այսինքն՝ քաղաքական ուժերն այնքան տոկոս կստանան,
ԱՄՆ-ում էլ նախագահ ընտրեցին ընտրիչները
ԱՄՆ-ում էլ նախագահ ընտրեցին ընտրիչները ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանի կարծիքով, ԵԱՀԿ եւ ԵԽ դիտորդների եզրակացությունն էական ազդեցություն չի կարող ունենալ Հայաստանի եւ ԵԽ հարաբերությունների վրա: «Վերջին շրջանում կարծես էլ ավելի ակնհայտ է դառնում, որ ԵԱՀԿ-ն վերածվել է արտառոց մի կազմակերպության. թեեւ այն եվրոպական կազմակերպություն է, բայց նրան անդամակցում են նաեւ ոչ եվրոպական երկրներ: Եվ ակնհայտ
«ԱՅՍ ՊԱՇՏՈՆԻ ԾԱՆՐ ԼԻՆԵԼՈՒ ՀԱՆԳԱՄԱՆՔԸ»
«ԱՅՍ ՊԱՇՏՈՆԻ ԾԱՆՐ ԼԻՆԵԼՈՒ ՀԱՆԳԱՄԱՆՔԸ» Ռոբերտ Քոչարյանը երեկ մամուլի ասուլիս էր հրավիրել որպես երկրի նախագահ եւ փորձում էր տպավորություն ստեղծել, թե իրեն բացարձակապես չեն հուզում ո՛չ միջազգային դիտորդների սուր եւ բացասական գնահատականները, ո՛չ էլ երկրի գլխավոր դատարանի՝ Սահմանադրականի, հնարավոր վճիռը՝ նախագահական ընտրությունների երկրորդ փուլն անվավեր ճանաչելու մասին։ Խոսքի նախաբանում Ռ. Քոչարյանը կարեւորեց սահմանադրական փոփոխությունները եւ
ՎՃՌՈՐՈՇ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՎՃՌՈՐՈՇ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ Փետրվարի 21-ի հանրահավաքին եւ դրան հաջորդած խաղաղ երթին մասնակցելու համար կալանավորված անձինք երեկ հայտարարեցին նոր՝ «Փետրվարի 22» հասարակական կազմակերպություն ստեղծելու մասին: Ըստ «Փետրվարի 22» կազմակերպությունը նախաձեռնողների՝ այն պետք է հետամուտ լինի իրենց ոտնահարված իրավունքների համար իշխանություններից բարոյական, իրավական եւ նյութական փոխհատուցմանը եւ մեղավորներին պատժելուն: Որպես առաջին քայլ՝ նրանք մտադիր են պատասխանատվության կանչել այն
ԱՍՊԻՐԱՆՏԻ ՄԱՀՎԱՆ ԳՈՐԾՆ ԱՎԱՐՏՎԵՑ
ԱՍՊԻՐԱՆՏԻ ՄԱՀՎԱՆ ԳՈՐԾՆ ԱՎԱՐՏՎԵՑ Մարտի 10-ին Լոռու մարզի առաջին ատյանի դատարանը Վանաձորում, Սպայի տան դահլիճում կայացրեց դատավճիռ՝ N զորամասի զինվոր, գյուղակադեմիայի ասպիրանտ Արտյոմ Սարգսյանի մահվան փաստի առթիվ հարուցված քրգործի վերաբերյալ։ (Հիշեցնենք, որ դատաքննությունը ընթանում էր 2002թ. նոյեմբերի 5-ից եւ նախագահող դատավորն էր Աղասի Մկոյանը, մեղադրող՝ Արման Մազմանյան)։ Զորամասի հրամանատար, կալանքի տակ գտնվող Անդրանիկ Սահակյանը ՀՀ
«ՍՈՒԴ»-ը տարածվում է
«ՍՈՒԴ»-ը տարածվում է Պարենի համաշխարհային ծրագրի երեւանյան գրասենյակը 2000 թվականից Հայաստանում իրականացնում է «Սնունդ՝ ուսուցման դիմաց» ծրագիրը։ Այժմ ՀՀ 603 գյուղական համայնքի 35 հազար բնակիչ ներգրավված է այս ծրագրում։ Ծրագրի տեւողությունը 90 օր է, մթերաբաժինը նույն ժամանակահատվածի համար՝ 180 կգ ալյուր, 25 կգ (27 լիտր) բուսական յուղ, 13 կգ ընդեղեն։ Ուսուցման հիմնական թեմաներն են՝ պտղաբուծություն,
ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԱԿՈՒՄԲՆԵՐԸ Ի ՄԻ ԵՆ ԲԵՐՈՒՄ ԱՐՎԱԾԸ
ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԱԿՈՒՄԲՆԵՐԸ Ի ՄԻ ԵՆ ԲԵՐՈՒՄ ԱՐՎԱԾԸ Եթե եղանակն անակնկալներ չմատուցի, մի քանի օրից կմեկնարկի ֆուտբոլի Հայաստանի գավաթի 12-րդ խաղարկությունը։ 1/8 եզրափակիչից պայքարի մեջ կմտնեն 16 թիմեր (8-ը՝ բարձրագույն, նույնքան էլ՝ 1-ին խմբից)։ Հենց գավաթի խաղարկությունով էլ Հայաստանում կբացվի 2003թ. ֆուտբոլային մրցաշրջանը։ Այս օրերին հանրապետության ֆուտբոլային ակումբները նախապատրաստական վերջին աշխատանքներն են տանում գավաթային եւ մի
Աննայի բանաստեղծական աշխարհը
Աննայի բանաստեղծական աշխարհը Կոջոյանի անվան դպրոցի 4-րդ դասարանի աշակերտուհի, «Ցոլքեր» գրական կենտրոնի սան Աննա Համբարձումյանին վիճակված չէ իր տարեկիցների նման լինել։ Մի քիչ խենթ է ու մի քիչ յուրօրինակ, հախուռն է ու բանաստեղծական։ Ինքնադրսեւորման մեջ անփույթ է եւ իր մանկության պես անպաշտպան։ Գրում է բանաստեղծություններ։ Գրում է ինչպես չեն գրի եւ չեն մտածի իր տարեկիցները։
ԸՆՏՐԱԽԱԽՏՈՒՄՆԵՐՆ ԱՊԱՑՈՒՑԵԼԻ ԵՆ
ԸՆՏՐԱԽԱԽՏՈՒՄՆԵՐՆ ԱՊԱՑՈՒՑԵԼԻ ԵՆ Քանի դեռ թեկնածուներից մեկը գործող նախագահ է, ընտրությունների արդյունքները միշտ էլ կասկածելի կլինեն Նախագահական ընտրությունների երկրորդ փուլից հետո ՀԺԿ Վանաձորի նախընտրական շտաբում մեր այցելության պահին գործարար մթնոլորտ էր։ Ներկա էին նաեւ օտարերկրյա երկու դիտորդներ։ Շտաբի ղեկավարությունը շտապում էր տեղամասերից բերված բողոքները հասցնել ընտրատարածքային հանձնաժողովներին (Վանաձոր քաղաքն ընդգրկված է մի քանի ընտրատարածքներում)։ Ի
Ո՞Վ ՊԵՏՔ Է ՀԱՐԳԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ
Ո՞Վ ՊԵՏՔ Է ՀԱՐԳԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ 13.02.03թ. «Առավոտում» հրապարակվել է մի հոդված, որը սկսվում է հետեւյալ խոսքերով. «Վայ այն պետությանը, որտեղ կառավարում են ոչ թե օրենքը, այլ օրենքի անունից գործող դատավորները»։ Այդպես գրում է մի անձնավորություն՝ ոմն Վարդան Հայրապետյանի խնդրանքով, անտեղյակ լինելով ճշմարտությանը, այդ անձնավորության մարդկային հատկանիշների բացակայությանն ու ստոր արարքներին։ Այո, ես համաձայն եմ,
Էժան եւ ժամկետանց
Էժան եւ ժամկետանց Լուսանկարելու պահին այս վաճառակետում աշխույժ առեւտուր էր ընթանում։ Սակայն սպառողներից ոչ ոք չէր էլ պատկերացնում, որ իր գնած պարսկական ծագման հալվայի օգտագործման ժամկետը լրացել է դեռեւս 2001-ի օգոստոսին։ «Սասունցի Դավիթ» կայարանամերձ հրապարակում գտնվող քաղցրավենիքի վաճառակետում տիրող աշխուժությունը, ինչպես պարզվեց, պայմանավորված էր ապրանքի՝ սովորականից մի քանի անգամ էժան գներով։ Այսպես. 100 գրամ քաշ
ԱՉՔԵՐԻ ՓԱՅԼԻ ՀԱՄԱՐ ԴԱՏԻ ՉԵՍ ՏԱ
ԱՉՔԵՐԻ ՓԱՅԼԻ ՀԱՄԱՐ ԴԱՏԻ ՉԵՍ ՏԱ Հայաստանում բարեգործություն անող մի ամերիկացի կին պատմում էր, որ ամերիկյան դատարաններում ամենադժվար եւ անհուսալի վկաները «Սովետմիությունից» ներգաղթածներն են։ Ժամանակին իր հայրենիքում փաստաբան աշխատած տիկինը հիշում էր, թե ինչպես են այդ մարդիկ դատարանում երդվում, հաճախ նաեւ՝ Աստվածաշնչի վրա, որ կասեն բացառապես ճշմարտությունը, նայում դատավորի աչքերի մեջ եւ ակնհայտորեն ստում։ «Նրանց
Մրից՝ մրջուրը
Մրից՝ մրջուրը Հայաստանի նախագահի ընտրությանն առնչվող զարգացումները դեռ չավարտված՝ քաղաքական ուժերը հարկադրված զբաղվում են նաեւ խորհրդարանական ընտրությունների նախապատրաստմամբ: Մարտի 11-16-ը ԿԸՀ-ն պիտի ընդունի մայիսին կայանալիք ԱԺ ընտրություններում համամասնական կարգով ընտրացուցակների, իսկ համապատասխան ընտրատարածքային հանձնաժողովները՝ մեծամասնական կարգով առաջադրման համար անհրաժեշտ փաստաթղթերը: Այնուամենայնիվ, առայժմ ընտրություններին քաղաքական ուժերի մասնակցության վերաբերյալ հայտնի են միայն նախնական տվյալներ: Պատկերը կարող է
«ՏԵՂԱՄԱՍԵՐԸ ԲԱՑՎԵԼ ԵՆ «ՇՏԿՈՒՄՆԵՐԻՑ» ՀԵՏՈ»
«ՏԵՂԱՄԱՍԵՐԸ ԲԱՑՎԵԼ ԵՆ «ՇՏԿՈՒՄՆԵՐԻՑ» ՀԵՏՈ» Ընտրությունների արդյունքների վրա էապես ազդող ընտրախախտումներ «Ձայների վերահաշվարկը ընտրությունների արդյունքը էականորեն չի փոխի»,- այս միտքը կարգախոս դարձրած իշխանական քարոզչամեքենան շարունակում է թմբկահարել իր թեկնածուի հաղթանակը։ Եվ այն, ինչ ներկայացվում է, ամենեւին էլ ամբողջ իրականությունը չէ։ Հարյուր հազարավոր հեռուստադիտողների հրամցվում է, թե ինչպես այս կամ այն հանձնաժողովի նախագահի կամքով բացվել են
ԳՆԱՑԵ՛Ք ՂԱՐԱԲԱՂ, ՊԱՐՈՆ ՔՈՉԱՐՅԱՆ
ԳՆԱՑԵ՛Ք ՂԱՐԱԲԱՂ, ՊԱՐՈՆ ՔՈՉԱՐՅԱՆ Իշխանության կանխատեսումները, թե հանրահավաքները հեզհետե կմարեն, կարծես իրականություն չեն դառնում: Երեկ հանրահավաքը Մատենադարանից ձգվում էր մինչեւ Օպերա: «Հանրապետության» քաղխորհրդի անդամ Արամ Սարգսյանն իր ելույթում անդրադարձավ այն մեղադրանքներին, թե Տ.Նաղդալյանի սպանությունը կազմակերպել եւ իրականացրել են իր «բարեկամները»՝ նշելով. «Իշխանությունները մոռանում են, որ այդ նույն ընտանիքում Սպարապետ է ծնվել… Այո՛, մեր ընտանիքը մարտնչող


















































