Օրվա լրահոսը
ՃՆՇՈՒՄՆԵՐ՝ ԳԹԿ-Ի ՎՐԱ
Ոմանց թվում է, թե կարելի է այս կառույցից թեստեր ձեռք բերել՝ իրենց պատիվը փրկելու համար Հունիսի 1-ին մեկնարկում են միասնական քննությունները: Այս տարին աննախադեպ է: Դպրոցների շրջանավարտ չլինելու պատճառով դիմորդների թիվը բավականին քիչ է. 1209 դիմորդ կմասնակցի քննությունների հիմնական փուլին: Թե ինչ նախաքննական տրամադրություններ են ԳԹԿ-ում՝ փորձեցինք ճշտել ԳԹԿ մամուլի խոսնակ Գայանե Մանուկյանից: «Քննակենտրոններ ձեւավորվել
ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ 51 ԾՐԱԳԻՐ, ՇԱՀԵՑ՝ 25-Ը
Գերմանական KFW բանկի եւ ՀՀ բնապահպանության նախարարության համատեղ ջանքերով իրականացվող «Շիկահող» պետարգելոցի հիմքի վրա կենսոլորտային տարածքի ստեղծում եւ շրջակա համայնքների սոցիալ-տնտեսական զարգացում» ծրագրի շրջանակներում հայտարարվել էր լավագույն բիզնես-ծրագրի մրցույթ, որը ծրագրի «Մրցույթ/մրցանակ» բաղադրիչի մի մասն է: Մրցույթին մասնակցում էին Շիկահողի ենթաշրջանի 5 գյուղերի բնակիչները: Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ներքին Հանդ եւ Ծավ գյուղերի 51 բնակիչ են
ՎԵՐՋԱՊԵՍ
10 ամիս Նոյեմբերյանը զինկոմ չուներ: Նոյեմբերյանի նախկին զինկոմ Անդրանիկ Հարությունյանը աշխատանքից ազատվել էր 2010 թվականի հուլիսին: Մեր հրապարակումներում տեղեկացրել ենք, որ Անդրանիկ Հարությունյանը 18 տարի որպես զինկոմ պաշտոնավարելով սահմանամերձ Նոյեմբերյանում, իր միակ որդուն, որպես Ադրբեջանից փախստական ձեւակերպելով, ազատել է ժամկետային ծառայությունից: Ա. Հարությունյանին առաջարկվել է պաշտպանության նախարարության սահմանագոտում գտնվող մի զորամիավորման շտաբի պետի պաշտոն կամ՝
ՍԹԱՓՎԵԼՈՒ ԿՈՉ
Լոռու մարզի խորհրդի երեկվա նիստում հայտարարություններն ավելի շատ էին, քան օրակարգի հարցերը: Հենց հայտարարությունների ընթացքում էլ պարզվեց, որ մայիս ամսվա ցուցանիշները, մեղմ ասած, գոհացուցիչ չեն: Լոռու մարզպետը համայնքապետերին կոչ արեց սթափվել եւ 2-3 օրվա մեջ լուրջ աշխատանք տանել: «Մայիս ամսին ոչ մի անգամ հեշտ չի եղել, դուք էլ լավ գիտեք, աշխատեք բաց թողածը լրացնել, թե
Սփյուռքը դարձնել գործոն
Այս տրամաբանությամբ նամակ հղեցին ՄԱԿ-ին «Սփյուռքի հեռանկարները գլոբալացվող աշխարհում» թեմայով միջազգային համաժողովի մասնակից 9 պետությունները: ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ, երեկ Երեւանում կայացավ «Սփյուռքի հեռանկարները գլոբալացվող աշխարհում» թեմայով միջազգային համաժողով, որին, բացի Հայաստանից, մասնակցում էին նաեւ Արգենտինայի, Ռումինիայի, Իտալիայի, Լիբանանի, Հունգարիայի, Հունաստանի, Հնդկաստանի, Ֆրանսիայի ներկայացուցիչները: Հունգարիան ներկայացրեց սփյուռքյան համայնքներում ազգային ինքնության սերմանման սեփական փորձը, Արգենտինան խոսեց
Խդրանցի վնասը՝ 100%
Արդեն հաշվարկվում է կարկուտի հետեւանքով Սյունիքի մարզի գյուղատնտեսության վնասի չափը: Հիշեցնենք, որ մայիսի 22-ին, ժամը 22-ին տեղացած ուժեղ կարկուտից տուժել էին Կապանի տարածաշրջանի 7 եւ Մեղրու տարածաշրջանի 6 համայնքներ, վնասի չափերը հաշվարկելու համար ստեղծվել էին հանձնաժողովներ: Սյունիքի մարզպետարանի գյուղատնտեսության բաժնի պետ Հրայր Հակոբյանի փոխանցմամբ՝ համայնքների մեծ մասն արդեն ներկայացրել է կարկուտի հասցրած վնասների չափերը: Կապանի
ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐ՝ ԼՐԱԳՐՈՂԻՆ
Մայիսի 25-ին Դիլիջան-Իջեւան ճանապարհին տեղի ունեցած ավտովթարի վերաբերյալ՝ «Վթա՞ր, թե՞ ինքնասպանության փորձ» նյութը արձագանքներ ունեցավ: Տավուշի մարզում «Առավոտի» թղթակից Ոսկան Սարգսյանի բջջայինին զանգած անձը ներկայացել է որպես վթարի ենթարկված Մհեր Դավթյանի եղբայր Հայկ: Հայկը չէր կարդացել վթարի մասին մեր հրապարակումը, նրան այդ մասին տեղեկացրել էին, նա բորբոքված էր: Հայկ Դավթյանը սկզբում սպառնալով պահանջում էր հերքում
ՊԵԿ-ԻՆ ԴՈՆՈՐ Է ՊԵՏՔ
Երեկ նախագահ Սերժ Սարգսյանն այցելեց Պետական եկամուտների կոմիտե եւ խորհրդակցություն անցկացրեց: ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը, ըստ tert.am-ի, խորհրդակցությունից հետո լրագրողներին ասաց. «Այցի նպատակն էր քննարկել, թե ինչպես անել, որպեսզի հարկային եւ մաքսային վարչարարության բարեփոխման խնդիրները նոր որակի, նոր աստիճանի հասցվեն: Բավականին շատ աշխատանք է կատարված համակարգում: Նախագահի կողմից որակական նոր խնդիրներ դրվեցին, որպեսզի մենք կարողանանք
ԱՐԶԱՔԱՆՑՅԱՆԸ 36 ՄԼՆ ՊԱՐՏՔ Է
Գյուղնախարարության երեկ տարածած հաղորդագրության համաձայն՝ 2010 թվականին խաղող վերամշակող ընկերությունների կողմից մթերվել է 16 մլրդ 789.1 մլն դրամի խաղող, որի դիմաց առ այսօր վճարվել է 16 մլրդ 740,7 մլն դրամ: Ներկայումս մնացել է չվճարված ընդամենը 39,5 մլն դրամ, որից 36 մլն դրամը՝ «Գրեյթ Վելլի» Հ/Ձ ՍՊԸ-ի, 1,5 մլն դրամը՝ «Արենի գինու» գործարան ՓԲԸ-ի, 2 մլն
Բեռնափոխադրողները հրաժարվում են
Տուգանքներից խուսափելու համար էլ՝ փոխում մարտավարությունը Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի «բարեհոգության» լիմիտը սպառվեց: Հակամրցակցային համաձայնության մեղադրանքով հանձնաժողովը երեկ որոշեց տուգանել Երեւան-Ստամբուլ բեռնափոխադրումներ իրականացնող 4 ընկերություններին, որոնք ապրանքի մաքսազերծման համար առեւտրականներից նախկին $4-ի փոխարեն պահանջել են $8 (Չինաստանի պարագայում պահանջել են $14՝ նախկին 7-ի փոխարեն): Հանձնաժողովի ուսումնասիրությունների համաձայն, Թուրքիայից բեռնափոխադրումների կեսից ավելին իրականացնում է «Չորս ընկերը»,
ՕԳՆՈ՞ՒՄ ԵՆ, ԹԵ՞ ԿՐԿԻՆ ԿՈՐԾԱՆՈՒՄ
Խոշոր առեւտրային օբյեկտների մասին օրենքի նախագիծը «փոքր ու միջին» գործարարներին չի մխիթարում: «Օրինաց երկիր» կուսակցությունը որոշել է փրկել փոքր ու միջին խանութներին, որպեսզի դրանք վերջնականապես խոշորների «ձեռքին» չկործանվեն: ՕԵԿ-ը օրենքի նախագիծ է մշակել, որով սահմանվում են խոշոր առեւտրային օբյեկտների տեղակայման եւ գործունեության չափորոշիչները: Ծանոթանալով նախագծին՝ փորձեցինք հասկանալ, թե այդ ինչ «հրաշք» չափորոշիչներ են մտածել, որի
Քննարկվո՞ւմ է կառավարության հրաժարականի հարցը
ՀՅԴ պատգամավորի համոզմամբ՝ այդ հարցը միայն ձեւական առումով է դուրս եկել օրակարգից Երեկ ճեպազրույցում «Առավոտի» հարցին, թե ՀՀԿ-ն ներքին քննարկում ունեցե՞լ է ՀՅԴ հարցապնդմանը կառավարության պատասխանի առնչությամբ, որտեղ, հիշեցնենք՝ պատճառաբանելով ծրագրերի ձախողումը, նշված էր. «Հիմնական ազդեցությունը սոցիալ-տնտեսական ցուցանիշների վրա եղել են ճգնաժամը եւ նախկինից ժառանգած արտաքին ցնցումների նկատմամբ խիստ զգայուն տնտեսական համակարգը, ինչպես նաեւ ոչ
«ԻՐԱԿԱՆ ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ»
ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի համոզմամբ՝ այդպիսին է իրենց առաջարկած փուլային մարտավարության ծրագիրը՝ միտված ընտրական իրավունքի պաշտպանությանը: Երեկ բացելով «Ընտրական իրավունքի պաշտպանության» հասարակական շարժման խորհրդակցությունը՝ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արա Նռանյանն ազդարարեց, որ սկսում են նոր փուլ. «Մեր շարժումը՝ «Քվեն ուժ է» կարգախոսով, թեւակոխել է կարեւորագույն փուլ: Եթե մինչ այս ավելի շատ ներքին քննարկումներ էին,
ԼՐԱԳՐՈՂՆԵՐԸ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՃԱՇ ՀԱՄՏԵՍԵՑԻՆ
Երեկ՝ Անկախության տոնի նախօրեին, լրագրողները «Հայոց արծիվներ» հասարակական կազմակերպության հետ հյուրընկալվեցին Երեւանի Նուբարաշեն վարչական շրջանում տեղակայված ՀՀ ՊՆ 5-րդ բանակային կորպուսում: Այս միջոցառումը «Հայոց արծիվների» կողմից կազմակերպվող հայրենասիրական միջոցառումների շարքից էր, որը նվիրված է ՀՀ անկախության 20-րդ տարեդարձին, իրականացվում է նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո։ ՊՆ 5-րդ բանակային կորպուսում տեղի ունեցավ տոնական շքերթ, առավել
ՑՈՒՑԱԿՆԵՐԸ ԳԱՂՏՆԻ՞ ԵՆ
Երեկ, ժամը 23:30-ի դրությամբ, ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներից ազատ են արձակվել 247 դատապարտյալ: Հիշեցնենք, որ երեկվանից սկսվել է Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ հայտարարված դատապարտյալներին համաներմամբ ազատ արձակելու գործընթացը: Քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի բաժնի պատասխանատու Արսեն Բաբայանից երեկ «Առավոտը» փորձեց պարզել՝ ազատվածների՞, թե՞ ազատման ենթակաների ցուցակում են մարտիմեկյան իրադարձությունների առիթով դատապարտյալներ Արա
ՈՐՏԵ՞Ղ ԲՈՒՆ ԴՆԻ ԵՎՐԱՆԵՍԹԸ
Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովին առաջարկել էր այդ կազմակերպության առաջիկա լիագումար նիստը անցկացնել ս/թ. սեպտեմբերի երկրորդ կեսին Երեւանում՝ հաշվի առնելով, որ այդ ժամանակահատվածում մեր երկիրը նշելու է իր անկախության 20-ամյակը: Դա էլ առաջացրել էր Եվրանեսթում ադրբեջանական պատվիրակության ղեկավարի զայրույթը, որը բողոք նամակով դիմել էր այդ կազմակերպության բյուրոյին: Ըստ նրա, Երեւանում անցկացնելն այն օրերին, երբ
«Արթիկի» գաղութը՝ առանց քաղբանտարկյալների՞
Երեկ ազատ արձակեցին «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի ամենավերջին ու թերեւս «ամենավտանգավոր» քաղբանտարկյալին՝ Նիկոլ Փաշինյանին: Թեեւ Հայ ազգային կոնգրեսի Արթիկի գրասենյակի ակտիվիստներին քրեակատարողական հիմնարկից ներքին կարգով տեղեկացրել էին, որ «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագրին ազատ են արձակելու առավոտյան ժամը 12-ի սահմաններում, սակայն նրան բաց թողեցին հայտարարվածից մոտ 9 ժամ հետո՝ երեկոյան ժամը 20.10-ին: Նկատենք, որ առավոտից մինչեւ
«ԻՄ ՈՒ ՍԵՐԺԻ ՄԻՋԵՎ ՍԵՎ ԲԾԵՐ ՉԿԱՆ»
Սասուն Միքայելյանը երեկ ազատ արձակվեց «Սերժ Սարգսյանի հետ սեւ բծեր երբեք չեն եղել, չեն էլ կարա լինի, որովհետեւ ես ու Սերժ Սարգսյանը եղել ենք մարտական ընկերներ: Եկեք երկու հարթության վրա դնենք. պատերազմի դաշտում եղել է մի թշնամի: Մենք երկուսս համամիտ ենք եղել, պայքարել ենք: Իսկ ինչ մնում է ընդհանրապես՝ մարտական ընկերները երբեք չեն բաժանվում: Եթե
ԱՐՏԱՀԵՐԹ ԱՆԳԱՄ ԱՆՁՐԵՎ ՉԻ ԳԱԼԻՍ
Ամեն ինչ կիմանանք «հարսանիքից» հետո՞ ՀՀ Սահմանադրության հոդված 74.1-ում ամրագրված է. «Հանրապետության նախագահն արձակում է Ազգային ժողովը, եթե Ազգային ժողովը երկու անգամ անընդմեջ երկու ամսվա ընթացքում հավանություն չի տալիս կառավարության ծրագրին: Հանրապետության նախագահը Ազգային ժողովի նախագահի կամ վարչապետի առաջարկությամբ կարող է արձակել Ազգային ժողովը, եթե՝ ա) Ազգային ժողովը հերթական նստաշրջանի երեք ամսվա ընթացքում որոշում չի
Ո՞Վ ՈՒՄԻ՞Ց ՊԵՏՔ Է ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԽՆԴՐԻ
«Ես Սերժ Սարգսյանին վարչապետ ժամանակ իր աշխատասենյակում ասել եմ՝ եթե դու նման մարդկանց հետ գնաս նախագահական ընտրությունների, ես քեզ հետ չեմ գա: Իսկ եթե այս երեք տարիների ընթացքում Սերժ Սարգսյանը երկրում կարգավորած լիներ իրավիճակը, ես գոռոզ տղա չեմ, ես ներողություն կխնդրեի իմ ընկերոջից: Բայց ինչ որ ես ասել եմ երեք տարի առաջ, ինչ որ կատարվեց՝
Քվեարկությունը շարունակվում է
Եթե դուք համարում եք, որ ձեր ձայնը հասանելի չէ հեռուստաեթերով, ապա ստեղծեք ձեր սեփական հեռուստաընկերությունը՝ ի դեմս «Ժողովրդական հեռուստաալիքի»: Ձեր քվեն՝ խորհրդանշական գումարի տեսքով, իրականություն կդարձնի ՁԵՐ հեռուստաընկերության գոյությունը համացանցում եւ արբանյակային հեռարձակմամբ՝ ալիքների շարքում: Ի պաշտպանություն «Ա1+»-ի եւ ազատ խոսքի՝ մոտ հինգ ամիս առաջ ստեղծված «Ժողովրդական հեռուստատեսություն» հիմնադրամը շարունակում է իր գործունեությունը: Չնայած Հեռուստատեսության
Սթինգի դուստրը՝ տոնավաճառում
Մայիսի 29-ին Մոսկվայում կանցկացվի «Լամբադա-Մարկետ»` օգտագործած իրերի տոնավաճառ, որի շրջանակում մասնակիցները վաճառում են վինտաժային իրեր, երաժշտական գործիքներ, ձայնասկավառակներ։ «Լամբադա-Մարկետի» շրջանակում ելույթ կունենա «I Blame Coco» խումբը։ Խմբի առաջնորդը՝ Էլիոթ Պաուլինա (Կոկո) Սամներն է՝ հանրահայտ Սթինգի դուստրը։ Նրա երաժշտությունը էլեկտրափոփի, պանկի ու ինդի-ռոքի խառնուրդ է, որը ջերմորեն է ընդունվել «Glastonbury», «Wireless» եւ «Jalouse Rocks» փառատոներում։
Ընկճախտի բուժում՝ ինտերնետի միջոցով
Բրիտանացի գիտնականների կատարած հետազոտությունների շնորհիվ ապացուցվեց ճանաչողական վարքագծային թերապիայի մեթոդներով ընկճախտի բուժման արդյունավետությունը՝ առանց բժշկին այցելելու: Հետազոտությանը մասնակցել է ընկճախտով տառապող 18-75 տարեկան 297 մարդ: Նրանց մի մասը 16 շաբաթվա ընթացքում պետք է մասնակցեր 10-ից ավելի չաթ-սեանսների՝ յուրաքանչյուրը 55 րոպե տեւողությամբ, իսկ մյուս մասն այցելում էր հոգեթերապեւտի: Ըստ doctors.am-ի՝ 4 ամիս անց օնլայն-թերապիայի կուրս անցնող
Օրական 3 մլրդ հոլովակ
«YouTube» վիդեոհոսթինգը դարձավ 6 տարեկան: Այս առիթով «Google»-ը ներկայացրել է մի քանի վիճակագրական տվյալներ, որոնց համաձայն՝ օրական կայքում դիտվում է 3 մլրդ տեսահոլովակ եւ մեկ րոպեում տեղադրվում 48 ժամ ընդհանուր տեւողությամբ տեսանյութ: Մեկ տարում այս ցուցանիշը կրկնապատկվել է: «Google»-ի ներկայացուցիչների խոսքով՝ այս առաջընթացը պայմանավորված է հոլովակների ավելի արագ մշակմամբ ու ցուցադրմամբ, ինչպես նաեւ տեսանյութերի թույլատրելի
Անսպասելի ցանկության պատճառը
Ինչպես գրում է «The Daily Mail»-ը, գիտնականները պարզել են, թե ինչու են մարդիկ երբեմն, օրինակ՝ խնձորի փոխարեն նախընտրում շոկոլադե սալիկ: Հետազոտությունները ցույց են տվել, որ մեր օրգանիզմը ցանկանում է այն, ինչ իրականում անհրաժեշտ է իրեն: Շոկոլադի կամ ոչ սննդարար ուտելիքի անհագ ցանկությունը պայմանավորված է մի շարք հոգեբանական գործոններով: Լիդսի համալսարանի գիտնականները նշում են, որ նման
«Կամուսնանա՛ս ինձ հետ»
Glamour.ru-ի փոխանցմամբ՝ reality show-ի աստղ, գեղեցկուհի, մոդել Քիմ Քարդաշյանը ամուսնության առաջարկ է ստացել իր սիրելիի կողմից: Բասկետբոլիստ Քրիս Հեմփրիսը, ում հետ Քարդաշյանն արդեն կես տարի հանդիպում է, դրական պատասխան է ստացել: «Դա իսկական շոկ էր ինձ համար: Ես այդ առաջարկին չէի սպասում: Բայց այնքան հաճելի էր, այնքան անսպասելի: Ես այնքան էի հուզվել, որ ձեռքերս դողում
Ֆիլիպի խոստովանությունը՝ «Ձյան» միջոցով
Լրատվամիջոցները նոր լուրեր են շրջանառում Ֆիլիպ Կիրկորովի մասին, համացանցը լի է ասեկոսեներով. սակայն այս անգան նա մարդ չի ծեծել կամ վիրավորել: Խոսքը նրա ստեղծագործական կյանքի մասին է: Հայտնի է, որ Ֆիլիպը սիրում է երգել ուրիշների երգերը, երբեմն անգամ՝ առանց թույլտվության: Երգիչն անամոթաբար վերցնում ու կատարում է այլազգի կատարողների երգեր ու նույնիսկ, նեղություն չի տալիս իրեն՝
Սերվերները «չդիմացան» Գագային
«Amazon»-ի սերվերները չկարողացան «դիմադրել» Լեդի Գագայի երկրպագուների հոսքին ու շարքից դուրս եկան՝ այն բանից հետո, երբ սկսվեց երգչուհու «Born This Way» ալբոմի վաճառքը: Սերվերների աշխատանքը խափանվեց, երբ «Amazon»-ը մեկօրյա ակցիա հայտարարեց, որի համաձայն՝ Գագայի նոր ալբոմը կարելի էր բեռնել 99 ցենտով՝ 11 դոլար ավելի էժան, քան «Apple iTunes»-ում: Այս ակցիան կապված էր «Amazon»-ի նոր ամպային
ՄԵՐ ԴԱՐԴՈՎ ԷԼԻ ՏԱՊԱԿՎՈՂՆԵՐ ԿԱՆ
Կանանց ծեծելու, ճնշելու սովորությունը միայն հայերին չէ հատուկ Վերջերս Կանանց իրավունքների կենտրոնը լրատվամիջոցներին ներկայացրեց մի քանի իրական դեպք, թե ինչպես են մեր կողքին ապրող կանայք դաժան փորձությունների ու բռնության ենթարկվում իրենց ընտանիքներում, ինչպես են լվացք փռելու, գլուխը պատուհանից դուրս հանելու համար ծեծվում, աշխատավարձը կոպեկ առ կոպեկ հանձնում սկեսուրներին, սեռական ոտնձգության ենթարկվում սկեսրայրի կողմից ու լռում:
ՎԻՃԱԿԸ ԾԱՅՐԱՀԵՂ ԾԱՆՐ Է
Գեղարքունիքի մարզում՝ Գավառ քաղաքի Ազատության փողոցի թիվ 4 շենքի հարակից տարածքում այրվել էր Հ. Միրիբյանին պատկանող «ԳԱԶ-53» մակնիշի առանց պետհամարանիշի ավտոմեքենայի խցիկը եւ թափքը: 28-ամյա Սեդա Սարգսյանը ստացել է այրվածքներ եւ մինչ հրշեջ-փրկարարների՝ կանչի վայր հասնելը, տեղափոխվել Գավառի կենտրոնական հիվանդանոց, այնուհետեւ՝ Երեւանի այրվածքների կենտրոն: Ս. Սարգսյանի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է:


















































