Օրվա լրահոսը
Վաշինգտոնը հրաժարվել է Իրանի հետ փոխանակում անել
Վաշինգտոնը մերժել է Թեհրանի առաջարկությունը՝ ԱՄՆ-ի բանտերում գտնվող իրանցի դատապարտյալներին՝ Իրանի իշխանությունների կողմից ձերբակալված երեք ամերիկացի զբոսաշրջիկների հետ փոխանակելու մասին: news.am-ի փոխանցմամբ, այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը՝ հավելելով, որ իրանական իշխանությունները պարտավոր են միակողմանի բաց թողնել Միացյալ Նահանգների քաղաքացիներին: Նա նշել է, որ ներկայումս ԱՄՆ-ը եւ Իրանը բանակցություններ չեն վարում, եւ զբոսաշրջիկները
ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՄԷ-Ի ՀԵՏ
Փետրվարի 4-ին ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարությունների միջեւ գիտատեխնիկական համագործակցության մասին» համաձայնագիրը ստորագրելու առաջարկությանը: Համագործակցության շրջանակներում նախատեսվում է գիտատեխնիկական ոլորտում իրականացնել համատեղ ծրագրեր, ինչպես նաեւ կատարել գիտահետազոտական աշխատանքներ: Կպատրաստվեն նաեւ գիտական կադրեր, կկազմակերպվեն գիտնականների եւ մասնագետների փոխայցելություններ: Կողմերը կօժանդակեն նոր տեխնոլոգիաների փոխանակմանը, հատուկ ուշադրություն կդարձնեն երկու պետությունների գիտնականների համար
Աներեւույթ որոշում
«Առավոտն» առիթ է ունեցել անդրադառնալու «Այբ» կրթական հիմնադրամի հերթական նախաձեռնության՝ «Հայկական դպրոցի» ստեղծման ճանապարհին առաջացած խոչընդոտներին («Առավոտ», 28.11.09, «Երազանքների դպրոցն իրականություն կդառնա՞»): Խոսքն այն մասին է, որ կառավարությունն ավելի քան 1,5 տարի ձգձգում էր այդ դպրոցին ըստ էության հատկացված տարածքի իրավական կարգավիճակի լուծման հարցը: Սակայն երեկ «Այբ»-ից ստացանք ուրախալի լուրը. «Կառավարությունը այս տարվա իր առաջին
ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՁԱՅՆԸ ՄԱՍԱՄԲ Է ԼՍԵԼԻ
Այս առումով Կովկասյան տարածաշրջանի երկրներում դեռ անելիքներ կան «Ո՞րն է մեր դերը». երեկ «Անի» հյուրանոցի «Դվին» սրահում ՌԴ-ի, Վրաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի եւ ՀՀ-ի ուսանողները, որոնք մասնակցում էին «Հարավային Կովկասի երիտասարդական ֆորում: ՆԱՏՕ-ի նոր ռազմավարության հայեցակարգը. ո՞րն է մեր դերը» միջազգային համաժողովին, շարունակ միմյանց այս հարցն էին տալիս: «Հայկական ատլանտյան ասոցիացիա» հ/կ-ի հրավերով ՀՀ ժամանած ուսանողների
20. ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋՕՐԵ
Ստեփան Սարգսյան Տեսարան Սարի թաղից: – Մենք հարեւան թշնամիներ ունենք: – Բայց գլխավորը, կործանարարը ներքին թշնամին է,- ասաց Նորայր Ասատրյանը,- մի՞թե չեք տեսնում գների խելացնոր տատանումները: Հազար խորանարդ մետր գազը բերում են $153-ով, մինչեւ մեզ է հասնում՝ դառնում է $300: Ատոմակայանի մեկ կալորիա էներգիայի ինքնարժեքը երկու դրամ է, մեզ է հասնում 30 դարձած: Սա է
Երկրորդը՝ Վաշինգտոնում
Policy Forum Armenia (PFA) կազմակերպության տարածած հաղորդագրության համաձայն, այս տարվա փետրվարի 28-մարտի 2 հատվածում ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում կանցկացվի «Հայաստան-Սփյուռք հարաբերություններ» երկրորդ համաժողովը: Հավաքի ժամանակ քննարկվելու են Հայաստան-Սփյուռք հարաբերությունների հեռանկարների, հայության առջեւ ծառացած ներկա մարտահրավերների, ռազմավարական նոր մոտեցումների հետ կապված արդիական խնդիրներ: Համաժողովին հրավիրված են մտավորականներ, գիտական, քաղաքական եւ հանրային գործիչներ: Հիշեցնենք, որ Policy Forum Armenia-ն
Նոր դպրոց՝ Արծնի գյուղին
«Հայաստան» համահայկական հիմնադրամից տեղեկացանք, որ Հնդկաստանի կառավարության ֆինանսավորմամբ հիմնադրամը հիմնանորոգում է Լոռու մարզի Արծնի համայնքի 1962 թվականին կառուցված երկհարկանի դպրոցի աջ մասնաշենքը, որը լիարժեք կսպասարկի 49 աշակերտ ունեցող համայնքին: Փոխվել է տանիքը, տեղադրվել են դուռ-լուսամուտները, կառուցվել է կաթսայատունը: Շուտով կսկսվի մանրահատակի տեղադրումն ու ներքին հարդարումը: Դպրոցի տնօրեն Մարիետա Առուստամյանի խոսքով՝ վաղուց արդեն վթարային վիճակում հայտնված
«Պատերազմից տուժածները»
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակն իրականացնում է «Երիտասարդ խաղաղասերների բրիգադի ձեւավորում» ծրագիրը, որի շրջանակներում ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանատան աջակցությամբ նկարահանվել է «Պատերազմից տուժածները» ֆիլմը: Ժապավենի հայկական շնորհանդեսը տեղի ունեցավ փետրվարի 3-ին՝ Վանաձորի «Արգիշտի» հյուրանոցում: Ֆիլմի ստեղծման աշխատանքներին մասնակցել են մինչեւ 25 տարեկան լրագրողներ՝ Հայաստանից, Ղարաբաղից եւ Ադրբեջանից: «Երիտասարդ խաղաղասերների բրիգադի» համակարգող Նաիրա Բուլղադարյանը՝ նկարահանման աշխատանքները
«Ի՞ՆՉ ԵՆՔ ՍՏԱՆՈՒՄ, ՈՐ ԻՆՉ ՎԵՐԱԴԱՐՁՆԵՆՔ»
Հայ-թուրքական սահմանին մոտ գտնվող Վանանդի հոգսաշատ առօրյան Արմավիրի մարզի Վանանդ գյուղի դպրոցն այնքան վանող ու ցուրտ էր, որ վառարանների առկայությամբ նույնիսկ աշակերտները վերարկուներով էին: Դպրոցի հսկայական շենքի մի հատվածն է միայն օգտագործվում-աշխատում. գյուղում ծնելիության թվի անկումն ու արտագաղթը հարվածել են առաջին հերթին դպրոցին: Դա էր պատճառը, որ կրթօջախի մասնաշենքերից մեկը մյուսից անջրպետել էին միջնորմով՝ այդկերպ
ՆԻՍՏԸ ՀԵՏԱՁԳՎԵՑ
Երեկ ՀՀ քաղաքացիական գործերով դատարանը՝ Ա. Պետրոսյան, Կ. Չիլինգարյան, Ա. Խառատյան կազմով, պետք է լսեր «Օգոստոս» գործակալության բողոքը՝ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի անցյալ տարվա նոյեմբերի 11-ին կայացրած վճռի դեմ: Դատարանը պատշաճ ծանուցել էր պատասխանողներին՝ «Գինդ» տպարանին, «Կողմնակի անձանց» ՍՊԸ-ին նիստի տեղի եւ ժամանակի մասին, սակայն դատարան էր ներկայացել միայն «Օգոստոսի» ներկայացուցիչ Էդգար Հովհաննիսյանը:
ՊԱՏԱՀԱՐՆԵՐԸ ՆՎԱԶԵԼ ԵՆ
ՀՀ ոստիկանության մամուլի ծառայության փոխանցմամբ, 2008 թ. ընթացքում արձանագրվել է վրաերթի 753 դեպք, որոնց հետեւանքով 136 մարդ մահացել է, 684-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ 2009 թ. ընթացքում ճանապարհային ոստիկանության ծառայողների կողմից կազմվել է ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման 675 576 արձանագրություն, որոնցից 3229-ը՝ ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելու համար, 44 691-ը՝ ամրագոտի չկապելու, 6876-ը՝
Քրեական գործ՝ մշակույթի նախարարի խորհրդականների դեմ
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը, ուսումնասիրելով «Ինօրիենթ» ՍՊ ընկերության վերաբերյալ ՀՀ վերահսկիչ պալատից ստացված նյութերը, հարուցել է քրեական գործ՝ ՀՀ մշակույթի եւ երիտասարդության նախարարի նախկին խորհրդական, նույն նախարարության աշխատակազմի իրավաբանական եւ վերահսկողության վարչության ներկայիս պետ Արեգ Հայրապետյանի նկատմամբ: Նա ՀՀ մշակույթի նախարարի 2007թ. մայիսի 8-ի թիվ 233-Ա հրամանի հիման վրա հանդիսանալով առանձին լիազորությամբ
Խորհուրդը փակել է իր գրասենյակը
«ԱՔՍԱ» ապահովագրական ընկերությունը մերժել է 12 794-ին, բայց… «Առավոտը» վերջին մեկ շաբաթում ստանում էր բազմաթիվ հեռախոսազանգեր՝ կապված «ԱՔՍԱ» ապահովագրական ընկերության կողմից ցեղասպանության զոհերի իրավահաջորդներին տրվելիք գումարների բաժանման հետ: Արդարադատության նախարարությունը, որը օժանդակել էր ժառանգների դիմումների հավաքման ժամանակ, ասելիք չուներ եւ տեղյակ չէր, թե ինչ ժամանակացույցով պետք է բաժանվեն այդ գումարները: Թեեւ անցյալ տարի ակնարկվել էր
ԳԵՎՈՐԳ ՀԱՑՊԱՆՅԱՆԻ ՊԱՅԾԱՌ ՀԻՇԱՏԱԿԻՆ
Ընդամենը մի կյանք Հազարավոր տարիներ իրենց հողերում նույնիսկ մրջյուններին չվնասելով ապրած, հնագույն արմատներ ունեցող մի հայ ընտանիքի 1915 թ. ցեղասպանության ժամանակ Տեր Զորի անապատներում հրաշքով ողջ մնացած միակ որդի Ծերուն Հացպանյանի անդրանիկ զավակը հանդիսացող, իր ապրած կյանքին մեր հայրենակիցների բառապաշարով իբրեւ հետաձգված աքսոր բնութագրված, 3 հատ գաղթ էլ իր հերթին տեղավորած սերնդին էր պատկանում Գեւորգ
ՏԱՐԵԿԱՆ 5000 ՄԱՀ՝ ՔԱՂՑԿԵՂԻՑ
Մեր երկրում հաշվառված է քաղցկեղով հիվանդ 29 հազար մարդ: ՀՀ-ում տարեկան հայտնաբերվում է 7000 հիվանդ: Միջին հաշվով այդ հիվանդությունից մահանում է տարեկան 5000 մարդ: Սրանից կարելի է եզրակացնել, որ գոնե 2000 մարդ տարվա ընթացքում բուժվում է քաղցկեղից, ինչը, ըստ մասնագետների, բավականին հաջող ցուցանիշ է: Ըստ Առողջապահության նախարարության կայքէջի, երեկ՝ Քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրվա առթիվ
ԽՈՍՏԱՑԵԼ ԵՆ ՕԳՆԵԼ
«Առավոտի» հունվարի 20-ի՝ «79 տարեկան կնոջը մատների վրա խաղացնում են» հոդվածի առնչությամբ Կադաստրի պետական կոմիտեից օրերս մեզ պարզաբանեցին, որ Արցախի փողոցի 8-րդ շենքի 7,7 քմ մակերես ունեցող ոչ բնակելի տարածքը, որպես համայնքային սեփականություն, գրանցվել է դեռեւս 2004 թվականին եւ դրա համար տրամադրվել է վկայական: Դրանից հետո, թաղապետարանի ավագանու որոշմամբ այդ տարածքը օտարվել է ազատամարտիկ Լուսյա
Լոռին անտեսում են
Լոռեցիները կառավարությունից պահանջում են, որ իրենց մարզում էլ հակակարկտային կայաններ տեղադրեն: Արարատի, Արմավիրի եւ Շիրակի մարզերում հակակարկտային կայաններ են տեղադրվել: Սա հարուցել է Լոռու մարզի բնակիչների դժգոհությունը: Լոռեցիների համոզմամբ՝ վերը նշված մարզերում կարկուտների հաճախականությունն այնքան շատ չէ, որքան իրենց մարզում, մինչդեռ կարկտառատ Լոռիում մինչ օրս ոչ մի կայան չի տեղադրվել: 2009 թ.-ին բնության կամայականությունների պատճառով
ՄԱՆԿԱՏՆԻՑ ՀԵՏՈ ԸՆԿԵԼ Է ԴՌՆԵԴՈՒՌ
Արմեն Ստեփանյանին բնակարան չտրամադրելը գերատեսչությունները պատճառաբանում են նրանով, որ նա, մանկատան սան լինելով, մանկատան շրջանավարտ չի դարձել: Մինչ մեր պետությունը կորոշի մանկատան 25-ամյա շրջանավարտ Արմեն Ստեփանյանին բնակարան տրամադրելու է, թե՝ ոչ, նա մայրաքաղաքի ծայրամասային թաղամասերից մեկում վարձով է բնակվում ու տնային աշխատանքներ է կատարում հենց նույն տանը, որպեսզի տան վարձի գումարը կիսով չափ վճարի: Պետությունից
«ԳեոՊրոՄայնինգը» ներդրումներ կանի
«ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը պատրաստվում է Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատում լրացուցիչ միջոցներ ներդնել։ Ներդրումների ծավալներն առայժմ ճշգրտվում են։ Վերջնական գումարի չափը հայտնի կդառնա հարստացման գործարանի վերակառուցումից հետո, որը նախատեսվում է ավարտին հասցնել մոտ երկու տարվա ընթացքում։ Այս մասին տեղեկացնում է tert.am լրատվական կայքէջը: Ընկերությունից վստահեցրել են, որ վերջին շրջանում պղնձի եւ մոլիբդենի համաշխարհային գները սկսել են աճել, ինչը
«Տեր կանգնեք ձեր խոստմանը»
Երեկ կառավարության շենքի մոտ կրկին ցույց էին անում Աջափնյակ համայնքի Շահումյանի նախկին կոլտնտեսության անդամները: Նրանք բողոքում էին, որ կառավարությունն իրենց զրկել է օրվա հացից եւ խլել իրենց պատկանող հողերը: Հիշեցնենք, որ երբ դեռեւս 1991-ին կոլտնտեսությունները լուծարվեցին, ՀՀ կառավարությունը շուրջ 400 ընտանիքի հետ վարձակալության պայմանագիր կնքեց: Վերջին 5 տարիներին Շահումյանի նախկին կոլտնտեսության անդամների հետ պայմանագրեր չեն
«Հայփոստը» նաեւ «մաքսատուն» է
ՀՀ կառավարությունը երեկ լրացում է կատարել ավելի վաղ ընդունած իր որոշումներից մեկում, ըստ որի՝ փոստային կապի ազգային օպերատորը՝ «Հայփոստ» ՓԲԸ-ն, կարող է մաքսային միջնորդական գործունեություն իրականացնել: Վարչապետ Տիգրան Սարգսյանը նկատել է, որ որոշմամբ ակնկալվում է «Հայփոստ» ՓԲԸ-ի մատուցվող ծառայությունների որակի բարձրացում, դրանց հասանելիության եւ մատչելիության ապահովում: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ տրանսպորտի
ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐ ՑՈՒՑԱՆԻՇ՝ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ
Սյունիքի մարզում գործազրկության աճ է գրանցվել: Նման կանխատեսումները սկսվեցին դեռեւս անցած տարի, երբ մարզի տարբեր ձեռնարկություններում ֆինանսատնտեսական ճգնաժամը պատճառ բերելով՝ սկսվել էր աշխատատեղերի կրճատման մեծածավալ գործընթաց, ինչն էլ բերեց գործազուրկների շարքերի ընդլայնմանը: 2009 թվականին Սյունիքում գործազրկությունը աճել է 0,8%- ով՝ հասնելով 11.9%-ի, որն էլ, ըստ Կապանի զբաղվածության մարզային կենտրոնի տեղեկատվության, հանրապետական միջինից բարձր էր 4.8%-ով:
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԸ ԲԱՐԳԱՎԱՃՈՒՄ Է
Այս մարզի ընտրովի պաշտոնների այն մասը, որը շատ մոտ է ամբողջին, ԲՀԿ-ն իրենով է արել 2007 թվականի մայիսի 12-ի ԱԺ ընտրությունների ժամանակ Կոտայքի մարզն ընդգրկող թիվ 27 եւ թիվ 28 ընտրատարածքներում առաջադրված էին ԲՀԿ-ական մեկական թեկնածուներ՝ գործարարներ Մելիք Մանուկյանը եւ Գագիկ Ծառուկյանը: Բնականաբար, նրանք էլ ընտրվեցին պատգամավորներ: Թիվ 26 ընտրատարածքում, որտեղ առաջադրվել էին ՀԵԿ-ական Հովհաննես
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ՝ ԸՆԴԴԵՄ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ
Հայաստանում էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրման հայեցակարգի մշակման միջգերատեսչական աշխատանքային խումբը երեկ նիստ է գումարել, որը վարել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը: Հայաստան-Եվրամիություն քաղաքական համագործակցության եռամյա ծրագրի համաձայն` 2012 թվականի հունվարից Հայաստանում պետք է ներդրվի էլեկտրոնային կառավարման ամբողջական համակարգ: Աշխատանքային խումբը մինչեւ սեպտեմբեր պետք է մշակի Հայաստանում էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրման հայեցակարգ: «Էլեկտրոնային կառավարման
ԵԽԽՎ ՆԱԽԱԳԱՀԸ ՆԵՂԱՑԱԾ Է ԹՈՒՐՔԱԿԱՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԻՑ
ԵԽԽՎ-ի նորընտիր եւ ազգությամբ թուրք նախագահին՝ Մեւլութ Չավուշօղլուին իր ծննդավայր Անթալիայում ծաղիկներով են դիմավորել։ Թուրքական «Haberalanya»-ին վկայակոչելով՝ «news.am»-ը տեղեկացրել է, թե Անթալիայի օդանավակայանում նրան դիմավորել են Անթալիայի նահանգապետը, Անթալիայի քաղաքապետը եւ տեղի մի շարք պաշտոնյաներ։ Չավուշօղլուն անդրադարձել է փետրվարի 2-ի Թուրքիայի խորհրդարանում տեղի ունեցած հայտնի ծեծկռտուքին, երբ ընդդիմադիր պատգամավորներից մեկը հարբած վիճակում ելույթ ունենալով՝ նաեւ
ՄԱԿ-Ը ՆԵՐԳՐԱՎՎԱԾ Է ՈՉ ՈՒՂՂԱԿԻ
Հայաստանյան լրատվական կայքերի փոխանցմամբ՝ «Trend News»-ին տված բացառիկ հարցազրույցում Միացյալ ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Պան Գի Մունը, պատասխանելով թուրք լրագրողների հարցին՝ թե քանի որ մինչեւ հիմա Հայաստանը չի կատարել «գրավյալ» տարածքների ազատագրման վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 4 բանաձեւերը, կարծում եք՝ արժե՞ ձեռնամուխ լինել կազմակերպության շրջանակներում հակամարտության կարգավորման նոր մեխանիզմների, ասել է. «ՄԱԿ-ը ԼՂ-ի խնդրի կարգավորման
ՀԵՐԹԱԿԱՆ ԴԻՄՈՒՄ-ԽՆԴՐԱՆՔԸ
Ամերիկայի հայկական եւ հրեական համայնքների առաջնորդները ինտերնետային խնդրագրով դիմել են մարդկանց՝ ստորագրել նամակ, որն ուղղված է լինելու ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային ու Կոնգրեսին: Մասաչուսեթսի հայկական համայնքի տրամադրած տեղեկատվության համաձայն, նամակով կոչ է արվում ԱՄՆ նախագահին եւ Կոնգրեսին՝ ճանաչել Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ 252-րդ բանաձեւը: «Այս նախաձեռնությունը կարեւոր է, քանզի դա ցույց է տալիս, որ երկու
«ՍՏԵՂԾԵԼ ԵՆՔ ԲՍՏՐԱԾԻՆ ՀԱՐԿԱՏԵՍԱԿՆԵՐ»
Խորհրդարանը երեկ բավականին ակտիվորեն հակադրվեց կառավարությանը, թեպետ նաեւ ընդունեց, որ կառավարության ներկայացրած հարկային փոփոխությունները բարեփոխումներից հետո կարելի է ընդունել: Կառավարության փոփոխություններով նախատեսվում է մի շարք նոր հարկատեսակներ մտցնել, որոնք պատգամավորների զարմանքն էին հարուցում: Օրինակ, նախատեսվում է հարկեր սահմանել վաճառված ավտոմեքենայի, չօգտագործվող հողի, ավտոմեքենաների կայանման, հյուրանոցային, հանրային տարածքների օգտագործման, կիսակառույցների եւ ինչ-որ անհասկանալի այլ բաների համար:
ԵԱՀԿ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎԻՆ ԿԱՆԱՆՑ ՉԵՆ ՏԱՆՈՒՄ
«Առավոտին» պարզաբանելով, թե ինչու ԱԺ-ն այժմ էլ գումարներ չի հատկացրել ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի փետրվարի 18-19-ը Վիեննայում կայանալիք նստաշրջանին Հայաստանի պատվիրակության փոխարինող կազմի գործուղման համար՝ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից հայտնեցին, որ այդ նստաշրջանի օրակարգի գլխավոր հարցն է՝ «Իրավիճակը Աֆղանստանում»: Նկատենք, որ նստաշրջանի օրակարգում, իհարկե, կան նաեւ այլ հարցեր: Ասենք, ԵԱՀԿ գործող նախագահ
ԴՀՈԼԻ ՏԱՇԵՂՆԵՐԸ ԴՀՈԼԻ ՆՄԱՆ ՍՏԱԽՈՍ ԵՆ
Վերջերս Դհոլի հայտնի տաշեղը որոշեց պաշտպանել հայոց աշխարհի ընտրակեղծարարների հավաքական ջանքերով ԱԺ պատգամավոր հռչակված Դհոլի անհայտ տաշեղին՝ որպես միջոց ընտրելով «դհոլահարազատ» ստախոսությունը: Իսկ ինչո՞ւ պետք է ձեռնպահ մնար ստախոսությունից, եթե ինքը՝ Դհոլը, կարող էր Պետրոսի հետ «գալաջի» անելիս հայտարարել, որ 2004 թվականի ապրիլյան օրերին ծեծել են ոչ թե անկախ կամ ընդդիմադիր, այլ իշխանական թերթերի լրագրողներին՝