Օրվա լրահոսը
ԱՐՄԱՎԻՐԸ ՔԻՉ-ՔԻՉ ԶՐԿՎՈՒՄ Է ԹՈՔԵՐԻՑ
Հանրապետական կուսակցությանն ու Մայր աթոռին չի հուզում եւ հետաքրքրում արմավիրցիների առողջությունը Հատված ծառերից հեռու չէ այս խաղահրապարակը, որը, ըստ ցուցանակի, նվիրել է Հանրապետական կուսակցությունը: Ցուցանակով խաղահրապարակը ընտրակաշառք է, թե ոչ՝ թող իրավապահները որոշեն, բայց դատելով իրերի այսօրվա դրությունից, մի օր հանրապետական քաղաքապետը արմատախիլ կանի նաեւ հանրապետականի նվերը: Արմավիրի քաղաքապետ, հանրապետական Ռուբեն Խլղաթյանը իսկական կոտորած է
ԴԵՂՈՐԱՅՔԻՑ
Երեւանի Գայի պողոտայի հարակից շուկայի մոտից դեղորայքային թունավորման նախանշաններով «Սուրբ Գր. Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել 25-ամյա Անուշ Աբրահամյանը: Դեղորայքային թունավորման նախանշաններով «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երեւանի Շինարարների փողոցի թիվ 10 շենքի 1-ին բնակարանի բնակիչ՝ 47-ամյա Ելենա Ղազարյանը, որի առողջական վիճակը գնահատվել է ծանր:
ԱՎՏՈԿՌՈՒՆԿԸ՝ ՓՈՍԻ ՄԵՋ
Տեղեկատվություն է ստացվել, որ Երեւանի թիվ 188 միջնակարգ դպրոցի (Բեկնազարյան փողոց թիվ 5) հարակից տարածքում շրջվել է ավտոկռունկ: Տեղում պարզվել է, որ «Լիբհեր» մակնիշի 04 86Օ պետհամարանիշի ավտոկռունկի ընթացքի ժամանակ, դեռեւս չպարզված հանգամանքներում, փլուզվել է դպրոցի հարակից ստորգետնյա օժանդակ կառույցի երկաթբետոնե ծածկը, որի հետեւանքով ավտոկռունկը շրջվել է՝ հայտնվելով առաջացած փոսի մեջ: Ավտոկռունկի վարորդ՝ 47-ամյա Ավետիս
ԴԻԱԿ՝ ԱՌՎԻ ՄԵՋ
Արագածոտնի մարզի Եղիպատրուշ գյուղում՝ առվի մեջ, հայտնաբերվել է նույն գյուղի բնակիչ՝ 42-ամյա Պարգեւ Ազատյանի դին, որը դուրս է բերվել տեղի ուժերով:
ՎԱՐՈՐԴԸ ԶՈՀՎԵԼ Է
Մայիսի 24-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզում՝ Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի 36-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտոպատահար: «ԵրԱԶ» մակնիշի 37 ՏԼ 545 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի մասից եւ բախվել ծառին, որի հետեւանքով վարորդ՝ 51-ամյա Գագիկ Վարդանյանը տեղում մահացել է:
6 ՏԱՐՈՎ ԱԶԱՏԱԶՐԿՎԵՑ
Երեկ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ավարտվեց Հայկ Մաղաքյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Նա դատապարտվեց 6 տարվա ազատազրկման՝ իր զինակից ընկերոջը ինքնասպանության հասցնելու հոդվածով: Զինբարքերի, Հայկի վերջին խոսքի, քրեական գործի մասին կարդացեք վաղվա «Առավոտում»:
Դատախազությունը ակցիա՞ է կազմակերպել
Վեճի արդյունքում մահացել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը, դատավոր Մուշեղ Հարությունյանի նախագահությամբ, մերժել է փաստաբան Կարեն Թումանյանի բողոքը՝ կապված ՀՀ ոստիկանության ՔԳՎ Լոռու մարզի քննչական բաժնի Գուգարքի քննչական բաժանմունքի պետ Կ. Սահակյանի՝ 2011թ. մարտի 24-ի՝ քրեական հետապնդումը դադարեցնելու եւ խափանման միջոցը վերացնելու մասին որոշումը վերացնելու վերաբերյալ: Խուլիգանության մեջ մեղադրվող վանաձորցի Յուրի Ղալաչյանի
«ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՕՐԵՆՔ Է ԽԱԽՏԵԼ»
Երեկ հրավիրած ասուլիսում ասաց ՀՀ արդարադատության նախարարության նոտարիատի բաժնի՝ արդեն նախկին ղեկավար Մարիամ Գաբոյանը: Մամուլում շրջանառվում են տարբեր վարկածներ, թե ինչո՞ւ նոտարիատի բաժնի ղեկավարին ազատեցին աշխատանքից: Այդ լուրերը մեկնաբանելու համար երեկ տիկին Գաբոյանը հանդիպել էր լրագրողների հետ: Տիկին Գաբոյանը անդրադարձավ նաեւ մամուլում շրջանառվող լուրերին, թե իրեն աշխատանքից ազատել են ԱՄՆ-ում ձերբակալված, հանցաշխարհում «Պզո» մականունով հայտնի
ԲԺՇԿԻ ԹՂԹԻՆ ԿՀԱՎԱՏԱՆ
Վերջերս Ազգային ժողովի նիստերից բացակայող պատգամվորներին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նկատողություն արեց եւ սպառնաց, որ անհարգելի բացակաների աշխատավարձերից պահումներ են կատարվելու: «Առավոտն» արդեն անդրադարձել է բացակաների ցուցակին եւ ԱԺ-ից հետաքրքրվել, թե մեկ օրվա բացակայությունն ինչ կարժենա պատգամավորներին: Բացի այդ, ԱԺ-ից նաեւ հետաքրքրվել էինք, արդյո՞ք նպատակահարմար չէ անհարգելի պատգամավորներին՝ գումարային պատժի փոխարեն, ավելի խիստ պատիժների արժանացնել:
Կրպակները հանում են, որ կանաչապատե՞ն
Մինչդեռ այդ ամենի մասին պետք է ժամանակին մտածեին Արդեն մի քանի օր է՝ Արաբկիր վարչական շրջանի Ազատություն պողոտայի վերջնամասի մայթին գտնվող կրպակներն ապամոնտաժվում են: Այստեղ մոտ 25 կրպակ կա, որի մեծ մասն արդեն մոնտաժել են, իսկ մնացած մի քանիսի սեփականատերերը կամ վարձակալները դեռ շարունակում են պայքարել, որպեսզի կարողանան տարիներ շարունակ իրենց տնօրինած գույքը պահպանել, սակայն՝
ՄԱԿ-Ն ԱՍՈՒՄ Է ՋՈՒՐ, ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԸՆՏՐՈՒՄ Է ՕՂԻՆ
Մեր երկրում մանուկների առողջությունը բիզնես-շահից վեր դասելու համար, ըստ ՄԱԿ-ի, քաղաքական կամք է պետք Աշխարհի շատ երկրներում արգելվում է արհեստականորեն ընդհատել հղիությունը, եթե չկա դրա համար բժշկական ցուցում: Հայաստանում թեեւ օրենքով արգելվում է 12 շաբաթականից մեծ հղիության ընդհատումը, այնուամենայնիվ, մայրերը անցանկալի հղիության ընդհատման համար տարբերակներ գտնում են: Մեր գյուղերում մինչ օրս շատ կանայք քաղաքակիրթ եղանակով
ՎԱՐՈՒՅԹ ՎԱՐՈՒՅԹԻ ՀԵՏԵՎԻՑ
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հերթական վարույթն է հարուցել. այս անգամ Հանձնաժողովի «դռբի տակ է ընկել» «Մոկոնաթ» ընկերությունը: Ինչպես տեղեկանում ենք ՏՄՊՊՀ հաղորդագրությունից՝ «Հանձնաժողովի կողմից սուրճի ապրանքային շուկայում կատարված ուսումնասիրությունների արդյունքում ի հայտ են եկել որոշակի չարաշահումներ: Մասնավորապես, բացահայտվել է, որ լուծվող սուրճի շուկայում գերիշխող դիրք ունեցող «Մոկոնաթ» ընկերության կողմից առկա են օրենքի պահանջների խախտումներ:
Սառնարան՝ «Զվարթնոցում»
Երեկ «Զվարթնոցի» նոր մասնաշենքի շինարարության ընթացքին ծանոթանալու նպատակով օդանավակայան է այցելել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: «Զվարթնոց» օդանավակայանի նոր մասնաշենքի շինհրապարակում կատարված շրջայցից հետո նա Էդուարդո Էռնեկյանի հետ քննարկել է «Արմենիա միջազգային օդանավակայանների» զարգացման ծրագրերը: Օդանավակայանի նոր մասնաշենքն ունի տարեկան 3,5 մլն ուղեւոր սպասարկելու հնարավորություն, միջազգային անվտանգության գոտի, մաքսային նոր գոտի, ուղեբեռի ստացման նոր համակարգ, VIP
Աճել են եկամուտներն ու ծախսերը
Երեկ ՀՀ ֆինանսների նախարարությունը ներկայացրել է 2011թ. հունվար-ապրիլ ամիսներին ՀՀ պետբյուջեի կատարման ամփոփ բնութագիրը: Համաձայն դրա՝ եկամուտներն աճել են 9%-ով, ծախսերը՝ 5,8%-ով: 2011թ. հունվար-ապրիլ ամիսների ընթացքում բյուջեի եկամուտները կազմել են շուրջ 254,8 մլրդ դրամ, ծախսերը՝ 257,2 մլրդ դրամ, որոնք համապատասխանաբար 63,4%-ով եւ 56,2%-ով ապահովել են ՀՀ կառավարության առաջին կիսամյակի ծրագրային ցուցանիշների կատարումը: Նախորդ տարվա նույն
ՓԱԿ ՍԱՀՄԱՆՈՎ ՈՒ ՍՈՒՂ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ՏՈՒՐԻԶՄ ՉԵՍ ԶԱՐԳԱՑՆԻ
Այդ է պատճառը, որ Ճամփորդական գործակալների հայկական միությունն ամեն տարի մեծ թվով զբոսաշրջիկների է մերժում սպասարկել: Մեր երկրի սպասարկման ծառայությունների սղության պատճառով Հայաստանով հետաքրքրված հարյուրավոր զբոսաշրջիկներ են ամեն տարի զրկվում իրենց բաղձալի ճամփորդությունից: Արտասահմանցի մի քանի հարյուր զբոսաշրջիկների՝ Հայաստան այցելելու առաջարկներն էլ վերջերս մերժել են Ճամփորդական գործակալների հայկական միությունում: «Մի քանի հարյուր հոգանոց խմբերի մերժել
Դաժան ծեծից հետո շարունակել է կերուխումը
Երեկ Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Գավառի բաժնի աշխատակիցները «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ տեղափոխեցին Գավառի բնակիչ 20-ամյա Լեւոն Զախարյանին, որը մեղադրվում է Գավառի պետական համալսարանի 4-րդ կուրսի ուսանող 21-ամյա Ալբերտ Ղարիբյանին դաժան ծեծի ենթարկելու մեջ: Ոստիկանության Գավառի բաժնի քննչական բաժանմունքի քննիչը միջնորդել էր դատարանին, որպեսզի Լ. Զախարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվի երկամսյա կալանքը: Դատավոր Վանիկ Վարդանյանը
ԻՆՉՈ՞Ւ ՉԵՆՔ ՁԵՐԲԱԶԱՏՎՈՒՄ «ՑԱՐԱԿԱՆ ԼԾԻՑ»
Խորհրդային տարիների քաղբանտարկյալ, իրավապաշտպան Վարդան Հարությունյանի հարցազրույցը՝ ՊԱԿ-ի արխիվների գաղտնազերծման թեմայով: – Խոսակցություններ են շրջանառվում, որ Վրաստանն էլ Մերձբալթիկայի օրինակով մտադիր է գաղտնազերծել խորհրդային ՊԱԿ-ի արխիվները: Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ Վրաստանի իշխանությունները որոշեցին գաղտնազերծել այդ արխիվները եւ ինչո՞ւ հիմա: – Որովհետեւ Վրաստանը, ի տարբերություն Հայաստանի, հրաժեշտ է տալիս իր խորհրդային անցյալին, իսկ մենք ոչ մի
ԹՈՎՄԱՍՅԱՆԻ ՁԱՅՆԸ ՀԱՍԱՎ ՆԱԽԱԳԱՀԻՆ
Օրեր առաջ Հայաստանի կոմունիստական կուսակցությունը բաց նամակ էր հղել նախագահ Սերժ Սարգսյանին՝ ակնկալելով նրա անձնական միջամտությունը՝ բեկանելու Սուրեն Սպանդարյանի արձանը տեղափոխելու քաղաքային իշխանության որոշումը: Նախորդ օրն այս առիթով ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղարին է հյուրընկալել նախագահ Սերժ Սարգսյանը: Նախագահի այս արագ արձագանքը եւ ջերմ ընդունելությունն անակնկալ է եղել նաեւ Թովմասյանի համար: Կոմկուսի առաջնորդն ու նախագահ Սերժ
«ՄԱՐՏԻ 1»-ՈՎ ԱՌԱՋԸՆԹԱՑ ՉԿԱ
Հատուկ քննչական ծառայության Մարտի 1-ի գործով քննչական խումբը հետազոտում է ինտերնետում վերջերս հայտնված կադրերը: Երեկ հրավիրած ասուլիսում պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին՝ արդյոք քննչական խումբը պարզե՞լ է, թե ովքեր են կրակում ցուցարարների վրա, ինչ զենքերից, եւ արդյոք այդ կրակոցներից մարդիկ սպանվե՞լ են, Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանն ասել է, թե տեսաերիզը այժմ հետազոտվում
ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ ՉԵԶՈՔՈՒԹՅՈՒՆ Է ՊԱՀՊԱՆՈՒՄ
«Թբիլիսիի հայերը ընդդիմության եւ իշխանությունների սրված հարաբերությունների ֆոնին փորձում են չեզոքություն պահպանել»,- «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է Թբիլիսիի հայերի ասամբլեայի ղեկավար Առնոլդ Ստեփանյանը: Վրացական ընդդիմությունը հայտարարել էր, թե իշխանությունների դեմ բողոքի ակցիաները մտնում են որոշիչ փուլ: Այս առիթով Ստեփանյանը նկատել է. «Իրականում ես բավական թերահավատորեն եմ վերաբերվում այդ հայտարարություններին, քանի որ ընդդիմության մի որոշ
Կառավարության անվստահությանը դեմ էին միայն 13-ը
ՀՅԴ հարցապնդման քննարկման ժամանակ ակնհայտ դարձավ նաեւ ՀՀԿ-ի դժգոհությունը ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը երեկ ԱԺ-ում մեջբերեց, թե ինչ պատասխաններ են ստացել կառավարությունից, երբ գրավոր հարցապնդում են ուղղել կառավարության պատասխանատվության վերաբերյալ սոցիալ-տնտեսական քաղաքականության հռչակված ցուցանիշները չապահովելու, վարվող հակաճգնաժամային քաղաքականության արդյունավետության, գնաճի զսպման կարողության, հայրենադարձության խթանման եւ արտագաղթի կանխման արդյունավետության առումով: Բացատրելով ձախողումների պատճառը՝ կառավարությունն իր
ՀԱՄԱՆԵՐՈՒՄԸ ԿՏԱՐԱԾՎԻ ՆԻԿՈԼԻ ԵՎ ՍԱՍՈՒՆԻ ՎՐԱ
Այս մասին արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն ասաց արդեն ԱԺ-ում քննարկումից հետո՝ հեռուստահաղորդման ժամանակ: Իսկ ԱԺ-ում չհնչեց այս հարցին ուղիղ պատասխան: Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, որ ՀՀ նախագահի ներկայացուցիչն էր երեկ խորհրդարանում Անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հռչակելու առաջարկությունների քննարկման ժամանակ, իր նախաբանում համեմատական վերլուծություն կատարեց այդ նախագծի եւ 2009 թվականին հայտարարված համաներման միջեւ. «Քննարկվող
«ԿԻՍՈՒՄ ԵՆՔ ՆԱԽՈՐԴՆԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ»
Վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ պատասխանեց լրագրողների հարցերին – Դաշնակցությունը կառավարության հրաժարականը պահանջող որոշման նախագիծ էր ներկայացրել, ինչպե՞ս կմեկնաբանեք սա եւ այն միտքը, որ այս կառավարությունը ներկա կառավարության ձախողումները բարդում է նախորդ երկու կառավարությունների վրա՝ ինչպես ասաց Հովիկ Աբրահամյանը: – Առաջին հերթին կառաջարկեմ, որպեսզի դուք ծանոթանաք կառավարության պատասխաններին, որ մենք տվել ենք ՀՅԴ հարցապնդմանը: Կարծում եմ՝
ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ՀԱԿ-Ի ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ
Հայ ազգային կոնգրեսի մամուլի հաղորդագրության համաձայն, երեկ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախագահությամբ տեղի է ունեցել Հայ ազգային կոնգրեսի ղեկավար մարմինների համատեղ խորհրդակցություն: «Առավոտի» աղբյուրի պնդմամբ, առաջին նախագահը հավաստիացրել է, որ անկախ կիրառման ձեւից՝ մինչեւ մայիսի 31-ը բոլոր քաղբանտարկյալները ազատ կարձակվեն: Լ. Տեր-Պետրոսյանը խոսել է նաեւ արտահերթ նախագահական ընտրությունների հեռանկարի մասին: Մեր աղբյուրի տպավորությամբ, իշխանության եւ ընդդիմության առաջին
Քվեարկությունը շարունակվում է
Եթե դուք համարում եք, որ ձեր ձայնը հասանելի չէ հեռուստաեթերով, ապա ստեղծեք ձեր սեփական հեռուստաընկերությունը՝ ի դեմս «Ժողովրդական հեռուստաալիքի»: Ձեր քվեն՝ խորհրդանշական գումարի տեսքով, իրականություն կդարձնի ՁԵՐ հեռուստաընկերության գոյությունը համացանցում եւ արբանյակային հեռարձակմամբ՝ ալիքների շարքում: Ի պաշտպանություն «Ա1+»-ի եւ ազատ խոսքի՝ մոտ հինգ ամիս առաջ ստեղծված «Ժողովրդական հեռուստատեսություն» հիմնադրամը շարունակում է իր գործունեությունը: Չնայած Հեռուստատեսության
Երջանկության սանդղակը
«World Values Survey» կազմակերպությունը, որը զբաղվում է աշխարհում տեղի ունեցող սոցիալ-մշակութային փոփոխություններով, վերջերս 65 երկրներում անցկացրած սոցհարցման հիման վրա մի ուսումնասիրություն է հրապարակել, որտեղ ասվում է, թե աշխարհի ամենաերջանիկ մարդիկ ապրում են Նիգերիայում` աշխարհի ամենակոռումպացված եւ աղքատ երկրներից մեկում: Ամենաերջանիկների շարքում նիգերացիներին հաջորդում են Մեքսիկայի, Վենեսուելայի, Սալվադորի, Պուերտո-Ռիկոյի բնակիչները: Ուշագրավ է, որ զարգացած Միացյալ Նահանգներում
Հաղթել է
«Doodle 4 Google 2011» մրցույթի շրջանակներում «Google»-ն առաջարկել է դպրոցական տարիքի երեխաներին՝ ընկերության լոգոտիպի ձեւով ներկայացնել իրենց ֆանտազիաները եւ պատկերել, թե ինչի կուզենային հասնել իրենց կյանքում: Գլխավոր մրցանակի համար սահմանվել է 15 հազար դոլարի չափով կրթաթոշակ, ուսումնական հաստատության համար՝ 25 հազար դոլարի գրանտ, նեթբուք եւ դուդլի տեղադրումը որոնողականի առաջին էջին: Մրցույթին մասնակցել է մոտ 100
Անչափահասներին կթույլատրվի
«Facebook»-ի կանոնների համաձայն՝ արգելվում է 13 տարեկանը չլրացած երեխաների գրանցումը սոցցանցում: Սակայն ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը կարծում է, որ «Facebook»-ում «տեղ կգտնվի նաեւ երեխաների համար», հաղորդում է FoxNews.com-ը: 26-ամյա միլիարդատիրոջ կարծիքով՝ դա կբարձրացնի անչափահասների կրթվածության մակարդակը: «Սակայն անպայմանորեն պետք է ձեռնարկել անվտանգության մի շարք միջոցառումներ»,- նշել է նա: Նշենք, որ տարիքային սահմանափակումը շատ հաճախ շրջանցվում
Ո՞րն է համբույրի առաքելությունը
Թեկուզեւ սա այնքան էլ ռոմանտիկ տեսություն չէ, բայց գիտնականները կարծում են, որ համբույրը «ստեղծվել» է մանրէների տարածման եւ, այդպիսով, իմունիտետի բարձրացման համար: Գիտնականների կարծիքով, ցիտոմեգալովիրուսը, որը վտանգ է ներկայացնում հղիության շրջանում, կարող է փոխանցվել թքի միջոցով եւ նպաստել օրգանիզմում պաշտպանական մեխանիզմների մշակմանը: Հղիության ժամանակ այդ վիրուսով վարակվելու դեպքում պտուղը կամ կարող է մահանալ, կամ էլ
Սեքսից տուժածները
Մեծ Բրիտանիայում անցկացված հարցումը ցույց է տվել, որ երկրի բնակչության մեկ երրորդի սեքսն ավարտվում է վնասվածքով: Հարցվածների 40 տոկոսը խոստովանել է, որ սեքսի ժամանակ տուժել են ոչ միայն իրենք, այլեւ տան կահավորման որոշ պարագաներ. իրենք վնասվածքներ են ստանում հատկապես բազմոցի, բազկաթոռի, սեղանի եւ աստիճանների վրա սեքս անելիս: Ամենատարածված սեքս-վնասվածքներից են` մկանների, ջլերի ձգումը, ողնաշարի, ուսերի


















































