Օրվա լրահոսը

Անսպասելի ցանկության պատճառը

Ինչպես գրում է «The Daily Mail»-ը, գիտնականները պարզել են, թե ինչու են մարդիկ երբեմն, օրինակ՝ խնձորի փոխարեն նախընտրում շոկոլադե սալիկ: Հետազոտությունները ցույց են տվել, որ մեր օրգանիզմը ցանկանում է այն, ինչ իրականում անհրաժեշտ է իրեն: Շոկոլադի կամ ոչ սննդարար ուտելիքի անհագ ցանկությունը պայմանավորված է մի շարք հոգեբանական գործոններով: Լիդսի համալսարանի գիտնականները նշում են, որ նման

«Կամուսնանա՛ս ինձ հետ»

Glamour.ru-ի փոխանցմամբ՝ reality show-ի աստղ, գեղեցկուհի, մոդել Քիմ Քարդաշյանը ամուսնության առաջարկ է ստացել իր սիրելիի կողմից: Բասկետբոլիստ Քրիս Հեմփրիսը, ում հետ Քարդաշյանն արդեն կես տարի հանդիպում է, դրական պատասխան է ստացել: «Դա իսկական շոկ էր ինձ համար: Ես այդ առաջարկին չէի սպասում: Բայց այնքան հաճելի էր, այնքան անսպասելի: Ես այնքան էի հուզվել, որ ձեռքերս դողում

Ֆիլիպի խոստովանությունը՝ «Ձյան» միջոցով

Լրատվամիջոցները նոր լուրեր են շրջանառում Ֆիլիպ Կիրկորովի մասին, համացանցը լի է ասեկոսեներով. սակայն այս անգան նա մարդ չի ծեծել կամ վիրավորել: Խոսքը նրա ստեղծագործական կյանքի մասին է: Հայտնի է, որ Ֆիլիպը սիրում է երգել ուրիշների երգերը, երբեմն անգամ՝ առանց թույլտվության: Երգիչն անամոթաբար վերցնում ու կատարում է այլազգի կատարողների երգեր ու նույնիսկ, նեղություն չի տալիս իրեն՝

Սերվերները «չդիմացան» Գագային

«Amazon»-ի սերվերները չկարողացան «դիմադրել» Լեդի Գագայի երկրպագուների հոսքին ու շարքից դուրս եկան՝ այն բանից հետո, երբ սկսվեց երգչուհու «Born This Way» ալբոմի վաճառքը: Սերվերների աշխատանքը խափանվեց, երբ «Amazon»-ը մեկօրյա ակցիա հայտարարեց, որի համաձայն՝ Գագայի նոր ալբոմը կարելի էր բեռնել 99 ցենտով՝ 11 դոլար ավելի էժան, քան «Apple iTunes»-ում: Այս ակցիան կապված էր «Amazon»-ի նոր ամպային

ՄԵՐ ԴԱՐԴՈՎ ԷԼԻ ՏԱՊԱԿՎՈՂՆԵՐ ԿԱՆ

Կանանց ծեծելու, ճնշելու սովորությունը միայն հայերին չէ հատուկ Վերջերս Կանանց իրավունքների կենտրոնը լրատվամիջոցներին ներկայացրեց մի քանի իրական դեպք, թե ինչպես են մեր կողքին ապրող կանայք դաժան փորձությունների ու բռնության ենթարկվում իրենց ընտանիքներում, ինչպես են լվացք փռելու, գլուխը պատուհանից դուրս հանելու համար ծեծվում, աշխատավարձը կոպեկ առ կոպեկ հանձնում սկեսուրներին, սեռական ոտնձգության ենթարկվում սկեսրայրի կողմից ու լռում:

ՎԻՃԱԿԸ ԾԱՅՐԱՀԵՂ ԾԱՆՐ Է

Գեղարքունիքի մարզում՝ Գավառ քաղաքի Ազատության փողոցի թիվ 4 շենքի հարակից տարածքում այրվել էր Հ. Միրիբյանին պատկանող «ԳԱԶ-53» մակնիշի առանց պետհամարանիշի ավտոմեքենայի խցիկը եւ թափքը: 28-ամյա Սեդա Սարգսյանը ստացել է այրվածքներ եւ մինչ հրշեջ-փրկարարների՝ կանչի վայր հասնելը, տեղափոխվել Գավառի կենտրոնական հիվանդանոց, այնուհետեւ՝ Երեւանի այրվածքների կենտրոն: Ս. Սարգսյանի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է:

ՏՈՒԺԵԼ ԵՆ ԵՐԵԽԱՆԵՐ

Ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ Աթոյան եւ Ռոստովյան փողոցների խաչմերուկում բախվել են 30-ամյա Աշոտ Հ.-ի «Սամանդ» եւ 42-ամյա Հրանտ Գ.-ի «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետեւանքով «Ֆորդի» ուղեւորները՝ 1-ամյա Անի Գ.-ն եւ 6-ամյա Համլետ Գ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

ՀԱՎԱՔԱՐԱՐԸ ԶԱՐԴԵՐ Է ԳՈՂԱՑԵԼ

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության եւ Արաբկիրի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Երզնկյան փողոցից բերման են ենթարկել 43-ամյա Հասմիկ Փ.-ին: Պարզվել է, որ նա հունվարից մայիսի 25-ն ընկած ժամանակահատվածում, որպես հավաքարար աշխատելով 46-ամյա Սմբատ Ն.-ի տանը, պարբերաբար գողացել է ոսկյա զարդեր՝ պատճառելով 500.000 դրամի նյութական վնաս: Գողոնը մասամբ առգրավված է:

ԹՈՒՆԱՎՈՐՄԱՄԲ

ԱԻՆ տեղեկացմամբ, դեղորայքային թունավորումով Վանաձորի թիվ 1 հիվանդանոց է տեղափոխվել նույն քաղաքի Բաղրամյան փողոցի թիվ 59 տան 27-ամյա բնակիչ Սիրանուշ Ավագյանը: Տուժածի առողջական վիճակը միջին ծանրության է:

Խոշտանգումներ՝ Ադրբեջանում

Մարտի 5-ին ՌԴ Սոչի քաղաքում տեղի ունեցած Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքում համաձայնություն ձեռք բերվեց գերիների փոխանակման վերաբերյալ: Նշենք, որ հայկական կողմը պատրաստակամություն էր հայտնել Ադրբեջանին վերադարձնելու մեր երկրում գտնվող ռազմագերիներին, որոնք թվով 2-ն էին, մինչդեռ Ադրբեջանը համաձայնեց վերադարձնել միայն 1-ին, այն դեպքում, երբ, ըստ պաշտոնական Բաքվի՝ Ադրբեջանում գերության մեջ են 3 հայ զինծառայող

«Grand Prix»-Ը ԿՐԿԻՆ ԿԳԱ ՋԵՐՄՈՒԿ

ՖԻԴԵ-ի որոշմամբ շախմատի կանանց «Grand Prix» մրցաշարը մեկնարկելու է եկող տարվա օգոստոսի 1-ին՝ Դոնի Ռոստովում: Այդ մրցաշարին, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի որոշմամբ, մասնակցելու է մեր հանրապետության առաջատար Էլինա Դանիելյանը, որը նաեւ այդ իրավունքը վաստակել է: Հայ շախմատասերներին հիշեցնենք նաեւ, որ շախմատի միջազգային ֆեդերացիայի որոշմամբ այդ մրցաշարի՝ 2012 թվականի հուլիսի 16-ից 30-ը նշանակված հինգերորդ փուլը հյուրընկալելու է

ԳԵԼՖԱՆԴԸ ԴՈՒՐՍ ԵԿԱՎ ԱՆԱՆԴԻ ՎՐԱ

Կազանում շախմատի աշխարհի թագի համար հավակնորդների մրցամարտն ավարտվեց Բորիս Գելֆանդի հաղթանակով: Մրցաշարի կանոնակարգով նախնական փուլում սահմանված դասական շախմատի վեց պարտիայից բաղկացած եզրափակիչ մրցաշարի վերջին տուրում Իսրայելը ներկայացնող Բորիս Գելֆանդը տարավ իր բազմամյա շախմատային հարուստ կենսագրության, թերեւս, ամենակարեւոր հաղթանակը՝ 3,5:2,5 հաշվով հաղթելով ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկին: Հանգամանքների զարգացման տրամաբանությամբ խոսքը Գրիշչուկի՝ այս մրցաշարում հայտնվելու մասին է. նա

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ

«Առավոտ» օրաթերթը, «Միր» միջպետական հեռուստառադիո ընկերության Հայաստանի ազգային մասնաճյուղը, «ՎիվաՍել ՄՏՍ» ՓԲԸ-ն եւ Հայաստանի սեղանի թենիսի ֆեդերացիան, «Հայաստան» մարզական միությունը «Սպարտակ» մարզադահլիճում կազմակերպում են սեղանի թենիսի ավանդական 5-րդ մրցաշարը ԶԼՄ-ների աշխատակիցների միջեւ՝ նվիրված Առաջին Հանրապետության տոնին եւ ՀՀ Անկախության 20-րդ տարելիցին: Մասնակցության կարգը. Անցկացվում են տղամարդկանց եւ կանանց առանձին մրցումներ: Մրցաշարին մասնակցելու իրավունք ունեն միայն

ՋԱԶԱՅԻՆ ՔՈԼԵՋԸ՝ ՑՈՒՑԱՐԱՐ

«Ա1+»-ի մատուցմամբ, երեկ, կառավարության նիստի օրը, բողոքող քաղաքացիներին միացել էին նաեւ նորերը: Օրինակ, 50- ամյա երաժիշտ Սուսաննա Գալստյանը շուրջ 7 տարի չի աշխատում, ժամանակին ավարտել է Երեւանի կոնսերվատորիան, այսօր նա կառավարությունից պահանջում է աշխատանք, որպեսզի կարողանա գոյատեւել: Նրա երեք երեխաներից երկուսը լքել են Հայաստանը՝ այլ երկրներում ապրելու միջոց հայթայթելու համար: Կառավարության շենքի մոտ հերթական ակցիայի

ՍԵՓԱԿԱՆ ՉԷ, ԻՆՔՆԱԿԱՄ Է

Արձագանքելով «Առավոտի» երեկվա համարում տպագրված «Չուբարյաններն ընդդեմ «Ֆանտոմասի թիմի» հրապարակմանը, Երեւանի քաղաքապետարանից հայտնում են, որ ՀՀ կառավարության 09.09.2010 թվականի թիվ 1258-Ն որոշմամբ՝ նշյալ տարածքի նկատմամբ ճանաչվել է բացառիկ՝ գերակա հանրային շահ: Համաձայն «Հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի, օտարվող սեփականության դիմաց սեփականատիրոջը տրվում է համարժեք փոխհատուցում: Հաշվի առնելով, որ Անուշ Չուբարյանի՝

ԿՀՈՎԱՆԱՎՈՐԻ 6-ՐԴ ԱՆԳԱՄ

Օրերս «Ոսկե ծիրան» երեւանյան միջազգային 8-րդ կինոփառատոնի մեկնարկն ազդարարող ասուլիսին մասնակցեց նաեւ փառատոնի հովանավոր «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: «Որպես հասարակության մաս եւ կորպորատիվ պատասխանատու ընկերություն, «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը հպարտ է «Ոսկե Ծիրան» փառատոնի կազմակերպման գործում իր աջակցությունն ունենալու համար: Անհրաժեշտ է սատարել միջազգային ասպարեզում մեր երկրի վարկանիշը բարձրացնող նախաձեռնությունները: Այդ տրամաբանությամբ, արդեն վեցերորդ տարին «ՎիվաՍել-ՄՏՍ»-ն այս

«Կոմիտաս լսելով` վերադառնում ենք մեր արմատներին»

Դասական երաժշտության նվիրյալները, թեկուզ սեփական միջոցներով, տարածում են այն Դասական երաժշտությունը գնահատելու, առավել եւս սիրելու համար անհրաժեշտ է այն հաճախ լսել: Այդպես է կարծում հայ դասական երաժշտության «Կանթեղ» անսամբլի հիմնադիր եւ գեղարվեստական ղեկավար, կոմպոզիտոր, դաշնակահար Արփինե Կալինինան: Արփինեն առաջին արվեստագետն է Հայաստանից, որն արժանացել է Ռուսաստանի Դաշնության արվեստի ասպարեզում բարձրագույն նվաճումների համար շնորհվող «Տրիումֆ» մրցանակին:

«ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՄՈՏԵՆՈՒՄ ԵՆՔ Ո՛Չ ՈՂԲՈՎ»

Վստահեցնում է «Վան» անսամբլի ղեկավար, երաժիշտ Նորայր Քարտաշյանը Մայիսի 24-ին Տիկնիկային թատրոնում կայացավ «Երկիր» միության «Վան» երաժշտական ազգագրական նախագծի բացառիկ համերգը: Մինչ մարդիկ կվայելեին Արեւմտյան Հայաստանի երաժշտությունը, «Առավոտը» զրուցեց «Վան» անսամբլի ղեկավար, երաժիշտ Նորայր Քարտաշյանի հետ: Վերջինս, մինչ անսամբլի ձեւավորվելը, հանդես է եկել «Արմենիան նեվի բենդի» հետ, ու իր մտերիմ ընկերներից Վահագն Հայրապետյանի հետ էլ

Թուրքիայում պայթյուն է եղել. կան վիրավորներ

Թուրքիայի խոշորագույն Ստամբուլ քաղաքի Բեշիքթաշ շրջանի առեւտրի կենտրոն հանդիսացող Էթիլեր թաղամասում, մարդաշատ վայրում պայթյուն է տեղի ունեցել, որի արդյունքում յոթ մարդ է տուժել: BBC-ի փոխանցմամբ, ականատեսներն ասել են, թե պայթյունը որոտացել է թաղամասի ավտոբուսի կանգառներից մեկում: Իշխանությունների հայտարարության համաձայն՝ տուժածներից մեկը ոստիկան է, եւ որ վիրավորների ստացած վնասվածքները կյանքի համար վտանգավոր չեն: Տեղի ունեցած պայթյունի

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՄԻԱՑԱՎ «ՉՄԻԱՑԱԾՆԵՐԻՆ»

Չմիացած պետությունների շարժման 118 անդամների թիվն ավելացավ եւս մեկով: Չորեքշաբթի օրը Ինդոնեզիայում մեկնարկած համաժողովի ընթացքում 50-ամյա պատմություն ունեցող կազմակերպության շարքերը համալրեց Ադրբեջանը: Այդ մասին հաղորդում է «Ազատություն» ռ/կ-ն: 1961թ.- ին Բելգրադում ստեղծված այս կազմակերպության գլխավոր նպատակն էր միավորել այն բոլոր պետություններին, որոնք չէին ցանկանում դառնալ ո՛չ ՆԱՏՕ-ի եւ ո՛չ էլ Վարշավյան պայմանագրի կազմակերպության անդամ: «Մենք

G8-Ը ՀԱՎԱՔՎՈՒՄ Է ԴՈՎԻԼՈՒՄ

«Մեծ ութնյակի» (ԱՄՆ, Կանադա, Բրիտանիա, Ֆրանսիա, Իտալիա, Ճապոնիա եւ Ռուսաստան) առաջնորդները հինգշաբթի օրը հավաքվում են Ֆրանսիայի առողջարանային Դովիլ քաղաքում՝ քննարկելու արաբական աշխարհում նոր ժողովրդավարական իշխանություններին աջակցություն ցուցաբերելու հարցը: Reuters-ի փոխանցմամբ, այդուհանդերձ, «Մեծ ութնյակի» երկօրյա գագաթաժողովում շատ ժամանակ կարող են խլել արեւմտյան եւ զարգացող տնտեսություններով երկրների միջեւ Արժույթի միջազգային հիմնադրամի հաջորդ ղեկավարի ընտրության շուրջ վեճերը: Դեռ

«ԹԻՎ ՄԵԿ ԱՀԱԲԵԿՉԻՆ» ՍՊԱՆԵԼ, ՀԻՄԱ ԷԼ ՖԻԼՄ ԵՆ ՆԿԱՐԱՀԱՆՈՒՄ

Հոլիվուդում նոր կինոնախագիծ են պատրաստում աշխարհի «թիվ մեկ ահաբեկիչ» Ուսամա բեն Լադենի ոչնչացման գործողության մասին: Նկարահանումը ծրագրվում է սկսել արդեն ամռանը: Կինոնկարը, որը դեռ անվանում չունի, էկրաններ կբարձրանա 2012թ. չորրորդ եռամսյակում: Այդ մասին հաղորդում է news.am-ը: Ֆիլմի վարձույթով զբաղվելու իրավունք է ստացել «Columbia Pictures» կինոընկերությունը: Ռեժիսորը Քեթրին Բիգլոուն է (նկարում), ով առաջին կինն է, որ

Եգիպտոսը սահմանակետը կբացի

Եգիպտոսը ծրագրում է շաբաթ օրվանից եւ այլեւս ամեն օր, 12 ժամով բացել Գազայի հատված տանող Ռաֆահ սահմանակետը: BBC-ի մատուցմամբ, այդ մասին հաղորդել է երկրի «ՄԵՆԱ» պետական լրատվական գործակալությունը: Իսրայելը 2007թ.- ին Գազայի հատվածը շրջափակման մեջ էր առել, եւ դա տեղի էր ունեցել այն բանից հետո, երբ ՀԱՄԱՍ իսլամիստական շարժումը պաղեստինյան այդ տարածքն իր վերահսկողության տակ

ԹԲԻԼԻՍԻՈՒՄ ԲՈՒՐՋԱՆԱՁԵԻ ՑՈՒՅՑԸ ՑՐԵԼ ԵՆ. ԿԱՆ ԶՈՀԵՐ ՈՒ ՎԻՐԱՎՈՐՆԵՐ

Երկու մարդ զոհվել եւ 37-ը վիրավորվել են նախօրեին՝ հինգշաբթի գիշերը, Թբիլիսիում ցույցի մասնակիցներին ցրելու ընթացքում: Այդ մասին հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով Վրաստանի իրավապահներին: Այդ երկրի ՆԳՆ-ի պնդմամբ, երկու զոհերն էլ մահացել են բողոքի ակցիայի վայրից դրա կազմակերպիչներից մի մասին տեղափոխող եւ մեծ արագությամբ ընթացող ավտոշարասյան վրաերթի արդյունքում: Իրավապահների ասելով, երկու զոհերն էլ ոստիկաններ են եղել:

ԿԳ ՆԱԽԱՐԱՐԻՆ ՀԵՌԱՑՆԵԼՈՒ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ

INTERFAX.RU-ի մատուցմամբ, ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը, իմանալով, որ իր երկրի կրթական համակարգում լուրջ խնդիրներ կան, հրապարակավ հայտարարել է, թե դրանք կարելի էր ավելի վաղ լուծել ու նույնիսկ բարձրաձայնել է իր երկրի ԿԳ նախարարին պաշտոնանկ անելու մասին. «Այ, լսում, լսում եմ ձեզ ու մտածում, որ մեջս ցանկություն է առաջանում՝ գուցե ԿԳ նախարարին կամ էլի մեկին ազատե՞նք

ՇՆՈՐՀԱՆԴԵՍ՝ ԲՈՒԽԱՐԵՍՏՈՒՄ

Երեկ ռումինական Bookfest 2011 գրքի տոնավաճառի շրջանակներում, Բուխարեստի Romexpo-ի հրատարակչությունների սրահում կայացավ ռումինահայ գրող, հրապարակախոս եւ լրագրող Վարդան Առաքելյանի «Սիրունի. Մի հալածյալի ոդիսականը» գրքի շնորհանդեսը: Ռումինահայ նշանավոր մտավորական Հակոբ Սիրունու կյանքին եւ գործունեությանը նվիրված այդ աշխատության վերաբերյալ գնահատանքի խոսքերով հանդես եկան բանաստեղծուհի Անա Բլանդիանան, դեսպան Համլետ Գասպարյանը եւ Զարեհ վարդապետ Պարոնյանը: Հայաստանի դեսպանը հույս հայտնեց,

ՎԱԽԵՑԱԾ ՄԱՐԴՈՒ ՋՂԱՁԳՈՒՄՆԵՐ

«Էջմիածնի թիվ 2 ավագ դպրոցի տնօրենի քայլերը վախեցած մարդու ջղաձգումներ են»,-այս մասին, մենաբանելով այդ դպրոցի նախկին տնօրեն, ՀՀԿ անդամ Սուսաննա Նազարյանի՝ ՀՀ կրթության եւ գիտության նախարարությանը դատի տալու փաստը՝ Panorama. am-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը: Նրա կարծիքով, Ս. Նազարյանը հավատարիմ է մնում իր նկարագրին, եւ այս փաստը կրկին ապացուցում

Կրթություն՝ եվրոպական չափանիշներով

Հայաստանում եվրոպագետներ կպատրաստվեն Արեւելյան գործընկերության մասնակից 4 երկրների առաջատար համալսարանների՝ Երեւանի պետական համալսարանի, Տարաս Շեւչենկոյի անվան Կիեւի ազգային համալսարանի, Մոլդովայում եվրոպական քաղաքական եւ տնտեսական հետազոտությունների համալսարանի, Բելառուսի պետական համալսարանի կողմից իրականացվում է «Մարդու իրավունքներ եւ ժողովրդավարացում» տարածաշրջանային մագիստրոսական ծրագիրը, որի շնորհանդեսը կայացավ երեկ՝ ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի «Ռոբերտ Շուման» սրահում: Մասնագետները մանրամասն ներկայացրին ընդունելության կարգն

ՎԵՐՋԻՆ ԴԱՍ՝ ԸՍՏ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԵՎ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԻ

Տիգրան Սարգսյանը հյուրընկալեց, իսկ Էդվարդ Նալբանդյանը հյուր գնաց «Պատրաստ եղեք գիտելիքների թարմացմանը, սովորելը ժամանակակից մարդու ճակատագիրն է»,- վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ խորհուրդ տվեց Արարատի մարզի Մասիս քաղաքի ու Երեւանի երկու դպրոցների ավարտական դասարանների աշակերտներին, ովքեր հյուրընկալվել էին կառավարությունում: Վարչապետը աշակերտներին ասաց, թե կառավարության նպատակն է իրենց ոչ միայն գիտելիք, այլեւ ինքնուրույն աշխատելու ու նոր գիտելիքներ

ԱՄԵՆԱԹՈՂՈՒԹՅՈՒՆԻՑ ՄԻՆՉԵՎ ԳԻՏԱԿԱՆ ԱՆԳՐԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Հարցազրույց՝ հայագետ-նախիջեւանագետ  Արգամ Այվազյանի հետ Վերջերս ՀՀ ՊՆ հովանավորությամբ Երեւանում գումարվեց «Պատմություն եւ մշակույթ. ընդդեմ կեղծիքի եւ ոտնձգության» հանրապետական գիտաժողովը, որի 8 նիստերում լսվեցին Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից տասնամյակներ շարունակվող հակահայկական ու հակագիտական կեղծիքների օրըստօրե թափ առնող քարոզչականության զանազան խնդիրների վերաբերյալ 37 գիտական զեկուցումներ: Այդ զեկուցումներից միայն մեկը՝ ՀՀ մշակույթի նախարարության Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930