Օրվա լրահոսը

ԱՌԱՆՑ ՍԻՐՈ ՈՉԻՆՉ ՉԻ ԼԻՆՈՒՄ. ԻՍԿ ԱՂԻ ԲԼԻԹԻ ՎՐԱ ՀՈՒՅՍ ԴՆԵԼ ՉԱՐԺԵ

Մեկնաբանում են մարզաշխարհի ներկայացուցիչները Ասում են՝ սերն ամեն ինչ է. առանց սիրո «անհաջողակ» ես ոչ միայն կյանքում, այլեւ մասնագիտության մեջ, աշխատանքում, անգամ կենցաղում: Այսօր Հայ Առաքելական եկեղեցին տոնում է երիտասարդների եւ սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնը: Այս առնչությամբ «Առավոտը» զրուցեց մարզաշխարհի բնագավառում հայտնի մարդկանց հետ։ Ա՜խ, այդ գերբնական ուժը… Վիկ Դարչինյանի անձնական մարզիչ, Հայաստանի վաստակավոր

Նիկոլի ցուցահանդեսը

«Մշակութային կյանքն այսօր շոուի է վերածված, անլրջությունը համատարած է, ու մշակույթի սանդղակը շատ է իջել»- «Առավոտի» հետ զրույցում ասում է գեղանկարիչ Նիկոլ Աղաբաբյանը, ում անհատական հերթական ցուցահանդեսը բացվեց երեկ՝ Մոսկվայի տանը: Նկարիչը գտնում է, որ նման իրավիճակում գրողները, երաժիշտներն ու արվեստի իրական ներկայացուցիչները շատ անելիք ունեն, որովհետեւ, նրա խոսքով՝ «Այս երկիրը մեր երկիրն է, այլ

«Թույլ պատրիարքը ձեռնտու է թուրքական իշխանություններին»

Համոզված է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը Ինչպես հայտնի է, Պոլսո հայոց պատրիարքարանի աթոռակից պատրիարքի ընտրությունների հետ կապված՝ առաջ են եկել որոշ խոչընդոտներ: Պատճառը Ստամբուլի նահանգապետարան՝ աթոռակից պատրիարք ընտրելու թույլտվություն ստանալու երկրորդ դիմումն է: «Թուրքական իշխանությունները նպատակ ունեն թույլ պատրիարք ընտրելու միջոցով կործանել թուրքահայ եւ ստաբուլահայ համայնքը, դրա համար էլ Թուրքիան ձգձգում է հայ համայնքի աթոռակից պատրիարքի

ՀԵՐԹԱԿԱՆ ԳԱՎԱՌԱՄԻՏ ՀԱՆԴԻՍՈՒԹՅՈՒՆԸ

Կամ անճաշակ «կենացներ» ու քյաբաբա-խորովածային մթնոլորտ՝ Հայոց բանակի տոնին Հունվարի 28-ին Ազգային օպերային թատրոնում կայացավ Հայկական բանակի հիմնադրման 18-ամյակին նվիրված հանդիսություն՝ «Մեր անունն է Հայկական բանակ» խորագրով: Ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Տոնական համերգին մասնակցում էին ՀՀ պետական

ՎՐԱՍՏԱՆՆ ԱՄՆ-ԻՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՕԳՏԱԳՈՐԾԵԼ ԻՐ ՏԱՐԱԾՔԸ

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին ԱՄՆ-ին առաջարկել է վրացական տարածքն ու տրանսպորտային ենթակառուցվածքներն օգտագործել որպես Աֆղանստան հասցվող ռազմական բեռների տարանցիկ կետ: Այդ մասին Վրաստանի նախագահը հայտարարել է հինգշաբթի օրը՝ ամերիկյան AP գործակալությանը տված հարցազրույցում: ԼՁԸՀ-ՁԸհհ-ի մատուցմամբ, խոսքը Վրաստանի եւ Կենտրոնական Ասիայի երկրների տարածքով տրանսպորտային միջանցքի ստեղծման մասին է, որի միջոցով կարող են տեղափոխվել Աֆղանստան ուղարկվող սպառազինությունները:

ՈՒՍԱՄԱ ԲԵՆ ԼԱԴԵՆԸ ԽՈՍԵԼ Է ԳԼՈԲԱԼ ՋԵՐՄԱՑՄԱՆ ԵՎ ԴՈԼԱՐԻ ՄԱՍԻՆ

«Al-Jazeera» ալեհավաքային հեռուստակայանը ուրբաթ օրը հրապարակել է Ուսամա բեն Լադենի՝ վերջին շաբաթվա ընթացքում արդեն երկրորդ աուդիոուղերձը: Այդ ուղերձում «Ալ-Քաիդա» միջազգային ահաբեկչական ցանցի առաջնորդը կոչ է արել բոյկոտել ամերիկյան դոլարը, նաեւ ԱՄՆ-ին եւ մյուս արդյունաբերական զարգացած երկրներին, կոնկրետ օրինակներ մատնանշելով՝ մեղադրել է կլիմայի գլոբալ փոփոխության պատասխանատուն լինելու մեջ: «Թիվ մեկ ահաբեկիչը» հայտարարել է, թե «կլիմայի փոփոխությունները

ԱՄՆ-ՈՒՄ ԸՆԴՈՒՆՎԵԼ Է ԻՐԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՆՈՐ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՕՐԵՆՔԸ

ԱՄՆ Սենատը պաշտպանել է Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցների կիրառման ընդլայնման վերաբերյալ օրինագիծը: Նոր պատժամիջոցներն առաջին հերթին առնչվելու են նրանց, ովքեր վառելիք են արտահանում Իրան: Օրենքը վերաբերելու է նաեւ այն ընկերություններին, որոնք զբաղվում են Իրան՝ վառելիքի մատակարարմամբ կամ մեծացնում են իրանական նավթավերամշակման գործարանների հզորությունը: BBC-ի մատուցմամբ, այս նոր առաջարկի համաձայն, այդպիսի ընկերությունները ԱՄՆ-ի կողմից վարկ կամ

Թոնի Բլերը հարցաքննվել է շուրջ 6 ժամ

Երեկ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերը ցուցմունքներ է տվել Իրաքում պատերազմ սկսելու հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողովում: BBC-ի մատուցմամբ՝ Բլերը շուրջ 6 ժամ պատասխանել է հիշյալ հանձնաժողովի անդամների հարցերին: Այդ հարցաքննությունն ուղիղ եթերով երեկ հեռարձակվել է նաեւ BBC-ի պաշտոնական կայքէջի միջոցով: Գործակալության միջազգային քաղաքականության մեկնաբան Պիտեր Բայլսի մատուցմամբ՝ Բլերը հանձնաժողովի առաջ հանդես է եկել որպես իրաքյան

Իսրայելցիները սպանել են «Համասի» ղեկավարներից մեկին

Իսրայելի հատուկ ծառայությունները չեզոքացրել են Արաբական Միացյալ Էմիրություններում «Իզադին ալ-Կասամի բրիգադ» ահաբեկչական կազմակերպության համակարգող, «Համասի» գրոհային թեւի ղեկավար՝ 50-ամյա Մահմուդ ալ-Մաբուհին: Այդ մասին ասել է Սիրիայում «Համաս» ահաբեկչական կազմակերպության քաղբյուրոյի անդամ Իզզատ ար-Րիշկը՝ Reuters-ին տված հարցազրույցում: Նրա ասելով՝ ալ-Մաբուհին սպանվել է դեռ հունվարի 20-ին, բայց խմբավորման ղեկավարությունն այդ մասին հայտարարել է միայն հունվարի 29-ին: Պաղեստինյան

Ուկրաինայի ՆԳ նախարարը պաշտոնանկ է արվել

Ուկրաինական ընդդիմության առաջնորդ եւ նախագահական ընտրությունների 1-ին փուլի ֆավորիտ Վիտոր Յանուկովիչը ուժգին հարված է հասցրել իր մրցակից՝ վարչապետ Յուլիա Տիմոշենկոյին: Ստանալով այդ երկրի Գերագույն Ռադայի մեծամասնության աջակցությունը, Յանուկովիչի գլխավորած խորհրդարանական խմբակցությունը պաշտոնանկ է արել ՆԳ նախարար Յուրի Լուցենկոյին (նկարում՝ աջից)՝ կառավարության ղեկավար Տիմոշենկոյի մերձավոր զինակցին: Տիմոշենկոն իր հերթին, փետրվարի 7-ին կայանալիք ընտրությունների երկրորդ փուլի նախաշեմին

Եվրոպացի դառնալու ճանապարհին

Վաղուց անցել են այն ժամանակները, երբ մենք՝ հայերս, կարող էինք գլուխ գովել՝ «այդ մենք ենք առաջինն ընդունել քրիստոնեությունը», «երբ մենք թատրոն ունեինք, այդ եվրոպացիները դեռ ծառերի վրա էին թռչկոտում», «Գառնիի տաճար ունենք՝ աշխարհը չունի», «Դիլիջանի անտառների ու բնության նմանը չկա»: Բոլորս էլ մեծացել ենք այս ամենը լսելով, բոլորիս էլ շրջապատել են «գլուխ գովան» հայերը, ովքեր

ԻՆՉՊԵ՞Ս ՁԵՐԲԱԶԱՏՎԵԼ «ԶԶՎԵԼԻ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻՑ»

Գուցե նրանց պարզապես աշխատանքից հեռացնե՞լ Անցյալ շաբաթ Վերահսկիչ պալատ կատարած այցելության ընթացքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե. «Պետական միջոցներին ձեռք գցած պաշտոնյան պետք է ամենազզվելի մարդը լինի մեր հանրության համար», եւ ընդգծեց, որ այդ մթնոլորտի ձեւավորման գործում չափազանց մեծ է ՎՊ դերը: Մինչդեռ պաշտոնյաների հանդեպ զզվանքի մթնոլորտ ձեւավորելու համար որեւէ մեկի դերի անհրաժեշտությունը չկա:

ՄԱՍՆԱԿԻ ԿՈՐՍՏՈՎ

Երեկ ժամը 00.15-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Տպագրիչների 9/45 հասցեի բնակիչը վայր է ընկել բնակարանում: Փրկարարները բացել են բնակարանի դուռը, որտեղ հայտնաբերվել է 86-ամյա Ազնիվ Մանուկյանը՝ գիտակցության մասնակի կորստով: Տուժածին հանձնել են «1-03» ծառայության աշխատակիցներին:

ԱՂԱՋԱՆՈՎԻ ՄԱՀԸ

Ահազանգ էր ստացվել այն մասին, որ Երեւանի Մոլդովական 30/3 շենքի 7-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում հեռախոսի եւ դռան զանգերին: Դեպքի վայր մեկնած փրկարարները ոստիկանության աշխատակիցների ներկայությամբ բացել են նշված բնակարանի դուռը, որտեղ հայտնաբերվել է 77 տարեկան Հմայակ Աղաջանովի դին:

ԾԵՐՈՒՆԻՆ ԵՎ ՀՈՐԸ

ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունից երեկ տեղեկացրին, որ 2 օր առաջ Երեւանի Հ. Հովսեփյան փողոցի 8-րդ շենքի հորից դուրս է բերվել 71 տարեկան Գրիգոր Յուլուզյանը եւ հանձնվել «1-03» ծառայության աշխատակիցներին:

ՍՅՈՒՆՅԱՑ ԱՐԾԻՎՆԵՐԻՑ՝ ՀԱՅՈՑ ԱՐԾԻՎՆԵՐ

«Իմ միջոցով՝ ազգիս համար». այս կարգախոսով երեկվանից սկիզբ դրվեց «Հայոց արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպությանը: ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար, Սյունիքի մարզում գործող «Սյունյաց արծիվներ» երիտասարդական հ/կ-ի նախագահ Խաչիկ Ասրյանի նախաձեռնությամբ՝ Ազգային բանակի օրվա նախօրեին հիմնադրվեց եւ պետական գրանցում ստացավ «Հայոց արծիվներ» հ/կ-ն: «Առավոտի» հետ զրույցում Խ. Ասրյանն ասաց, որ Հայաստանի եւ ԼՂՀ ողջ տարածքում

Երկակի ստանդարտներ են կիրառվում

Հատուկ քննչականը ամփոփում է Երեկ ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Անդրանիկ Միրզոյանն ամփոփեց 2009թ. ընթացքում ՀՔԾ գործունեությունը: Նա տեղեկացրեց, որ քննիչների վարույթում քննվել է 198 քրեական գործ, որից 27-ը՝ փոխանցվել է 2008 թ.-ից, 76-ը ստացվել է այլ մարմիններից, իսկ 5-ը վերսկսվել է նախկինում կասեցված քրեական գործերից: Վարույթում քննված քրեական գործերից 65-ը եղել է պետական ծառայության

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՍՑԵ՞Ն Է ԱՆԳՈՐԾՈՒՆԱԿ, ԹԵ՞ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԸ

Երեկ լսվեց «Առավոտ» օրաթերթի հայցը՝ ընդդեմ Լիդա Նանյանի Անցյալ տարվա օգոստոսի 19-ին մեր օրաթերթը՝ ճշտելու համար, թե ի՞նչ նպատակներով է ծախսվել 2005թ.-ից մինչեւ օրս մարզպետարաններին «Այլ նպաստներ բյուջեից» տողով հատկացվող 70-ական միլիոն դրամը, էլեկտրոնային հարցումներ էր ուղարկել բոլոր մարզպետներին, այդ թվում՝ նաեւ Շիրակի մարզպետ Լիդա Նանյանին: Սակայն այս պաշտոնյան հարցմանը չէր պատասխանել: «Առավոտը» «Տեղեկատվության ազատության

ՀՐԱԺԱՐՎԵԼ ԵՆ ԱՍՏԾՈ ՏՎԱԾԻՑ

Որոշ ծնողներ սեփական բարեկեցության համար պատժում են առանց այդ էլ պատժված երեխաներին ու նրանց մեկուսացնում մանկատներում: Ծնողներն իրենց երեխաներին թողնելով մանկատան այս դռների հետեւում՝ տարիներով չեն զանգում ու չեն այցելում իրենց փոքրիկին: Այս հրաշքը 1,5 տարեկան Անժելան է: Աստված նրան ստեղծել է առանց ազդրերի, որի համար ծնողները հրաժարվել են ժիր, աշխույժ ու ճարպիկ հրեշտակից: Չնայած

ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐԸ ԿՎԵՐԱԲԱՑՎԵՆ

Երեւանի քաղաքապետարանից «Առավոտին» տեղեկացրին, որ փետրվարի 1-ից Երեւանի բոլոր համայնքներում մանկապարտեզները կսկսեն իրենց բնականոն աշխատանքը: Դրանց աշխատանքը դադարեցվել էր նախորդ տարվա դեկտեմբերի 7-ից՝ կապված սեզոնային գրիպի դեպքերի կտրուկ ավելացման հետ:

ԳՈՎԵՑ, ԲԱՅՑ ՈՉ ԲՈԼՈՐԻՆ

ՀՀ կառավարությունը երեկվա նիստում հաստատել է «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» պետական ծրագիրը, որի նպատակը իրավական, ֆինանսական եւ կազմակերպչական առումով բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող երիտասարդ ընտանիքներին պետական աջակցության տրամադրումն է: Համաձայն ՀՀ Կենտրոնական բանկի հետ ձեռք բերված նախնական պայմանավորվածության՝ ծրագրի ֆինանսավորման նպատակով նախատեսվում է ԿԲ կողմից ներդնել 3 մլրդ դրամ, որը կբավականացնի մոտ 300 վարկի

Առանձնատուն՝ պուրակի փոխարեն

Երեկ արված այս լուսանկարում հստակ երեւում է, որ պուրակի ծառաշատ հատվածի մի մասը վերածվել է շինհրապարակի: Պուրակի փոխարեն կառուցվելու է այս առանձնատունը: Մայրաքաղաքի Բաղրամյան 3-րդ նրբանցքի հարեւանությամբ գտնվող մոտ 2000 քմ տարածությամբ պուրակի մի մասում երեկ մոտ 20 տարվա վաղեմության ծառեր են հատվել: Դրանց տեղում «ՀայՌուսգազարդ» ընկերության փոխտնօրեն Վարդան Հարությունյանը պատրաստվում է առանձնատուն կառուցել: Թաղամասի

3 ԷԺԱՆԱԳԻՆ ԳՐՉԻ ՄԱՔՍԱԶԵՐԾՈՒՄԸ՝ $100

Մեր երկրում մաքսատուրք են պահանջում անգամ արտերկրից ուղարկված նվերների ու անձնական իրերի համար Չնայած կառավարության ղեկավարը պարբերաբար գովերգում է Պետական եկամուտների կոմիտեին՝ լավ աշխատանքի ու բարձր ցուցանիշներ ապահովելու համար, այնուամենայնիվ, բազմաթիվ տնտեսվարողներ վստահեցնում են, որ, ինչպես եւ նախկինում, հիմա էլ կոմիտեն շատ հարցերում խոչընդոտում է տնտեսվարողների աշխատանքին: «Անտարես» հոլդինգի նախագահ Արմեն Մար տիրոսյանը թեեւ մոտ

Սեֆիլյանի գործը՝ ՄԻԵԴ-ում

Օտարերկրացի է, ուրեմն թաքնվելո՞ւ է Մարդու իրավունքների եվրոպական դատարանը օրերս Հայաստանի իշխանություններից պարզաբանումներ է խնդրել Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի գործի առնչությամբ։ Սեֆիլյանն առայժմ ձեռնպահ է մնում մեկնաբանություններից: Իսկ նրա փաստաբան Վահե Գրիգորյանը երեկ «Առավոտի» հետ զրույցում տեղեկացրեց, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանին ուղղված դիմումում վիճարկվել են Սեֆիլյանի ազատության իրավունքի խախտումները՝ բնակարանի, անձնական կյանքի,

«ԲԱԶԱԶԻՆ» Է՞Լ ԵՆ ՃՆՇՈՒՄ

ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետի՝ ծառայության գծով տեղակալ Ռոբերտ Մելքոնյանը («Բազազ» մականունով է հայտնի) երեկ «Ա1+»-ի հետ զրույցում հաստատել է տեղեկությունը, թե հունվարի 28-ին անձամբ այցելել է Հայ ազգային կոնգրեսի գրասենյակ: «Այո, ես բարձրացա Կոնգրեսի գրասենյակ եւ նրանց զգուշացրեցի, որ կարգի հրավիրեն իրենց ակտիվիստներին, այն անկառավարելի մասսային: Երեկ, երբ Սերժ Սարգսյանը անցել է Կորյուն

ԹԵՀՐԱՆ՝ 2010

Կհաջողվի՞ Իրանին օգնել Հայաստանին ու Ռուսաստանին՝ կանխելու ԼՂ հարցի արագընթաց կարգավորումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններն ու խնդրի լուծումը, հայաստանյան ընդդիմության ու նաեւ Վրաստանի եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունների գծով ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերի կանխատեսմամբ, մոտ է հանգուցալուծմանը: Իհարկե, սա այն է, ինչ ՀՀ գործող իշխանություններն ամենաքիչն են ուզում: Նրանք, նաեւ մեր «ռազմավարական դաշնակից»

ՀՄԱՅԱԿԻ ՀԱՄԲՈՒՅՐԸ, ԳԵՂԱՄՅԱՆԻ ԱՊՏԱԿԸ

«Իսկ ո՞վ է Հմայակ Հովհաննիսյանը. մարդ, որը, խայտառակությունից խուսափելու համար «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահության նիստի ժամանակ իմ եւ տասը գործընկերներիս ներկայությամբ ծնկաչոք համբուրեց «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանի ձեռքը եւ ներողություն խնդրեց իր արած անամոթությունների համար: Հիմա էլ անհեթեթ ասուլիսներ տալով՝ փորձում է Գեղամյանի վրա ստվեր գցել: Անիմաստ եմ համարում մեկնաբանել այդ անսկզբունք քամելեոնի

ՍԻՄ-ն առաջարկում է դադարեցնել «Ժառանգության» գործունեությունը

Եվ ստեղծել միջուկային զենք «Հայաստանը պետք է դադարեցնի իր մասնակցությունը ԵԽԽՎ-ի աշխատանքներին, քանի որ այնտեղ խախտվում են մարդու իրավունքները, պետությունների ինքնիշխանությունը եւ այլն»,- ըստ լրատվական կայքերի՝ երեկ «Փաստարկ» ակումբում հայտարարել է ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանը: Նա կարծում է նաեւ, որ Հայաստանի իշխանությունները պետք է լրջորեն մտածեն «Ժառանգություն» կուսակցության գործունեությունը դադարեցնելու մասին. «Եթե Թուրքիան կարողանում է

ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՍՊԱՆՎԵԼ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ

Այս փաստերն արձանագրված են ԵԽԽՎ զեկույցում ԵԽԽՎ-ն հունվարի 27-ին քննարկեց Ֆրանսիայի պատվիրակ Միշել Հունոլթի (լուսանկարում) զեկույցը «Թուրքիայի ոչ մահմեդական փոքրամասնությունների եւ Թրակիայում մահմեդական փոքրամասնության խղճի ազատության եւ մարդու այլ իրավունքների մասին»: Թեեւ այս հարցը վերաբերում էր նաեւ Թուրքիայում ապրող մեր հայրենակիցներին՝ ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակության որեւէ անդամ առաջարկներ չէր արել բանաձեւի նախագծի վերաբերյալ: Նաեւ չմասնակցեցին քննարկմանը.

«ՄԵՐ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԵՏ ԿԱՆՉՎԵԼ»

Այս հեռանկարը ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելիքյանը չի բացառում այն դեպքում, երբ Թուրքիան կշարունակի մեզ հետ խոսել նախապայմանների լեզվով:   – Հայ-թուրքական հարաբերությունների հեռանկարի հարցը վերջին շրջանում շատ ավելի ակտիվ կերպով շաղկապվում է ղարաբաղյան հարցի հետ, եւ թուրք-ադրբեջանական պաշտոնյաները ամեն առիթով խոսում են հայկական զորքերի դուրսբերման, տարածքային ամբողջականության եւ այլնի մասին: Իսկ հայկական կողմն սկսել

Լրահոս

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031