Օրվա լրահոսը

«ԵՐԿԻՐԻ» ՎՃԻՌԸ՝ ՀՈՒՆԻՍԻ 8-ԻՆ

Երեքշաբթի ավարտվել է Ազգային ժողովի հանրապետական պատգամավոր Տիգրան Արզաքանցյանի՝ «Երկիր» օրաթերթի դեմ ներկայացրած զրպարտության եւ վիրավորանքի հայցի քննությունը: Դատարանը իր վճիռը կհրապարակի հունիսի 8-ին:

ԲԺԻՇԿՆԵՐԻ ԴԵՄ ԳՈՐԾ ՀԱՐՈՒՑՎԵՑ

Ինչպես տեղեկացնում է դատախազության լրատվական բաժինը՝ քրեական գործ է հարուցվել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի աշխատակիցների կողմից պարտականությունները ոչ պատշաճ կատարելու, դրանց նկատմամբ անփույթ ու անբարեխիղճ վերաբերմունք դրսեւորելու դեպքի առթիվ: Հիշեցնենք, որ խոսքը երեխաների մասին է. վիրահատման ենթակա 2004թ. ծնված Գ. Մովսիսյանի փոխարեն բժիշկները վիրահատարան էին տեղափոխել վիրահատման ոչ ենթակա, 2006թ. ծնված Ն. Դարբինյանին: 4-ամյա տղայի

ԸՆԴԳՐԿՈՒՆ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅՈՒՆ

Կոռուպցիայի նկատմամբ պաշտոնյաների հակված լինելու կանխավարկածը Ինչպես հայտնի է, «Թրանսփարենսի ինթերնեշնլ» միջազգային ոչ պետական հակակոռուպցիոն կազմակերպությունը հրապարակել է իր զեկույցը՝ տարածաշրջանի երեք երկրներում կոռուպցիայի վիճակի առնչությամբ, ինչը տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք է տվել: Զեկույցի առնչությամբ պարզաբանումներ ստանալու ակնկալիքով նպատակահարմար ենք գտել դիմել սահմանադրական իրավունքի մասնագետ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր, Սահմանադրական դատարանի խորհրդական Գեւորգ Դանիելյանին: – Ինչպե՞ս եք

ՍՊԱՌՆԱՑԵԼ ԵՆ ՔԱՆԴԵԼ ԱՐՎԵՍՏԱՆՈՑԸ

lragir.am-ի մատուցմամբ, երեկ անհայտ անձինք սպառնացել են, որ ամենաուշը վաղը առավոտյան 9-ին պիտի մտնեն անվանի քանդակագործ Ղուկաս Չուբարյանի տարածք եւ քանդեն նրա արվեստանոցները, որտեղ գտնվում են արվեստագետի եզակի քանդակները: Չուբարյանների ընտանիքին նախապես չի զգուշացվել նրանց սեփական տարածք մտնելու եւ քանդելու աշխատանքների մասին: Բնակիչները հանկարծակիի են եկել նաեւ, քանի որ կառավարության որոշմամբ ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով,

ՁԿՆԵՂԵՆԻՑ

«Աշտարակ» բժշկական կենտրոնից ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում է ստացվել, որ սննդային թունավորումով իրենց մոտ բուժօգնության են դիմել Տերյան փողոցի թիվ 6 տան 3 բնակիչներ: Պարզվել է, որ նրանք թունավորվել են 2 օր առաջ՝ տանը կողակ ձուկ եւ ձկան խավիար ուտելուց հետո:

«ՎԻՎԱՍԵԼՈՒՄ» ՌՈՒՄԲ ՉԿԱՐ

Երեկ ժ. 13.13-ին ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում ոստիկանության հերթապահ մասից տեղեկատվություն է ստացվել, որ անհայտ քաղաքացու ահազանգի համաձայն՝ «ՎիվաՍել» ընկերության գրասենյակի շենքում (Արգիշտի 4/1) ռումբ է տեղադրված: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ, ոստիկանության, ազգային անվտանգության աշխատակիցներ եւ սակրավորներ: Ժամը 14.30-ին որոնողական աշխատանքներն ավարտվել են: Շենքում ռումբ չի հայտնաբերվել:

ՆՈՐ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐ

Երեկ Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը եւ Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը կառավարության քննարկմանն են ներկայացրել մի որոշման նախագիծ, ըստ որի՝ նոր մայրուղիների եւ ճանապարհների շինարարության նպատակով Երեւանի եւ Արարատի մարզի Արգավանդ համայնքի մի շարք տարածքների նկատմամբ կհայտարարվի հանրային գերակա շահ: Համապատասխան որոշման նախագիծը ներառվել է կառավարության մայիսի 26-ի նիստի օրակարգում: Նախատեսվում է կառուցել 3 նոր մայրուղի՝

Վարչապետի փոխարեն՝ նախարարը

Կրկին ստուգայց՝ Գյումրիի շինհրապարակում Գյումրիի Մուշ 2 թաղամասում «Գլենդել հիլզի» կողմից կառուցվող 1856 բնակարանների շինարարության ընթացքը վերահսկելու նպատակով վերջերս երկրի նախագահն ու կառավարության ղեկավարը հաճախակի են այցելում շինհրապարակ: Նախագահի այցից դեռ մի ամիս չանցած՝ երեկ Գյումրի էր եկել վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նա էլ նախագահի պես մեծ թվով լրագրողների ուղեկցությամբ եկավ, շրջեց, նկարահանվեց, սակայն խուսափեց գնահատականներ

«ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՍՈՒՄ Է՝ ԳՆԱՑԵՔ ՄԵՌԵՔ»

Իսկ Վիկտոր Դալլաքյանն առաջարկում է՝  համբերել մինչեւ աշուն Մինչ Ազգային ժողովում պատգամավորների կամայականությունների պատճառով բացօթյա առեւտրականների խնդիրը լուծող օրինագիծը մեկ մերժվում է, մեկ՝ հետաձգվում, խեղճուկրակ առեւտրականները զրկվում են օրվա ապրուստի միջոցից: Մայիսի 20-ին, երբ ԱԺ-ի Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում էր «Առեւտրի եւ ծառայությունների մասին ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» «Ժառանգության» եւ ԱԺ

Ի՞ՆՉ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐ ԿԱՆԻ ԱՐԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, երեկ 15 տարվա ազատազրկման դատապարտեց գործարար, «Կոշիկի քաղաք» ՍՊԸ-ի եւ նորաձեւության «ԱՍ» հանրախանութի սեփականատեր Արա Կարապետյանին, ով մեղադրվում է մաքսային պետական կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի տան վրա կատարված ավազակային հարձակման համար: Դատավորը նաեւ որոշեց կիսով չափ բռնագրավել Կարապետյանի ունեցվածքը: 15 տարվա

ՎԱՐՈՒՅԹ ԵՆ ՀԱՐՈՒՑԵԼ 135 ԴՐԱՄԻ ՀԱՄԱՐ

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը երեկ նիստ է կայացրել եւ որոշել է օրենքի հնարավոր խախտման առնչությամբ վարույթ հարուցել «Ֆրեշ» ընկերության նկատմամբ: Ինչպես հաղորդում են Հանձնաժողովից՝ պատճառն այն է, որ «Ֆրեշ»-ում մայիսի 4-ից 17-ը գործող ակցիայի շրջանակում թողարկվել եւ հաճախորդներին են տրամադրվել գովազդային թերթիկներ՝ զեղչված ապրանքների մասին տեղեկատվությամբ, որտեղ նշված է եղել, որ 3 հատ կիվին

Ոստիկանը դեպքի վայրից հետեւում էր իր հանցանքի բացահայտմանը

«Առավոտ»-ի տեղեկություններով՝ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարեւորագույն գործերով ավագ քննիչ Կարեն Ստեփանյանի որոշմամբ  հարուցվել է քրեական գործ ՀՀ քրօրի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ): Երեկ նշված քրեական գործն ուղարկվել է Հայաստանի հատուկ քննչական

15000 ԽԱՆՈՒԹՊԱՆԻ ԳՈՐԾԻՑ ԶՐԿԵԼ ԵՆ

Հետո էլ ասում են՝ ՓՄՁ-ներին աջակցում ենք Մեր երկրում պարբերաբար տարբեր ամբիոններից խոսվում է մանր ու միջին բիզնեսին օժանդակելու, նրանց արտոնյալ վարկեր տալու մասին: Մինչդեռ վերջին շրջանում մեր բոլորի աչքի առաջ այդ նույն խոսացողները սպանեցին մի շարք մանր ու միջին բիզնեսմենների գործերը: Մեր քաղաքում ամեն քայլափոխի սուպերմարկետ ու հիպերմարկետ է. թե ովքեր են դրանց տերերը՝

ՀՐԱՎԻՐՎԵԼ ԵՆ, ՄՆԱՑ՝ ԳԱՆ

Ըստ edu.am-ի, Բոլոնյան գործընթացը 2011 թվականի հուլիսի 1-ից մինչեւ դեկտեմբերի 31-ը համանախագահելու են Հայաստանը եւ Լեհաստանը: Այդ կապակցությամբ ՀՀ ԿԳ նախարարությունը, Բոլոնյան գործընթացի օրակարգի շրջանակներում, նախատեսել է Հայաստանում իրականացնել մի շարք միջոցառումներ: 2011թ. հուլիսի 3-10-ը նախատեսվում է կազմակերպել Միջազգային ուսանողական ամառային դպրոց, որի նպատակն է համախմբել Հայաստանի եւ Բոլոնիայի անդամ երկրների ուսանողներին եւ քննարկել Բոլոնիայի

ՕՄԲՈՒԴՍՄԵՆՆ ՈՒՐԱԽ Է

«Սիվիլիթաս» հիմնադրամի երեկ կազմակերպած քննարկման ժամանակ, ըստ tert.am-ի, Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հույս է հայտնել, որ առաջիկայում հայտարարվելիք համաներումը կտարածվի նաեւ քաղբանտարկյալների վրա։ Չարտասանելով «քաղբանտարկյալ» բառը՝ նա նշել է. «Հույս կա, որ 2008-ի մարտից հետո ազատազրկման դատապարտված բոլոր անձինք շուտով կլինեն ազատության մեջ։ Ցանկացած մարդասիրական քայլ, որը թեթեւացնում է մարդկանց վիճակը եւ բարելավում այն,

Ո՞ւր է միջին հային ուղղված օրենքը

Վերջին տասնամյակի մեր քաղաքական բառապաշարի ամենագործածելի բառը, թերեւս, բարեփոխում բառն է։ Կառավարության անխտիր բոլոր ծրագրերի հայտարարված նպատակն ու ակնկալիքը մեր իրականության բոլոր երեսների բարեփոխումն է։ Սա՝ տեսականորեն, իսկ իրականությունը մեկ այլ՝ ցավոտ պատկեր է արձանագրում. իշխանությունն իր քաղաքական վարքագծով, արժեհամակարգով ու ողջ փիլիսոփայությամբ՝ տնտեսություն, մշակույթ, բնապահպանություն, քաղաքաշինություն, արդարադատություն, բոլոր ոլորտներում ձախողումների ճանապարհ է որդեգրել, եւ

«ՎՐԱՑԱԿԱՆ ՏԱՐԲԵՐԱԿԻ» ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՔՐ Է

Ղարաբաղյան հարցում այդ տարբերակի «ջատագովներին» հակադարձում է  ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը: – ԱՊՀ երկրների ինստիտուտի Կովկասի հարցերով փորձագետ Միխայիլ Ալեքսանդրովը, երեկ խոսելով ԼՂՀ խնդրի մասին, ասել էր. «Մենք չենք ցանկանում, որ 2008 թվականի սցենարը կրկնվի տարածաշրջանում, երբ Վրաստանը հարձակվեց Հարավային Օսիայի վրա։ Չենք ուզում, որ նույնը կրկնվի Ղարաբաղում, սակայն այն, որ լարվածությունը մեծանում է,

ՆՈՐ ՓԱՍՏԵՐ «ՄԱՐՏԻ 1»-ԻՑ

Սոցիալական ցանցերում նախօրեին «Ահա թե ինչպես են կրակում 2008 թվականի մարտի 1-ին» վերնագրով կադրեր են տարածվել, որտեղ երեւում է, որ ջրցան մեքենայի կողքին խմբված իրավապահների միջից ինչ-որ անձինք կրակոցներ են արձակում ոչ թե օդ, այլ հորիզոնական ուղղությամբ: Կադրերը վերեւից են նկարահանված, գիշերով: Այս առիթով երեկ «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում մարտիմեկյան իրադարձությունների ուսումնասիրման նախկին Փաստահավաք խմբի

ԱՌԱՋ ՉԷԻ՞Ն ԱՆՀԱՆԳՍՏԱՆՈՒՄ

«Ազատություն» ռ/կ-ն հղում անելով Եվրամիության մամուլի ծառայության տարածած հաղորդագրությանը՝ տեղեկացնում է, որ արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը Եվրամիության արտաքին գործերի խորհրդի երեկվա հանդիպումից հետո ասել է, որ իրենք շատ անհանգստացած են վրաստանյան իրադարձություններով եւ «շաբաթավերջին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած մահացու միջադեպերով»: Հիշեցնենք, որ ուրբաթ եւ կիրակի օրերին Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի

ԷԼ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՉԵՆ ԿՐԻ

ԱԺ-ն երեկ երկրորդ ընթերցմամբ քննարկեց «Հանրային ծառայության մասին» օրենսդրական փաթեթը: Ըստ հիմնական զեկուցող Հրայր Թովմասյանի՝ ընդունվել է այս առնչությամբ արված առաջարկների գերակշիռ մասը: Եվ մասնավորապես՝ առաջին ընթերցմամբ ընդունված տարբերակով նախատեսվում էր, որ բարձրաստիճան պաշտոնատար անձը պատասխանատվություն է կրում իր հետ համատեղ ապրող չափահաս զավակների ու ծնողների կողմից համապատասխան հայտարարագրեր ներկայացնելու համար: Իսկ այժմ պատասխանատվություն չեն

ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԸ ԲԱՆԱԿ ՉԵՆ ԶՈՐԱԿՈՉՎԻ

ԱԺ-ն երեկ երկրորդ ընթերցմամբ քննարկեց «Զինապարտության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը: Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը նշեց, որ այս փոփոխությամբ նախատեսվում է այս տարվա զորակոչից տարկետում տրամադրել միջնակարգ հանրակրթական դպրոցներում սովորող տղաներին. «Այս տարի ունենալու ենք 18 տարին լրացած, բայց դեռեւս դպրոցում սովորող տղաներ, ինչը պայմանավորված է 12-ամյա կրթական համակարգով»: Ըստ նրա՝ «Եթե առանձին

ԹՈՒՐՔ ԳԻՏՆԱԿԱՆԸ, UCL-Ն ԵՎ ԵՂԵՌՆԸ

Երեկ Լոնդոնի համալսարանական քոլեջում (UCL) հայկական ուսանողական միության նախաձեռնությամբ մի խումբ ուսանողների հետ է հանդիպել թուրք առաջատար գիտնական Ուղուր Ունգորը, որն այժմ բնակվում է Հոլանդիայում եւ աշխատում Ուտրեխտի համալսարանի պատմության ֆակուլտետում: Հանդիպումն անցկացրել է Լոնդոնի Կոմիտաս ինստիտուտի տնօրեն Արա Սարաֆյանը: Թուրք գիտնական Ունգորն ինտենսիվորեն աշխատել է Օսմանյան կայսրության արխիվների հետ, ուսումնասիրել ինչ-ինչ փաստաթղթեր, որոնք վերաբերել

ԴԱԼԼԱՔՅԱՆԸ՝ ՉԱՐԱՃՃԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Անդրադառնալով 2008թ. մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ վերջերս հնչեցրած իր հայտարարությունների որոշ արձագանքների՝ ԱԺ անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանն «Առավոտին» ասաց. «Այդ ողբերգական իրադարձությունների վերաբերյալ իմ հնչեցրած քաղաքական գնահատականները վերջապես հասկանալուց հետո ոմանք արդեն տեւական ժամանակ է՝ լրջագույն ուսումնասիրության առարկա են դարձրել եւ ժրաջանորեն հետազոտում են անգամ ուղտին հասկանալի, բայց հենց իրենց համար մասամբ ընկալելի, նաեւ մանկապարտեզում

«Ներսում» դժգոհ են, «դրսում»՝ գոհ

 ՄՃԽ-ն՝ Ջավախքի մասին «Ջավախքում այսօր տեր ու տիրական են միայն ուժային կառույցները, իսկ ՏԻՄ մարմինների գործունեությունը ձեւական բնույթ է կրում»,- tert.am-ի փոխանցմամբ՝ երեկ հայտարարել է «Ջավախք» հայրենակցական միության նախագահ, ՀՀԿ մանդատով ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը։ Ըստ նրա՝ ամբողջ հասարակությունը վերահսկողության տակ է, երիտասարդ ակտիվիստների մի մասը հետապնդվում է, մի մասը դատական քաշքշուկների մեջ է, մի

«ԹՈՒՅԼԵՐՆ ԵՆ ՏԱՆՈՒՄ ԱՌՃԱԿԱՏՈՒՄՆԵՐԻ ԴԱՇՏ»

Վստահ է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը – ԲՀԿ նախագահը հայտարարեց, թե կուսակցությունը խորհրդարանական ընտրությունների է գնալու առանձին: Այդ առանձին գնալը արդյոք չի՞ նշանակում, որ կոալիցիոն ուժերի միջեւ կլինի որոշակի առճակատում: – Որպես կանոն, առճակատումները լինում են այն դեպքերում, երբ ենթադրյալ կողմերի մոտ կա թուլություն, որովհետեւ, որպես կանոն, թույլերն են ամեն ինչ տանում առճակատումների

ԷԱՊԵՍ ԿԿԱՆԽՎԵՆ «ԳԻՇԵՐԱՅԻՆ ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»

Սա իշխանության վերջին զիջումն էր խորհրդարանական ընդդիմությանը՝ «Ընտրական օրենսգրքի» առնչությամբ:   76 կողմ ձայներով ԱԺ-ն երեկ 2-րդ ընթերցմամբ ընդունեց «Ընտրական օրենսգիրքը»: Դեմ էին 12 պատգամավորներ՝ Տիգրան Թորոսյանը, Վարդան Խաչատրյանը եւ ՀՅԴ խմբակցության պատգամավորները: Թեեւ նախագծի քվեարկությունից առաջ հիմնական զեկուցող Դավիթ Հարությունյանը հայտարարեց, թե ընդունում են ընդդիմության եւս մի առաջարկ. «Քվեարկության արդյունքների ամփոփման փուլում, երբ հաշվարկվում

ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆՆԵՐԸ ԴԵՌ ՍՊԱՍՈՒՄ ԵՆ

«Ես կարող եմ միայն ողջունել ՀՀ նախագահի առաջարկած համաներումը, քանի որ այդ կալանավորներն ամենասկզբից էլ չպետք է բանտ նստեին: Եվ եթե համաներումն իրականություն դառնա, եւ այդ մարդիկ ազատ արձակվեն, ապա դա առաջընթաց քայլ կլինի»,- «ԱրմԻնֆո»-ին տված հարցազրույցում ասել է Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ներկայացուցիչ Գեորգի Գոգիան: «Հայաստանի իշխանություններն, իրոք,

Շպարման պարագաները լի են վտանգավոր միացություններով

Կանադացի գիտնականները հանդես եկան մի հաշվետվությամբ, որը շատ կանանց անհանգստանալու տեղիք տվեց: Մասնագետները հաշվարկել էին, թե որքան վտանգավոր միցություններ կան ժամանակակից հայտնի կոսմետիկ միջոցների մեջ: «Enviromental Defence» ընկերությունը որոշել է փորձարկել դեկորատիվ կոսմետիկայի 49 նմուշներ` դրանց մեջ 8 ծանր մետաղներից որեւէ մեկի առկայությունը պարզելու համար: Պարզվեց, որ, հիմնականում, նմուշների մեջ առկա էր 8 ծանր մետաղներից

Mocak.am-ը՝ երեխաների համար

Օրերս գործարկվել է նոր մանկական կայք՝ Mocak.am, որի նպատակն է լրացնել մանկական ինտերնետային կայքերի պակասը մեր երկրում, մատուցել երեխաներին պարզ, մատչելի եւ շատ հետաքրքիր ինֆորմացիա, հեքիաթներ ու պատմություններ, մուլտֆիլմեր ու մանկական երգեր, գրքեր եւ աուդիոգրքեր, նկարներ եւ բազմատեսակ խաղեր: Կայքի պատասխանատուների փոխանցմամբ՝ Mocak.am-ը կկարողանա ապահովել ճիշտ ժամանց երեխաների համար, կստեղծի մանկական հարուստ աշխարհ, որտեղ նրանք

Միասեռականները կայք ունեն

Ադրբեջանում բացվել է միասեռականների առաջին կայքը՝ gay.az: 1news.az-ի փոխանցմամբ՝ սա սեռական փոքրամասնությունների առաջին կայքն է Կովկասում: Կայքի ստեղծողների կարծիքով՝ ազգային դոմենային անվան ստացումը կարեւոր առաջխաղացում է: Մոտակա ժամանակում նրանք պատրաստվում են կայքը դարձնել բազմաֆունկցիոնալ, մասնավորապես՝ տեղադրել նկարներ ու տեսանյութեր, նորություններ, ինչպես նաեւ բացել ֆորում, բլոգներ: Այս պահին կայքի մուտքն ազատ է միայն գրանցված օգտագործողների համար:

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930