Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՄԱՅԱԿԻ ՀԱՄԲՈՒՅՐԸ, ԳԵՂԱՄՅԱՆԻ ԱՊՏԱԿԸ

Հունվար 30,2010 00:00

\"\"«Իսկ ո՞վ է Հմայակ Հովհաննիսյանը. մարդ, որը, խայտառակությունից խուսափելու համար «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահության նիստի ժամանակ իմ եւ տասը գործընկերներիս ներկայությամբ ծնկաչոք համբուրեց «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանի ձեռքը եւ ներողություն խնդրեց իր արած անամոթությունների համար: Հիմա էլ անհեթեթ ասուլիսներ տալով՝ փորձում է Գեղամյանի վրա ստվեր գցել: Անիմաստ եմ համարում մեկնաբանել այդ անսկզբունք քամելեոնի զառանցանքները: Ի դեպ, նշեմ նաեւ, որ Հմայակի վերոհիշյալ դրսեւորումը անհապաղ կանխվեց Գեղամյանի կողմից՝ խորշանքով ապտակ հասցնելու ձեւով: Դրանից հետո Հովհաննիսյանն ավելի եռանդուն աղերսեց Գեղամյանին, անվերջ կրկնելով, որ իրեն ներեք, ինքը մինուճար տղա է, տարեց մայր ունի, եւ որ իր ապագան չխորտակենք: Գեղամյանն արձագանքեց. «Հեռացի՛ր, սրիկա…»: Այդ նույն նիստին պայմանավորվեցինք, որ Հմայակ Հովհաննիսյանի անբարո, ոչ քաղաքական արկածների մասին հայտարարությամբ հանդես չգանք: Միգուցե սխալվեցի՞նք, որ ներեցինք…»,- երեկ այսպես արձագանքեց «Առավոտի» հարցերին «Ազգային միաբանություն» կուսակցության փոխնախագահ Ալեքսան Կարապետյանը: Հիշեցնենք, որ նախորդ օրը մամուլի ասուլիսում նախկին «միաբանական» Հմայակ Հովհաննիսյանն անդրադառնալով Արտաշես Գեղամյանի ներկայիս իշխանամետ հայտարարություններին՝ նրան մեղադրել էր տարիներ շարունակ «քաղաքական բամբասկոտությամբ» զբաղվելու, իսկ ներկայումս Թուրքիայի ղեկավարությանը «ձայնակցելու» մեջ: Անդրադառնալով նաեւ թիվ 10 ընտրատարածքի լրացուցիչ պատգամավորական ընտրություններին՝ Հմայակ Հովհաննիսյանը «դհոլի տաշեղ» էր անվանել Արտաշես Մամիկոնիչի կուսակից Արայիկ Սիմոնյանին, ով, ըստ պաշտոնական թվերի, հաղթող է ճանաչվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել