Օրվա լրահոսը
Ղարաբաղի ԱԳ հայտարարությունը
1990 թվականին հունվարին Բաքվում հայերի ջարդերի 20-րդ տարելիցի առիթով հայտարարություն է տարածել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը: Հայտարարությունում ասվում է. «Հունվարի 13-ին լրանում է Բաքվում հայերի ջարդերի 20-ամյակը, որոնք դարձան «ինտեռնացիոնալ» համարվող ադրբեջանական մեկ այլ քաղաքում՝ Սումգայիթում 1988թ. փետրվարին հայերի կոտորածների անմիջական եւ տրամաբանական շարունակությունը: Անպատիժ չարիքը կրկնվեց՝ ընդլայնելով իր մասշտաբները: 1990թ. հունվարի 13-19-ը,
2010 ԹՎԱԿԱՆԸ ԿԼԻՆԻ՞ ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՏԱՐԻ
2010 թվականի առաջին իսկ օրերից պարզ դարձավ, որ այս տարին մեր երկրի համար լինելու է քաղաքական իրադարձություններով ու լրջագույն մարտահրավերներով հագեցած տարի: Ամանորի տոներից մեկ օր անց արդեն Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Մոսկվայում է, իսկ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ Հայաստանում: Երկու այցելությունների առանցքային հարցն էլ ղարաբաղյան հակամարտությունն է, որի լուծման վերաբերյալ Թուրքիայի
Ադրբեջանցիները հավատարիմ են իրենց
20 տարի առաջ հունվարի 13-20-ը Բաքվում ազերիները սպանեցին մի քանի հարյուր հայի, իսկ տասնյակ հազարավորների բռնության ենթարկեցին ու խլեցին նրանց գույքը: Դեպքերից մոտ 20 տարի անց՝ 2009 թ. նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 2-ը, նոյեմբերյանցի գրող, ազատամարտիկ, Նոյեմբերյանի սոցիալական ծառայության պետ Սամվել Բեգլարյանը Թբիլիսիում մասնակցել է միջազգային գիտաժողովի՝ նվիրված Հարավային Կովկասում հակամարտությունների կանխարգելման գործում կրթության ոլորտի եւ
Տոնը շուտ ավարտվեց
Վանաձորում շարժը նվազել է, Սպիտակում՝ ավելացել Գրեթե 1 շաբաթ է՝ Վանաձորի գլխավոր հրապարակում անսովոր հանգստություն է տիրում: Տոնի մասին հիշեցնում է միայն զարդարված տոնածառը: Վերջին օրերին հրապարակում նույնիսկ Ձյունանուշ չես գտնի, իսկ տարվա խորհրդանիշ Վագրի հետ հատ ու կենտ նկարվել ցանկացողները պիտի համբերությամբ զինվեն մինչեւ վագրին կկանչեն: Ձմեռ պապիներն էլ են այս տարի քիչ, քաղաքի
ԻՆՉ ԵՆ ՄԱՂԹՈՒՄ ՀՀ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԸ
Համաշխարհային ճգնաժամը Արագածոտն չի՞ հասել Ինչպես միշտ, անցած 2009 թվականին էլ «Առավոտը» ներկայացրել է մեր իրականության բացերը, թերություններն ու ցավոտ կողմերը: 2009-ին չարաշահումների եւ բացթողումների հարթությունում մեր դիտարկումներով առաջատար էին Շիրակը, Կոտայքը եւ Սյունիքը: Բայց Ամանորը տարին մեկ առկայծող հույս է, եւ մարզպետներն էլ են շնորհավորական ուղերձներ հղել: Ահա թե ինչ են մաղթել մարզպետները ՀՀ
ՍՊԱՆԵԼ Է ՀՈՐԸ ՀՀ ոստիկանությունից «Առավոտին» տեղեկացրին, որ նախորդ գիշեր մայրաքաղաքի Սիլիկյան թաղամասի 1-ին փողոցի տներից մեկում 20-ամյա Մանուկ Գրիգորյանը վեճի ժամանակ սպանել է իր հորը՝ 47-ամյա Ջիվան Գրիգորյանին: Վերջինս պարանոցին ստացել էր դանակի 4, աչքին՝ 2 հարված: ՆՈՐ ՀԱՐՁԱԿՈՒՄ ԱՆՊՇ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՎՐԱ 2009 թվականի դեկտեմբերի 24-ին «Մեխակներս ում նվիրեմ» հրապարակմամբ տեղեկացրել ենք, որ դեկտեմբերի
Բաքվում ցեղասպանություն է եղել
Ըստ ՀՀ ԱԺ պատգամավորի, Ադրբեջանը պետք է պատասխանատվության ենթարկվի Երեկ՝ հունվարի 13-ին, լրացավ Բաքվի ջարդերի 20-րդ տարելիցը: Մեկ շաբաթվա ընթացքում՝ հունվարի 13-19-ը, Ադրբեջանի մայրաքաղաքում իսկական սպանդ էր, ըստ տարբեր աղբյուրների՝ ազերիները սպանել են 150-300 հայի, բռնության ենթարկել ու իրենց տունուտեղից եւ ունեցվածքից զրկել տասնյակ հազարավորների: Ջարդերի արդյունքում ավելի քան 200 000 հայ բռնագաղթեց Հայաստան: Երեկ
ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ «ՀԱՄԵՍՏ» ԿՅԱՆՔԻՑ
2009թ. հոկտեմբերին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը (ԻԱԿ) ՀՀ պետական եկամուտների կոմիտեից ստացավ ՀՀ վճռաբեկ, քաղաքացիական եւ քրեական վերաքննիչ, ինչպես նաեւ ՀՀ վարչական դատարանների նախագահների եւ բոլոր դատավորների 2008թ. գույքի եւ եկամուտների հայտարարագրերում ներառված տվյալների մասին տեղեկանքները: ԻԱԿ-ի այս նախաձեռնությունը հնարավորություն տվեց պարզել, թե որքանով են ֆինանսապես անկախ եւ կայուն արդարադատություն իրականացնողները: Նշենք, որ որոշ դատավորներ 2008-ին
«Դողագործը» վաճառում է իր «չունեցա՞ծ» գույքը
«Առավոտին» դիմած «Ավտոդողագործ» գործարանի աշխատակիցը չի կարողանում ընկերությունից ստանալ իր հասանելիք գումարը: Երեւանի բնակիչ Վանյա Հակոբյանը պատմում է, որ 1962 թ.-ից աշխատել է «Ավտոդողագործ» ընկերությունում` որպես ստուգիչ-չափիչ սարքերի փականագործ-բրիգադավար: 1982թ. հունիսի 17-ին գործարանի բաղնիքում՝ աշխատանքից հետո լոգանք ընդունելիս, սայթաքել է, ընկել եւ ստացել գանգի հիմքի կոտրվածք: Շնորհիվ լաբորատորիայի վարիչի, որն այդ պահին առաջին օգնություն է
Հակահիգիենիկ շաուրմա
Երեկ առավոտյան այս երիտասարդը մայթի վրա՝ անմիջապես գետնին դրած, աղբարկղի հարեւանությամբ, ջանասիրաբար մաքրում էր այն սկուտեղը, որի մեջ նախորդ օրը «շաուրմա» էր պատրաստել ու վաճառել: Լուսանկարում պատկերված այս «շաուրմայանոցը» գտնվում է Տիգրան Մեծի պողոտայի բավականին մարդաշատ վայրում: Այն գործում է ՀՀ կառավարության շենքի դիմացի մայթին: Թերեւս իրենց աման-չամաններն այսպիսի հակահիգիենիկ պայմաններում են լվանում սպասարկման նմանատիպ
ՈՐՈՎԱՅՆՈՒՄ ՕՏԱՐ ՄԱՐՄԻ՞Ն ԵՆ ԳՏԵԼ
Մեր երկրում բժշկական սխալները, որպես կանոն, չեն բացահայտվում, եւ բժիշկները պատասխանատվության չեն ենթարկվում: Մեր տեղեկություններով, հոկտեմբերի 12-ին բժշկական սխալի արդյունքում մահացել է Ս. Թ.-ն: «Էրեբունի» բժշկական կենտրոնում նրան գինեկոլոգիական վիրահատության են ենթարկել եւ, արյունահոսությունը դադարեցնելու նպատակով, բժիշկների խոսքերով, «պիլյոնկա» են դրել արյունահոսող հատվածի վրա: Վիրահատությունից որոշ ժամանակ անց, Ս. Թ.-ի մոտ բարդություններ են սկսվել, ինչի
«ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏՈՒՄ ՋԵՐՄԱՍՏԻՃԱՆԸ ԿԲԱՐՁՐԱՆԱ»
ԱԺ պատգամավոր Վարդան Խաչատրյանի կարծիքով, Թուրքիան մեր երկրի հանդեպ մշտապես կիրառում է ագրեսիա, ինչի արդյունքում դրական արդյունքների է հասնում, եւ Հայաստանը գնում է զիջումների. «Մինչդեռ հակառակը պետք է լիներ, եթե թուրքերը նախապայմանների հարց են դնում, մենք պետք է հակադարձենք՝ մեր առաջադրած նախապայմաններով եւ տեսնենք, թե ինչպիսին կլինի Թուրքիայի արձագանքը, արդյո՞ք նա դուրս կբերի իր օկուպացիոն
Արտադրամասում միջատներին վերացրել են
«Առավոտի» հրապարակումից հետո գյուղնախարարությունը տնտեսվարողին տուգանել է եւ միառժամանակ արգելել հակահիգիենիկ պայմաններում լոխում ու մարմելադ արտադրել: «Եսայանի Ոսկե հատ» ընկերության արտադրած թխվածքաբլիթներից մեկի մեջ հայտնաբերելով հայկական շուկային հատուկ մսամթերք՝ միջատ, մենք սեպտեմբերի 11-ի համարում հրապարակում էինք տպագրել՝ «Ուտում ենք միջատներով համեմված սննդամթերք» վերնագրով: Նշենք, որ այդ ընկերությունը շուկայում գործում է արդեն 10 տարուց ավելի, եւ
«ՕՐԱՆԺԸ» ՀՈՒՍԱԽԱ՞Բ Է ԱՆՈՒՄ
Բաժանորդների հավաստմամբ, բջջային երրորդ օպերատորը պատշաճ ծառայություններ չի մատուցում Նախորդ տարվա նոյեմբերի 5-ին, Հայաստանի բջջային կապի երրորդ օպերատոր «Օրանժ Արմենիա» ընկերության հանդիսավոր մուտքն ազդարարող պաշտոնական արարողության ընթացքում, «Ֆրանս Տելեկոմ» ընկերության փոխնախագահ Օլաֆ Սուանտին հպարտորեն հայտարարեց, որ շատ կարճ ժամանակում իրենց ընկերությունը գերարագ ինտերնետի ոլորտում որակյալ կապի եւ մատչելի գների շնորհիվ հայաստանյան շուկայում կլինի առաջատար: Ընկերության
«Այս ընտրություններում որեւէ շահագրգռվածություն չի եղել»
ՀՀԿ խմբակցության ղեկավար, կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանը վստահեցնում է, որ թիվ 10-ում ՀՀԿ-ն անկողմնակալ է եղել, եւ «ընտրություններն ազատ էին թողնված»: Թիվ 10 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավորի ընտրությունը դարձավ Նոր տարվա առաջին քաղաքական իրադարձությունը: Այս ընտրությունների մասին կարծիքները տարբեր են. իշխանության ներկայացուցիչները, ինչպես միշտ, պնդում են, որ ընտրություններն անցել են ազատ եւ արդար, իսկ ընդդիմությունը
ԶՍՊԱՇԱՊԻԿ ԲԱՆԱԿՑՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Արձանագրություններում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ ՍԴ որոշումն այսպես է գնահատում իրավագետ Հրայր Թովմասյանը: Համարո՞ւմ եք արդյոք, որ ՍԴ որոշմամբ անդրադարձ կատարվեց այն բոլոր մտահոգություններին, որոնք ներկայացնում էին Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ստորագրված արձանագրությունների ընդդիմախոսները՝ մեր այս հարցին ի պատասխան իրավագետ Հրայր Թովմասյանն ասաց, թե չափազանցված էին այս գործընթացի վերաբերյալ մտահոգությունները. «Այդպիսի մե՜ծ
ԼԵԳՐԱՆԻ ՀԱՄԵՐԳԸ ԿԿԱՅԱՆԱ
Միշել Լեգրանի հյուրախաղերը Կրասնոդարում, որոնց ընթացքում ֆրանսիացի երաժիշտը պետք է հանդես գար Գեորգի Գարանյանի հետ, կկայանան: Այս մասին, ինչպես հաղորդում է miasin.ru-ն, տեղեկացրել են համերգների կազմակերպիչները: Լեգրանի եւ Գարանյանի ղեկավարած Կրասնոդարի բիգ-բենդի համատեղ ելույթը չեղյալ չի հայտարարվում: Սակայն հունվարի 15-16-ին ծրագրված երկու համերգի փոխարեն կանցկացվի միայն մեկը: «Հնարավոր է, որ համերգը վերածվի Գեորգի Գարանյանի հիշատակի
ԸՆԴԴԵՄ «ԱՏԱՄԱԿԱՆՆԵՐԻ»
«Առավոտի» ունեցած տեղեկություններով, «Շանթ» հեռուստաընկերությունը դիմել է դատարան՝ ընդդեմ «32 Փրոդաքշըն» ՍՊԸ-ի: «Շանթը» պահանջում է դադարեցնել այլ հեռուստաընկերության կողմից (նկատի ունի «Արմենիային») ատամականների հեռարձակումը, քանի որ, ըստ նրա, «32 ատամը», առանց իրենց հետ համաձայնեցնելու, անցյալ տարվա դեկտեմբերից հաղորդումներ է տրամադրում այլ հեռուստաընկերության: «Շանթի» հետ ատամականները պայմանագիր էին կնքել, որի ժամկետը լրանալու էր այս տարվա հուլիսի
ՀԱՆՑԱԳՈՐԾԸ ՄՆՈՒՄ Է ՀԱՆՑԱԳՈՐԾ
Ի դեպ, Հայ ազգային կոնգրեսի արտաքին կապերի պատասխանատու Վլադիմիր Կարապետյանը եւ Կոնգրեսի երիտասարդական թեւի ներկայացուցիչ Վահագն Գեւորգյանը հրավիրվել էին ոստիկանության Երեւանի Կենտրոն համայնքի ոստիկանության քննչական բաժին՝ դեկտեմբերի 27-ի միջադեպի առնչությամբ (այդ օրը ծեծի էին ենթարկվել Նիկոլ Փաշինյանի նախընտրական քարոզչությունն իրականացնող ակտիվիստները) առերես հարցաքննության: Ինչպես փոխանցում է «Ազատություն» ռ/կ-ն, հարուցված քր. գործով տուժողներ ճանաչված Կարապետյանն ու
ՔՐԳՈՐԾԵՐ ԵՆ ՀԱՐՈՒՑՎԵԼ
Երեկ ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդագրություն է տարածել, ըստ որի՝ հունվարի 10-ին թիվ 10 ընտրատարածքում կայացած ԱԺ պատգամավորի լրացուցիչ ընտրությունների ժամանակ արձանագրված խախտումների վերաբերյալ հունվարի 12-ի դրությամբ ստացվել է 1 հաղորդում, եւս 7 հաղորդման ընթացք է տրվել դատախազության նախաձեռնությամբ՝ ԶԼՄ-ների մոնիտորինգի արդյունքում: Խոսքը մասնավորապես հունվարի 10-ին Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 միջնակարգ դպրոցում տեղակայված թիվ 10/09
ՀՅԴ-ն պնդում է ԱԳ նախարարի հրաժարականը
Երեկ հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը երեկ ասուլիսում հրապարակեց ՍԴ որոշման վերաբերյալ ՀՅԴ հայտարարությունը, որում մասնավորապես ասված է. «Մենք համոզված էինք եւ ենք, որ Սահմանադրական դատարանը, հանգամանորեն վերլուծելով գործին առնչվող բոլոր փաստական հանգամանքները, բավարար հիմք ուներ Հայաստանի կողմից այս արձանագրություններով ստանձնվող պարտավորությունները ճանաչել ՀՀ Սահմանադրությանը չհամապատասխանող:
«ԽՆԴԻՐՆ ԱՂՄՈՒԿ ԲԱՐՁՐԱՑՆԵԼՆ ԷՐ»
Իր հակառակորդների մասնակցությունը թիվ 10 ընտրատարածքում ընտրական գործընթացներին այսպես է որակում Արա Սիմոնյանը: – Քանի որ մինչ այժմ հրաժարվում էիք հարցազրույցներ տալուց՝ պարզաբանեք, խնդրեմ, ինչո՞ւ որոշեցիք պայքարի դուրս գալ ոչ ավել, ոչ պակաս, ԱԺ պատգամավորի մանդատի համար, այն դեպքում, երբ ինքներդ սեփական կուսակցության շրջանակներում էլ քաղաքական ակտիվություն չեք ունեցել եւ լայն հանրությանն էլ ծանոթ չեք:
ԿԱՆԱՉ ԼՈՒՅՍ՝ ՍԵՐԺԻ ՀԱՄԱՐ
Իսկ լույսը վառել է Հայ ազգային կոնգրե՞սը Երեւանի թիվ 10 ընտրատարածքում տեղի ունեցած ԱԺ պատգամավորի լրացուցիչ ընտրություններն էլ անցան պատմության գիրկը, բայց այն իրադարձությունները, որոնք ուղղակի կամ անուղղակի առնչվում են այդ ընտրություններին՝ դեռ առջեւում են: Համենայնդեպս, այդպես է կարծում քաղաքական եւ ընտրական տեխնոլոգիաների մասնագետ Արմեն Բադալյանը: Վերջինիս դիտարկմամբ, այդ ընտրությունները ստուգատես կամ, անգամ, լակմուսի թուղթ
«ՍԱՂԻԴ ՏԱՆԵԼՈՒ ԵՄ ԳԱՅ-Ի ՊԼԱՇԱԴԿԱ»
Հունվարի 12-ին, երեկոյան 19:30-ի սահմաններում, Երեւանի Աբովյան փողոցում, SAS սուպերմարկետի դիմաց ականատես եղանք, թե ինչպես էր սեւ գույնի ԳԱԶ-31 մակնիշի 039 ՈՍ 01 համարանիշով մեքենայից իջած անձը (դատելով համարից՝ նա պետք է որ լինի ոստիկանության ֆինանսաբյուջետային վարչության բարձրաստիճան աշխատակից) խանութի մատույցներում կանգնած տաքսիների վարորդներից պահանջում իր մեքենայի համար տեղ ազատել, քանի որ ինքը պետք է
Հունվարի 13
ԽՈՅ (21.03-20.04)- Անսպասելի հյուրերը կբարձրացնեն ձեր տրամադրությունը ԽՈՅ (21.03-20.04)- Յուրաքանչյուր քայլ կատարելիս երկար մտածեք: Պետք չէ ընկնել պահի ազդեցության տակ: ՑՈՒԼ (21.04-21.05)- Այսօր շատ նյարդային կլինեք, բաց ձեր ուղեղը մի ծանրաբեռնեք խառը մտքերով: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Անսպասելի հեռախոսազանգը ձեզ կշփոթեցնի: Հնարավոր է անակնկալ հանդիպում ունենաք: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Այսօր առանձնացեք բոլորից: Ձեր մտքերը կիսեք միայն սիրելի անձնավորության
Պատվաստանյութ՝ ճարպակալման դեմ Ամերիկացի գիտնականներին հաջողվել է մի այնպիսի պատվաստանյութ ստեղծել, որը խոչընդոտում է քաշի ավելացմանը: Պատվաստանյութն ազդում է գրելին հորմոնի վրա, որը պատասխանատու է քաղցի զգացման համար եւ խթանում է ճարպակալման առաջացումը: Գիտնականներն առնետների վրա փորձարկել են 3 սինթետիկ պատվաստանյութ, որոնք փոխազդում են հորմոնի բազմապիսի բաղադրամասերի հետ: Փորձարկումները ցույց տվեցին, որ պատվաստանյութի ներարկումը հանգեցրել
ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ
Այս տարի լրանում է ԽՍՀՄ Ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Էդգար Հովհաննիսյանի 80-ամյակը: Հունվարի 14-ին, կոմպոզիտորի ծննդյան տարելիցի օրը, մի խումբ մշակույթի գործիչներ, Էդգար Հովհաննիսյանի արվեստի երկրպագուներ կայցելեն մեծանուն կոմպոզիտորի շիրիմին` իրենց հարգանքի տուրքը մատուցելու: Է. Հովհաննիսյանը բացառիկ ներդրում ունի հայ երաժշտարվեստի զարգացման գործում՝ նոր, համարձակ ստեղծագործական լուծումները բխեցնելով հայ ժողովրդական երաժշտության ավանդույթներից:
«Երկու աստղը»՝ կենաց եւ մահու թատերաբե՞մ
Հանրայինով հեռարձակվող նախագծի ակնհայտ թշվառությունը Ճիշտն ասած, մտադիր չէի անդրադառնալ նախագծին, սակայն դեկտեմբերի 20-ի եւ 27-ի թողարկումները ստիպեցին գրիչ վերցնել եւ գրել բավական հաջող սկիզբ ազդարարած, սակայն այսօր խամրած նախագծի մասին։ Նախ սկսեմ նրանից, որ այսօր ակնհայտ է, որ նախագծի անվանումը պետք է փոխել, քանզի մեր փոքր հանրապետությունում, երբ շոու-բիզնեսը դեռեւս սաղմնային փուլում է (ի
ՀԱՃՈՒՅՔ, ՈՐ ԶԳՈՒՄ Է ՄԱՐՄՆԻԴ ԱՄԵՆ ՄԻ ՄԱՍՆԻԿԸ…
Պարզվում է՝ սքեյթով սահելը օգնում է հագեցնել ադրենալինի քաղցը «Հայաստանում սքեյթը դեռ այնքան էլ ծանոթ եւ տարածված չէ»,- ասում է վերջերս Երեւանում բացված «X Adrenalin X» սքեյթ-պարկի աշխատակից Հասմիկ Երիցյանը: Հասմիկի խոսքով, այս սպորտաձեւը չնայած դեռ խորթ է մեզ, բայց շատերին է հետաքրքրում: Ինչպես մեր զրուցակիցը նշեց, սքեյթ-պարկ բացելու մտահղացումը եղել է 25-ամյա մոսկվաբնակ սքյեթբորդիստ
ԴԱՎԻԹԸ ՆՈՐ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԻ
Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը «gotennis.ru» կայքի տարածած տեղեկատվության համաձայն, հարկադրաբար դուրս է եկել Օքլենդում ընթացող «Heineken Open 2010» միջազգային հեղինակավոր մրցաշարից: Նույն աղբյուրը տեղեկացնում է նաեւ. «Ըստ Օքլենդի մրցաշարի տնօրեն Ռիչարդ Պալմերի, Նալբանդյանը որովայնի մկանի վնասվածք է ստացել, որից, սովորաբար, ապաքինվում են 10-15 օրում: Դատելով կատարվածից եւ Ավստրալիայի բաց առաջնության մեկնարկին մնացած ժամանակահատվածից, Նալբանդյանը, ամենայն