Օրվա լրահոսը
ԳՅՈՒՂԱՊԵՏԸ ԾԵԾԵ՞Լ Է ԳՅՈՒՂԱՑՈՒՆ
Հազիվ 1500 բնակիչ ունեցող գյուղում ազգամիջյան ընդհարումներ են լինում Արմավիրի մարզի Մրգաստան գյուղում ապրում է մոտ 1500 մարդ: Քիչ չեն եզդիները: Մրգաստանցի է նաեւ Ազիզ Իսկոյանը, ով ունի կին եւ երեք երեխա: Իսկոյանների պատմելով, իրենց ընտանիքը դարձել է Մրգաստանի գյուղապետ Ռաֆիկ Խաչատրյանի աչքի փուշը, եւ գրեթե չկա մի օր, որ գյուղապետն ու նրա հարազատներն ու
Արձագանք «Առավոտին»
«Առավոտի» հոկտեմբերի 16-ի համարում «Կազակներ Տավուշի սահմանագոտո՞ւմ» հրապարակմամբ, հենվելով Տավուշի մարզպետարանի եւ ՀՀ պաշտպանության նախարարության տրամադրած տեղեկությունների վրա, անդրադարձել էինք հայկական կազակների միավորման անդամների այցին՝ Տավուշի մարզ: Հրապարակումից հետո ստացել ենք Տավուշի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պարզաբանումը, որը վերնագրված է «Սխալ հետեւություն՝ ճիշտ տվյալներից»: Ըստ այդ պարզաբանման. «Տավուշի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության
Գինու փառատոնը՝ Արենիում
Կյանքը շատ կարճ է վատ գինի ըմպելու համար Վայոց ձորի մարզի Արենի գյուղը պատմության մեջ հիշատակվում է Քրիստոսից առաջ 3-րդ դարից: Պեղումների արդյունքում պարզվել է, որ այստեղ խաղողագործությամբ եւ գինեգործությամբ զբաղվել են 6 հազար տարի առաջ, այդ մասին են վկայում քարանձավներում գտնված խաղողի ճյուղը, հայտնաբերված կարասները: Միանշանակ է. Արենիում վայրի խաղող մշակել սկսել են դեռեւս
ՀԱՆՈՒՆ ԳՅՈՒՂԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ
«Կապան Ագրո Էքսպո 2009» գյուղմթերքների ցուցահանդես-վաճառք՝ Կապանում Շաբաթ՝ հոկտեմբերի 17-ին, Կապանի մշակույթի կենտրոնի ճեմասրահում կազմակերպված «Կապան Ագրո Էքսպո 2009» գյուղատնտեսական մթերքների ցուցահանդես-վաճառքը գյուղմթերքների առատությամբ զիջում էր նախորդներին: Տարածաշրջանի գյուղատնտեսության համար անբարենպաստ տարին էր պատճառը, որ ավանդական դարձած այս ցուցահանդես-վաճառքին գյուղական համայնքներից մասնակցող ֆերմերներն այս տարի ներկայացել էին ոչ այնքան հարուստ գյուղմթերքների տեսականիով: «Կապան Ագրո Էքսպո
ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆ ՇՐՋՎԵԼ Է
Երեկ, ժամը 01.05-ին Լոռու մարզից ահազանգ է ստացվել, որ Վահագնի-Անտառամուտ ճանապարհին տեղի է ունեցել ավտոպատահար: Դեռեւս չպարզված հանգամանքներում «ԶԻԼ» մակնիշի 36 ՏՍ 262 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհից եւ շրջվել: Մինչ փրկարարների ժամանելը՝ 36-ամյա վարորդ Կարեն Սուքիասյանը դուրս էր բերվել ավտոմեքենայից եւ տեղափոխվել Վանաձորի թիվ 1 հիվանդանոցային համալիր: Տուժածի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ
ՀԻՎԱՆԴԱՆՈՑՈՒՄ ԵՆ
Արագածոտնի մարզից տեղեկություն է ստացվել, որ բախվել են Վ. Հովհաննիսյանին պատկանող «Միցուբիշի» մակնիշի 15 ՍԼ 045 եւ «Ալֆրեդ գրուպ» տաքսի ծառայությանը պատկանող «ՎԱԶ-2107» մակնիշի Տ 2129 պետհամարանիշների ավտոմեքենաները: «Միցուբիշի» ավտոմեքենայի ուղեւոր՝ 70-ամյա Աննա Գյուրջյանը տեղում մահացել է, իսկ վարորդը՝ 27-ամյա Վահան Հովհաննիսյանը, եւ ուղեւորը՝ 22-ամյա Մուշեղ Տոնոյանը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ապարանի հիվանդանոց:
ԱԿԱՆ Է ՊԱՅԹԵԼ
ԱԻՆ փրկարար ծառայությունից երեկ տեղեկացրին, որ Դավիթ-Բեկ գյուղի մերձակայքում, 39-ամյա Արմեն Սարգսյանը հակատանկային ականի պայթյունի հետեւանքով ստացել է գանգ֊ուղեղային վնասվածք եւ տեղափոխվել Կապանի հիվանդանոց: Տուժածի վիճակը գնահատվում է ծանր:
Խտրական դրսեւորում
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը երեկ տեղեկացրեց, որ կրկին դիմել է ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին, կապված քաղաքացի Հասմիկ Ասլանյանի՝ Պաշտպանին հասցեագրած դիմումի հետ: Նշենք, որ Հ. Ասլանյանի դիմումը, որով նա խնդրում էր իրեն Հայաստանում փաստաթղթավորել, մերժվել է ոստիկանության անձնագրային բաժնի կողմից, պատճառաբանությամբ, որ նա հանդիսանում է ՌԴ քաղաքացի: Ոստիկանությունը հայտնել էր, որ ՌԴ Վոլգոգրադի մարզի
Վերցրել են անձնագրերը
Պարոն դատախազ, տեղեկացնում ենք Ձեզ այն մասին, որ 17-10-2009թ. Վանաձոր քաղաքի ոստիկանության քաղաքային բաժանմունքի աշխատակիցները գիշերը՝ ժամը 23-00-ի սահմաններում, Տիգրան Մեծի պողոտայից ոստիկանության բաժին են տարել Ազգային նոր պահպանողական շարժման Լոռու մարզային կոմիտեի ղեկավար Մանվել Կոստանդյանին եւ Լոռու մարզային կազմակերպության ուսանողական միության անդամ Լեւոն Յոլչինյանին: Մտահոգ ենք այն փաստի առթիվ, որ ոստիկանության աշխատակիցները, առանց
ԶՈՐԱԿՈՉԻԿԻՆ ԾԱԽՍԻ ՏԱԿ ԳՑԵԼՆ ԱՐԴԱՐԱՑՎԱԾ ՉԷ
Այլընտրանքային ծառայության համար ընդհանրապես դիմողներ չկան Երեկ Շիրակի մարզպետարանում Լիդա Նանյանի գլխավորությամբ տեղի ունեցավ զորակոչային հանձնաժողովի այս տարվա անդրանիկ նիստը: Քննարկվեցին զորակոչիկների առողջության, բուժզննման, բանակից խուսափելու հետ կապված հարցեր: Շիրակի մարզպետ Լիդա Նանյանը հարց բարձրացրեց, թե ինչո՞ւ պիտի գյումրեցի զորակոչիկը բուժհետազոտման համար մեծ գումար ծախսի ու մայրաքաղաք հասնի, երբ այդ նույն ծառայությունները գործում են նաեւ
ՄԱՐԻԱՄ ԱՐՍԵՆՅԱՆ ԱՂԲԱՄԱՆՆԵՐ ԵՆ ՏԵՂԱԴՐՈՒՄ
«Առավոտում» (15.10.2009) տպագրված «Բարեկարգո՞ւմ են» լուրի առնչությամբ Երեւանի քաղաքապետարանի լրատվական բաժնից օրերս լրացուցիչ պարզաբանեցին, որ Ավետիք Իսահակյանի արձանի հարեւանությամբ գործող «911» դեղատան հետնամասում կատարվող շինաշխատանքները կատարվում են, որպեսզի այդ տարածքում աղբամաններ տեղադրեն: Ըստ նույն աղբյուրի. «Իսկ թե ինչու է տվյալ հատվածը մեկ մետր բարձրությամբ պատվում, ապա հարկ ենք համարում նշել, որ այդ կերպ աղբը գտնվում
ԱՌՆԵՏՆԵՐ՝ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՀԱՐԵՎԱՆՈՒԹՅԱՄԲ
Առնետները «պաշարել» են մայրաքաղաքի Խորենացու թիվ 47 շենքը: «Ահաբեկված» բնակիչները պատմում են, որ իրենց բնակարանների շքամուտքի դռները բացում-փակում են հնարավորինս եւ առավելագույնս արագ, իրենց խոսքով՝ ակնթարթորեն, որպեսզի հանկարծ շենքի անկոչ ու համառ «բնակիչները» ներս չխուժեն: Խորենացու 47-ի բնակիչների ասելով՝ առնետներն ամենուր են, նրանց հետ մարդկանց, այդ թվում՝ երեխաների անցանկալի հանդիպումները տեղի են ունենում օրվա բոլոր
Եղեգնուտում կրքերը չեն հանդարտվում
Գյուղացիները նստել էին գործարանի տեխնիկայի վրա, որպեսզի այն չտանեն «Չնայած «Բետարշին» գործարանի վրա արգելանք է դրված, նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի հրամանով այժմ ամբողջ տեխնիկան տարածքից հանում են, որպեսզի տեղափոխեն: Մենք հավաքվել ենք, որ խանգարենք: Չենք թողնելու, որ մեր գործարանի տեխնիկան տանեն՝ եւ վերջ»,- երեկ մեզ հետ զրույցում այսպես ներկայացրեց իրենց դժգոհության ակցիայի նպատակը Արմավիրի մարզի
ԲԿԼԻԿՈՒԹՅՈՒՆԸ ՀՂԻՆԵՐԻՆ ՎՆԱՍ Է
Բժիշկները նրանց խորհուրդ են տալիս չափավոր սնվել, որպեսզի չճարպակալեն Այն, որ հղի կանայք նախանձելի ախորժակ ունեն, կամ՝ մոր սիրտն ինչ ուզում է՝ դա երեխան է ուզում, եւ պետք է հղիներն իրենց ոչնչում չսահմանափակեն, այնքան էլ ճիշտ չէ: Բժիշկ-մասնագետների կարծիքով, հղիության ընթացքում կարելի է ամեն ինչ ուտել, եթե սիրտն ուզում է, սակայն կիլոգրամներով «ցոգոլ» կամ միանգամից
ՄԻ ՔԻՉ ՊԱՐՏՔՈՎ ԿՏԱՆ, ՄԻ ՔԻՉ ԷԼ՝ ԳՐԱՆՏ
Եվրամիության կոմիտեն Եվրամիության խորհրդի քննարկմանն է առաջադրել բյուջեից որպես մակրոֆինանսական օգնություն 100 միլիոն եվրո հատկացնել Հայաստանին եւ 46 միլիոն եվրո՝ Վրաստանին: Այս մասին տեղեկանում ենք «banker.am» կայքից: Աղբյուրի տեղեկացմամբ, ԵՄ փաստաթղթում նշվում է, որ Հայաստանին հատկացվելու է 65 միլիոն եվրո՝ պարտքով եւ 35 միլիոն եվրո՝ գրանտ: Միջոցները նախատեսված է տրամադրել 2010թ. 1-ին եւ 4-րդ եռամսյակներին:
«ԲՋՆԻՆ»՝ ԵՎՐՈԴԱՏԱՐԱՆՈՒՄ
«Բջնի» հանքային ջրերի գործարան» ընկերության տեղեկացմամբ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ընդունել է գործարանի եւ Սուքիասյանների բողոքը՝ ընդդեմ Հայաստանի Հանրապետության: Եվրոպական դատարանը բողոքը ներկայացնող անձանց առաջարկել է մինչեւ 2009թ. նոյեմբերի 19-ը ներկայացնել նաեւ բողոքի ամփոփագիր: Հիշեցնենք, որ այս տարվա հուլիսին դիմելով Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ Հայաստանի Հանրապետությունից պահանջել են 220 միլիոն եվրո՝ որպես «արդար փոխհատուցում»: Տեղեկացնենք
Փաստաթղթերով՝ «Նորմալ», իրականում՝ «Ստանդարտ»
Գազի խոշոր սպառողները մատակարարվող գազի որակի հարցում հայտնվել են անորոշ դրության մեջ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006-ի հունվարի 20-ի թիվ 9-Ն որոշման մեջ մանրամասն սահմանված է ոչ կենցաղային սպառում ունեցող բաժանորդներին բնական գազի մատակարարման պայմանագրի օրինակելի ձեւը: Այնտեղ մատակարարվող բնական գազի որակական ցուցանիշները ներկայացնելիս հանձնաժողովը, համաձայն ԳՈՍՏ-5542-87-ի, նշել է «նորմալ ֆիզիկական պայմաններին» համապատասխանող գազի
ՏԱՔՍՈՒ ՎԱՐՈՐԴՆԵՐԻՆ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄ ԵՆ
Վստահ են նրանց իրավունքների պաշտպանները Լիցենզավորման հանձնաժողովի պահանջով՝ մինչեւ 3 տրանսպորտային միջոցի շահագործումն իրականացնող կազմակերպությունները լիցենզիա ստանալու համար պետք է ունենան հավաքակայան, բուժզննման եւ տեխզննման սպասարկման պայմանագիր: Ամենօրյա բուժզննման ու տեխզննման կարգը վերաբերում է նաեւ անհատ տաքսու վարորդներին: Ստուգումներն անցնելը դեռ բավական չէ, պարտադիր է բուժզննումն ու տեխզննումը հաստատող ուղեգիրը, ինչի բացակայության դեպքում՝ վարչական տուգանքներ
«Գինդն» ընդդեմ «Չորրորդ իշխանության»
Նպատակը թերթի տպագրությունն արգելելն է «Գինդ» տպարանը, որտեղ մինչեւ վերջերս տպագրվում էր «Չորրորդ իշխանություն» թերթը, որոշել է բոլոր հնարավոր միջոցներն օգտագործել թերթի տպագրումն արգելելու համար: «Գինդը» ընդդեմ թերթի հիմնադիր «Օգոստոս» գործակալության իր հայցը հենց այդպես էլ շարադրել է՝ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանից պահանջելով ոչ միայն արգելանք դնել գործակալության գույքի վրա, այլ նաեւ
«ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆԸ ԾԱՂՐԵԼԸ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՉԷ»
Զգուշացնում է արդարադատության նախարար, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գեւորգ Դանիելյանը – Հայկական հեռուստատեսությունը դեռ իր առաջին քայլերն էր անում հեռուստասերիալներ ցուցադրելու ուղղությամբ, երբ դուք անմիջապես արձագանքեցիք եւ համոզված պնդում էիք, որ դրանք խիստ բացասաբար կանդրադառնան հանցավորության զարգացումների եւ բարոյահոգեբանական մթնոլորտի վրա: Այժմ, իրոք, առկա է հանցավորության նկատելի աճ: Կարո՞ղ ենք ասել, որ ձեր կանխատեսումներն արդարացան: –
Բաց նամակ երեք նախագահներին
Երեկ «ՀՀ քաղաքական բանտարկյալների եւ հալածյալների պաշտպանության կոմիտեն» բաց նամակով դիմել է Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի Հանրապետության եւ ՌԴ նախագահներին՝ նրանց ուշադրությունը հրավիրելով Նիկոլ Փաշինյանի՝ այսօր մեկնարկող դատավարության վրա: «2008թ. մարտի 1-ին ՀՀ իշխանությունները իրագործեցին զազրելի եւ անմարդկային արարք. բռնությամբ՝ ընդհուպ խաղաղ ցուցարարների վրա կրակելով, հարյուրավոր խաղաղ ու անզեն ցուցարարների վիրավորելով եւ առնվազն տասը մարդու
Փաշինյանը դատարանում ոտքի կկանգնի
Նա կպահպանի այս եւ այլ «ֆորմալ դատավարական կանոնները» Այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկելու է «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի գործով դատավարությունը: Իսկ երեկ Փաշինյանը հանդես է եկել ուղերձով, որում մասնավորապես ասված է. «Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանի զրահապատ դահլիճում սկսվում է իմ դատավարությունը, որ 2008 թ. մարտի 1-ից առաջ
ԲԱՑ ՍԱՀՄԱՆԸ ՈՉԻՆՉ ՉԻ ՏԱ
իշխանությունը չվերանայի իր տնտեսական քաղաքականությունը: Ասում է ՀՀ առաջին նախագահի տնտեսական հարցերով նախկին խորհրդական, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը: – Եկեք մի պահ վերանանք հայ-թուրքական արձանագրությունների քաղաքական համատեքստից եւ փորձենք բացառապես գնահատել երկու երկրների միջեւ սահմանի բացման փոխազդեցությունը զուտ տնտեսական տեսանկյունից: Արդյոք դա դրականորեն կազդի՞ Հայաստանի տնտեսության, մեր շարքային քաղաքացիների կենսամակարդակի վրա: – Այս հարցի ուղղակի պատասխանը
ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ ՊԱՐՏԱԴՐՎԵՑ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿԵՏԸ
Կարծում է ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը եւ ստեղծված իրավիճակից ելք է առաջարկում – ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը խիստ քննադատության ենթարկեց այն, որ Հայաստանի իշխանությունները գաղտնազերծեցին Հայաստան-Թուրքիա հարաբերությունների ապասառեցման եւ բարելավման գործընթացը, համարելով, որ այս հարցի հանրայնացումը անընդունելի է եւ վտանգավոր: Համամի՞տ եք: – Մերձեցման այս գործընթացի համեմատական թափանցիկությունը իրականում խիստ դրական է: Սա
ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱԱԽ-Ն ԱՅՍՕՐ ՆԻՍՏ ԿԳՈՒՄԱՐԻ
Այսօր Թուրքիայում տեղի է ունենալու այդ երկրի ազգային անվտանգության խորհրդի նիստ, որի օրակարգում, ի թիվս Իրաքին եւ Կիպրոսին վերաբերող խնդիրների, Թուրքիայում ժողովրդավարական բարեփոխումների համատեքստում քննարկվելու են նաեւ քրդական զինյալների՝ թուրքական անվտանգության ուժերին հանձնվելու կարգին, նաեւ հայ-թուրքական արձանագրություններին առնչվող հարցերը: Նիստը նախագահելու է Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը: Գյուլը նաեւ երկրի հիմնական ընդդիմադիր ուժերին է առաջարկել մասնակցել
ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գլուխ երրորդ ՏԱՐԵԹՎԵՐ ԵՎ ԱՄՍԱԹՎԵՐ Որ ասում եմ՝ Սամսոնը գրողների պադվալում Իգորին հանճար անվանեց, հաստատ բան եմ ասում, ու որ ասում եմ՝ էդ իրիկուն Գագոյենց տանը Լեւոնն էլ էր Իգորի մասին չափազանց բարձր կարծիքի, էդ էլ եմ հաստատ ասում, եւ չնայած էդ իրիկուն Իգորի, Պարույրի ու Շարժման մասին շատ խոսեցինք, էլի մտքովս չէր
ԱՅԼԵՎՍ՝ ՍՏԵՄԻ
Կոմպոզիտոր Գայանե Քեոսայանը «հրաժարվել» է «Առավոտն» անդրադարձել էր կոմպոզիտոր Գայանե Քեոսայանի մոսկովյան ստեղծագործական շրջանին: Նրա երգերը, որ ժամանակին հնչում էին հայկական էստրադայի իրական աստղերի՝ Էլվինա Մակարյանի, Զառա Տոնիկյանի եւ այլոց կատարմամբ, վերջին տարիներին մատուցվում են ռուսական շոու-բիզնեսի ներկայացուցիչների կողմից: Նշենք միայն, որ, օրինակ, կոմպոզիտորի «Վերջին զանգ» երգը, սկսած 2005-ից, յուրաքանչյուր տարի հնչում է Կարմիր հրապարակում:
Արժանի՝ ամենայն հարգանքի
Ավստրալիայում ընթանում են «World Masters Games» անվանումը կրող մարզական խաղերը, որոնցում հանդես գալու համար աշխարհի տարբեր երկրներից ժամանած շուրջ 28 հազար մասնակիցները մրցում են 28 մարզաձեւերից: Այս մրցումներն առանձնանում են ոչ միայն իրենց մասսայականությամբ (օրինակ՝ ամառային օլիմպիական խաղերում, ներառյալ պատվիրակությունների բոլոր անդամները, հրավիրված պաշտոնական հյուրերը, ընդհանուր թիվը կազմում է 16-18 հազար), այլեւ նրանով, որ պատվիրակների
ՎԱՀՐԱՄ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ. «ՖՈՒՏԲՈԼԸ ՄԱՐԶԱԿԱՆ ԱՐՎԵՍՏ Է»
Անվանի օպերային երգիչ Վահրամ Թադեւոսյանը, որ առավել հայտնի է աշխարհին Վաննո Թադեո արտիստիկ անունով, արդեն ութ տարի է, ինչ բնակվում է Իսպանիայում: Այժմ տենորը Հայաստանում է, եւ մեր զրույցի թեման, որքան էլ տարօրինակ թվա առաջին հայացքից, ոչ թե օպերային, դասական արվեստն է, այլ ֆուտբոլը, քանի որ Վահրամը շատ հետաքրքիր կապեր ունի ֆուտբոլի հետ, այն էլ՝
ՉՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐՎԵՍՏԸ
Զիջումների՞, թե՞ փոխզիջումների ժամանակը 2007թ. խորհրդարանական ընտրություններից առաջ Հանրապետական կուսակցության եւ հանրապետության իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկի հետ զրույցում նկատեցի, որ երկիրը գտնվում է բարոյահոգեբանական ճգնաժամի մեջ, եւ դա հարկավոր է շուտափույթ հաղթահարել։ Նա ծիծաղելով ասաց, որ ընտրությունների շեմին ինչ-որ ճգնաժամի մասին չեն խոսում։ Ընտրություններից հետո, որը իշխող կուսակցությանը էյֆորիայի մեջ էր գցել, առավել եւս բարոյահոգեբանական