Օրվա լրահոսը

ԳԻՆՆ ԱՍԵ՞Մ, ԹԵ՞ ՈՐԱԿԸ

Տնտեսագետի համոզմամբ, կառավարությունը արտահանողներին ոչ մի արտոնություն չի տրամադրում Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) տվյալներով, Հայաստանի արտաքին առեւտրային շրջանառությունը այս տարվա փետրվարին կազմել է $364,5 միլիոն՝ 2010-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 12,4%-ով: Արտահանման ծավալները նույն ժամանակահատվածում, ըստ ԱՎԾ տվյալների, ավելացել են 32%-ով: Հակառակ վիճակագրական գրավիչ տվյալների՝ տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը համոզված է, որ կառավարությունը արտահանումը խթանելու ռեալ

Հայ-ռուսական բարեկամական կապերը խորանում են

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հրավերով այս օրերին Հայաստանում էին գտնվում ՌԴ Պետդումայի «Ռուսաստան-Հայաստան» պատգամավորական բարեկամական խմբի եւ «Եդինայա Ռոսիա» կուսակցության «Մոլոդայա գվարդիա» երիտասարդական շարժման ներկայացուցիչները: Կոալիցիոն գործընկերներ՝ Հանրապետական եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների համատեղ նախաձեռնության շրջանակներում պատվիրակության անդամները հանդիպեցին ՀՀ նախագահին, ստորագրվեցին ՀՀԿ, ԲՀԿ եւ «Եդինայա Ռոսիա» կուսակցությունների երիտասարդական թեւերի միջեւ համագործակցության համաձայնագրեր, տեղի ունեցան մի

ԱՅՍՊԻՍԻՆ ԵՆ ՀԱՂԹՈՂՆԵՐԻ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԸ-11

Ինչպես եւ իր «քույր» հեռուստաընկերությունը՝ «Արմենիան»,  «Արմնյուզն» էլ է խոստացել ժամանակի ընթացքում անել այն, ինչ կարելի էր անել ընդամենը 10 րոպեում՝ ընդգրկվել սոցիալական կայքերում: Մեր նախորդ հրապարակման մեջ ներկայացրել էինք «Ա1+»-ի մրցակից «Արմնյուզ» ՓԲԸ-ի մրցութային փաթեթում առկա 6 պայմանագրերը, որոնցից եւ ոչ մեկը համապատասխան ձեւով կնքված ու ստորագրված չէր: Այսքանով չեն սպառվում «Արմնյուզի» թերի փաստաթղթերը,

ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ՝ ԼՂՀ-ԻՑ

ԼՂՀ Արտաքին քաղաքականության եւ անվտանգության հանրային խորհրդի նախագահ Մասիս Մայիլյանը, ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր, «Անալիտիկոն» հանդեսի գլխավոր խմբագիր Գեղամ Բաղդասարյանը, «Արցախի եվրոպական շարժում» ՀԿ նախագահ Հայկ Խանումյանը, քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանը, ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Ներսես Օհանջանյանը, ղարաբաղյան շարժման առաջամարտիկ Գագիկ Ավանեսյանը, ՀՀ եւ ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Կյուրեղյանը երեկ կոչով դիմել են արդեն 15

«ԵՐԿԻՐ»-Ը ՈՂՋՈՒՆՈՒՄ Է ՎՐԱՑԻ ԸՆԴԴԻՄԱԴԻՐԻՆ

2011թ. մարտի 25-ին Ջավախքահայության իրավունքների պաշտպանության համակարգող խորհրդի մոսկովյան ներկայացուցչության հետ կայացած հանդիպման ընթացքում «Ազատ Վրաստան» վրացական ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Կախա Կուկավան հայտարարել է, որ իր կուսակցությունը պատրաստ է աջակցել ջավախքահայության կենսական խնդիրների լուծմանը: Նա նաեւ խոստացել է, որ Վրաստանում քաղբանտարկյալների խնդրով ստեղծված հանձնաժողովի առաջիկա՝ ապրիլի հանդիպմանը իր կուսակցությունը կբարձրացնի ջավախքահայ քաղաքական գործիչ Վահագն Չախալյանին

ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ ՔՆՆԱԴԱՏԵԼ Է

«Փոքր խորհուրդ» հասարակական-քաղաքական խմբի մարտի 26-ի քննարկմանը մասնակցել է ՀԱԿ անդամ Ալեքսանդր Արզումանյանը: Ըստ Epress.am-ի՝ քննարկման ընթացքում անդրադարձ է եղել «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլին: Արզումանյանը նշել է, որ ՀԱԿ-ն իրեն տեղադրեց մրցակցային դաշտ եւ բաց թողեց համախմբման երկու առիթ. երբ Հովհաննիսյանը եկավ ՀԱԿ-ի մարտի 1-ի հանրահավաքին, եւ երկրորդը, երբ նա հացադուլ սկսեց Ազատության հրապարակում:

Ինչ էինք երազում եւ ինչ ունենք

Վիկտոր Համբարձումյանի ցանկությունը իրականություն չդարձավ 1990 թվականի սեպտեմբերի սկզբներին փլուզվող ԽՍՀՄ խորհրդարանում Հայաստանի հինգ ժողովրդական պատգամավորներ հացադուլ հայտարարեցին «Մոսկվա» հյուրանոցում՝ բողոքելով Գորբաչովի կողմից Ղարաբաղի օրինական իշխանության լուծարման դեմ: Այդ փաստով շատերն էին անհանգստացած, անգամ ինքը՝ Միխայիլ Սերգեեւիչը, ով հացադուլավոր Վիկտոր Համբարձումյանի 82-ամյակը շնորհավորելով՝ հորդորում էր դադարեցնել հացադուլը: Շատերը դիմեցին հացադուլավորներին՝ հորդորելով դադարեցնել պայքարի այդ ձեւը:

ՀԱԿ-Ի ՈՒ «ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ» ՄԻԱՎՈՐՈՒՄՆ ԱՆՀՆԱՐԻՆ Է

Խնդիրը զուտ քաղաքական տեխնոլոգիաների տեսանկյունից դիտարկելով՝ ասում է Արմեն Բադալյանը Հայաստանյան երկու ընդդիմադիր ուժերի՝ Հայ ազգային կոնգրեսի ու «Ժառանգություն» կուսակցության միջեւ լուռ հակադրությունը նոր պատմություն չէ: Դա կար դեռեւս ՀԱԿ-ի ձեւավորումից ի վեր, երբ շատերի ակնկալիքներին հակառակ, «Ժառանգությունը» չմիացավ Կոնգրեսին: ՀԱԿ-«Ժառանգություն» հակադրությունը հատկապես շեշտված դրսեւորվեց 2009-ի Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ, նաեւ վերջերս՝ մարտի 1-ի հանրահավաքում,

«ՄԻՏԻՆԳ ԱՐԵՑԻ՞Ք, ՊՐԾԱ՞Ք, ՀԱՆԳՍՏԱՑԱ՞Ք, ՊՐԾԱ՞ՆՔ»

ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը «Առավոտի» հետ զրույցում անկեղծորեն խոստովանեց, որ ինքը եւս բազմաթիվ հացադուլներ է հայտարարել ընդդեմ խորհրդային կարգերի: – Անցած շաբաթ Աշոտ Նավասարդյանի ծննդյան օրն էր, այդ առիթով ուզում եմ հարցնել՝ այսօրվա Հանրապետականը արդյոք անչափ շատ չի՞ հեռացել այն ակունքներից, որոնց վրա Նավասարդյանը ստեղծեց կուսակցությունը: – Դուք շատ ճիշտ մարդու եք հարցը ուղղում, քանի

ՎԵՐԱՎԱՃԱՌՈՂՆԵՐԸ ՕԳՏՎԵՑԻՆ

  Շաբաթ օրը կայացած Հայաստան-Ռուսաստան խաղի նկատմամբ հետաքրքրությունն այնքան մեծ էր, որ խաղից առաջ վերավաճառողները տոմսերը վաճառում էին 2-3 անգամ թանկ: Վերջին անգամ նման բան էր նկատվել 25-30 տարի առաջ: Կարդացեք նաեւ՝

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գլուխ չորրորդ ԳՐԱԿԱՆ ԱՆՈՒՆՆԵՐ Չնայած Սերգեյն ու ես էդ կինոդիտման ընթացքում Ռուբոյից ավելի ուժեղ էինք հռհռում ու անկապ ռեպլիկներ բաց թողնում, խայտառակ լինողը հենց Ռուբոն էր լինելու, որովհետեւ Հարությունյան Ժորան Ռուբոյի հոր՝ Պարգեւի ընկերն էր ու էդ պրեմիերայի հրավիրատոմսերն անձամբ էր Ռուբոյին տվել, եւ, հիշում եմ, մի քանի օր էր՝ ինչ բանակից վերադարձել

Մարտի 26

ԽՈՅ (21.03-20.04)- Այսօր օրը ձերն է, վայելեք: ՑՈՒԼ (21.04-21.05)- Օրը ծանրաբեռնված կլինի մի շարք խնդիրներով: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Երեկոն անցկացրեք ընկերների հետ: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Լուրջ մի վերաբերվեք ձեր հասցեին հնչած բամբասանքներին: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Ազատ ժամանակը տրամադրեք ձեր սիրելիներին: ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Այսօր զբաղվեք տնային գործերով: ԿՇԵՌՔ (24.09-23.10)- Հարմար օր է զբոսնելու եւ գնումներ կատարելու համար: ԿԱՐԻՃ (24.10-22.11)-

ՀԱՎԱՔԱԾՈՒ՝ ՍՏԱԼՈՆԵԻՑ

Հոլիվուդյան հայտնի դերասան Սիլվեստր Ստալոնեն հայտարարել է հագուստի սեփական արտադրություն հիմնելու մտադրության մասին: Բացի ազատ ոճի հագուստից ու ներքնազգեստից, վաճառվելու են նաեւ ժամացույցներ ու այլ աքսեսուարներ: «Ստալոնե» ապրանքանիշով արտադրվող հագուստը կվաճառվի հաջորդ տարի: Դերասանը մտադիր է ընդլայնել տեսականին՝ այն համալրելով ակնոցի, սպորտային հագուստի, անգամ՝ օծանելիքի արտադրությամբ: աշխատանքով:

ԿՐԿԻՆ ԿԱՆԱՆՑ ՄԱՍԻՆ

Տղամարդկանց կողմնորոշելու համար Հարգելի տղամարդիկ, սա կօգնի ձեզ՝ քիչ, թե շատ կողմնորոշվել կանանց ընտրության հարցում: Հատկապես եթե որոշել եք ամուսնանալ, ապա նախ պարզեք, թե տարվա որ եղանակին է ծնվել ձեր ընտրյալը, որովհետեւ պարզելով դա՝ կկարողանաք ծանոթանալ նրա հոգեկերտվածքին: Օրինակ, «ձմեռային» կանայք ունենում են մարտական բնավորություն: Լինում են նպատակասլաց, եռանդով լի ու մի քիչ էլ հանդուգն՝

ՎԱԽԵՐԻՑ ԱԶԱՏՎԵԼՈՒ ՆՈՐ ՄԻՋՈՑ

Աշխարհում գնալով ավելի մեծ ճանաչում է վայելում յոգայի նոր տարատեսակը: Խոսքը Կունդալինի յոգայի՝ «օձի յոգայի» մասին է, որը նաեւ հայտնի է որպես «Կումարա օձերով բուժում» (համակարգի ստեղծողի՝ Կվալի Կումարայի անունով): Համաձայն այս համակարգի՝ բուժումն անցնում է իսկական օձերի հետ: Պարապմունքների նպատակն է ամրապնդել կապը բնական եւ հոգեւոր աշխարհի միջեւ: Օձերն այստեղ խաղում են ուղեկիցների դեր,

Նոր գիրք

«Հայրենիքից հեռու, հայրենիքի հետ» Այսպիսի ենթավերնագրով է սկսվում հրապարակախոս Անժելա Սահակյանի «Իրական պատկերներ» գիրքը, որի հեղինակն արդեն 10 տարի գտնվում է Փարիզում, սակայն ժողովածուն լույս է տեսել Երեւանում: Հայ հասարակությունը Ա. Սահակյանին կարող է հիշել մի շարք ինքնատիպ տեսաֆիլմերով: Սակայն նրան ավելի լավ կհիշեն հեռուստադիտողները, քանի որ նա երկար տարիներ, մինչեւ իր հարկադրական փախուստը հայրենիքից՝

ԱՍԱ ԻՆՉՊԻՍԻՆ Է ԿՈՒՐԾՔԴ, ԱՍԵՄ ՈՎ ԵՍ ԴՈՒ

Կնոջ կուրծքը՝ «տեղեկատվության» աղբյուր Կանանց կրծքի ձեւը բավականին շատ բան կարող է ասել այդ մարմնամասի «տիրուհու» բնավորության եւ նախասիրությունների մասին: Կարող է «տեղեկացնել», թե ինչպես տվյալ կրծքի ձեւ ունեցող կինը իրեն կդրսեւորի ամուսնական կյանքում կամ սեռական հարաբերությունների ժամանակ, ինչպես նաեւ աշխատանքային բնագավառում. սա պարզել են իսպանացիները՝ դեռեւս 18-րդ դարում: Նրանք այդ գիտությունն անվանել են ստերնոմանտիա:

Հայաստան-Ռուսաստան. կանխատեսում են քաղաքական, մշակութային գործիչներն ու լրագրողները

Սամվել Բալասանյան, ԱԺ փոխխոսնակ- Վստահ եմ, որ մեր ազգային հավաքականն այսօր շատ ուժեղ է եւ ի վիճակի է հաղթել մրցակցին: Կհամարձակվեմ կանխատեսել խաղի հաշիվը՝ 1:0 հօգուտ Հայաստանի հավաքականի: Կարապետ Ռուբինյան, ԱԺ նախկին փոխխոսնակ, «Առցանց ազատականների ալյանսի» համակարգող- Ես անցած դարի 70-ականների մոլի ֆուտբոլասեր լինելով՝ հիմա, ցավոք, շատ հեռու եմ ֆուտբոլից: Ինչ խոսք, խաղին հետեւելու եմ

ՄԱՐԶԻՉՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ. ԽԱՂԻՆ ՄՆԱՑԻՆ ՀԱՇՎԱԾ ԺԱՄԵՐ

   Այսօր երեկոյան կայանալիք Հայաստան-Ռուսաստան հանդիպմանը մնացել են հաշված ժամեր: Երկու թիմերի մարզիչներն էլ նախօրեին հանդիպեցին լրագրողների հետ՝ խաղից առաջ իրենց դիտարկումներով կիսվելով: Մեր հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը նշեց, որ թե ֆունկցիոնալ, թե հոգեբանական առումով թիմը պատրաստ է խաղին: Նպատակն էլ, ինչպես միշտ, առաջին հերթին լավ ֆուտբոլ խաղալն է, իսկ գլխավոր պարգեւը՝ 3 միավորը:

ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆԸ՝ «AMBER»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՂԹՈՂ

Հայաստանի լավագույն շախմատիստ, աշխարհի երրորդ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը Մոնտե Կարլոյում նվաճեց «կույր» եւ «արագ» շախմատի «Amber Chess Tournament» գերմրցաշարի հաղթողի կոչումը: Սա Արոնյանի երրորդ տիտղոսն է «Amber»-ում: Նա հավասարը չէր ունեցել 2008/2009 թվականներին: Հենց մեկնարկային տուրից առաջատարի դերն ստանձնած հայ գրոսմայստերն այն պահպանեց մինչեւ վերջ՝ պայքարի ավարտին իրենից ետ թողնելով ՖԻԴԵ-ի մարտ ամսվա վարկանիշային դասակարգման

ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է ՀԵՏԱԽՈՒԶՎՈՂԸ

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները Հրազդանի Ջրառատ թաղամասից բերման են ենթարկել 30-ամյա Վարդան Հ.-ին, որը ս/թ մարտի 24-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-268 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով (առանց իրացնելու նպատակի թմրամիջոցներ կամ հոգեներգործուն նյութեր ապօրինի պատրաստելու, վերամշակելու, ձեռք բերելու, պահելու, փոխադրելու կամ առաքելու փորձ անելը): Վարդան Հ.-ն տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ:

ԳԵՐԵԶՄԱՆԱԳՈՂԵՐԸ

Մարտի 24-ին ոստիկանության Գյումրիի բաժնի ծառայողները Գյումրի քաղաքի Լալայան փողոցից բերման են ենթարկել 21-ամյա Հայկ Զ.-ին: Նա խոստովանել է, որ ս/թ փետրվարի սկզբին 23-ամյա Սարո Տ.-ի հետ գերեզմանատնից գողացել են թուջե սալիկներ: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ Սարո Տ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:

ՎՐԱԵՐԹ՝ ԱՇՏԱՐԱԿՈՒՄ

Ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ՎԱԶ-2108-01» մակնիշի ավտոմեքենան Աշտարակի Գ. Նարեկացու փողոցում վրաերթի է ենթարկել 77-ամյա Վառինկա Ղ.-ին, որը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

ԲԱՑԱՀԱՅՏՎԵՑ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

Վաչիկ Գաբոյանն ընդհանուր իրավասության դատարանի կողմից դատապարտվել է 5,5 տարվա ազատազրկման: Նա բողոքով դիմել էր ՀՀ քրեական գործերով վերաքննիչ դատարան, ուր Աիդա Հովհաննիսյանի նախագահությամբ օրեր առաջ շարունակվեց դատաքննությունը: Այդ գործով տուժող է ճանաչվել Թաթուլ Ասատրյանը, ով ցուցմունք է տվել, թե Գաբոյանն իրենից գումարներ է վերցրել վկա Թամարա Գեւորգյանին տալու համար: Կապանի բնակիչ, դատարան ներկայացած վկա

ԳՆԱՀԱՏՎԱԾ ԼԻՆԵԼՈԻ ԻՐԱՎՈԻՆՔ

Մարդը՝ քաղաքացին, օժտված է անօտարելի իրավունքներով, որոնք ծագում են նրա ծննդյան պահից եւ ավարտվում մահվամբ: Սակայն շատերը, կամա թե ակամա, կարծես մոռացվելով օրենսդիրի կողմից, փաստորեն զրկվում են իրենց գնահատված լինելու բնական իրավունքից, ինչը շատ կարեւոր է թե մեր պետության հզորացման ու բարգավաճման գործում մեծ ներդրում ունեցած քաղաքացիներին ըստ արժանվույն գնահատելու եւ նրանց բացառիկ վաստակի համար

«ՁՆԵ ՄԱՐԴԸ» ԱՄՆ-ՈՒՄ ԴԱՏԱԿԱՆ ՀԱՅՑ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ

Սիրողական ռեժիսորը դատական հայց է ներկայացրել ԱՄՆ-ի Նյու-Հեմփշիր նահանգի կառավարության դեմ, որն արգելում է իրեն՝ սարերում ձնեմարդու շորերով նկարահանումներ կատարել: «Ինձ հետ անարդար են վարվել, նրանք անտեսել են խոսքի ազատության օրենքը»,- news.am-ի մատուցմամբ, հայտարարել է 30-ամյա ամերիկացին, որն աշխատում է Small World News Servic գործակալությունում: Ջոնաթանի խոսքով, նա այդ հագուստով թափառում է սարերում (որը գտնվում

ՍԻՐԻԱՅԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆԸ

Սիրիայի իշխանությունները երկրի հարավային շրջաններում մի քանի օր տեւած բողոքի արյունալի ակցիաներից հետո խոստացել են ընդառաջել ցուցարարներին եւ երկրում քաղաքական բարեփոխումներ իրականացնել ու բարելավել քաղաքացիների կենսամակարդակը: BBC-ի փոխանցմամբ, երկրում հակառավարական ցույցերի մասնակիցները պահանջում են մասնավորապես փոխել արտակարգ դրության մասին օրենքը, որը Սիրիայում գործում է 1963թ.-ից ի վեր եւ իշխանություններին հնարավորություն է տալիս դաժանորեն ճնշել որեւէ

ԵՎՐԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ՀԱՅՏՆՎԵԼ Է ՍԿԱՆԴԱԼԻ ԿԻԶԱԿԵՏՈՒՄ

Աննախադեպ սկանդալի պատճառ է հանդիսացել վերջերս մեծ աղմուկ բարձրացրած Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, ադրբեջանական շահերի հիմնական լոբբիստ, Ռումինիայի նախկին արտգործնախարար Ադրիան Սեւերինի (նկարում) շուրջ սկսված հետաքննությունը, որը համաձայն The Sunday Times պարբերականի փոխանցած տվյալների, հարյուր հազար եվրո կաշառքի դիմաց համաձայնել էր զուտ մասնավոր շահեր հետապնդող օրենսդրական նախագծեր առաջ քաշել խորհրդարանում: Այդ մասին հաղորդում է panarmenian.net-ը: Թեեւ

Իսրայելը պահանջում է Իրանի դեմ գործողություններ ձեռնարկել

Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն Մոսկվա կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ Իրանի կառավարության նկատմամբ եւս պետք է իրականացվի այն, ինչ արվում է Լիբիայում՝ Մուամմար Քադդաֆիի ռեժիմի նկատմամբ: Այդ մասին հաղորդում է «Ազատություն» ռ/կ-ն: Ըստ Նաթանյահուի, Իրանի միջուկային հավակնությունները եւ աշխարհում առավելություններ ունենալու երազանքը անմիջականորեն սպառնում են գլոբալ անվտանգությանը: Նաթանյահուն Մոսկվա է այցելել մարտի 24-ին: Նախօրեին

Լիբիայում ռազմական գործողությունները կգլխավորի ՆԱՏՕ-ն

ՆԱՏՕ-ն կգլխավորի Լիբիայում իրականացվող ռազմական գործողությունների՝ այդ երկրի օդային տարածքում թռիչքազերծ գոտու ձեւավորման հրամանատարությունը՝ առաջիկա կիրակի կամ երկուշաբթի օրվանից: Այդ մասին, ըստ BBC-ի, ուրբաթ օրը հայտարարել է այցով Թունիսում գտնվող Իտալիայի արտգործնախարար Ֆրանկո Ֆրատտինին: Մինչ այս ՆԱՏՕ-ում մեկ շաբաթ շարունակ չէին կարողանում համաձայնության գալ Լիբիայում կոալիցիոն ուժերի հրամանատարության շուրջ: Ռազմական գործողությունների հրամանատարությունը Դաշինքին հանձնելուն դեմ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031