Օրվա լրահոսը
«Ապoրինի» կվաս
«Արարատ» կինոթատրոնի դիմաց տեղակայված կվասի այս սարքը, ըստ Կենտրոն վարչական շրջանի առեւտրի բաժնի պետի տեղակալ Մկրտիչ Հովսեփյանի, անօրինական է այնտեղ հայտնվել: «Մենք նրանց արգելել ենք այս տարածքում կվաս վաճառել: Ընդհանուր առմամբ հյութերի բացօթյա վաճառք թույլատրվում է, եւ մենք մի քանի ընկերության թույլատրել ենք ամառվա ընթացքում ավտոմատացված վիճակում հյութերի բացօթյա վաճառք կազմակերպել, սակայն հիմա զովացուցիչ հյութերի
Տաղավարը՝ դպրոցի բակում Առեւտրի այս կետը գործում է Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 դպրոցի անմիջապես հարեւանությամբ: Բացի այն, որ այդ տաղավարի հիմնական սպառողները դպրոցի աշակերտներն ու նրանց ծնողներն են, տաղավարի տարածքը, ի հաշիվ դպրոցի բակի, կամաց-կամաց ընդլայնվում է: Լ. Բ.
Էտել են տոնին ընդառաջ
Շաբաթ օրը, ժամը 23.30-ի սահմաններում, սանիտարական էտման անվան տակ Կոնսերվատորիայի դիմացի այգում «Կենտրոն կանաչապատում» ընկերության աշխատակիցները հաստաբուն ծառեր էին հատում ու տեղավորում հարեւանությամբ կայանած ավտոմեքենայի մեջ: Երբ հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ են առողջ ծառերը հատում, աշխատակիցները պատասխանեցին, որ սանիտարական էտում են անում: Երեկ «Կենտրոն կանաչապատում» ընկերության տնօրեն Արտակ Մարուքյանը «Առավոտին» պարզաբանեց, որ այդ հատվածում ոչ մի առողջ
ՎԹԱՐԱՅԻՆ ԾԱՌԵՐԸ ՉԵՆ ԷՏՈՒՄ
Լուսանկարում պատկերված ծառը Շենգավիթի թիվ 31 եւ թիվ 173 դպրոցների հարեւանությամբ է գտնվում: Այն վթարային վիճակում է, վերին հատվածի չորացած ճյուղերը կոտրտված են եւ ամեն վայրկյան սպառնում են ընկնել անցորդների վրա: Այս ծառը, սակայն, «միայնակ» չէ եւ իր կողքին ունի մի շարք բախտակիցներ, որոնք նույնպես էտվելու կարիք ունեն: Դպրոցների հարեւանությամբ գտնվող շենքի բնակիչները տեղեկացրել են
«ԹՈՒՐՔԵՐԻՑ ՎԱԽԵՆԱԼՈՎ՝ ՀԱՐՑ ՉԵՍ ԼՈՒԾԻ»
Ասում են շիրակցի կուսակցականները «Շիրակ կենտրոն» ու «Սպիտակ նառ» հ/կ-ների նախաձեռնությամբ՝ երեկ Գյումրիում դարձյալ քննարկում էր կազմակերպվել հայ-թուրքական դիվանագիտական հարաբերությունների ստեղծման ու սահմանի բացման վերաբերյալ: Այս անգամ հրավիրվել էին Շիրակի մարզի գրեթե բոլոր կուսակցությունների ներկայացուցիչները: Նշենք, որ բացառությամբ հանրապետականների, մնացածը մի մարդու պես ներկայացել էր: Կազմակերպիչներից մեկի՝ «Շիրակ կենտրոն» հ/կ-ի նախագահ Վահան Թումասյանի խոսքերով, քննարկումների
ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԸ ԿՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵՆ
Հայաստանի երրորդ բջջային օպերատոր «Օրանժ Արմենիան» եւ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը երեկ ստորագրել են ցանցերի փոխկապակցման պայմանագիր, որով կարգավորվում են երկու օպերատորների ցանցերի կապակցման կոմերցիոն եւ տեխնիկական պայմանները: «Օրանժ Արմենիա» ընկերության մամուլի ծառայության տեղեկացմամբ, 2 ընկերությունների գլխավոր տնօրենները նշել են, որ բանակցություններն ընթացել են կառուցողական եւ գործընկերային մթնոլորտում եւ հույս են հայտնել շարունակել համագործակցությունը՝ արդյունավետ եւ առողջ մրցակցության
ՌԴ-Ն ԿԻՋԵՑՆԻ՞ ԳԱԶԻ ՍԱԿԱԳԻՆԸ
Մոսկվայում նախօրեին կայացել է Ռուսաստանի եւ Հայաստանի նախագահների հանդիպումը: Բանակցությունների գլխավոր թեման տնտեսական համագործակցությունն է եղել՝ առաջին հերթին էներգետիկ ոլորտում: Ռուսաստանը Հայաստանին համարում է տարածաշրջանում իր ռազմավարական գործընկերը եւ պատրաստ է օգնել նրան հաղթահարելու տնտեսական ճգնաժամը՝ իջեցնելով ռուսական գազի սակագինը: Փոխարենը Մոսկվան իրավունք կստանա մասնակցելու նոր ԱԷԿ-ի շինարարությանը: Հղում անելով «Կոմերսանտին», այս մասին գրում է
Փորձում են ուղղորդել դատաբժշկական փորձաքննությունը
«Առավոտի» 03.10.09թ. տպագրված «Պարանի՞ց է ընկել, թե՞ առողջությունն է դավաճանել» հրապարակումը ծանր հոգեկան ցնցումների մեջ գցեց Դավիթ Մաիլյանի ողբերգական մահը սգացողներին: Եվ այս ծանր հոգեկան իրավիճակի մեջ ուժ գտանք ու հանդիպեցինք այդ հոդվածում իրենց կարծիքները հրապարակած անձանց՝ Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆիզիկական դաստիարակության ամբիոնի վարիչ Լեւոն Սամվելյանի, ամբիոնի դոցենտ, ֆիզկուլտուրայի դասախոս Կառլեն Սարգսյանի եւ ֆինանսական
ԲՈՒՐՍԱՅՈՒՄ ՍՊԱՍՈՒՄ ԵՆ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻՆ
Արդեն երկու օր Թուրքիայում աննախադեպ իրավիճակ է: Այստեղ բոլորը՝ շարքային քաղաքացիներից սկսած մինչեւ բարձրաստիճան չինովնիկները՝ սպասում են Հայաստանի նախագահին: Անվտանգության ծառայություններն աշխատում են բառիս բուն իմաստով՝ գիշեր ու ցերեկ: Հյուրանոցը, որտեղ ապրում են հայաստանցի լրագրողները եւ անվտանգության աշխատակիցները, հսկվում է փողոցի բոլոր անկյուններից, խանութներից, առեւտրի կետերից, ամեն քայլափոխի թուրք «հատուկ ծառայողներ» են, նրանց լրագրողներս արդեն
Հայացք առայժմ փակ սահմանի մյուս կողմից
Նոթագրություն Թուրքիայից. օր երկրորդ Ստամբուլում լույս տեսնող «Ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Արա Քոչունյանը երեկ հայ լրագրողներին պատմեց, որ Թուրքիայի ԱԳ նախարարը հոկտեմբերի 10-ի առավոտյան մի խումբ լրագրողների հետ փակ հանդիպում է ունեցել, որի ընթացքում մասնավորապես ասել է, որ եթե Հայաստանի անկախությունից հետո մտահոգություններ ունեին, թե այդ երկիրը չի ճանաչում Թուրքիայի սահմանները՝ ըստ այդմ, տարածքային պահանջներ
«ԱՅԴ ՀԱՆԴԻՊՈՒՄՆ ԱՅՍ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԿԻԶԲՆ ԷՐ»
«Գորշ գայլերի» առաջնորդ Ալփարսլան Թյուրքեշի եւ Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հանդիպման մասին ասում է այդ հանդիպումը կազմակերպած մեծահարուստ Սամսոն Էոզարարատը: 2008-ի նախագահական ընտրություններից առաջ իշխանամետ մի քանի թերթեր ընդդիմության թեկնածուի դեմ հակաքարոզչության շրջանակներում հրապարակեցին նույն բացահայտումը, թե Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը 1993թ. մարտին Փարիզի «Grillon» հյուրանոցում հանդիպել էր «Գորշ գայլերի» («Ազգայնական շարժում» կուսակցության) առաջնորդ
ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀՄԱՅԱԿԻՑ ՎԱԽԵՑԵ՞Լ Է
«Անկուսակցականնե՛ր Հայոց աշխարհի, միացե՛ք».- «Ա1+»-ի մատուցմամբ՝ այս կարգախոսով է հանդես գալու Երեւանի թիվ 10 ընտրատարածքի մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու դեռ չառաջադրված «Քաղաքագետների միության» նախագահ Հմայակ Հովհաննիսյանը: Երեկ նա «Արցախ» ակումբում հաստատել է, որ իր թեկնածությունն առաջադրելու է եւ չի հանելու այն ինչ-որ մեկի օգտին՝ չնայած շրջանառվող խոսակցություններին: Հ. Հովհաննիսյանը հավաստիացրել է, թե առաջադրվելու մասին իր
«Ղարաբաղին» կփոխարինի «Սարդարապատը»
Ըստ Ժիրայր Սեֆիլյանի՝ Դաշնակցությունն անազնիվ է Երեկ «Հայ կամավորականների համախմբում» հասարակական նախաձեռնության համակարգող Ժիրայր Սեֆիլյանը, «Միացում» նախաձեռնության անդամ Տիգրան Խզմալյանը եւ ԱԺ պատգամավոր Վարդան Խաչատրյանն ավետել են նոր շարժման մեկնարկի մասին: Շարժումը խորհրդանշական անվանում ունի՝ «Սարդարապատ»: Եվս մեկ կառույցի գոյության անհրաժեշտությունը Տիգրան Խզմալյանն այսպես պարզաբանեց. «Հայ-թուրքական հարաբերություններում Թուրքիան իր գործողություններին տալիս է խորհրդանշական ընթացք, եւ
ԹՈՒՐՔԻԱՆ ԱՐԴԵՆ ՍՏԱՑԵԼ Է ԻՐ ՈՒԶԱԾԸ
«Իսկ Հայաստանը դեռ պիտի սպասի»,- կարծում է Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը – Հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման զույգ արձանագրությունները շատերը համարում են մեռելածին փաստաթուղթ՝ նկատի ունենալով, որ դրանց կենսագործումը եթե ոչ անհնարին, ապա գոնե մոտ ապագայի խնդիր չէ: – Ես այդ արձանագրությունները մեռելածին չէի համարի: Ցյուրիխյան գործարքի ողջ տհաճությունը կայանում է
«ՈՐՏԵՂ ՁԵՌՔ՝ ԱՅՆՏԵՂ ԷԼ ԳԼՈՒԽ»
«Կծու պղպեղի սածիլից քաղցր խաղող չեն քաղում»՝ Վարդան Օսկանյանին հիշեցնում է Խորեն Թռչունիչը «Մենք շատ խեղճ պետություն ենք»,- այս եզրահանգմանն է եկել նախկին պատգամավոր, կոմունիստ Խորեն Սարգսյանը՝ հետեւելով հայ-թուրքական արձանագրությունների հանրային քննարկումների փուլին, Ցյուրիխում դրանց ստորագրման ընթացքին, այդ փաստին հետեւած ՀՀ նախագահի մոսկովյան հանդիպումներին եւ գործընթացի սկզբից մինչ օրս թուրքական բարձրաստիճան պաշտոնյաների կողմից հնչող հայտարարություններին:
ՍԿՍՈՒՄ ԵՆՔ ԿԱՊԻՏՈՒԼՅԱՑԻԱՅՈՎ
«Մեզ բաժանող պատմական վերքն ու փոխադարձ անվստահությունը ընդունելու կամ առնվազն այդ թեման շրջանցելու փոխարեն, փաստաթուղթը միակողմանի նախապայմաններ է դնում մեր առաջ եւ միակողմանի զիջումներ պարտադրում: Հարաբերությունների նորմալացումն այսպիսով սկիզբ է առնում հայկական կողմի կապիտուլյացիայով»,- գրում է նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը՝ հատուկ «Առավոտի» համար պատրաստված հոդվածում: Հոդվածն ամբողջությամբ կարդացեք
Հոկտեմբերի 13
ԽՈՅ (21.03-20.04)- Աշխատանքից հետո կարող եք լիարժեք լիցքաթափվել: ՑՈՒԼ (21.04-21.05)- Այսօր ձեզ հաճելի անակնկալ է սպասվում: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Օրը բարենպաստ է նոր գործեր սկսելու համար: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Գործընկերների կողմից արված կատակներին հումորով վերաբերվեք: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Հնարավոր է նվերներ ստանաք: Երեկոն անցկացրեք սիրելիի հետ: ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Աշխատելիս մի տարվեք անհեթեթ մտքերով, այն ձեզ շատ կխանգարի: ԿՇԵՌՔ
Երկրագնդի ամենածեր բնակչի տիտղոսը՝ բուդդայական վանականին
Թայ կղզու բուդդայական վանքի վանահայր Պհուկետ Լուանգ Ֆու Սուֆան, որ վերջերս նշել է իր 115-ամյակը, դարձել է երկրագնդի ամենածեր բնակիչը: Նախանցյալ դարում ծնված Լուանգ Ֆու Սուֆան կարծում է, որ իր երկարակեցության համար ինքը պարտական է քիչ ուտելուն, քիչ խոսելուն, իսկ եթե խոսում է, ապա ասում է միայն ճշմարտությունը: Ամեն անգամ սնունդ ընդունելիս 10 ումպից ավելի
Ինտերնետ-ֆորումը՝ վիրտուալ ամբիոն
Ուրալցի հոգեւորական, ավագ երեց Դիմիտրի Մենշիկովի համար ինտերնետ-ֆորումը դարձել է քարոզների եւ ծխականների հետ շփման վիրտուալ ամբիոն: «Սուրբ Միխայիլ զորավարի անունը կրող ծուխը բոլոր ցանկացողներին մանրամասն մեկնաբանություններ է տալիս կրոնի հարցերի շուրջ,- «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ին պատմել են ՌՈՒԵ Եկատերինբուրգի թեմում: Հոգեւորականի կարծիքով՝ մարդը հավատի կարող է գալ ցանկացած ճանապարհով, առաջին քայլը դեպի Աստված՝ կարող է լինել նաեւ
Գլաձորի համալսարանի 725 եւ թանգարանի 25-ամյակները
Կամ՝ ինչպես են պահպանվում պատմական արժեքները Օրերս Վայոց ձորի Եղեգնաձոր քաղաքում նշվեց Գլաձորի համալսարանի պատմամշակութային արգելոց-թանգարանի հիմնադրման 25-ամյակը: Այդ առիթով Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրերի ծառայության կողմից կազմակերպվել էր տոնակատարություն եւ գիտաժողով: Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրերի ծառայության գիտական գծով տեղակալ, նախիջեւանագետ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Արգամ Այվազյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց. «Նպատակն է, նշելով
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ ՊԱՇՏՊԱՆՎԱ՞Ծ ԵՆ, ԱՐԴՅՈՔ, ՀՈԳԵԿԱՆ ՀԻՎԱՆԴՆԵՐԸ
Կամ՝ այդ ո՞ր օրենքով իրավունք ունենք նրանց գիժ անվանել Հոկտեմբերի 10-ը ողջ աշխարհում նշվում է որպես Հոգեկան առողջության միջազգային օր: Այս առթիվ Նորքի հոգեբուժական կլինիկայում կազմակերպվել էր կլոր քննարկում՝ «Վերադարձ դեպի հասարակություն՝ դեպի լիարժեք կյանք» թեմայով, որի ընթացքում ե՛ւ հոգեբույժները, ե՛ւ հիվանդների հարազատները խոսեցին ոլորտում առկա խնդիրների եւ մեզանում արմատավորված ոչ ճիշտ կարծրատիպերի մասին. մինչ
Հայաստան-Իսպանիա՝ 1-2
Պարտություն՝ «բարոյական հաղթանակների» շարքից Շաբաթ երեկոյան Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը «Հանրապետականում» ընդունեց Եվրոպայի գործող չեմպիոն Իսպանիայի հավաքականին: Սա երկու թիմերի արդեն վեցերորդ հանդիպումն էր, որտեղ, ի տարբերություն բոլոր նախորդների, կողմերից եւ ոչ մեկը մրցաշարային որեւէ խնդիր չէր լուծում. իսպանացիներն արդեն իսկ ապահովել էին իրենց ուղեգիրն Աշխարհի գավաթի եզրափակիչ փուլ, իսկ մեր ընտրանին, թեեւ տեղաշարժի հնարավորություն
ՔԱՂԱՔԱԿԱՆ ՖՈՒՏԲՈԼ
Անցած օրերին հիմնականում Թուրքիայի ԶԼՄ-ները նշում էին, որ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի՝ Բուրսա ժամանման օրը, ժամը եւ ճանապարհը որոշված է պահել խստագույն գաղտնիության պայմաններում: Մենք էլ՝ մտածելով, որ դրա համար մեր հարեւանները լուրջ պատճառներ ունեն, աշխատում էինք այդ հարցերը «չփորփրել»: Երեկ «armfotball.am»-ից տեղեկացանք, որ մեր ընտրանին արդեն ժամանել է Թուրքիա, որտեղ չորեքշաբթի օրն անցկացնելու է
Թրքուհին պարտվեց Սյուզի Կենտիկյանին
Շաբաթ երեկոյան մինչեւ 50,8 կգ քաշային կարգում աշխարհի չեմպիոն Սյուզի Կենտիկյանը Գերմանիայի Ռոստոկ քաղաքի ռինգում գերմանաբնակ թրքուհի Յուլիա Սահինի հետ մենամարտում ոչ միայն հերթական անգամ պաշտպանեց կանանց պրոֆեսիոնալ բռնցքամարտում WBA/WIBF վարկածներով իր գոտիները, այլեւ նվաճեց WBO-ի թափուր տիտղոսը: Դեռ նախապատրաստական փուլի եզրափակիչ մարզումների ժամանակ Սյուզին կասկած չուներ, որ հաղթելու է: Իսկ Երեւանից մեկնելուց հետո, երբ
Լիլիթի արդյունքը վատ չէ
Չինաստանի Նանկին քաղաքում շախմատի ՖԻԴԵ-ի կանանց «Grand Prix» մրցաշարը նույնպես հատեց եզրագիծը: Աշխարհի 12 առաջատար շախմատիստուհիների մրցապայքարում մեր հանրապետության միակ մասնակիցը՝ գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանը, վերջին տուրում սեւերով միավորը բաժանեց Չինաստանի ներկայացուցիչ Չժու Չենի հետ եւ 6,5 միավորով բաժանեց 4-6-րդ հորիզոնականները: Իսկ ամփոփիչ մրցաշարային աղյուսակն այսպիսի տեսք ստացավ. Սյույ Յունհուա (Չինաստան)՝ 8,0, Նանա Ձագնիձե (Վրաստան)՝ 7,5,
Տղամարդկանց «Միկան»՝ Եվրոպայի փոխչեմպիոն
Մակեդոնիայի Օրհիդ քաղաքում ավարտվեցին շախմատի Եվրոպայի տղամարդկանց 25-րդ եւ կանանց 14-րդ ակումբային առաջնությունները: Հայաստանը այս պատվաբեր մրցաշարում ներկայացնում էին «Միկա» ակումբի թիմերը: Տղամարդկանց պայքարում Լեւոն Արոնյան, Վլադիմիր Հակոբյան, Գաբրիել Սարգսյան, Տիգրան Պետրոսյան, Զավեն Անդրիասյան եւ Արման Փաշիկյան կվինտետից կազմված թիմը վերջին տուրում 4:2 հաշվով թիմային անչափ կարեւոր հաղթանակ տոնեց «Ալկալոիդի» նկատմամբ եւ թիմային 12,0 (անհատական
ԲԱՑԱՌԻԿ ՀԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Վերադարձի դասական երաժշտության փառատոնի շրջանակներում Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը այսօր հանդիսատեսին կներկայանան գերմանաբնակ սաքսոֆոնահար Կորյուն Ասատրյանը եւ իսպանացի ակորդեոնահար, կոմպոզիտոր եւ դիրիժոր Էնրիկե Ուգարտեն: Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ փառատոնի հիմնադիր Մարիամ Շահինյանը հայտնեց, որ այդ համերգը սպասված էր. «Սա բացառիկ համերգ է: Մեր փառատոնի շրջանակներում այսպիսի երաժիշտների համադրությամբ համերգ առաջին անգամ է կայանում»:
«Օգնենք գաղթօջախներին»
ՀՀ ժողովրդական արտիստներ Գալյա Նովենցի ու Երվանդ Ղազանչյանի մշակութային առաքելությունը՝ Սփյուռքում: Գալյա Նովենցն ու Երվանդ Ղազանչյանը (ձախից՝ երրորդն ու չորրորդը)՝ մոնրեալցի բարեկամների հետ: Աստիճանաբար Սփյուռքում գործող հայ թատերախմբերը անկում են ապրում, չունենալով հատկապես պրոֆեսիոնալ բեմադրիչներ, դերասաններ, ընդգծված խաղացանկ: Դրա պատճառով էլ թատերախմբերը գործում են տարերայնորեն, ավելի շատ իրենց հույսը դնելով հայրենիքից հրավիրված բեմադրիչների վրա: Այս
ՃԵՆԱՊԱԿՈՒՑ ՄԻՆՉԵՎ ՀԱՄԱԿԱՐԳՎԱԾ ՄՈՏԵՑՈՒՄ
Մշակութաբան Ռուբեն Անգալադյանի դիտարկումները Օրերս Չարենցի տուն-թանգարանում բացվեց ճանաչված մշակութաբան Ռուբեն Անգալադյանի՝ ռուսական կայսերական ճենապակու անհատական հավաքածուի ցուցահանդեսը: Ըստ մեր զրուցակցի, ներկայացված էին լավագույն նմուշների հեղինակային գործեր, այդ թվում՝ ափսեներ: Պարոն Անգալադյանը պարզաբանեց, որ մոտավորապես 3 տարի առաջ Սանկտ Պետերբուրգի Լոմոնոսովի անվան ճենապակու գործարանը, որ 1920-ականներին խորհրդայնացվել էր, կրկին վերանվանվել է Կայսերական. «1920-ականներին, երբ ճենապակու
ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ԹԱՓՈՆՆԵՐԸ՝ ԲԱՑ ԵՐԿՆՔԻ ՏԱԿ
Ֆրանսիական ատոմային էլեկտրակայաններից՝ մշակված միջուկային վառելիքը Ռուսաստանում պահվել է բաց երկնքի տակ: Այդ մասին փոխանցում է «Reuters» գործակալությունը՝ վկայակոչելով ֆրանսիական «Liberation» թերթը: Պարբերականի տվյալներով, ֆրանսիական EDF ընկերությանը պատկանող ատոմակայանի ռադիոակտիվ թափոնների 13 տոկոսը հայտնաբերվել է Սիբիրի փակ քաղաքներից մեկում, որի առնչությամբ կատարված հետաքննության արդյունք- զեկույցը հրապարակվելու է այսօր: EDF ընկերությունը հրաժարվել է հաստատել թերթի վկայակոչած