Օրվա լրահոսը
Էլ Հայաստանում չեն թաղում
Օրերս Ռուսաստանում մահացել է Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան գյուղի 2 բնակիչ: Նրանց հուղարկավորել են ռուսական հողում: Սա արդեն դարձել է ավանդույթ: Մի քանի տարի առաջ, երբ Ռուսաստանում Տավուշի մարզի բնակիչ էր մահանում, դիակը ծննդավայր էին տեղափոխում՝ անտեսելով տեղափոխման մեծ ծախսերը: Հիմա Հայաստանում ծնվածներին այնտեղ են թաղում, ինչը նշանակում է, որ Տավուշից եւ Հայաստանից հեռացածները «Երկիր
Երբ ուշանում են շինարարները
Մարտի 21-ին վարարած Դեբեդը հեղեղել է Տավուշի մարզի Այրումի պոմպակայանի պատվարը, շրջել պատվարի շինարարության ամբարձիչ կռունկը, որից հետո ողջ ուժով «թափվել» գետի ձախ ափին գտնվող այգու վրա: Մեր տեղեկություններով, հեղեղից քշվել է Լոռու մարզի Ճոճկան գյուղի 3 հեկտար այգի: Մարտի 22-ի երկրորդ կեսին շինարարական կռունկը հանվել է ջրից: Դեպքից երկու ամիս առաջ՝ հունվարի 21-ի դեպքից
Սահմանագոտում անհանգիստ է
Մարտի 16-ին տեղեկացրել ենք, որ մեկ օր առաջ այրվում էին Տավուշի մարզի Կիրանց-Ոսկեպար հատվածի տարածքները: Այստեղ զոհեր, տուժածներ, պատահարներ չկան, անցյալ տարվանից մնացած, չորացած խոտն էր այրվում: Իսկ ահա սահմանամերձ Այգեհովիտ գյուղի «Ուռի հողեր» տարածքում հրդեհից պայթել է մեկ հակատանկային եւ 6 հակահետեւակային ական: Բարեբախտաբար, տուժածներ չկան: Այգեհովիտի սահմանամերձ տարածքներն ականապատված են դեռ 1991-92 թվականներից:
ԷՋՄԻԱԾՆԻ 7-ՐԴ ԴՊՐՈՑՆ ԷԼԻ ՇՐՋԱՆՑՎԵՑ
Կառավարության տրամադրած 1,3 միլիարդ դրամից բաժին չի հասնի կամացկամաց քանդվող դպրոցին, ուր դասերը կազմակերպվում են Աստծո հույսով: Մի թեթեւ ցնցումը կամ հորդառատ անձրեւն էլ բավարար են, որպեսզի փուլ գա Էջմիածնի Երվանդ Օտյանի անվան 7-րդ միջնակարգ դպրոցը, մասնավորապես՝ կիսով չափ արդեն փլված դահլիճի պատերը: Ավերակների կույտ հիշեցնող, երբեմնի ամենամեծ ու գեղեցիկ դպրոցը, որը գտնվում է քաղաքի
ՄԱՀԱՑԵԼ Է
Երեւանի Զաքյան փողոցի 1-ին նրբանցքի 1-ին շենքի թիվ 11 բնակարանի դուռը հարազատների ներկայությամբ բացվելով՝ փրկարարները հայտնաբերել են 78-ամյա Ասյա Մելիքյանի դին:
ԹՈՒՆԱՎՈՐՎԵԼ ԵՆ
Բնահյութի (էսենցիա) թունավորումով Թալինի հիվանդանոց է տեղափոխվել Արագածոտնի մարզի Կաքավաձոր գյուղի բնակիչ՝ 80-ամյա Մկրտիչ Գալոյանը: Տուժածի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության: Իսկ դեղորայքային թունավորման նախանշաններով «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երեւանի Ա. Խաչատրյան փողոցի թիվ 32 շենքի 12-րդ բնակարանի բնակիչ՝ 32-ամյա Մարո Մարտիրոսյանը:
ԲԱԽՎԵԼ Է ՍՅԱՆԸ
Մարտի 21-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժ. 02.00-ին «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենան Հրազդանի կիրճում բախվել է էլեկտրասյանը, ինչի հետեւանքով ուղեւորուհին վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
ԳԱՆԳՈՒՂԵՂԱՅԻՆ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐՈՎ
Վարդենիսի ոստիկանության բաժնում հաղորդում է ստացվել, որ գանգուղեղային վնասվածքով, գլխուղեղի ցնցումով եւ կոտրվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 18-ամյա Հայկ Հ.-ն: Նա բժիշկներին հայտնել է, որ կատարվածի մասին ոչինչ չի հիշում: Պարզվել է, որ Վարդենիսի Ազգալդյան փողոցում Հայկ Հ.-ին երկաթաձողով հարվածել եւ վնասվածքներ է պատճառել 18-ամյա Դավիթ Բ.-ն: Հայկ Հ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր: Ձեռնարկվում են
80-ԱՄՅԱ ԿԻՆԸ ՄԱՀԱՑԵԼ Է
Հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարտի 13-ին Իջեւան քաղաքից, «բոտուլիզմ» ախտորոշմամբ, իրենց մոտ են տեղափոխվել 71-ամյա Սերիկ Մ.-ն, 56-ամյա Ռիմա Մ.-ն եւ 80-ամյա Վարսենիկ Վարդանյանը: 7 օր հետո Վարսենիկ Վարդանյանը մահացել է: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
ՀՈՍԱՆՔԱՀԱՐՎԵԼ Է
Նախորդ օրը հիվանդանոցից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ 37-ամյա Սամվել Դավթյանը Վաղարշյան փողոցում հանկարծամահ է եղել: Ըստ ՀՀ ոստիկանության ՏՎ-ի պարզվել է, որ Վաղարշյան փողոցի շենքերից մեկի բակում գտնվող էլեկտրացանցի ենթակայանում, շինարարական աշխատանքներ կատարելու ժամանակ Ս. Դավթյանը հոսանքահարվել եւ մահացել է: Հանգամանքները պարզվում են:
ԳՈՂՈՒԹՅՈՒՆ՝ ՄԻԿՐՈԱՎՏՈԲՈՒՍՈՒՄ
Մարտի 21-ին, ժամը 23.15-ին, ոստիկանության ծառայողները Թբիլիսյան խճուղու թիվ 2 շենքի մոտից բերման են ենթարկել 44-ամյա Արամ Մ.-ին եւ 47-ամյա Արտուշ Մ.-ին: Պարզվել է, որ նույն օրը, ժամը 22.00-ին, նրանք երթուղային միկրոավտոբուսի սրահում գողացել են 50-ամյա Անահիտ Մ.-ի դրամապանակն ու փորձել են դիմել փախուստի, սակայն բռնվել են ոստիկանության ծառայողների կողմից: Գողոնն առգրավված է:
Անօգնական վիճակում
ԱԻՆ փրկարար ծառայություն ահազանգ էր ստացվել, որ Երեւանի Գայի փողոցի 7/1 շենքի թիվ 6 բնակարանի բնակչի առողջական վիճակը կտրուկ վատացել է: Փրկարարների կողմից բացվել է բնակարանի դուռը, որտեղ անօգնական վիճակում հայտնաբերվել է 71-ամյա Նաթելլա Մշեցյանը: Պարամեդիկ–փրկարարների կողմից հիվանդին ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, այնուհետեւ տեղափոխվել շտապօգնության ավտոմեքենա:
Հերթական «զրպարտիչը» «Երկիրն» է
«Եթե դատարանը բավարարի հայցը, եւ մեր տպագրած նյութը համարվի վիրավորանք եւ զրպարտություն, ապա կարող եմ ասել, որ խախտվել է մեր ազատ արտահայտվելու իրավունքը»,- ասաց «Երկիր» թերթի խմբագիր Բագրատ Եսայանը։ «Երկիր» թերթի դեմ պատվի եւ արժանապատվության պաշտպանության հայց է ներկայացրել ԱԺ պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը: Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում նախնական դատական
Ցմահները շարունակում են հացադուլը
Մարտի 12-ից «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պահվող ցմահ ազատազրկման դատապարտված Մանուկ Սեմերջյանը, Արսեն Առուշանյանը, Սերգեյ Պետրոսյանը եւ Սերգեյ Մովսիսյանը շարունակում են իրենց հացադուլը: Երեկ տեղեկացանք, որ դատապարտյալների հարազատները դիմել են հանրապետության նախագահին: Լրացել է Մանուկ Սեմերջյանի ազատազրկման 20 տարին, իսկ մեկուսարանի հանձնաժողովը մերժել է նրան վաղաժամկետ ազատել, պատճառաբանելով, որ ունի 56 դրամի «պարտք»: «Այդ գումարը փաստացի չէ,
Ելքեր է փնտրում
Սարյան 1 հասցեում գործող «Ն.Աղամյան» մթերային խանութի 73-ամյա տնօրենը եկել էր «Առավոտի» խմբագրություն, որպեսզի հայտարարություն տա: Պարզվեց, որ փետրվարի 7-ին խանութում ստուգումներ են իրականացրել Մյասնիկյանի հարկային տեսուչները եւ արձանագրել «Հարկերի մասին» օրենքի խախտումներ: Տեսուչների կազմած ակտի համաձայն, Ն.Աղամյանը խախտել է նշված օրենքի 25 հոդվածը: Հաշվապահական հաշվառում չվարելու կամ սահմանված կարգի խախտմամբ վարելու, սխալ կազմելու համար
Բժշկուհիներին գրավով չազատեցին
Վանաձորի թիվ 2 հիվանդանոցի ավագ նյարդաբան Գայանե Գասպարյանի ու Սպիտակի պոլիկլինիկայի բժշկուհի Ֆիլոմենա Մոսոյանի կալանքի ժամկետը 2 ամսով երկարացվեց: Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը բավարարեց Ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժնի միջնորդությունը՝ երկու ամսով երկարացնելով կաշառք ստանալու մեջ մեղադրվող բժշկուհիների կալանքի ժամկետը: Հիշեցնենք, որ Լոռու մարզի Ջրաշեն գյուղի բնակիչ Արմենուհի Ասոյանը ոստիկանության մարմիններին հայտնել
ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ՆԱԵՎ ՖՈՒՏԲՈԼԻՍՏ
Աշոտ Խոսրովյանը, Հովակ Հովակիմյանը եւ Ռուբեն Պողոսյանը: Երեկ ոստիկանության Կենտրոնականի քննչական բաժնի քննիչի որոշմամբ ձերբակալվել են 3 երիտասարդներ՝ Հերացու անվան բժշկական պետական համալսարանի 1-ին կուրսի ուսանող՝ 21-ամյա Հովակ Հովակիմյանը, 20-ամյա Ռուբեն Պողոսյանը եւ 17-ամյա Աշոտ Խոսրովյանը: Վերջինս, ըստ իր հայտարարության, «Միկա» ֆուտբոլային թիմի 7 համարի ֆուտբոլիստն է: «Առավոտի» տեղեկություններով, եռյակը ոստիկանության Կենտրոնականի բաժնի քրեական հետախուզության
ԵՐԵԿՎԱ ԱՆՁՐԵՎԸ ԼԱՎ ՆՇԱՆ ԷՐ
«Այսօր ջրի միջազգային օրն է: Ես գիտեմ, որ երկրագնդի մոտ 3/4-ը պատված է ջրով եւ ավելի տրամաբանական է այս մոլորակը կոչել ոչ թե հողագունդ, այլ՝ ջրագունդ: Գիտեմ, որ շատ երկրներում ու Հայաստանի շատ գյուղերում կա ջրի պակաս: Մարդիկ պետք է ծորակը անտեղի բաց չթողնեն եւ օգտագործեն միայն անհրաժեշտության դեպքում»: Այսպես սկսեց մեզ հետ զրույցը Գյումրիի
Հարուստներին կհամոզե՞ն
Հաշմանդամության պատճառով երեխային մանկատուն հանձնած եւ նրանից նոտարական կնիքով հրաժարված ծնողներին եւս մեկ անգամ հնարավորություն կտան երեխային հետ ընդունելու: Երեխան պետք է ապրի ընտանիքում, քանի որ լավագույն միջավայրը, որտեղ երեխան կարող է բնականոն զարգանալ, դաստիարակվել ու կայանալ՝ միանշանակ ընտանիքն է եւ որեւէ այլ հաստատություն, անկախ նրանից, թե ինչ պայմաններ է առաջարկում եւ ինչ կարգավիճակով է
ԱՆՉԱՓԱՀԱՍ ԵՐԵԽԱՅԻՆ ՄՈՐԻՑ ԽԼՈՒՄ ԵՆ
8-ամյա Գոռը ատում է մորը, իսկ մայրն ապրում է նրա տեսաձայնագրություններով ու նկարներով Բնության օրենքներով՝ մայրն ու երեխան սովորաբար անդավաճան ու սուրբ կապերով կապված են լինում միմյանց հետ: Մոր համար երեխան կյանքի իմաստն է դառնում, երեխայի համար մայրը՝ սրբություն: Բայց Ալվարդ Մանուկյանի եւ Աշոտ Բաղդասարյանի որդին՝ Գոռ Մանուկյանը, ոչ միայն իրեն կապված չի զգում մոր
Աշխարհը կոմերցիոն շինարարությամբ է զարգանում
Կանաչ տարածքները կորցնելու բնապահպանի ահազանգին այսկերպ է պատասխանում Երեւանի քաղաքապետը Քաղա՞քը պետք է ծառայի բիզնես միջավայրին, թե՞ բիզնես միջավայրը՝ քաղաքին: Այս հարցադրմամբ երեկ Հանրային խորհրդի անդամ, բնապահպան Կարինե Դանիելյանը դիմեց Երեւանի քաղաքապետին: «Երեւանի հիմնախնդիրները» թեմայով քննարկման ժամանակ տիկին Դանիելյանը մտահոգված էր, որ վերջին տասը տարիների ընթացքում հանրապետությունում իրականացվում է կոմերցիոն քաղաքաշինություն, կոմերցիոն ճարտարապետություն, ինչի արդյունքում,
ՃԱՊՈՆԻԱՅԻ ԱՂԵՏԸ ԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱԿԱՅԱՆԸ
Ի՞նչ անել, որ մութուցուրտ տարիները չվերադառնան Ինչքանով է վտանգավոր Մեծամորի ատոմակայանը: «Ճապոնիայի աղետը աշխարհը դրեց նոր հարթության վրա: Ակնհայտ է, որ ատոմակայանների շահագործումն անգամ ամենաբարձր ապահովվածության եւ անվտանգության չափորոշիչների դեպքում լուրջ վտանգ է հասցնում ոչ միայն շրջակա միջավայրին, այլեւ մարդկությանը: Սա ամենեւին չի նշանակում, որ մարդկությունը պետք է հրաժարվի ատոմային էներգիայի օգտագործումից. քանի դեռ չի
ՀԱԿ-Ը ԶՈՐԱԿՑՈՒՄ Է ՏՈՒԺԱԾ ԱՐՄԱՎԻՐՑԻՆԵՐԻՆ
Երեկ Հայ ազգային կոնգրեսն անդրադարձել է Արմավիր քաղաքում անցած կիրակի օրը տեղի ունեցած քաղաքապետի ընտրություններին՝ արձանագրելով, որ դրանք անցել են, «ինչպես եւ սպասելի էր, վարչախմբի չգրված օրենքների շրջանակներում»։ «Հօգուտ հանրապետական գործող քաղաքապետի կատարված համատարած խախտումները եւ կիրառված բռնությունները միայն լուծեցին վերեւից իջած հրահանգի կատարումը՝ թե ով պետք է դառնա քաղաքապետ։ Խնդիրը լուծվել է վերջին ժամերին
ՓԱՇԻՆՅԱՆԻ ՆԱՄԱԿՆԵՐՆ ԷԼԻ ՏԵՂ ՉԵՆ ՀԱՍՆՈՒՄ
Երեկ «ՀԺ» թերթի գլխավոր խմբագիր ու քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի պաշտպան Վահե Գրիգորյանն իր ասուլիսում հայտարարել է, թե իրեն հորդորել են Նիկոլ Փաշինյանին համոզի, որպեսզի վերջինս հոդվածներ չգրի: «Ա1+»-ի մատուցմամբ, Վ. Գրիգորյանն ասել է, թե այդ փորձն արել է «Արթիկ» ՔԿՀ-ի վարչակազմը: Պաշտպանը նշել է, որ բացի նրանից, որ Փաշինյանի նամակները ՔԿՀ-ի վարչակազմը չի փոխանցում «ՀԺ»-ի
ԹԵ ԻՆՉՊԵՍ ՎԵՐԱԲԱՑՎԵՑ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԵՏ ԵՐԿԱԹՈՒՂԻՆ
Արդեն նշել ենք, որ Գագիկ Շահբազյանը 1991-1993 թվականներին Հայաստանի պետնախարարն էր ու գյուղատնտեսության նախարարը: Իր հարցազրույցի հերթական մասում նա պատմեց, թե «խավարի եւ ցրտի» անվանված այդ տարիներին ինչպես էր լուծվում Հայաստան հացի առաքման հարցը: Եվրոպական միության հետ վարկային համաձայնագրի շրջանակում՝ Եվրոպական հանձնաժողովն իր հայտարարած մրցույթի արդյունքներով, որոշեց սննդամթերքի եւ ցորենի առաքում սկսել Հայաստան: Ուզում եմ
ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆԸ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ
Խորհրդարանը երեկ քննարկեց Դաշնակցության ներկայացրած «Ընտրական օրենսգրքում» փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը, որը օրենսդիր մարմինը ներառել էր քառօրյայի օրակարգում՝ որպես կոալիցիայի ներկայացրած օրինագծի այլընտրանք: Դահլիճը գրեթե դատարկ էր կամ լիքն էր կեսից էլ պակաս չափով, մեր հաշվարկով՝ դահլիճում 26 պատգամավոր կար: Իհարկե, Դաշնակցության հիմնական պահանջ-առաջարկը հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցնելն էր, բայց կային եւ
ՊԱՇՏՊԱՆԵՑ ՐԱՖՖԻԻՆ
ԱԺ հայտարարությունների ժամին ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը հայտարարեց, որ վերջերս ռադիկալ ծայրահեղական ընդդիմության թերթերից մեկը մի շարք «կեղտոտ հոդվածներով» փորձել է վարկաբեկել «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին եւ նրա բողոքի գործողությունը, իսկ այդ «ծայրահեղական ուժերի ղեկավարը, առաջնորդվելով, ինչպես նա է մատնանշել՝ քրիստոնեական բարոյականությամբ՝ որպես կոդեքս, ուղղակի վիրավորանքներ է հասցրել Րաֆֆի Հովհաննիսյանին: Այդքան կեղտոտ կերպով վարկաբեկելը,
ԵՐԵՎՈՒՄ Է՝ ՉԵՆ ԸՆԹԵՐՑԵԼ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
Երեկ իր հացադուլի 7-րդ օրը «Ժառանգության» վարչության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը ճեպազրույցում ասաց, թե այս ընթացքում «եղել են տարբեր տեսակետներ առ այն, թե սա քրիստոնեակա՞ն ծոմ է, թե՞ քաղաքացիական հացադուլ: Ըստ երեւույթին՝ ոչ բոլորն են ծանոթացել «Ժառանգության» մարտի 13-ի ընդլայնված նիստի որոշմանը, որտեղ շատ հստակ գրված է մեր քաղաքական հիմնական պահանջը, ինչպես նաեւ՝ մեր ծրագրային 21
Երկուսն էլ տոտալիտար համակարգեր են
Ե՛վ իշխանությունը, ե՛ւ ընդդիմությունը անհանդուրժող են այլակարծության նկատմամբ Մարտի 17-ին Ազատության հրապարակում ընդդիմության երկու գործիչների՝ Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ եւ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հարաբերությունները շարունակում են մնալ քաղաքական դաշտում եւ հասարակության ներսում, մամուլում՝ ավելի պակաս, ու սոցիալական ցանցերում՝ ավելի ակտիվ ու ագրեսիվ քննարկումների առարկա: Այդ խնդրի շուրջ,
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՓԱՅԼՆ ՈՒ ԹՇՎԱՌՈՒԹՅՈՒՆԸ
Ըստ անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի – Ընդդիմություն-իշխանություն հարաբերությունները կարծես նոր փուլ են մտել. ըստ Ձեզ՝ սա ի՞նչ է նշանակելու ապագայի համար: – Հայաստանում երբեւէ չի գործել ժողովրդավարության հիմնարար սկզբունքներից մեկը՝ ընտրությունների միջոցով իշխանության ձեւավորման եւ փոփոխության սկզբունքը: Իշխանությունները մշտապես վերարտադրվել են: Քաղաքական խնդիրները քաղաքական ճանապարհով լուծելու փոխարեն, որպիսիք են ազատ եւ արդար ընտրությունները, իշխանություն-ընդդիմություն փոխհարաբերություններում


















































