Օրվա լրահոսը
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՓԱՅԼՆ ՈՒ ԹՇՎԱՌՈՒԹՅՈՒՆԸ
Ըստ անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի – Ընդդիմություն-իշխանություն հարաբերությունները կարծես նոր փուլ են մտել. ըստ Ձեզ՝ սա ի՞նչ է նշանակելու ապագայի համար: – Հայաստանում երբեւէ չի գործել ժողովրդավարության հիմնարար սկզբունքներից մեկը՝ ընտրությունների միջոցով իշխանության ձեւավորման եւ փոփոխության սկզբունքը: Իշխանությունները մշտապես վերարտադրվել են: Քաղաքական խնդիրները քաղաքական ճանապարհով լուծելու փոխարեն, որպիսիք են ազատ եւ արդար ընտրությունները, իշխանություն-ընդդիմություն փոխհարաբերություններում
ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆԻ ԵՎ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՁԵՌԱԳԻՐԸ
Արմավիրյան դեպքերը՝ սադրանքի հետեւա՞նք Երեկ ՀՀ ոստիկանությունը վերջապես պաշտոնական տեղեկություններ տրամադրեց նախորդ օրը Երեւան-Արմավիր մայրուղու վրա տեղի ունեցած դեպքերի առիթով: Ըստ այդմ. «Մարտի 21-ին, ժամը 15.35-ին, ոստիկանության Արմավիրի բաժնում ահազանգ է ստացվել, որ մի խումբ քաղաքացիներ Արմավիր-Երեւան ճանապարհի 3-րդ կմ-ին երկկողմանի փակել են ճանապարհը: Պարզվել է, որ մարտի 20-ին կայացած Արմավիրի քաղաքապետի ընտրությունների համար առաջադրված
ԻՇԽԱՆԸ ԿԱՇԱՌԱԿԵՐ ՉԷ, ՍՊԱՐՏԱԿՆ ԷԼ՝ ԶՐՊԱՐՏԻՉ
ՀՀ վերահսկիչ պալատի երեկ տարածած հաղորդագրությունում նշված է, թե 2010-ին իրենց իրականացրած վերահսկողության ընթացքում, ի թիվս այլ ուսումնական հաստատությունների, կատարվել է նաեւ Անանիա Շիրակացի միջազգային հարաբերությունների համալսարանի փաստաթղթերի ուսումնասիրություն, եւ ընդհանուր խախտումների համեմատությամբ, այդ համալսարանում «արձանագրվել են ամենաքիչ խախտումները»: Հիշեցնենք, որ տվյալ համալսարանի սեփականատեր, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սպարտակ Մելիքյանը 2010թ. նոյեմբերին ԱԺ-ում հայտարարեց, թե ՎՊ-ն
Մարտի 22
ԽՈՅ (21.03-20.04)- Այսօր զբաղվեք միայն աշխատանքով: ՑՈՒԼ (21.04-21.05)- Լուրջ մի վերաբերվեք ձեր հասցեին հնչած բամբասանքներին: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Երեկոն անցկացրեք ընկերների հետ: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Այսօր օրը ձերն է, վայելեք: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Ազատ ժամանակը տրամադրեք ձեր սիրելիներին: ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Այսօր զբաղվեք տնային գործերով: ԿՇԵՌՔ (24.09-23.10)- Հարմար օր է զբոսնելու եւ գնումներ կատարելու համար: ԿԱՐԻՃ (24.10-22.11)- Աշխատանքից հետո
ԱՐԳԵԼԱՓԱԿԵԼ ԵՆ «Gmail»-Ը
«Google»-ը մեղադրում է Չինաստանի իշխանություններին «Gmail» էլ-փոստն արգելափակելու համար: Արդեն մի քանի շաբաթ է, ինչ օգտագործողները խնդիրներ են ունենում «Gmail» մուտք գործելիս: «Google»-ի ներկայացուցիչների խոսքով՝ ոչ մի տեխնիկական խնդիր չկա եւ «մեղավորը չինական իշխանություններն են»: Նման քայլը կապված է Միջին Արեւելքի բողոքի ալիքների հետ, որոնցից փորձում է խուսափել նաեւ Չինաստանը:
ԽԱՆԴԸ՝ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՎԿԱ
Պատճառ, որն ընտանիք է քայքայում Կյանքում միշտ չէ, որ ամեն ինչ մեր ուզածով է լինում: Հատկապես ընտանեկան կյանքում կոնֆլիկտներ են լինում ամենատարբեր պատճառներով: Իսկ դրանց առաջացման ամենահզոր պատճառներից մեկը խանդն է: Երբ մարդը ուժեղ կապվում է ինչ-որ մեկին կամ ինչ-որ բանի, սկսում է զգուշանալ եւ վախենալ, որ կարող է զրկվել նրանից, ինչն իրեն բաժին է
«Թատրոն-X» եւ հովանավորների պակաս
Փառատոնի կազմակերպիչները առողջ բանավեճեր են ակնկալում ՀՀ մշակույթի նախարարության եւ Ազգային թատերական ստեղծագործական միավորման նախաձեռնությամբ մարտի 21-ից ապրիլի 28-ը Երեւանում եւ ՀՀ մարզերում կանցկացվի «Թատրոն-X» 4-րդ հանրապետական փառատոնը: Ըստ փառատոնի նախագահ Արա Խզմալյանի, այս տարի փառատոնին մասնակցում են 31 թատրոններ եւ թատերախմբեր Հայաստանից եւ Ղարաբաղից: Փառատոնի գեղարվեստական ղեկավավար Ռուբեն Բաբայանը նշեց, որ «Թատրոն-X 2011»-ի «ներկապնակը»
«ՀԻՄԱ ՎԱՅԵԼԵՔ ՃՈՒՏԸ՝ ՖՐԻՈՎ»
Հարսանիքներին այս ճաշատեսակը ներկայացնելիս թամադաներն իրենց անվտանգության համար նախ պետք է ճշտեն՝ «Ճուտ» մականունով հարսանքավոր կա՞: «Այս փոքր բաժակով, բայց մեծ սրտով խմենք մեր զույգ ծաղիկների կենացը, մի բարձի ծերանաք, յոթ որդով սեղան նստեք, մեր սիրուն հարս, ջահել փեսա, հարսանիքներդ բարով տեսա, ձեր նոր կյանքի մուրա՛զն է սա…»: Ինչպես ցույց տվեցին մեր ուսումնասիրությունները, թամադայի ծառայությունների
Արոնյա՞նը, թե՞ Կարլսենը
Մոնակոյում ընթացող «Amber Chess Tournament» 20-րդ մրցաշարի հաղթողին որոշելու համար մնում է ընդամենը երեք օր: Աշխարհի 12 լավագույն շախմատիստները երեկ հանգստանում էին երկրորդ եւ վերջին անգամ: Իսկ դրա նախորդ օրը նրանք հանդիպեցին ութերորդ տուրում, որտեղ կենտրոնականն աշխարհի գործող չեմպիոն Վիշվանաթան Անանդի եւ հավակնորդների մրցամարտի մասնակից Լեւոն Արոնյանի միջեւ ծավալված պայքարն էր: «Կույր» շախմատում հայ գրոսմայստերը
Լեւոն Գրիգորյան. «Ապագան պատանիներինն է»
Մեկ տարի առաջ Հայաստանի սեղանի թենիսի ֆեդերացիայի նախագահ ընտրվեց Լեւոն Գրիգորյանը – Որքան տեղյակ ենք, Դուք սեղանի թենիսիստ չեք եւ անգամ մարզական կոչում չունեք: – Այո, սեղանի թենիսով զբաղվել եւ հիմա էլ զբաղվում եմ սիրողական մակարդակով: Իսկ ֆեդերացիայի ղեկն ստանձնել եմ, որովհետեւ սիրում եմ մարզաձեւը, միշտ էլ հետաքրքրվել եմ խնդիրներով եւ կարծում եմ, որ կարող
Մեկնարկը հետաքրքիր է
Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության երկրորդ տուրում տանտիրոջ կարգավիճակում հանդես եկած «Արարատը» 0:3 հաշվով պարտվեց «Միկային», «Ուլիսը» արտագնա խաղում առավելության հասավ «Բանանցի» նկատմամբ՝ 3:1, «Շիրակը» հաղթեց «Իմպուլսին»՝ 2:1, իսկ հանրապետության բազմակի չեմպիոն «Փյունիկը» սեփական հարկի տակ մեկական գնդակ փոխանակեց «Գանձասարի» հետ: Երկու տուրից հետո մրցաշարային աղյուսակն այսպիսի տեսք է ստացել. 1. Միկա 2 1 1 0 3-0 4 2. Փյունիկ 2 1 1 0 2-1 4 3.
Ազգայինի կազմը հրապարակվեց
ՀՖՖ մամուլի քարտուղարությունը տեղեկացնում է, որ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբը, գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի գլխավորությամբ, հրապարակեց թիմի կազմը, որը կնախապատրաստվի մարտի 26-ին կայանալիք Եվրո 2012-ի Ռուսաստանի ընտրանու հետ ընտրական հանդիպմանը: Նրանք են. Դարպասապահներ՝ Ռոման Բերեզովսկի («Խիմկի», Ռուսաստան), Ստեփան Ղազարյան («Բանանց»): Պաշտպաններ՝ Սարգիս Հովսեփյան («Փյունիկ»), Ռոբերտ Արզումանյան («Յագելոնիա», Լեհաստան), Արարատ Առաքելյան («Բանանց»), Հրայր Մկոյան
Զբոսաշրջիկներին գրավելու 1000 ու մի միջոց
Որոշ կոլեկտիվներ «ներմուծել» են նաեւ այլալեզու ազդագրեր Հայաստան այցելող հյուրերի համար զբոսաշրջության միջազգային նորմերը կիրառելու նպատակով ժամանակին «ՎիվաՍել ՄՏՍ»-ը ավելի քան 100 պատմամշակութային արժեք ներկայացնող հուշարձանների եւ կառույցների մոտ տեղադրեց օտարալեզու ուղեցույցներ, որոնք ուղղորդում են զբոսաշրջիկներին, տեղեկություններ հաղորդում պատմական կոթողների, շրջակա միջավայրի, կենդանական աշխարհի եւ այլնի մասին: Այս ուշագրավ քայլը պիտի որ օրինակ ծառայեր գոնե
ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ «ԽՈՒՃՈՒՃ» ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
Երգահան Զառա Դանիելը մի բան է պնդում, «Տաղարան» համույթի գեղարվեստական ղեկավար Սեդրակ Երկանյանը՝ մեկ այլ «Առավոտը» մարտի 18-ին տպագրած «Երգահանի իրավունքը ոտնահարվել է» լուրում տեղեկացրել էր, որ ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանին նամակով դիմել է երգահան Զառա Դանիելը: Տիկնոջ նպատակը, իր ձեւակերպմամբ, մշակույթի նախարարության համակարգի մաս կազմող «Տաղարան» հնագույն երաժշտության համույթի ղեկավար Սեդրակ Երկանյանի կողմից
ԼԻԲԻԱՅԻ ՌՄԲԱՀԱՐՈՒՄԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
Լիբիայի առաջնորդ Մուամմար Քադդաֆիի որդին հրազենից ստացած վերքերից հիվանդանոցում մահացել է: Այդ մասին հաղորդում է news.am-ը՝ հղում անելով dpa գործակալությանը: Ավելի վաղ նշվում էր, որ Համիս Քադդաֆին վիրավորվել է մարտի 19-ին, Տրիպոլիում գտնվող Լիբիայի առաջնորդի նստավայրերից մեկի՝ Բաբ էլ-Ազիզիայի թիրախային ռմբակոծության ենթարկելու ժամանակ, որտեղ գտնվում էին Մուամմար Քադդաֆին ու նրա որոշ հարազատներ։ Լիբիայի իշխանությունները մեղադրում
ՕԲԱՄԱՆ ԻՐԱՆՈՒՄ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԿՈ՞Չ Է ԱՐԵԼ
Panarmenian.net-ի փոխանցմամբ, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Նովրուզի կապակցությամբ իր տեսաուղերձում հայտարարել է, թե Իրանի կառավարությունը վերջին երկու տարում վարում է սեփական ժողովրդի ահաբեկման եւ նրա կամքի արտահայտումը ճնշելու քաղաքականություն: Նա հիշեցրել է, որ Մերձավոր Արեւելքում ու Հյուսիսային Աֆրիկայում տեղի ունեցող իրադարձությունների նման վիճակներ եղան նաեւ Իրանում՝ 2009-ի հունիսին: «Մինչ օրս Իրանի կառավարությունը պատասխանում է դրան՝
ՔԱԴԴԱՖԻԻ ԿՈՂՄՆԱԿԻՑՆԵՐԸ ՀԱՐՁԱԿՎԵԼ ԵՆ ԲԱՆ ԿԻ-ՄՈՒՆԻ ՎՐԱ
Լիբիայի ղեկավար Մուամմար Քադդաֆիի կողմնակիցները՝ մոտ 50 հոգի, Կահիրեի Թահրիր հրապարակում փորձել են հարձակվել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունի վրա: Այդ մասին տեղեկացնում է «Ազատություն» ռ/կ-ն՝ վկայակոչելով «Ֆրանսպրես» լրատվական գործակալությունը: Այլ մանրամասներ, ինչպես նաեւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի առողջական վիճակի մասին տեղեկություններ չեն հաղորդվում: Կահիրեից ստացված մեկ այլ տեղեկության համաձայն, Միացյալ Նահանգները շնորհավորել է Եգիպտոսին եւ
Թալիբները գնդակահարել են «ամերիկյան լրտեսների»
Երկուշաբթի օրը BBC-ն հաղորդել է թալիբների կողմից, Միացյալ Նահանգների օգտին լրտեսության մեղադրանքով, չորս մարդու գնդակահարության մասին: Այդ տեղեկությունը հաստատել են Պակիստանի պաշտոնական ներկայացուցիչները: Թալիբների կարծիքով, այդ մարդիկ տեղեկություններ են փոխանցել, որոնց հիման վրա անցած շաբաթ ամերիկյան անօդաչու ինքնաթիռները երկրի հյուսիսային՝ աֆղանական սահմանի երկայնքում գործող «Ալ-Քաիդայի» եւ թալիբ գրոհայինների հիմնական հենակետը համարվող Բազիրիստանում շուրջկալներ են իրականացրել
Գեյթը ՌԴ-ին կոչ է արել ներգրավվել միջազգային կոալիցիայում
Ռուսաստան այցելած ԱՄՆ պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը ՌԴ-ին կոչ է արել քննարկել միջազգային ռազմական կոալիցիաներին մասնակցության հնարավորությունը: BBC-ի փոխանցմամբ, այդպիսի հայտարարությամբ Գեյթսը հանդես է եկել Մոսկվա ժամանելուց անմիջապես հետո՝ Սանկտ Պետերբուրգում Կուզնեցովի անվան ռազմածովային ակադեմիայի ուսանողների հետ հանդիպման ժամանակ: ԱՄՆ պաշտպանության նախարարը հայտարարել է, թե Ռուսաստանը պետք է ձեւ գտնի միջազգային կոալիցիաներում իր զինուժի մասնակցության
«Էներգետիկայի» ցուցահանդես՝ ՀՊՃՀ-ում
Ճապոնիայում տեղի ունեցած ատոմային աղետի եւ ճգնաժամի հետեւանքով վերջին ժամանակներում բավականին շատ է խոսվում վերականգնվող եւ այլընտրանքային էներգիայի աղբյուրների մասին: Այս առիթով երեկ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկում) եւ Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության համագործակցության շրջանակներում առաջին անգամ Հայաստանում ներկայացվեց «Վերականգնվող եւ այլընտրանքային էներգիայի աղբյուրներ» (Renewables – Made in Germany) խորագրով ցուցահանդեսը, որի բացման արարողությանը
ԵՄԵՆՈՒՄ ԳԵՆԵՐԱԼՆԵՐԻՑ ՄԵԿՆ ԱՆՑԱՎ ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԻ ԿՈՂՄԸ
Եմենի բանակի առանցքային հրամանատարներից մեկը՝ գեներալ Ալի Մոհսեն Ահմարը, որը համարվում է երկրի նախագահ Ալի Աբդուլլա Սալեհի մտերիմ զինակիցներից մեկը, հայտարարել է հակակառավարական ցույցերին իր աջակցության մասին: «Մենք հայտարարում ենք, որ աջակցում ենք եւ կպաշտպանենք Սանայի Համալսարանական հրապարակում ցուցարար երիտասարդներին»,- BBC-ի մատուցմամբ, հայտարարել է մոտոհրաձգային դիվիզիայի հրամանատար, գեներալ Ահմարը: Հենց այս դիվիզիայի ստորաբաժանումներն էին, որոնք
Հարձակումները չեզոքացվում են
ԱԱԾ-ի վերահսկման ներքո՝ նաեւ ղարաբաղյան պաշտոնական կայքեր կլինեն «Հայաստանի տարածքում 2010 թ. էականորեն բարելավվել է տեղեկատվական անվտանգության ապահովման մակարդակը, որի արդյունքում այլեւս դադարել են ՀՀ պետական կառավարման մարմինների պաշտոնական կայքէջերի վրա կատարվող հարձակումները, որոնք տարածված էին 2008-2009 թվականներին»,- տեղեկատվական անվտանգության հայեցակարգի իրականացումը ապահովող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստի ընթացքում երեկ հավաստիացրեց Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր
«ԲԼԱ-ԲԼԱ» ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻՑ ՄԻՆՉԵՎ ԽԱՂԻ ԿԱՆՈՆՆԵՐ
Երեւանի քաղաքապետն ու ԿԳ նախարարը «հաթաթա» տվեցին տնօրեններին Երեկ Մոսկվայի տանը Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը եւ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը հանդիպեցին մայրաքաղաքի դպրոցների տնօրենների հետ: Հանդիպման սկզբնական հատվածը բավականին ձանձրալի էր, քանի որ հնչեցին զեկուցումներ, որոնց ժամանակ ելույթ ունեցող պաշտոնյաները բարձրաձայնեցին արդեն հազար ու մի անգամ հնչեցված ու այդպես էլ լուծում չստացած խնդիրների մասին. օրինակ՝
Դատախազի որդուն առեւանգել էին
Առեւանգողները: «Առավոտի» տեղեկություններով, մարտի 18-ին ոստիկանության Երեւանի վարչություն հայտարարություն է տվել Պերճ Տեր-Հարությունյանը՝ Կենտրոնի դատախազի նախկին տեղակալը, որ իր որդուն առեւանգել են եւ իրենից պահանջում են 5000 ԱՄՆ դոլար: Ոստիկանության Երեւանի վարչության եւ Արաբկիրի բաժնի ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ նույն օրը Կոտայքի մարզի Պտղնի գյուղում՝ Ալբերտ Չիլինգարյանի տներից մեկում հայտնաբերում են առեւանգված Հովհաննես Պերճի
ՀԱՐԿԱՎՈՐ Է ԱՄԲՈՂՋ ՈՒԺՈՎ ՁԳՏԵԼ ԱՊՐԵԼ
Ոչ մեկը՝ լինի բժիշկ, թե հարազատ, ավելի գթասիրտ չէ, քան Աստված Վերջերս «Առավոտ» օրաթերթը հրապարակել էր «Հայաստանում էֆթանազիան անհրաժեշտ է օրինականացնել» հոդվածը, որի հեղինակը ակտիվ էֆթանազիայի ջերմ պաշտպաններից է: Հոդվածի հեղինակը, ակնկալելով բանավեճ, հենց սկզբից սահմանափակում է բանավեճի շրջագիծը՝ դրանից դուրս թողնելով «Կյանքն Աստծո շնորհն է» բովանդակությամբ առարկությունները: Մինչդեռ անհասկանալի է, թե ինչպես կարող ենք
«ՋԱԶՈՒՄ» ՄԻԱՅՆ ԶՈԼԱՔԱՐՑԻՆԵՐՆ ԵՆ
1981-ին պարուսույց Մխիթար Հարությունյանը Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղում ստեղծեց «Քալաշյան» ընտանեկան երգի- պարի խումբը, որի բոլոր չորս անդամները հարազատ քույրեր էին: Ալաշկերտի կոլորիտով համեմված հայկական երգուպարը Քալաշյանները հանդիսատեսի դատին ներկայացրին ավելի քան մեկ տասնամյակ՝ թե Հայաստանում, թե դրսում: Այսօր՝ «Քալաշյանների» ստեղծումից 30 տարի անց նույն Մխիթար Հարությունյանի նախաձեռնությամբ նույն Զոլաքարում ձեւավորվել է «Վարդանյան քույրեր» խումբը,
Շատ շահույթ, քիչ ծախսեր
Շաբաթ՝ մարտի 19-ին Արագածոտնում էր ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Ըստ նախարարությունից ստացված տեղեկության, մարզի Օհանավան, Թաթուլ եւ Արագածավան համայնքների բնակիչների հետ հանդիպման ժամանակ Սերգո Կարապետյանը նշել է, որ նախարարությունն ընթացիկ տարում քայլեր է ձեռնարկելու գյուղացու շահույթը բարձրացնելու եւ ծախսերը կրճատելու ուղղությամբ: Մասնավորաբար՝ գյուղացիներին կտրամադրվեն ցածր տոկոսադրույքով, երկարաժամկետ վարկեր, կվերահսկվեն պարարտանյութերի եւ թունաքիմիկատների գները, որ
Նորից գործողները
Մարտի 18-ին «Ծեծկռտուք, ընտրակաշառք, սպառնալիք» հրապարակմամբ անդրադարձել ենք Սյունիքի մարզի Կաղնուտ համայնքում մարտի 20-ին նշանակված գյուղապետի ընտրությանը եւ տեղեկացրել, որ հազիվ 100 բնակչով եւ 83 ընտրողով գյուղում համայնքապետի աթոռի համար ՀՀԿ-ԲՀԿ պայքարը լարված է, գյուղում կռիվներ են լինում, ծեծուջարդ, նույնիսկ գիշերով: Այս թոհուբոհի մեջ ԲՀԿ թեկնածուն սպառնացել էր նաեւ Սյունիքում մեր թղթակցին՝ ապա ներողություն խնդրել:
«ԿԱՆԱՑԻ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ ԵՐԲԵՔ ՉԵՄ ԶԳԱՑԵԼ»
Անձը հաստատող փաստաթուղթ չունենալը ընտանիքին զրկել է մշտական տանիքից, երեխաներին՝ կրթությունից Հոգսերից կքած, տխրադեմ Էթերի Խաթոյանին Լոռու մարզում շատերն են ճանաչում: Նրա բազմանդամ ընտանիքը մշտական բնակության վայր չունի՝ անձը հաստատող փաստաթուղթ չունենալու պատճառով: 2011 թվականը նրանք դիմավորել են Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում՝ ամուսնու ծննդավայրում: Այնտեղ ծանոթ-բարեկամների միջոցով կարողացել են աշխատանք գտնել աղբահանման ձեռնարկությունում: Կարեւոր չէ,
ՀԵՏԱԽՈՒԶՎՈՂԸ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է
Բագրատաշենի մաքսատան հարակից տարածքից ոստիկանության Բագրատաշենի բաժին բերման է ենթարկվել 44-ամյա Վարդան Ս.-ն, որը 2007 թ. փետրվարի 13-ից ՌԴ Մոսկվայի անվտանգության ծառայության կողմից հետախուզվում էր փաստաթղթերի կեղծման եւ պետական սահմանն ապօրինի հատելու մեղադրանքով: Վարդան Ս.-ի հայտնաբերման մասին տեղեկացվել է հետախուզումը նախաձեռնողին:


















































