Լրահոս
Օրվա լրահոսը

Ինտերնետ-ֆորումը՝ վիրտուալ ամբիոն

Հոկտեմբեր 13,2009 00:00

Ուրալցի հոգեւորական, ավագ երեց Դիմիտրի Մենշիկովի համար ինտերնետ-ֆորումը դարձել է քարոզների եւ ծխականների հետ շփման վիրտուալ ամբիոն:

«Սուրբ Միխայիլ զորավարի անունը կրող ծուխը բոլոր ցանկացողներին մանրամասն մեկնաբանություններ է տալիս կրոնի հարցերի շուրջ,- «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ին պատմել են ՌՈՒԵ Եկատերինբուրգի թեմում:

Հոգեւորականի կարծիքով՝ մարդը հավատի կարող է գալ ցանկացած ճանապարհով, առաջին քայլը դեպի Աստված՝ կարող է լինել նաեւ վիրտուալ շփումը հոգեւոր սպասավորի հետ: Հենց դրա համար էլ վանահայրը սիրով համաձայնել է վարել «Հարց – պատասխան» բաժինը: «Առավել եւս, որ դա նորություն չէ ինտերնետ-ֆորումներ ակտիվորեն մտնող տեր հոր համար»,- նշել են թեմում:

Ըստ qahana.am-ի՝ Դիմիտրի Մենշիկովին խորթ չեն նաեւ ժամանակակից ռուս երիտասարդության շատ հետաքրքրություններ: «Օրինակ, նա ուրալցի բայկերների հոգեւոր դաստիարակն է եւ ինքն էլ տարված է սպորտային մոտոցիկլետ վարելով: Հրապուրված է նաեւ թվային լուսանկարչությամբ եւ սիրում է ճամփորդել,- պատմել է գործակալության զրուցակիցը:- Իսկ իր բայկեր-ընկերներին նաեւ ոգեշնչել է օգնել Նիժնետուրինի մանկատանը»: Եվ օգնությունը մեկ անգամ կատարված ակցիայից վերաճել է ծանր հիվանդ երեխաների մշտական շեֆության:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել