Օրվա լրահոսը
«Օգնենք գաղթօջախներին»
ՀՀ ժողովրդական արտիստներ Գալյա Նովենցի ու Երվանդ Ղազանչյանի մշակութային առաքելությունը՝ Սփյուռքում: Գալյա Նովենցն ու Երվանդ Ղազանչյանը (ձախից՝ երրորդն ու չորրորդը)՝ մոնրեալցի բարեկամների հետ: Աստիճանաբար Սփյուռքում գործող հայ թատերախմբերը անկում են ապրում, չունենալով հատկապես պրոֆեսիոնալ բեմադրիչներ, դերասաններ, ընդգծված խաղացանկ: Դրա պատճառով էլ թատերախմբերը գործում են տարերայնորեն, ավելի շատ իրենց հույսը դնելով հայրենիքից հրավիրված բեմադրիչների վրա: Այս
ՃԵՆԱՊԱԿՈՒՑ ՄԻՆՉԵՎ ՀԱՄԱԿԱՐԳՎԱԾ ՄՈՏԵՑՈՒՄ
Մշակութաբան Ռուբեն Անգալադյանի դիտարկումները Օրերս Չարենցի տուն-թանգարանում բացվեց ճանաչված մշակութաբան Ռուբեն Անգալադյանի՝ ռուսական կայսերական ճենապակու անհատական հավաքածուի ցուցահանդեսը: Ըստ մեր զրուցակցի, ներկայացված էին լավագույն նմուշների հեղինակային գործեր, այդ թվում՝ ափսեներ: Պարոն Անգալադյանը պարզաբանեց, որ մոտավորապես 3 տարի առաջ Սանկտ Պետերբուրգի Լոմոնոսովի անվան ճենապակու գործարանը, որ 1920-ականներին խորհրդայնացվել էր, կրկին վերանվանվել է Կայսերական. «1920-ականներին, երբ ճենապակու
ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ԹԱՓՈՆՆԵՐԸ՝ ԲԱՑ ԵՐԿՆՔԻ ՏԱԿ
Ֆրանսիական ատոմային էլեկտրակայաններից՝ մշակված միջուկային վառելիքը Ռուսաստանում պահվել է բաց երկնքի տակ: Այդ մասին փոխանցում է «Reuters» գործակալությունը՝ վկայակոչելով ֆրանսիական «Liberation» թերթը: Պարբերականի տվյալներով, ֆրանսիական EDF ընկերությանը պատկանող ատոմակայանի ռադիոակտիվ թափոնների 13 տոկոսը հայտնաբերվել է Սիբիրի փակ քաղաքներից մեկում, որի առնչությամբ կատարված հետաքննության արդյունք- զեկույցը հրապարակվելու է այսօր: EDF ընկերությունը հրաժարվել է հաստատել թերթի վկայակոչած
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՎԱՅՐԵՐՈՒՄ ԾԽԵԼԸ ԱՐԳԵԼՎԵՑ ՆԱԵՎ ՍԻՐԻԱՅՈՒՄ
Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը հրամանագիր է ստորագրել, որով երկրի կրթական հիմնարկություններում, սպորտային օբյեկտներում, կինոթատրոններում եւ հասարակական տրանսպորտում արգելվում է ծխել: Այսպիսով, Սիրիան դարձավ արաբական վերջին պետությունը, որը հասարակական վայրերում ծխելու սահմանափակումներ մտցրեց:
ԷԼԻ ՊԱՅԹՅՈՒՆ ԵՎ ԷԼԻ ԶՈՀԵՐ՝ ԴԱՐՁՅԱԼ ՊԱԿԻՍՏԱՆՈՒՄ
Պակիստանի հյուսիս-արեւմուտքում, շուկայում ականապատված ավտոմեքենայի պայթյունի արդյունքում զոհվել է ամենաքիչը 41 մարդ, եւս 40-ը վիրավորվել է: «BBC»-ի մատուցմամբ, ահաբեկչական ակտը տեղի է ունեցել Շանգլա շրջանում, որը մինչեւ վերջերս համարվում էր իսլամիստների գլխավոր պատվարը: Ըստ աղբյուրի, շուկայում տեղի ունեցած պայթյունը պայմանավորված է Հարավային Վիզիրիստան բնակավայրում «Ալ-Քաիդայի» եւ «Թալիբների» դեմ զինվորականների գործողությունների մասին շրջանառվող տեղեկություններով:
ՉԻՆԱՍՏԱՆԻ ԴԱՏԱՐԱՆԸ ՎԵՑ ՀՈԳՈՒ ՄԱՀՎԱՆ ԴԱՏԱՊԱՐՏԵՑ
Շաբաթ օրը Չինաստանի դատարանը մահվան է դատապարտել այս տարվա հուլիսին Սինցզյան գավառում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ սպանություն ու այլ հանցագործություններ կատարած վեց անձանց, եւս մեկը դատապարտվել է ցմահ ազատազրկման: «BBC»-ի փոխանցմամբ, Ուրումչիի մայրաքաղաք Սինցզյանում ույգուրների եւ չինացիների միջեւ տեղի ունեցած բախումների արդյունքում սպանվել էր 197 մարդ եւ տուժել մոտ 2 հազարը: Դա Չինաստանում վերջին տասնամյակում
Քլինթոնը ժամանեց Ռուսաստան
Երեկ Ռուսաստան է ժամանել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: Նախատեսվում է, որ նա կհանդիպի ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի եւ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: «Կոմերսանտի» գնահատմամբ, «կողմերի միջեւ սպասվող բանակցությունները ցույց կտան, թե իսկապե՞ս Վաշինգտոնի եւ Մոսկվայի միջեւ հարաբերություններում ճեղքում կա: Կողմերի դիրքորոշումները Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ մոտ են, բայց ահա ամերիկյան հակահրթիռային պաշտպանության համակարգի հարցում
Ադրբեջանական պատվիրակությունը մեկնեց Թուրքիա
Հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն առնչվող զույգ Արձանագրությունների ստորագրման հաջորդ օրը Ադրբեջանի արտգործնախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասված է, թե «Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորումը՝ մինչեւ ադրբեջանական օկուպացված տարածքներից հայկական ուժերի դուրս բերումը, ուղղակիորեն հակասում է Ադրբեջանի շահերին եւ ստվերում է Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ պատմական խոր արմատների վրա կառուցված եղբայրական հարաբերությունները»:
Սկանդալից մի կերպ խուսափեցին
«Այն, ինչ տեղի էր ունենում Ցյուրիխում ամենաբարձր դիվանագիտական մակարդակով, հեշտությամբ կարող էր դառնալ հրաշալի սցենար հոլիվուդյան քաղաքական թրիլլերի համար: Հայ-թուրքական Արձանագրությունների ստորագրմանը նախորդել է մոտ 4 ժամանոց զգացմունքային տեսարան, որն ընդհատվել է դասական երաժշտության մինի համերգով եւ փոքրիկ գրությամբ, առանց որի՝ բանակցությունների ավարտական փուլը քիչ էր մնում ավարտվեր մեծ սկանդալով»,- «News.am»-ի փոխանցմամբ, այսպես է նկարագրել
Դասագիրք կամ չկա, կամ շատ թանկ է
Այսօր ուսանողների ուսումնական պրոբլեմների մեջ առաջին պլան է մղվում երկու հիմնահարց. մեկը ուսման վարձավճարի խնդիրն է, մյուսը՝ դասագրքերի ձեռքբերման հետ կապված դժվարությունները: Անդրադառնանք երկրորդ խնդրին: «Դասագրքային» շուկան լրիվ այլ բնագավառ է եւ չի ենթարկվում ընդհանուր սպառողական շուկային: Այսինքն՝ սպառողը (ուսանողը) զերծ է դասագիրք ընտրելու իրավունքից, իսկ մարմինը, ում տրված է այդ իրավունքը (ֆակուլտետ), ինքը չի
«ԴԱՍԱԽՈՍԸ՝ ՈՒՍԱՆՈՂԻ ԱՉՔԵՐՈՎ»
Պրոռեկտորների կարծիքով, ուսանողները հիմնականում օբյեկտիվ են գնահատում դասախոսներին Հայաստանի պետական ագրարային համալսարանում «Դասախոսը ուսանողի աչքերով» գնահատող հարցաթերթիկները կիրառվել են դեռեւս 1980-ականներից: Բուհի ուսումնական գծով պրոռեկտոր Յուրի Մարմարյանն ասաց, որ որոշակի ընդմիջումներից հետո հարցաթերթիկները նորից սկսեցին գործել 2000 թվականից: Պարոն Մարմարյանի կարծիքով՝ գնահատականները հիմնականում օբյեկտիվ են լինում. «Չեմ բացառում սուբյեկտիվ ուսանողների գնահատականները, բայց հիմնականում նախորդ տարիների
ԵՐԿՈՒ ԺՈՂՈՎՈՒՐԴ
Դարեր ի վեր Հայաստանում իրար հետ, իրար մեջ, նույն մարդու մեջ ապրել է երկու ժողովուրդ: Առաջիններին անվանել ենք ծռեր, երկրորդներին՝ հոգնածներ: Հնուց են գալիս հոգնածները եւ հնուց են գալիս ծռերը: Ծռերը- միշտ խանդավառ, ոգեղեն եւ մեծահոգի: Հոգնածները- միշտ հոգով հոգնած, «աշխրքից նեղացած», ժայռի մեջ ներփակված: Երկուսն էլ նույն արմատից ծլած, նույն հողից սնված, նույն Աստծուն
Հերթական անասնագողությունը
Հոկտեմբերի լույս 8-ի գիշերը Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Բերդավան գյուղում գողացել են Գուրգեն Աթաբեկյանի 2 կովը, ցլիկը, 2 մոզին եւ 2 ձին: Տուժածի տղայից՝ Աշոտ Աթաբեկյանից տեղեկացանք, որ գողության հետքերը տանում են Ադրբեջանի Ղազախի շրջան: Նոյեմբերյանի ոստիկանությունը անասնագողության դեմ պայքարի նպատակով գյուղերում գիշերները պարեկող խմբեր է ստեղծել: Սակայն ոստիկանները չեն կարող սահմանամերձ բոլոր գյուղերի գոմերը հսկել:
ԿԱԹԻ ՀԱՐՑԸ ԿԼՈՒԾՎԻ
«Հայաստան» համահայկական հիմնադրամը ԱՄՆ Սան Ֆրանցիսկոյի հայ համայնքի ֆինանսավորմամբ Տավուշի մարզի Ազատամուտ համայնքի հին դպրոցի չօգտագործվող շենքը վերակառուցում եւ վերածում է կաթի մթերակայանի: Ըստ հիմնադրամի, կառուցվող կենտրոնը կլինի երկհարկանի: Առաջին հարկում կտեղակայվի կաթի մթերման կենտրոնը՝ անհրաժեշտ սարքավորումներով, երկրորդ հարկում՝ պանրի կամ այլ կաթնամթերքի արտադրամասը: Ազատամուտ համայնքի ղեկավար Ժորա Մարտիրոսյանի խոսքով՝ այսօր սահմանամերձ գյուղերը սեփական արտադրության
ՄԻԱԿ «ԳԵՐԱԶԱՆՑԻԿԸ» ՏԱՎՈՒՇՆ Է
Հուլիսին, ՀՀ տարածքային կառավարման նախարարի հունիսի 17-ի որոշման համաձայն, համայնքների ղեկավարները պետք է կատարած աշխատանքների վերաբերյալ հաշվետվություններ ներկայացնեին համայնքի բնակչությանը՝ համայնքային ժողովների, ասուլիսների, տեղեկատվական թերթիկների միջոցով: Միայն Տավուշում են մարզի բոլոր 62 համայնքների ղեկավարները հաշվետվություններ ներկայացրել: Սեպտեմբերի վերջի դրությամբ Արագածոտնում նման հաշվետվություն ներկայացրել է 114 համայնքապետից 97-ը, Արարատում՝ 97-ից 20-ը, Արմավիրում՝ 97-ից 54-ը, Գեղարքունիքում՝ 91-ից
Թարգմանչաց տոն՝ Օշականում
Հոկտեմբերի 10-ին Օշականում նշվեց Թարգմանչաց տոնը: Հայաստանը միակ երկիրն է, որ թարգմանիչներին նվիրված տոն ունի: Տարիների ավանդույթ ունեցող տոնը համախմբել էր ոչ միայն հայ, այլեւ աշխարհի տարբեր երկրներից ժամանած գրողների եւ թարգմանիչների: Տոնախմբության կարեւոր նպատակներից է գնահատել լավագույն թարգմանական գործերը: Այդ կապակցությամբ սահմանված է Ամենայն հայոց կաթողիկոսի եւ Հայաստանի գրողների միության համատեղ «Կանթեղ» մրցանակը: Բացի
ՁՈՒԿԸ ԳԼԽԻՑ Է ՀՈՏՈՒՄ
Մարզպետներն անձեռնմխելի՞ են, նրանց աշխատանքի գնահատման չափանիշները ձեւակա՞ն են, թե՞ նորից աջ ձեռքը չգիտի, թե ինչ է անում ձախը: Այս տարվա հուլիսի 3-ին «Առավոտը» տեղեկացրել է, որ ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը, նկատի ունենալով համայնքներում սեփական եկամուտների հավաքման ցածր մակարդակը, Արարատի եւ Արագածոտնի մարզպետների աշխատանքը 2009-ի առաջին հինգ ամիսներին գնահատել էր խիստ անբավարար: Սեպտեմբերի 3-ին տեղեկացրել
Գտել են մահացած Ստանալով ահազանգ՝ փրկարարները բացել են Երեւանի Աբովյան 26/55 բնակարանի դուռը, որտեղ հայտնաբերվել է 61-ամյա Ռուբեն Ափինյանի դին: Թունավորվել է դեղից Արագածոտնի մարզի Թալինի հիվանդանոց է տեղափոխվել Թլիկ գյուղի բնակիչ՝ 48-ամյա Ամեդ Սալոյանը: Տուժածը թունավորվել էր դեղից: Տուժածներ չկան Հոկտեմբերի 10-ին Սյունիքի մարզից ահազանգ է ստացվել, որ Կապանի «Լեռնահարստացուցիչ կոմբինատի» մոտ շրջվել է
Ինքնապաշտպանության նպատակով
Գրում եմ Ձեզ՝ Ձեր օրաթերթի 2009թ. հոկտեմբերի 8-ի համարում տպագրված «Կրակել է նախկին վարչապետի հայրը» լուրի կապակցությամբ: Իրականությունն այս է: Դեպքը տեղի է ունեցել 2009թ. հոկտեմբերի 6-ի լույս գիշերը: Երկար ժամանակ Երեւանի մսի կոմբինատից կատարվում էր միլիոնավոր գումարների տարատեսակ նյութական արժեքների գողություն: Մեր կիրառած պրոֆիլակտիկ միջոցառումները ոչ մի արդյունք չէին տալիս: Ստիպված տեղակալիս հետ մի
Իսկ Բոջոլյանի առողջականը անտեսվում է…
Թուրքագետ, քաղբանտարկյալ Մուրադ Բոջոլյանը դեռ կալանքի առաջին օրերից առողջության հետ կապված խնդիրներ է ունեցել, սակայն իր բողոքները անուշադրության էին մատնված, եւ 2005 թ. մարտին, երբ նա զգաց, որ իր առողջական վիճակը էլ ավելի է վատթարացել եւ անհապաղ բուժման կարիք ունի, ընտանիքին խնդրեց իր համար մի բժիշկ-սրտաբան վարձել: Սակայն բուժումն արդեն ուշացած էր, եւ մեկ ամիս
ՎԱՐՈՐԴԸ «ՀԱՅՀՈՅԵԼ» Է ՊԵՏԱՎՏՈՏԵՍՈՒՉՆԵՐԻՆ
Վերջիններս վիրավորվել են «բլին» բառից Ծրագրավորող, Շիրակի մարզի Գոգահովիտ գյուղի բնակիչ Էդուարդ Մաթեւոսյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ: Նրան մեղադրանք է առաջադրվել ուրիշի պատիվն ու արժանապատվությունը ստորացնելու հատկանիշներով: Քրեական օրենսգիրքը նախատեսում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 100-400-ապատիկի չափով: Է. Մաթեւոսյանը չի ընդունում իրեն մեղսագրվածը: «Առավոտի» հետ զրույցում Է. Մաթեւոսյանն ասաց, որ «դեպքը» տեղի է ունեցել այս
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ ՖՈՐՈՒՄ-ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ
Այսօր եւ հոկտեմբերի 15-ին Դերասանի տանը հանրության ուշադրությանը կներկայացվի «Բաց ծովի փակուղում» ինտերակտիվ ֆորում-ներկայացումը: Վերջինս բեմադրվել է 2008 թվականին՝ հայ-թուրքական հարաբերությունների վերջին զարգացումներին համընթաց: Այն միտված է հայ եւ թուրք հասարակություններում առկա երկուստեք բացասական կարծրատիպերի քննարկմանը, հանդուրժողականության մթնոլորտի ձեւավորմանն ու հակամարտությունների խաղաղ կարգավորմանը: Երեւանում Բրիտանական դեսպանատան աջակցությամբ «Բաց ծովի փակուղում» ինտերակտիվ ֆորում-ներկայացումը «Բացեք ձեր միտքը»
«ՋՐԻՑ ԴԵՊԻ ՇՈՒԿԱ»
Այսօր եւ վաղը մայրաքաղաքում տեղի կունենա Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստանի «Ջրից դեպի շուկա» ծրագրի ցուցահանդեսը: Այս ծրագիրը, որն արժե $18 միլիոն, հանդիսանում է Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի կողմից ֆինանսավորվող գյուղատնտեսության աջակցության ծրագրի բաղադրիչներից: Այս մասին երեկ կառավարությունում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարել է Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստանի գլխավոր գործադիր տնօրեն Արա Հովսեփյանը: Ըստ նրա, ցուցահանդեսին ներկայացվելու են «Ջրից
150 հազար քաղաքացի՝ մետրոյում
Հոկտեմբերի 11-ին Երեւանի կենտրոնում գործող միակ տրանսպորտը մետրոն էր Թեեւ Երեւանի քաղաքապետարանի կողմից դեռեւս 2 շաբաթ առաջ զգուշացվել էր, որ հոկտեմբերի 11-ին՝ Էրեբունի-Երեւան տոնակատարության առիթով մայրաքաղաքի կենտրոնական փողոցները փակվելու էին, այնուամենայնիվ, կիրակի օրը երեւանցիների մեծ մասն անակնկալի էր եկել: Եվ եթե դա կարելի է հասկանալ, ապա անհասկանալի էր այն, որ անակնկալի էին եկել նաեւ երթուղային
ԾԽՈՂՆԵՐԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՆԵՐԸ ԼԱՎ ՉԵՆ ԱՇԽԱՏՈՒՄ
Պատճառն այն է, որ մեր երկրի հակածխախոտային օրենքները շրջանցելու տեղեր ունեն Երեկ Ծխախոտի դեմ պայքարի օրվա առիթով մի շարք կազմակերպություններ միջոցառումներ էին կազմակերպել՝ կոչ անելով ծխելը թողնել, քանի որ այն խիստ վնասակար է առողջության համար: Չնայած այսօր հանրապետությունում գործում են ծխելու դեմ պայքարող 20-ից ավելի հասարակական կազմակերպություններ, սակայն վիճակագրությունը ցույց է տալիս, որ մեր երկրում
ԱՄՀ-Ն ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ՎԱՐԿ ՏԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ
Արդեն մի քանի օր Հայաստանում գտնվող Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) տարածաշրջանային տնօրենների պատվիրակությունը երեկ հանդիպում է ունեցել Հայաստանի ԿԲ խորհրդի անդամների հետ: Ներկայացնելով ՀՀ բանկային համակարգում տիրող իրավիճակը, ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը նշել է, որ «բանկային համակարգը գերիրացվելի է, իսկ ԿԲ մասնագետների կողմից իրականացված ստրես թեստերը ցույց են տվել, որ ամենավատատեսական զարգացումների դեպքում բանկերի կապիտալի
«Կոնվերս բանկը»՝ 2009-ի արտարժույթ փոխանակող լավագույն բանկ
Արդեն 4-րդ տարին է, ինչ ամերիկյան հանրահայտ «Global Finance» ամսագիրը «2009թ. արտարժույթ փոխանակող լավագույն բանկ» անվանակարգում Հայաստանի լավագույն բանկ է ճանաչում «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ին: Մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 6-ին՝ Ստամբուլում: Մրցանակը «Կոնվերս բանկի» տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Տիգրան Դավթյանին է հանձնել՝ անձամբ ամսագրի գլխավոր խմբագիր Ժոզե Դ. Ջիառապուտոն: Ողջ տարածաշրջանում այս անվանակարգում «Կոնվերս բանկից» բացի,
ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ՆՎԵՐԸ ՏԵՂ ՉԻ ՀԱՍԵԼ
Փախստականների, ազատամարտիկների եւ անապահով ընտանիքների համար նախատեսված հանրակացարանում բնակվում են պատահական մարդիկ: Սա վիճահարույց հանրակացարանն է: Արփենիկ Ներսիսյանին Արա Աբրահամյանը նվիրել է միանգամից երեք բնակարան՝ երկու հոգով բնակվելու համար: Արմեն Ազատյանի 6-ամյա որդին՝ Ռազմիկը զրկվել է հանրակացարանի՝ իրեն հասանելիք բնակարանից ու հիմա 7 հոգով բնակվում են մեկ սենյականոց բնակարանում, որը ե՛ւ խոհանոց է, ե՛ւ ննջարան,
«Նախագահի ներկայությունը միայն դրական է»
ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը հայաստանցի լրագրողներին երեկ ասաց, որ նախագահի ցանկացած մասնակցություն ֆուտբոլային խաղերին միայն ոգեւորում է հայ մարզիկներին, եւ տղաները խաղում են ավելի ոգեւորված: «Առավոտի» հարցին՝ ի՞նչ են գոռալու մարզադաշտում հայ փոքրաթիվ մարզասերները մեր ֆուտբոլիստներին ոգեւորելու համար, արդյոք «Արարատ» վանկարկումը ավելի ազդեցիկ չի՞ լինի: Ի պատասխան պարոն Հայրապետյանն ասաց. «Այ, եթե «Արարատի» խաղին մասնակցեք,
«Ո՞ՒՐ ԵՆ ՓԱՌԱՊԱՆԾ ԳԵՆԵՐԱԼՆԵՐԸ»
Հարցնում է «Սասուն» ջոկատի հրամանատար, քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանը: ԵԿՄ վարչության անդամ, գեներալ Արթուր Աղաբեկյանն էլ պատասխանում է՝ տեղում ենք, մտահոգված ենք եւ դրա մասին հայտարարելու ենք: Երեկ արցախյան ազատամարտի մասնակից կամավորականներին միավորող «Ոգու փորձություն» հ/կ փոխնախագահ, «Սասուն» ջոկատի հրամանատար, քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանը անդրադառնալով հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման երկու արձանագրություններին՝ հայտարարել է, թե՝