Օրվա լրահոսը
ԻՆՉՈՒ ԵՆ ԳՈՅԱՏԵՎՈՒՄ «ԷԺԱՆ» ԴԵՂԱՏՆԵՐԸ
ԻՆՉՈՒ ԵՆ ԳՈՅԱՏԵՎՈՒՄ «ԷԺԱՆ» ԴԵՂԱՏՆԵՐԸ Վերջին տարիներին Հայաստանում նկատելիորեն մեծացել եւ մեծանում է դեղորայք ներկրողների եւ դեղատների թիվը։ Դեղատների տնօրենները ներկրող ֆիրմաներից ցանկացած քանակով դեղորայք են ստանում, այսինքն տվյալ ֆիրմայի դեղերը վաճառվում են դեղատներում, անկախ նրանից, թե տվյալ դեղատունը ում է պատկանում։ Գործում են եւ մանր, եւ խոշոր առեւտրի կետերը։ Դեղորայք ներկրող ֆիրմաների տնօրենների զգալի
Մեքենայի ստուգումն անհնար էր
Մեքենայի ստուգումն անհնար էր Երեկ այսպես պնդեց «Հոկտեմբերի 27» քրգործով դատակոչված վկան՝ Արթուր Հակոբյանը։ Դատակոչվելիք 129 վկաներից Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան ներկայացած թվով 3-րդ վկան, 4-րդ դատական նիստն է՝ ինչ ցուցմունք է տալիս եւ պատասխանում դատավարության կողմերի հարցերին։ Իսկ կողմերին մասնավորապես հետաքրքրում էր, թե դասակի հրամանատարն ինչպես է հրահանգավորել իր ենթականերին, ինչպես
ԴԱՍԱԳՐՔԵՐ՝ ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
ԴԱՍԱԳՐՔԵՐ՝ ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ Աշակերտների ուսումնառության ընթացքում հաճախ խնդիրներ են առաջանում դպրոցական դասագրքերում առկա բարդությունների հետեւանքով։ Նույնիսկ կան դասագրքեր, որոնք առհասարակ անկիրառելի են ուսումնական պրոցեսում։ Ասածս հիմնավորում են 6-րդ եւ 7-րդ դասարանների համար նախատեսված հանրահաշվի դասագրքերը, որոնք, մաթեմատիկայի ուսուցիչների բնորոշմամբ, «ավելի շուտ ընթերցանության, քան հանրահաշվի դասագրքեր են»։ Որոշ դպրոցներում մաթեմատիկայի ուսուցիչները եւ դպրոցի տնօրենը, ներքին փոխհամաձայնությամբ,
Ինչպես խուսափել խնդիրներից
Ինչպես խուսափել խնդիրներից Ատամների եւ լնդերի ճիշտ խնամքով կարելի է խուսափել բերանի խոռոչում առաջացող բազում հիվանդություններից, որոնք հիմնականում ատամների եւ լնդերի ոչ ճիշտ խնամքի, շատ դեպքերում՝ խնամքի բացակայության արդյունք են։ Այս խնդիրը, ցավոք, մեր իրականության մի մասն է եւ, որ առավել ցավալի է՝ այն ընդամենը չիմացության արդյունք է։ Իսկ դրան անդրադառնալու պատճառը բոստոնաբնակ ատամնաբույժ Կարինե
ԵՐԵՎԱՆ – ՓԱՐԻԶ – ԵՐԵՎԱՆ
ԵՐԵՎԱՆ – ՓԱՐԻԶ – ԵՐԵՎԱՆ Հայկական միջազգային ավիաուղիներ ՓԲԸ-ն Airbus A320 օդանավով արդեն կատարում է իր ինքնուրույն չվերթերը, որի առաջին թռիչքը եղավ: Տուրիստի համար Փարիզը, ինչ խոսք, ամենագրավիչ քաղաքներից մեկն է, որի ամեն մի փողոցը կամ պողոտան տեսարժան վայր է, եւ, ինչպես Հեմինգուեյն էր ասում՝ Փարիզում տխրելն էլ հաճելի է… Փարիզը՝ իր շենքերի տանիքներով, պատշգամբներով,
ՏԱՍԸ ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԸ
ՏԱՍԸ ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԸ Հայաստանի մարզական լրագրողների հարցման արդյունքներով որոշվեցին ավարտվող մրցաշրջանի 10 լավագույն մարզիկները։ Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիայի հարցմանը մասնակցել են Երեւանի, Գյումրիի եւ Վանաձորի մարզական թեմաներով գրող 44 լրագրողներ։ Նրանցից 42-ը երկրի թիվ մեկ մարզիկ է ճանաչել ազատ ոճի ըմբիշ, երեւանցի Արամ Մարգարյանին։ Ստորեւ ներկայացնում ենք 10 լավագույների անվանացանկը։ 1. Արամ Մարգարյան Երեւան, ազատ ըմբշամարտ
Կլինի միասնական թեկնածու
Կլինի միասնական թեկնածու Վստահեցնում է Շավարշ Քոչարյանը «Ազդակ» ակումբի շաբաթ օրվա հյուրը՝ ԱԺԿ կուսակցության նախագահ, «16»-ի միավորման անդամ Շավարշ Քոչարյանը, բավականին լավատես է եւ «16»-ի մասով հայտարարեց. «Ես պետք է ասեմ, որ իրավիճակն անհույս չի. այն աշխատանքը, որը կատարվում է «16»-ի շրջանակներում, շատ անգամ աննկատելի է եղել հասարակության համար, բայց այդ աշխատանքը շարունակվում է»։ Շավարշ
ԾԱՆՐԱԿՇԻՌ ՊԱՏՃԱՌՆԵՐ
ԾԱՆՐԱԿՇԻՌ ՊԱՏՃԱՌՆԵՐ Արա Սահակյանի կարծիքով քաղաքականություն չվերադառնալու համար Տեր-Պետրոսյանը այդպիսիք ուներ Հասարակական, քաղաքական ամենատարբեր շրջանակներում կարելի է լսել թե ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը առաջիկա նախագահական ընտրություններում չառաջադրվելու մի շարք պատճառներ ուներ: Ու, թերեւս, նկատի ունենալով, որ հատկապես իշխանական որոշ գործիչներ էին կանխատեսել, թե առաջին նախագահը բավական «խոհեմ», «իմաստուն», «հեռատես» գործիչ է՝ որպեսզի չառաջադրվի, ոմանք
ԵԹԵ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՉԿԱՇԱՌՎԻ
ԵԹԵ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՉԿԱՇԱՌՎԻ Չի գտնվի որեւէ ուժ, որ կարողանա հաղթել նրան Ամիսներ շարունակ Հանրային հեռուստատեսությունը եւ ռադիոն, իշխանամետ մամուլը ներգործում են մարդկանց ուղեղների վրա, հետեւողական ներարկում բացահայտ կեղծիք՝ հեքիաթներ աննախադեպ տնտեսական աճի, բարեկեցիկ կյանքի մասին։ Եվ դա այն դեպքում, երբ աղքատությունը հասնում է 80 տոկոսի, երբ գոյացած եկամուտների անգամ 10 տոկոսը պետբյուջե չի մտնում, արտագաղթը
Մանկլավիկի տվայտանքները
Մանկլավիկի տվայտանքները Վերլուծության հատուկ թեմա է «Օրինաց երկրի»՝ ՀՀՇ-ից սերված լինելու փաստը: Այդ թեմային հանգամանալից անդրադառնալու համար դեռ առիթներ կլինեն: Այստեղ կսահմանափակվեմ մի գնահատականով, որը ընթերցողների ցանկության դեպքում պատրաստ եմ մանրամասն հիմնավորել. «Օրինաց երկիրը» ստեղծվեց ՀՀՇ-ի իշխանաթողության արդյունքում՝ այդ կազմակերպության ապագաղափարականացված պատեհապաշտական բեկորների հավաքագրման նպատակով: Այսօր Արթուր Բաղդասարյանը ստիպված է զգուշանալ ՀՀՇ-ի ձեռքի տակ եղած
ԿՈՒՅՍԵՐԻ ՀՈՒՅՍԵՐԸ
ԿՈՒՅՍԵՐԻ ՀՈՒՅՍԵՐԸ Երկուսուկես տարի է, ինչ Էջմիածնում, Սուրբ Հռիփսիմե եկեղեցուն կից գործում է կանանց միաբանություն, որի ստեղծման գաղափարը լուսահոգի Վազգեն Ա-ին էր պատկանում։ Սակայն այն իրականություն դարձավ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Առաջինի գահակալության օրոք։ Մի խումբ կանայք, ովքեր ինչ-ինչ պատճառներով գերադասեցին հեռու մնալ աշխարհիկ կյանքից, հիմնեցին միաբանությունը։ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդն էլ բոլոր միանձնուհիներին հավաքեց Էջմիածնում։ Հոգեւոր զրույցից
Ծրագիր հանուն ինչի՞
Ծրագիր հանուն ինչի՞ Օրեր առաջ սենսացիոն հայտարարությունների սիրահար Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը արեց իր հերթական հայտարարությունն այն մասին, որ գալիք տարվա գարնանը Հայաստանի տարածքում ՆԱՏՕ-ի անդամ երկրների զորաբանակների առանձին միավորներ «Ծրագիր հանուն խաղաղության» նշանաբանով զորավարժություններ պետք է անցկացնեն եւ հատուկ նշեց, որ այդ զորավարժություներին մասնակցելու են նաեւ թուրքական բանակից առանձին ջոկատներ եւ որ դրա
Չե՞ն վստահում մասնավոր նոտարին
Չե՞ն վստահում մասնավոր նոտարին Ռուսաստանի Դաշնության օրենսգրքերի եւ օրենքների համեմատ, ՀՀ օրենքներն ու օրենսգրքերը թերի են այն պատճառով, որ ոչ մի օրենսգրքի ու օրենքի նախագիծ համաժողովրդական քննարկման չի դրվում։ Մինչդեռ Ռուսաստանում օրենսգրքերի եւ օրենքների նախագծերը, Պետդումայի կողմից առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո, պարտադիր կարգով հրապարակվում են մամուլում եւ դրվում համաժողովրդական քննարկման, ղեկավարվելով ժողովրդական իմաստնությամբ՝ «մի խելքը
ԿՈՌՈՒՊՑԻԱՆ՝ ՍԱՅԹՈՒՄ
ԿՈՌՈՒՊՑԻԱՆ՝ ՍԱՅԹՈՒՄ Կոռուպցիայի դեմ պայքարի յուրօրինակ ձեւ է մշակել Հրանտ Ալոյանը։ Ինտերնետային սայթում տեղադրելով հիմնականում ԶԼՄ-ների հրապարակած կոռուպցիոն երեւույթների մասին նյութերը, նա հնարավորություն է ընձեռում հասարակությանը ծանոթանալ իր ներսում ընթացող պայքարի դրսեւորումներին։ – Ինչպե՞ս առաջացավ մտահղացումը։ – Եվրասիայի ֆոնդը հայտարարել էր մրցույթ՝ «Մարդու իրավունքների եւ անհատների մասնակցությունը պետական կառավարման գործընթացին» թեմայով, ուր իմ ներկայացրած հայտը
Լավագույն հետաքննողները
Լավագույն հետաքննողները «Ինտերնյուս» ՀԿ-ն հայտարարել էր հետաքննական լավագույն հեռուստատեսային նյութերի մրցույթ 2 նոմինացիայով`«Հեռուստատեսային հաղորդում ու ֆիլմ» եւ «Հեռուստատեսային ռեպորտաժ»: Մրցույթն ամփոփվեց 2002թ. դեկտեմբերի 12-ին: Տարբեր կազմակերպությունների եւ հեռուստաընկերությունների կողմից ներկայացվել էր 13 հետաքննական նյութ: Չնայած ժյուրիի անդամները (Արամ Աբրահամյան, Մեսրոպ Հարությունյան, Լեւոն Բարսեղյան, Վաչե Սարգսյան, Բրյուս Գելլերման) ցավով նշեցին, որ ներկայացված 13 նյութերից ընդամենը 6-7-ն
Թաղապետարանն իրո՞ք անզոր է
Թաղապետարանն իրո՞ք անզոր է Հայաստան ներգաղթելուց հետո 30 տարի է, ինչ ապրում ենք Ռիգայի 126 ա հասցեում, սեփական տան 2-րդ հարկում։ Սիրով եւ հայրենանվեր զգացմունքներով լեցուն, տան դիմացի աղբանոցը դարձրել ենք կանաչապատ տարածք, որն արել ենք մեր ընտանիքի ջանքերով, առանց կողմնակի օգնության։ Այժմ 1172ին հարկի հարեւանը, որը 2 տարի է, ինչ գնել է այդ հարկը,
ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՉԻՄԱՑՈՒԹՅԱՆ ՉԱՐԱՂԵՏ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՉԻՄԱՑՈՒԹՅԱՆ ՉԱՐԱՂԵՏ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ «Խարբերդցիները ծնվում-մեծանում են՝ մանկապարտեզ-դպրոց չունեն, հիվանդանում են՝ բուժկետ չունեն, առաջին օգնություն կանչելու համար հեռախոսագիծ չունեն, մեռնում են՝ թաղման տեղ չունեն, իսկ դուք ընտրական իրավունքից եք խոսում»,- դժգոհեցին Խարբերդի այգեգործական միության ներկայացուցիչները երեկ կազմակերպված հանդիպման ժամանակ։ Ընտրություններից առաջ Խարբերդի տեղը հիշել էր Ընտրական համակարգերի միջազգային հաստատության հայաստանյան գրասենյակը։ «Չքավորներին պաշտպանություն եւ աջակցություն»
«Նոյյան Տապանը»՝ իշխանությունների զոհ
«Նոյյան Տապանը»՝ իշխանությունների զոհ Հարցազրույց իրավապաշտպան Վարդան Հարությունյանի հետ – «Ա1+» եւ «Նոյյան Տապան» հեռուստաընկերությունները, որոնք միասին պայքարում էին վերաբացվելու համար, վերջերս լուրջ ընդհարումներ ունեցան: Մրցույթը, որին պիտի մասնակցեր «Ա1+»-ը, ըստ «Ա1+» հեռուստաընկերության նախագահ Մեսրոպ Մովսեսյանի, հետաձգվեց «Նոյյան Տապանի» պատճառով: «Նոյյան Տապանի» կողմից դիտավորություն տեսնո՞ւմ եք: – Կարծում եմ, «Ա1+»-ի եւ «Նոյյան Տապան»-ի միջեւ սուր,
«ՉԵՉԵՆՆԵՐԻ» ԲՆԱԿԱՐԱՆՈՒՄ
«ՉԵՉԵՆՆԵՐԻ» ԲՆԱԿԱՐԱՆՈՒՄ Խիստ հրապուրիչ, բայց միաժամանակ սենսացիոն խայծ էր «Չեչենները Երեւանո՞ւմ» լրատվությունը, որը օրերս սպրդեց հայրենական մամուլում։ Այն այսպիսին էր. «Մենք վաղուց արդեն ընտելացել ենք հայրենյաց իրականության մեջ կատարվող ցանկացած տարօրինակության հետ, բայց որ Երեւանում հայտնվեն չեչեն գրոհայիններ ու օրը ցերեկով սկսեն վտարել տներից երեւանցիներին, սա արդեն, իրոք, արտառոց երեւույթ է։ Նման ճակատագրի է արժանացել
ԽԱՌՆԱԿ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ ՀՈՐԻՆՎԱԾ ՀԵՐՈՍՆԵՐԸ
ԽԱՌՆԱԿ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ ՀՈՐԻՆՎԱԾ ՀԵՐՈՍՆԵՐԸ «Եթե իսկական քաղաքական գործիչներն ապրում են հանուն քաղաքականության, ապա նրանց հակոտնյաներն ապրում են քաղաքականության հաշվին»: ՄԱՔՍ ՎԵԲԵՐ Կիրառական քաղաքագիտության տեսանկյունից «Առավոտի» դեկտեմբերի 6-ի եւ 7-ի համարներում ծանոթացա «Օրինաց երկիր» կուսակցության գործիչներ Ստեփան Բարսեղյանի եւ Արթուր Բաղդասարյանի տարօրինակ զեղումներին, որոնք նույնիսկ ամենամեծ ցանկության դեպքում չեմ կարող գնահատել որպես պատասխան իմ կողմից խորհրդարանի
ԱՌԱՋԻՆ ՏԻԿԻՆԸ ՏԻՏՂՈՍ Է
ԱՌԱՋԻՆ ՏԻԿԻՆԸ ՏԻՏՂՈՍ Է Այդ պատվին արժանանալու համար պետք է վաստակել ժողովրդի սերը Արդեն հայտնի են հանրապետության նախագահի թեկնածուները։ Բոլորովին էլ անսպասելի չէր, որ նրանց շարքում որեւէ կնոջ թեկնածություն չկա: Կանայք սովորաբար նախընտրում են մնալ տղամարդու ստվերում եւ իրենց բաժին հասած բեռի հետ հավասարապես կրել ամուսնու բեռը: Համոզված եմ՝ առիթ-անառիթ կխոսեն նախագահի իշխանությանը ձգտող տղամարդիկ,
Անխուսափելի պարտության մի քանի պատճառներ
Անխուսափելի պարտության մի քանի պատճառներ Քոչարյանի պարտությանը առաջիկա նախագահական ընտրություններում կարելի է վստահ լինել: Երկրորդ փուլ գուցե կայանա, գուցե՝ ոչ, բայց որ փետրվարի 19-ին իրեն տրված ընտրաձայներով Քոչարյանը չի զբաղեցնի առաջին հորիզոնականը՝ կասկածից վեր է: Դրանում համոզվելու համար բավական է եւ այն հանգամանքը, որ լրատվամիջոցներում՝ այսպես կոչված «սոցիոլոգիական կենտրոնների» համագործակցությամբ հրապարակվող վարկանիշային հարցումներում, նույնիսկ նկարվող
ԸՆՏՐԱԿԱՆ ԳՈՒՅՆԵՐԸ ԳՆԱԼՈՎ ԽՏԱՆՈՒՄ ԵՆ
ԸՆՏՐԱԿԱՆ ԳՈՒՅՆԵՐԸ ԳՆԱԼՈՎ ԽՏԱՆՈՒՄ ԵՆ Ընդդիմությունը լրջորեն անհանգստացած է ՀՀ նախագահի ընտրությունների նախընտրական շրջանում թեկնածուների համար ստեղծված անհավասար պայմանների առնչությամբ: Երեկ այդ հարցը նույնիսկ քննարկվել է «16»-ի նիստի ժամանակ, ուր, ըստ «Ա1+»-ի, արձանագրվել է. «Նախագահի թեկնածուներին շտաբ չի հատկացվում, Հանրային հեռուստատեսությամբ ինֆորմացիոն շրջափակման են ենթարկված ընդդիմության թեկնածուները եւ հարկատուներից սնվող հեռուստատեսությունն առավոտից երեկո միայն գործող
ԷՍ ԵՐԿՐՈՒՄ ՈՉ ՈՔ ՀԱՄԵՍՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՉԻ ՄԵՌՆՈՒՄ
ԷՍ ԵՐԿՐՈՒՄ ՈՉ ՈՔ ՀԱՄԵՍՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՉԻ ՄԵՌՆՈՒՄ ԱԺ գործող նախագահ Արմեն Խաչատրյանը նախագահական եւ խորհրդարանական ընտրություններից հետո իր կարգավիճակում որեւէ փոփոխություն չի ակնկալում եւ գրեթե վստահ է, որ շարունակելու է զբաղեցնել ԱԺ նախագահի պաշտոնը։ Այս պարագայում, թերեւս, մեկնաբանություններն ու գնահատականներն ավելորդ են, որովհետեւ դա Արմեն Խաչատրյանի սուբյեկտիվ կարծիքն է սեփական անձի մասին. «Ես պատկերացնում եմ
«ԶԼՄ-ՆԵՐ՝ ԱՌԱՆՑ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ»
«ԶԼՄ-ՆԵՐ՝ ԱՌԱՆՑ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ» Լավագույնն այն օրենքն է, որի գոյությունը չի զգում ոչ ոք «Եթե մենք այսօր քննարկենք որեւէ կլանի արտոնություն տալու խնդիրը, որը վերաբերեր ծխախոտի կամ բենզինի ներկրմանը կամ ակցիզային հարկի հիմնախնդրին, դահլիճում ուղղակի կարող է ասել գցելու տեղ չլիներ»,- իրավացիորեն նկատեց ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վիկտոր Դալլաքյանը՝ մատնանշելով միայն լրագրողներով լեցուն դահլիճը
ԹՎԵՐԸ ԽՈՍՈՒՆ ԵՆ
ԹՎԵՐԸ ԽՈՍՈՒՆ ԵՆ Երեկ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մարզական բաժնի նախաձեռնությամբ հանդիպում էր կազմակերպվել զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հետ, որում տրվեց 2002թ. բաժնի գործունեության տեխնիկական հաշվետվությունը։ Բաժանմունքի պետ Կ. Դալլաքյանը մանրամասն թվական տվյալներ հաղորդեց այս մրցաշրջանում բարձրագույն, առաջին խմբի առաջնությունների, գավաթների խաղարկությունների մասին։ Մասնավորապես, ՀՀ բարձրագույն խմբի առաջնությանը մասնակից 12 թիմերն ընդհանուր առմամբ անցկացրել են 132
Շամշադինը բիզնեսմեն չի տվել
Շամշադինը բիզնեսմեն չի տվել Եթե Շամշադինն էլ ունենար իր Գագիկ Ծառուկյանը, ապա տարածաշրջանն իր այս խնդիրը վաղուց լուծված կհամարեր։ Ինչպես պարզվեց, երկրամասն ազգիս տվել է հիմնականում գիտության եւ մշակույթի գործիչներ, որոնցից բարեգործության համար գումար ուզելն, առնվազն, չարագործություն կլինի։ Բանն այն է, որ Տավուշի մարզի այս մեծ շրջանում մի հատիկ եկեղեցի կամ աղոթատեղի չկա։ «Աթեիստ» խորհրդային
Օ՜Ֆ, ՄԵՐԻԿ
Օ՜Ֆ, ՄԵՐԻԿ Դեկտեմբերի 13-ը Մուշեղ Գալշոյանի ծննդյան օրն է Վաղամեռիկ գրող Մուշեղ Գալշոյանի 70-ամյակի առթիվ շուտով տպագրվելու է նրա ամենամտերիմ ընկերոջ՝ Հովհաննես Մելքոնյանի «Վեր կաց գերեզմանից, Մուշեղ Գալշոյան» գիրքը, որից մի հատված ներկայացնում ենք ընթերցողին։ Հոկտեմբերի լույս 13-ի գիշերը ինչպես քնեցիր՝ դու գիտես ու քո գլխի տակի բարձը, իսկ ես հետո ուրիշների պատմելով իմացա, որ
Թաղապետարանն իրո՞ք անզոր է
Թաղապետարանն իրո՞ք անզոր է Հայաստան ներգաղթելուց հետո 30 տարի է, ինչ ապրում ենք Ռիգայի 126 ա հասցեում, սեփական տան 2-րդ հարկում։ Սիրով եւ հայրենանվեր զգացմունքներով լեցուն, տան դիմացի աղբանոցը դարձրել ենք կանաչապատ տարածք, որն արել ենք մեր ընտանիքի ջանքերով, առանց կողմնակի օգնության։ Այժմ 1172ին հարկի հարեւանը, որը 2 տարի է, ինչ գնել է այդ հարկը,
ՍԱՀՈՒՆ ՔԱՅԼԵՐՈՎ, ԱՆՆՇՄԱՐ
ՍԱՀՈՒՆ ՔԱՅԼԵՐՈՎ, ԱՆՆՇՄԱՐ Վերջին տարիներին ԵՊՀ-ն փոփոխություն մտցրեց ուսուցման համակարգում՝ երկաստիճանից անցում կատարելով եռաստիճանի՝ բակալավրիատ, մագիստրատուրա եւ ասպիրանտուրա, որի նպատակը, ըստ կրթության եւ գիտության նախարարության, համալսարանի ընդհանուր կրթական մակարդակի բարձրացումն է։ Եւ բացի այդ, որպեսզի հնարավոր լինի հասնել նրան, որ արտերկրում ճանաչվեն ԵՊՀ-ի դիպլոմները՝ ցանկացած մասնագիտության գծով։ «Կրթության եռաստիճան համակարգը դառնում է անհրաժեշտություն, քանի որ


















































