Օրվա լրահոսը
Շատ շահույթ, քիչ ծախսեր
Շաբաթ՝ մարտի 19-ին Արագածոտնում էր ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Ըստ նախարարությունից ստացված տեղեկության, մարզի Օհանավան, Թաթուլ եւ Արագածավան համայնքների բնակիչների հետ հանդիպման ժամանակ Սերգո Կարապետյանը նշել է, որ նախարարությունն ընթացիկ տարում քայլեր է ձեռնարկելու գյուղացու շահույթը բարձրացնելու եւ ծախսերը կրճատելու ուղղությամբ: Մասնավորաբար՝ գյուղացիներին կտրամադրվեն ցածր տոկոսադրույքով, երկարաժամկետ վարկեր, կվերահսկվեն պարարտանյութերի եւ թունաքիմիկատների գները, որ
Նորից գործողները
Մարտի 18-ին «Ծեծկռտուք, ընտրակաշառք, սպառնալիք» հրապարակմամբ անդրադարձել ենք Սյունիքի մարզի Կաղնուտ համայնքում մարտի 20-ին նշանակված գյուղապետի ընտրությանը եւ տեղեկացրել, որ հազիվ 100 բնակչով եւ 83 ընտրողով գյուղում համայնքապետի աթոռի համար ՀՀԿ-ԲՀԿ պայքարը լարված է, գյուղում կռիվներ են լինում, ծեծուջարդ, նույնիսկ գիշերով: Այս թոհուբոհի մեջ ԲՀԿ թեկնածուն սպառնացել էր նաեւ Սյունիքում մեր թղթակցին՝ ապա ներողություն խնդրել:
«ԿԱՆԱՑԻ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ ԵՐԲԵՔ ՉԵՄ ԶԳԱՑԵԼ»
Անձը հաստատող փաստաթուղթ չունենալը ընտանիքին զրկել է մշտական տանիքից, երեխաներին՝ կրթությունից Հոգսերից կքած, տխրադեմ Էթերի Խաթոյանին Լոռու մարզում շատերն են ճանաչում: Նրա բազմանդամ ընտանիքը մշտական բնակության վայր չունի՝ անձը հաստատող փաստաթուղթ չունենալու պատճառով: 2011 թվականը նրանք դիմավորել են Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում՝ ամուսնու ծննդավայրում: Այնտեղ ծանոթ-բարեկամների միջոցով կարողացել են աշխատանք գտնել աղբահանման ձեռնարկությունում: Կարեւոր չէ,
ՀԵՏԱԽՈՒԶՎՈՂԸ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է
Բագրատաշենի մաքսատան հարակից տարածքից ոստիկանության Բագրատաշենի բաժին բերման է ենթարկվել 44-ամյա Վարդան Ս.-ն, որը 2007 թ. փետրվարի 13-ից ՌԴ Մոսկվայի անվտանգության ծառայության կողմից հետախուզվում էր փաստաթղթերի կեղծման եւ պետական սահմանն ապօրինի հատելու մեղադրանքով: Վարդան Ս.-ի հայտնաբերման մասին տեղեկացվել է հետախուզումը նախաձեռնողին:
ԾԽԻՑ ԹՈՒՆԱՎՈՐՎԵԼ ԵՆ
Երեկ, ժ.02.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում է ստացվել, որ թունավորումով իրենց մոտ են տեղափոխվել Ծովասար գյուղի 2 բնակիչ՝ 36-ամյա Կարինե Խ.-ն եւ նրա որդին՝ 1 տարեկան Ալեքս Հ.-ն: Պարզվել է, որ նրանք թունավորվել են նույն օրը տան հացատանը՝ թոնրի ծխից:
ՎՐԱԵՐԹ՝ ԼԵՆԻՆԳՐԱԴՅԱՆՈՒՄ
Կիրակի օրը ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ անհայտ ավտոմեքենայի վարորդը Լենինգրադյան փողոցի թիվ 29 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 78-ամյա մի կնոջ, որը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
ՊԱՏԻԺԸ ԿՐԵԼՈՒՑ ԽՈՒՍԱՓԵԼՈՒ ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐՈՎ
Մարտի 19-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները Էջմիածին քաղաքի Արարատյան փողոցից բերման են ենթարկել 23-ամյա Սարգիս Մ.-ին, որը ս/թ մարտի 15-ից հետախուզվում էր՝ պատիժը կրելուց խուսափելու համար:
ԲՌՆՎԵՑԻՆ ԳՈՂՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼԻՍ
Մարտի 19-ին ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները, Արագածոտնի մարզի Արա լեռան ստորոտում գտնվող ամառանոցից գողություն կատարելու պահին բռնել եւ բերման են ենթարկել 21-ամյա Անդրանիկ Մ.-ին ու 25-ամյա Ռաֆայել Շ.-ին: Պարզվել է, որ նրանք դռան փականը կոտրելով՝ 64-ամյա Աղավնի Ա.-ին պատկանող ամառանոցից փորձում էին գողություն կատարել: Անդրանիկ Մ.-ն ու Ռաֆայել Շ.-ն ձերբակալված են:
ԴՊՐՈՑԻ ԹԵՐԹԸ՝ 10 ՏԱՐԵԿԱՆ
Մասիս քաղաքի Մեսրոպ Մաշտոցի անվան թիվ 1 դպրոցը նախորդ օրը նշեց իր «Դպրոցական սուրհանդակ» թերթի 10-ամյակը: Թերթի տպաքանակը 99 է, տեղեկացանք, որ այն տպագրվում է ԿԳՆ Դպրոցների բարելավման ծրագրի կողմից հատկացված դրամաշնորհով ձեռք բերված համակարգչային տեխնիկայի միջոցով: Թերթի 10-ամյակն ուղեկցվեց «խմբագրությունից» կարճ մանրապատում-ներկայացումով, աշակերտների երգով ու ասմունքով: Թերթում, ինչպես տեղեկացրեց խմբագիրը՝ Հայկավարդ Ճիզմեջյանը, հավասարապես թղթակցում
Իրավապահների լրատվամիջոցների հետ
Տեղեկատվության ազատության կենտրոնը Աղվերանում կազմակերպել էր երկօրյա սեմինար, որին մասնակցեցին դատախազության, ոստիկանության, արդարադատության համակարգի լրատվության պատասխանատուներն ու աշխատակիցները: Քննարկման թեման էր՝ «Տեղեկատվության ազատության առանձնահատկությունները իրավապահ մարմիններում»: Զեկուցումներով հանդես եկան ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ Արթուր Դավթյանը, ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը, ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական
ՄԵՂՔԸ ՀԱՍՏԱՏՈՂ ԱՊԱՑՈՒՅՑ ՉԿԱ
Ոստիկանությունում Հովակիմյանին խոշտանգել են, այդ մասին տեղեկացվել է նաեւ ԵԽԽՎ համազեկուցող Ջոն Պրեսկոտիին Ստեփան Հովակիմյանը մեղադրվում է իր ընկերոջ՝ Վահրամ Քերոբյանի հետ միասին «Մոսկվա» կինոթատրոնում 2010թ. հունվարի 10-ին կատարված գողությունը կազմակերպելու եւ իրականացնելու մեջ: Քրեական գործը ներկայումս գտնվում է Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: Մինչեւ 2011թ. հունվարի 11-ը գործը քննել է
ԱՐԳԵԼԵ՛Ք ԱՆՏԱՌՆԵՐԻ ՈՉՆՉԱՑՈՒՄԸ
Անտառների պաշտպանության միջազգային օրվա առիթով «Թեղուտի պաշտպանության խումբը» հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ Հայաստանի անտառածածկ տարածքները օր օրի նվազում են՝ անօրինական ծառահատումների ու ոչ պատշաճ կառավարման ու վերահսկողության հետեւանքով. «Վերջին 20 տարիների ընթացքում երկրի անտառածածկ տարածքը մոտ 12%-ից դարձել է 6-7%: Հազարավոր հեկտարների հասնող անտառներ հողօգտագործման փաստաթղթերում ներկայացվում են այլ կարգավիճակներով եւ օգտագործվում
Բնակիչները ծառ են ուզում, ծառ
Բակի ծառերը հատվում են, իսկ տարածքի բնակիչները գերատեսչություն չեն թողել, որ ծառահատումների դեմ չբողոքեն Քանաքեռ-Զեյթուն համայնքի Սարկավագի թիվ 72 շենքի բակի փոքրիկ կանաչ տարածքը պահպանելու համար այս շենքի բնակիչները ստիպված են օր ու գիշեր հերթապահել, որպեսզի տարածքի սեփականատիրոջ վարձած բանվորները ծառերը չհատեն: Չնայած դրան, արդեն 10-ից ավելի ծառեր հատվել են, մնացել է ընդամենը մի քանիսը:
ԹՈՇԱԿ ԵՆ ՍՏԱՑԵԼ՝ ՀԱՆԴԵՐՁՅԱԼ ԱՇԽԱՐՀԻՑ
Ո՞ւմ գրպանն են գնացել մահացածների «թոշակները» 2005 թվականի օգոստոսի 14-ին մահացած Ռոզա Մելքոնյանը, մահվանից 4 տարի անց, հետմահու դիմում է գրել սոցիալական ապահովության պետական ծառայությանն ու 2009-ի հուլիսին ստացել իր հաշվին փոխանցված կենսաթոշակի 1 միլիոն 24404 դրամ դեպոնենտային գումարը: Վերահսկիչ պալատի աշխատակիցների համար այդպես էլ մութ է մնացել, թե տիկին Ռոզան ինչպես է հանդերձյալ աշխարհից
Բարիշեցին
«Զվարթնոց» օդանավակայանի հավատարմագրային կառավարիչ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» եւ «Արմավիա» ընկերությունների միջեւ վերջերս ծագած վեճը հարթվել է: Ինչպես տեղեկանում ենք tert. am-ից, երեկ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունում (ՔԱԳՎ) հրավիրված ասուլիսին ՔԱԳՎ պետ Արտյոմ Մովսեսյանը հայտարարեց, որ երկու ընկերությունները ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որով, ըստ էության, վերջ է դրվում վերջերս ծագած խնդրին: Հիշեցնենք, որ օրերս «Զվարթնոց» օդանավակայանը
«Դվինը» թերանում է
Համաշխարհային տնտեսական ճգնաժամն անդրադարձել է Հայաստանում գույքի մասնավորեցման եւ գնորդների ներդրումային պարտավորությունների կատարման տեմպերին: Այս մասին տեղեկացնում է Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը: Վարչության պետ Կարինե Կիրակոսյանի տեղեկացմամբ, 2000-2010 թթ. ժամանակահատվածում գնորդները պարտավորվել էին 21 միլիարդ դրամի ներդրում կատարել, բայց մինչեւ հիմա միայն 18 միլիարդ դրամն է կատարվել. «Անցած տարվա տվյալներով, 897 գնորդ ենք
ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆ ՈՒ ՇԻՐԱԿՑԻ ԳՅՈՒՂԱՑԻՆԵՐՆ ԱՅԴՊԵՍ ԷԼ ԼԵԶՈՒ ՉԵՆ ԳՏՆՈՒՄ
Ախուրյանի շաքարի գործարանի շուրջ բանակցությունները սկսել է գլխավորել գյուղնախարարությունը Ինչպես հայտնի է՝ շիրակցի գյուղացիները համառորեն հրաժարվում են գործ բռնել Ախուրյանի շաքարի գործարանի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հետ՝ պատճառաբանելով, որ վերջինս անչափ ցածր է վճարում ճակնդեղագործությամբ զբաղվելու համար: Պատգամավորը անցած տարվա դրությամբ գյուղացիներին 1կգ ճակնդեղի համար նախատեսում էր վճարել 25 դրամ, որի պատճառով էլ գյուղացիները
Գնա՞լ, թե՞ չգնալ. այս է խնդիրը
Պատգամավորները մտածում են՝ այցելե՞ն իրենց գործընկեր Րաֆֆի Հովհաննիսյանին՝ Ազատության հրապարակում, թե՞ ոչ: Խորհրդարանը երեկ ծանր երկունքի մեջ էր: Քառօրյան դեռ նոր-նոր էր սկսվել, երբ Վիկտոր Դալլաքյանը դիմեց ԱԺ նախագահին, թե ի՞նչ եք մտածում՝ չգնա՞նք Րաֆֆի Հովհաննիսյանին տեսակցության, չպարզե՞նք, թե ինչո՞վ է պայմանավորված մեր գործընկերոջ այդ ծայրահեղ քայլը, չդիմե՞նք հորդորով, թե՝ դադարեցրու ծոմը, ինչպես նաեւ՝ չփորձե՞նք
ԸՕ-Ն ՓՈՓՈԽՎՈՒՄ Է ՆՈՐԻՑ, ԿՐԿԻՆ, ԴԱՐՁՅԱԼ, ՎԵՐՍՏԻՆ
Ընտրական պրոցեսը կնկարահանվի, քննարկումների ժամանակ «Ժառանգության» տեղը երեւում է, թեպետ Դաշնակցությունը բավականին ակտիվ էր: Խորհրդարանը երեկ սկսեց քննարկել «Ընտրական օրենսգրքում» փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը: Ընդ որում, Ազգային ժողովի օրակարգում է նման երկու փոփոխություն՝ խորհրդարանական մեծամասնության ներկայացրածը եւ Դաշնակցություն խմբակցության ներկայացրածը՝ որպես այլընտրանք: Ի սկզբանե ասենք, որ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը ուղղակիորեն հայտարարեց,
ԿԱՐԱՊԵՏԻՉՆ ԷԼ ՆՎԱՃԵՑ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԸ
Երեկ Տիգրան Կարապետյանի գլխավորած Ժողովրդական շարժման հանրահավաքում «Ժողովրդական կուսակցության» նախագահը հայտարարել է, որ իրենց համակիրներին չեն թույլատրել Երեւան գալ Հոկտեմբերյանից, Էջմիածնից, Արարատից։ «Մեր նախաձեռնությամբ ստեղծվել է հզոր ժողովրդական շարժում. մի օր շատ կլինենք, մի օր՝ քիչ, բայց կարեւորը՝ կանք»,- ըստ 7օr.am-ի՝ իր ելույթում նշել է Տ. Կարապետյանը։ «Ո՞ւր է մեր ապագան, ո՞ւր է մեր արժանապատվությունը,
ՀԱՄԱՑԱՆՑԸ՝ ԸՆԴԴԵՄ ԱՎՏՈՐԻՏԱՐ ՎԱՐՉԱԿԱՐԳԵՐԻ
Հասարակական դժգոհությունն ինտերնետային ռեսուրսների հետ միասին ահռելի զենք է դառնում ընդդեմ ավտորիտար վարչակարգերի: «ԱրմԻնֆոյի» թղթակցի հետ զրույցում այդպիսի կարծիք է հայտնել Հայաստանի նախկին արտգործնախարար, ՀԱԿ ներկայացուցիչ Ալեքսանդր Արզումանյանը: Նրա ասելով, Facebook կամ Twitter սոցիալական ցանցերի դերը մի շարք արաբական երկրներում հեղաշրջումների կազմակերպման գործում չարժե չափազանցել, քանի որ փոփոխությունների անհրաժեշտության համընդհանուր ըմբռնումն արդեն սոցիալական խռովության առաջացման
ՆՈՎՐՈՒԶԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ՈՒ ԼՂ-Ն ՉԻ ՄՈՌԱՑԵԼ
Ադրբեջանի ամենագլխավոր խնդիրը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը, կարող է տեղի ունենալ միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում: Հարցի լուծման այլ տարբերակ չկա: «Արմինֆոյի» մատուցմամբ, այդպիսի հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Բաքվում՝ Նովրուզի տոնակատարության ժամանակ: «Համոզված եմ, որ Ադրբեջանը կվերականգնի իր տարածքային ամբողջականությունը: Մենք ձգտում ենք այդ անել խաղաղ ճանապարհով, թեեւ, միեւնույն ժամանակ, մեծ
ԼՅՈՒԴՄԻԼԱ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՉԵՆ ՃԱՆԱՉՈՒՄ
Haynews.am կայքը հարցազրույց է տպագրել այս օրերին Հայաստանում գտնվող ՍԴՀԿ Կեդրոնական վարչության անդամ, Լիբանանի խորհրդարանի երկարամյա պատգամավոր Եղիկ Ջերեջյանի հետ: Անդրադառնալով «Հնչակյան» կուսակցության գրանցման փաստին եւ հակադարձելով «Առավոտում» ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանի մոտեցումներին՝ կայքի զրուցակիցն ասել է. «Դա քաղաքական պահի, օրենքի թելադրություն էր, որ եղավ: Բոլոր խոսակցություններն ավարտելու համար պետք է հստակ նշեմ. այսօրվա գրանցված
Փողով, կեղծիքով ու գազելներով
ՀՀԿ-ն հերթական «հաղթանակը» տարավ Մարտի 20-ին Արմավիրում համայնքի ղեկավար էին ընտրում: Հիմնական պայքարն ընթանում էր գործող քաղաքապետ, Հանրապետական Ռուբեն Խլղաթյանի եւ Արմավիրի դատախազի տեղակալի որդու՝ անկուսակցական Սեւակ Մինասյանի միջեւ: Պաշտոնական տվյալներով՝ հաղթել է Ռուբեն Խլղաթյանը՝ 6849 «կողմ» ձայներով, 1038 ձայնի առավելությամբ: Ինչպես հայկական յուրաքանչյուր ընտրություն, սա էլ ընտրակեղծիքների առատությամբ ու բազմազանությամբ մյուսներից չտարբերվեց: Գործող քաղաքապետի
ՄՏԱՀՈԳՎԱԾ ԵՄ ՈՒ ՉԱՐԱՑԱԾ
Իսրայել Հակոբկոխյանի տպավորությունները մարտի 17-ի հանրահավաքից Բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանը չափազանց մտահոգված է մեկ այլ չեմպիոնի՝ Սամսոն Խաչատրյանի անազատության մեջ գտնվելու փաստով: Հիշեցնենք, որ Սամսոն Խաչատրյանը ՀԱԿ ակտիվիստներից է: ՀՀ ոստիկանությունը մարտի 13-ին էր հայտարարել իշխանության ներկայացուցչի դեմ կյանքի համար ոչ վտանգավոր բռնություն կիրառելու հատկանիշներով քրգործ հարուցելու մասին, որի շրջանակներում ձերբակալվեց Սամսոն Խաչատրյանը: Երեկ
ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻ ԳԼԽԻՆ ՔԱՐՈԶԻ ԵՎ ՆՐԱՆՑ ՔԱՅԼԵՐԻ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ
Մարտի 20-ին Ազատության հրապարակում հերթական միջադեպից հետո այն արձանագրել է «Ժառանգության» պատգամավոր Անահիտ Բախշյանը: Մարտի 20-ին Ազատության հրապարակում հացադուլավոր Րաֆֆի Հովհաննիսյանի համար նրա աջակիցները փորձել էին տեղադրել մեծ հովանոց: Սակայն ոստիկանները ջարդել եւ պատառոտել էին այն՝ հովանոցի բացովի մասերի, երկաթյա ձողերի արանքում թողնելով «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանի ձեռքը: Խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանն «Առավոտին» պատմեց.
ՕՐԵՆՔԸ ՄԵԿՆ Է, ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝ ՏԱՐԲԵՐ
Երեկ ՀՀ խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Ազատության հրապարակում ոստիկանների կողմից ուժի գործադրմամբ հացադուլ հայտարարած «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ եւ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Րաֆֆի Հովհաննիսյանին պատսպարելու համար անձրեւանոց տեղադրելու արգելքին՝ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ոստիկանության գործողությունները, ըստ էության, իրավաչափ է համարել՝ հայտարարելով. «Ամեն դեպքում ես համոզված եմ, որ ոստիկանությունը շարժվում է օրենքին համապատասխան,
Որոշել էր տանկով գնալ
Ներսիկ Իսպիրյանը վստահ է, որ Մուշ գնալու իր երազանքը կկատարվի «Լեռան լանջին» երգը ազգագրական երգերի անզուգական կատարող Ներսիկ Իսպիրյանի ամենասիրելի երգերից է. բոլոր համերգներին երգում է: Մնացած երգերն էլ է սիրում, բայց սա եւ իր հեղինակած «Ասմար աղջիկը» առանձին տեղ ունեն իր երգացանկում: Ներսիկ Իսպիրյանը երգչի ճանապարհն ընտրելիս երկար չի մտածել: Ազգագրական երգի նկատմամբ սերը
«ԿԱՐԵԼԻ Է ԱՍԵԼ՝ ՄԻ ՆՈՐ ԲԻԶՆԵՍԻ ՁԵՎ Է»
Մուրացկանությունը Հայաստանում. դժբախտությո՞ւն, թե՞ բնավորություն «Մուրացկանները հասարակության անբաժանելի մասն են կազմում». այս արտահայտությունը կարդացի հայալեզու ֆորումներից մեկում: Չգիտեմ՝ ինչքանով են նրանք անբաժանելի այլ երկրների հասարակությունից, սակայն մենք հաստատ նրանց պակասը չունենք: Նրանցից Նախշունը երրորդ կարգի հաշմանդամ է, գումար է հավաքում Աբովյան փողոցում, ասում է, որ շատ է դիմել քաղաքապետարան՝ իրեն օթեւան հատկացնելու համար, սակայն՝ ապարդյուն:
1095 սիրո խոստովանություն
«Ամեն հաջորդող օրս՝ սեպտեմբերի 1 է» Դժվար թե գտնվեն սիրահար զույգեր, ամուսիններ, որոնք չհիշեն իրենց հանդիպման ամիս-ամսաթիվը: 25-ամյա Արմանը, ով իր երկրորդ կեսին հանդիպել է սեպտեմբերի 1-ին, ժամը 13:30-ին, կատակում է`ասելով, որ այդ օրը եւ ժամը «սկլերոզի» դեպքում էլ կհիշի, նույնիսկ եթե դառնա 99 տարեկան: Սեպտեմբերի 1-ը «սիրո օր» հռչակող տղան ամենեւին դեմ չէ, որ


















































