Օրվա լրահոսը
ԱԱԽ-ն միաձայն հավանություն տվեց
«Մենք չպետք է վախենանք մեր ապագային շիտակ եւ համարձակ նայելուց»,- ասում է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցը երեկ քննարկվել է Ազգային անվտանգության խորհրդի նիստում, միաձայն որոշվել է հավանություն տալ նախաստորագրված արձանագրություններին: Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը ԱԱԽ նիստից հետո հրավիրված ասուլիսում լրագրողներին տեղեկացրեց, որ հանրապետության նախագահը հանգամանալից ներկայացրել է
ՀՅԴ-Ն ԷԼ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼ ԹՈՒՐՔԵՐԻ ՀԵՏ
Ընդունեց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը՝ երեկ ելույթ ունենալուց հետո պատասխանելով «Առավոտի» հարցերին: ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի երեկ անցկացրած «Նախաստորագրված արձանագրություններ եւ հայ-թուրքական հարաբերություններ. Ազգային-պետական շահեր եւ մարտահրավերներ» խորհրդաժողովում իր ելույթում ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն անդրադառնալով այն հարցին, թե ինչու է «քննարկման ընթացքը վերածվում առճակատումների, փոխադարձ վիրավորանքների, մասնատման։ Ինչո՞ւ է պառակտման վտանգը դարձյալ սպառնում
ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ ԷԻՆ
Արդեն հաղորդել ենք, որ պարզվում է՝ մինչ «Ժառանգության» ՀՅԴ-ի հետ համատեղ գործողությունների մեկնարկի մասին ազդարարելը՝ այդ կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը սեպտեմբերին հանդիպումներ է ունեցել ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հետ: Քանի որ այս հանդիպումները խորհրդապահական են եղել՝ Րաֆֆի Հովհաննիսյանը մեր զրույցի ընթացքում չցանկացավ որոշակի մանրամասներ հրապարակել, այլ ընդհանրական ներկայացրեց այդ
ԴԱՐՁՅԱԼ ՀԱՅԸ, ԹՈՒՐՔԸ ԵՎ ՀԱՅԸ
Եվ կեսգիշերային իմ անքնության զրուցակից Նահապետն այս անգամ այսպես խոսեց ինձ հետ. – Ես հին ու անշտապ մարդ եմ, քանի որ ես ոչ մի տեղ չեմ շտապում, որովհետեւ ինձ սպասող չկա, ես էի սպասման կենտրոնը, ես էի սպասում եկողին եւ եկողի արդար խոսքին, իսկ բազում եկողներ եկան ու գնացին, բայց ոչ մեկը չբերեց այն, ինչ
Հայ Դատը ՀՅԴ-ի համար փեշակ է
Ասում է նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը Երեկ ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը՝ ասել է, թե Սերժ Սարգսյանը դա անում է ընդամենը իր պաշտոնը չկորցնելու համար, ու դա է պատճառը, որ նա պատրաստ է արտաքին ճնշումների ներքո ստորագրել Հայաստանի համար ոչ նպաստավոր արձանագրություններ: «Ազատություն» ռ/կ-ի փոխանցմամբ, Ալ. Արզումանյանն
ՍՏՈՐԱԳՐԵԼՈՒՑ ԱՌԱՋ ՆԱԽԱԳԱՀԸ ՊԵՏՔ Է ԽՈՐՀԻ
ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը նախաստորագրված արձանագրություններում սեփական փոփոխություններն է առաջարկում: – Եթե նախկինում միայն Թուրքիայի վարչապետն էր ժխտում ցեղասպանության իրողությունը, ում քաղաքական հայացքները հայտնի են, հիմա նաեւ, արձանագրությունների ստորագրման շեմին, նախագահ Գյուլն է կասկածի տակ առնում այդ փաստը: Ինչպե՞ս սա հասկանալ եւ ի՞նչ եզրակացություններ անել: – Եթե կասկածի տակ են առնում, ուրեմն երբեւէ ընդունել են.
ԶՈԼԱՎՈՐ ՇՈՐԵՐ՝ ԲՈԼՈՐ ԳԱՆՁԱԳՈՂԵՐԻՆ
ՎՊ-ի բացահայտումներից պատգամավորները այս եզրակացությանը հանգեցին Խորհրդարանը երեկ շարունակեց քննարկել ՎՊ հաշվետվությունը եւ դրանում ներկայացված բացահայտումները: Ըստ ՎՊ-ի ուսումնասիրությունների՝ պետական տարբեր կարգի չինովնիկներ, մեղմ ասած, «գրպանել» են պետական փողերի զգալի մասը: Վիկտոր Դալլաքյանը գնահատելով ՎՊ-ի զեկույցը եւ դրանում կատարված վերլուծություն-բացահայտումները՝ երեկ հայտարարեց. «Երկու կարեւոր խնդիր կա՝ քաղաքական պատասխանատվության հարցը եւ լոկալ պատասխանատվության հարցը: ՎՊ-ն ձեւավորվում
ՎԹԱՐԻ ԶՈՀ Է ԴԱՐՁԵԼ ՀՀ ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ
Երեկ երեկոյան Չարենցավան-Երեւան ավտոմայրուղում տեղի ունեցած ավտովթարի արդյունքում մահացել է ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ անդամ Մելիք Գասպարյանը: «Առավոտի» տեղեկություններով՝ վթարի ենթարկված ավտոմեքենայում, բացի պատգամավորից եւ վարորդից, եղել է եւս մեկ ուղեւոր՝ ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ-ական Խաչիկ Մանուկյանը: Վերջիններս ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, իսկ 58-ամյա Գասպարյանը մահացել է Չարենցավանի հիվանդանոցում, որտեղ նրա կյանքը փրկելու
Հոկտեմբերի 8
ԽՈՅ (21.03-20.04)- Ավելորդ աղմուկից ու ծանրաբեռնվածությունից ազատվելու համար օրն անցկացրեք ընտանիքի անդամների հետ: ՑՈՒԼ (21.04-21.05)- Այսօր ձեզ հաճելի անակնկալ է սպասվում: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Սեքսը մի մղեք երկրորդ պլան, դա կարող է վնասել ձեր ամուսնական հարաբերություններին: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Այսօր ձեզ համեստ պահեք, ղեկավարության հետ շփումներում պետք չէ կորցնել ինքնատիրապետումը: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Մտածեք ձեր առողջության մասին եւ
ՎԵՐՋԻՆ ՇԵՇՏԱԴՐՈՒՄՆԵՐԸ- 2
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանն ամերիկյան Wall Street Journal-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ որեւէ խնդիր չի տեսնում հոկտեմբերի 10-ին Հայաստանի հետ համաձայնագիր ստորագրելու համար: Ըստ «Արմինֆոյի», Թուրքիայի վարչապետը նշել է, որ իրենք կցանկանային նաեւ համաձայնագրի ստորագրման ժամանակ տեսնել Մինսկի խմբի համանախագահներին. «Եվ եթե ֆրանսիացիները, թերեւս, չգան, ապա ամերիկացիները եւ ռուսները, հավանաբար, կգան»: Էրդողանը նաեւ
Հեղինակության խաղեր
Ֆուտբոլի աշխարհի 2010 թվականի գավաթի ընտրական մրցաշարի շրջանակներում հոկտեմբերի 14-ին Բուրսայում կայանալիք Թուրքիա-Հայաստան ազգային հավաքականների պատասխան հանդիպմանը հյուրընկալող կողմը նախապատրաստվում է ամենայն լրջությամբ՝ չնայած սեպտեմբերի 6-ին այս երկու ընտրանիների երեւանյան խաղում թուրքերը 2:0 հաշվով հաղթանակ էին տոնել: Հինգերորդ խմբում ընդգրկված մեր հավաքականի համար, աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ մտնելու տեսանկյունից այս, ինչպես նաեւ հոկտեմբերի 10-ին Իսպանիայի
ԹՈՒՐՔԻԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՆՆԱԽԱԴԵՊ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ Է ԽՈՍՏԱՆՈՒՄ
Ֆուտբոլի աշխարհի գավաթի համար հոկտեմբերի 14-ին Բուրսայում կայանալիք Թուրքիա-Հայաստան ազգային հավաքականների պաշտոնական հանդիպումը, Հայաստանի պատվիրակության դիմավորման պահից սկսած, լուրջ խնդիրներ է առաջադրել հյուրընկալող կողմին: Թուրքական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ այդ երկրի անվտանգության ծառայությունները եւ շահագրգիռ գերատեսչությունները Հայաստանի մարզական պատվիրակության համար անվտանգության աննախադեպ միջոցառումներ են պատրաստվում իրականացնել: Մասնավորապես, խստագույն գաղտնիության մեջ են պահվելու մեր ֆուտբոլի հավաքականի
ԼԻԼԻԹ ՄԿՐՏՉՅԱՆՆ ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻ ՄԵՋ Է
Հայաստանի առաջատար շախմատիստուհիներից Լիլիթ Մկրտչյանը շարունակում է հաջող մրցելույթներ ունենալ Չինաստանի Նանկին քաղաքում ընթացող ՖԻԴԵ-ի կանանց «Մեծ մրցանակի» խաղարկությունում: Ութերորդ տուրում Մկրտչյանը ոչ-ոքի արեց Վրաստանի ներկայացուցիչ Նանա Ձագնիձեի հետ, եւ վերջինի համար այդ կես միավորի կորուստը մրցաշարային աղյուսակում առաջատարի դերը կորցնել արժեցավ, քանի որ նրա գլխավոր մրցակիցը՝ ֆրանսիացի Մարի Սեբագը, մեկ միավոր վաստակեց: Ութ տուրից
Իտալացիները հետաքրքրված են Հայաստանով
Մարդը ինչպիսի մարմին էլ ունենա, պետք է հասկանա, որ ինքն իրենից գանձ է ներկայացնում. համոզված է մարմնի զգացողության պարապմունքներ անցկացնող իտալուհին: Ոչնչից մի՛ վախեցիր, ազատվի՛ր բարդույթներից, զգա՛ մարմինդ. հայ երիտասարդներին 3 օր շարունակ իր այս խորհուրդներով օգնում է Հայաստան ժամանած ժամանակակից պարի մասնագետ, իտալացի Անջելա Էվանգելիստին: Նա հայ-իտալական «7 զգացողություն» համատեղ ներկայացման շրջանակներում մարմնի զգացողության
ՍԵՔՍ ԵՎ ԲՌՆՈՒԹՅՈՒՆ՝ ՏԻԿՆԻԿԱՅԻՆԻ ԲԵՄՈՒՄ
Ամերիկա-հոլանդական Տրանսվերսալ թատրոնի «Blue shade» ներկայացումը միանշանակ չընկալվեց Հոկտեմբերի 6-ին «Հայֆեստ» միջազգային թատերական փառատոնի շրջանակներում Տրանսվերսալ թատրոնը (ԱՄՆ/ Հոլանդիա) Տիկնիկայինի բեմում հանդես եկավ «Blue shade» («Երկնագույն ստվեր») դրամատիկ կատակերգությամբ, որ բեմադրել է դրամատուրգ Բրայան Ռեյնոլդսը: Ներկայացումը, որի պրեմիերան կայացել է այս տարվա սեպտեմբերին՝ Ամստերդամում, «բացեցին» մինետ ձեւացնող դերասանն ու դերասանուհին… այնուհետեւ սեքս, կրակոցներ, հայհոյանք, համբուրվող
ՏՂԱՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՀԱՂԹԵԼ
Տիգրան Պետրոսյան եւ Զավեն Անդրիասյան: Արման Փաշիկյան եւ Գաբրիել Սարգսյան: Վլադիմիր Հակոբյան եւ Լեւոն Արոնյան: Մակեդոնիայի Օրհիդ քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի ակումբային առաջնության երրորդ տուրից հետո տղամարդկանց մրցաշարի մասնակից 54 ակումբներից վեցն են, որ միայն հաղթանակներ են տոնել: Նրանց մեջ է նաեւ Երեւանի «Միկան», որը երրորդ ռաունդում 3,5:2,5 հաշվով թիմային կարեւոր հաղթանակ տարավ արդեն նախկին
Հայերն էլ մի քիչ հիպի են
Հոկտեմբերի 3-6-ը Երեւանում անցկացված «Ռեանիմանիա» փառատոնի շրջանակում ոչ մրցութային ծրագրում ներկայացվեց բրազիլացի ռեժիսոր Օտտո Գուերայի «Sex, oregano, roc՝’n’roll» անիմացիոն ֆիլմը, որը մասնակցել է բազմաթիվ կինոփառատոների եւ արժանացել մրցանակների՝ Ֆրանսիայում, Իսպանիայում, Արգենտինայում, Բրազիլիայում: Ֆիլմը 60-70-ական թվականներին Ամերիկայում սկիզբ առած հիպի մշակույթի մասին է, իսկ սեքսը, թմրանյութը եւ ռոքնռոլը հիպիության հիմնական 3 բաղադրիչներն են: Ֆիլմի հերոսները 2
«Նկարներս ունենան մեդիտատիվ ազդեցություն»
Նման ցանկություն ունի նկարչուհի Եվգինե Մարտիրոսյանը «Նկարիչն այն մարդն է, որը տեսնում է»,- ասում է երիտասարդ նկարչուհի, հայտնի գեղանկարիչ Արթուր Սարգսյանի տիկին Եվգինե Մարտիրոսյանը, որի «Տեսնել՝ նշանակում է աչքերով զգալ» ցուցահանդեսը օրերս բացվեց ՆՓԱԿ-ում: «Սա իմ երրորդ անհատական ցուցահանդեսն է, առաջինն ունեցել եմ 10 տարի առաջ՝ 1999-ին, երկրորդն էլ՝ 2004-ին: Առաջին երկու ցուցահանդեսներս այլ ոճերում
«ԱԼԹՈՒՆՅԱՆԻՆ ՊԵՏՔ ՉԷՐ ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ԱՆՍԱՄԲԼ»
Համոզված են մաեստրոյի գործի շարունակողները Խորհրդային Հայաստանի կառավարության հրամանով 1938թ. ստեղծվեց հայ մշակույթի պատմության մեջ առաջին պետական անսամբլը, որը պետք է գրի առներ, մշակեր եւ հնչեցներ հայկական ժողովրդական երգերն ու պարերը: Այդ գործը հանձնվեց մեծանուն Թաթուլ Ալթունյանին: Երգի-պարի անսամբլը առաջինն էր, որը 1939թ. Մեծ թատրոնում առաջին անգամ հնչեցրեց հատվածներ Տիգրանյանի «Անուշից», Սպենդիարյանի «Ալմաստից», ինչպես նաեւ
ԵՐԵՔ ՏԱՐԻ՝ «ԲԱԶՄԱԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ» ԿՈՉԻ ՀԱՄԱՐ
Վիետնամական դատարանը երեք տարվա ազատազրկման է դատապարտել վիետնամցի իրավապաշտպան-ակտիվիստ Վու Խունգին՝ այն բանի համար, որ նա, եւս մի քանի ակտիվիստների աջակցությամբ, երկրի մայրաքաղաք Հանոյի կամուրջներից մեկից կախել է բազմակուսակցական ժողովրդավարության կոչ պարունակող մի պաստառ: Երեք տարվա բանտարկության է դատապարտվել նաեւ նրա կողմնակիցներից մեկը, եւս յոթի նկատմամբ դատավճիռ կկայացվի այս շաբաթավերջին: «BBC»-ի մատուցմամբ, անցյալ տարի իրավապաշտպանն
ԵՄ ՆԱԽԱԳԱՀ ԵՆ ԸՆՏՐՈՒՄ
Եվրամիության երկրները նախօրեին կոնֆիդենցիալ խորհրդակցություններ են սկսել պատմության մեջ ԵՄ առաջին նախագահի թեկնածության շուրջ: Համարվում է, որ պոտենցիալ թեկնածուների թվում ֆավորիտը Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերն է, որի թեկնածությունն այդ պաշտոնում դեռ անցյալ տարի առաջադրել էր Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին: Այդ առաջարկից առժամանակ հետո Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան եւ Գերմանիան պայմանավորվել էին չպաշտպանել Բլերի թեկնածությունը,
ՇՎԵԴ «ԿՈՄԱՆԴՈՍՆԵՐԸ» ՍԽԱԼՎԵԼ ԵՆ
Շվեդական բանակի էլիտար ստորաբաժանման K3 ջոկատի մարտիկները երկրի Արեւելքում, Ռոջդաֆորս քաղաքի մոտակայքում տեղի ունեցած ուսումնավարժանքների ժամանակ 200 մետրի չափով սխալվել եւ հատուկ նախատեսված թիրախի փոխարեն պատահաբար գրոհել են խաղաղ բնակչին պատկանող տան վրա: Նրանք պայթեցրել են բնակելի տան դռները, ջարդել պատուհանները եւ միայն հետո են հասկացել, որ սխալվել են: Միջադեպի արդյունքում ոչ ոք, բարեբախտաբար, չի
Ղարաբաղը պատկանում է հայերին
Թուրք վերլուծաբանի կարծիքը Մոլդովայի մայրաքաղաքում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման նախաշեմին Թուրքիայի առաջատար թերթերից մեկը տպագրել է մի հրապարակում, որի համաձայն, Լեռնային Ղարաբաղը պատկանում է հայերին, եւ այդ հարցի արագ լուծումը համապատասխանում է Ադրբեջանի շահերին: Ինչպես գրում է Huliq News-ը, ժամանակ առ ժամանակ թուրքական մամուլը հրապարակում է ղարաբաղյան հարցին առնչվող հոդվածներ, որոնցում փորձում է Ադրբեջանին
Ժողովրդավարության պակասը համագործակցության համար արգելք չէ
Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի Ղազախստան կատարած այցի ընթացքում երկու երկրների միջեւ ստորագրվել են էներգետիկայի ու առեւտրի ոլորտում համագործակցության շուրջ 6 մլրդ դոլար արժողությամբ համաձայնագրեր: «BBC»-ի փոխանցմամբ, բացի այս, Ղազախստանը համաձայնել է Ֆրանսիային թույլ տալ իր տարածքով ռազմական բեռներ տեղափոխել Աֆղանստան: Խոշորագույն գործարք է կնքվել նաեւ ֆրանսիական Total եւ GDF Suez ընկերությունների եւ «Կազմունայգազ» ղազախական պետական
Կտտանքներն Ադրբեջանում շատ տարածված են
«Խոշտանգումների դեմ» միջազգային կազմակերպությունը հրապարակել է մի զեկույց, որում ԵԱՀԿ անդամ պետությունների ուշադրությունն է հրավիրել ԵԱՀԿ անդամ որոշ պետություններում տիրող այնպիսիքն երեւույթների վրա, ինչպիսին դաժանությունները, անմարդկայնությունը, կտտանքները, նվաստացնող վարվելակերպը կամ պատիժը: Այս մասին տեղեկացնում է «Թուրան» լրատվական գործակալությունը: Հրապարակված զեկույցը մանրամասնորեն անդրադարձել է Ադրբեջանում տիրող իրավիճակին եւ տվել կոշտ գնահատականներ: Զեկույցում նշվում է, որ դաժանություններն
ՀԱՅՏՆԻ Է ԿՐԹՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԸ
Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչության պետի նշանակման հետ կապված վերջին ամիսներին բազում խոսակցություններ եղան: Կրթության վարչության նախկին պետ Օնիկ Վաթյանից հետո ժամանակավորապես այդ գործառույթներն իրականացնում էր նրա տեղակալ Արմինե Վարդանյանը: Որոշ ժամանակ համառ լուրեր էին շրջանառվում, թե կրթության վարչության պետ է դառնալու Չեխովի անվան դպրոցի տնօրեն Գայանե Սարուխանյանը: Սակայն երեկ «Առավոտին» հայտնի դարձավ, որ Երեւանի քաղաքապետարանի
Հանուն՝ 80 հազարանոց հայ համայնքի
Հայ-թուրքական հարաբերությունները եւ հայտնի Արձանագրությունները շարունակվում են քննարկվել հանրապետությունով մեկ: Լոռու մարզպետ Արամ Քոչարյանի եւ Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանի՝ մարզկենտրոնի բուհերի ուսանողների հետ հոկտեմբերի 6-ին կազմակերպած բազմամարդ հանդիպման ժամանակ առաջադրված հարցադրումներից պարզ դարձավ երիտասարդներին մտահոգող խնդիրների լայն շրջանակը՝ քաղաքականից, տնտեսականից մինչեւ հոգեւոր-մշակութային, բաց սահմանից մինչեւ Ցեղասպանության հարցում պահանջատեր մնալը: Անդրադառնալով նախագահի «Համահայկական ուղեւորությանը»՝
ՇԱ՜Տ ԱՊԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՆ
Բուհերը մերժում են «Ժառանգության» առաջարկը՝ քննարկումներ կազմակերպել հայ-թուրքական Արձանագրությունների շուրջ: Դեռ սեպտեմբերի 27-ին «Ժառանգություն» կուսակցությունը՝ խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանի անունից դիմել էր Երեւանում գործող 17 պետական, միջպետական բարձրագույն եւ հետբուհական ուսումնական հաստատությունների ղեկավարներին՝ առաջարկելով մինչեւ հոկտեմբերի 10-ը ընկած ժամանակահատվածում բուհերի ուսանողության հետ կազմակերպել հանդիպում՝ հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ նախաստորագրված Արձանագրությունները քննարկելու նպատակով: Քանի որ «Ժառանգություն» խմբակցության
Մեկ ազգ, երկու մտածելակերպ
Ինչպես ուռին ու բարդին Երկու օր առաջ սփյուռքահայ գործարար Վահագն Հովնանյանն իր մամլո ասուլիսի ժամանակ կարծիք հայտնեց, որ «հաշվի առնելով Ղարաբաղի օրինակը՝ կարելի է փաստել, որ հայերը չեն գնա Արեւմտյան Հայաստան, եթե այդ հնարավորությունը ստեղծվի, իրենց պատմական հողերի վրա վերաբնակվելու»: Եվ ավելացրեց, որ «մինչ Հայաստան գալն իր ծանոթների միջոցով էր տեղեկանում հայրենիքի մասին, եւ եթե
ՀԵԼՆԵՆՔ ՍԱՍՈՒՆ, ՄՏՆԵՆՔ ՎԱՆ
«Ազգային հարցերի» տարբեր ընկալումները Հայաստան-Սփյուռք. Հայ-թուրքական Արձանագրություններն առնչվում են ոչ միայն հայ-թուրքական հարաբերություններին, այլեւ լակմուսի թղթի դեր են կատարում թե Հայաստանի քաղաքական համակարգի, թե Հայաստան-Սփյուռք փոխհարաբերությունների համար: Սփյուռքի քաղաքական եւ հասարակական շատ կազմակերպություններ հայտարարում են, որ Հայաստանի իշխանություններն իրավունք չունեն Հայաստանի անունից որոշումներ կայացնել, քանզի դա Սփյուռքի եւ «համայն հայության» որոշելիքն է: Շատ հաճելի է,