Լրահոս
Օրվա լրահոսը

ԼԻԼԻԹ ՄԿՐՏՉՅԱՆՆ ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻ ՄԵՋ Է

Հոկտեմբեր 08,2009 00:00

Հայաստանի առաջատար շախմատիստուհիներից Լիլիթ Մկրտչյանը շարունակում է հաջող մրցելույթներ ունենալ Չինաստանի Նանկին քաղաքում ընթացող ՖԻԴԵ-ի կանանց «Մեծ մրցանակի» խաղարկությունում: Ութերորդ տուրում Մկրտչյանը ոչ-ոքի արեց Վրաստանի ներկայացուցիչ Նանա Ձագնիձեի հետ, եւ վերջինի համար այդ կես միավորի կորուստը մրցաշարային աղյուսակում առաջատարի դերը կորցնել արժեցավ, քանի որ նրա գլխավոր մրցակիցը՝ ֆրանսիացի Մարի Սեբագը, մեկ միավոր վաստակեց:

Ութ տուրից հետո «Grand Prix»-ի մասնակից 12 շախմատիստուհիները մրցաշարային աղյուսակում դասավորվել են այսպիսի հաջորդականությամբ:

1. Մարի Սեբագ (Ֆրանսիա) 6,0

միավոր

2. Նանա Ձագնիձե (Վրաստան) 5,5

3. Սյույ Յույհուա (Չինաստան) 5,5

4. Չժաո Սյուե (Չինաստան) 5,0

5. Լիլիթ Մկրտչյան (Հայաստան) 4,5

6. Բաթույագ Մոնգոնտուուլ (Մոնղոլիա) 4,5

7. Չժու Չեն (Քաթար) 4,0

8. Ցզյույ Վանցզյուն (Չինաստան) 4,0

9. Շեն Յան (Չինաստան) 3,5

10. Բաիրա Կովանովա (ՌԴ) 3,5

11. Մարթա Ֆյերրո (Էկվադոր) 2,0

12. Բեթյուլ Իլդիզ (Թուրքիա) 0

Երեկ Լիլիթ Մկրտչյանը սեւերով խաղում էր Ցզյույ Վանցզյունի հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել