Օրվա լրահոսը

Հ. ԽԱՉԱՏՐՅԱՆԸ՝ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՌԵԺԻՍՈՐ

ԱՊՀ երկրների, Լատվիայի, Լիտվայի եւ Էստոնիայի «Կինոշոկ» բաց կինոփառատոնի «լավագույն ռեժիսոր» է ճանաչվել Հարություն Խաչատրյանը՝ «Սահման» ֆիլմի համար: Այդ մասին հաղորդում է tert.am-ը՝ վկայակոչելով kinopoisk.ru կայքը: Կինոփառատոնի Գրան պրի մրցանակին արժանացել է Կիրա Մուրատովայի «Երաժշտություն փոքր երգեհոնի համար» կինոնկարը: Հիշեցնենք, որ կինոփառատոնն անցկացվել է Անապայում, սեպտեմբերի 13-ից 20-ը:

ՕՄԲՈՒԱԶԸ ԱՅՑԵԼԵՑ ԵՊՀ

Մասնավոր այցով Հայաստանում է ֆրանսիացի երգչուհի Վալերի Ամբրուազը (Valռrie Ambroise): Արմատներով հայ երգչուհին առաջին անգամ է այցելել հայրենիք՝ որդու հետ: «Առավոտի» հետ զրույցում նա ասաց, որ հատուկ առաքելությամբ է եկել. «Նպատակս էր հանդիպել ուսանող երիտասարդներին, ինձ հաճելի է նրանց հետ ժամանակ անցկացնելն ու մտքերի փոխանակումը»: Երեկ Երեւանի պետական համալսարանում՝ բուհի մշակույթի կենտրոնի նախաձեռնությամբ, Ամբրուազը հանդիպեց

«Ձայնը՝ էության կենտրոնից»

Հարցազրույց Քիմ Քաշքաշյանի հետ Քիմ Քաշքաշյանը ունի շատ ձայներ: Զգայականության միջնորդի իր կոչումն է, որ դարձնում է այս ալտահարուհուն առանձնահատուկ՝ ի մեջ ժամանակակից երաժիշտների: Այն, ինչ նա իրապես հաղորդում է՝ տիեզերական ձգողականություն կրող ինֆորմացիա է, որ մեղեդային է եւ զգայական: Ձայնի դրվագանախշերը, որ հյուսվում են եւ փոխանցվում ալտի միջով՝ հաղորդելով այդ գործիքին ավելի ռիթմիկ, ավելի

«ԿՀԵՌԱՆԱՆՔ ՕՃԱՌԱՅԻՆ ՕՊԵՐԱՆԵՐԻՑ»

Հույս ունի ճանաչված դերասան Հովակ Գալոյանը Կրտսեր եւ ավագ Հովակ Գալոյանները: Հեռուստասերիալների նկատմամբ աճող հետաքրքրությունը միանշանակ չէ: Ոմանք դա համարում են իսկապես հետաքրքիր երեւույթ, անգամ դրական գնահատականներով են հանդես գալիս, ինչպես ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Հենրիկ Հովհաննիսյանը եւ անվանի կինոգետ Սուրեն Հասմիկյանը: Ոմանք էլ բացահայտորեն ժխտում են սերիալները, համարելով դրանք «գարշելի երեւույթ», օրինակ, բանասիրական գիտությունների

Գիտնականների «ադաբրյամսը» կա

Սեպտեմբերի 23-ին ՀՀ ԳԱԱ ընդհանուր փակ ժողովի ընթացքում քննարկվեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը: Ժողովին մասնակցեցին ՀՀ ԳԱԱ անդամները, ՀՀ ԳԱԱ գիտական հաստատությունների տնօրենները, ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Քանի որ ժողովը լրագրողների համար «անհասանելի» էր, մեզ մնում է բավարարվել ԳԱԱ մամուլի ծառայության տրամադրած տեղեկատվությամբ, ըստ որի՝ ՀՀ

Հանուն նոր տեխնոլոգիաների զարգացման

Ինչպես տեղեկացնում է ԳԱԱ մամուլի ծառայությունը, սեպտեմբերի 28-ից ՀՀ ԳԱԱ-ում կմեկնարկի «Կոմպյուտերային գիտություն եւ ինֆորմացիոն տեխնոլոգիաներ» (CSIT-2009) միջազգային գիտաժողովը: Գիտաժողովին կմասնակցեն 17 երկրների առաջատար գիտնականներ եւ ինֆորմացիոն տեխնոլոգիաների մասնագետներ: CSIT-2009 միջազգային գիտաժողովի առաքելությունն է քաջալերել կոմպյուտերային գիտության զարգացումը եւ ինֆորմացիոն տեխնոլոգիաների ասպարեզում փորձագետների միջեւ գիտական եւ տեխնոլոգիական տեղեկատվության փոխանակումը, ինչպես նաեւ հնարավորություն ստեղծել ընդլայնելու Հայաստանի

Չինարենի դասագիրք՝ հայերեն

Երեկ Երեւանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում կայացավ հայերեն գրված չինարենի դասագրքի շնորհանդեսը, որին մասնակցում էին ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պատվավոր դեսպանը, ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներ: Հիշեցնենք, որ ԵՊԼՀ-ում այս տարվա փետրվարին բացվել եւ հաջողությամբ գործում է «Կոնֆուցիուսի ինստիտուտը», որը ԵՊԼՀ-ի եւ ՉԺՀ Շանսի համալսարանի համատեղ նախաձեռնությունն է:

Պրակտիկայի հարցը կլուծվի

«Ինտերնշիպ». այսպես է կոչվում այն ծրագիրը, որի իրականացման շնորհիվ այս տարվանից ԵՊՀ-ի եւ Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի (ԵՊԼՀ) բակալավրիատի ավարտական կուրսի եւ մագիստրատուրայում սովորող ուսանողները կարող են ձեռք բերել աշխատանքային փորձ: Ծրագիրն իրագործվում է ԵՊԼՀ-ի նախաձեռնությամբ, «Եվրասիա» հիմնադրամի աջակցությամբ: Ծրագրի մանրամասներին «Առավոտին» ծանոթացրեց ԵՊՀ շրջանավարտների եւ կարիերայի կենտրոնի աշխատակից, ծրագրի ԵՊՀ-ի «մասով» պատասխանատու

ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՅԵՑԱԿԱ՞ՐԳ Է

Ավագ դպրոցների համակարգի ներդրումից անգամ երկու տարի հետո էլ հայտնի չէ, թե կա՞ կամ կստեղծվի՞ ավագ դպրոցների հայեցակարգը: Ավագ դպրոցների համակարգի ներդրումը ՀՀ-ում անխուսափելի էր, քանի որ ՀՀ-ն, տարիներ առաջ միանալով Բոլոնիայի գործընթացին, արդեն իսկ պարտավորվածություն էր ձեռք բերել հերթով իրականացնել այն բարեփոխումները, որոնք մի շարք զարգացած երկրներում տարիների պատմություն ունեն: Բայց այն, որ մեր

Վեցօրյա շաբաթն ավելի ճիշտ էր

Բաց նամակ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանին Հարգելի պարոն Աշոտյան, ցավոտ մի հարցի մասին եմ ուզում խոսել ու պիտի գամ քիչ հեռվից: Ես հոգատար հայրիկ եմ: Կարող են վկայել ոչ միայն կինս, երեխաներս ու ծնողներս, այլ նաեւ՝ զոքանչս եւ աներոջս եղբայրը: Ու ես համոզված եմ, որ հանրակրթությունից բացի, երեխան այլ կրթություն էլ պետք

ԵՆԹԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Այս համարից սկսում ենք Արեւիկ Սահակյանի «Ենթադրություններ» շարքը, որտեղ քաղաքական գործիչները եւ փորձագետներն իրենց կարծիքն են արտահայտում լրագրողի առաջ քաշած այս կամ այն վարկածի վերաբերյալ: Հնարավո՞ր է, արդյոք, ՀԱԿ-ՀՀԿ համագործակցությունը  Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված ՀՀ իշխանությունների քայլերը կարող են փոխել ոչ միայն աշխարհաքաղաքական մեծ խաղի ընթացքը, այլեւ որոշակի փոփոխություններ մտցնել երկրի ներքաղաքական կյանքում: Եվ

Շեն մնա Շվեյցարիան

ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը, ՀՀ Սյունիքի մարզպետարանը եւ Շվեյցարիայի զարգացման ու համագործակցության գործակալությունը երեկ ստորագրել են համաձայնագիր՝ Սյունիքի մարզի Սիսիանի եւ Գորիսի շրջանների ավելի քան 34 գյուղական համայնքներում նպաստել անասնապահության զարգացմանը, ֆերմերների եկամուտների աճի հնարավորությունների մեծացմանը եւ կայուն գործարար միջավայրի ստեղծմանը: Ծրագրերի ընդհանուր բյուջեն երեք տարիների համար 5 միլիոն շվեյցարական ֆրանկ է: Շվեյցարական կողմից փաստաթուղթը

Շները գրոհում են

Օրեր առաջ Նոյեմբերյանում, առավոտյան ժամը 9-ի սահմաններում բազմաբնակարան շենքերից մեկի մոտ շունը հարձակվել է թոշակառու Պավել Զալինյանի վրա եւ կծել նրա որովայնը: Այդ վայրը քաղաքի զույգ դպրոցներին մոտ է, եւ այդ առավոտ շան հարձակման թիրախ կարող էին դառնալ դպրոցականները: Քաղաքի բնակիչ Լեւոն Մատինյանի վկայությամբ՝ սեպտեմբերի 23-ին, դպրոցներից քիչ հեռու շունը հարձակվել է երեխայի վրա: Բարեբախտաբար,

Սխալների օրագիր

Մասնավոր ընկերության արտադրած օրագիրը դպրոցականներին անճշտություններ է հրամցնում Հայաստանի անկախացումից հետո հայ երեխաների ձեռքերին թուրքական արտադրության տետրեր էին՝ «օղուլ դեֆտերի» մակագրությամբ: Ոմանք դա թարգմանում են՝ «երեխայի՝ աշակերտի տետր», այլք՝ «զգուշացիր դիֆտերիայից»: Հիմա Հայաստանում որակյալ տետրեր ու օրագրեր են արտադրվում, որոնք, բացի բուն գործառնական նշանակությունից, նաեւ տեղեկատվություն են պարունակում ՀՀ օրհներգի, տոների, հիշատակի օրերի եւ այլնի

«ԱՐԻ ՏՈՒՆԸ» ԱՄԵՆԱԸՆԴՈՒՆՎԱԾՆ Է

Սփյուռքահայերը «տուն» գալիս են, բայց այստեղ ամուսնանալ չե՞ն ուզում ՀՀ Սփյուռքի նախարարությունը այս տարի երեք հետաքրքիր նախաձեռնությունների մասին հայտարարեց՝ «Արի տուն»՝ (սփյուռքահայ 14-25 տարեկան երեխաների երկշաբաթյա հանգիստ Հայաստանի քաղաքացիների ընտանիքներում), «Ամուսնություն հայրենիքիս օրհնությամբ» (սփյուռքահայ զույգերի ամուսնություն Հայաստանում) եւ «Ավագների տուն» («Նորքի բարձունքում, Արարատի փառահեղ հայացքի ներքո հայ տարեցների համար վերակառուցել մի շինություն՝ իր այգիներով եւ

Երեխան թունավորվել է

Դեղորայքային թունավորումով Վանաձորի «Նարեկ» մանկական հիվանդանոց է տեղափոխվել Իսահակյան 21 շենքի 19-րդ բնակարանի բնակիչ՝ 3-ամյա Տիգրան Տիգրանյանը: Երեխայի վիճակը բժիշկների գնահատմամբ միջին ծանրության է:

Վարորդը մահացել է

Երեւան-Իջեւան ճանապարհին տեղի է ունեցել պատահար: Շրջվել էր «ԲՄՎ» մակնիշի 11 ՍՏ 789 պետհամարանիշի ավտոմեքենան: Վարորդը՝ Կոտայքի մարզի Կոտայք գյուղի բնակիչ՝ 40-ամյա Վարդան Հարությունյանը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:

Քննիչը ձերբակալվել է

Նախորդ գիշեր Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից ձերբակալվել է Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արաբկիրի քննչական բաժնի քննիչ Բաբկեն Մարդոյանը: Մեր աղբյուրի տեղեկացմամբ, վերջինիս վարույթում քննվել է «Հացի փռի գործը»: Չարաշահումները զուգորդվել էին առեւանգմամբ, փռի աշխատակիցներին ազատությունից զրկելով, ծեծով ու սպառնալիքներով: Քննիչը, ըստ շրջանառվող լուրերի, քրեական գործում ցուցմունքներ է փոխել՝ «հարմարեցնելով» համաներմանը, որպեսզի իրական հանցագործները մեղմ

Կհրապարակվեն քրեական գործի նյութերը

ՀՀ գլխավոր դատախազությունը հրապարակայնացնում է 1980-ականների վերջերին Ադրբեջանում, մասնավորապես Սումգայիթում բնակվող հայերի նկատմամբ իրականացված վայրագությունների, զանգվածային բռնությունների դեպքերի առթիվ ՀԽՍՀ դատախազությունում քննված քրեական գործերի նյութերը եւ դրանց հիման վրա ստեղծվում է էլեկտրոնային արխիվ, որին ծանոթանալու հնարավորություն կընձեռվի լայն հասարակությանը, շահագրգիռ բոլոր կողմերին: Էլեկտրոնային արխիվի ստեղծման աշխատանքներն իրականացվում են «Այլատյացության կանխարգելման նախաձեռնություն» հասարակական կազմակերպության հետ համատեղ:

Հարցերը լուծենք «տղավարի»

ԱԱԾ աշխատակիցները «տղավարի» հարցեր լուծելիս: Տուգանային հրապարակ տեղափոխվեցին: «Առավոտի» տեղեկություններով, հանրապետությունում 2008թ. 8 ամիսների ընթացքում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային պատահարների 1352 դեպք, զոհվել է 247, վիրավորվել՝ 1977 մարդ: 2009թ. նույն ժամանակահատվածում արձանագրվել է 1229 դեպք, զոհվել է 214, վիրավորվել՝ 1736 մարդ: Սեպտեմբերի 23-ի դրությամբ արձանագրվել է 1356 դեպք, զոհվել՝ 226, վիրավորվել՝ 1898 մարդ, որից Երեւանում տեղի

ՀԱՆԳՈՒՑՅԱԼԸ «ՄԱՏԱԿԱՐԱՐԵԼ» ԷՐ ՄԱՀՎԱՆԻՑ ՀԵՏՈ

Փորձագետը դիահերձման ակտն է կեղծել Հ Հ հատուկ քննչական ծառայությունը քրեական գործ է հարուցել Հովիկ Հովհաննիսյանի, Գագիկ Կարապետյանի, Ասյա Նադարյանի, Հայկուհի Հակոբյանի, Արսեն Առաքելյանի, Նարինե Նավասարդյանի, Սահականուշ Ասատրյանի եւ Աղվան Կարապետյանի նկատմամբ: Ըստ քրեական գործով նախաքննության փուլում ձեռք բերված ապացույցների, պարզվել էր, որ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի օպերլիազոր Հ. Հովհաննիսյանն իր ծանոթի՝ Կ.

ԼԱՎ ԿԱՄ ՎԱՏ ԼՈՒՐ

Հայաստանն ու Ղարաբաղը աշխատում են Երեւան-Ստեփանակերտ օդային կապ հաստատելու ուղղությամբ: ԼՂՀ Ազգային ժողովը քննարկում է քաղավիացիայի մասին օրինագիծ, Ստեփանակերտում մեկնարկել են օդանավակայանի շինարարական աշխատանքները, «Արմավիայի» սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը հայտարարել է, որ համապատասխան ինքնաթիռն արդեն գնված է: Ավիացիոն միության նախագահ, վաստակաշատ օդաչու Դմիտրի Ադբաշյանն էլ հայտարարել է, որ Հայաստանում ավիացիայի հիմքերը դրած մասնագետները, այդ թվում եւ

ՀԱՄԱՆԵՐՈՒՄԸ, ՄԻԵՎՆՈՒՅՆ Է, ԿԻՐԱՌՎԵԼՈՒ Է

2 օր առաջ արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ են այցելել գլխավոր դատախազության՝ ազատազրկման վայրերի նկատմամբ հսկողություն իրականացնող վարչության դատախազները: ՔԿՀ-ի վարչակազմի կողմից բարձրացվել է ազատամարտիկ, «Սուտ մատնության» համար 3,5 տարվա ազատազրկման դատապարտված Ֆրանսիայի քաղաքացի Սարգիս Հացպանյանի նկատմամբ համաներում կիրառելու հարցը: «Պատժի չկրած մասը 1/3-ով կրճատվում է» համաներման մասին ԱԺ որոշման 7-րդ հոդվածի 3-րդ կետից Հացպանյանը

Եզրափակիչ «ամառային ներշնչանքը»՝ Աշտարակում

Հայաստանի մարզերի մշակույթի տների եւ արվեստի կենտրոնների սաները «Ամառային ներշնչանք 2009» ցուցահանդես-մրցույթի շրջանակում, որի նպատակն է Հայաստանի մարզերում բացահայտել եւ զարգացնել երիտասարդ տաղանդներ, մեկ ամիս շարունակ հնարավորություն ունեին հաղորդակցվելու արվեստի հետ: Մշակութային կենտրոնների սաների՝ ազգային պարարվեստի, երգարվեստի, նկարչության, ասեղնագործության, բեմական արվեստի եւ լուսանկարչության ժանրերում ներկայացված աշխատանքները թեմատիկորեն պետք է կապված լինեին «ՎիվաՍել-ՄՏՍ»-ին կամ պարունակեին ընկերության

«ԷՍ ՇԵՆՔՆ ԻՄՆ Է»

Երեւանի քաղաքապետարանը վտարում է Բուզանդի 1/3 հասցեում գտնվող «Երեւաննախագիծ» շենքում վարձակալական հիմունքներով աշխատող 40-ից ավելի ընկերությունների: «Երեւաննախագիծ» ինստիտուտի շենքը Պետգույքի կառավարման վարչությունից անցել է Երեւանի քաղաքապետարանի հաշվեկշիռ: Սեփականատիրոջ փոփոխությամբ փոխվել են նաեւ շենքի պահանջները: Երեւանի քաղաքապետարանը որոշել է, որ այս հաստատությունը պետք է ծառայի միայն իրենց կարիքներին, ուստի վարձակալությամբ այնտեղ աշխատող ընկերությունները պետք է 7-օրյա

ԿԱՍԿԱԾՅԱԼՆԵՐԻՆ ՀԵՏԱԶՈՏՈՒՄ ԵՆ

«Զվարթնոց» օդանավակայանում տեղադրված ջերմացույցների շնորհիվ, ապրիլ ամսից մինչ այսօր հայտնաբերվել է բարձր ջերմություն ունեցող 6 անձ, որոնք մեր երկիր են ժամանել հենց այն երկրներից, որտեղ «խոզի գրիպի» վիրուսը մեծ տարածում ունի: Այս մասին լրագրողներին երեկ տեղեկացրել է Պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության գլխավոր մասնագետ Լինա Թորոսյանը: Սակայն նրանց հետազոտելուց հետո պարզվել է, որ ոչ մեկը

«ԷԼ ԱՆԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԲԱՆ ՉԻ ՄՆԱՑԵԼ»

Հայ-թուրքական սահմանի հնարավոր բացման դեպքում մեր տնտեսության վնասների ու օգուտների մասին երեկ ասուլիսում իր տեսակետն է հայտնել ԿԲ նախկին նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանը: Նրա կարծիքով, քանի որ Թուրքիայի տնտեսությունը շատ ավելի հզոր է, քան մերը, հետեւապես ակնհայտ է, որ թուրքական արտադրանքը կողողի հայկական շուկան, իսկ սահմանի բացման առաջին դրական էֆեկտը կզգա Թուրքիան: Ըստ Բ. Ասատրյանի,

Տնտեսվարողներին «կսեղմեն» 2010-ին

«Մեր հանձնաժողովի աշխատանքի արդյունավետության ոչ բարձր մակարդակն իր բացատրությունն ունի: Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պատճառով մեր նման կառույցները մի հրովարտակ էին ընդունել, որ չի կարելի այս պայմաններում տնտեսվարող սուբյեկտներին օրենքների ամբողջ ուժով սկսել ստուգել, որոշումներ կայացնել կամ տուգանել: Չուզեցինք նպաստել տնտեսվարող սուբյեկտների կործանմանը»,- երեկ հրավիրած նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն ասաց Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ

ԳՅՈՒՂԱՑԻՆԵՐԸ ԱՊԱՏԵՂԵԿԱՑՎԱ՞Ծ ԵՆ

Չնայած գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանի այն հավաստիացումներին, որ 1 կգ խաղողի մթերման գինը լինելու է 120-130 դրամից ոչ պակաս, վերջերս գյուղացիները պարբերաբար դժգոհում են, որ խաղող մթերող ընկերությունները 80 դրամից ավելի չեն վճարում: Երեկ լրագրողների հետ հանդիպմանը նախարարն ասաց, որ դա գյուղացիների շրջանում շրջանառվող ապատեղեկատվություն է, ինքն անձամբ մեկնել է մարզեր, հանդիպել գյուղացիների ու համայնքի

ՁԵՌՔ ԲՌՆԵԼՈՒ ՓՈԽԱՐԵՆ՝ ՓՈՍՆ ԵՆ ԳՑՈՒՄ

Աշխատավարձ չվճարելու համար նախատեսված տուգանքի չափն այնքան մեծ է, որ ընկերությունը կարող է անգամ սնանկանալ: «Հայ-Թեք Գեթվեյ» ընկերությունը, որը զբաղվում է միջազգային զանգերի իրականացմամբ եւ Հայաստանում ինտերնետ կապի տրամադրմամբ, արդեն 5,5 ամիս է՝ չի կարողանում վճարել մոտ 100 աշխատակիցների աշխատավարձերը: Խնդիրն այն է, որ «Հայ-Թեք Գեթվեյը» հանդիսանում է ԱՄՆ-ում գտնվող ընկերության մասնաճյուղը Հայաստանում եւ ֆինանսավորվում

Լրահոս

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031