Օրվա լրահոսը
«ԿԱՐՈՂ Ա՞ ՓՂԻ ՏԵՂ ԵՔ ԴՐԵԼ»
«ԿԱՐՈՂ Ա՞ ՓՂԻ ՏԵՂ ԵՔ ԴՐԵԼ» Մենք երեւի չափից դուրս բարդույթավորված ժողովուրդ ենք։ Որեւէ կուսակցություն վիրավորված կզգա ինքզինքը, եթե իրեն համեմատենք որեւէ կենդանու հետ։ Օրինակ՝ ասենք, որ որպես աշխատասեր կուսակցություն x կուսակցության խորհրդանիշը կարող էր լինել ավանակը, իսկ որպես դատարկախոս կուսակցություն՝ y-ինը՝ թութակը։ Ամերիկացիք մի քիչ ավելի պակաս են բարդույթավորված, քանի որ հանրապետականներն իրենց խորհրդանիշ
«Դրանք, դրանց, նրանց»
«Դրանք, դրանց, նրանց» Սոցիոլոգ Հրանուշ Խառատյանի կարծիքով, մեր բնակչության 70%-ը հենց այսպես է արտահայտվում «Երեւանում նստած իշխանությունների մասին» եւ սա է, մեծ հաշվով, մեր երկրից արտագաղթի մեծ ծավալների հիմքում։ «Մենք ո՞ւմ ենք պետք» հոգեբանությունը տարիների ընթացքում ձեւավորվելով հիմնականում օբյեկտիվ պատճառներից՝ այսօր մարդկանց ծայրահեղ վիճակի մեջ է դրել։ Ըստ տիկին Խառատյանի, բոլոր ընտրություններից հետո արտագաղթի պիկ
ԸՆՏՐՎԵՑ ՆՈՐ ԿԱԶՄ
ԸՆՏՐՎԵՑ ՆՈՐ ԿԱԶՄ «Նպատակս օլիմպիական խաղերում չորս-հինգ բռնցքամարտիկ ունենալն է»,- ասում է Ռաֆայել Մեհրաբյանը «Դինամո» մարզադահլիճում ավարտվեցին բռնցքամարտի հանրապետական ընտրական մրցաշարի մրցումները։ Ըստ քաշային կարգերի հաղթողներ դարձան. 48 կգ՝ Արսեն Պողոսյան, 51՝ Ալեքսան Նալբանդյան, 54՝ Արսեն Մարտիրոսյան, 57՝ Արամ Ռամազյան, 60՝ Բագրատ Ավոյան, 63,5՝ Արտյոմ Հովհաննիսյան, 67՝ Հայկ Եղիազարյան, 71՝ Ավետիք Աբրահամյան, 75՝ Անդրանիկ Հակոբյան,
Հայերը Էգոյանին չեն աջակցել
Հայերը Էգոյանին չեն աջակցել Նոյեմբերի 15-ից Լոս Անջելեսի հայաշատ 3 բնակավայրերի՝ Հոլիվուդի, Գլենդելի եւ Բեւեռլի Հիլզի կինոթատրոններում սկսել է ցուցադրվել կանադահայ հայտնի ռեժիսոր Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմը։ Այն արժանացել է մեծ ուշադրության եւ արձագանքի։ Առաջին մի քանի օրերին «sold out» էր եւ գրեթե անհնար էր տոմս գնել։ «Արարատ» ֆիլմը մեծ արձագանքի է արժանացել նաեւ ամերիկյան
ԹԱՎՇՅԱ «ԱՊԱՀԱՐԶԱՆ»
ԹԱՎՇՅԱ «ԱՊԱՀԱՐԶԱՆ» Կամ ամեն մեկն ինքն է իր փողի տերը Երգչուհի Ալլա Լեւոնյանը հեռացել է Երգի պետական թատրոնից։ Ըստ որոշ լուրերի՝ նրա եւ շեֆի միջեւ տարաձայնությունները ծնվել են ամերիկյան հյուրախաղերի ժամանակ, երբ սկսել են բաժանել փողերը։ «Այնքան գումար, ինչքան որ խոսվել էր, ես ստացել եմ,- ասաց Ալլա Լեւոնյանը,- ուղղակի պահ է գալիս, որ մեծանում ես
Հատուկ փաստաբանի ինստիտուտը «խփում» է
Հատուկ փաստաբանի ինստիտուտը «խփում» է Քրեական դատավարության օրենսգրքի 409 հոդվածի համաձայն, նոր ի հայտ եկած հանգամանքների մասին քաղաքացիների հայտարարությունները եւ պաշտոնատար անձանց հաղորդումներն ուղարկվում են դատախազին կամ հատուկ արտոնագիր ունեցող փաստաբանին: Վերջիններս որոշում են կայացնում վարույթ հարուցել եւ այդ առթիվ հատուկ արտոնագիր ունեցող փաստաբանը կատարում է ուսումնասիրություններ, իսկ դատախազը կամ քննիչը՝ քննություն։ Եթե նրանք վարույթ
Ի՞ՆՉ ՍԻՐՈ ՄԱՍԻՆ Է ԽՈՍՔԸ
Ի՞ՆՉ ՍԻՐՈ ՄԱՍԻՆ Է ԽՈՍՔԸ «Գերագույն խորհուրդ» պատգամավորական ակումբը Ռ. Քոչարյանի լեգիտիմության հայցով դատարան չի դիմել, որովհետեւ դիմողներ առանց այդ էլ եղան, բացի այդ, ակումբի նախագահ Ռուբեն Թորոսյանի «ձեռքը չի գնացել», որ նման հարցով դատարան դիմի: Ճիշտ է, այլ հանրապետության քաղաքացի է համարվում, բայց բոլորս էլ հայ ենք, եւ վերջապես, ըստ Ռ. Թորոսյանի, ինքը՝ Քոչարյանը
«Ոչ թե բիզնես է, այլ եղբայրական օգնություն»
«Ոչ թե բիզնես է, այլ եղբայրական օգնություն» «Ձեր ժողովուրդը շատ խելացի է՝ հենց գողության մի տեսակը հայտնաբերում ենք, մի ուրիշն են մտածում»,- ե՛ւ գովեց, ե՛ւ փնովեց «Հայէլեկտրացանց» ՓԲԸ խորհրդի նախագահ Անդրեյ Զավրաժնովը՝ երեկվա իր ասուլիսում։ Բաշխիչ էլեկտրացանցերին տիրանալու կարճ ժամանակահատվածում ընկերությունը հասցրել է հայտնաբերել նաեւ 5 «հոսանքագողերի»՝ 5 մասնաճյուղերի տնօրեններ, որոնք չեն կարողացել հիմնավորել իրենց
ԸՆԴՀԱՆՈՒՐ «ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ» ԱԽՏՈՐՈՇՈՒՄ
ԸՆԴՀԱՆՈՒՐ «ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ» ԱԽՏՈՐՈՇՈՒՄ «Մենք շատ հաճախ վերցնում ենք զարգացած երկրների փորձը, որոնք իրենց ճանապարհն են անցել, իրենց պրոբլեմատիկայով բավական տարբեր են եղել մեր խնդիրներից եւ մեզ համար գործնականում շատ կարեւոր է իմանալ՝ մեր իրավիճակում հայտնված երկրներն ինչպես են հաղթահարում աղքատությունը։ Մասնավորապես, տվյալ դեպքում՝ թե ինչպես են ախտորոշում աղքատությունը»։ ՀՀ սոցիալական ապահովության նախարար Ռազմիկ Մարտիրոսյանը այսպես
ԿԼԻՆԻ՞ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՆԱԽԱԳԻԾ
ԿԼԻՆԻ՞ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՆԱԽԱԳԻԾ Երեկ շուրջ 2,5 ժամ տեւած փակ քննարկումներում խորհրդարանի քաղաքական ուժերի ներկայացուցիչները քննարկեցին «Ընտրական օրենսգրքում» փոփոխություններ կատարելու նախաձեռնությունը: Ձեռք բերվեց նախնական համաձայնություն, իսկ վերջնականը գուցե լինի ուրբաթ օրը: Պայմանավորվածություն կա, որ Նիստերի դահլիճում արդեն նոր առաջարկություններ չեն լինելու: Նախագիծը քննարկման է դրվելու, եթե Ազգային ժողովի բոլոր ուժերը գան դրա շուրջ փոխադարձ համաձայնության: «Համաձայնության
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ «Ազատագրված տարածքների պաշտպանություն» հասարակական նախաձեռնությունը բազմիցս հայտարարել է, որ ղարաբաղյան կարգավորման հարցի շուրջ ընթացող բանակցություններում ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր առաջարկությունները իրենց էությամբ նույնաբովանդակ են եւ պարունակում են Հայաստանի (ներառյալ Արցախի) անվտանգության տեսակետից անընդունելի պահանջներ: Դրանք են հայրենի տարածքների հանձնումը, ադրբեջանական տարրի բնակեցումը այդ շրջաններում, տարածաշրջանում Թուրքիայի առաջխաղացման համար անվտանգ հաղորդակցությունների տրամադրումը, մասնավորապես Մեղրիի միջանցքով:
Թող առաջինը քար նետի նա, ով պոպուլիստ չէ
Թող առաջինը քար նետի նա, ով պոպուլիստ չէ Հարգելի հեռուստադիտողներ, ձեզ եմ դիմում, որովհետեւ, ինչքան ընտրությունները մոտենում են, այս ամբիոնից դուք լսելու եք ձեր ականջի համար միայն շատ հաճելի բաներ։ Իրականում այս ամբիոնի մոտ կանգնածների մի մասն իրական կյանքում բոլորովին այլ սկզբունքների դավանելով, կասեն շատ ամբոխահաճո, գեղեցիկ նախադասություններ, կխոսեն պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման դեմ, սոցիալական հավասարության
«ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆԸ» ՀԱՇՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿ Է ԱՐԵԼ
«ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆԸ» ՀԱՇՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿ Է ԱՐԵԼ Արդյո՞ք ՀՌԱՀ-ն ասպետություն կունենա սեղմել իրեն պարզած ձեռքը ՀՌԱՀ-ի՝ Երեւանում դեցիմետրային հաճախությունների մրցույթը ձգձգելու եւ դրան «Ա1+»-ի եւ «Նոյյան Տապանի» մասնակցությունը բացառելու ավելի քան կես տարվա պայքարի շարունակելու լավագույն եւ հարմար առիթ էր ծառայել հենց «Նոյյան Տապանի»՝ տնտեսական դատարան ներկայացրած քաղհայցի բավարարումը: Իշխանությունների «Ով մեզ խանգարում է, նա էլ
ԱՍՈՒՄ ԵՆՔ՝ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ, ՀԱՍԿԱՆՈՒՄ՝ ԹԱԼԱՆՉԻՆԵ՞Ր
ԱՍՈՒՄ ԵՆՔ՝ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ, ՀԱՍԿԱՆՈՒՄ՝ ԹԱԼԱՆՉԻՆԵ՞Ր Կոմունիստների առաջնորդը «16»-ի իր դաշնակիցների առջեւ այլ կոչեր էր անում, իսկ սեփական պաշտոնաթերթում հրապարակեց բոլորովին ուրիշ դիրքորոշում: «Հայաստանի կոմունիստն» իր երեկվա համարում առանձնացրել է ՀԿԿ 35-րդ համագումարում Կենտկոմի 1-ին քարտուղար Վլադիմիր Դարբինյանի զեկուցման մի հատված, որը բնորոշում է հանրապետության քաղաքական դաշտը: Եվ այստեղ մասնավորապես նշված է, թե իշխանության ձգտող ընդդիմության
ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻ ՀԱՄԱՃԱՐԱԿ
ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻ ՀԱՄԱՃԱՐԱԿ Այսօր Հայաստանում գեղեցկության մրցույթները (հատկապես մանկական) համաճարակային բնույթ են կրում։ «Ինչուիկի» գեղեցկության մրցույթի կազմակերպիչները երեւույթը բացատրեցին այսպես. «Փառատոներից եւ մրցույթներից բացի, մարդկությունը դեռ չի հորինել եւս մեկ միջոց, որը երեխային կմղի գեղեցիկի ճանաչմանը»։ Սակայն այս գաղափարը վիճելի է։ Կարելի է ասել, որ մանկական քոլեջների աշխատակիցները ծնողների հետ միասին հավատում եւ առաջնորդվում են «գեղեցկությունը
«ԱՆԱԼԻԶ»-ԻՑ ԱՌԱՋ ԵՎ ՀԵՏՈ
«ԱՆԱԼԻԶ»-ԻՑ ԱՌԱՋ ԵՎ ՀԵՏՈ 2001թ.՝ 2000 թվականին կատարված ուսումնասիրությունների հիման վրա, Միգրացիայի միջազգային կազմակերպությունը հրատարակեց Հայաստանում մարդկանց թրաֆիքինգին (անօրինական փոխադրումներ եւ վաճառք) վերաբերող հետազոտություններ եւ դրանց վերլուծությունը։ Հիշեցնենք, որ սույն հետազոտությունը անց էր կացվել 59 տուժած կանանց եւ դեռահասների շրջանում, որոնց մեծամասնությունը գիտակցաբար էր դիմել այդ քայլին։ Պատճառը մեկն է՝ անելանելի սոցիալական վիճակ։ Այդ նախաձեռնությամբ
Սբ. Կաթողիկեն ավերված է
Սբ. Կաթողիկեն ավերված է Ուխտագնացություն Թեղենյաց վանք Հայաստանյայց առաքելական եկեղեցու Կոտայքի թեմի առաջնորդ Առաքել եպիսկոպոս Քարամյանի առաջարկությամբ, թեմի Ջրվեժի Ս. Կաթողիկե եկեղեցու հոգեւոր հովիվ արժանապատիվ Տեր Կյուրեղ քահանա Տալյանը վերջերս կազմակերպել էր իր համայնքի հավատացյալների համար 2002 թ. 8-րդ ուխտագնացությունն՝ այս անգամ Կոտայքի մարզի Թեղենյաց վանք։ Ծաղկունյաց լեռների հարավային լանջին, Բուժական գյուղից 2 կմ հյուսիս,
ԻՆՉ ԷԻՆՔ՝ ԻՆՉ ԴԱՐՁԱՆՔ
ԻՆՉ ԷԻՆՔ՝ ԻՆՉ ԴԱՐՁԱՆՔ Տասը տարի առաջ էքսկուրսավարի մասնագիտությունը ԱԺ-ի «թեթեւ» ձեռքով դուրս հանվեց հիմնական մասնագիտությունների ցանկից, տասնամյակների ստաժ ունեցող էքսկուրսավարներին զրկելով մասնագիտական թոշակի անցնելու հնարավորությունից։ «Լավ ձեւավորված համակարգ ունեինք, բարձրարվեստ մասնագետներ, հիանալի փորձ, 6-8 ամսյա դասընթացներն ամենօրյա գործնական պարապմունքներ էին ու բազմակողմանի գիտելիքների ուսուցում,- հիշում է 1-ին կարգի էքսկուրսավար (այժմ՝ գործազուրկ) Գասպար Երիցյանը,- ամեն
Պահպանվում է խորհրդային կարգուկանոնը
Պահպանվում է խորհրդային կարգուկանոնը «Եթե Երեւանը համարենք Հայաստանի գլուխը, ապա Արցախը կլինի Հայաստանի սիրտը։ Իսկ այդ սրտի մեջ դուք ամենամեծ տեղն ունեք»,172 ասում է Արցախի կրթության, մշակույթի եւ սպորտի նախարար Արմեն Սարգսյանը։ 1991թ. սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղը հռչակվեց անկախ հանրապետություն։ Հանրապետության տարածքը 12000 քկմ է։ Բաղկացած է Մարտակերտի, Ասկերանի, Մարտունու, Հադրութի, Շուշիի, Քաշաթաղի եւ Շահումյան-Վայկունիքի
ՄԵՂԱԴՐՈՂԸ ԱՐՑՈՒՆՔՆԵՐԻ ՉԻ ՀԱՎԱՏՈՒՄ
ՄԵՂԱԴՐՈՂԸ ԱՐՑՈՒՆՔՆԵՐԻ ՉԻ ՀԱՎԱՏՈՒՄ «Հոկտեմբերի 27»-ի գործով նախկին կասկածյալ, մեղադրյալ, համաներումով Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանից ազատ արձակված, այսօր արդեն վկա Արմեն Գասպարյանը հուզվեց, լաց եղավ մեղադրող Հակոբ Մարտիրոսյանի հարցաքննության ժամանակ։ Նա երեկ դիմեց դատարանին, ասելով, որ ի վիճակի չէ շարունակել, քանի որ «ճիշտ չի կարողանում պատասխանել» մեղադրողի հարցերին (սա այն դեպքն էր,
Լժեդմիտրիների նոր արշավանք
Լժեդմիտրիների նոր արշավանք Կամ խառնակ ժամանակներ Մաթեմատիկական տրամաբանության հայտնի պնդումներից է, որ եթե 2×2=5, ապա թեւավոր ավանակներին կարելի է խուզել եւ բրդից հեռուստացույց պատրաստել: Այսինքն, եթե որպես տրամաբանության հիմք ենք վերցնում մի կեղծ պնդում, ապա ցանկացած անհեթեթություն այլեւս ճիշտ է: Նման բան կատարվեց Հայաստանում 1998թ., երբ Ռոբերտ Քոչարյանը համարվեց լեգիտիմ նախագահ: Դրանից հետո կարելի է
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՎԵԼԱՑՆՈՒՄ Է ՀԱՐԿԱՅԻՆ ԲԵՌԸ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՎԵԼԱՑՆՈՒՄ Է ՀԱՐԿԱՅԻՆ ԲԵՌԸ Չնայած հակառակի մասին խոստմանը, կառավարությունը հանդես է եկել հարկային օրենքների խստացմամբ։ Շրջանառության մեջ է դրվել հարկային բարեփոխումների մի փաթեթ, որն ընդունվելու պարագայում ավելի անբարենպաստ պայմաններ է ստեղծելու գործարարների համար։ Հատկապես փոքր եւ միջին բիզնեսով զբաղվողների համար։ Մինչդեռ, հարկ է հիշել, որ թե վարչապետը, թե պետեկամուտների նախարարը մինչեւ փաթեթը շրջանառության մեջ
ՀԱՆԴԻՊՈՒՄ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆԻ ՀԵՏ
ՀԱՆԴԻՊՈՒՄ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆԻ ՀԵՏ Նոյեմբերի 13-ին տեղի ունեցավ ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ցո Սյուելյայի հանդիպումը «Սոցիալիստական Հայաստան» միավորման քաղխորհրդի հետ: «ՍՀ»-ի ներկայացուցիչները նշեցին, որ խիստ կարեւորում են նման հանդիպումները՝ նախեւառաջ չին ժողովրդի ձեռքբերումների հետ ծանոթանալու եւ նրան սեփական պրոբլեմները ներկայացնելու առումով: «ՍՀ»-ի գաղափարական դիրքերից ՉԿԿ-ի տեսական եւ պրակտիկ գործունեությունը համաշխարհային սոցիալիստական մտքի ոչ
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄՈՒՄԸ
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄՈՒՄԸ Հարգելի Լեւոն Տեր-Պետրոսյան Կոչ ենք անում Ձեզ վերադառնալ մեծ քաղաքականություն: Մեր դիրքորոշումը բխում է Հայաստանի ու նրա ժողովրդի ինքնիշխանությունը վերականգնելու, ազատ եւ արժանապատիվ ապրելու, կայուն խաղաղություն հաստատելու անհրաժեշտության գիտակցումից: Վստահ ենք, որ Ձեր մասնակցությունը առաջիկա նախագահական ընտրություններին հնարավորություն կընձեռի Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին կատարել իրական ընտրություն: «Տանիք» իրավապաշտպան հ/կ, Ա. Բլեյան, Զոհված ազատամարտիկների
«Պերախվատ» արված հարց
«Պերախվատ» արված հարց Ո՞ւր են կորչում հարկատուների փողերը «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 36 հոդվածի համաձայն՝ Հանրային խորհուրդը մինչեւ յուրաքանչյուր տարվա մարտի 1-ը ԱԺ պետք է ներկայացնի «Հանրային հեռուստառադիոընկերության» նախորդ տարվա գործունեության, այդ թվում՝ ծրագրային եւ ֆինանսական գործունեության մասին հաղորդում, որը ԱԺ նիստում պետք է ներկայացնի խորհրդի նախագահը։ Սույն հաղորդումը խորհուրդը պարտավոր է հրապարակել
«ԹՈՂ ՄԻ 10 ԿՈՄՈՒՆԻՍՏ ԷԼ ԶՈՀՎԻ»
«ԹՈՂ ՄԻ 10 ԿՈՄՈՒՆԻՍՏ ԷԼ ԶՈՀՎԻ» Հայկոմկուսի 35-րդ համագումարի շուրջ 400 պատվիրակները եւ հյուրերը ծափերով ողջունեցին Երեւանի շրջկոմի քարտուղարներից մեկի այս կոչը, թե սահմանադրական ճանապարհով ներկա «խունտայից» ազատվել հնարավոր չէ՝ պետք է գնալ հեղափոխության, կարելի է եւ զոհեր տալ: Կոմունիստները կառավարության նիստերի դահլիճում իրենց համար ստեղծել էին մի վիրտուալ իրականություն, որը լրիվ հնարավորություն էր ընձեռում
«ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆԻՆ» ԵՎ «Ա1+»-ԻՆ ԿՌՎԵՑՆԵԼ ՉՀԱՋՈՂՎԵՑ
«ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆԻՆ» ԵՎ «Ա1+»-ԻՆ ԿՌՎԵՑՆԵԼ ՉՀԱՋՈՂՎԵՑ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը նոյեմբերի 8-ին չէր ընդունել «Նոյյան Տապան»-ի՝ դեցիմետրային ազատ կապուղիների մրցույթին մասնակցելու դիմումը, հիմնավորելով, թե դիմումում կոնկրետ հաճախականություններ նշված չեն։ Այդ որոշումը անօրինական համարելով՝ «Նոյյան Տապանը» դեռ նույն օրը հայտարարել էր ՀՌԱՀ սույն քայլը Տնտեսական դատարանում վիճարկելու իր մտադրության մասին: Վերջինս՝ ուսումնասիրելով «Նոյյան Տապան» ՍՊԸ
Երգչուհու նմանակի հույսերը
Երգչուհու նմանակի հույսերը Գրետա Ներսիսյանի՝ 1989-ին Գանձակից բռնագաղթելուց հետո միայն՝ 1995-2002թթ. լույս տեսան նրա 6 բանաստեղծական ժողովածուները։ Բանաստեղծուհու խոսքերով, իր «դարդն ու ցավը» ծննդավայրն է. «Այստեղ է կատարվել գանձակահայերի ցեղասպանությունը, գաղթը, բնավ ոչ խուլ եւ Աստծուց մոռացված մի բնակավայրում։ Հավատացնում եմ, որ այն պահին ժամանակ չկար մտածելու, հետո միայն եկան զարմանքը, ցավը, զայրույթը»։ Վերջերս տիկին
Դրսից լավ չի երեւում
Դրսից լավ չի երեւում Մեկ տարի է՝ ՀՀ արդարադատության նախարարություն են տեղափոխվել ուղղիչ հիմնարկները (նոր տերմինով՝ քրեակատարողական հիմնարկներ): Այս մեկ տարվա ընթացքում եւ շատ բան է կատարվել, եւ քիչ, եթե հաշվի առնենք, որ անելիքների ծավալը խիստ մեծ է եւ անցած 10 տարիների ընթացքում, ՆԳ ենթակայության օրոք, որեւէ արմատական փոփոխություն, որեւէ զարգացում այս ծառայությունում չի իրականացվել:
Համայնքի վրա է
Համայնքի վրա է Երեք տարի առաջ Առողջապահության ազգային ինստիտուտի եւ Երեւանի պետական բժշկական ինստիտուտի համատեղ ջանքերով մեր երկրում առաջին քայլերն արվեցին ընտանեկան բժշկության ներմուծման ուղղությամբ։ Այսօր արդեն հանրապետության տարբեր մարզերում գործող մոտ 100 ընտանեկան բժշկներ կան։ Երեւանում այդ ինստիտուտի ներմուծումը սվիններով է ընդունվում։ «Ընտանեկան բժիշկների հայկական ասոցիացիայի» նախագահ Սամվել Հովհաննիսյանի խոսքերով, ընտանեկան բժիշկների տեղավորումը պոլիկլինիկաների


















































