Օրվա լրահոսը

ԺԱՅՌԱԲԵԿՈՐԸ ՋՐԱԳԻԾԸ ՎՆԱՍԵԼ Է

«Երեւան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ Վերին Պտղնի գյուղին հարակից տարածքում անհայտ անձանց կողմից զգալի քանակությամբ ժայռաբեկորներ ձորը լցնելու հետեւանքով վթարվել է «Արզական-Երեւան» մայր ջրատարը եւ վայրկյանում 85-90 լիտր ջրի արտահոսք առաջացել: Վթարի հետեւանքով մայրաքաղաքի Արաբկիր վարչական շրջանի եւ հարակից տարածքների սպառողներին ջրամատակարարումը խափանումներով կմատակարարվի: Ընկերությունից հայտնում են, որ խնդրի լուծման նպատակով անհրաժեշտ է կառուցել

Կդատե՞ն անմեղ մարդուն

Ինչո՞ւ մի շարք կարեւոր ապացույցներ հաշվի չեն առնում «Ռոման Սարգսյանին ոչ գործի վրա են բռնել, ոչ գործին կցված որեւէ իրեղեն ապացույց կա, մեր կողմից ներկայացված մի շարք ապացույցներն էլ, որոնք վկայում են Ռոմանի անմեղ լինելու մասին, նախաքննական մարմինը, չգիտես ինչու, հաշվի չի առել: Հենց սա էլ մեզ հիմք է տալիս մտածելու, որ այս ամենի հետեւում

ԲԺԻՇԿՆԵՐԸ՝ ՉԱՐՉԻՈՒԹՅՈ՞ՒՆ ԵՆ ԱՆՈՒՄ

Բժիշկները, որպես կանոն, կոնկրետ դեղատուն կամ անալիզների համար կոնկրետ լաբորատորիա են ուղարկում, ոմանք էլ իրենց թանկ դեղորայքն են «սաղացնում» հիվանդների վրա: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) սահմանել է, որ հիվանդությունների նույնիսկ ամենածանր դրսեւորումների դեպքում բուժող բժիշկը պետք է հիվանդին նշանակի ամենաշատը 4-5 անուն դեղ՝ ամենաազդեցիկն ու ամենաանհրաժեշտը: Սա արվել է այն նպատակով, որպեսզի, բուժելուն զուգահեռ, հիվանդի

ՔՐԳՈՐԾ ՄԱՐՏՈՒՆՈՒ ԶԻՆԴԱՏԱԽԱԶԻ ՏԵՂԱԿԱԼԻ ԴԵՄ

ՀՀ զինվորական դատախազության թիվ 3 կայազորի զինվորական դատախազի տեղակալ Արսեն Աղաբեկյանի կողմից առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու փորձ կատարելու դեպքի առթիվ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, ՀՀ զինվորական դատախազ Գեւորգ Կոստանյանի ցուցումով ՀՀ քրեական օրենսգրքի 34-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ դատախազի տեղակալը քաղաքացի

Մենակ նիստեր անելո՞վ են աջակցում

Երեկ կառավարությունում տեղի է ունեցել Գործարարության աջակցման խորհրդի հերթական նիստը, որը վարել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը: Վարչապետը կարեւորել է գործարար միջավայրի բարելավմանն ուղղված բարեփոխումների իրականացումը: Վարչապետը հիշեցրել է, որ ՀՀ նախագահի նախընտրական ծրագրի կարեւոր կետերից մեկը Doing Business-ի ցուցանիշով աշխարհի պետությունների առաջին տասնյակում տեղ գրավելն է: Հարցի առնչությամբ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարինե

ԹԵՄԱՆ ՓԱԿԵՔ, ԱՊԵ~

Երգահան Վահրամ Պետրոսյանը երեկ պարզաբանումներ է ներկայացրել փետրվարի 16-ին իր արտահայտած աղմկահարույց տեսակետների առնչությամբ, որոնք հանրության մեջ միարժեք չընդունվեցին: «Առաջին հերթին ներողություն եմ խնդրում այն մարդկանցից, ում զգացմունքներն ակամայից վիրավորել եմ: Ասուլիսի ընթացքում բացառապես քննարկվում էին երաժշտարվեստի խնդիրները, որի քաղաքականացումն անընդունելի է: Շատ եմ ցավում, որ անբարեխիղճ մոնտաժի արդյունքում իմ անունը շրջանառվեց հարեւան երկրի հակահայկական

Ծրագիրն ավարտվեց, խնդիրները մնացին

«ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության» (ՄԶԳ) կողմից ֆինանսավորվող եւ «Նաթան Ասոշիէյթս ինկ.-ի» կողմից իրականացվող «Մրցունակ մասնավոր հատված Հայաստանում» (CAPS) ծրագիրը, որը մեր երկրում աջակցություն էր ցուցաբերում տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, դեղերի արտադրության ոլորտի ընկերություններին, ավարտեց իր հնգամյա գործունեությունը: Երեկ այդ առթիվ «Մարիոթ-Արմենիա» հյուրանոցում ընդունելություն էր կազմակերպվել գործընկեր կազմակերպությունների, ծրագրի շահառուների ու լրագրողների համար: CAPS-ի տնօրեն Արտակ Ղազարյանի

«ԹՈՂՆԵՆՔ ԱՄԵՆ ԶԻԲԻԼ ՀԱՅԱՍՏԱ՞Ն ՆԵՐԿՐՎԻ»

 Հարցնում է ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանը Արտասահմանյան տեսա կամ ձայնասկավառակներ ներմուծելիս հայ գործարարները մարտի 1-ից սկսած պետք է ունենան օտարերկրացի արտադրողի, հեղինակի կամ նրա իրավահաջորդի հետ պայմանագիր: Հակառակ դեպքում ոչ մի արտասահմանյան սկավառակ Հայաստան չի մտնի: Այս պարտադիր պայմանը թելադրում են «Հսկիչ նշանների միջոցով տեսաձայնային մագնիսական պարտադիր դրոշմավորման մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունները: Օրենքի դաշտում

ՏԵՍՆԵՍ՝ Ի՞ՆՉ Է ՄՏԱԾԵԼ ՊԻՏԵՐԸ

Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին հայաստանյան մի շարք լրատվամիջոցների տված հարցազրույցում ասել էր, թե չի բացառում հայ-ադրբեջանական սահմանում ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը: Հատուկ ներկայացուցչի գնահատմամբ, Եվրամիության համար ղարաբաղյան հակամարտությունը ավելի ու ավելի լուրջ հարց է դառնում. «Երբ հրադադարը կարգավորված չէ, երբ տեղի են ունենում սահմանային միջադեպեր, զոհվում են մարդիկ, դա բավական լուրջ է,

«ՆՄԱՆ ԶԳԱՅՈՒՆ ՀԱՐՑԵՐԸ ՉՊԵՏՔ Է ՔՆՆԱՐԿՎԵՆ ԿՈՎԲՈՅԱԿԱՆ ՈՃՈՎ»

ԼՂ հարցով ժամանակավոր հանձնաժողովի վերստեղծման առնչությամբ ընդգծում է ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը: – ԵԽԽՎ Լեռնային Ղարաբաղի հարցով ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Խուկլա ի Կոստան որպես ԼՂ հարցում իր «անկողմնակալ» եւ «լավատեղյակ դիրքորոշման ապացույց» ընդգծել էր, թե ԼՂ հակամարտությունը «վիճաբանություն է երկու երկրների միջեւ, ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության սկզբունքների»: Ձեր գնահատմամբ, այս պնդումներն իրոք որքանո՞վ

ՊԵՏՔ Է ԱՐՁԱԳԱՆՔԵԼ

Ռազմական գործողությունների վերսկսումը Ադրբեջանի կողմից հեռանկարներ չունի, իսկ ադրբեջանցի քաղաքական գործիչների բազմաթիվ հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան ռազմական հռետորության դրսեւորում, «Արմինֆո»-ի հաղորդմամբ, նախօրեին Մոսկվայում հայտարարել է Մինսկի խմբի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը: «Այդուհանդերձ, պետք է արձագանքել Ադրբեջանի հռետորությանը: Միջազգային հանրությունը ԵԱՀԿ-ի գլխավորությամբ պետք է ընդունի որոշումներ նշյալ հարցի շուրջ, քանի որ պատերազմի վերսկսման սպառնալիքները

ՍՊԱՆՎԵԼ Է ԱԺ ՓՈԽԽՈՍՆԱԿԻ ԳՈՐԾԱՐԱՆԻ ՊԱՀԱԿԸ

Երեկ, ժամը 15.00-ին, Գյումրիի Գյուլբենկյանի անվան հիվանդանոցից ոստիկանության Գյումրիի բաժնում ահազանգ էր ստացվել, որ դանակահարված վիճակում իրենց մոտ են տեղափոխվել 2 երիտասարդներ, որտեղ նրանցից մեկը ստացած վնասվածքներից մահացել է: Պարզվել է, որ նույն օրը, ժամը 14.00-ի սահմաններում, Գյումրիի գարեջրի գործարանի մուտքի դիմաց միմյանց հետ վիճաբանել են 30-ամյա Արսեն Սահակյանը, 28-ամյա Ալբերտ Սահակյանը, 26-ամյա Արմեն Սահակյանը,

Հմայակը «հաշիվ» է պահանջում

 Երեկ Հայաստանի քաղաքագետների միությունը հայտարարություն է տարածել, որում քննադատության է ենթարկում միջազգային հանրությանը՝ առ այսօր անպատասխան թողնելու համար հարցերը, որոնք միության վարչությունը բարձրացրել էր երեք տարի առաջ՝ Հայաստանում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից անմիջապես հետո: Հայտարարությունում փաստվում է, որ իշխանություններն անցած տարիների ընթացքում ամեն ինչ արեցին մարտիմեկյան ողբերգության հանրային հետաքննության՝ մեր կողմից առաջ քաշված գաղափարը բովանդակազրկելու

«ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՕԳՆԵԼ Է ՀԱՂԹԱՀԱՐԵԼ ՎԱԽԵՐԸ»

Հիմա նրա վախենալու ժամանակն է Հայ ազգային կոնգրեսը մարտի 1-ին կայանալիք հանրահավաքը հանգրվանային է համարում: «Սկսել ենք հանրահավաքային մի շարք, որի նպատակն է պարտադրել այս բռնապետությանը արտահերթ ընտրություններ եւ կատարել շարժման այլ պահանջները: Ես կարծում եմ, որ մարտը եւ ապրիլի սկիզբը լինելու են այս առումով իշխանությունների համար վերջին շանսը, որպեսզի նորմալ, քաղաքական պրոցեսի սահմաններում մենք

«ԲԱ ՈՐ ՎԱՐԴԱՆԻԿԸ ՄԵԶՆԻՑ ՆԵՂԱՆԱ»

Այս դեպքում Վարդանիկը պարզապես խորհրդանշական անուն է:  Կգնա՞ իշխանությունը խորհրդարանի օլիգարխա-թափության: Ամենամակերեսային հաշվարկներով, 131 ազգային երեսփոխաններից միայն 25-ը բիզնես չունի: Մոտ մեկ տարի առաջ հակակոռուպցիոն միջազգային մի կազմակերպության հրավերով մասնակցեցի մի սեմինարի՝ Ռումինիայում, որտեղ ռումին պաշտոնյաները, պատգամավորները եւ հասարակական կազմակերպությունների ղեկավարները մեզ՝ հայերիս սովորեցնում էին՝ ինչպես խուսափել շահերի բախումից եւ, մասնավորապես, ինչպես կանոնակարգել գործընթացները, որ

ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԵՂԲԱՅՐԸ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵՑ

Երեկ, ժամը 23-ին, Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, բավարարեց Տիգրան Փոստանջյանի նկատմամբ որպես խափանման միջոց 2 ամսով կալանք ընտրելու վերաբերյալ ԱԱԾ քննիչ Արմեն Թեւանյանի (ձախից) միջնորդությունը։ Միաժամանակ դատարանը մերժեց կալանքը գրավով փոխարինելու պաշտպանական կողմի միջնորդությունը։ Բացի այդ, դատարանը առհասարակ լուծում չտվեց փետրվարի 24-ին պաշտպան Հայկ Ալումյանի (աջից) կողմից

Փետրվարի 25

ԽՈՅ (21.03-20.04)- Օրն անցկացրեք ընտանեկան միջավայրում: ՑՈՒԼ (21.04-21.05)- Մի խուսափեք ժամադրությունից՝ այն կարող է վնասել ձեր հարաբերությունները: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Հետեւեք ձեր առողջությանը: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Հարմար օր է խնջույք կազմակերպելու եւ արկածների համար: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Սեքսը մի մղեք երկրորդ պլան: ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Այսօր մտերիմներին ասեք այն, ինչ նրանց մասին մտածում եք: ԿՇԵՌՔ (24.09-23.10)- Մի մոռացեք ընկերներին,

ԿՈԿՈՐԴԻԼՈՍԸ՝ ՏԱՆԸ

Բրազիլիայի հյուսիսային Պարա նահանգի բնակիչներից մեկը տան հյուրասենյակում 1,5 մ երկարության կոկորդիլոս է հայտնաբերել, որը գտնվել է բազմոցի ետեւում։ Տանտիրուհին երեխային արագ դուրս է բերել սենյակից ու կանչել փրկարարներին, որոնց հաջողվել է վնասազերծել կենդանուն։ Դեպքին նախորդած օրերին հորդ անձրեւներ էին տեղացել, գետերը վարարել էին, ինչի արդյունքում կոկորդիլոսը հայտնվել էր քաղաքի բնակելի հատվածում՝ թաքնվելով տներից մեկում։

ԶԳՈՒՇԱՑԵՔ ՑՆՑՈՒՂ ԸՆԴՈՒՆԵԼՈՒՑ

Վերջերս իրականացրած մի հետազոտություն ցույց է տվել, որ ախտածին մանրէները կարող են կուտակվել ցնցուղի գլխիկի մեջ եւ հասունանալով տաք ջրի հետ դուրս գալ այնտեղից: Նման մանրէները կարող են խնդիրներ առաջացնել իմունային թույլ համակարգ ունեցող մարդկանց համար: Ցնցուղի մութ, թաց եւ տաք գլխիկը հիանալի միջավայր է մանրէների զարգացման համար, որոնք առաջացնում են թոքերի հիվանդություններ: Ցնցուղաջրի մանրէների

Սնունդը՝ որոշիչ

Ամերիկացի գիտնականները եկել են այն եզրակացության, որ երեխայի սեռը կախված է նրանից, թե ի՞նչ է ուտում ապագա մայրիկը: Մասնագետների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ լիարժեք կալորիայով հարուստ նախաճաշը նպաստում է տղա ծնվելուն, իսկ դիետիկ եւ բանջարեղենային սնունդը՝ աղջկա: Բժիշկ Շերլի Ռոզենֆելդի համոզմամբ, եթե ապագա մայրիկը իր սնունդը չի հարստացնում ճարպոտ ուտելիքով, ապա պտուղը կարող է

Սեքսուալ ձայնի «գաղտնիքը»

Գիտնականներն ուսումնասիրել են կանանց ձայնը ձվազատման ժամանակ։ Պարզվել է, որ նրանց ձայնը ավելի բարձր եւ սեքսուալ է հնչում, երբ կնոջ օրգանիզմը պատրաստ է բեղմնավորման։ Գիտնականները փորձեր են անցկացրել՝ ձայնագրելով կանանց ձայները դաշտանաշրջանի ժամանակ։ Ապա այդ ձայնագրությունները լսել են մի խումբ տղամարդիկ եւ կանայք։ Պարզվել է, որ երկու սեռերի ներկայացուցիչներին էլ ավելի շատ այն ձայներն են

Դիակիզարա՞ն, թե՞ շիրիմ

«Համաձայն եմ, թող դիակիզեն: Առանց այն էլ որդուս աշխատավարձով յոթ հոգի է ապրում: Մահվանիցս հետո որտեղի՞ց պետք է այդքան փող տա, տարածք գնի, շիրմաքար պատվիրի, հազիվ թաղմանս ծախսերը հոգա»,- կատակում է 81-ամյա Գրիգոր պապը: 2006թ. փետրվարի 27-ին ՀՀ ԱԺ-ի կողմից ընդունված «Հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» օրենքի շուրջ բազմաթիվ վեճեր են ծագել:

«Պատժող պապա» դառնում են ժառանգաբար

Ընտանիքն ու դպրոցը մեծ դեր ունեն երեխաների մեջ  ագրեսիայի առաջացման պատճառները կանխելու համար Բոլոր ծնողների հետ էլ պատահում է, երբ երեխաների դեռահասության շրջանում նրանց հետ ունեցած փոխհարաբերություններում առաջ են գալիս բարդություններ, երեխաներն իրենց չսիրված են համարում, ագրեսիվ են դառնում եւ այլն: Այս մասով Երեւանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի «Գիտահետազոտական լաբորատորիա» հոգեբանական ծառայությունների կենտրոնի տնօրեն,

ԵՐԵԽԱՅԻՆ ՇԱՏ ԲԱՆՋԱՐԵՂԵՆ, ՄԻՐԳ ԵՎ ՉԻՐ ՏՎԵՔ

Որպեսզի նա առողջ մեծանա Երեխայի օրգանիզմի ֆիզիկական ու մտավոր զարգացումը, նյութափոխանակության բնականոն ընթացքը, իմունային, հորմոնային եւ այլ համակարգերի նորմալ գործունեությունը մեծամասամբ կախված է նրա ընդունած սննդի որակից եւ քանակից: Երեխան պետք է ամեն օր ընդունի սպիտակուցներով, ածխաջրերով, ճարպով եւ վիտամիններով հարուստ սնունդ: ՀՀ առողջապահության նախարարության հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության մանուկների եւ դեռահասների բաժնի աշխատակիցներն այս

Ֆուտբոլային ֆանատները՝ ռինգում

Թե ֆուտբոլային խաղն ինչպե՞ս կավարտվի՝ մեծապես կախված է ոչ միայն ֆուտբոլիստներից ու մրցավարներից, այլեւ տրիբունաներում տեղ զբաղեցրած մարզասերների վարքագծից: Քիչ չեն օրինակները, երբ ֆուտբոլասերների վատ պահվածքի պատճառով կամ խաղն այդպես էլ չի ավարտվել, կամ արդեն հետո չափից ավելի «ակտիվ» աջակիցներ ունեցող թիմը որակազրկվել է: Ֆուտբոլի երկրպագուները տարբերվում են մյուս մարզաձեւերի սիրահարներից: Նրանք անսպառ էներգիա ունեն

Հայաստանի փոխարեն՝ Ուկրաինա՞ն

Ուկրաինան պատրաստ է ընդունել օգոստոսին նշանակված բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը, որի կազմակերպումը նախապես վստահվել էր Հայաստանին: Սակայն Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան հունվարին պաշտոնապես հրաժարվել է դրա անցկացումից՝ EUBC-ին հղած նամակում նշելով, որ այդ ամիս Երեւանում կայանալու է «Համահայկական խաղերը», իսկ մայրաքաղաքի հյուրանոցները միաժամանակ երկու խոշոր մրցումների մասնակիցների ընդունել չեն կարող: Այս մասին տեղեկացնում է «Armsport.am»-ը:

Հուսադրող մրցելույթներ

Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում մեկնարկած դահուկավազքի աշխարհի առաջնությունում մեր հանրապետությունից հանդես է եկել յոթ դահուկավազորդ՝ Սերգեյ Միքայելյանը, Թադեւոս Պողոսյանը, Արթուր Եղոյանը, Հովհաննես Սարգսյանը, Շավարշ Գասպարյանը, Սյուզաննա եւ Վալյա Վարոսյանները: Տղամարդկանց 10 կմ եւ կանանց 5 կմ դասական ոճի որակավորման մրցումներում միայն առաջին տասնյակում տեղ զբաղեցնողներն էին պայքարը շարունակելու իրավունք ստանում: Ընդ որում, կանայք փետրվարի 28-ին մրցելու

Էլինան երկրորդ հաղթանակը տարավ

Հայաստանցի գրոսմայստեր Էլինա Դանիելյանը Քաթարի մայրաքաղաք Դոհայում ընթացող շախմատի ՖԻԴԵ-ի կանանց «Grand Prix» մրցաշարի երկրորդ տուրում նույնպես հաղթանակ տոնեց: Այս անգամ հայ շախմատիստուհին սպիտակներով 74-րդ քայլում պարտության մատնեց բազմափորձ Մայա Չիբուրդանիձեին: Մրցաշարի 12 մասնակիցներից միայն Էլինան ու վրաստանցի Նանա Ձագնիձեն են, որ միավոր չեն կորցրել եւ գլխավորում են մրցաշարային աղյուսակը: Ցավոք, անհաջողության մատնվեց մեր երկրորդ

Գեղարդավանքի երգչախմբի համերգները՝ Գերմանիայում

Փետրվարի 14-21-ը Սուրբ Գեղարդավանքի երգչախումբը (գեղ. ղեկավար՝ Մհեր Նավոյան, խմբավար՝ Անահիտ Պապայան)՝ գլխավորությամբ Սուրբ Գեղարդավանքի վանահայր տ. Հարություն աբեղա Կիրակոսյանի, համերգներով հանդես եկավ Գերմանիայի Հայդենհայմ, Շտուտգարտ, Գյոպինգեն եւ Հանաու քաղաքներում: Սա երգչախմբի հինգերորդ այցն էր Գերմանիա՝ Գեղարդավանքի եւ Գերմանիայի Լորշ վանք-գիտահետազոտական ինստիտուտի համագործակցության շրջանակներում: Երգչախումբը գերմանացի ունկնդրին ներկայացրեց հայ հոգեւոր եւ ժողովրդական երգերի մշակումներ: Առաջին

Յուի երեւանյան համերգը

Կրկին ՀՊՖՆ-ի ընկերակցությամբ Դեռեւս երկու տարի առաջ «Առավոտն» անդրադարձել էր հարավկորեացի դիրիժոր Ջոնգ Վիկտորին Յուի երեւանյան համերգին: Երաժշտասերների ընդունելությունը չափից ավելի ջերմ էր: Այսօր «Արամ Խաչատրյան» համերգասրահում դիրիժորը դարձյալ կղեկավարի Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը (ՀՊՖՆ), այս անգամ հնչեցնելով Սիբելիուսի, Գրիգի ստեղծագործություններից: Ի՞նչն է պատճառը, որ այս կարճ ժամանակահատվածում արվեստագետը նորից ընդունել է ՀՊՖՆ-ի հրավերը: Գուցե

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031