Լրահոս
Օրվա լրահոսը

Շեն մնա Շվեյցարիան

Սեպտեմբեր 25,2009 00:00 Share

ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը, ՀՀ Սյունիքի մարզպետարանը եւ Շվեյցարիայի զարգացման ու համագործակցության գործակալությունը երեկ ստորագրել են համաձայնագիր՝ Սյունիքի մարզի Սիսիանի եւ Գորիսի շրջանների ավելի քան 34 գյուղական համայնքներում նպաստել անասնապահության զարգացմանը, ֆերմերների եկամուտների աճի հնարավորությունների մեծացմանը եւ կայուն գործարար միջավայրի ստեղծմանը: Ծրագրերի ընդհանուր բյուջեն երեք տարիների համար 5 միլիոն շվեյցարական ֆրանկ է:

Շվեյցարական կողմից փաստաթուղթը ստորագրել է Հայաստանում եւ Վրաստանում Շվեյցարիայի Համադաշնության դեսպան Լորենցո Ամբերգը, ում հետ երկու օր առաջ կայացած հանդիպման ժամանակ ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը պայմանավորվել էր Գորիսում փախստականների համար «Գորիս 1», «Գորիս 2» բազմաբնակարան սոցիալական տներ կառուցել:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930