Օրվա լրահոսը
ՔՐԴԵՐԸ «ՍԳԱՑԵԼ» ԵՆ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԻՇԽՈՂ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
«News.am»-ը՝ վկայակոչելով թուրքական «Haber 7» կայքէջը, փոխանցում է, որ Իզմիր քաղաքում քրդական «Ժողովրդավարական հասարակություն» (DTP) կուսակցության անդամները ուրբաթ օրը բողոքի ակցիա են անցկացրել՝ հայտարարելու համար, որ կառավարության նախաձեռնությամբ քրդական հարցի կարգավորումը բլեֆ է եւ քննադատել են իշխող կուսակցության ղեկավարությանը՝ խաբեության համար։ Այնուհետեւ քրդական կուսակցության անդամները սգո ծաղկեպսակ են դրել Թուրքիայի վարչապետ Էրդողանի եւ նախագահ Գյուլի
ԱԴՐԲԵՋԱՆԸ ՈՂՋՈՒՆԵԼ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
«Ադրբեջանը ողջունում է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հայտարարությունն առ այն, որ այդ երկրի դիրքորոշումը հայ-թուրքական սահմանի բացման հարցում չի փոխվել»,- «1news.az»-ի փոխանցմամբ, երեկ հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էլխան Պոլուխովը՝ հիշեցնելով, որ դեռ Բաքվում Թուրքիայի վարչապետը հայտարարել էր, որ Թուրքիան Հայաստանի հետ սահմանը չի բացի, քանի դեռ Ղարաբաղի հարցը լուծված չէ: Սեպտեմբերի 17-ին
Որ Մոսկվային սխալ չհասկանան
«Gazeta.ru»-ի փոխանցմամբ, Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի՝ հոկտեմբերին Ուկրաինա կատարելիք այցը, որի մասին հայտարարվել էր ավելի վաղ, տեղի չի ունենա: Աղբյուրի ասելով, Պուտինը հրաժարվել է Ուկրաինայի վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի հետ «չափից ավելի հաճախակի դարձած հանդիպումներ ունենալուց, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե պաշտոնական Մոսկվան Ուկրաինայում կայանալիք նախագահական ընտրությունների նախօրյակին աջակցություն է հայտնում նախագահի թեկնածուներից մեկին»: Միաժամանակ, ինչպես փոխանցում
Իրանում էլի զանգվածային ցույցեր են տեղի ունեցել
Երեկ Իրանում նշվել է հակաիսրայելական՝ պաղեստինցիների հետ համերաշխության կամ, այլ կերպ ասած՝ Երուսաղեմի օրը: Իրանի ընդդիմությունն այդ օրը յուրովի է նշել: BBC-ի փոխանցմամբ, Իրանում նախագահի նախկին թեկնածու, ընտրություններում պարտություն կրած, բայց միաժամանակ դրանց արդյունքները վիճարկող Մուսաֆիի կողմնակից հազարավոր ցուցարարներ պատեհ առիթն օգտագործել եւ երեկ նորից դուրս են եկել Թեհրանի փողոցներ: Աղբյուրը, վկայակոչելով ականատեսներին, տեղեկացնում է,
Խաղարարար տրամադրություններ՝ նաեւ Հյուսիսային Կորեայում
Այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն որոշում ընդունեց հրաժարվել Արեւմտյան Եվրոպայում հակահրթիռային համակարգերի տեղակայման իր ծրագրերից եւ Իրանի նախագահ Ահմադինեջադն էլ հայտարարեց միջուկային զենք ունենալու գաղափարից հրաժարվելու մասին, Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Իրը հայտարարեց, թե պատրաստ է միջազգային հանրության հետ քննարկել իր միջուկային ծրագիրը: Կիմ Չեն Իրը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պաշտոնական ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ
Տարվա լավագույնները
Ինչպես հաղորդում է կրթության եւ գիտության նախարարության edu.am կայքէջը՝ երեկ ԿԳՆ-ում տեղի է ունեցել «Տարվա լավագույն ուսուցիչ», «Տարվա լավագույն տնօրեն» եւ «Տարվա լավագույն դաստիարակ» մրցույթների հանրապետական փուլը: Մրցույթներն անցկացրեցին ԿԳ նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովները: Մրցույթներին մասնակցում էին մարզային փուլում հաղթող ճանաչված ուսուցիչները, դաստիարակները եւ տնօրենները՝ 34 մանկավարժ ՀՀ բոլոր մարզերից եւ Երեւանից: 2009 թվականի «Տարվա
Գումար՝ գնդակի համա՞ր
Օրերս «Առավոտը» դժգոհություն ստացավ ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի իրանագիտության բաժնի մի քանի 1-ին կուրսեցիներից: Նրանք նշում էին, թե իրենցից 1000-ական դրամ է հավաքվում ֆիզկուլտուրայի դասընթացների համար գնդակներ գնելու համար: Այս մասին պարզաբանում ստացանք ֆիզիկական դաստիարակության եւ սպորտի ամբիոնից: ԵՊՀ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Կարեն Գրիգորյանը փոխանցեց ֆիզիկական դաստիարակության եւ սպորտի ամբիոնի վարիչ Հենրիկ
Պրոռեկտորի տեղը դեռ թափուր է
Այս տարվա մայիսին ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների եւ հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Արսեն Քարամյանը նշանակվեց ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ: Մինչ այժմ Մայր բուհում Ա. Քարամյանի զբաղեցրած պաշտոնը թափուր է մնում, ուստի «Առավոտը» ԵՊՀ-ից հետաքրքրվեց՝ հնարավո՞ր է առաջիկայում նոր նշանակում, կամ այլ զարգացում: ԵՊՀ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Կարեն Գրիգորյանը
ՇԱՏ ԽԱՌԸ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
Հերթական տնօրենին մեղադրում են ապօրինությունների մեջ եւ, ինչպես բոլորը՝ նա էլ է ժխտում այդ մեղադրանքները Օրերս «Առավոտի» խմբագրություն էր դիմել Արարատի մարզի Արալեզ գյուղի բնակիչ, նույն գյուղի միջնակարգ դպրոցի ծնողներից մեկը: Նրա համոզմամբ, Արալեզ գյուղի միջնակարգ դպրոցը տնօրինվում է քրեական անցյալ ունեցող, Արարատի մարզի Տափերական գյուղի բնակիչ Տիգրան Գուլաբյանի կողմից: «Դպրոցը չի կարող ղեկավարվել մի
Չէր արձագանքել
Երեւանի Զավարյան թիվ 57/19 շենքի 35-րդ բնակարանի բնակչի հետ կապված՝ փրկարար ծառայությունը ստացել էր ահազանգ այն մասին, որ նա չի արձագանքում զանգերին: Նշված բնակարանի դուռը բացելուց հետո հայտնաբերվել է 59-ամյա Արտավազդ Մալիցյանի դին:
Հանձնարարվել է «մաքուր» աշխատել
ՀՀ գլխավոր դատախազությունում երկու օր առաջ տեղի է ունեցել խորհրդակցություն: Քննարկվել են հետաքննության եւ նախաքննության մարմինների աշխատանքների նկատմամբ դատախազական հսկողության, ինչպես նաեւ մեղադրանքի պաշտպանության, կոռուպցիոն երեւույթների դրսեւորումների դեմ պայքարում իրավապահ մարմինների կատարած աշխատանքների արդյունքների ու բացթողումների մասին հարցերը, անդրադարձ է եղել նաեւ համակարգում աշխատանքային եւ կատարողական կարգապահությանը: Պաշտոնական հաղորդագրության այս մասում խոսք չի գնացել այն
Դատապարտյալների համեստ սեղանը
«Երեւան» միջազգային կանանց ասոցիացիան երեկ «Մարիոթ» հյուրանոցում կազմակերպել էր տարբեր ժողովուրդների ազգային հուշանվերների եւ կերակրատեսակների ցուցահանդես-վաճառք: Հայաստանի մշակույթը ներկայացնող հուշանվերների շարքում ներկայացված էին նաեւ արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի կին եւ անչափահաս դատապարտյալների փայտե, կավե-խեցեգործական աշխատանքները: Երեկ այդ կապակցությամբ մինչեւ ժ.18-ն «ազատ էին ազատվել» դատապարտյալ Սիլվա Ասատրյանն ու անչափահաս Կարենը: Նրանց կողքին էր վարպետը՝ տիկին
Զինվորի սպանության գործով
Օգոստոսի 28-ին Վայքի զորամասում դաժան ծեծի ենթարկված, ապա մահացած զինծառայող Արամ Մկրտչյանի գործը գտնվում է ՊՆ 8-րդ կայազորային քննչական ծառայության վարույթում: Երեկ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Նորայր Նորիկյանը տեղեկացրեց, որ հեռացվել են գնդի հրամանատարի տեղակալ, մայոր Արթուր Թումանյանը, ավտոծառայության պետ, մայոր Սամվել Աբգարյանը: Գնդի հրամանատար, գնդապետ Արայիկ Մուրադյանը ճանաչվել է ծառայության համար անհամապատասխան: Երրորդ գումարտակի հրամանատարն
«ԸՆՏԱՆԵԿԱՆ» ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ԲԻԶՆԵ՞Ս
«Բուդկաչու» հոգեբանությամբ դիվանագետներ Արդեն 10 տարի է, ինչ ընտանիքով՝ ամուսնուս եւ 3 երեխաներիս հետ, ապրում ենք Լոս Անջելեսում: Մեր ԱՄՆ տեղափոխվելն ուներ այդ տարիների հայաստանյան իրականության օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառները. անգործություն, անպատժելիություն, անկանխատեսելի գալիք օր եւ այլն: Միգուցե շատ-շատերի նման ես ու ամուսինս անհրաժեշտ կամք եւ ուժ չունեցանք այդ դժվար օրերին Հայաստանում մնալու եւ «դուրս
ՎԵՐԱԴԱՐՁՈՂՆԵՐԻ ԹԻՎՆ ԱՎԵԼԱՑԵ՞Լ Է
ԱՄՆ-ում գործող հայկական լրատվամիջոցները լուրեր են տարածել, թե վերջին ամիսներին Կալիֆոռնիայի հայկական հեռուստաալիքները անընդհատ գովազդում են «American Global» ընկերության ծառայությունները։ Ընկերությունը զբաղվում է բեռնափոխադրումներով, գովազդում էլ ասվում է, թե Հայաստան մշտական բնակության մեկնողները Հայաստանում ազատվում են իրենց անձնական իրերի, կահույքի ու ավտոմեքենաների համար մաքսատուրքի վճարումից։ Ըստ ԱՄՆ հայկական ԶԼՄ-ների, միայն այս տարվա առաջին ութ ամսվա
Դառը դատել, դատարկ նստել են
Աղակալումը սպառնում է վերածվել անապատացման Սա՞ է մարզի գյուղերի ապագան: Արարատյան դաշտավայրի հողագործները դժգոհ են ընթացիկ գյուղատնտեսական տարուց: Տարին ավարտվում է, մինչդեռ նրանց ծախսերի բերած եկամուտների հետքն անգամ չի երեւում: Եթե նախորդ տարիներին շուկայի թեժ պահին՝ աշնանը, գյուղմթերքի գները շուկայում տատանվում էին կգ-ը 50-100 դրամի սահմաններում, ապա այժմ սկսում են 100 դրամից: Գյուղացիների ասելով՝ պատճառը
ԿԵՆՍՈԼՈՐՏԱՅԻՆ ՊԱՀՊԱՆԱՎԱՅՐ՝ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ
«Շիկահող» պետարգելոցի բուսական եւ կենդանական աշխարհի պահպանման ծրագիրը կնպաստի արգելոցի հարակից գյուղերի զարգացմանը: «Առավոտը» տեղեկացրել է, որ Սյունիքի մարզի «Շիկահող» արգելոցի հիման վրա կենսոլորտային արգելոց ստեղծելու նպատակով Գերմանիան Հայաստանին 4 միլիոն եվրո է տրամադրելու: Էկոլոգիայի ոլորտում ծրագրի իրականացման համար սա աննախադեպ մեծ գումար է: «Շիկահողի» պետարգելոցի հիման վրա Սյունիքի մարզում կենսոլորտային պահպանավայր ստեղծելու գաղափարը ՀՀ
ՎԱՐԿ ԵՆ ՏՎԵԼ
Հիփոթեքային ընկերության կապիտալին ավելացավ եւս 60,5 մլրդ դրամ: ՀՀ կառավարությունը գումարը տրամադրել է ռուսաստանյան կայունացնող վարկի միջոցներից: Այս մասին երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը: Նրա ներկայացմամբ՝ ֆինանսական հակաճգնաժամային միջոցառումների շրջանակներում կառավարությունը շինարարական ընկերությունների վարկավորման համար պետական երաշխիքներ է տրամադրում, բացի այդ, ֆինանսավորում է Հիփոթեքային ընկերությանը, որպեսզի վերջինս էլ մատչելի
ՈՍԿԻՆ ԹԱՆԿԱՑԵԼ Է
Նյու Յորքի առեւտրային բորսայում ոսկու գները ռեկորդային կերպով աճել են: Ոսկու 1 ունցիան թանկացել է $13.90-ով՝ դարձել է $1020.20: Ըստ gazeta.ru-ի, վերլուծաբանների կարծիքով, ոսկու գնի աճը պայմանավորված է ամերիկյան դոլարի արժեքի շարունակվող անկմամբ՝ մյուս արժույթների համեմատությամբ: Նշենք, որ ոսկու գնի նախկին ռեկորդը գրանցվել է կրկին նյույորքյան բորսայում, 2008 թվականի մարտի 18-ից, երբ 1 ունցիա ոսկու
ԲՈԼՈՐ ՈԼՈՐՏՆԵՐԸ ՏՈՒԺԵԼ ԵՆ
Ըստ Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) երեկ հրապարակած սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող մակրոտնտեսական ցուցանիշների, այս տարի հունվարից օգոստոս ընկած ժամանակահատվածում, համեմատած նախորդ տարվա հետ, տնտեսության անկում է արձանագրվել՝ 18.4%: Այս ցուցանիշի համաձայն, Հայաստանում 10.8%-ով ավելացել է պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը՝ կազմելով 83 800 մարդ: Ընդհանուր առմամբ անկում է գրանցվել աշխատատեղեր ապահովող բոլոր ոլորտներում. ե՛ւ արդյունաբերության, ե՛ւ շինարարության, ե՛ւ
Մոռանալ Աստվածաշո՞ւնչը
Օրերս հերթական քաջագործությամբ էջմիածինցիների ուշադրության կենտրոնում հայտնվեց Մայր աթոռի սպասավոր տեր Հարություն Քեսաբյանի որդին՝ Նարեկ Քեսաբյանը: Նարեկը ապակյա շշով հարվածել է Էջմիածին քաղաքի բնակիչ Մ.Հ.-ին՝ պատճառելով լուրջ վնասվածքներ: «Վաղարշապատի հիվանդանոց» ՊՓԲԸ ընդունարանից «Առավոտին» ասացին, որ իրենց մոտ նման վնասվածքներով քաղաքացի չի ընդունվել, հետեւաբար՝ դեպքն արձանագրված չի նաեւ ոստիկանությունում: Փոխարենը գործի են անցել տուժողի «շահերից հանդես
Ուսումնասիրում են
«Առավոտի» սեպտեմբերի 17-ի համարում տպագրված «Հիմնարկն ավերվել է նախարարի գիտությամբ» հրապարակման առնչությամբ երեկ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունից հայտնեցին, որ իրենք «Ատոմէներգասեյսմանախագիծ» ընկերությունում սկսել են ուսումնասիրություններ կատարել, որի արդյունքներն առաջիկայում կտրամադրեն մեր թերթին: Հիշեցնենք, որ հրապարակման մեջ ընկերության տնօրեն Հրահատ Հակոբյանը վստահեցրել էր, որ պարտքերի մեջ խրված այդ պետական ընկերության արժեքավոր գույքը վաճառել են էներգետիկայի
«Թուրքերը ապաշխարելու հատկություն չունեն»
«Ես գիտեմ՝ ինչքան դժվար է գալ այնպիսի մի փաստաթղթի, որ բոլոր կողմերը գոհ կլինեն. միշտ թվում է՝ հնարավոր է ավելի շատն ունենալ, բայց եթե իրատեսորեն մոտենանք, ես պետք է արձանագրեմ, որ, իհարկե, եթե ոչ 100%, բայց, համենայնդեպս, զգալի չափով Հայաստանը կարողացավ գործ ունենալ հզոր մի պետության հետ, որն այսօր աշխարհի մեծագույն տնտեսություններից մեկն է»,- երեկ
Ստուգվում են հինգ տարին մեկ
Այս օրերին «ՀայՌուսգազարդը» իր բաժանորդների գազի հաշվիչները ստուգման է ենթարկում, ինչը բազմաթիվ գազօգտագործողների անհանգստության պատճառ է դարձել: Ինչպես մեզ հետ զրույցում ասաց ընկերության մամուլի քարտուղար Շուշան Սարդարյանը, այս ստուգումները պարբերական բնույթ են կրում. «Ամեն 5 տարին մեկ անգամ մենք գազի հաշվիչներն ուղարկում ենք ստուգաչափման, այնտեղ պարզում են՝ տվյալ հաշվիչը կենսունա՞կ է, թե՝ ոչ: Եթե կենսունակ
ԱՐՏԵՐԿՐԻ ՓՈՂՆ ԷԼ ԿԿՏՐՎԻ
Տրանսֆերտների հույսին ապրող մարզերի բնակիչները ստիպված են գյուղեգյուղ ընկնել, փոստ ման գալ՝ դրսի իրենց հարազատների ուղարկած գումարները ստանալու համար: «ՎՏԲ-Հայաստան» բանկի տնօրենների խորհուրդը որոշել է մինչեւ այս տարեվերջ Հայաստանում եւս 17 մասնաճյուղ փակել: «Առավոտի» հետ զրույցում դա հաստատեց բանկի մանրածախ բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն Արեն Ապրիկյանը: Հաշվի առնելով, որ «ՎՏԲ-Հայաստանը» նախկին «Հայխնայբանկն» է, նշենք, որ
Մասնավորում՝ սուբյեկտիվ, ընդհանուրում՝ օբյեկտիվ
Երեկ այսպես որակեց ՄԻ պաշտպանը Մարտի 1-ի հանձնաժողովի եզրակացությունը, որի կազմմանը, մեր տեղեկություններով, որոշակի մասնակցություն է ունեցել նաեւ ինքը: Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը երեկ լրագրողներին է ներկայացրել Մարտի 1-2-ի խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի պաշտոնական եզրակացության վերաբերյալ իր գնահատականները: «Սկզբից մինչեւ վերջ փորձել են խնայել դատախազությանը, նրանց մասին ընդհանրապես որեւէ խոսք չկա: Բացասական օրինակները բերված են
ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԸ 15 ՐՈՊԵՈՒՄ 3 ԱՆԳԱՄ ԿԱՐԾԻՔԸ ՓՈԽԵՑ
Իսկ Վահան Հովհաննիսյանը երեկ հրաժարվեց նախօրեին մարտի 1-ի վերաբերյալ արած հայտարարությունից Իսկ ՀՅԴ-ի եւ ՀԱԿ-ի դատավորները տարբե՞ր էին «Մարտի 1»-ի ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի եզրակացության քննարկման ժամանակ ՀՅԴ խմբակցության անունից ելույթում Վահան Հովհաննիսյանը հայտարարեց. «Ակնհայտորեն տեղի է ունեցել իշխանությունը բռնազավթելու փորձ՝ պետական հեղաշրջման փորձ։ Եվ այդ փորձը իրականացրել են մարդիկ, որոնք չունեին դրա բարոյական իրավունքը: Օգտվելով
ՀՅԴ-Ն՝ ԻՐ ՆԱԽԿԻՆ ԹԵԿՆԱԾՈՒԻ ՄԱՍԻՆ
Սեպտեմբերի 17-ին նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով կուսակցությունների ղեկավարների «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ներկա փուլը» թեմայով խորհրդակցությունից հետո ԱԺՄ նախագահ, Հանրային խորհրդի ղեկավար Վազգեն Մանուկյանն ի պատասխան «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության հարցի՝ հեգնել էր. «Եթե սահմանները չընդունեինք էլ, երեւի դուք կամավոր մի ջոկատ ունեք, հա՞, որ պիտի գնար Վանը վերցներ»: ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը երեկ ճեպազրույցում նման
«ԿԱՐԵԼԻ Է ՁԱԽՈՂԵԼ ԹԵ ՄԵԿԸ, ԹԵ ՄՅՈՒՍԸ»
Երեկ ՀՀ արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանը պատասխանեց panorama.am-ի հարցին՝ կապված Էրդողանի վերջին հայտարարությունների հետ: Նա, մասնավորապես, ասաց. «Փորձելով կապել այդ երկու գործընթացները (հայ-թուրքական հարաբերությունների եւ ղարաբաղյան կարգավորման – խմբ.), կարելի է ձախողել թե մեկը, թե մյուսը: Նույն դիրքորոշումն ունեն բազմաթիվ երկրներ, այդ թվում Մինսկի խմբի համանախագահ երկրները, որոնք բազմիցս հայտարարել են, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ
ԳՈՐԾՆԱԿԱՆՈՒՄ ԴԵՌ ՈՉ ՈՔ ՉԻ ԱՐՁԱԳԱՆՔԵԼ
«Հետք» էլեկտրոնային կայքը երեկ տեղեկացրել է, որ «ՀՀ ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության համապատասխան ստորաբաժանումը, որը զբաղվում է թրաֆիքինգի հարցերով, արդեն իսկ հարցումներ է ուղարկել մի շարք վայրեր՝ մամուլում հրապարակված ինֆորմացիայի հավաստիությունը ճշտելու համար: Եթե տեղեկատվությունը հաստատվի, անպայման կձեռնարկվի համապատասխան միջոցներ»,- «Հետքին» փոխանցել է ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետի տեղակալ