Օրվա լրահոսը

ԽԱԲԵՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՎԵՐՋ ԿԴՆԵՆ

Ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկվելու համար նախորդ ու այս ամիսներին էլ քաղաքացիները տարբեր կեղծարարությունների են դիմել: ՀՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունը արձանագրել է մի շարք անհամապատասխանություններ՝ նպաստառուի ընտանիքի կազմի հայտարարության եւ տեղական ռեգիստրից ներկայացված տեղեկանքի միջեւ: Որ սոցիալապես ապահով ընտանիքները խաբեությամբ չհայտնվեն ընտանեկան նպաստի համակարգում, կառավարության որոշմամբ, ընտանիքի կազմը ճշտելու համար սոցիալական ծառայությունները մինչեւ տարեվերջ

ԱՐԳԵՆՏԻՆԱՆ՝ ՋՐԻ ՃԱՄՓԱ

Կառավարության այսօրվա նիստում հավանության արժանացավ «ՀՀ կառավարության եւ Արգենտինայի Հանրապետության կառավարության միջեւ սովորական անձնագրերով վիզային ռեժիմի վերացման մասին» համաձայնագրի կնքման առաջարկությունը։ Արտաքին գործերի փոխնախարար Արման Կիրակոսյանը այս որոշման ընդունումն աննախադեպ համարեց՝ նշելով, որ այսպիսով, բացի հետխորհրդային որոշ երկրներից, Արգենտինան նույնպես անցում կկատարի Հայաստանի հետ սովորական անձնագրերով անայցագիր ռեժիմի:

ԲԵՆԶԻՆԸ ԹԱՆԿԱՆՈՒՄ Է

Երեւանի մի շարք բենզալցակայաններում երեկ հերթական անգամ բենզինի եւ դիզվառելիքի գները բարձրացել են 10 դրամով: «Ռեգուլյար» տեսակի բենզինի 1 լիտրն արդեն վաճառվում է 410 դրամով։ Մեկնաբանելով դա՝ բենզինի եւ դիզվառելիքի շուկայի առաջատար «Ֆլեշ» ընկերության փոխտնօրեն Մուշեղ Էլչյանը tert.am-ին ասել է, որ թեեւ իրենք դեռ չեն բարձրացրել վառելիքի գները, բայց մոտ ժամանակներս հնարավոր է՝ բարձրացնեն. «Համաշխարհային

ՄԵՆԱԿ «ՄԱՐԻԱՆՆԱ՞Ն» ԷՐ

ՏՄՊՊՀ-ն երեկ քննարկել է կաթնամթերքի շուկայում առկա զարգացումները: Վերջին օրերին կատարված պարբերական մոնիթորինգի արդյունքում պարզվել էր, որ այս ապրանքային շուկայում գործող գերիշխող դիրք ունեցող ընկերություններից իր արտադրանքի գները բարձրացրել է մասնավորապես «Դուստր Մարիաննա» ընկերությունը: Այդ պատճառով Հանձնաժողովը որոշում է կայացրել ուսումնասիրություն սկսել «Դուստր Մարիաննա» ընկերության գործունեության նկատմամբ՝ տնտեսվարողից պահանջելով ներկայացնել բացատրություններ եւ հիմնավորումներ գների բարձրացման

Մանկական երկաթուղին կնորոգե՞ն

Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը եւ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Շեւքետ Շայդուլինը երեկ համաձայնագիր են ստորագրել 2011–2015թթ. սոցիալ եւ տնտեսական համագործակցության մասին։ Համաձայնագրի շրջանակում նախատեսվում է քաղաքամերձ եւ քաղաքային երկաթուղային տրանսպորտի զարգացման համալիր ծրագրի մշակում, տրանսպորտային հանգույցի ստեղծում՝ երկաթուղային տրանսպորտի եւ մետրոյի, քաղաքային ուղեւորատար ավտոտրանսպորտի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով: Նախատեսվում է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ բազայի հիման

Վարչապետը դժգոհ է տեխզննման կարգից Ֆերմերային տնտեսություններն առաջիկայում կազատվեն ամեն տարի գյուղտեխնիկան տեխզննման ենթարկելու պարտադիր պայմանից: Կառավարությունը հասկացել է, որ իրականում գյուղտեխնիկայի պարտադիր տեխզննումը ֆիկտիվ բնույթ է կրում, եւ տեխնիկապես դրա իրականացումն անհնարին է. «Իզուր տեղը մարդկանց դնում ենք ծանր վիճակի մեջ, ապահովում ծախսատար գործառույթներ, իսկ արդյունքում բյուջեն ստանում է ընդամենը 17 միլիոն դրամ»,- երեկ

ԱԼԻՔԸ ԿԱ, ՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ՈՉ

ՀՀ կառավարությունը որոշել է ստեղծել «Հոգեւոր-մշակութային հանրային հեռուստաընկերություն» փակ բաժնետիրական ընկերություն, սահմանել ընկերության կանոնադրական կապիտալը՝ 100 000 դրամ, որը համապատասխանում է 100 հատ հասարակ բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով, ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարման լիազորությունը վերապահել Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդին, ընկերության 2011թ. բյուջեի ապահովումը մինչեւ 73 245 400 դրամի սահմանում իրականացնել 2011թ. պետբյուջեի «Հեռուստատեսային ծառայություններ»

ՀԱՑԱԴՈՒԼԻ ԴԻՄՈՒՄՆ ԸՆԴՈՒՆՎԵԼ Է

Երեկ ԱՆ ՔԿՀ մամուլի քարտուղար Արսեն Բաբայանը տարածել է հաղորդագրություն՝ կապված ՀՀ ԱՆ «Վանաձոր» ՔԿՀ-ում պատիժ կրող դատապարտյալ Ռ. Մնացականյանի՝ փետրվարի 22-ին հացադուլ հայտարարելու հետ: «Հացադուլի դիմումն ընդունվել է եւ տրվել է համապատասխան ընթացք, որի համաձայն՝ դատապարտյալը գտնվում է բժշկական ծառայության մշտական հսկողության ներքո, առողջական վիճակը լավ է: Ինչ վերաբերում է մամուլում հրապարակված այն տեղեկությանը,

Վերահաստատում են

Երեկ Գյումրիի վրացական համարանիշներով վարորդները հանդես են եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, ասված է. «Կառավարությունը այդպես էլ խորամուխ չեղավ բուն խնդրի մեջ, որ հարուցել էր ինքը՝ հազարավոր վարորդներին հարկային թակարդի մեջ գցելով: Անտոկոս վարկի տրամադրումը նույնն է, թե կառավարությունը իր գրպանից մյուս գրպանը դրամ է տեղափոխում եւ մեզ ստիպում լցնել իր առաջին գրպանը՝ պարտադրելով, այնուամենայնիվ, մեքենաներն

ԱՅՍՊԻՍԻՆ ԵՆ ՀԱՂԹՈՂՆԵՐԻ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԸ- 5

«Կենտրոն» հեռուստաընկերության գովազդային պայմանագրերի զգալի մասի վրա կա միայն մեկ կողմի՝ հենց «Մուլտի Մեդիա-Կենտրոն ԹԻՎԻ» ՓԲԸ-ի կնիքը: Սակայն ՀՌԱՀ-ն այլեւս չթույլատրեց լուսանկարել այս փաստաթղթերը: Բավական ուշագրավ մանրամասներ կարելի է իմանալ՝ ընթերցելով հեռուստաընկերությունների մրցութային առաջարկները: Այսպես պարզեցինք, որ լուծարվել է «Շարմ» ՓԲԸ-ն: «Կենտրոն» հեռուստաընկերության, ինչպես իրենք են այն անվանել՝ գործարար ծրագրի սկզբում նշված է. «Մուլտի Մեդիա-Կենտրոն

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԱՇՏ ԿԱ

«Ես չեմ ճանաչում Կարեն Անդրեասյան անուն-ազգանունով մի մարդու, որը որեւէ գործունեություն ծավալած լինի մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում»,- երեկ «Դե ֆակտո» ակումբում ասել է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը: Նաեւ իր կարծիքն է հայտնել, թե Կարեն Անդրեասյանը ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան նշանակվելու դեպքում իշխանության հերթական պաշտոնյան է լինելու եւ կատարելու է իշխանության պատվերները։ Անդրադառնալով կոալիցիայի հայտարարության

ՉԴԱՏԱՐԿՎՈՂ ՋՐՀՈՐԸ

Թերեւս, իմ կյանքում ամեն ինչ կարող էր լինել այլ կերպ, եւ ես կործանիչ ինքնաթիռի օդաչու դառնայի, ինչպես Էկզյուպերին կամ Ռիչարդ Բախը: Սակայն ես այդպես էլ չուզեցի մնալ Բեռլինի համալսարաններն ավարտած եւ սիբիրյան երկար աքսորներից վերադարձած՝ Անապայում ապրող իմ Արտաշես Սարյան պապիս տանը, ուր ես պիտի գնայի ռուսական դպրոց: Խորքային պատճառն այն չէր, սակայն, թե ես՝

Էլի բերման են ենթարկել

Երեկ ՀԱԿ երիտասարդ ակտիվիստների էլի ոստիկանության բաժին են տարել՝ իրազեկող թերթիկներ տարածելիս: Երեկ, ժ. 19:40-ի սահմաններում, Աբովյան փողոցում՝ «Մարկո Պոլո» սրճարանի մոտ, քաղաքացիական հագուստով մի խումբ ոստիկաններ հարձակվել են Հայ ազգային կոնգրեսի՝ մարտի 1-ի հանրահավաքի մասին իրազեկող թռուցիկներ տարածող երիտասարդ ակտիվիստների վրա, խոչընդոտել են թռուցիկները տարածելուն, հետո լեզվակռիվ սարքել, իսկ ավելի ուշ, երբ մոտեցել են

ՈՉ ՄԵԿԻ ՄԵՂՔԸ ԵՐԲԵՔ ՉԻ ՄՈՌԱՑՎՈՒՄ

ՀԱԿ-ն ու ՀՅԴ-ն իրար մեղադրում են  ընտրակեղծիքներ անելու մեջ Անցած շաբաթ ՀՅԴ-ն հանդես է եկել նախաձեռնությամբ. Դաշնակցությունը ընտրական իրավունքի պաշտպանության հասարակական շարժում է սկսել, որը, ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի ասելով, նպատակ ունի հասարակական լայն շերտերին բացատրել, որ ձայներ վաճառելով կամ տանը նստելով ու ընտրություններին չմասնակցելով, ընտրակեղծիքների դեմ չպայքարելով՝ նրանք միայն նպաստում են իշխանությունների

ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԸ ԿԱՐՈՂ Է ԹԵԼԱԴՐԵԼ

Նախագահների հանդիպմանն ընդառաջ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների՝ ժամանակ առ ժամանակ տեղի ունեցող երկկողմանի, երբեմն նաեւ եռակողմ՝ ռուս, ամերիկացի կամ եվրոպացի որեւէ բարձրաստիճան պաշտոնյայի մասնակցությամբ, հանդիպումներով ոչ մեկն չես զարմացնի: Դրանք դարձել են ընթացիկ քաղաքականության մի մաս: Սակայն մարտի 5-ին ՌԴ նախագահի ներկայությամբ կայանալիք հանդիպումն, այդուհանդերձ, սպասելիքներ առաջացնում է այն առումով, որ դա տեղի է ունենալու

ՎԹԱՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՄԱՀԱՑԵԼ Է ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՀԱՅՐԸ

           Երեկ, ժամը 10:00-ին, Աբովյան քաղաքի Հատիսի փողոցում տեղի է ունեցել ավտովթար: Իրար են բախվել ԳԱԶ 31105 մակնիշի 077 ԼՏ 02 համարանիշի, «Մերսեդես GLM» մակնիշի 80 DՕ 007 համարանիշի եւ «Օպել Վեկտրա» մակնիշի 14 ՕՏ 574 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի վայրից «Աբովյան» բժշկական կենտրոն տեղափոխելու ճանապարհին ստացած մարմնական վնասվածքներից, գիտակցության չգալով, մահացել է Աբովյան քաղաքի

  2011 թ. մարտի 2-ից «Առավոտ»-ը վերականգնում է իր անգլերեն կայքը Բավական է սեղմել ձախ անկյունում տեղադրված  English  կոճակը

ՓԵՏՐՎԱՐԻ 24

ԽՈՅ (21.03-20.04)- Ավելորդ աղմուկից ու ծանրաբեռնվածությունից ազատվելու համար օրն անցկացրեք ընտանիքի անդամների հետ: ՑՈՒԼ (21.04-21.05)- Այսօր ձեզ հաճելի անակնկալ է սպասվում: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Սեքսը մի մղեք երկրորդ պլան, դա կարող է վնասել ձեր ամուսնական հարաբերություններին: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Այսօր ձեզ համեստ պահեք, ղեկավարության հետ շփումներում պետք չէ կորցնել ինքնատիրապետումը: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Մտածեք ձեր առողջության մասին եւ

Sex.com -Ը՝ ԳԻՆԵՍԻ ԳՐՔՈՒՄ

Գինեսի ռեկորդների գիրքը Sex.com դոմեյնը պաշտոնապես ճանաչել է որպես համացանցի ամենաթանկ տիրույթի անուն։ Sex.com -ի առուվաճառքի գործարքն ավարտվել է 2010թ. նոյեմբերի 17-ին։ Դոմեյնի նոր սեփականատեր «Clover Holdings» ընկերությունը դրա համար 13 մլն դոլար է վճարել։ Ենթադրվում է, որ «Clover Holdings»-ի համար հիմնական եկամուտը կապահովեն կայքում տեղադրվող գովազդները։ Ի դեպ, Sex.com-ը  գրանցվել է 1994թ.՝ Գարի Քրիմենի

ԴՈՒՔ ԵՎ ՁԵՐ ԿՈՂԱԿԻՑԸ

Որքա՞ն մտերիմ եք դուք, արդյոք հե՞շտ եք հասկանում միմյանց, պարզեք այս թեստի միջոցով 1.Ինչ եք կարծում, ձեր կողակցին ի՞նչն է ստիպում շիկնել. ա) ամոթի զգացումը-2, բ) զայրույթը-1, գ) վախը-3: 2. Փողոցում քայլելիս մի անծանոթ ձեզ շփոթելով իր մտերիմի հետ՝ մոտենում ու գրկախառնվում է ձեզ. ի՞նչ կանեք դուք.  ա) կծիծաղեմ -1, բ) հետ կհրեմ նրան -2,

Կաթողիկոսն արդարանալու խնդիր չունի

Եվ դեմ չէ, որ մեղքաթողությունը հենց իրենից սկսվի Օրերս Հայ առաքելական եկեղեցու հայաստանյայց թեմերի երիտասարդական խորհուրդների ակտիվը հանդիպում ունեցավ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ: Նախ Համաշխարհային հայ եկեղեցական կազմակերպության նախագահ Կարեն Պետրոսյանը ներկայացրեց հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդաց կազմակերպության առաքելությունը եւ գործունեության նպատակն ու տարվող աշխատանքների գլխավոր ուղղությունները: Այնուհետեւ երիտասարդներին ողջունեց վեհափառը, խոսեց եկեղեցու եւ

«ՍԻՐԵԼ ԵՄ ՈՒ էՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԷԼ ԿՍԻՐԵՄ»

Սիրային խնդիրները դեռահասության շրջանում երբեմն ավարտվում են սպանությամբ, ինքնասպանությամբ կամ հոգեկան հիվանդություն ձեռք բերելով: Մի քանի օրից լրանալու է Սյունիքի մարզում ինքնասպան եղած 14-ամյա աղջկա՝ Էլենի մահվան 1 տարին: Ուրախ, անհոգ, տաղանդավոր աղջիկը շենքի տանիքից նետվել էր, որ «սիրած տղան ամբողջ կյանքում տանջվի»: Այդ խոսքերը ինքնասպանությունից առաջ նա գրել էր նամակում՝ բացատրելով, թե ում եւ

Արդեն Ծաղկաձորում է

Armchess.am-ը տեղեկացնում է, որ ՖԻԴԵ-ի դասակարգման ցուցակում հայ շախմատիստների մեջ, Լեւոն Արոնյանից հետո, երկրորդ վարկանիշային արդյունքն ունեցող գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը երեկ պետք է ժամաներ Ծաղկաձոր եւ միանար հավակնորդների մրցաշարին նախապատրաստվող Հայաստանի լավագույն գրոսմայստերի թիմին:

Ուորդը չի թերագնահատում Աբրահամին

Երկրորդ միջին քաշային կարգում WBA վարկածով աշխարհի չեմպիոն Անդրե Ուորդը լրատվամիջոցներին պատմել է «Super Six» մրցաշարի կիսաեզրափակչում իր մրցակցի՝ Արթուր Աբրահամի հետ կայանալիք մարտի մասին իր մտորումները: «Ես ուշադրություն չեմ դարձնում այն հայտարարություններին, թե Աբրահամն այլեւս այն չէ, ինչ ժամանակին էր, քանի որ վերջին երկու մենամարտերում պարտվել է, այլ համոզված եմ, որ այդ օրը նա

«Գանձասարն» ուրախացնում է

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի վերջին առաջնությունը վեցերորդ տեղում եզրափակած Կապանի «Գանձասարը» հաճելիորեն ուրախացնում է իր երկրպագուներին: Աշգաբադում մասնակցելով «Թուրքմենբաշիի գավաթի» խաղարկությանը՝ գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի ղեկավարած թիմը խմբային մրցաշարում երկրորդ անընդմեջ հաղթանակը տարավ: Այս անգամ կապանցիները մեկ անպատասխան գնդակ անցկացրին Մախաչկալայի «Անժիի» երիտասարդական կազմի դարպասը:

Հաղթանակ եւ ոչ-ոքի

Հայաստանցի գրոսմայստերներ Էլինա Դանիելյանը եւ Լիլիթ Մկրտչյանը հաջող մեկնարկեցին Քաթարի մայրաքաղաք Դոհայում ընթացող ՖԻԴԵ-ի կանանց «Grand Prix»-ի խաղարկության եզրափակիչ՝ վեցերորդ մրցաշարում, թեեւ վիճակահանության արդյունքներով երկուսն էլ հանդես եկան սեւ խաղաքարերով: Էլինան 58-րդ քայլում պարտության մատնեց ֆրանսիացի Մարի Սեբագին, իսկ Լիլիթը 44-րդ քայլում ոչ-ոքի արեց շվեդ Պիա Կրամլինգի հետ: Երեկ՝ երկրորդ տուրում Դանիելյանի մրցակիցն աշխարհի բազմակի

ԴԵՐԵՆԻԿ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ. «ԱՄԵՆ ՄԻ ՄԱՆՐՈՒՔ ԿԱՐԵՎՈՐ Է»

Լոնդոնում մեկնարկելիք ամառային օլիմպիական խաղերին ընդամենը մեկուկես տարի է մնում եւ այդ կարճ ժամանակը Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի համար չափազանց հագեցած է լինելու: Առջեւում Եվրոպայի ու աշխարհի առաջնություններն են եւ վարկանիշային մեկ մրցաշար: Մեր առաջատար բռնցքամարտիկները պատրա՞ստ են փորձություններին: «Առավոտի» զրուցակիցը ՀԱՕԿ-ի փոխնախագահ, Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի առաջին փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանն է: – Պարոն Գաբրիելյան, Ֆեդերացիան գալիք

Ամեն տարի՝ 20 ժողովրդական երգի ուսուցում

Ըստ խմբավար Տիգրան Հեքեքյանի՝ սա օտար ազդեցություններից սերունդը փրկելու ճանապարհներից մեկն է «Մենք կորցրել ենք մեր ինքնությունը,- երեկ «Հայելի» ակումբում այս տեսակետը հայտնեց «Հայաստանի փոքրիկ երգիչներ» մանկական երգչախմբի ղեկավար, խմբավար Տիգրան Հեքեքյանն ու հավելեց:- Մենք հանձնվել ենք ինքնակամ՝ մեր մշակույթը դնելով մի կողմ»: Վերջերս երգահան Վահրամ Պետրոսյանի շուրջ շրջանառվող խոսակցությունները Տ. Հեքեքյանին խիստ զայրացրել են:

Երեւանը սիրո կարիք ունի

Համոզված են մտավորականները «Էս էն Երեւանը չի»,- ասում է ճարտարապետ Լեւոն Իգիթյանը: Երեկվա ասուլիսում ճարտարապետն ու նկարիչ, արվեստաբան Հենրիկ Գարուկյանն իրենց մտահոգությունները հայտնեցին Երեւան քաղաքի փոփոխությունների, մարդկանց անտարբերության մասին: Լ. Իգիթյանը շեշտեց, որ հայերի շրջանում կա մի ստվար զանգված, որ սիրում է ամեն ինչի մասին ուռճացված խոսել, քննադատել ու բողոքել, առանց խորանալու, հասկանալու բուն խնդիրը.

«ՕՎԿԻԱՆՈՍՈՒՄ ԿՌԻՎ ԵՆՔ ՏԱԼԻՍ»

Իր եւ «դրսում» ստեղծագործող կոլեգաների անունից ասում է կոմպոզիտոր Ավետիս Բերբերյանը Դիրիժոր Մայքլ Մորգանը (ձախից), Անի Քրիստին եւ Ավետիս Բերբերյանը: «Առավոտը» մշտապես հետամուտ է եղել արտերկրում ապրող եւ ստեղծագործող հայաստանցի արվեստագետների ձեռքբերումներին ու հաջողություններին, ներկայացնելով հատկապես նրանց, ովքեր ինտեգրվում են համաշխարհային արվեստին: Մեր ուշադրությունը գրավեց San Fransico classical voiceses պարբերականի հունվարի 30-ի համարը, որտեղ ներկայացված

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031