Օրվա լրահոսը
Ուկրաինայում կասեցվել է կուսակցության գործունեությունը
Ուկրաինայի արդարադատության նախարարությունը արգելել է ընդդիմադիր «Հայրենիք» կուսակցության գործունեությունը: Քաղաքական այս ուժը իրեն համարում է երկրի ռուսախոս բնակչության շահերի պաշտպանը եւ հանդես է գալիս ռուսերենը որպես երկրորդ պետական լեզու ճանաչելու եւ Ուկրաինայի դաշնային պետության ճանաչելու պահանջներով: Ուկրաինայի արդարադատության նախարարությունը չեղյալ է համարել կուսակցության գրանցումը եւ այդ քայլը հիմնավորել է նրանով, որ 2008թ.-ին նախարարությունը ոչ հավատարժան
Տարերային աղետի արդյունքում կան տասնյակ զոհեր
Միայն վերջին երկու օրերի ընթացքում Թուրքիայի տարածքում տեղացած հորդ անձրեւների պատճառով տեղի ունեցած ուժեղ ջրհեղեղների արդյունքում զոհվել է ոչ պակաս, քան 20 եւ վիրավորվել է մոտ 100 մարդ, մոտ 50 մարդ համարվում է անհետ կորած: Չորեքշաբթի այս մասին հաղորդել են թուրքական հեռուստաընկերությունները: Տարերային աղետի արդյունքում մեծապես տուժել է Ստամբուլը. քաղաքի եվրոպական հատվածում գտնվող որոշ շրջաններ
Դուման ոգեւորված է Մեդվեդեւի օրենսդրական նախաձեռնությամբ
Ամառային արձակուրդից վերադառնալուց հետո ՌԴ Դուման առաջին ընթերցմամբ քննարկելու է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի առաջարկած «Պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը: Դրանով ընդլայնվում է այն պայմանների ցանկը, որոնց դեպքում պետության ղեկավարը առանց պատերազմ հայտարարելու իրավունք է ստանում այլ երկրներ զինուժ ուղարկել: BBC-ի մատուցմամբ, համապատասխան օրինագիծը Ռուսաստանի խորհրդարան է ներկայացվել դեռ օգոստոսին: Եթե այն ընդունվի,
Ֆիլմ՝ բոլորի մասին
«Առավոտը» ներկայացրել է Նարինե Մկրտչյանի եւ Արսեն Ազատյանի «Անառակ որդու վերադարձը» ֆիլմի մասին մասնագետների կարծիքները: Հիշեցնենք, որ ֆիլմը, որը հաջողությամբ մասնակցել է մի քանի միջազգային կինոփառատոնի, Երեւանի «Մոսկվա» կինոթատրոնում կցուցադրվի սեպտեմբերի 18-ից: Այս նկարի մասին շարունակում են ստացվել դրական կարծիքներ: Դրանցից մեկն էլ հայտնել է Բելգրադի միջազգային կինոփառատոնի ներկայացուցիչ Միլիցա Լապցեւիչը: Նա համամիտ է կանադացի
Ծնողները շփոթե՞լ էին
Օրերս «Առավոտը» դժգոհություն էր ստացել Բենիամին Ժամկոչյանի անվան թիվ 119 դպրոցի մի քանի ծնողների կողմից: Բողոք-նամակում նշվում է, որ եթե մյուս դպրոցներում որպես ֆոնդի փող ամսական հավաքվում է 1000 կամ ծայրահեղ դեպքում 2000 դրամ, ապա իրենց դպրոցում այս տարի այդ գումարը հասել է ամսական 5000 դրամի: «Առավոտը» այս դժգոհությունները փոխանցեց դպրոցի տնօրեն Հովհաննես Կարապետյանին: Նա,
100 օրվա մենություն
Պաշտոնավարման 100 օրվա առթիվ երեկ ասուլիս էր հրավիրել ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Նա ներկայացրեց նախորդ երեք ամիսների աշխատանքը, ոլորտի խնդիրները, նպատակներն ու ձեռքբերումները: «Այսօր գիտելիքը հասարակությունում չի ընկալվում որպես բարեկեցության գրավական: Մեր առաջնահերթ խնդիրներից է դրան հասնելը: Քանի դեռ գիտելիքը բարեկեցության նախապայման չէ, քաղաքացիների մի մասը չունի իրական գիտելիք ստանալու ցանկություն: Եվ այդ պատճառով քիչ
Շրջանավարտներին խաբե՞լ են
Ինչպես տեղեկանում ենք Հայաստանում aysor.am կայքից՝ Ֆրանսիական համալսարան հիմնադրամի 2005թ. շրջանավարտ Անահիտ Մանասյանի իրավունքների ոտնահարման եւ Ֆրանսիական բարձրագույն ուսումնական դիպլոմն ուսման ավարտին չտալու պատրվակով վերոնշյալ անձը հայց է ներկայացրել դատարան: 04.07.08թ.-ի Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի վճռով հայցը բավարարվել է, իսկ 23.12.08թ.–ի ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշմամբ վճիռը բեկանվել է եւ ուղարկվել
ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ ԿՏԱՐԲԵՐԱԿԵՆ ԸՍՏ ՏԱՐԱԿԱՐԳԵՐԻ
Սակայն «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում որեւէ հստակ բան նշված չէ տարբերակման ֆինանսական կողմի մասին Ներկայումս շատ է խոսվում դպրոցի տնօրենների կամ այդ պաշտոնին հավակնող անձանց հավաստագրերի ձեռքբերման մասին: Այս պատճառով էլ մի տեսակ երկրորդ պլան են մղվել ուսուցիչների ատեստավորման մասին հարցերի քննարկումները, քանի որ նշված խնդրի ազդեցության ոլորտն ու չափերն ավելի մեծ են, ինչը նշանակում
ԲԱՐԲԱՐՈՍԻ ԱՐՏԱՔԻՆ ՀԱՐԴԱՐԱՆՔԸ
Մտորումներ Բանինի «Կովկասյան օրեր»1 գրքի շուրջ Այս հեղինակի մասին լսել եմ վաղուց: Տարիներ առաջ, Մոսկվայում պարբերաբար կազմակերպվող գրողների միութենական խորհրդակցություններից մեկում, պաշտոնական շրջանակից դուրս, խոսք բացվեց դիասպորայի, այլ խոսքով՝ սփյուռքի գրականության մասին: Խոսեց նաեւ մեր մեջ գտնվող ադրբեջանցի մի գրող, հիշեց Բանինին, նշելով, որ ֆրանսիական արդի գրականության խոշորագույն դեմքերից է, գրեթե Նատալի Սարրոտին հավասար: Ես,
ԴԱՎԱԴԻՐ ՄԱՅՐՈՒՂԻ
Աշտարակ-Երեւան միջպետական մայրուղու նախկին պաշտպանության նախարարության շենքից մինչեւ մայրաքաղաքի մուտքը՝ 16-րդ թաղամասը՝ «Վահագնի» թաղամասի մատույցները, վարորդները ակամա կարող են տարաբնույթ տհաճ անակնկալների հանդիպել: Այս ճանապարհահատվածում, բացի տարբեր տրամաչափի փոսերից, մեկը մյուսի հետեւից գոյացել են թմբեր եւ վարորդների աննշան անզգուշությունից մեքենաները կարող են անկառավարելի դառնալ: Բացի այն, որ այստեղ ամեն օր ջարդուխուրդ են լինում մի քանի
40 000 արժեցած «հրաժարական»
Հայցվորների իրավունքները շարունակվում են ոտնահարված մնալ Դեռեւս 2008 թվականի դեկտեմբերին էր, որ «Կապանի կաթի գործարան» ԲԲԸ 11 նախկին աշխատակից, որոնք նաեւ ընկերության բաժնետերեր են, դիմել էին Շահերի պաշտպանության եւ աջակցության Սյունիքի կենտրոն՝ իրենց իրավունքները վերականգնելու խնդրանքով: 2007 թվականի մայիսին ընկերության տնօրեն Արամայիս Լալազարյանը, առանց 11 բաժնետերերի մասնակցության, վաճառել է ընկերությանը պատկանող շենք-շինությունն ու հողամասը: Նախկին
Թղթի վրա եւ իրականում Ո՞ւմ համար է անվճար բուժսպասարկումը
Նոյեմբերյանի «Քամուտ» հեռուստաընկերություն եկած կինը հուզված էր, լացակումած: Սահմանամերձ Բերդավան գյուղի բնակչուհի Սիրուշ Չիլինգարյանն ասաց, որ իր 3 տարեկան թոռնիկը՝ Վահե Կամոյի Չիլինգարյանը, օգոստոսի 11-ին ծանր վիճակում, սուր թունավորմամբ տեղափոխվել է Երեւան՝ Նորք-Մարաշի հիվանդանոց: Այդ գիշեր Վահեի արյան բաղադրության մեջ բարձրացել է ազոտի քանակը եւ նրան անմիջապես տեղափոխել են «Արաբկիր» բժշկական կենտրոն: Ըստ Վահեի տատի,
ԲԵԼԱՌՈՒՍԻ ՄԵԴԱԼՆԵՐ՝ ՀԱՅ ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻՆ
Այս տարվա հուլիսի 3-ին լրացել է Բելառուսի ազատագրման 65-ամյակը: Հոլեբյանի կապակցությամբ Բելառուսի նախագահի հրամանագրով մեդալներով պարգեւատրվել են նաեւ Երկրորդ աշխարհամարտի ժամանակ Բելառուսի ազատգրմանը մասնակցած սյունեցի վետերանները: Հայաստանում Բելառուսի արտակարգ եւ լիազոր դեսպան Ստեպան Սուխարենկոն սեպտեմբերի 8-9-ին այցելել էր Սյունիք՝ պարգեւները հանձնելու: Բելառուսի ազտագրմանը մասնակցած սյունեցի 22 վետերաններից այսօր 20-ն են ողջ: Սեպտեմբերի 8-ին դեսպան Սուխարենկոն
ԻՆՉՈՒ ԵՆ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ ՀԱՆՐԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆԻՑ
Սեպտեմբերի 10-ին, ժ.14-ին, ՀՀ փաստաբանների պալատում «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպությունը կազմակերպում է քննարկում՝ կապված Հանրային պաշտպանի գրասենյակի գործունեության նպատակահարմարության, քաղաքացիներ-Հանրային պաշտպանի գրասենյակ փոխհարաբերությունների հետ: «Հետաքննող լրագրողներ» կազմակերպությունը «Արդյունավետ հանրային պաշտպանություն» ծրագիրն իրականացնում է 2009 թ. հուլիսից՝ նպատակ ունենալով պարզել հանրային պաշտպաններից հրաժարումների պատճառները եւ հասցեականությունը: Ծրագիրն իրականացվում է Արագածոտնի, Գեղարքունիքի եւ Կոտայքի մարզերում, որտեղ անցնող
ԸՆԿԵԼ ԷՐ ՁՈՐԸ
Երեւանի Թաիրովի փողոցի թիվ 14 շենքին հարակից ձորն ընկել էր ավտոմեքենա: Փրկարարները ձորից դուրս են բերել 20-ամյա Ռուբեն Հարությունյանին, որը տեղափոխվել է Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոն:
ՀՐԴԵՀՎԵԼ Է
ԱԻՆ փրկարար ծառայությունից երեկ «Առավոտին» տեղեկացրին, որ նախորդ օրը, ժամը 23.44-ին, հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Արտամետ գյուղի մանկապարտեզում: Սենյակներից մեկում այրվել են անկողնային պարագաներ:
ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԸ՝ «ՎԵՐՎԱՐԱԾՆԵՐԻ» ՀԵՏ
Նախկին դատապարտյալների «Հուսո առագաստ» հասարակական կազմակերպությունը Արմավիրի մշակույթի պալատում սեպտեմբերի 17-ին, ժ.17-ին կազմակերպել է հումորի երեկո՝ «Վերվարածների» մասնակցությամբ: Երեկոյի ողջ հասույթը անապահով ընտանիքներին, դատապարտյալներին կտրամադրվի բարեգործական նպատակներով: Միջոցառմանն աջակցում է անձամբ մարզպետը՝ Աշոտ Ղահրամանյանը: Կազմակերպության նախագահը՝ նախկինում դատապարտված Գեւորգ Կոշկարյանը երեկ «Առավոտին» տեղեկացրեց, որ սցենարը պատրաստել է ինքը, ինչը նշանակում է, որ կցուցադրվեն ազատազրկվածների իրական
ՀԱՅՑ՝ ԸՆԴԴԵՄ ԼՈՒԺԿՈՎԻ
Մոսկվայի Տվերսկի դատարանը երեկվանից սկսեց դատավարություն՝ ընդդեմ Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովի, որը բացասական էր արտահայտվել սեռական փոքրամասնությունների հասցեին: Հայցվորները պաշտպանում են սեռական փոքրամասնությունների պատիվն ու արժանապատվությունը: Այս մասին ՀԼԸ ծՏՉՏրՑՌ-ին հայտնում է արվամոլների շքերթի կազմակերպիչ Նիկոլայ Ալեքսեեւը: Դատարան դիմելու պատճառ է հանդիսացել Յուրի Լուժկովի 2009 թ. հունիսի 2-ին “ՁԹ-ՃպվՑՐ” հեռուստաալիքով «Դեմքով քաղաքին» հեռուստահաղորդման ժամանակ տեղի
Թոշակառուների ըմբոստացումը
Փակվում է VTB- բանկի եւս մի մասնաճյուղ Մեկ ամիս հետո՝ հոկտեմբերի 12-ին, «VTB-Հայաստան» բանկի Ազատության 2 հասցեում («Մոնումենտի» տարածքում) գտնվող մասնաճյուղը չի գործելու: Այս հասցեից օգտվող քաղաքացիներին սպասարկելու է Ազատության 20 հասցեում՝ Զեյթունի ոստիկանության դիմաց գտնվող մասնաճյուղը: Այս լուրը մեծ խուճապ եւ մտահոգություն է առաջացրել թե՛ բանկի աշխատողների, թե՛ հատկապես տարեց սպասարկուների շրջանում: Արդեն երրորդ
«ՄԱՐՏԻ 1»-Ի ԳՈՐԾԵՐԻՑ ՄԵԿՈՎ՝ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԱԽԱԴԵՊԸ
Վիճարկվել են կալանավորման օրինականության հարցերը «Առավոտին» հաճախ են հարցնում, թե Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային որոշումները կիրառվու՞մ են Հայաստանի դատական համակարգում կամ տեղացի բողոքաբերները հղումներ անո՞ւմ են Եվրոպական կոնվենցիային: Պարզվեց՝ այո: Ներկայացնում ենք դրանցից առավել հնչեղություն ստացած երկու գործ: Անցյալ տարվա մարտի 7-ին ձերբակալվում է Ասլան Ավետիսյանը: Հատուկ քննչական ծառայությունը նրան մեղադրանք է առաջադրում մարտի
ՊԱՏՎԱՍՏԱՆՅՈՒԹԸ ՓՈՐՁԱՐԿՈՒՄ ԵՆ
Այսօր Սանկտ Պետերբուրգում սկսվելու են A/H1N1 (խոզի գրիպ) վիրուսի դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկումները, որոնց մասնակցելու է 150-200 կամավոր: Հղում անելով «Ինտերֆաքսին», «Panorama. am»-ը գրում է, որ այդ մասին տեղեկացրել է ՌԴ առողջապահության եւ սոցիալական զարգացման նախարարության «Միկրոգեն» պետական միավորման մամուլի քարտուղար Տիմոֆեյ Պեշկովը: Նա ասել է, որ արդեն ավարտվել են «կենդանի» պատվաստանյութի նախակլինիկական փորձարկումները եւ
ՈՉԽԱՐՆԵՐԸ ՇԱՏ ԵՆ
Օրերս Եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանն «Առավոտին» իր մտահոգություններն էր հայտնել, որ Հայաստանում շուտով ոչխար չի մնալու, եւ որ մյուս տարի ոչխարների գինը եռակի բարձրանալու է: Ըստ պարոն Թամոյանի, բոլոր մայր ոչխարներին արտահանում են Իրան ու շուտով եզդիները, այլեւս ոչխար չունենալով, ստիպված են լինելու խոպանչի դառնալ: Սակայն «Առավոտի» հետ զրույցում գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը անլուրջ
Ձկներին կհաշվառե՞ն
Բնապահպանության նախարարության արձագանքը՝ «Առավոտի» հրապարակմանը Մեր թերթի օգոստոսի 26-ի համարում տպագրված «Ձկներին չեն հաշվառում» հոդվածում անդրադարձել էինք այն փաստին, որ այս տարի Սեւանա լճի առկա ձկնապաշարների հաշվառում չի կատարվել, քանի որ մինչ այդ ուսումնասիրություններն իրականացրած ՀՀ ԳԱԱ «Կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբանության ինստիտուտը ֆինանսական խնդիրների պատճառով չի մասնակցել մրցույթին: Ինստիտուտի տնօրեն
ԾՆՈՂՆԵՐԸ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ԵՐԲԵՄՆ ՀՅՈՒՐ ԵՆ ՏԱՆՈՒՄ
Գավառի մանկատան երեխաներից ոմանք, որոնք թեեւ ծնողներ ունեն, սակայն մանկատանն են բնակվում, պատմում են, որ ծնողների տանն իրենց խորթ ու օտար են զգում: Այսօր Գավառի մանկատանն ապրում է 3-18 տարեկան 79 երեխա՝ 41 աղջիկ եւ 38 տղա: Նրանք հիմնականում դպրոցահասակ երեխաներ են: Կան քիչ թվով նախադպրոցական տարիքի երեխաներ եւ մի քանի ուսանողներ, որոնք ընդունվել են
ՎԱՐԿ ՍՏԱՆԱԼԸ ՀԵՇՏԱՑԵԼ Է, ՀԱՐԿ ՎՃԱՐԵԼԸ՝ ԴԺՎԱՐԱՑԵԼ
Համաշխարհային բանկի «Doing Business» վարկանիշով, որը գնահատում է տվյալ երկրում գործարարությամբ զբաղվելու դյուրինության աստիճանը, աշխարհի 183 երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 43-րդ տեղը: Նախորդ տարվա նույն վարկանիշի համեմատությամբ, մեր երկրում բարեփոխումներ են կատարվել վարկերի տրամադրման, բիզնես սկսելու եւ սահմանային առեւտրի ոլորտներում: Սակայն նվազել են աշխատանքի ընդունման եւ աշխատանքից ազատման ու հարկերի վճարման դյուրինության վարկանիշները:
ԿՈՂՄ Է ՍԱՀՄԱՆԻ ԲԱՑՄԱՆԸ
Ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) Հայաստանում մշտական ներկայացուցիչ Նինկե Օմեսի, տարվա կտրվածքով մեր երկրում տնտեսական անկումը կկազմի 10-15%, իսկ սղաճը՝ 3%: Նշենք, որ նախկինում ԱՄՀ-ն 9,5% անկում էր կանխատեսել: Ն. Օմեսը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է նաեւ իր կարծիքը հայ-թուրքական սահմանի բացման վերաբերյալ: Նրա խոսքերով, սահմանի բացումը բարենպաստ կանդրադառնա Հայաստանի տնտեսության վրա, քանի որ
Իշխանությունները խաբա՞ր չեն
Պաշտոնական Երեւանի հետ երբեւէ չեն քննարկվել տարանցիկ երկրի կարգավիճակով «Nabucco» նախագծին Հայաստանի մասնակցության եւ ԼՂՀ-ի եւ Հայաստանի տարածքով՝ Ադրբեջանից դեպի Թուրքիա մայրուղու կառուցման հարցերը: Ըստ «Մեդիամաքսի», երեկ այս մասին ասել է ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Սամվել Ֆարմանյանը: Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք հայ-թուրքական դիվանագիտական հարաբերությունների հաստատման համատեքստում երկու երկրների միջեւ պայմանավորվածություն է ձեռք բերվել տարանցիկ
Խնայեք՝ էներգածախսերի հաշվին
Համաշխարհային բանկի խմբի անդամ միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC) երեկ հրապարակել է զեկույց, որտեղ ասվում է, որ Հայաստանի գործարարները կարող են հասնել գրեթե 15% խնայողության՝ էներգածախսերի հաշվին, իրականացնելով էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումներ: Զեկույցում, որի համար հիմք է հանդիսացել 100 տեղական ընկերությունների շրջանում անցկացված հարցումը, ասվում է, որ Հայաստանի արդյունաբերական ոլորտը, որի արտադրանքը կազմում է երկրի ՀՆԱ-ի
ՆՈՐԻՑ ՔՆՆԱՐԿԵՑԻՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՓԱԹԵԹԸ
ԵրեԿ ԱԺ-ն քննարկել է կառավարության կողմից առաջադրված հարկային փաթեթը եւ վերջնականապես հստակեցվել է խոշոր, այսինքն՝ շուրջ 4 մլրդ դրամ տարեկան շրջանառություն ունեցող կազմակերպությունների նկատմամբ վարչարարության ձեւերը: Երեկ այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը: Նրա խոսքով, ԱԺ-ն նաեւ անդրադարձել է կառավարության համաֆինանսավորման, հանրային եւ բազմաբնակարանային շինարարության ծրագրի
ՄԵՐ ՏԱՆՋԱՆՔՆԵՐԻ ԳՆՈՎ ՍՏՎԵՐԻՑ ՀԱՆԵԼ ԵՆ
Պետեկամուտների կոմիտեն գտնում է, որ քաղաքացիներին հարկային տեսչություններում տանջելը արդյունք տվել է «Այո՛, հարկային տեսչություններում իսկապես խառնաշփոթ է, բոնուսները ստանալու համար մարդիկ ժամերով ու օրերով հերթ են կանգնում, մի քաղաքացու սպասարկելը տեւում է 40-50 րոպե, անընդհատ կտրոնների հետ կապված նոր խնդիրներ են առաջանում, ու քաղաքացիները իսկապես ստիպված են լինում քաշքշուկների մեջ ընկնել, բայց այդ ամենին