Օրվա լրահոսը

ՆՐԱՆՑ ԳՈԹԵՐ ԵՆ ԱՆՎԱՆՈՒՄ

«Այս ենթամշակույթի պահանջը կա». համոզված են երիտասարդ գոթերը ԳԵՎՈՐԳ ԹՈՍՈՒՆՅԱՆ Ակաշան իր ամենօրյա ճանապարհն անցնում է ականջակալներով: «Ես պարզապես փորձում եմ նրանց բանի տեղ չդնել: Այստեղ՝ Հայաստանում, իսկապես տհաճ է. ցանկացած ոչ ֆորմալ մարդու ահավոր նայում են, բացի նայելուց եղել են նաեւ վիճաբանություններ անցորդների հետ»,- ասում է նա: Իսկ Հելվետին համոզված է, որ այժմ իրենց

«Գրականություն ճանաչելու համար նախեվառաջ ընթերցել է պետք»

Գրախանութներում ընթերցողները սովորաբար փնտրում են հայտնի անուններ «Վերջերս Ժաննա Հակոբյանի «Փլուզված սիրո հովիտները» գիրքը ընթերցեցի, բայց չհավանեցի, որովհետեւ բովանդակությունը շատ աղքատ էր, հերոսուհու կերպարն էլ չէր համապատասխանում հայ իրականությանը: Հնարավոր է՝ այսօր լավ գրողներ էլ ունենք, բայց մենք նրանց չենք ճանաչում»,- ասում է 20-ամյա Ռուզաննան եւ ավելացնում, որ ինքը նախընտրում է ժամանակն ավելի արդյունավետ օգտագործել

Անքնությունը կարող է եւ չբուժվել

Մտածելն է անքնության պատճառ ՀԵՐՄԻՆԵ ԽԼՂԱԹՅԱՆ 29-ամյա Ալինան թեեւ չունի առողջական խնդիրներ, սակայն արդեն 3 ամիս է, ինչ տառապում է անքնությամբ: «Անքնությամբ սկսեցի տառապել այն բանից հետո, երբ պարզեցի, որ ամուսինս Ռուսաստանում սիրուհի ունի: Գիշերները անընդհատ դրա մասին եմ մտածում ու չեմ կարողանում քնել»,-ասում է Ալինան: Հոգեթերապեւտ Աիդա Հարությունյանը նշում է, որ Ալինայի անքնության բուն

ԲՈՂՈՔԻ ԳԻՐՔՆ ՈՒ ԳՐՔԻ «ԲՈՂՈՔԸ»

 Գիրքն էլ քննություններին տառապում,  հիասթափվում եւ հուզվում է ՀԵՐՄԻՆԵ ԱՂԱՋԱՆՅԱՆ Որ իմացա սեպտեմբերի 1-ին համալսարան եմ գնալու, աշխարհով մեկ եղա: Այնքան ուրախ էի, որ մայր բուհում եմ լինելու, կրթված ու դաստիարակված մարդկանց հետ եմ շփվելու, մեծ շրջապատ եմ ունենալու: Բայց… սպասելիքներս չարդարացան: Առաջին ամիսներին ոչ ոք վրաս ուշադրություն չէր դարձնում. այնքան անտարբեր էին կողքովս անցնում,

Աչքերը մարդուհոգու հայելին են

Բայց լինզաները դժվարացրել են մարդուն ճանաչելը Ըստ ակնաբույժ Արմեն Բաղդասարյանի՝ հնարավորության դեպքում պետք չէ հրաժարվել ակնոցից, քանի որ լինզաները պրակտիկ են, բայց ոչ օգտակար: Աչքն ամենանուրբ օրգանն է, եւ օպտիկական լինզաները հաճախ կարող են հանգեցնել աչքի ջրազրկման եւ մի շարք այլ հիվանդությունների, իսկ գունավորների ներկը վնասում է աչքի լորձաթաղանթի նյութափոխանակությանը: «Կարեւոր նշանակություն ունի նաեւ լինզայի

Սուրբ Սարգիսը եւ Ձմեռ պապը նման են

Կարծում է 20-ամյա Արթուր Օրդոյանը, ով մտածում է Սուրբ Սարգիսի մասին ֆիլմ նկարելու շուրջ Արսենին իր ընկերը Սուրբ Սարգիսի տոնին հրավիրում է խնջույքի եւ պատվիրում գալ ընկերուհու հետ: Արսենն էլ մանկության ընկերուհի Աննային խնդրում է իրեն ընկերակցել: Խնջույքի ժամանակ բաժանվում են աղի բլիթներ, հետո մասնակիցները պայմանավորվում են հանդիպել հաջորդ օրը նույն տեղում՝ երազները պատմելու: Հաջորդ

Ո՞ՒՄ Է ՀԱՐՄԱՐ ՏԵՍՆԵԼ ԵՐԱԶՈՒՄ

Ցանկալի է «Ջիպով» տղա  ՄԱՐԻԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆ Հայկական հոգեբանությունը պարտադրում է բոլորին որոշ տոների եւ ծեսերի ժամանակ լարել վերջին ուժերն ու ծախսել խնայված վերջին կոպեկները՝ միայն ուրիշներից ետ չմնալու համար: «Շատ լինի, քիչ չլինի» կարգախոսով առաջնորդվելով՝ հայերը, բացի ավանդական Սուրբ Սարգսի տոնից, նշում են նաեւ Սուրբ Վալենտինի տոնը: Աղջիկների աչքը լույս, քանի որ փետրվարի 19-ից բացի,

Սեքսը եւ թռիչքը տիեզերք՝ անհամատեղելի են Վտանգ կա, որ տիեզերական թռիչքը բացասաբար կազդի հղի կանանց եւ մարդկային սաղմի վրա, այս մասին հաղորդում է «The New Scientist»-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ Կանադայի Մոունթ Սեինթ Վինսենթի համալսարանի փորձագետների կատարած հետազոտությունները դանի-ռեռիո կոչվող ձկան սաղմերի վրա՝ բացահայտել են, որ գրեթե լիակատար անկշռության պայմաններում ծնված ձկներն ունեն գանգի թերություններ: Սա եւս

ՍԻՐՈ ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՈՒՐԲ ՍԱՐԳԻՍԻ ՏՈՆԻՆ

ՀՌԻՓՍԻՄԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Սիրո կաթիլները դարձել են ծով Երբ մեկը քո կյանքում մեծ ազդեցություն է ունենում եւ քո զգացմունքներն էլ մեծ են լինում, միշտ էլ լեզուդ կապվում է, եւ չես կարողանում կանգնել նրա առաջ եւ ասել այն, ինչ այդ րոպեին անցնում է սրտովդ: Ես պարզապես ուզում եմ ասել, Նելլի, ես անտարբեր չեմ քո նկատմամբ, իմ սրտում

Փետրվարի 19

ԽՈՅ (21.03-20.04)- Այսօր ֆիզիկապես շատ հոգնած կլինեք: Օրվա երկրորդ կեսին հնարավոր է անհրաժեշտություն առաջանա՝ շաբաթվա մյուս օրերի համար նախատեսված աշխատանքը եւս կատարելու: ՑՈՒԼ (21.04-21.05)- Աշխատանքը ձեզ համար միշտ առաջին տեղում է: Գործնական առումով ոչ ստանդարտ որոշումները հնարավորություն կտան գնալ ճիշտ ուղիով: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Զբաղվեք ձեր պրոֆեսիոնալ գործերով, ֆանտազիաների պատճառով մի շեղվեք: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Ուսման հետ

«Google»-Ը ԿՕԳՆԻ

«Google»-ը թողարկել է նոր ծառայություն՝ «Google Weddings», որն օգնում է պլանավորել հարսանեկան արարողությունը: Այն թույլ է տալիս պատրաստել հրավիրատոմսեր, հաշվել ծախսերը, ինչպես նաեւ պատրաստել նկարներ ու խմբագրել դրանք: Google-ի պաշտոնական բլոգը գրում է, որ ընկերությունը համագործակցել է հարսանիքի պլանավորման մասնագետ Միշել Ռագոյի հետ, ով օգնել է համակարգել աշխատանքն ու ձեւավորել կայքը:

ԴՈՒՔ ՇՓՎՈ՞Ղ ՄԱՐԴ ԵՔ

Հարցերին պատասխանեք «այո»-2 միավոր, «ոչ»-0 միավոր կամ «երբեմն»-1 միավոր: 1.Դուք պատրաստվում եք գործնական կամ սովորական հանդիպման: Ձեզ հունից հանո՞ւմ է դրան երկար սպասելը: 2. Դժգոհում եւ անհանգստանո՞ւմ եք, երբ պատրաստվում եք ժողովի կամ մեծ լսարանի առաջ զեկույցով, ինչ-որ տեղեկությամբ հանդես գալ: 3.Դուք բժշկին այցելելը ձգձգում եք մինչեւ վերջին պա՞հը: 4. Ձեզ առաջարկում են գործուղման գնալ

Հայկական «բլբլոց»՝ ճապոնական ձեւաչափով

«Պեչա կուչան» յոթերորդ անգամ «Պեչա կուչան» ճապոներենից թարգմանաբար նշանակում է «ասել-խոսել», «շաղակրատություն» կամ էլ «բլա-բլա-բլա»: «Microsoft PowerPoint» ծրագրի միջոցով հեղինակը հանդիսատեսի հետ կիսվում է իր գաղափարով՝ այն ներկայացնելով 20 պատկերի տեսքով, որոնցից յուրաքանչյուրին տրվում է ընդամենը 20 վայրկյան ժամանակ: Պատկերները ինքնաբերաբար են փոխվում, այսինքն՝ բացառվում են հետեւյալ արտահայտությունները՝ «հաջորդ պատկերը, խնդրում եմ», «կարելի՞ է ետ

«ՂՈՒՄԱՐԸ» «ՔԱՂԱՔԱԿՐԹՎԵԼ» Է

Հիմա «Մաֆիա» են խաղում Դերային խաղ, որտեղ յուրաքանչյուրը վիճակահանությամբ ստանում է իր «դերն» ու սկսում խաղալ. խոսքը բոլորիս քաջ հայտնի «Մաֆիա» խաղի մասին է, որի ընթացքում խաղացողն իր ինտելեկտի ու դերասանական վարպետության համադրությամբ պետք է կարողանա մանիպուլյացիոն հնարքներով խաղն առաջ տանել՝ «սեւ» լինելով խաղալ որպես «կարմիր», «կարմիր» մնալով՝ գտնել «սեւերին»: Կարիք չկա մանրամասնել խաղի կանոնները,

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

  ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գլուխ քսանմեկերորդ ՀԻՇԱՐԺԱՆ ԲՈՒՐՄՈՒՆՔ Էդ օրը, հիշում եմ, շատ երկար նստեցինք, եւ երբ Գագոյի շնորհիվ բոլորը վերջնականապես հասկացան, որ եթե Մեսրոպն իր ավագ եղբորը հետեւելով՝ տասնհինգ թվականին Օչեմչիր հասներ, իրենք երբեւէ չէին ծնվելու ու էս կյանքում չէին հայտնվելու ու էս կյանքում ծաղիկ չէին ծախելու, եւ երբ ներկաները Գագոյի շնորհիվ էդ պարզ ու

Թենիսի ծիծաղաշարժ դեմքերը

Թենիսն ամենագեղեցիկ մարզաձեւերից մեկն է աշխարհում: Իսկ երբ խաղում են պրոֆեսիոնալները, այն վերածվում է արվեստի: Դա իրոք այդպես է: Պրոֆեսիոնալների տեղաշարժերը կորտում, ռակետին տիրապետելու վարպետությունը, դեղնականաչավուն գնդակն իրենց կամքին ենթարկելու ֆանտաստիկ կարողությունը եւ նշանակետին հարվածելու բացառիկ ճշգրտությունը, պարզապես, գերագույն հաճույք են պատճառում ինչպես տրիբունաներում տեղ զբաղեցնող մարզասերներին, այնպես էլ հեռուստաէկրանների առջեւ խաղին հետեւող միլիոնավոր հանդիսականներին:

Ցուլի դեմ խաղ չկա

WBA վարկածով մինչեւ 50,8 կգ քաշային կարգում աշխարհի չեմպիոն Լուիս Կոսեպսիոնը վնասվածք է ստացել… ցլամարտի ժամանակ: Պանամացի բռնցքամարտիկը մասնակցել է իր հայրենիքում կազմակերպվող՝ փողոցներում ցուլերի հետ վազքին, որի ժամանակ կենդանիներից մեկը պոզահարել է չեմպիոնին: Այս միջադեպը տեղի է ունեցել Պանամայի Բուգաբա նահանգում: Որոշ տվյալներով՝ ցուլը վնասել է Կոսեպսիոնի ամորձիները, մյուս աղբյուրների վկայությամբ՝ բռնցքամարտիկի աջ կոնքն

Լրացրել են միջազգային նորմեր

Armchess.am-ը տեղեկացնում է, որ Ռուսաստանի մայրաքաղաքում անցկացված շախմատի «Aeroflot Open» փառատոնի արդյունքներով մեր հանրապետության ներկայացուցիչ Հովիկ Հայրապետյանը լրացրել է գրոսմայստերի, իսկ Հովհաննես Գաբուզյանն ու Վահե Բաղդասարյանը՝ միջազգային վարպետի նորմա: Նույն աղբյուրը տեղեկացնում է նաեւ, որ Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում ավարտված Սանկտ Պետերբուրգի կանանց 76-րդ առաջնության եզրափակիչ փուլում երիտասարդ շախմատիստուհի, մեր հայրենակից Ալինա Բալայանը՝ յոթ հնարավորից վաստակելով

Արագ դուրս մնացին պայքարից

Բռնցքամարտի Հայաստանի ազգային հավաքականն անհաջող մեկնարկեց Բուլղարիայում մեկնարկած միջազգային ավանդական մրցաշարում, որն այս մրցաշրջանում առաջին արտագնա մրցումն էր գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանի թիմի համար: Ռինգ մտած մեր յոթ բռնցքամարտիկներից միայն երկուսին՝ 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանին եւ 75 կգ քաշային Արթուր Խաչատրյանին հաջողվեց առաջին մենամարտերը շահել, սակայն նրանք ձախողվեցին արդեն երկրորդ մենամարտում: Իսկ մեր մյուս

Հավակնորդների մրցաշար չմտան

Մոսկվայում ավարտվեց կայծակնային շախմատի աշխարհի առաջնության հավակնորդների ընտրական մրցաշարը: Խաղարկվող վեց ուղեգրի համար պայքարի մեջ մտել էին 37 ազգային ֆեդերացիաների մոտ  200 շախմատիստներ, որոնցից 120-ը գրոսմայստերի կոչում էր կրում: Մրցաշարին մասնակցող Հայաստանի ինը ներկայացուցիչներից եւ ոչ մեկն ուղեգիր չնվաճեց: Մեր տղաներն ամփոփիչ մրցաշարային աղյուսակում դասավորվեցին այսպիսի հաջորդականությամբ: 24. Տիգրան Լ. Պետրոսյան 11,5 միավոր 59. Սերգեյ Մովսիսյան  10,0

Ավելին անել ի վիճակի չեն

Գերմանիայի Հարմիշ Պարտենկիրխեն քաղաքում ընթացող լեռնադահուկային սպորտի աշխարհի առաջնությունում Հայաստանի տղաները հսկա ոլորավայրէջքում, ինչպես եւ սպասվում էր, ոչնչով աչքի չընկան: Մեկնարկի ելած 123 մարզիկների պայքարում մեր հանրապետությունից լավագույնը Արսեն Ղազարյանն էր, որը 2:31.41 արդյունքով 76-րդն էր: Յուրա Մանուկյանը (2:37.86) ցույց տվեց 87-րդ, իսկ Դավիթ Խաչատրյանը (3:00.06)՝ 95-րդ ցուցանիշը: Մեր չորրորդ մասնակիցը՝ Արսեն Ներսիսյանը, տեղ զբաղեցրեց

Գրեմմի մրցանակակիրն իրեն մի քիչ հայ է զգում

Աշխարհահռչակ երաժիշտ Մաքսիմ Վենգերովը հայկական շփումների պակաս չունի Փետրվարի 22-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում անվանի ջութակահար եւ դիրիժոր Մաքսիմ Վենգերովը հանդես կգա Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ: Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա խոստովանեց, որ շնորհակալ է ճակատագրից՝ Հայաստանում հայտնվելու համար: 1/4 մասով իրեն հայ համարելու զգացողությունը նա կապեց աշխարհի տարբեր անկյուններում հայ ընկերներ ունենալու հետ.

Հայալեզու գրական ռեսուրսները՝ համացանցում

Թվայնացումը կանխում է բնագրերի ոչնչացումը Տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաները, մասնավորապես՝ համացանցը այսօր իրականացնում են նաեւ գրահրատարակչական գործունեություն՝ վիրտուալ հնարավորություններ ընձեռելով գրականության տեղակայման, ստեղծման ու տարածման համար: Հայ խոսքարվեստի հարուստ ժառանգությունը եւս՝ ժողովրդական բանահյուսությունից մինչեւ արդի գրողներ, հասանելի է գրական համացանցից: Թվային գրադարանները գրականությունն ընդգրկում են ըստ ժամանակաշրջանի՝ 5-18-րդ դդ. դասական մատենագրություն (https://www.digilib.am), 19-20-րդ դդ. արեւելահայ գրականություն (https://www.

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՆՎԱԳԱԽՈՒՄԲ՝ ԵՄ ՀՈՎԱՆՈՒ ՆԵՐՔՈ

Լեհ դիրիժոր Պավել Կոտլոյի ղեկավարած հանձնախումբը որոնում է հայ շնորհալիներին Եվրամիության եւ ԱՊՀ երկրների նախաձեռնությամբ վերջին շրջանում ստեղծված երիտասարդական նվագախմբերի օրինակով, այժմ էլ Լեհաստանը, որը 2011թ. կեսից կստանձնի ԵՄ նախագահությունը, կազմավորում է նմանատիպ նվագախումբ, որի կազմում կընդգրկվեն Լեհաստանի եւ Արեւելյան համագործակցության երկրների (Հայաստան, Ուկրաինա, Բելառուս, Մոլդովա, Վրաստան, Ադրբեջան) երիտասարդ երաժիշտներ: ԱՊՀ երկրների երիտասարդական նվագախմբում ընդգրկված

«ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՅԹՅՈՒՆԻ ՕՐԸ ԾԱԾՈՒԿ Է ԵՎ ԱՆԱԿՆԿԱԼ»

Հատվածներ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթից 2011թ.  փետրվարի 18-ի հանրահավաքում Սիրելի հայրենակիցներ, Եթե փորձելու լինենք գնահատել նախորդ հանրահավաքից հետո ընկած շուրջ եռամսյա ժամանակահատվածը, ապա հազիվ թե այն կարելի է բուռն իրադարձություններով հարուստ շրջան համարել: Բայց միաժամանակ սխալ կլինի նաեւ դա անդորրի կամ դադարի շրջան դիտել, եթե հաշվի առնենք Հայաստանի ներքին կյանքում ընթացող խորքային երեւույթները: Ես նկատի ունեմ

Նվաստացում՝ ըստ Պասկեւիչյանի

Կամ մեկնաբանություններ՝ «Քաղաքական կոալիցիայի հայտարարության» հուշագրի շուրջ ՀՀԿ, ԲՀԿ եւ «Օրինաց երկիր» կուսակցությունների միջեւ ստորագրված «Քաղաքական կոալիցիայի հայտարարության» հուշագիրը մեծ աղմուկ է բարձրացրել հասարակության լայն շերտերում: Վերլուծաբան Արծրուն Պեպանյանին եւ հրապարակախոս Տիգրան Պասկեւիչյանին անհանգստացրել է հուշագրի շուրջ առաջացած աղմուկը: Տ. Պասկեւիչյանը չի կարծում, որ կոալիցիոն նոր հուշագրի շուրջ ստեղծված աղմուկն արհեստածին է. «Նախագահի պաշտոնը զբաղեցնող

800 ՀԱՐՑԻ «ԶՈՒԲՐԻՏ» ԵՎ 11 «ԿՏՐՎԱԾ» «ՏՆՕՐԵՆԱՑՈՒ»

Դպրոցի ղեկավար դառնալու հայաստանյան բանաձեւը Երեկ Խ. Դաշտենցի անվան 114 դպրոցում մեկնարկեցին հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար հավակնորդների քննությունները: Արդեն մեկ բացակա կար՝ Աշոցքի ներկայացուցիչը: ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը հույս հայտնեց, թե «քննվողներին» ներկայացվող առաջադրանքները կլինեն ոչ թե դժվար հաղթահարելի պատնեշ, այլ գիտելիքներն ու հմտությունները փաստելու միջոց: Նախարարն առաջարկեց ինչ-ինչ անհամաձայնություն ունենալու դեպքում՝

ՀԱՇՎԵՀԱՐԴԱՐ ԶԱՐՈՒՀՈՒ ԴԵ՞Մ

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու դեպքի առթիվ: Ըստ ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի վարչության, նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ Երեւանի Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմի կոմունալ տնտեսության եւ բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքների կազմակերպման բաժնի առաջատար մասնագետ Տիգրան Փոստանջյանը պահանջել

Մնացել եմ անանձնագիր

14.09.94թ. մինչ օրս ՌԴ սահմանապահ զորքերի N տարածքում հաշվառված նախկին ԽՍՀՄ-ի հայ «անտեր» քաղաքացուս՝ 2004-ից միայն թղթի վրա ճանաչելով ՀՀ հաշվառված քաղաքացի, միաժամանակ չեն ցանկացել տրամադրել ՀՀ քաղաքացու անձնագիր: Պատճառն այն է, որ ինձ անօրինական ճանապարհով 13.08.04թ. զորացրել են, որից հետո՝ միտումնավոր զինգրքույկում (թիվ H3 N 3777961 ստ. 27.05.79թ.) չեն խփել զորացրման հրամանի կնիքը եւ

Աներոջ «բախչի տունը» գցեց ջուրը

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց Օլյա Կոզաեւայի՝ հայցվոր կողմում վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող Վանաձորի բնակիչ Մելսիկ Այվազյանի հայցադիմումն՝ ընդդեմ ԴԱՀԿԼոռու մարզային բաժնի, Վահագն Կապլանյանի, պատասխանող կողմում վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձանց՝ Սամվել Աբգարյանի եւ ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Վանաձորի տարածքային ստորաբաժանման՝ գույքն իրացնելու որոշումը, աճուրդը, աճուրդի

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031