Օրվա լրահոսը
ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԾԱՆՐՈՒՄԵԾ ԼՌՈՒՄ Է
ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԾԱՆՐՈՒՄԵԾ ԼՌՈՒՄ Է Եթե պարզվի, որ հիմնական հարցերի վերաբերյալ ընդդիմության լռությունը հիմնավորված էր եւ արդյունավետ, ուրեմն կփաստենք՝ թեժ աշուններ թեպետ մեզանում չեն լինում, սակայն թեժ ձմեռն արդեն իրականություն է։ Իսկ հիմնական հարցերից մեկը, հասկանալի է, միասնական թեկնածուի շուրջ համաձայնությունն է։ Այս մասին «16»-ի միավորման անդամ կուսակցությունների ղեկավարները բազմանշանակ լռում են, ոմանք նույնիսկ հետեւյալ կարծիքին
ՖԻՖԱ-Ն ԱՄՓՈՓԵՑ ՏԱՐԻՆ
ՖԻՖԱ-Ն ԱՄՓՈՓԵՑ ՏԱՐԻՆ Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան հրապարակեց ազգային հավաքականների դեկտեմբեր ամսվա վարկանիշային ցուցակը, որն ըստ էության նաեւ մրցաշրջան- 2002-ի ամփոփիչ աղյուսակն է։ Ինչպես եւ սպասվում էր, աշխարհի հնգակի չեմպիոն Բրազիլիայի հավաքականը դարձավ անցնող տարվա թիվ մեկ ֆուտբոլային կոլեկտիվը։ Երկրորդը Ֆրանսիայի ընտրանին է, որը միավորների չնչին տարբերությամբ է գերազանցում երրորդ հորիզոնականը գրաված Իսպանիային։ Աշխարհի առաջնության եզրափակիչ
Նոր մարտահրավերների համատեքստում
Նոր մարտահրավերների համատեքստում ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հովանավորությամբ եւ Ամերիկյան իրավաբանների ընկերության կենտրոնաեվրոպական եւ եվրասիական իրավական նախաձեռնության հայաստանյան ներկայացուցչության միջոցներով լույս տեսած Գագիկ Հարությունյանի գրքի շնորհանդեսն էր երեկ։ Գիրքը կոչվում է «Դատական իշխանություն. համակարգային գործակցության եվրոպական զարգացումների փորձից» եւ, ինչպես հեղինակն ասաց, այն ամփոփում է սահմանադրական դատարանների համաեվրոպական փորձը, բացահայտում այս բնագավառում միջազգային զարգացումների միտումները՝
ԿԵՂԾՎՈՒՄ ԵՆ
ԿԵՂԾՎՈՒՄ ԵՆ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն իր հերթական նիստում քննության առավ Ռուսաստանի Դաշնության «Ռուստ Ինկորպորեյտեդ» ընկերության դիմումը, ուր նշված էր, որ Հայաստանի տնտեսվարող սուբյեկտների կողմից օգտագործվում են սեփականության իրավունքով իրեն պատկանող ապրանքային եւ սպասարկման նշանները։ Կատարելով համապատասխան ուսումնասիրություններ, հանձնաժողովը պարզեց, որ «Աստղացոլք» ՍՊԸ-ի արտադրության օղու պիտակները նմանեցված են «Ռուստ Ինկորպորեյտեդ»-ի կողմից թողարկվող օղու ապրանքային
Իսկական ջազի մասին
Իսկական ջազի մասին «Մենք՝ սպիտակամորթներս, կարող ենք հասկանալ, խոսել ջազի լեզվով, բայց դրա համար անհրաժեշտ է անպայման ուսումնասիրել այն»,- ասում է երգչուհի Իրինա Մալխասյանը։ Վերջերս Երգի պետական թատրոնում կայացավ երգչուհու մենահամերգը եւ «Պատկեր» CD-ի շնորհանդեսը։ Ջազը՝ ԱՄՆ-ի նեգրերի ժողովրդական երաժշտությունն է։ Հատկապես նեգրերն են ստեղծել այն՝ երաժշտական հատուկ օրենքներով եւ ինչպես Ի. Մալխասյանն ասաց. «Ոչ
ԳՈՎԱԶԴԸ ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑ Է
ԳՈՎԱԶԴԸ ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑ Է Լավ թիկունքը՝ լավ գովազդի գրավական Ամենատարբեր նպատակներով օրեցօր ավելացող գովազդային պաստառները, պլակատներն ու այլ տպագիր նյութերը Երեւանում արդեն, ինչպես ասում են, աչք են ծակում։ Դրանք հատկապես էլ ավելի բազմաքանակ են դառնում ընտրությունների առիթներով եւ, որ առավել զարմանալի է, դրանց ավարտից հետո էլ օրերով փողփողում են շենքերի ճակատներին ու խաչմերուկներում։ Որքանով առաջիկայում
Հետեւելով բարոյահոգեբանական պատրաստվածությանը
Հետեւելով բարոյահոգեբանական պատրաստվածությանը «Հոկտեմբերի 27» քրգործով շարունակում են ցուցմունքներ տալ եւ հարցաքննվել ԱԺ հսկողությունն ու պահպանությունն իրականացրած ՆԳ նախկին (ներկա) աշխատակիցները։ Երեկվա դատակոչված վկան 1-ին վաշտի հրամանատար Գագիկ Հակոբյանն էր, որը 1993-ից եղել է ՆԳ համակարգում, այսօր արդեն աշխատում է «Հասկ-96» հասարակական կազմակերպությունում որպես գործակալ։ Իբրեւ հրամանատար, նրա խնդիրն է եղել անձնակազմի տեղաբաշխման խնդրով զբաղվելը,
ԻՆՉՊԵՍ ՉԶՐԿՎԵԼ ՍԱՆԵՐԻՑ
ԻՆՉՊԵՍ ՉԶՐԿՎԵԼ ՍԱՆԵՐԻՑ Երաժշտական դպրոցներում սոլֆեջիո դասավանդող ուսուցիչները շուտով կկորցնեն իրենց աշխատանքը, եթե այս դպրոցներ շարունակեն ընդունվել ու սովորել միայն «մի դիպլոմ ավել ունենալու» համար: Կամ որպեսզի ընտանեկան խնջույքներում տանտիրոջ տաղանդավոր երեխան կարողանա անգիր արած մի քանի «ընդունված» մեղեդի նվագել հյուրերի համար: Վերջինիս համար բավական է սիրողական մակարդակի մասնավոր ուսուցումը, բայց այս դեպքում էլ դիպլոմ
Զբաղվածության պետական կարգավորման գործընթացը
Զբաղվածության պետական կարգավորման գործընթացը Սկսած 1998 թ., կառավարությունը որդեգրեց աշխատաշուկայի ակտիվ քաղաքականության գաղափարը, որը դրվեց ազատականացված տնտեսության զարգացման հիմքում: Արդյունքներն ակնառու են. այս տարիներին դիտվող տնտեսության զարգացման աճի կայուն միտումը վկայում է ճիշտ ընտրված քաղաքական գծի մասին: Ի դեպ, նախկին խորհրդային հանրապետություններից միայն 4-ն են իրականացնում այս քաղաքականությունը՝ մերձբալթյան հանրապետությունները, Ռուսաստանը եւ Հայաստանը: 2002թ. Զբաղվածության
ՀԱԷԿ-Ը ԴԵՌԵՎՍ ԱՌԱՆՑ ՎԱՌԵԼԻՔԻ Է
ՀԱԷԿ-Ը ԴԵՌԵՎՍ ԱՌԱՆՑ ՎԱՌԵԼԻՔԻ Է Ատոմակայանը ներկայացվում է որպես հանրապետությանն անհրաժեշտ էլեկտրաէներգիայի 40%-ը տվող հզորություն, նրա աշխատանքի չնախատեսված դադարի ընթացքում հաշվվում են համակարգին հասցվող վնասները եւ այլն։ Էներգետիկները ընդգծված հետաքրքրությամբ են նշում այս օրերին վառելիքի հերթական խմբաքանակի ուշացման արդյունքում իրենց կրած վնասները՝ առանձին հաշվարկներով, օրական 100 հազար դոլար։ Եթե կայանն ի վիճակի է տարեկան արտադրել
ԱՆՀԱՐԿԻ ՄԻ՛ ՏՎԵՔ ՋԱՎԱԽՔԻ ԱՆՈՒՆԸ
ԱՆՀԱՐԿԻ ՄԻ՛ ՏՎԵՔ ՋԱՎԱԽՔԻ ԱՆՈՒՆԸ Կարելի է ընդունել կամ չընդունել «Հզոր Հայրենիքի» քաղաքական կողմնորոշումները, բայց մի բան անուրանալի է՝ այս կուսակցությունը փորձում է ըստ կարելվույն օգնել Վրաստանում եւ Ռուսաստանում բնակվող մեր հայրենակիցներին: Եվ երեկ համագումարում ելույթ ունեցող հայկական համայնքների ղեկավարներն անընդհատ շնորհակալություն էին հայտնում ուղարկված դասագրքերի եւ այլեւայլ օգնության համար: Առանձին անդրադարձի է արժանի «Ջավախքի
ՍՊԱՍՎԱԾ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ
ՍՊԱՍՎԱԾ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ Նախագահ Ռոբերտ Քոչարյանը դեկտեմբերի 17-ին հրամանագիր է ստորագրել ՀՀ կառավարության կառուցվածքում փոփոխություններ կատարելու մասին: Հրամանագրի համաձայն, ՀՀ Ազգային անվտանգության նախարարությունը վերակազմավորվել է ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության, իսկ ՀՀ ներքին գործերի նախարարությունը՝ ՀՀ կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության: Հրամանագրով սահմանվում է նաեւ, որ մինչեւ պետական կառավարման համակարգի բարեփոխումների գործընթացի ավարտը գործում են
Ահա ես, արե՛ք ինչ ուզում եք
Ահա ես, արե՛ք ինչ ուզում եք «Հուսով եմ, կարողացել եք ինձ ներել, որ ավելի քան 10 օր չենք հանդիպել»,- այսպես սկսեց Պարույր Հայրիկյանն իր ոչ «նախընտրական մտահոգությունների թելադրանք» հանդիպումը լրագրողների հետ։ Հայրիկյանին առաջարկում ենք մինչեւ նախագահական ընտրություններ լրագրողների հետ ամենօրյա հանդիպումներում իր կարկառուն մտքի թռիչքները բաշխել վերջիններիս։ Քանզի դա է լինելու մեզ ուղղորդող ուժը եւ
ԱԿՆԿԱԼԻՔՆԵՐ ԿԸՀ-ԻՑ
ԱԿՆԿԱԼԻՔՆԵՐ ԿԸՀ-ԻՑ Հանրային հեռուստատեսության գործադիր տնօրենը կդիմի ԿԸՀ Տիգրան Նաղդալյանը հավաստիացրեց, թե ինքը կողմնակից է, որ թեկնածուների քաղաքական գովազդի սակագները սովորական գովազդի հայտարարված սակագներից ինչ-որ չափով, այնուամենայնիվ, ցածր լինեն՝ «հասկանալով, որ Հանրային հեռուստատեսությունն առաքելություն ունի որոշակիորեն մեծացնել թեկնածուների՝ գովազդից օգտվելու հնարավորությունները, որպեսզի վերջիններս ավելի ամբողջական ներկայանան հանրությանը, բացի այդ, թեկնածուներին հնարավորություն տրվի, գոնե օրենքով սահմանված,
ԱՆՀԱՎԱՍԱՐ ՊԱՅՔԱՐԻ ՀԵՌԱՆԿԱՐՈՎ
ԱՆՀԱՎԱՍԱՐ ՊԱՅՔԱՐԻ ՀԵՌԱՆԿԱՐՈՎ Դժվար բացատրելի են Ռոբերտ Քոչարյանի նախընտրությունները: Իրեն սատարող կուսակցությունների հավաքներից նա ողջույնի ուղերձ էր հղել մեկ ՀԺԱՄ-ին, երկրորդն էլ երեկ «Հզոր Հայրենիք» կուսակցության 4-րդ համագումարն էր: Երկու ողջունվածներն էլ համեմատաբար նորելուկ կազմակերպություններ են: «Հզոր Հայրենիքն» ունի ընդամենը 5 տարվա կենսագրություն եւ ինքն իրեն բնութագրում է որպես «աջ կենտրոնամետ» ուղղվածություն ունեցող: Կուսակցության հայտարարված
Նոր զարգացումներ
Նոր զարգացումներ Անցած շաբաթ տեղի ունեցավ իրադարձություն, որ կարող է տարածաշրջանային հետաքրքիր զարգացում ունենալ։ Իսրայելի վարչապետ Արիել Շարոնն առաջին անգամ հրապարակեց Պաղեստինի պետության ստեղծման իր նախագիծը։ Պաղեստինի նոր պետությունն առաջարկվում է ստեղծել՝ ընդգրկելով Հորդանան գետի ձախ ափի եւ Գազայի հատվածները։ Այդ պետության սահմանները նախապես կորոշվեն եկող տարի, իսկ վերջնականապես՝ 2005 թվականին։ Քանի որ Իսրայելի կառավարությունը
ՀԱՄԱՏԵՂ ԿՅԱՆՔ՝ ԶԱԳՍ-Ի ՀԵՏ
ՀԱՄԱՏԵՂ ԿՅԱՆՔ՝ ԶԱԳՍ-Ի ՀԵՏ Դատարանից «ամուսնալուծված» ԴԱՀԿ-ն «տուն ստացավ» Մինչ երկրում լայն թափով ծաղկում է ապրում դղյակաշինությունը, Լոռու մարզի առաջին ատյանի դատարանը մարզկենտրոն Վանաձորում արդեն 14 տարի է՝ տնակներում է։ Հիշեցնենք, որ դատարանի՝ երկրաշարժից տուժած շենքն սկսել էր նորոգվել 1998թ. հոկտեմբերին, սակայն, թերեւս ֆինանսական միջոցների բացակայության պատճառով շինարարությունը ընդհատվեց։ Դատարանի՝ կիսանորոգ-կիսաքանդ շենքի մոտ 1998թ. բնակեցված
Տուրի՞զմ, թե՞ արտագաղթ
Տուրի՞զմ, թե՞ արտագաղթ ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության տուրիզմի զարգացման վարչության պետ Արթուր Զաքարյանի կարծիքով, իր ղեկավարած բնագավառի առաջընթացի համար առաջնայինը լավ ճանապարհները չեն, քանի որ զբոսաշրջիկի հիշողության ու տպավորությունների մեջ մնում են հուշակոթողները, այլ ոչ՝ թե ինչ ճանապարհով է հասել դրանց։ Օրինակ, Թաջմահալ տանող երկարուձիգ ճանապարհը շատ անբարեկարգ է, սակայն դա չի խանգարում,
ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՃՇՏԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՃՇՏԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը տարեվերջի մամուլի ասուլիսում ամփոփեց մրցաշրջան-2002-ը, խոսեց ֆեդերացիայի ապագա ծրագրերի մասին։ Նա հանրապետության այս տարվա առաջնության ընթացքը գնահատեց բավարար, նշելով, որ համեմատած նախորդ տարիների հետ, այս տարի ինտրիգներն այնքան էլ շատ չեն եղել։ Թե՛ բարձրագույն, թե՛ առաջին խմբերում մրցանակային տեղերի համար պայքարը շարունակվել է մինչեւ վերջին տուրը։ Անդրադառնալով
Ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր
Ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր Ինչպես եւ ենթադրում էինք («Առավոտ», թիվ 217 եւ 222) ԱՄՆ-ի եւ Իրաքի միջեւ հարաբերությունները զարգանում են Թումանյանի «Գայլն ու գառը» առակի սցենարով։ Ինչ էլ չանի Իրաքը, պատերազմը, միեւնույն է, անխուսափելի է։ ԱՄՆ-ի ռազմական մեքենան հզոր թափ է հավաքել եւ ողջ աշխարհի երկրները ի զորու չեն այն կանգնեցնել։ Չնայած,
ՍԱԴԱՄԸ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՃԻԳ Է ԳՈՐԾԱԴՐՈՒՄ
ՍԱԴԱՄԸ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՃԻԳ Է ԳՈՐԾԱԴՐՈՒՄ Պաշտոնական Բաղդադը ՄԱԿ-ին է ներկայացրել սպառազինությունների իր պաշարների վերաբերյալ հռչակագիրը։ Այն հավաստում է, թե Իրաքը զանգվածային բնաջնջման զենք չունի։ Թեեւ, ըստ փաստաթղթի, երկրում առկա են այնպիսի նյութեր ու սարքավորումներ, որոնք երկակի նշանակություն ունեն. այսինքն՝ կարող են օգտագործվել ինչպես ռազմարդյունաբերությունում (այդ թվում՝ զանգվածային բնաջնջման զենքերի արտադրությունում), այնպես էլ քաղաքացիական արտադրությունում։ ՄԱԿ-ի
Կաթողիկոսը նվերներ կբաժանի Ամանորին
Կաթողիկոսը նվերներ կբաժանի Ամանորին Հարցազրույց հայորդաց տների հոգեւոր տեսուչ տեր Խադ քահանա Ղազարյանի հետ – Առաջին հայորդաց տները ե՞րբ են բացվել Հայաստանում: – Հայորդաց տների սկզբնավորումը դրվել է 1993 թվականին: Մինչ այդ Երեւանում եղել է 6 պիոներպալատ, որոնցից երեքը այդ թվականին անցել են եկեղեցու տնօրինության տակ: Այն ժամանակ Արարատյան թեմի Հայրապետական փոխանորդ Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանը
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ՝ ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ՝ ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ Քրեական դատավարության օրենսգրքի 23-րդ հոդվածը վերաբերում է մրցակցությանը եւ այն ենթադրում է մի շարք հանգամանքների առկայություն։ Ըստ այդ հոդվածի, քրեական դատավարությունն իրականացվում է մրցակցության սկզբունքի հիման վրա եւ դատավարության կողմերը օժտվում են հավասար հնարավորություններով։ Հայաստանում սահմանադրական նորմ է այն, որ յուրաքանչյուր ոք ունի իրավաբանական օգնություն ստանալու իրավունք։ Մեր զրուցակցին՝ Հայաստանի փաստաբանների միության
Համայնքը չի ընդունում
Համայնքը չի ընդունում Ի տարբերություն Հայաստանի պաշտոնատար անձանց ոգեւորության, տեղական արտադրողները բավական մռայլ տրամադրվածությամբ ընդունեցին Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) մեր երկրի անդամակցության լուրը։ Բանն այն է, որ մեր տեղական արտադրողները անհավասար պայմանների մեջ են հայտնվելու ներմուծվող ապրանքների տերերի՝ օտարերկրյա ընկերությունների հետ մրցակցային պայքարում։ Վերջիններս բացի նյութական, ֆինանսական եւ տեխնոլոգիական բարձր հագեցվածությունից, հսկայական լրավճարային (դոտացիոն) գումարներ
ՍՓՅՈՒՌՔԻ ՀԱՐՑՆ՝ ԱՌԱՆՑ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԻՔԻ
ՍՓՅՈՒՌՔԻ ՀԱՐՑՆ՝ ԱՌԱՆՑ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԻՔԻ Սփյուռքի նկատմամբ Հայաստանի քաղաքականության մշակման գործում ՀԺԱՄ-ի, ԺԴԿ-ի, ՀՌԱԿ-ի, «Օրինաց երկրի» նման «խորհրդատուներ» ու «օգնականներ» ունենալով, երկրի իշխանությունների անելիքն ու որոշելիքն էլ ավելի է դժվարանում։ Իշխանությունների հենարանը համարվող այս կուսակցությունների ներկայացուցիչները եւ այլք երեկ «Սփյուռքահայերի ներդրումները Հայաստանում» թեմայով քննարկման շրջանակներում իրենց «առաջարկություններն» էին ներկայացնում նախագահի աշխատակազմի ղեկավար Արտաշես Թումանյանին։ Այդ
Ո՞ՐՆ ԷՐ ՊԵՏԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԸ
Ո՞ՐՆ ԷՐ ՊԵՏԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԸ Հայաստանում ինչ-որ ֆարս է բեմադրվում: Մի կողմից Ազգային ժողովի դահլիճում գործած աննախադեպ հանցագործության կազմակերպիչներն ու մասնակիցները կամ նման կասկածներով ձերբակալվածները համաներմամբ ազատ են արձակվում, մյուս կողմից տաս տարվա ազատազրկման են դատապարտում մարդու, իբրեւ թե հօգուտ Թուրքիայի լրտեսություն կատարած լինելու համար: Ներկայացված մեղադրանքը կմնա անհամոզիչ այնքան ժամանակ, քանի դեռ նախաքննությամբ, դատաքննությամբ, չգիտես
Խունտարշավի ընծահավը
Խունտարշավի ընծահավը Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը՝ նախագահական ընտրություններում չառաջադրելով իր թեկնածությունը, որոշել է բոյկոտել այն մի քանի պատճառներով: – Որո՞նք են այդ պատճառները: – Դրանք երեքն են: Առաջին՝ բոյկոտ Սահմանադրության կոպիտ խախտման համար: Սահմանադրությամբ գոյություն ունի համընդհանուր ընտրական իրավունք: Սահմանադրությունն ասում է՝ բոլորն ընտրվելու եւ ընտրելու իրավունք ունեն: 1999թ. փետրվարի 5-ին երկրապահներն օրենսդրական նախաձեռնություն
Միայն հաճելի հուշե՞ր
Միայն հաճելի հուշե՞ր Նախագահի թեկնածուներից շատերը ԿԸՀ ներկայացված կենսագրականներում առաջնորդվել են սեփական գործունեության մասին «կամ լավ՝ կամ գրեթե ոչինչ» սկզբունքով: Կենդանի մարդու համար խիստ անպատվաբեր այդ սկզբունքով են շարադրված, ասենք, գործող նախագահի կենսագրական տվյալները: Օրինակ, նշված է. «1999-ի հոկտեմբերի 27-ից հետո Քոչարյանին հաջողվել է առանց էական ցնցումների հաղթահարել երկրին սպառնացող քաղաքական եւ պետական ճգնաժամը, ապահովել
ՍԿԶԲՈՒՆՔԱՅԻՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ
ՍԿԶԲՈՒՆՔԱՅԻՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի՝ ՀՀ նախագահի թեկնածու առաջադրվածների թվում միակ ընդգծված ազատական գաղափարախոսության կրողի առաջադրումն անսպասելի էր: Բանն այն է, որ մյուս թեկնածուներից շատերը վաղուց են սկսել նախապատրաստվել առաջիկա ընտրություններին՝ առաջին հերթին իրենց կուսակցական կառույցները «կազմ-պատրաստ» վիճակի բերելու, նաեւ քարոզարշավ սկսելու իմաստով: Արդյո՞ք «Ժող.Հայրենիքը» բավարար է պատրաստվել եւ կուսակցական կառույցներն ի
ԿՊԱՇՏՊԱՆԵՆ՝ ԱՆԿԱԽ ԴՐԱ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԻՑ
ԿՊԱՇՏՊԱՆԵՆ՝ ԱՆԿԱԽ ԴՐԱ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԻՑ «Ազգային անվտանգություն» կուսակցության 3-րդ համահավաքի նախագահությունում տեղ զբաղեցրածները հիմնականում պատանիներ էին: Գործող նախագահին պաշտպանող այլ քաղաքական ուժերը չէին ընդունել սատարման այս հերթական հավաքին մասնակցելու հրավերը: Մեկ բացառությամբ՝ համահավաքին (այս ձեւակերպումն էր նախընտրում «Ազգային անվտանգության» նախագահ Գառնիկ Իսագուլյանը) ներկա էր «Արժանապատիվ ապագա» կուսակցության համանախագահ Ստեփան Ծաղիկյանը: Եվ սա այն պայմաններում, երբ, ըստ


















































