Օրվա լրահոսը
ԹՈՒՆԱՎՈՐՎԵԼ ԵՆ ՍՆՆԴԻՑ
Սննդային թունավորումով (նախնական տվյալներով՝ աղացած մսամթերքից) «Արմենիա» բժշկական կենտրոն են հոսպիտալացվել Նոր Արեշի 27-րդ փողոցի թիվ 37 տան բնակիչներ՝ 9-ամյա Սվետլանա, 11-ամյա Ռայա, 20-ամյա Նազիկ եւ 28-ամյա Արաքսյա Մինասյանները, 15-ամյա Լաուրա Թովմասյանը եւ 50-ամյա Լաուրա Ստեփանյանը: Բժիշկների կողմից տուժածների առողջական վիճակը գնահատվել է բավարար:
ԿՈՇՏ ԵՎ ՀՍՏԱԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ
«Մայրաքաղաքում կառուցապատողները պետք է պահպանեն շինհրապարակների կազմակերպման համար սահմանված անհրաժեշտ նորմերը: Կառուցապատողը պարտավոր է շինարարությանը հարող տարածքում քաղաքացիների համար անվտանգ ու հարմար անցուդարձ ապահովել»,- երեկ հայտնել է Երեւանի քաղաքապետը: Նշենք, որ ընդամենը մի քանի օր առաջ Մաշտոցի պողոտայում գտնվող «Ֆրեշ» սուպերմարկետին հարող տարածքում իրականացվող շինարարության ժամանակ տեղի ունեցավ դժբախտ պատահար, ինչի արդյունքում կռունկավարը մահացավ: Բացի
Վճիռը՝ այսօր
Այսօր քրգործերով վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը հրապարակելու է Հովհաննես Եղիազարյանի եւ նրա ներկայացուցիչներ Լուսինե Սահակյանի ու Երվանդ Վարոսյանի վերաքննիչ բողոքի կապակցությամբ կայացրած վճիռը: Երեկվա դատական նիստում դատարանի հարցերին պատասխանեց տուժող, «Էլիտ Շանթ» ընկերության ղեկավար Վարշամ Ղարիբյանի կողմից առեւանգված, ապա՝ դաժանաբար ծեծի ենթարկված Հովհաննես Եղիազարյանը՝ ներկայացնելով իրեն առեւանգելու, ծեծի ենթարկելու, նվաստացնելու բոլոր մանրամասները: Դատավորի հարցին
ՄԻ ՔԱՆԻ ՄԻԼԻՈՆ ՊԱԿԱՍ ԵՆ ՏԱԼԻՍ
Իրացվող տարածքում գտնվող տանը համարժեք փոխհատուցում չեն տալիս Կառուցապատում իրականացնող «Լոկալ Դիվելոփըրզ» ընկերության տնօրեն Սամվել Մայրապետյանը, որը Կենտրոն վարչական շրջանում գտնվող մի շարք նորակառույց շենքերի սեփականատեր է, ներկայումս իրացման աշխատանքներ է սկսել Պուշկինի փողոցում, որտեղ նպատակ ունի բազմաբնակարան շենք կառուցել: Պարոն Մայրապետյանն արդեն պայմանագրեր է ուղարկել տարածքի բնակիչներին: Այս տարածքը դեռեւս 2008 թվականի օգոստոսին է
ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀՀ իշխանություններին
ՆՈՐ ԱՆՁՆԱԳՐԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ Պատճենը՝ ՀՀ ոստիկանության անձնագրային ու վիզաների վարչության պետ Նորայր Մուրադխանյանին: Հարգարժան հայրենակիցներ, Փետրվար 16, 2011 թվին մամուլում կարդացի «կենսաչափական տվյալներով անձնագրերի» տրման ողջունելի լուրը, որի կապակցությամբ առաջարկում եմ հետեւյալը. 1. Օգտվելով առիթից՝ վերացնել ՀՀ քաղաքացիների եւ սփյուռքահայության ազգանունների լատինատառ տարբերակներում խտրականությունը՝ փոխարինելով YAN վերջավորությունը IAN-ի: Այս երեւույթը վերածվել է «հայաստանցի» եւ «ոչ
Միմյանց են բախվել երկու ավտոմեքենա
Կա երեք զոհ, երկու վիրավոր Երեկ՝ փետրվարի 21-ին, ժամը 18:45-ի սահմաններում, ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Մեծամորի բաժին ահազանգ է ստացվել, որ Երեւան-Արմավիր ավտոմայրուղու 25-րդ կմ հատվածում Ակնալիճ գյուղի մոտ տեղի է ունեցել ավտովթար: Վթարի վայր են ժամանել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Մեծամորի բաժնի պետ Արմեն Վաթյանը, Հայաստանի Ճանապարհային ոստիկանության 2-րդ գումարտակի 1-ին վաշտի աշխատակիցները՝ հրամանատար
Մի թիզ հողի պատմություն
Քաղաքացի Կարեն Գրիգորյանը հոգնել է «ապօրինի» հարեւաններից Նոր-Արեշ 28 փողոցի 32 հասցեում գտնվող հողատարածքը արդեն երեք տարի է՝ իսկական կռվախնձոր է դարձել: ՀՀ քաղաքացի Կարեն Գրիգորյանի պատմելով՝ նշված հողատարածքը 1930-ականներից իրենց ընտանեկան սեփականությունն է: Հոր մահից հետո 700 քմ հողատարածքը ժառանգություն ստացած Կարեն Գրիգորյանը հանրապետությունից դուրս գտնվելու պատճառով երկար ժամանակ հողատարածքը չի օգտագործել: Հետո, երբ
ԳԱՐԻՆ ԱՄԵՆԱՔԻՉ ՇԱՀՈՒՅԹ ԲԵՐՈՂ ԿՈՒԼՏՈՒՐԱՆ Է
Չնայած սրան, հանրապետությունում գարու արտադրությունը խթանելու կառավարության որոշումը ոգեւորել է գյուղատնտեսներին: Որպեսզի Հայաստանում ավելանան գարու ցանքատարածությունները եւ համախառն բերքի արդյունքը, առաջիկայում Ուկրաինայից կներկրվի 2000 տոննա գարու սերմացու եւ անվճար կտրամադրվի հողօգտագործողներին: Վարչապետ Տիգրան Սարգսյանի տեղեկացմամբ, գարու սերմացուներով կառավարությունը կաջակցի 14.000 տնտեսության. «Այս ծրագիրը ցորենի սերմաբուծության շարունակությունն է, բայց այս անգամ ունի հստակ սոցիալական ուղղվածություն: Չեմ
Պարտադրանք չի եղել
ԲՀԿ նախագահի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանը՝ կոալիցիոն հուշագրի մասին Լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով 2012-ի խորհրդարանական ընտրություններին՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանն ասել է, թե միասնական ցուցակով կոալիցիոն ուժերի մասնակցելը, որպես հավանականություն՝ չպետք է բացառել. «Սակայն այդ մասին որոշում դեռ չի կայացվել, եւ կոալիցիայի ներսում էլ այդ մասին հարց չի
ԵՎ ԷԼԻ՝ ԽԱԽՏՎԵԼ Է ԱՐՏԱՀԱՅՏՄԱՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ
«Ա1+»-ը երեկ Վարչական դատարանում վիճարկեց ՀՌԱՀ որոշումը՝ «Արմնյուզին» հաղթող ճանաչելու վերաբերյալ Երեկ ՀՀ վարչական դատարան է մուտքագրվել ընդդեմ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի «Մելտեքս» ՍՊԸ-ի հայցադիմումը, որով խնդրում է ամբողջությամբ անվավեր ճանաչել ՀՌԱՀ-ի դեկտեմբերի 16-ի թիվ 96-Ա որոշումը՝ «Արմնյուզ» ՓԲԸ-ին հաղթող ճանաչելու վերաբերյալ, եւ ճանաչել ՀՌԱՀ-ի կողմից մրցույթում միջամտության արդյունքում «Մելտեքս» ՍՊԸ-ի արդար մրցակցության խախտված
«ԲՄՎ X 5»-Ի ՎԱՐՈՐԴԸ ԴԻՄԵԼ Է ՓԱԽՈՒՍՏԻ
Երեկ, ժամը 15.30-ի սահմաններում, Երեւան-Գյումրի ավտոճանապարհի Աշտարակի կամրջի մերձակայքում ականատես եղանք, թե ինչպես էր «ԲՄՎ X 5» 98 PՍ 999 համարանիշի մեքենայի վարորդը հայհոյանքներ տալիս եւ սպառնում Ճանապարհային ոստիկանության տեսուչներին: Մի քանի րոպե նրա եւ ՃՈ աշխատակիցների միջեւ քաշքշուկ տեղի ունեցավ, որից հետո «ԲՄՎ»-ի վարորդը նստեց իր ավտոմեքենան եւ դիմեց փախուստի, ընթացքում սպառնալով, թե «ձեր՝
ՀՀ ԻՇԽԱՆԱՎՈՐՆԵՐԻ ՄԵՐՁԱՎՈՐՆԵՐԻ ԱՆՈՒՆՆԵՐՆ Է՞Լ Ի ՀԱՅՏ ԿԳԱՆ
Լոս Անջելեսի «Վարագույր» հեռուստաժամի տնօրեն Ռուդիկ Հովսեփյանն «Առավոտի» հետ զրույցում հավելյալ մանրամասներ պատմեց Կալիֆոռնիայում վնասազերծված «Armenian Power» ավազակախմբին առնչվող իրադարձությունների մասին. «Այստեղ հանցավոր աշխարհի «անունով» ներկայացուցիչներին բոլորին նորից հավաքել են: Հատուկ ծառայությունները նշում են, որ այս հանցագործ խմբի ղեկավարները, «ուղեղը» հայերն են: Խումբը մոտավորապես 200 հոգի է, եւ ոչ միայն Կալիֆոռնիայից են, այլեւ Դենվերից ու
«ԱՐԾԻՎՆԵՐԸ» ՍԱՏԱՐԵՑ ՆԱԽԱԳԱՀԻՆ
«Հայոց պետականություն, ազգային բանակ, հայոց նախագահ». այս կարգախոսով շաբաթ օրը Մատենադարանին կից հրապարակում տեղի ունեցավ «Հայոց արծիվներ» հայրենասիրական կազմակերպության մեկամյակին նվիրված հավաքը, որին մասնակցում էին կազմակերպության 57 մասնաճյուղերի մոտ 10 հազար անդամներ: «Իհարկե, ես հասկանում եմ, որ «Հայոց Արծիվների» բազմահազարանոց միջոցառումների շարքը զորացրված քաղաքական շատ գործիչների դավաճանական, խարդավական քարտերը խառնեց, բայց ես ուզում եմ վստահորեն
«Ժառանգությանը» սպառնացե՞լ են
Զարուհի Փոստանջյանի եղբոր դեմ հարուցված քրգործի առնչությամբ բացահայտվեց, որ «Ժառանգություն» խմբակցությունը ստացել է սպառնալից հեռախոսազանգեր ու նամակներ: «Առաջիկա ընտրություններին ընդառաջ՝ քաղաքական հաշվեհարդարներ են սկսվել բոլոր այն մարդկանց, քաղաքական ուժերի, քաղաքացիական-հասարակական շարժումներին զորակցող մարդկանց հանդեպ, ովքեր կարող են սպառնալ իրենց իշխանությանը եւ աթոռները մեջ-մեջ անելուն»,- երեկ «Հենարան» ակումբում «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանն այսպես գնահատեց այն
«ՄԵՆՔ ԵԳԻՊՏՈՍ ԿԱՄ ԹՈՒՆԻՍ ՉԵՆՔ»
ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը բացառում է իսլամական աշխարհում սկսված հեղափոխական շղթայի մուտքը Հայաստան: – Ընդդիմությունը բավականին հուժկու հանրահավաք անցկացրեց, եւ դա, ըստ էության, շարունակական է լինելու, այս անգամ, կարծես, հեղափոխական կոչերը եւ իշխանափոխության պահանջը շատ ավելի զգալի էին: Դուք, որպես իշխանության ներկայացուցիչ, անհանգստացած չե՞ք այս ամենից: – Ես միշտ էլ անհանգստություն ունեմ մեր երկրի վիճակից,
ԱՔԼՈՐԱԿԱՆՉԻՆ ՍՊԱՍԵԼԻՍ
«Կեղծ, պիղծ, անպտղաբեր պսակադրություն». երեկ «Առավոտի» հետ զրույցում կոալիցիոն նոր հուշագիրն այսպես բնութագրեց Հայաստանի մարքսիստ Դավիթ Հակոբյանը: Մարքսիստի կարծիքով՝ այս «խաղում» ԲՀԿ-ն գործում է ատոմային ռումբի հոր՝ Օբենհեյմեյի սկզբունքով՝ «փոխվում են ժամանակները, փոխվում են տերերը»: «ԲՀԿ-ն առաջին հերթին նպատակ է հետապնդում իր կալվածքները, ունեցվածքը, անշարժ եւ շարժական գույքը, հաստատուն ու փոփոխական կապիտալը փրկելու կուլակաթափությունից, պահպանելու
ԿԱՐՈՂ Է ՄԻ ԲԱՆ ՍԱՐՔԵՆ ՁԵՐ ԳԼԽԻՆ
«Առավոտի» հարցին, թե ի՞նչ հիմքեր ունի կարծելու, որ իր եղբոր դեմ հարուցված քրգործն իրականում ուղղված է իր դեմ՝ մանավանդ եթե հաշվի առնենք, որ ի տարբերություն նախորդ շրջանի, երբ իր դեմ իշխանական արշավ էր իրականացվում՝ այդ քարոզչական ֆոնը զգալիորեն մեղմացել է, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն այսպես արձագանքեց. «Ուզում եմ վերլուծել, թե ով կարող էր լինել
ՖԵՅՍԲՈՒՔԱՀԱՅՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴԴԵՄ ՔԱՐԹՈՒՆԵՐԻ
Այն, որ մեր հասարակությունը տարանջատվել է տարբեր ենթամշակույթների, արդեն վաղուց գաղտնիք չէ: Ռաբիսներ, էմոներ, գոթեր, սատանիստներ եւ այլն: Այս ենթամշակույթների բազմազանությունն ու երբեմն բախման հանգեցնող տարակարծություններն օր օրի ավելի են ընդգծվում: Միաժամանակ առավել բուռն է դառնում սոցիալական կայքերի՝ մասնավորապես՝ Facebook-ի միջոցով հայ հասարակության արդիականացումը: Այս ֆոնի վրա կարեւոր հենչեղություն է ստանում քարթուների եւ ռաբիսների դեմ
Էմոն ազատ մտածելակերպի դրսեւորում է
Իսկ մերոնք բավարարվում են ցածրորակ նմանակմամբ 18-ամյա Արգամ Բաբայանը Երեւանում բացահայտորեն ապրող եզակի «էմո բոյերից» է: Նա ասում է, որ միգուցե ուրիշ «էմո բոյեր» էլ կան, սակայն վախենում են էմո պատանիների ոճով հագնվել ու դուրս գալ: «Իսկ ես չեմ վախենում, ես միշտ էսպես եմ հագնվել ու չեմ ուզում փոխվել: Քաղաքում շրջելիս ամեն քայլափոխի ցանկացած մարդ
ՆՐԱՆՑ ԳՈԹԵՐ ԵՆ ԱՆՎԱՆՈՒՄ
«Այս ենթամշակույթի պահանջը կա». համոզված են երիտասարդ գոթերը ԳԵՎՈՐԳ ԹՈՍՈՒՆՅԱՆ Ակաշան իր ամենօրյա ճանապարհն անցնում է ականջակալներով: «Ես պարզապես փորձում եմ նրանց բանի տեղ չդնել: Այստեղ՝ Հայաստանում, իսկապես տհաճ է. ցանկացած ոչ ֆորմալ մարդու ահավոր նայում են, բացի նայելուց եղել են նաեւ վիճաբանություններ անցորդների հետ»,- ասում է նա: Իսկ Հելվետին համոզված է, որ այժմ իրենց
«Գրականություն ճանաչելու համար նախեվառաջ ընթերցել է պետք»
Գրախանութներում ընթերցողները սովորաբար փնտրում են հայտնի անուններ «Վերջերս Ժաննա Հակոբյանի «Փլուզված սիրո հովիտները» գիրքը ընթերցեցի, բայց չհավանեցի, որովհետեւ բովանդակությունը շատ աղքատ էր, հերոսուհու կերպարն էլ չէր համապատասխանում հայ իրականությանը: Հնարավոր է՝ այսօր լավ գրողներ էլ ունենք, բայց մենք նրանց չենք ճանաչում»,- ասում է 20-ամյա Ռուզաննան եւ ավելացնում, որ ինքը նախընտրում է ժամանակն ավելի արդյունավետ օգտագործել
Անքնությունը կարող է եւ չբուժվել
Մտածելն է անքնության պատճառ ՀԵՐՄԻՆԵ ԽԼՂԱԹՅԱՆ 29-ամյա Ալինան թեեւ չունի առողջական խնդիրներ, սակայն արդեն 3 ամիս է, ինչ տառապում է անքնությամբ: «Անքնությամբ սկսեցի տառապել այն բանից հետո, երբ պարզեցի, որ ամուսինս Ռուսաստանում սիրուհի ունի: Գիշերները անընդհատ դրա մասին եմ մտածում ու չեմ կարողանում քնել»,-ասում է Ալինան: Հոգեթերապեւտ Աիդա Հարությունյանը նշում է, որ Ալինայի անքնության բուն
ԲՈՂՈՔԻ ԳԻՐՔՆ ՈՒ ԳՐՔԻ «ԲՈՂՈՔԸ»
Գիրքն էլ քննություններին տառապում, հիասթափվում եւ հուզվում է ՀԵՐՄԻՆԵ ԱՂԱՋԱՆՅԱՆ Որ իմացա սեպտեմբերի 1-ին համալսարան եմ գնալու, աշխարհով մեկ եղա: Այնքան ուրախ էի, որ մայր բուհում եմ լինելու, կրթված ու դաստիարակված մարդկանց հետ եմ շփվելու, մեծ շրջապատ եմ ունենալու: Բայց… սպասելիքներս չարդարացան: Առաջին ամիսներին ոչ ոք վրաս ուշադրություն չէր դարձնում. այնքան անտարբեր էին կողքովս անցնում,
Աչքերը մարդուհոգու հայելին են
Բայց լինզաները դժվարացրել են մարդուն ճանաչելը Ըստ ակնաբույժ Արմեն Բաղդասարյանի՝ հնարավորության դեպքում պետք չէ հրաժարվել ակնոցից, քանի որ լինզաները պրակտիկ են, բայց ոչ օգտակար: Աչքն ամենանուրբ օրգանն է, եւ օպտիկական լինզաները հաճախ կարող են հանգեցնել աչքի ջրազրկման եւ մի շարք այլ հիվանդությունների, իսկ գունավորների ներկը վնասում է աչքի լորձաթաղանթի նյութափոխանակությանը: «Կարեւոր նշանակություն ունի նաեւ լինզայի
Սուրբ Սարգիսը եւ Ձմեռ պապը նման են
Կարծում է 20-ամյա Արթուր Օրդոյանը, ով մտածում է Սուրբ Սարգիսի մասին ֆիլմ նկարելու շուրջ Արսենին իր ընկերը Սուրբ Սարգիսի տոնին հրավիրում է խնջույքի եւ պատվիրում գալ ընկերուհու հետ: Արսենն էլ մանկության ընկերուհի Աննային խնդրում է իրեն ընկերակցել: Խնջույքի ժամանակ բաժանվում են աղի բլիթներ, հետո մասնակիցները պայմանավորվում են հանդիպել հաջորդ օրը նույն տեղում՝ երազները պատմելու: Հաջորդ
Ո՞ՒՄ Է ՀԱՐՄԱՐ ՏԵՍՆԵԼ ԵՐԱԶՈՒՄ
Ցանկալի է «Ջիպով» տղա ՄԱՐԻԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆ Հայկական հոգեբանությունը պարտադրում է բոլորին որոշ տոների եւ ծեսերի ժամանակ լարել վերջին ուժերն ու ծախսել խնայված վերջին կոպեկները՝ միայն ուրիշներից ետ չմնալու համար: «Շատ լինի, քիչ չլինի» կարգախոսով առաջնորդվելով՝ հայերը, բացի ավանդական Սուրբ Սարգսի տոնից, նշում են նաեւ Սուրբ Վալենտինի տոնը: Աղջիկների աչքը լույս, քանի որ փետրվարի 19-ից բացի,
Սեքսը եւ թռիչքը տիեզերք՝ անհամատեղելի են Վտանգ կա, որ տիեզերական թռիչքը բացասաբար կազդի հղի կանանց եւ մարդկային սաղմի վրա, այս մասին հաղորդում է «The New Scientist»-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ Կանադայի Մոունթ Սեինթ Վինսենթի համալսարանի փորձագետների կատարած հետազոտությունները դանի-ռեռիո կոչվող ձկան սաղմերի վրա՝ բացահայտել են, որ գրեթե լիակատար անկշռության պայմաններում ծնված ձկներն ունեն գանգի թերություններ: Սա եւս
ՍԻՐՈ ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՈՒՐԲ ՍԱՐԳԻՍԻ ՏՈՆԻՆ
ՀՌԻՓՍԻՄԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Սիրո կաթիլները դարձել են ծով Երբ մեկը քո կյանքում մեծ ազդեցություն է ունենում եւ քո զգացմունքներն էլ մեծ են լինում, միշտ էլ լեզուդ կապվում է, եւ չես կարողանում կանգնել նրա առաջ եւ ասել այն, ինչ այդ րոպեին անցնում է սրտովդ: Ես պարզապես ուզում եմ ասել, Նելլի, ես անտարբեր չեմ քո նկատմամբ, իմ սրտում
Փետրվարի 19
ԽՈՅ (21.03-20.04)- Այսօր ֆիզիկապես շատ հոգնած կլինեք: Օրվա երկրորդ կեսին հնարավոր է անհրաժեշտություն առաջանա՝ շաբաթվա մյուս օրերի համար նախատեսված աշխատանքը եւս կատարելու: ՑՈՒԼ (21.04-21.05)- Աշխատանքը ձեզ համար միշտ առաջին տեղում է: Գործնական առումով ոչ ստանդարտ որոշումները հնարավորություն կտան գնալ ճիշտ ուղիով: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Զբաղվեք ձեր պրոֆեսիոնալ գործերով, ֆանտազիաների պատճառով մի շեղվեք: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Ուսման հետ
«Google»-Ը ԿՕԳՆԻ
«Google»-ը թողարկել է նոր ծառայություն՝ «Google Weddings», որն օգնում է պլանավորել հարսանեկան արարողությունը: Այն թույլ է տալիս պատրաստել հրավիրատոմսեր, հաշվել ծախսերը, ինչպես նաեւ պատրաստել նկարներ ու խմբագրել դրանք: Google-ի պաշտոնական բլոգը գրում է, որ ընկերությունը համագործակցել է հարսանիքի պլանավորման մասնագետ Միշել Ռագոյի հետ, ով օգնել է համակարգել աշխատանքն ու ձեւավորել կայքը:


















































