Օրվա լրահոսը
ԻԱԿ-Ն ԱՋԱԿՑՈՒՄ Է ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ
Ներքին ցանցի բարելավում Ինֆորմացիայի ազատության կենտրոնը ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության օգնությամբ իրականացվող «Տեղեկատվության ազատությունը որպես համայնքային մասնակցության միջոց» ծրագրի շրջանակում օգոստոսի 18-ին Գեղարքունիքի մարզպետարանին անհատույց տրամադրեց 2 համակարգիչ` մարզպետարանում էլեկտրոնային կառավարման փաստաթղթաշրջանառության «Mulberry» համակարգը ներդնելուն աջակցելու նպատակով։ Ինչպես տեղեկացանք Գեղարքունիքի մարզպետարանից, այս տարվա հոկտեմբերին ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը Գեղարքունիքի մարզպետարանում ներդնելու է «Mulberry» համակարգը: Մինչ
Անօրինակա՞ն են տուգանել
Արտերկրի քաղաքացուց գումարներ են պահանջել Քաղաքական գործիչ Աղասի Արշակյանի փեսան՝ Պերճ Հակոբյանը, Բելգիայի թագավորության քաղաքացի է, ինչը, սակայն, չի խանգարել ոստիկանությանը, դատախազությանը, զինվորական դատախազությանը եւ զինկոմիսարիատի միջգերատեսչական հանձնաժողովին կամայական մոտեցումներ ցուցաբերել եւ այլ երկրի քաղաքացուց 1,8 միլիոն դրամ տուգանք պահանջել՝ հայրենական բանակում չծառայելու համար: Այս մասին «Առավոտի» հետ զրույցում պատմեց Աղասի Արշակյանը: Նա վստահեցնում է,
ԲԱՐԴԻՆԵՐԻ ՏԱԿՈՎ ՄԻ՛ ՔԱՅԼԵՔ
Մայրաքաղաքի բարդիների մեծ մասը ծերացած է, դրանցից յուրաքանչյուրն ամեն րոպե թեթեւ քամուց կարող է ընկնել ու վնասներ հասցնել: Իսակովի պողոտայում՝ ավտոկայարանի ճանապարհին, վերջերս քամու հետեւանքով մի հսկայական բարդի էր ընկել ու կաթվածահար արել երթեւեկությունը: Ընկած ծառի պատճառով ժամերով ավտոկայարանի առանց այդ էլ ծանրաբեռնված ճանապարհը մեքենաներով խցանվել էր ու տարածքում խուճապ ստեղծել: Բարեբախտաբար, ծառն ընկնելու պահին
ՕՐԵՆՔՈ՞Վ ԼՈՊԱԶՈՒԹՅՈՒՆ
«Առավոտ» օրաթերթի սույն թվականի օգոստոսի 20-ի համարում հրապարակվել է «Լոպազության տարբերակները» վերտառությամբ առաջնորդողը, որտեղ նշվում է. «Պետական գործերով վարչապետին տեղափոխող թե՛ BMW-ն, թե՛ «Մերսեդես Բրաբուսը» պետհամարանիշներ չունեն»: Սույնով հայտնում ենք ձեզ, որ համաձայն «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի, Հայաստանի Հանրապետության վարչապետը հատուկ պետական պահպանության ենթակա անձ է, իսկ տրանսպորտային միջոցը՝
Քաղաքապետը պատժել է
Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը նկատողություն է արել Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի տեղակալին՝ անբարեխիղճ աշխատանքի համար: «Այն պաշտոնյան, ով չի աշխատում հօգուտ Երեւանի եւ նրա բնակչի, չպետք է շարունակի պաշտոնավարել»,- հայտարարել է քաղաքապետը: Իսկ թե հատկապես որ ոլորտում ցուցաբերած անբարեխղճության համար է պատժվել Կենտրոնի պաշտոնյան, մեզ պարզել չհաջողվեց, քանի որ քաղաքապետարանի լրատվական ծառայությունից «Առավոտին» ասացին, որ
Նոր մաքսատուն կունենանք
Կառավարության որոշմամբ ստեղծվելու է Պետեկամուտների կոմիտեի միջազգային փոստային եւ սուրհանդակային առաքումներով փոխադրվող ապրանքների մասնագիտացված մաքսատուն, որի գործունեության տարածք է սահմանվել Հայաստանի ամբողջ տարածքը: Այս մասին հայտնում են կառավարությունից: Կառավարության պատասխանատուներն այդ որոշումը պայմանավորում են վերջին ժամանակներս մեծ ծավալների հասած էլեկտրոնային առեւտրով: Նշենք, որ մեր երկրի ոչ բոլոր մաքսատներն են հագեցված փոստային առաքանին զննող հատուկ սարքավորումներով,
Անկումը՝ 18,5%, աճը՝ 58,7%
Այս տարվա առաջին 7 ամիսների ընթացքում Հայաստանի տնտեսության անկման ցուցանիշը հասել է 18.5%-ի: Անկման ամենաբարձր ցուցանիշները գրանցվել են շինարարության՝ 55.5%, արդյունաբերության՝ 12%, գյուղատնտեսության ոլորտներում՝ 2.1%: Երեկ այս մասին նախնական մակրոտնտեսական ցուցանիշներ է ներկայացրել Ազգային վիճակագրական ծառայությունը: Այս տվյալների մեջ միայն մեկ դրական փաստ կա: Հուլիսին՝ հունիսի համեմատությամբ, գրանցվել է 6.3% տնտեսական աճ, ինչը պայմանավորված է
ՈՒՐԱՆԱՖՈԲԻԱՅՈ՞Վ ԵՆՔ ՏԱՌԱՊՈՒՄ
Այսպես են բնութագրում երկրաքիմիկոսները ուրանի հանքի շահագործման՝ բնապահպանների եւ լեռնաձորցիների մտահոգությունը: Մոտ ապագայում հնարավոր է Սյունիքի մարզի Լեռնաձոր համայնքում սկսվեն ուրանի հանքի շահագործման աշխատանքները: Սա հարուցել է տեղի բնակիչների ու մի շարք բնապահպանների դժգոհությունները: Չնայած այս պահին դեռեւս ուրանի պաշարի երկրաբանական եւ հետախուզական աշխատանքներ են ընթանում շուրջ 25ք/կմ տարածքում, սակայն տեղաբնակներն արդեն իսկ խուճապի մեջ
Ծածկադմփոցով Մարտի 1-ի էջը չի կարող փակվել
«Քանի դեռ մարտի 1-ի զոհերի մահվան հանգամանքները չեն բացահայտվել եւ մեղավորները պատասխանատվության չեն ենթարկվել, այդ էջը չի կարելի փակված համարել»,- վստահ է Մարտի 1-ի գործով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը: Չնայած մարտի 1-ի երեկոյան ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը խոստացավ, որ Մարտի 1-ի իրադարձությունները րոպե առ րոպե կվերականգնվեն եւ տեսաշարով կներկայացվեն
ՈՉ ԹԵ ԱՆՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ, ԱՅԼ ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆ
Այսպես է բնութագրում Հանրային խորհրդի անդամ Հովհաննես Հովհաննիսյանը այդ կառույցին տրվող որակումները – Հանրային խորհուրդը դեռեւս ձեւավորման փուլում է, բայց հասարակական անվստահությունն այդ հանրային համերաշխություն ձեւավորելուն կոչված մարմնի նկատմամբ արդեն իսկ բավականին մեծ է: Ինչո՞վ եք դա բացատրում: – Այն, ինչը դուք «անվստահություն» անվանեցիք, ես կասեի՝ հասարակական հետաքրքրություն, որն ունի նաեւ հասարակական կասկածամտության պահ: Չեմ
ՆԱԽԿԻՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆԸ
Օրերս թուրքական ԶԼՄ-ները տեղեկություն էին տարածել, թե նաեւ Թուրքիայի կառավարության տապալման փորձի մեջ մեղադրվող «Էրգենեքոն» ահաբեկչական կազմակերպության գործով որպես կասկածյալ է ներգրավվել Թուրքիայի ազգային մեծ ժողովի նախկին պատգամավոր Թուրհան Չյոմեզը: Նա ոչ վաղ անցյալում իրեն դրսեւորել էր որպես հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ջատագով: «ԱրմԻնֆոյի» թղթակցի հետ զրույցում թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը կարծիք է հայտնել, թե «Էրգենեքոնի» գործով
«ՀԱՎԵՐԺ ԹՇՆԱՄԻՆԵՐ ՉԵՆ ԼԻՆՈՒՄ»
«Շատ բան կախված է Ադրբեջանից: Մենք միշտ էլ երկխոսության պատրաստակամություն ենք հայտնել, սակայն Բաքվում չեն ցանկանում խոսել անմիջականորեն մեզ հետ, կարծելով, թե դա կնշանակի ԼՂՀ անուղղակի ճանաչում: Իսկ բանակցություններ վարելով միայն Հայաստանի հետ՝ Ադրբեջանն այլ նպատակ է հետապնդում. նրան ներկայացնել որպես ագրեսոր՝ իբր Հայաստանն է զավթել Լեռնային Ղարաբաղը: Մինչդեռ ամեն ինչ այլ կերպ է: Եթե
ՈՍՏԻԿԱՆՆԵՐՆ ԱՆՊԱՏԺԵԼԻ ԵՆ
Երեկ «Չորրորդ իշխանություն» թերթի լրագրող Գոհար Վեզիրյանը ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարեւորագույն գործերով ավագ քննիչ Վահագն Հարությունյանի ստորագրությամբ գրություն է ստացել, որով քննիչը ազդարարել է «1. ՀՀ ոստիկանության Երեւանի քաղաքային վարչության ՊՊԾ գնդի աշխատակիցների կողմից 2007թ. հոկտեմբերի 23-ին Երեւան քաղաքի Կորյուն-Աբովյան փողոցների խաչմերուկում ընթացող երթի մասնակիցների նկատմամբ հարկադրանքի եւ ֆիզիկական ուժ կիրառելու, Լեւոն Բաբաջանյանին,
ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՍԱԴՐԵԼՈ՞Ւ Է
Պաշտոնական Մոսկվան, ձգտելով պահպանել իր ազդեցիկ դիրքը հետխորհրդային տարածքում, ինչպես նաեւ ուժեղ խաղաքարտեր ունենալ Բրյուսելի, Փարիզի եւ Բեռլինի հետ երկխոսությունում, բոլոր հնարավոր ճանապարհներով արգելափակելու է նոր «Մետաքսե ուղիները» Ասիայից դեպի Եվրոպա, երեկ վկայակոչելով «Украинская правда» պարբերականին՝ փոխանցել է «tert.am»-ը: Հակադրման պարզագույն մեթոդը, ըստ պարբերականի, «Նաբուկոյի» ճանապարհին լարվածության օջախներ ստեղծելն է։ «Չնայած այժմ էլ Ռուսաստանի համար
ԵՐԵԿՎԱ ԹԵՐԹԵՐԸ ՆԻԿՈԼԻՆ ՉԵՆ ՀԱՍԵԼ
Օգոստոսի 19-ին «Հայկական ժամանակում» Նիկոլ Փաշինյանը իր «Բանտային օրագիր» հոդվածաշարում մի երկու կծու խոսք էր ասել «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ պետ Նելսոն Զաքարյանի հասցեին՝ նշելով, թե այդ ՔԿՀ-ում «ակնհայտորեն դաստիարակության պակաս» ունեցողներից մեկն էլ, օրինակ՝ հենց Նելսոն Զաքարյանն է: Երեկ առավոտյան, երբ այդ ՔԿՀ-ում պահվող Փաշինյանի փաստաբան Տիգրան Մուրադյանը իր պաշտպանյալի հետ հերթական տեսակցությունից հետո ցանկացել է
ԽՈՍԻՐ ՓԱՍՏԵՐԻ ԼԵԶՎՈՎ
«Մարտի 1»-ի ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նախագահՍամվել Նիկոյանին առաջարկում է Փաստահավաք խմբում Հայ ազգային կոնգրեսը ներկայացրած փորձագետ Անդրանիկ Քոչարյանը: – «Մարտի 1»-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը Փաստահավաք խմբում ընդդիմության նշանակած փորձագետների խոստումը, որ անպայման կարձագանքեն, եթե իրենց արձանագրած փաստերից որեւէ մեկը ներառված չլինի հանձնաժողովի զեկույցում, եւ դա կորակեն փաստերի կոծկում՝ համեմատեց «ովքեր
ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԴԱԴԱՐ
Հայ ազգային կոնգրեսին մաս կազմող «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը ասում է, թե ՀԱԿ-ի հայտարարած հանրահավաքային դադարը արդյունավետ է օգտագործվել: – Կոնգրեսը իր հերթական հանրահավաքը նախատեսում է անցկացնել սեպտեմբերի 18-ին: Բայց ՀԱԿ-ում անցյալ շաբաթ չէին բացառում նաեւ արտահերթ հանրահավաքի հնարավորությունը: Կարծում եք, դրա կարիքը կզգացվի՞: – Ես չեմ բացառում, որովհետեւ կան արտաքին քաղաքական գործընթացներ, որոնք
ՇԵՐԼՈԿ ՀՈԼՄՍ ՊԵՏՔ ՉԷ ԼԻՆԵԼ
Փաստահավաք խմբում Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչ Վահե Ստեփանյանը «Արմինֆո»-ին ասել է, որ որեւէ ակնկալիք չունի ԱԺ «մարտի 1-ի» հանձնաժողովի հրապարակելիք զեկույցից: Հարցին՝ Փաստահավաք խմբի ներկայացրած նյութերը, ձեր կարծիքով, բավարար չէի՞ն, որպեսզի Նիկոյանը համապատասխան նյութեր ունենար ձեռքի տակ, նա պատասխանել է. «Այդ հարցերի պատասխանը կարելի էր ստանալ նաեւ առանց Փաստահավաք խմբի նյութերի, սակայն նախաքննական մարմինը՝ հատուկ
Օգոստոսի 20
ԽՈՅ (21.03-20.04)- Այսօր հավասարակշռությունից կցանկանան ձեզ հանել, բայց բոլոր փորձերն ապարդյուն կանցնեն: ՑՈՒԼ (21.04-21.05)- Բարձր տրամադրությունը կպահպանվի ամբողջ օրվա ընթացքում: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Այսօր հաճելի հյուրեր կունենաք: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Բիզնեսում հաջողություններ ունենալու համար խորհրդակցեք մասնագետների հետ: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Հաճելի հեռախոսազանգը ամբողջ օրվա ընթացքում ձեզ բարձր տրամադրություն կապահովի: ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Երեխաներին զբոսանքի տանելու հարմար օր է: ԿՇԵՌՔ
ԱՐԴՅՈ՞Ք ԴՈՒՔ ՈՒՇԱԴԻՐ ԵՔ
Այնպիսի մարդիկ կան, որոնց ոչնչով հնարավոր չէ զարմացնել, փակուղի մտցնել: Նրանք միշտ ուշադիր են: Հակառակ պատկերն են ցրված ու անուշադիր մարդիկ, որոնք ամենապարզ իրավիճակներում իրենց կորցնում են: Առաջարկում ենք մի թեստ, որի հարցերին պետք է «այո» կամ «ոչ» ասել: 1. Անուշադրության պատճառով հաճա՞խ եք պարտվում: 2. Ձեր ընկերներն ու բարեկամները արդյո՞ք ձեր «գլխին սարքում» են:
Դպրոցում սեռական դաստիարակությունն անընդունելի է
Համոզված է Կիրիլ պատրիարքը Շատ ուղղափառներ մտահոգված են Ռուսաստանում դպրոցականների սեռական դաստիարակության եւ պատանեկան արդարադատության (անչափահասների գործերով արդարադատության արեւմտյան համակարգի) ներմուծման հնարավորության մասին խոսակցություններով: Այդ մասին հայտնել է Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Կիրիլ պատրիարքը՝ «Եդինայա Ռոսիա» կուսակցության գլխավոր խորհրդի նախագահության քարտուղար Վյաչեսլավ Վոլոդինի եւ նրա տեղակալ Անդրեյ Իսաեւի հետ Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ: «Որոշակի թվով
«ԼԵԶՈՒՆ ՉՀԱՍԿԱՆԱԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԷԼ «ՆԱՐԵԿԻ» ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՒՅՆՆ Է»
Այս կարծիքին է Նարեկաբուժությամբ զբաղվող բժիշկը «Մեր ժողովուրդը խոսքի բուժման հանդեպ թերահավատ է»,- ասում է Նարեկաբուժությամբ զբաղվող բժիշկ, հոգեբան Արմեն Ներսիսյանը: Արդեն 15 տարի Ա. Ներսիսյանը զբաղվում է Նարեկաբուժությամբ: «Մասնագիտությամբ լինելով հոգեթերապեւտ, երկար տարիներ ուսումնասիրել եմ տարբեր խոսքի բուժումներ՝ հիպնոթերապիա, հոգեվերլուծություն: Ուսումնասիրություններիս արդյունքում պարզել եմ, որ այդ բոլորը բավարար չեն մարդու լիարժեք բուժման համար: Գիտական
ԱՌՆՎԱԶՆ ՄԵԿ «ԲՐՈՆԶ» ԱՐԴԵՆ ԿԱ
Լեհաստանի Շչենցին քաղաքից երեկ ուրախալի լուր ստացվեց: Այստեղ ընթացող սիրողական բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների 21-րդ առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամ, 51 կգ քաշային Կարեն Այլազյանը քառորդ եզրափակիչում միավորների համոզիչ առավելությամբ՝ 5:0, պարտության է մատնել Բելառուսի ներկայացուցիչ Իգոր Օսիպովին եւ մտել է կիսաեզրափակիչ՝ իր եւ թիմի համար ապահովելով առնվազն բրոնզե մեդալ: Կարենը հիմա սպասում է Դոմինիկ Պոլակի (Լեհաստան)-Ստեֆան
ԱՌՆՎԱԶՆ ՄԵԿ «ԲՐՈՆԶ» ԱՐԴԵՆ ԿԱ
Լեհաստանի Շչենցին քաղաքից երեկ ուրախալի լուր ստացվեց: Այստեղ ընթացող սիրողական բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների 21-րդ առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամ, 51 կգ քաշային Կարեն Այլազյանը քառորդ եզրափակիչում միավորների համոզիչ առավելությամբ՝ 5:0, պարտության է մատնել Բելառուսի ներկայացուցիչ Իգոր Օսիպովին եւ մտել է կիսաեզրափակիչ՝ իր եւ թիմի համար ապահովելով առնվազն բրոնզե մեդալ: Կարենը հիմա սպասում է Դոմինիկ Պոլակի (Լեհաստան)-Ստեֆան
Վերջին հանգիստը՝ վճռորոշ ճակատամարտից առաջ
Ջերմուկում ընթացող շախմատի ՖԻԴԵ-ի «Մեծ մրցանակի» խաղարկությունում երեկ մասնակիցներին հանգստի երկրորդ եւ վերջին հնարավորությունն էր ընձեռվել: Մրցաշարի մամուլի քարտուղար, գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանից երեկ ցանկացանք տեղեկանալ, թե կազմակերպիչները միջոցառումների ի՞նչ ծրագիր են կազմել: «Անկեղծ ասած, իմ պարտականությունների ընդգրկման շրջանակներն այնքան մեծ են ու անելիքն այնքան շատ, որ այդ հարցով մանրամասն հետաքրքրվելու ժամանակ չեմ ունեցել,- ասաց նա:-
ՄՕԿ-Ի ՈՐՈՇՈՒՄԸ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԵՏՔ Է ԿԱՏԱՐՎԻ
Օրերս ՄՕԿ-ի գործկոմը ձայների ճնշող մեծամասնությամբ կանանց սիրողական բռնցքամարտին երեք քաշային կարգերում, սկսած 2012 թվականից, օլիմպիական գրանցում շնորհեց: Անկեղծ լինենք: Մենք՝ հայերս, կին եւ բռնցքամարտ հասկացությունները մեկտեղ չենք պատկերացնում: Այդ պատճառով էլ որոշեցինք ճշտել մարզաձեւի մեր ֆեդերացիայի դիրքորոշումը եւ դրա հետ կապված հետագա անելիքները: «Առավոտի» հարցերին պատասխանում է հանրապետության բռնցքամարտի ֆեդերացիայի առաջին փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը:
ԿԶՐԿԵ՞Ն ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒՑ
Եվրոպայի հեռարձակողների միությունը (EBC) տեղյակ է Ադրբեջանում «Եվրատեսիլ-2009» մրցույթի հետ կապված բողոքների առնչությամբ լրատվամիջոցներում տեղ գտած լուրերին ու մեղադրանքներին: Այդ առիթով սկսվել է հետաքննություն, որի մասին հայտարարել է «Եվրատեսիլի» գործադիր ղեկավար Սվանտե Ստոքսելիուսը՝ պատասխանելով «Արմինֆոյի» թղթակցի այն հարցին, թե իրավունք ունի՞, արդյոք, Ադրբեջանը հետագայում մասնակցել «Եվրատեսիլ» մրցույթին: Հիշեցնենք, որ Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարությունը հարցաքննության է
«Թուրքիան լկտի վերաբերմունք է ցուցաբերում միջազգային նորմերի նկատմամբ»
Կարծում է թուրքագետ Հակոբ Չաքրյանը «Անկախ թուրքերի դիրքորոշումից, կարելի է պատասխան այցով գնալ Թուրքիա եւ առիթից օգտվելով, Աբդուլլա Գյուլին ասել խոստումների կատարման, դրժման մասին, որովհետեւ, եթե հայ-թուրքական այս երկխոսությունը ձախողվի, նոր առիթ դժվար թե ստեղծվի»,- երեկ «Ուրբաթ» ակումբում հայտարարեց թուրքագետ Հակոբ Չաքրյանը: Անդրադառնալով վերջերս նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը, թե Թուրքիա չի մեկնի՝ մինչեւ սահմանի բացվելը,
ԱՐԴՅՈ՞Ք «ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻՆԵՐԻՆ» ՉԵՆ ՓՈԽԱՐԻՆՈՒՄ
Հայաստանում դեռ ոմանք իրենց անփոխարինելի են համարում Տեւական ժամանակ է՝ ինչ Գ. Սունդուկյանի, Ալ.Սպենդիարյանի անվան թատրոնները, Պարի պետական անսամբլը… չունեն գեղարվեստական ղեկավարներ: Ժամանակին, երբ դիրիժոր Օհան Դուրյանը նշանակվեց Ազգային օպերային թատրոնի ցմահ երաժշտական ղեկավար, շատերը տարակուսեցին՝ բնավ կասկածի տակ չառնելով մաեստրոյի մեծությունն ու եզակիությունը: Տարակուսեցին, որովհետեւ անփոխարինելիության բարդույթը արդեն մեզ մոտ էլ էր արմատավորվում՝ այսպես
ԺԻՐԻՆՈՎՍԿԻՆ ՀԱՐՍՏԱՑԵԼ Է 10 ԱՆԳԱՄ
ՌԼԴԿ-ի առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկու եկամուտները մեկ տարվա ընթացքում աճել են ավելի քան 10 անգամ։ Կուսակցությունում դա բացատրում են տեխնիկական հանգամանքներով։ Այսպես, 2008թ. նա վաստակել էր 15 մլն ռուբլի, ինչը գրեթե 10 անգամ ավելի է, քան նախորդ տարի գրանցված եկամուտը։ Նշենք, որ 2007թ. Ժիրինովսկին, առաջադրելով իր թեկնածությունը Պետդումայում, հայտարարագրել էր 1,3 մլն ռուբլի՝ որպես աղբյուր նշելով