Օրվա լրահոսը
«ԲՌՆԱԳՐԱՎԱԾ» ԿԱՆԳԱՌՆԵՐԸ ԿԱԶԱՏԵՆ
Փողոցային առեւտրի արգելման հետեւանքով ապօրինի վաճառակետերից զրկված առեւտրականների համար մայրաքաղաքի որոշ հատվածներում ժամանակակից փոքրածավալ շուկաներ են ստեղծվելու: Երեկ քաղաքապետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ այս մասին հայտնել է փոխքաղաքապետ Տարոն Մարգարյանը: Քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ այսուհետեւ էլ՝ «Մշտական հսկողությունը պետք է շարունակվի սննդի եւ ավտոշուկաների ներսում անհրաժեշտ պայմանների ու սանիտարական
Որ վերցնեն, աշխատանքը կկորցնեն
Խորենացու 47 շենքում ապրող Դավիթ պապը մի քանի օր առաջ այցելել էր «Հայփոստի» թիվ 18 բաժանմունք՝ կենսաթոշակը ստանալու: Սակայն բաժանմունքի աշխատակիցները նրան տուն են ուղարկել՝ ասելով, որ այսուհետեւ «Հայփոստի» փոստատարները նրա թոշակը տուն են հասցնելու: Երեկ «Առավոտը» թիվ 18 փոստային բաժանմունքի փոստատար Սամվել Հովսեփյանի հետ շրջեց թոշակառուների տներով՝ համոզվելու համար, որ թոշակ բաժանողները, ինչպես խոստացել
Թքելու են՝ գնան Վրաստան
Երեկ վրացական պետհամարանիշ ունեցող մեքենաների վարորդները փակել էին Գյումրի-Երեւան մայրուղին՝ կառավարության անդամներից պահանջելով անհապաղ գալ Գյումրի ու լուծել մաքսազերծման հարցը: Մաքսային օրենսգրքի 4-րդ եւ 5-րդ հոդվածներում կատարված փոփոխությունները ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո, շաբաթ օրը՝ վրացական պետհամարանիշով մեքենաների վարորդները բողոքի ակցիա կազմակերպեցին Շիրակի մարզպետարանի դիմաց՝ մարզպետ Աշոտ Գիզիրյանից պահանջելով իրենց դժգոհությունը հասցնել կառավարություն: Նրանք 1
ԱՊՊԱՅԻ «ԴԱՐԴԻՑ»՝ ՉԵՆ ՈՒԶՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆ ԳԱԼ
Վրաստանաբնակներին էլ են ստիպում ԱՊՊԱ կնքել, ինչը բոլորովին նրանց սրտով չէ եւ դժգոհությունների առիթ է տվել ԱՊՊԱ-ն վրացահայերի համար դարձել է իսկական գլխացավանք կամ էլ, ինչպես իրենք են ասում, ապահովագրական ընկերությունների կողմից՝ թալանի միջոց: Եթե Հայաստանի քաղաքացիները ինչ-որ կերպ համակերպվել են դրան, իսկ ոմանք էլ ապահովագրությունը լավ բան են համարում, ապա վրացահայերը ԱՊՊԱ-ի պատճառով այլեւս
ՁԿՆԿԻԹԸ ՀԱՅՏՆՎԵՑ «ՁՅՈՒՆԻԿՈՒՄ»
ՊԵԿ մամուլի ծառայությունից երեկ տեղեկացանք, որ Թբիլիսի-Սպիտակ երթուղային տաքսիով Հայաստան ուղեւորվող Վրաստանի քաղաքացի Նաիրա Միքելաձեի մոտ հայտնաբերվել է շուրջ 5,5 կիլոգրամ ընդհանուր քաշով սեւ եւ կարմիր ձկնկիթ: Տիկնոջ անձնական ուղեբեռը զննման էր ենթարկվել Գոգավան-Պրիվոլնոյե մաքսակետում: Հենց այդտեղ էլ ՊԵԿ-ի Նախաբացթողումային հսկողության վարչության աշխատակիցները պարզել են, որ Վրաստանի քաղաքացու կողմից ապակյա տարաներով տեղափոխվող ձկնկիթը հայտարարագրված չէ:
ԱԼՎԱՐՈՅԻ ԴԱՏԸ
Ինչպես տեղեկանում ենք arminfo լրատվական գործակալությունից՝ այսօր Վեդի քաղաքի դատարանում կայանալու է Հայաստանի ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության նախկին պետ Ալվարո Անտոնյանի գործով դատը: Վերջինս աշխատանքից ազատվել է սեփական դիմումի համաձայն: Հիշեցնենք, որ Ա. Անտոնյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ 179-րդ հոդվածի 3-դ մասի 1-ին կետով (յուրացում կամ վատնում): Քննության տվյալներով, նա յուրացրել է Վայոց ձորի
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՑՈՒՑԱՆԻՇՈՎ՝ ԵՐՐՈՐԴ ՏԵՂԸ
Վերջերս ՊԵԿ-ը հրապարակեց ՀՀ 2010 ֆինանսական տարում առաջին խոշոր 300 հարկատուների կողմից վճարված հարկերի եւ տուրքերի մեծությունների ցանկը: Վարդանյան ընտանիքին պատկանող ձեռնարկություններից ցանկի մեջ ընդգրկված ընկերությունների ցանկը եւ նրանց վճարած հարկերի մեծությունը հետեւյալն է. «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ»՝ 7 մլրդ 416 մլն դրամ, «Գրանդ Տոբակո»՝ 3 մլրդ 993 մլն դրամ, «Գրանդ Քենդի»՝ 1 մլրդ 948 մլն
Անշարժ գույքը՝ որպես կապիտալ
Arminfo գործակալությունը, հղում անելով ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հաշվետվությանը, գրում է, որ 2010 թվականին Հայաստանում բնակարանների 1 քմ միջին շուկայական գինը 1,5%-ով աճել է: Մասնավորապես, բազմահարկ շենքերի բնակարանները թանկացել են միջին հաշվով 2,8 տոկոսով, իսկ մասնավոր տները՝ 0,2 տոկոսով: Երեւանում բազմահարկ շենքի բնակարանի 1 քմ գինը 2010 թվականին ավելացել է 2,5 տոկոսով, մարզերում՝
Մերոնք՝ Գերմանիայում
News.am-ը տեղեկացնում է, որ Համբուրգի Տեխնիկական համալսարանի նախագահ է դարձել հայ գիտնականը: Միկրոկենսաբան Կարապետ Անդրանիկյանը պաշտոնապես կսկսի իր աշխատանքը համալսարանի նախագահի պաշտոնում ապրիլի 1-ից: Հայտնի միկրոկենսաբան Կարապետ Անդրանիկյանը ծնվել է Հորդանանում, կրթություն է ստացել Բեյրութում, ապա երկար տարիներ աշխատել է Գերմանիայում: Համբուրգի Տեխնիկական համալսարանը (Hamburg University of Technology (TUHH) Գերմանիայի ամենաերիտասարդ եւ հաջողակ համալսարաններից է՝
Գազը թանկանա՝ նոր գազիֆիկացնեն
Ինչպես տեղեկանում ենք «Ա1+»-ից՝ 2011-ի վերջին կավարտվի Աջափնյակի 16-րդ թաղամասի գազիֆիկացումը: Այդ մասին «Ա1+»-ին հայտնել են Երեւանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության վարչությունից: 16-րդ թաղամասի 10 եւ ավելի հարկայնություն ունեցող թվով 31 բազմաբնակարան շենքերի գազիֆիկացման հարցը մինչ օրս չի լուծվել՝ տեխնիկական պայմանների եւ անվտանգության անհրաժեշտ պահանջների բացակայության պատճառով։ Երեւանի քաղաքապետարանը «Երեւանգազ»-ին պատվիրել է զբաղվել
ԿԲ-Ն ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐԻ ԲԱՆԿ Է ԴԱՐՁԵԼ
Կարծում է Վահագն Խաչատրյանը Հայաստանի Կենտրոնական բանկի կանխատեսումներով, տարեվերջին գնաճը կտատանվի 5,5-7,5%-ի սահմաններում: Այս մասին նշված է ԿԲ դրամավարկային քաղաքականության առաջին եռամսյակի ծրագրում: Գնաճի՝ այդ միջակայքում գտնվելու հավանականությունը գնահատվել է 40,9%: Այն, որ գնաճը կգտնվի 4-5,5%-ի միջակայքում, գնահատվել է 31%: Առավել բարձր՝ 7,5-9,5% գնաճի հավանականությունը գնահատվել է 16,5%: ԿԲ-ն այս տարվա երկրորդ եռամսյակի համար առավել
Եկեղեցին էլ է կոռումպացված կառույց
Ինչպես Հայաստանի բոլոր պետական կառույցները, այնպես էլ եկեղեցին, ստվերային կառույց է եւ չի գործում թափանցիկության սկզբունքով: Այս մասին news.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի նախագահ, Religions.am կայքի խմբագիր Ստեփան Դանիելյանը՝ անդրադառնալով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ներքին խոհանոցի մասին մամուլի վերջին հրապարակումներին: Նա նշել է, որ թափանցիկություն պետք է լինի եկեղեցուն վերաբերող
Ազնավուրը մասնակցել է հուշակոթողի ներկայացմանը
Ժնեւի կենտրոնական հանրային պուրակներից մեկում կտեղադրվի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշակոթող, որի բացման արարողությունը նախատեսվում է 2013թ. ապրիլի 24-ին: Հայտարարված միջազգային մրցույթում հաղթող ճանաչված հեղինակի՝ Մելիք Օհանյանի նախագիծը հուշակոթողի տեղադրման աշխատանքային խմբին է ներկայացվել շաբաթ օրը կայացած հանդիպման ժամանակ, որին մասնակցել է նաեւ Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրը: Աշխատանքային խումբը կազմված է Ժնեւի քաղաքապետարանի
Նաեւ հայեր կլինեն
Հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ թուրքական կուսակցությունները պատգամավորության թեկնածու են առաջադրում նաեւ հայկական համայնքի երեւելի ներկայացուցիչներին: Այդ մասին հաղորդում է «Ազատություն» ռ/կ-ն՝ վկայակոչելով Hurriyet Daily News-ը: Աղբյուրի մատուցմամբ, վերջին 50 տարիների ընթացքում առաջին անգամ հնարավորություն է ստեղծվել, որ հայ համայնքը ներկայացված լինի թուրքական խորհրդարանում: «Նախկինում հայերը, որպես կանոն, խուսանավում եւ չէին մասնակցում Թուրքիայի ներքին քաղաքականությանը՝
Վ. Հովհաննիսյանը կողմ էր Բելառուսի մասնակցությանը
ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը մասնակցել է Եվրոնեսթի՝ Եվրամիության «Արեւելյան գործընկերության» ծրագրի բաղադրիչը հանդիսացող եւ Եվրոպական Խորհրդարանի՝ 60 եւ Ուկրաինայի, Մոլդովայի, Բելառուսի, Հայաստանի, Ադրբեջանի ու Վրաստանի խորհրդարանների համատեղ 60 անդամներից բաղկացած խորհրդարանական վեհաժողովի քննարկումներին, որոնք տեղի են ունեցել Եվրախորհրդարանում, հունվարի 25-26-ը՝ Ընդլայնված բյուրոյի նիստերի ընթացքում: Եվրոնեսթի ԽՎ հայկական պատվիրակության ղեկավար, ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան
«ԽԱՂ ՏՎՈՂՆԵՐ ՄԻՇՏ ԷԼ ԼԻՆՈՒՄ ԵՆ»
Երեկ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը դուրս եկավ լրագրողների մոտ եւ առանց սահմանափակման պատասխանեց նրանց բոլոր հնարավոր եւ անհնարին հարցերին: Ներկայացնում ենք այդ հարցերից եւ պատասխաններից, մեր կարծիքով, առավել հետաքրքիրները: – Առաջիկայում խորհրդարանական ընտրություններ են, Դուք ո՞ր թիմում եք լինելու: – Ի հակառակ բոլոր այն մարդկանց՝ ես իմ կողմերը չեմ փոխում, ես մեկ դիրքորոշում ունեմ,
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերությունը տեղեկացնում է
2011թ. փետրվարի 6-ին ձյան առատ տեղումներից ու փոթորկից առաջացած վթարի հետեւանքով Մերձավանի («Դեբեդ» մասնաճյուղ) եւ Գորիսի («Տաթեւ» մասնաճյուղ) մի շարք գյուղեր հոսանքազրկվել են: Վթարների վերացման համար ներգրավվել են «ՀԷՑ» ՓԲԸ բոլոր օպերատիվ եւ վերանորոգող խմբերը, ինչպես նաեւ տեղական ինքնակառավարման մարմինները: Սակայն անբարենպաստ եղանակային պայմանների եւ ճանապարհների անանցանելիության պատճառով 2011թ. փետրվարի 7-ի ժամը 15:00-ի դրությամբ դեռեւս
«ՈՄԱՆՑ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՃ Է»
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ պատասխանել է «Մեդիամաքսի» հետեւյալ հարցին. «Անցած երկու շաբաթների ընթացքում քաղաքական դաշտում քննարկվող ամենաարդիական թեման ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունն է այն մասին, թե ժամանակին, երբ ՀՀ նախագահն էիք, Դուք, ցանկության դեպքում, կարող էիք կամ սեփական կուսակցություն ստեղծել, կամ էլ գլխավորել գործողներից մեկը, մասնավորապես՝ ՀՀԿ-ն, սակայն չկամեցաք: Կարո՞ղ եք բացատրել
«ՀԺ»-ի դատավճիռը հրապարակվեց
Դա «վտանգավոր նախադեպ» է ԶԼՄ-ների համար Այս տարեսկիզբը հայաստանյան առանձին լրատվամիջոցների համար դատական մեկնարկ ունեցավ: Թվով չորս լրատվամիջոցներ՝ «Ժամանակ», «Հայկական ժամանակ», «Առավոտ» օրաթերթերն ու news.am էլեկտրոնային կայքը Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հարկադրված են հանդես գալու պատասխանողի դերում: Բոլոր այս դեպքերում՝ անկախ հայցվորների անձից, պահանջը, ըստ էության, մեկն է՝ բարոյական վնասի
«ՀՆԱՐԱՎՈՐ Է, ԱՆՀՐԱԺԵՇՏ, ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ»
Բայց ի՞նչ ենք անելու հեղափոխության հաջորդ օրը «Սոցիալական բունտ» արտահայտությունը սովորաբար սիրում են օգտագործել իշխանությունները եւ աղոթքի պես կրկնում են, որ Հայաստանում դա հնարավոր չէ՝ ինչ-ինչ պատճառներով, որպեսզի կոծկեն խնդրի լրջությունը: Սոցիալական բունտը հասարակական ընդվզումն է, իսկ ընդվզումներն այլ կերպ չեն լինում: Այլ ընդվզումները տեռորիզմ են՝ հոկտեմբերի 27, մարտի 1»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում ընդվզեց
2-ՐԴ ՄԻՊ-Ը ՎԱՏ ՆԱԽԱԴԵՊ ՍՏԵՂԾԵՑ ԻՐ ՀՐԱԺԱՐԱԿԱՆՈՎ
Այս կարծիքին է «Ֆորում» իրավունքի կենտրոնի նախագահ Տիգրան Տեր-Եսայանը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը երեկ պաշտոնապես հրապարակեց Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնից Արմեն Հարությունյանի հրաժարականի դիմումը. «Նկատի ունենալով մրցույթի արդյունքում Կենտրոնական Ասիայում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գլխավոր հանձնակատարի հատուկ ներկայացուցչի պաշտոնում նշանակվելու հանգամանքը եւ համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 97-րդ հոդվածի 6-րդ մասի՝ Ձեզ եմ ներկայացնում Մարդու
«ՈՒՐԵՄՆ ԻՆՔԸ ԿԱՐՈՂ Է ԵՐԱԶԱԽԱԲ ԼԻՆԵԼ»
Ի պատասխան դիտարկմանը, թե գործադիրն ԱԺ-ում թելադրում է իր օրենքները, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ասաց. «Ո՞վ,… ուրեմն եթե որեւէ մի կառավարության անդամ՝ դա կլինի վարչապետը, թե որեւէ անդամ, կհայտարարի, որ ինքը կարող է թելադրել Ազգային ժողովին, ուրեմն ինքը կարող է երազախաբ լինել, եղա՞վ: Դուք սխալ եք: Եթե մեկ-մեկ կառավարության որոշ անդամներ, բարձրաստիճան չինովնիկներ հայտարարում են,
ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գլուխ տասնիններորդ ՀԵՌԱԳՐԻՆ ՍՊԱՍԵԼԻՍ Եվ Գագոն ասաց՝ «Գոքորի համար ամեն տեղ էլ ապահով ա», եւ մայրս մի քիչ մտածեց ու ասաց՝ «Օչեմչիրում Գրիգորին շատ են սիրում», եւ Վարդանը քմծիծաղով ասաց՝ «իրան ամեն տեղ էլ շատ են սիրում» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «մանավանդ Երեւանում են շատ սիրում», եւ Գագոն ավելացրեց՝ «բայց
Փետրվարի 5
ԽՈՅ (21.03-20.04)- Այսօր կբախվեք ֆանտաստիկ հաջողությունների, ստեղծված հնարավորությունները ձեռքից բաց մի թողեք: ՑՈՒԼ (21.04-21.05)- Այսօր աշխատասիրության շնորհիվ զգալի արդյունքների կհասնեք: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Հեշտությամբ լուծելով բոլոր խնդիրները՝ կկարողանաք նորմալ լիցքաթափվել: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Ընկերների հետ անցկացրած ժամանակը կօգնի մոռանալ խնդիրների մասին: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Ճիշտ մարտավարության շնորհիվ կկարողանաք հաղթել մրցակիցներին: ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Լուրջ մի վերաբերվեք ձեր հասցեին հնչեցված
ԳՈՂԱՑԵԼ ԵՆ ՊԱՀՊԱՆԱԿՆԵՐԻ ԽՄԲԱՔԱՆԱԿ
Ճապոնական Sagami Rubber Industries ռետինե ապրանքների ֆաբրիկայից 726000 պահպանակ է գողացվել: Ինչպես հաղորդում է tert.am-ը՝ հղում անելով Agence France-Presse-ին, միջադեպը տեղի է ունեցել Մալայզիայից Ճապոնիա տանող ճանապարհին: Ընկերության աշխատակցի խոսքերով՝ Մալայզիայից գործարան է եկել մի կոնտեյներ, որում պետք է լիներ պահպանակների խոշոր խմբաքանակ: Սակայն երբ կոնտեյները բացել են, ապրանքն այնտեղ չի եղել:
«Ուտելիքի ազատագրման բանակը» գրոհում է
Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում` իրեն «Ուտելիքի ազատագրման բանակ» անվանող մի խումբ McDonald\’s-ից առեւանգել է ծաղրածու Ռոնալդ Մակդոնալդի արձանը, հետո YouTube կայքում տեղադրել սպառնալիքներ պարունակող տեսագրություն, որտեղ կարելի է տեսնել դիմակներ կրող մարդկանցով շրջապատված ծաղրածուի արձանը՝ գլխին պարկ հագցված: Այս առթիվ tert.am-ը տեղեկացնում է, որ տեսագրության մեջ դիմակավորներից մեկն ասում է. «Մենք սիրում ենք համբուրգերներ, կարտոֆիլ ֆրի
Մահացել է «Վերջին տանգոն Փարիզում» ֆիլմի հերոսուհին
«Վերջին տանգոն Փարիզում» ֆիլմի գլխավոր հերոսուհի Մարիա Շնայդերը երկարատեւ հիվանդությունից հետո մահացել է Փարիզում՝ 59 տարեկան հասակում, հաղորդում է news.am-ը: Ֆիլմում նա խաղացել է Մարլեն Բրանդոյի կերպավորած հերոսի սիրուհու դերը: Ֆրանսիացի դերասան Դանիել Գելինայի 19-ամյա դուստրը եւ 48-ամյա Բրանդոն նկարահանվել են Բերնարդո Բերտոլուչիի ֆիլմում (1972թ.): Ֆիլմը շատ մեծ տպավորություն էր թողել հանդիսատեսի եւ կինոքննադատների վրա:
ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ԹՄՐԱՄՈԼՆԵՐԸ ՇԱՏԱՆՈՒՄ ԵՆ
Սյունիքի մարզում ներկայումս թմրանյութեր չարաշահողների թիվը հասնում է 39-ի: Հաշվառված թմրանյութ չարաշահողները հիմնականում 25-50 տարեկան տղամարդիկ են: Ըստ «Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր» ՓԲԸ-ի տնօրեն Արարատ Վարդանյանի՝ 2010թ.-ին երիտասարդների շրջանում նույնիսկ 2 մահացության դեպք է գրանցվել մարզում: Մանրամասները՝ եկող շաբաթ:
ՆՈՐԱԳՅՈՒՂՆ ԱՐԴԵՆ ՋՈՒՐ ՈՒՆԻ
«Հայաստան» համահայկական հիմնադրամը տեղեկացնում է, որ հիմնադրամի ֆրանսիայի տեղական մարմնի ու Ռուսաստանի հայ գործարարների համատեղ ջանքերով լուծվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ասկերանի շրջանի Նորագյուղ համայնքի խմելու ջրի կանոնավոր մատակարարման խնդիրը՝ վերանորոգվել է 5 կմ ջրատարը, կառուցվել է ներքին ցանց: Անհատական մուտքագծերով ջուրը հասնում է տնտեսություններին: Ընթացքում է երեք ջրամբարի եւ խորքային հորի վերանորոգումը: Գյուղը խմելու
Եվրոպացիները ներդրումներ կանեն Սյունիքում եւ Ղարաբաղում
Երեկ Երեւանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Եվրոպայի հայկական միությունների ֆորումի ղեկավար Աշոտ Գրիգորյանը եւ «Չեխսկի Դվոր», «Եվրաէներգո հոլդինգ» ընկերությունների ղեկավար, հայազգի Սենիկ Ջուլհակյանը հայտարարեցին, որ Սլովակիայի, Չեխիայի եւ Ավստրիայի գործարարները Հայաստանի Սյունիքի մարզում կկառուցեն 9, իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում՝ 15 փոքր ՀԷԿ: Բանախոսներն ասացին, որ իրենց հետ Հայաստան են եկել «Սաննա Սուաֆի» ընկերության ղեկավար Միլան


















































