Օրվա լրահոսը
ԵՎՍ ՄԵԿ «ԱԿՏԻՎ ՔԱՂԱՔԱՑԻ»
Բրիտանական խորհուրդն էլ է ուզում, որ Հայաստանում մարդիկ նախաձեռնող լինեն եւ մասնակցեն համայնքային խնդիրների լուծմանը: «Ակտիվ քաղաքացիներ» ծրագրի նիգերիացի… ….եւ հայաստանցի մասնակիցները: 2010 թ. նոյեմբերին տեղեկացրել ենք, որ Բրիտանական խորհրդի նախաձեռնությամբ եւ ֆինանսավորմամբ Հայաստանում իրականացվելու է Active citizens («Ակտիվ քաղաքացիներ») ծրագիրը: «Ակտիվ համայնքում, միասին աշխարհում» կարգախոսով Active citizens ծրագիրը միտված է միջմշակութային երկխոսության եւ գլոբալ
Ո՞ւմ հետ եւ ինչպե՞ս են ապրում թենիսի նախկին կին աստղերը
Կանանց թենիսի պատմության ընթացքում համաշխարհային վարկանիշային ցուցակը գլխավորել է 20 թենիսիստուհի: Եվ բոլորն էլ, գրեթե առանց բացառության, սիրավեպ են ունեցել կամ անձնական կյանքը կապել են մարզական աստղերի, կամ հաջողակ մեծահարուստների հետ: Ճիշտ է, կան նաեւ բացառություններ: 1.Դրանցից ամենացցունը, թերեւս, չեխ թենիսիստուհի Մարտինա Նավրատիլովան է: 53-ամյա երբեմնի աստղը, չթաքցնելով սեռական կողմնորոշումը, անցած տարի ամուսնացել է «Միսս
Երիտասարդականի մրցակիցները հայտնի դարձան
Նյոնում գտնվող ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում անցկացված 2013 թվականի Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական փուլի վիճակահանության արդյունքով Հայաստանն ընդգրկվեց «C» խմբում, որտեղ խմբային մրցաշարի մրցակիցները լինելու են Չեխիան, Ուելսը, Չեռնոգորիան եւ Անդորրան: Իսկ վիճակահանությունից առաջ ՈՒԵՖԱ-ի գործկոմի անդամները որոշել էին եզրափակիչ մրցաշարը կազմակերպող երկրին: Դրան հավակնում էին Անգլիան, Բուլղարիան, Իսրայելը, Ուելսը եւ Չեխիան: Քվեարկությամբ ընտրությունը կանգ առավ Իսրայելի
Եզրափակեց հաղթանակով
Ամերիկահայ գրոսմայստեր Վարուժան Հակոբյանը Ջիբրալթարում ավարտված շախմատի հեղինակավոր փառատոնի եզրափակիչ՝ 10-րդ տուրում պարտության մատնեց քաթարցի Ազիզ Նեզադ Հուսեյնին եւ վաստակած միավորների քանակը հասցրեց 6,5-ի: Նույնքան միավոր իրենց անվան դիմաց գրանցել են եւս 17 շախմատիստներ: Լրացուցիչ գործակիցներով Վարուժանն ամփոփիչ մրցաշարային աղյուսակում պայքարն ավարտեց 25-րդ հորիզոնականում:
Արոնյանը՝ Ծաղկաձորում
Հայաստանի ուժեղագույն գրոսմայստեր Լեւոն Արոնյանը շախմատի աշխարհի թագի համար հավակնորդների մրցաշարի նախապատրաստության գլխավոր փուլը սկսել է Ծաղկաձորում: Այս մասին տեղեկացնում է Armchess.am կայքէջը եւ հավելում, որ Լեւոնին օգնում են Գաբրիել Սարգսյանը, Արման Փաշիկյանը, Հրանտ Մելքումյանը, Աշոտ Նադանյանը, չինացի գրոսմայստեր Վան Հաոն: Ավելի ուշ Արոնյանի թիմին միանալու է նաեւ վերջերս Հայաստանի ազգային հավաքականի անդամ դարձած գրոսմայստեր
Լիլիթը կրկին կես միավոր վաստակեց
Շախմատի «Moscow Open» շախմատային փառատոնի ավարտին քիչ ժամանակ է մնում: Տասն ուժեղագույն կանանց խմբում հանդես եկող հայաստանցի Լիլիթ Գալոյանը վեցերորդ տուրում կրկին բավարարվեց կես միավոր վաստակելով: Այս անգամ նա սեւերով խաղաղ դաշն կնքեց Ռուսաստանի ներկայացուցիչ Օլգա Գիրիայի հետ: Իսկ ահա Կարինա Համբարձումովան, որ նույնպես հանդես է գալիս կազմակերպիչ երկրի դրոշի ներքո, հերթական պարտությունը կրեց, այս
Խանջյանի «խորհուրդը»
Գաֆէսճեան արվեստի կենտրոնի «Խանջյան» սրահում «Հանդիպում արվեստին» ծրագրի շրջանակում օրերս կայացավ գեղանկարիչ Գրիգոր Խանջյանին նվիրված «Որմնանկարի խորհուրդը» խորագրով երեկո: Վարպետի անունը կրող սրահում, որտեղ տեղակայված է նրա եռամաս՝ «Հայոց այբուբենի ստեղծումը», «Վարդանանց ճակատամարտը», «Հայաստանի վերածնունդը» որմնանկարը, խանջյանական արվեստի երկրպագուները դիտեցին 1998թ. նրա մասին պատմող ֆիլմ-հաղորդումը: «Պայմաններ ստեղծեք աշխատանքս շուտ վերջացնեմ, որ չմեռնեմ, այդ պայմանները չստեղծվեցին…»,-
Նարեկացին՝ Հանրապետության հրապարակում
Առաջարկում է ոստիկանության գնդապետը եւ փորձում հիմնավորել Հայաստանի Հանրապետության նախագահին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսին, Երեւանի քաղաքապետին, ՀՀ գրողների միության վարչությանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամին բաց նամակով դիմում է ոստիկանության գնդապետ, վետերան Հենրիկ Արաբյանը: Նա առաջարկում է մայրաքաղաքի գլխավոր հրապարակում դնել Գրիգոր Նարեկացու արձանը՝ մեծ խաչի ներդաշնակմամբ: «Դարերի ընթացքում կորցրածի վերադարձման երազանքը (ցավը, վրեժը) արտահայտվել
ԺԱԹ ՆՈՐ ՏՆՕՐԵՆԸ ԴԵՌ ԾԱՆՈԹԱՆՈՒՄ Է
Առայժմ ֆուրշեթ եւ այցելություններ՝ նկարիչների արվեստանոցներ 39 տարի առաջ ճանաչված արվեստաբան Հենրիկ Իգիթյանը հիմնադրեց Ժամանակակից արվեստի թանգարանը (ԺԱԹ): Նրա այդ քայլը հեղափոխություն էր այն ժամանակների համար: Մշակույթի այդ օջախը տեսակով առաջինն էր ոչ միայն ԽՍՀՄ տարածքում, այլեւ ողջ սոցիալիստական ճամբարում: Հիմա ամեն ինչ այլ է, աշխարհում ժամանակակից արվեստ ներկայացնող թանգարանները այլ քաղաքականություն են որդեգրել, այլ
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՔՆՆԱՐԿՎՈՒՄ ԵՆ ՄՅՈՒՆԽԵՆՈՒՄ
Ուրբաթ օրը Մյունխենում մեկնարկում է անվտանգության խնդիրներին նվիրված միջազգային 47-րդ համաժողովը, որը կավարտվի փետրվարի 6-ին: Միջոցառմանը ամեն տարի մասնակցում են մի քանի տասնյակ պետությունների շուրջ 350 ներկայացուցիչներ: Այդ մասին հաղորդում է «Ազատություն» ռ/կ-ն: Միջոցառմանը մասնակցելու համար Մյունխեն են մեկնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը, ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Եվրոպական խորհրդի նախագահ
ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՌԱԶՄԱԿԱՆ ԻՆՔՆԱԹԻՌ Է ԿՈՐԾԱՆՎԵԼ
Ադրբեջանի զինվորական դատախազությունը քրեական գործ է հարուցել ռազմական ինքնաթիռի կործանման փաստի առնչությամբ: Այդ մասին, Trend-ի մատուցմամբ, հայտարարել է զինվորական դատախազության մամուլի խոսնակ Աֆրաիմ Թահմազովը: Աղբյուրի փոխանցմամբ, փետրվարի 3-ի երեկոյան Ադրբեջանում «Սու-25» ռազմական ինքնաթիռ է կործանվել: Երկրի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն, ավիավթարը տեղի է ունեցել ուսումնավարժական թռիչքի ժամանակ: Անձնակազմը փորձել է վայրէջք կատարել, սակայն շասին
ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ 9 ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ԶՐԿՎԵԼ Է ՄԱՆԴԱՏԻՑ
ՀԼԸ-ծՏՉՏրՑՌ-ի մատուցմամբ, Ուկրաինայի խորհրդարանը վաղաժամ դադարեցրել է իր գործընկեր՝ ժողովրդի ընտրյալ 9 պատգամավորի լիազորությունները՝ դրանք այլ լիազորությունների հետ համատեղելու պատճառով: Պատգամավորական մանդատից զրկված օրենսդիրները նշանակվել էին գործադիր իշխանության պետական պաշտոններում: Ուկրաինայի խորհրդարանը այդպիսի որոշում է կայացրել հիշյալ պատգամավորներից յուրաքանչյուրի մասով առանձին քվեարկության արդյունքում: Բոլոր 9 պատգամավորները ավելի վաղ իրենք էին հայտարարել իրենց պատգամավորական լիազորությունների վաղաժամ
ԻՏԱԼԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՄԵՐԺԵԼ Է ԵՐԿՐԻ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՀԱՐՑՈՒՄԸ
Իտալիայի խորհրդարանի պատգամավորները մերժել են երկրի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի գործը քննող դատախազության հարցումը: Հիշեցնենք, որ վարչապետը մեղադրվում է անչափահաս մարմնավաճառի հետ սեռական հարաբերություններ ունենալու մեջ: Միլանի դատարանի կողմից վարչապետի ֆինանսական հարցերով օգնականի գրասենյակում խուզարկություն անցկացնելու թույլտվություն ստանալու վերաբերյալ հարցում ստանալուց հետո Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը քվեարկության արդյունքում կասկածի տակ է առել հարցման օրինականությունը եւ այն
Անկարայում պայթյունի զոհերի թիվն աճեց
Երեկ հայտնի դարձավ, որ Անկարայում փետրվարի 3-ին երկու պայթյուն է որոտացել: Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ, երկրորդը տեղի է ունեցել Միջին Արեւելքի արդյունաբերության եւ առեւտրի կենտրոնում (OSTIM): Առաջին պայթյունը հնչել էր փետրվարի 3-ի առավոտյան՝ Անկարայի արդյունաբերական թաղամասում գտնվող Mega Center-ի բաժիններից մեկում, որը զբաղվում է գեներատորների արտադրությամբ: Պայթյունի հետեւանքով զոհվել էր 7 հոգի, վիրավորվել՝ 38-ը: Նախնական տեղեկություններով,
ԱՐԱԲԱԿԱՆ ԱՇԽԱՐՀՆ ԱՆՀԱՆԳԻՍՏ Է
Փետրվարի 4-ին բողոքի զանգվածային գործողություններ սպասվում են ոչ միայն Եգիպտոսում, այլ նաեւ Սիրիայում, Հորդանանում, Լիբանանում եւ Եմենում: Սիրիայում բողոքի ակցիաներ տեղի կունենան՝ «ընդդեմ կամայականության եւ կոռուպցիայի»: Հորդանանում զանգվածային գործողություններին կմիանան իսլամիստները: Նրանք իշխանություններին կոչ են անում երկրում անհապաղ բարեփոխումներ սկսել: Լիբանանում բողոքի ակցիան տեղի է ունեցել Բեյրութում եգիպտական դեսպանության շենքի առջեւ: Այնտեղ մի քանի հազար
ՎԿԱՅԱԿԱՆԸ ՍՏԱՑԵԼ Է
«Առավոտի» փետրվարի 3-ի «Գյուղական մանկապարտեզը՝ կռվախնձոր» հրապարակման մեջ անդրադարձել էինք Սյունիքի մարզի Ույծ համայնքի օրերս փակված մանկապարտեզի ոդիսականին: Գյուղապետ Արտակ Ավետյանը հերքել էր, որ գյուղի ուսուցչի տունն իրեն է պատկանում եւ նշել, որ տարածքի սեփականաշնորհման գործընթացն առայժմ ավարտված չէ: Մինչդեռ երեկ տեղեկացանք, որ շուրջ 35 մլն դրամ պարտք ունեցող համայնքի ղեկավարը իրեն նվիրաբերած մասնաշենքի սեփականության
«ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ»
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ եւ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի աջակցությամբ Մայր աթոռ սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը ԵՀԽ Հայաստանյան միջեկեղեցական բարեգործական «Կլոր սեղան» հիմնադրամի հետ համատեղ նախաձեռնել է «Աջակցություն ընտանիքներին» ծրագիրը: Ծրագրի նպատակն է ամրապնդել եկեղեցի-դպրոց-ընտանիք կապը, նպաստել հոգեւոր, ազգային, բարոյական արժեքների պահպանմանը, ապահովել դպրոցներում դասավանդվող հոգեւոր կրթության շարունակականությունն
Թողտվություն՝ ՀՀ գիտության բնագավառում
«Բաց նամակ»՝ ՀՀ քաղաքացիներին Ես ժամանակին «բաց նամակով» ՀՀ նախագահին եւ վարչապետին հայտնել եմ, որ ՀՀ գիտության ոլորտում կազմավորվել եւ գործում է կլանային խմբավորում ու խնդրել եմ նրանց հանձնարարականը՝ ուսումնասիրելու այդ փաստը եւ ի նպաստ ՀՀ գիտությանը՝ այն հիմնավորելու («Առավոտ», 05.03.2010թ.): Մոտ երեք ամիս իմ «բաց նամակում» նշված փաստերը «տրորելուց» հետո, ի զարմանս ինձ, տրվեց
ԽՈՍՏՈՒՄՆԵՐ ԵՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Ձախողված բնակարանաշինությունից մինչեւ «քաղաքական» պատասխաններ 2008 թ. փետրվարի 1-ից «ԵՊՀ շրջանավարտների միավորում» հ/կ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո մեկնարկել է «Աջակցություն երիտասարդ համալսարանականների բնակարանաշինությանը» ծրագիրը, որը արդեն քանի տարի շեփորվում է: Մամուլն էլ հեղեղված է այն տեղեկատվությամբ, թե նորակառույցներ այցելած դասախոսները ահավոր դժգոհ են եղել շինարարական աշխատանքների որակից (կարճ ու երկար դռներ, անորակ
Համատիրության Արեւիկը՝ գող
ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքէջի համաձայն, ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները գողություն կատարելու կասկածանքով Զավարյան փողոցից բերման են ենթարկել համատիրություններից մեկի աշխատակցուհի, 34-ամյա Արեւիկ Թ.-ին: Պարզվել է, որ նա ս/թ հունվարի 26-ին, ժամը 17.00-ին, բնակարանի սպասարկման վարձը գանձելու նպատակով այցելել է Արցախի փողոցի 22 շենքի մի բնակարան, որտեղից գողացել է 45-ամյա տանտիրուհու ձեռքի ոսկյա շղթան եւ արծաթյա
Կարող եք ձեռք բերել
Ծերանոցում գտնվող Անյա Չոբանյանի «Այնքան մոտ ու այնքան հեռու Շիրազը» գրքի մասին գրելով՝ ստացել ենք բազմաթիվ հեռախոսազանգեր, թե ինչպես ձեռք բերել այդ գիրքը: Պարզվեց, որ գրքի հովանավոր՝ «Ոսկան Երեւանցի» տպագրատան տնօրեն Մեխակ Տեր-Սարգսյանը ողջ տպաքանակը տրամադրել է հեղինակին՝ Անյա Չոբանյանին:
Ցուցմունքները փոխում են
2010 թ. փետրվարի 4-ին եւ 20-ին «Առավոտը» գրել է Լոռու մարզի Լեռնապատ գյուղում տիրող վիճակի մասին: Արդեն 10 տարի է, ինչ լեռնապատցիները բողոքում են գյուղապետ Վանո Եղիազարյանի, իրենց խոսքով՝ անօրինական, անբարո գործողություններից: Բողոքներով զբաղվում են Լոռու մարզպետարանն ու դատախազությունը եւ խախտումներ են հայտնաբերել: Վանաձորի Հելսինկյան գրասենյակի պաշտոնական կայքէջում տեղադրվել է Լեռնապատ գյուղի մի խումբ բնակիչների
Հիվանդ դատապարտյալին՝ փակ ռեժի՞մ
13, 7 տարվա ազատազրկման դատապարտված, ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի 40-ամյա կալանավոր Ահարոն Հակոբյանի մայրը՝ Նելլի Հակոբյանը դիմել է հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին, արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին եւ ԴՀ ՔԿՀ պետ Արամ Խաչատրյանին: «Արթիկի գաղութից իմ որդուն, վատառողջ լինելու պատճառով, տեղափոխել են «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ: Հիվանդասենյակ տեղափոխելու փոխարեն նրան պահում եք հիվանդանոցի տարածքում գտնվող մի
ՄԵՂԱԴՐՈՂԸ ՀՐԱԺԱՐՎԵՑ «ՏՅՈՄ ՅՈՒԺՆԻԻՆ» ՄԵՂՍԱԳՐՎԱԾ 6 ԴՐՎԱԳԻՑ
Տյոմի ֆանատների շարքը գնալով ավելանում է: Ոստիկանը միշտ զգաստ վիճակում է: Սպասասրահում, չգիտես ինչու, պատին փակցրած է դատարանի ահա այս հատակագիծը: Սա այն դեպքում, երբ այս դատարանը քչերից է, որի մուտքը մետաղաորսիչ սարքով չի հսկվում: Իսկ քաղաքացիների ելումուտն էլ ազատ է: Երեկ Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազ Ա. Խաչատրյանը հրաժարվեց Արտավազդ Առաքելյանի դեմ
ԵՐԵԽԱՅԻՆ ՄԻ՛ ՏԱՐԵՔ ՄԱՆԿԱՏՈՒՆ
«Երեխայի համար ապրելու եւ դաստիարակության լավագույն վայրն ընտանիքն է եւ որեւէ դեպքում ու պատճառաբանությամբ չպետք է երեխային հանձնել մանկատուն»,- այսպիսի դիրքորոշում ունի «Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիան», որը 2011 թ. հունվարից սկսած՝ իրականացնում է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (UNICEF) նախաձեռնած «Յուրաքանչյուր երեխա պետք է ընտանիք ունենա» ծրագրի տեղեկատվական-հաղորդակցական արշավը: Կազմակերպության նախագահ Արա Սաղաթելյանի ներկայացմամբ, արշավը ենթադրում
ՄԵՐ ԳԻՆՈՒ ՃԱՄՓԱՆ ՓԱԿՈ՞ՒՄ ԵՆՔ
Աշխարհագրական նշումների գրանցման վերաբերյալ հայ-վրացական համաձայնագրով Հայաստանը կկանգնի լուրջ խնդիրների առջեւ: Երեկ նման կարծիք է հայտնել Հայ գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը. «Հայաստանը կգրանցի շուրջ 100 վրացական անվանումներ: Այստեղ կմտնեն գինու արտադրանքի այնպիսի անվանումներ, ինչպես՝ «Ալավերդի» եւ «Կախեթ» խաղողի տեսակը: Այդ դեպքում մենք կարող ենք կանգնել որոշակի դժվարությունների առաջ, քանի որ այդ անվանումներով ապրանքները չեն
ԿՂԶԻՆ ԿԻՍԵՑԻՆ, ԿՈՅՈՒՂԻՆ ՉԵՆ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ԿԻՍԵԼ
Հույն-թուրքական հարաբերություններում, քաղաքական խնդիրներից բացի, կենցաղային հարցերն էլ են խեղդում Կոյուղին կիսելու հարցում համաձայնության չգալը նույնիսկ ծաղրանկարների առիթ է հանդիսացել: Կիպրոսում ՄԱԿ-ի ներկայացուցիչները վերջին ականը պայթեցրին: Մոզամբիկցի ականազերծողներն իրենց գործը Կիպրոսում ավարտեցին: Կիպրոսի Հանրապետության նախագահականի այգին իսկական դրախտ էր հիշեցնում: Նախագահի նստավայր այցելած լրագրողներս, բացի 3-4 աշխատակցից, որոնք ուղեկցում էին մեզ, ոչ մի անվտանգության աշխատակցի
ՎՃԱՐԵԼ ԵՆ
Պետական եկամուտների կոմիտեի օրերս հրապարակած՝ 2010թ. 1000 խոշոր հարկատուների եւ նրանց վճարած հարկերի ցանկում մեր ազգային փոխադրողը՝ Միխայիլ Բաղդասարովի «Արմավիան» գրավել էր 87-րդ տեղը՝ վճարած 840,082 մլն դրամ հարկերի շնորհիվ: Հիշեցնենք, որ «Արմավիան» 2010-ի առաջին կիսամյակում ընդհանրապես չէր հայտնվել խոշոր հարկատուների ցուցակում, սակայն երրորդ եռամսյակում միանգամից 758,656 մլն դրամ վճարելով՝ մտել էր առաջին հարյուրյակ՝ հանգրվանելով
ԹՈՒՐՔԵՐՆ ԷԼ ԵՆ ՏԽՐԵԼ
Այն բանից հետո, երբ միջնորդ հանդիսացող հայաստանյան բեռնափոխադրող ընկերությունների՝ Ստամբուլում տեղակայված գրասենյակները երկու անգամ բարձրացրին իրենց ծառայության գները, Երեւանի եւ Ստամբուլի միջեւ այլեւս չի իրականացվում առեւտուր: Այս մասին է գրում թուրքական Hurriyet Daily News պարբերականը, որին մեջբերել է tert.am-ը «Երկու շաբաթ առաջ Երեւանի եւ Ստամբուլի միջեւ իրականացվող առեւտուրն ամբողջությամբ դադարեցվել է: Իսկ այս ցավոտ իրավիճակի
ԹԱՆԿԱՐԺԵՔ, ԲԱՅՑ ԿԱՐԵՎՈՐ ԾՐԱԳԻՐ
Վերակառուցումից եւ արդիականացումից հետո Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատում կլուծվեն ոչ միայն արտադրական, այլեւ բնապահպանական խնդիրները 2010 թվականը Հայաստանի հանքարդյունաբերական ընկերությունները ավարտեցին բավականին լավ ցուցանիշներով՝ համեմատած նախորդ, ճգնաժամային 2009-ի հետ: Այս մասին են վկայում նաեւ 2010 թ. ՀՀ առաջին 1000 խոշոր հարկատուների ցանկում նրանց կողմից վճարված հարկերը (տե՛ս «Հանքարդյունաբերությունը ոտքի է կանգնում», 03.02.11, «Առավոտ»): Հարկերի մուծման գրեթե


















































