Օրվա լրահոսը
ԿՐԱԿՈՑՆԵՐ ՍԱՀՄԱՆԻՆ
Հուլիսի 26-ին եւ 27-ին ադրբեջանական դիրքերից հրազենային կրակոցներ են արձակվել Հայաստանի սահմանների ուղղությամբ՝ Ոսկեպար-Բաղանիս հատվածում: Ոսկեպարի բնակիչների կարծիքով, ադրբեջանցիների ակտիվացումը կապված է այն հանգամանքի հետ, որ մեր սահմանապահները սահմանի այս հատվածում տրակտորով նոր, երկար ձգվող խրամատ-ճանապարհ են կառուցում:
Քրեական գործ՝ ուսանողներից կաշառք վերցնելու դեպքի առթիվ
ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից տեղեկացրին, որ Լոռու մարզի դատախազը հարուցել է քրեական գործ՝ «ՀՀ պետական ճարտարագիտական համալսարանի՝ Վանաձորի մասնաճյուղի դասախոսների կողմից ուսանողներին դրական գնահատական նշանակելու համար կաշառք վերցնելու դեպքի առթիվ»: Պարզվել է, որ ՀՀ պետական ճարտարագիտական համալսարանի Վանաձորի մասնաճյուղի «Էլեկտրամատակարարում» ամբիոնի վարիչ Է. Մխիթարյանը, նույն ամբիոնի դասախոս Հ. Արաբյանի հետ նախնական համաձայնության գալով, 2008-2009
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԱՎԱԶԱԿՆԵՐԸ
Երեկ ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքէջը տեղեկացրեց, որ 4 օր առաջ Արամի փողոցում ավազակային հարձակման ենթարկված Չեխիայի Հանրապետության երկու քաղաքացու, ինչպես նաեւ հուլիսի 25-ին Ե. Կողբացի եւ Վ. Սարգսյան փողոցներում ավազակային հարձակման ենթարկված Նիդեռլանդների Թագավորության երկու եւ Արգենտինայի երեք քաղաքացիների գործով ոստիկանության տարբեր ստորաբաժանումների եւ ԱԱԾ աշխատակիցների համատեղ միջոցառումների արդյունքում հուլիսի 27-ին բերման են ենթարկվել 16-ամյա
Չհայտարարված արտակարգ իրավիճակ
Երեւան-Վանաձոր մայրուղու հարեւանությամբ է գտնվում Արագածի տարածաշրջանի Ռյա Թազա գյուղը։ Ամռանը այս մայրուղով հանրապետության ղեկավարները պարբերաբար ուղեւորվում են Վանաձոր՝ վայելելու Լոռվա աշխարհի գողտրիկ բնությունը։ Անհնարին է, որ նրանք նկատած չլինեն սելավի երախն ընկած գյուղը։ Բայց հայկական «Վենետիկը» զբոսաշրջիկին չի գրավում: Ջուրը բարձրացել է շենքերից վեր եւ անարգել լցվում է բնակարաններից ներս։ Անգամ թույլ քամիներից ալեկոծվում
ԱՐՑԱԽՑԻ ՎԿԱՆԵՐԸ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ
Մեկ տարի շարունակ անհարկի ձգձգվելուց հետո, երեկ շարունակվեց «Մատաղիսի գործը» Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանին հաջողվեց Արցախից Գյումրի հասցնել այս գործով վկաներին: Հիշեցնենք, որ ամբաստանյալները 3-ն են՝ ժամկետային զինծառայողներ Արայիկ Զալյանը, Մուսա Սերոբյանը եւ Ռազմիկ Սարգսյանը: Նրանք մեղադրվում են 2003թ.-ի դեկտեմբերի 24-ին Ղարաբաղի Մատաղիս գյուղի զորամասում զինծառայողներ Հովսեփ Մկրտումյանի եւ Ռոման Եղիազարյանի սպանության մեջ, եւ
«ԱՉՔԴ ԼՈՒՅՍ»
«Լույս հայի աչքերին» հայկական ակնաբուժական նախագծի շրջանակներում ակնաբուժական խմբերը 25 օր Տավուշի մարզում մատուցել են անվճար ծառայություններ: Ըստ մարզպետարանի, մարզի 4 տարածաշրջաններից յուրաքանչյուրում 6-ական օր աշխատել է նաեւ աչքի շարժական հիվանդանոցը՝ անհրաժեշտության դեպքում տեսողության ստուգումից հետո հիվանդներին ուղեգրել են շարժական հիվանդանոց, որտեղ կատարել են լազերային բուժում, իսկ սոցիալապես անապահովներին՝ նաեւ վիրահատություն: Արդյունքում կատարվել է 177
ԴՈՒ ՈՒ ՔՈ ԾԻՐԱՆԸ
Արագածոտնի մարզպետարանի տվյալներով, մարզում այս տարի ծիրանի բերքն առատ է՝ 1200 հա ծիրանի այգիներից ավելի քան 6000 տոննա միրգ է ստացվել: Սակայն ծիրանագործների ուրախությանը նաեւ մտահոգություն է խառնվել՝ բերքի իրացման խնդիր կա: Տեղում ծիրանի մթերման հնարավորությունը փոքր է, իսկ այլ մարզեր կամ հանրապետությունից դուրս արտահանելը մեծ ծախսերի հետ է կապված: Շատերը ճարահատ արտադրված բերքը հիմնականում
ԼԵԶՈՒ ՉԳՏԱՆ
«Առավոտի» երեկվա համարում «Երբ հողը երկու տեր ունի» հրապարակմամբ անդրադարձել էինք խորհրդային տարիներին այգեգործական հողամասեր ստացած քաղաքացիների խնդրին: Այդ հողամասերից շատերը չեն մշակվել ու արդեն անկախ Հայաստանում հատկացվել են այլ քաղաքացիների: Նույն հողը երկու օրինական տեր ունի: ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Արտաշես Բախշյանը մեզ տեղեկացրել էր, որ ամեն ինչ արվելու է քաղաքացու՝ այգեգործի եւ ոչ
«ՇԱՀՈՂ ԿՏՐՈՆՈՎ» ԲԱՐԵԽԻՂՃ ՉԵՆ ԴԱՌՆՈՒՄ
Անբարեխիղճ հարկատուները ճգնաժամային այս օրերին շարունակում են իրենց բիզնեսը «ծաղկեցնել»՝ պետբյուջեն լցնելով միայն գրոշներով: Ստվերում գործող հարկատուներին օրինական դաշտ բերելու համար Պետեկամուտների կոմիտեն նույնիսկ սկսեց լոտո խաղալ, որ կարողանա պետբյուջեն ինչ-որ կերպ լցնել: Շահող կտրոնի վիճակահանությունն անցկացնելուց հետո այնպես ստացվեց, որ այս տարվա առաջին եռամսյակի տվյալներով 300 խոշոր հարկատուների ցանկում ամենախոշոր հարկատուն դարձավ ԱԺ պատգամավոր
ՀԱՐԳԵՔ՝ ԲԱՑԱՀԱՅՏԵԼՈՎ
Արձագանքելով ԱԺ-ի բակում «Հոկտեմբերի 27-ի» զոհերի հիշատակին նվիրված հուշակոթող կառուցելու իխանությունների մտադրությանը՝ ՀԺԿ-ական գործիչներից մեկը երեկ «Առավոտին» ասաց. «Փոխանակ «Հոկտեմբերի 27»-ի իրական բացահայտմանը ձեռնամուխ լինեն, հուշակոթողից են խոսում, այն դեպքերում, երբ 1999-ից ի վեր զոհերի հիշատակը հարգելու համար խոստացված ոչ մի հուշարձան դեռ կառուցված չէ, այդ թվում՝ նաեւ Մաշտոցի պողոտայի վրա, «Մալիբու» սրճարանի դիմաց պետք
ԵԹԵ ԼԻՆԵՆՔ ԱՊԱՇՐՋԱՓԱԿՄԱՆ ՆԱԽԱՇԵՄԻՆ
«Մենք համոզված ենք, որ չկան հակամարտությունները կարգավորող ունիվերսալ ձեւեր: Յուրաքանչյուր հակամարտություն ունի իր ծագման պատմությունը, դրդապատճառները, իր յուրահատուկ ընթացքը: Առանց դրանք հաշվի առնելու հնարավոր չէ գտնել արդարացի եւ կայուն լուծում»,- երեկ Սերբիայի նախագահի հետ համատեղ ասուլիսում հայտարարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Նա նաեւ հստակեցրեց, թե ինքն ինչ պայմանների բավարարման դեպքում կգնա Թուրքիա՝ ֆուտբոլային խաղը դիտելու.
ԳԱԼՈՒՍՏԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԳՐՈՀԸ
ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը երեկ տարածել է հայտարարություն, որը համարում է իր պատասխանը Րաֆֆի Հովհաննիսյանին. «Ես երբեք չեմ հայհոյում, իսկ եթե հայհոյում եմ՝ միայն տղամարդավարի: Չեմ պատասխանում Ր. Հովհաննիսյանին, ներկայացնում եմ փաստեր»: Իսկ Գալուստ Սահակյանի ներկայացրած փաստերը հետեւյալն են. «1992 թ. փետրվարի 28-ին ԵԱՀԿ ավագ պաշտոնյաների կոմիտեն բոլոր ԵԱՀԿ անդամ երկրների ներկայացուցիչների, այդ թվում
«Թույլիկ պատասխան էր»
Այսպես է գնահատում «Ժառանգության» պատգամավորը ՀՀԿ խմբակցության ղեկավարի հրապարակած փաստերը: «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանը երեկ արձագանքելով ՀՀԿ խմբակցության ղեկավարի տարածած փաստերին՝ «Առավոտին» ասաց. «Կարծում ենք, որ Գալուստ Սահակյանն ուղղակի հայտնվել է շատ անհեթեթ վիճակում՝ իր հայտարարությունների պատճառով: Եվ այն փորձը, որ կատարել է՝ պատասխանելու հնչեցված քննադատությանը, ըստ էության՝ տապալված է: Նախ, ի սկզբանե Գալուստ
ՈՐԱԿ ՉՈՒՆԵՑՈՂ ՄԻՋԱԿՈՒԹՅՈՒՆՆԵ՛Ր
Փաստաբանները հակադարձում են գլխավոր դատախազության եւ Հատուկ քննչական ծառայության ղեկավարներին 2009-ի առաջին կիսամյակում ՀՀ հատուկ քննչական ծառայության աշխատանքների հուլիսի 27-ի հաշվետվության ժամանակ ՀՔԾ պետ Անդրանիկ Միրզոյանը հայտարարել էր. «Որոշ փաստաբաններ սկսել են մեկտեղել փաստաբանական գործունեությունն ու քաղաքականությունը՝ հանդես գալով քաղաքական տիտղոսներով, միջնորդությունների անվան տակ ներկայացնելով քաղաքական հայտարարություններ»: Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը համաձայնել էր. «Ցավոք, մի
«ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԵՌԵՎՍ ՈՉԻՆՉ ՉԵՆ ԻՐԱԿԱՆԱՑՐԵԼ»
Վստահ է Պարույր Հայրիկյանը – ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Բրայզան Կրակովում հայտարարեց, որ շնորհակալ է Վարդան Օսկանյանին եւ Ռոբերտ Քոչարյանին, քանի որ նրանց շնորհիվ հնարավոր եղավ ստեղծել մադրիդյան սկզբունքները: Սակայն Վարդան Օսկանյանն ամեն օր քննադատում է ներկայիս իշխանությունների վարած արտաքին քաղաքականությունը եւ մասնավորապես՝ նույն այդ մադրիդյան սկզբունքները: Ինչպե՞ս դա կմեկնաբանեիք: – Հայաստանյան իրականության մեջ արդեն
ՀՊԱՐՏՈՒԹՅԱՆ «ՃԻՇՏ» ԱՂԲՅՈՒՐԸ
Այսօր լրանում է հայ նշանավոր կոմպոզիտոր Ավետ Տերտերյանի 80-ամյակը: 15 տարի առաջ կյանքից հեռացած արվեստագետը մեր այն փոքրաթիվ հայրենակիցներից է, որի ստեղծագործությունները սիրում եւ անչափ բարձր են գնահատում Արեւմուտքում: Նույնը, իհարկե, չի կարելի ասել Հայաստանի մասին: Մենք պարծենում ենք երեւույթներով, որոնք մեզ ամենեւին էլ պատիվ չեն բերում: Եվ հակառակը՝ մոռանում ենք այն, ինչով, հիրավի, իրավունք
Հայր ու որդի խանգարում են
Երեկ «Առավոտը» ստացել է «Լույս» հիմնադրամի կրթական ծրագրի տնօրինության հայտարարությունը, որում մասնավորապես ասվում է. «ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ վարչապետ Տիգրան Սարգսյանի կողմից ստեղծված «Լույս» հիմնադրամի կրթական ծրագիրը, որը կոչված է աջակցելու աշխարհի լավագույն բուհերում սովորող հայ ուսանողներին, ձեռնամուխ է եղել ուսանողների դիմումներն ընդունելու եւ կրթաթոշակներ հատկացնելու գործընթացին: Աշխատանքները մոտենում են իրենց հանգուցալուծմանը, եւ շուտով
Ծաղկաձորյան հանդիպում
«Նախ մտածեք անձնական երջանկության մասին, նոր մյուս գործերի…»,- օրերս 75 դպրոցականների հետ Ծաղկաձորում կայացած հանդիպման ժամանակ խորհուրդ տվեց ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Հուլիսի 22-27-ը «Հայաստանի պատանեկան նվաճումներ» (ՀՊՆ) կազմակերպության եւ HSBC Հայաստան ՓԲԸ-ի համատեղ նախաձեռնած ամենամյա ամառային ճամբարի շրջանակներում 75 երեխա իր հանգիստն անցկացրեց Ծաղկաձորի հանգստյան տներից մեկում: Իսկ ծաղկաձորյան հանգստին արժանանալու
Ինչ արժե ուսումը Հայաստանում
Օգոստոսի 1-ին կհրապարակվեն պետական բուհերի ընդունելության մրցույթի արդյունքները: Սակայն դիմորդներին, եւ առավելապես նրանց ծնողներին ընդունվել-չընդունվելուց ոչ պակաս հետաքրքրում է, թե ո՞ր համակարգով են ընդունվել՝ պետպատվերի շրջանակներո՞ւմ, թե՞ վճարովի: ՀՀ պետական բուհերի տարբեր մասնագիտությունների ուսուցման համար նախատեսված տարեկան վարձավճարները հիմնականում ուղիղ համեմատական են մասնագիտությունների հեղինակությանը: Ամենաթանկը Երեւանի պետական բժշկական համալասարանի բուժական գործ եւ ստոմոտոլոգիա մասնագիտությունների վարձավճարն
Գաբին՝ չորրորդ տեղում
Շախմատի համաշխարհային օլիմպիադայի հաղթող, հայաստանցի գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը Դանիայում անցկացված «Պոլիտիկայի գավաթ» անունը կրող միջազգային ներկայացուցչական մրցաշարում հանդես գալով ուժեղագույնների խմբում՝ 10 հնարավորից վաստակելով 8,5 միավոր՝ պայքարն ավարտեց 4-րդ հորիզոնականում: Նա տարավ վեց հաղթանակ, չորս պարտիա ավարտեց ոչ-ոքի եւ չկրեց ոչ մի պարտություն: Գաբրիելն ընդամենը կես միավորով ետ մնաց առաջատարներից՝ գրոսմայստերներ Պարմերիան Նեգիից (Հնդկաստան) եւ
Ծանրամարտի Եվրոպայի 2011 թվականի երկու առաջնություն՝ Հայաստանում
Այսօր Շվեդիայի Լանդսկրոնա քաղաքում մեկնարկում է ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական (մինչեւ 20 տարեկաններ) առաջնությունը, որին մասնակցում են նաեւ Հայաստանի տղաներն ու աղջիկները: Մեր թիմից մրցումների առաջին օրը մրցահարթակ են մտնելու 56 կգ քաշային Սմբատ Մարգարյանն ու 62 կգ քաշային Ռուբեն Մամոյանը: Մարզիչները մեր բոլոր մարզիկների հետ որոշակի հույսեր են կապում: Համենայնդեպս, մարզաձեւի հանրապետական ֆեդերացիայի նախագահ Սամվել
Մեկ բրոնզե մեդալ
Սերբիայում ավարտվեց ըմբշամարտի Եվրոպայի պատանիների առաջնությունը: Ազատ ոճայիններից հետո մրցագորգը տրամադրվել էր հունահռոմեական ըմբիշներին: Այս ձեւում Հայաստանը մրցավայր էր գործուղել ութ քաշային կարգի ըմբիշների: Հանրապետության հավաքականի անդամներից լավագույն արդյունքը ցույց տվեց 50 կգ քաշային Լյուդվիգ Քոչարյանը, որն ի վերջո բարձրացավ պատվո պատվանդանի երրորդ աստիճանին՝ դառնալով միակ մեդալակիրը: Մրցանակային տեղ զբաղեցրին նաեւ հինգերորդը Ալբերտ Վարդանյանը՝ 42
ՄԱՐԶԱԴԱՀԼԻՃՆ ԱՅՐՎԵԼ Է
Երեւանի Վրացյան 69 հասցեում գտնվող «Դինամո» մարզահամալիրում բռնկած հրդեհի հետեւանքով մարզահամալիրի երկու դահլիճները միացնող միջանցքն իր մարզագորգերով եւ տանիքը այրվել են:
ԼՈՂԱՓՈՒՄ ԽԵՂԴՎԵԼ ԷԻՆ
Սեւանա լճի «Ախթամար» լողափում խեղդվել էին Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի բնակիչներ՝ 18-ամյա Գարիկ Թադեւոսյանը եւ Աշոտ Հայրապետյանը:
ՄԵՔԵՆԱՆ ԲԱԽՎԵԼ Է ԾԱՌԻՆ
«Օպել Վեկտրա» մակնիշի ZXZ 799 պետհամարանիշի ավտոմեքենան, դեռեւս չպարզված հանգա֊մանքներում, բախվել է Ստեփանավան քաղաքի Բաղրամյան փողոցի մայթեզրի մի ծառի: Փրկարարներն ավտոմեքե֊նայից դուրս են բերել վարորդ՝ Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի բնակիչ, 23-ամյա Վահե Պառավյանին եւ ուղեւոր՝ նույն համայնքի բնակիչ, 21-ամյա Արթուր Մատինյանին, որոնք վնասվածքներով տեղափոխվել են Ստեփանավանի հիվանդանոց: Ըստ բժիշկների՝ տուժածների վիճակը ծանր է:
ԴԻԱԿ ՁՈՐՈՒՄ
ԱԻՆ փրկարար ծառայությունից երեկ «Առավոտին» տեղեկացրին, որ հուլիսի 24-ին Հրազդանի կիրճում՝ մանկական երկաթուղուն հարակից տարածքում, հայտնաբերվել է անձը չպարզված, 25-28 տարեկան տղամարդու դիակ:
ՀԱՏՈՒԿ ՔՆՆՉԱԿԱՆՆ ԱՄՓՈՓԵՑ
2009թ. առաջին կիսամյակում ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվել է 105 քրեական գործ, որոնցից 31-ը՝ 57 անձի նկատմամբ, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: Ըստ հատուկ քննչական ծառայության ղեկավար Անդրանիկ Միրզոյանի, դատարան ուղարկված քրեական գործերից 12-ը՝ 26 անձի նկատմամբ (12-ը՝ պաշտոնատար անձ), եղել են կոռուպցիոն բնույթի։ Նրանցից ոստիկանության աշխատակիցներ են եղել 6-ը, արդարադատության նախարարության աշխատակիցներ՝ 4-ը
Գալստյանը, Հովհաննիսյանն ու ԵԱՀԿ-ն
Երեկ Աջափնյակ եւ Դավիթաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանում Մարգարիտա Հարթենյանի նախագահությամբ շարունակվեց Արմեն Գալստյանի հայցի նախապատրաստական փուլը: Դատաքննության մասին դատարանը կտեղեկացնի առաջիկայում: Ա. Գալստյանն իր ներկայացուցչի՝ Գագիկ Սարդարյանի հետ ներկայացրել էր փաստաթղթեր, որոնցով պահանջում է, որ վարորդների «Աքիլլես» իրավապաշտպան կազմակերպությունն իրեն 2,5 ամիս աշխատացնելու համար վճարի 700 եվրո գումար: Ա.Գալստյանը երեկ դատարանում պնդեց, որ ինքն
ԵՐԲ ՀՈՂԸ ԵՐԿՈՒ ՏԵՐ ՈՒՆԻ
Այգեգործները ցանկանում են սեփական ուժերով լուծել սեփականության իրավունքի հարցերը, իսկ պետական կառույցները դրան դեմ են: Այս տարվա ապրիլի 23-ին տեղեկացրել էինք, որ ՀՀ տարածքային կառավարման նախարարության ուսումնասիրություններից պարզվել է, որ Հայաստանում շատ հողեր զավթված են՝ այգեգործները դեռեւս խորհրդային տարիներին տարբեր գերատեսչությունների կայացրած որոշումների հիման վրա տնօրինում են հողակտորներ, որոնք առայսօր սահմանված կարգով գույքի պետական գրանցում