Օրվա լրահոսը
ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻՆ ԷԼԻ «ԿԾԵԼ» Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ
Վրաստանը երեկվանից սկսել է Կովկասյան տարածաշրջանի իրադարձությունները լուսաբանող ռուսալեզու հեռուստաալիքի՝ «Առաջին կովկասյան տեղեկատվականի» հեռարձակումը: Երեքշաբթի երեկոյան հեռուստաալիքի առաջին ուղիղ եթերում Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին շուրջ երեք ժամ պատասխանել է «Նախագահը պատասխանում է հարցերին» հեռուստակամուրջի շրջանակներում էլեկտրոնային փոստով եւ ուղիղ եթերում իրեն ուղղված հարցերին: Անդրադառնալով Ռուսաստանի հետ հարաբերություններին՝ նա մեկ անգամ եւս դատապարտել է Աբխազիայի եւ
ԷՐԴՈՂԱՆԸ ՀՐԱԺԱՐՎԵԼ Է ԱՅՑԵԼԵԼ «ԳՈԼՈԴՈՄՈՐԻ» ՀՈՒՇԱՐՁԱՆԻՆ
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Կիեւ այցը դարձել է Թուրքիայի վարչապետի եւ Ուկրաինայի նախագահի արարողակարգային ծառայությունների հակամարտության առարկա: News.am-ի մատուցմամբ, թուրքերը կտրականապես հրաժարվել են կատարել ուկրաինական կողմի պահանջը՝ այցելել Գոլոդոմորի զոհերի հուշարձանին, ինչը պարտադիր է բոլոր պաշտոնական այցերի համար: Հունվարի 24-ին Անկարան պահանջել է այցի մակարդակը պետականից իջեցնել աշխատանքայինի, միայն թե թուրք վարչապետը չհայտնվի հուշարձանի
ԵՐԵԿ ԱՖՂԱՆՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՆ ԻՐ ԱՌԱՋԻՆ ՆԻՍՏՆ Է ԳՈՒՄԱՐԵԼ
Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը բացել է երկրի նորընտիր խորհրդարանի՝ արդեն մի քանի անգամ հետաձգված առաջին նիստը: Հունվարի 19-ին Քարզայը նորընտիր պատգամավորների աշխատանքների մեկնարկը հետաձգել էր մեկ ամսով՝ դատարանին հնարավորություն տալով հետաքննել մի շարք պատգամավորների ընտրությունների ժամանակ տեղ գտած օրինախախտումներին վերաբերող գործերը: Քարզայի այդ որոշումը բացասական մեծ արձագանք էր ստացել հատկապես օրենսդիրների շրջանում: Վերջիններս, BBC-ի մատուցմամբ,
ՌԴ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԱՄԱՐ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՆՈՐ ԶԲՈՍԱՆԱՎ Է ՁԵՌՔ ԲԵՐՎԵԼ
ԼՁԸՀ-ՁԸհհ-ի փոխանցմամբ, ՌԴ նախագահի գործերի կառավարչությունը Դմիտրի Մեդվեդեւի համար նոր զբոսանավ է ձեռք բերել: Այն նախատեսված է 2014թ. Սոչիում կայանալիք Օլիմպիադայի բարձրաստիճան հյուրերի, այդ թվում՝ պետությունների ղեկավարների ընդունելությունը կազմակերպելու համար: Կառավարության մամուլի խոսնակ Վիկտոր Խրեկովը հաստատել է այդ տեղեկությունը՝ հավելելով, թե «այդ զբոսանավը ձեռք է բերվել եւ արդեն հունվարից շահագործվում է Սոչիում»: Սեւ ծովի ափին
Եգիպտոսի ժառանգն ու նրա ընտանիքը փախել են Լոնդոն
Եգիպտոսի նախագահ Խոսեին Մուբարաքի ժառանգորդ Ջամալ Մուբարաքն (նկարում) ու նրա ընտանիքը այդ երկրում սկսված զանգվածային անկարգություններից անմիջապես հետո փախել են երկրից եւ մեկնել Լոնդոն: Այդ մասին հաղորդում է 1news.az-ը՝ վկայակոչելով արաբական Akhbar al-Arab կայքը: Աղբյուրը պնդում է, թե նախագահի որդու ինքնաթիռը՝ «97 ճամպրուկով» եւ նրա ընտանիքի անդամներով, հունվարի 25-ին Կահիրեից ուղղություն է վերցրել դեպի Լոնդոն:
Երկու հարեւանների միջեւ սկսեց գործել վիզային պարզեցված ռեժիմը
Վրաստանի եւ Իրանի միջեւ երեկվանից սկսել է գործել առանց վիզայի այցելությունների ռեժիմը: Այդ մասին հաղորդում է 1news.az-ը: Վիզային ռեժիմի պարզեցման մասին համապատասխան համաձայնագիրը կողմերը ստորագրել էին 2010թ. նոյեմբերի 3-ին, Թբիլիսիում՝ Իրանի ԱԳ նախարար Մանուչեհր Մոթթաքիի եւ Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեի կողմից: Իրանի քաղաքացիները՝ Վրաստան եւ Վրաստանի քաղաքացիները՝ Իրան առանց վիզայի կարող են այցելել եւ
Երեկ մեկնարկեց Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումը
Երեկ Շվեյցարիայի Դավոս քաղաքում հերթական՝ 41-րդ անգամ մեկնարկել է Համաշխարհային տնտեսական ֆորումը, որի խորագիրն է՝ «Ընդհանուր մոտեցումներ նոր իրողություններին»: Ընդհանուր առմամբ՝ Դավոսի համաշխարհային ֆորումին կմասնակցեն 100 երկրների 2500 պատվիրակներ: Ամենամեծ պատվիրակությունը Հնդկաստանինն է՝ 140 մարդ: Իր ներկայությունը ֆորումում ընդլայնում է նաեւ Չինաստանը, թեեւ վերջինիս պատվիրակությունն այս անգամ ավելի փոքրաթիվ է, քան նախորդ ֆորումում էր: Այդ
ԱՇԱԿԵՐՏՆԵՐՆ ՈՒ ՕՊԵՐԱՏՈՐԸ
«ՎիվաՍել-ՄՏՍ»-ը տեղեկացնում է, որ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխամասային գրասենյակում օրերս հյուրընկալված Երեւանի թիվ 78 դպրոցի աշակերտները ծանոթացել են ընկերության փորձին ու կառավարման մշակույթին: Ի՞նչ է հարկավոր տնտեսության զարկերակն զգալու եւ հաջողված բիզնես գործընթացներ ապահովելու համար: «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի 5-ամյա գործունեությունը երիտասարդներին թույլ է տալիս եզրակացնել, որ հարկավոր է ունենալ գիտելիք, իրազեկվածություն, կառավարման հմտություն եւ մրցակցության էթիկա: Ռալֆ Յիրիկյանի դասախոսությունից
100-ԱՄՅԱ ԱՍՊԻՐԱՆՏԸ
Ըստ արտասահմանյան մամուլի, աշխարհի ամենատարիքով ասպիրանտը Բհոլարամ Դասն է: Նա…100 տարեկան է, Հնդկաստանի բուհերից մեկի ասպիրանտուրայում է սովորում: Ասում է՝ որդիներն իրեն աջակցում են ամեն ինչով, հատկապես պատրաստակամ է երրորդ որդին, որը ներկայումս դոկտորական դիսերտացիայի վրա է աշխատում: Բհոլարամը Հնդկաստանի գիտական ոլորտում լուրջ ներդրումներ անելու հույսեր է փայփայում, մանավանդ որ պատկառելի տարիքը նրան չի խանգարում:
ՄԱՆԿԱՊՂԾԻՆ՝ 12 ՏԱՐԻ
«Ռեգնում» գործակալության Վորոնեժի Նովոուսմանյան շրջանի թիվ 2 միջնակարգ դպրոցի տնօրենի որդին՝ Դմիտրի Տատարինցեւը դատապարտվել է 12 տարվա ազատազրկման: Ինչպես «Ռեգնումին» հայտնել են իրավապահ մարմինները, 27-ամյա երիտասարդը՝ ազատ ելումուտ ունենալով կրթօջախ, երկու 7-ամյա աղջիկներին խաբել է, թե ցանկանում է շնիկներ ցույց տալ նրանց, տարել է դպրոցի հարակից մասում գտնվող լքված մի շինություն ու բռնաբարել: Դեպքից հետո
Արդար են, բայց՝ սուբյեկտիվ
ԳԱԱ ընտրությունները՝ ըստ Ռադիկ Մարտիրոսյանի Երեկ ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը ասուլիս էր հրավիրել ակադեմիայի՝ վերջերս կայացած ընտրությունների վերաբերյալ: Հիշեցնենք, որ 6 ակադեմիկոսների եւ 22 թղթակիցների թափուր տեղերի համար պայքարել է 83 գիտնական: «Դիմումները շատ էին, ինչը հաճելի զարմացրել էր մեզ. ստացվել էր այնպես, որ մեկ տեղի համար ունեինք 3 հավակնորդ: Ընտրությունների ժամանակ ընտրվել է
ՈՂՋԱՄՏՈՒԹՅԱՆ ԿՈՐՈՒՍՏ՝ ԵՊՀ-ՈՒՄ
Կամ՝ «թաքնված» մակագրություններով փաստաթղթեր Ն. Գալստյանին տրված փաստաթղթերի մեծ մասը «թաքնված» մակագրություններ ունի: «Առավոտի» անցյալ տարվա դեկտեմբերի 17-ի համարում հրապարակված «Փաստաթղթային տեռոր եւ գաղտնի թղթապանակ-2» հրապարակման մեջ անդրադարձել էի ԵՊՀ ռեկտորի կողմից տրված անհիմն նկատողությունների եւ աշխատանքից իմ ազատման հրամաններին: Ավելի քան մեկ տարի է՝ չի հաջողվում ծանոթանալ հրամանների «հիմք» հանդիսացող փաստաթղթերին եւ դրանց պաշտոնական
ՄԵՐ «ԱԽՊԱՐՆԵՐԸ»
Նվիրվում է ՊԵՐՃ ԶԵՅԹՈՒՆՑՅԱՆԻՆ Սկիզբը՝ Ինչպես այն ժամանակ էինք ասում, կինո «Նաիրիի» դիմացի վարսավիրանոցում աշխատում էին հայրենադարձներ Մեսրոպը, Արսենը, Հակոբը, Գոքորը եւ տեղացիներ Արտյուշն ու Հակոբը: Վերջինս՝ ներկա Երեւանի լավագույն վարսավիրը, ղարաբաղցի է, 80-ն անց: Նա՝ այս լեգենդար վարպետ Հակոբը հարդարել է մազերը Ավետիք Իսահակյանի, Հրաչյա Ներսիսյանի, Յակով Զարոբյանի, գեներալ Նվեր Սաֆարյանի եւ այլ մեծերի:
Միլիոնը չեղյալ համարեցին
2010 թվականի նոյեմբերի 27-ին տեղեկացրել ենք, որ Հայաստանի մարզային այն հեռուստաընկերությունները, որոնք չեն մասնակցել թվային հեռարձակման արտոնագիր ստանալու համար մրցույթին, անալոգային եղանակով հեռարձակումը շարունակելու են մինչեւ 2015 թվականի հունվարի 1-ը եւ դրա համար տարեկան 50 հազար դրամ պետական տուրք են վճարում: Սակայն Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովից զանգել էին Նոյեմբերյանի «Քամուտ», Ալավերդու «Անկյուն+3» եւ այլ
ԽԱԲԱՐՈՎՍԿՈՒՄ ՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴԻ ԵՆ ՍՊԱՆԵԼ
Մի քանի օր առաջ Խաբարովսկում հուղարկավորել են 27-ամյա Ռոբերտ Ավետիքի Հակոբյանին: Հակոբյանների ընտանիքը ավելի քան 20 տարի առաջ Խաբարովսկ է տեղափոխվել Տավուշի մարզի սահմանամերձ Դովեղ գյուղից: Հարազատների վկայությամբ, Ռոբերտը մեքենան ցանկացել է լիցքավորել եւ բենզալցակայան տանող ճանապարհին վերցրել է 2 տեղացու, ովքեր քրեական անցյալ են ունեցել: Նրանք սպանել են Ռոբերտ Հակոբյանին եւ նրա դին թաղել
ՌՈԲԵՐՏ ՖԱԼԵՏՏԱՆ ԱԶԱՏՎԵԼ Է ԱՇԽԱՏԱՆՔԻՑ
«Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲ ընկերության սեփականատեր՝ «Դանդի Փրիշս Մեթլզ» (Dandee Precious Metals) կանադական ընկերության գլխավոր գործառնական տնօրեն Ռիկ Հաուզի հրամանագրով Կապանի «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Ռոբերտ Ֆալետտան ազատվել է գլխավոր տնօրենի պաշտոնից: Ընկերության տարածած մամլո հաղորդագրության համաձայն՝ Ռոբերտ Ֆալետտան ու իր կինը՝ Ֆարիդա Ֆալետտան, ով ընկերությունում զբաղեցնում էր անվտանգության եւ ակտիվների
ԺԱՆՏԱԽՏԸ ՏԱՐԱԾՎՈՒՄ Է
Հայաստանի հյուսիսային եւ հարավային մարզերում ընտանի թռչունների վարակ է տարածված «Հավի ու ձվի կրիզիս» Լոռու մարզի Վարդանլու գյուղը, որն այժմ Վանաձոր քաղաքի վարչական միավորն է եւ անվանափոխվել ու Խնձորուտ թաղամաս է դարձել, պահպանել է գյուղական առօրյան, ավանդույթներն ու կոլորիտը: Խնձորուտում գյուղն ու քաղաքն իրար են խառնված եւ այստեղ, որ նաեւ բազմաբնակարան շենքեր կան, բնակչությունը անասնապահությամբ
ՄԱՀԱՑԵԼ ԵՆ
Ըստ Արագածոտնի մարզային ոստիկանության, հունվարի 25-ին, ժամը 23.40-ի սահմաններում, Երեւան-Գյումրի ավտոմայրուղու 70-րդ կմ-ում «Մերսեդես-420» մակնիշի 20 ՏՕ 936 պետհամարանիշի ավտոմեքենան շրջվել եւ ընկել է ձորակը: Պատահարի հետեւանքով Արման Կարապետյանը եւ Էդգար Ասատրյանը տեղում մահացել են, իսկ Տավրոս Կարապետյանը եւ Մանվել Ասատրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թալինի հիվանդանոց:
ԵՐԵԽԱՆ ԹՈՒՆԱՎՈՐՎԵԼ Է
Հունվարի 25-ին Շիրակի մարզից տեղեկություն է ստացվել, որ սննդային թունավորումով (նախնական տվյալներով՝ բոտուլիզմ) Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոց է տեղափոխվել նույն քաղաքի Երեւանյան խճուղու 147ա շենքի թիվ 50 բնակարանի բնակչուհի՝ 2 տարեկան Մարինա Պողոսյանը: Ծնողները երեխային տեղափոխել են Երեւանի հիվանդանոցներից մեկը:
ՀԱՑՊԱՆՅԱՆԻՆ ՀԱՋՈՂՎԵԼ Է ՄՈՏԵՆԱԼ ԹՈՎՄԱՍՅԱՆԻՆ
Երեկ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն այցելել է «Վարդաշեն» ՔԿՀ, ուր պահվում է 117 կալանավոր: Նախարարին ուղեկցում էին ՔԿՀ պետ, նախկին միլպետ Հայկ Հարությունյանը, նրա տեղակալ Վարուժան Մելքոնյանը, վարչակազմի աշխատակիցներ: Ըստ Ֆրանսիայի քաղաքացի, ազատամարտիկ Սարգիս Հացպանյանի, ամեն ինչ արվում էր, որպեսզի ոչ մի կալանավոր չմոտենա նախարարին: Հացպանյանին հաջողվել է ոչ միայն մոտենալ, այլեւ «թեւանցուկ անել» նախարարին:
Գործն արդեն ճառերի փուլում է
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվող ավազակային հարձակման մեջ մեղադրվող Գեղարքունիքի եւ Լոռու մարզի 11 բնակիչների դատաքննությունն արդեն վիճաբանությունների փուլում է: Դատական վիճաբանություններին պատրաստվելու համար դատարանը կողմերին 19 օր ժամանակ է տրամադրել: Հիշեցնենք, ըստ մեղադրականի՝ «Սեւան» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Հմայակ Սահակյանի ցուցումով 4 հոգուց բաղկացած խումբը մտել է Տաշիր քաղաքում բնակվող Ավդալյանների տուն, կապկպել ամուսիններին,
«ՀԱՐԳԻՐ ՔՈ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ»
Ազատականացումը քաոս է նոտարիատի համար Քննարկման ժամանակ: Ահա այսպիսի տեղեկանքներն են մերժվում: Հայաստանի նոտարների եւ փաստաբանների ջուրը մի առվով չի գնում: Որ դա այդպես է, հաստատվեց վերջին շրջանում փաստաբանների առանձին հրապարակային կարծիքներով, որը, կարծիքից բացի, պարունակում էր պիտակավորումներ եւ վիրավորանքներ: Երկու օր առաջ նոտարների հրավիրած քննարկումը նրանք սկսեցին ՀՀ նոտարական էթիկայի կանոնների մեջբերմամբ. «Հարգիր քո
ՓՈՂՈՑԱՅԻՆ ԱՌԵՎՏՈՒՐԸ ՄԻՇՏ ԷԼ ԱՐԳԵԼՎԱԾ Է ԵՂԵԼ
Երեկ Երեւանի քաղաքապետարանի շենքի մոտ առեւտրականները կրկին բողոքի ցույց էին անում: Փողոցային առեւտուրը վերացնելու՝ Երեւանի քաղաքապետի որոշումը արդեն քանի օր է՝ հարյուրավոր մարդկանց փողոց է հանել: Ճիշտ է, նրանց մեծ մասը անօրինական հիմքով՝ առանց ՀԴՄ-ի էին աշխատում եւ թաղայինների հետ համագործակցելով էին փողոցներում առեւտուրն իրականացնում ու նրանց վճարած «տեղի» գումարներն էլ հենց նույն իրավապահների գրպանն
Քաշքշուկներ, հերթեր ու ուշաթափություններ
Պատճառը կառավարության՝ նպաստառուների փաստագրման կարգում կատարած փոփոխություններն են: Երկու օր է՝ Գյումրիի անձնագրային բաժնում տեղեկանք վերցնելու համար այնպիսի հերթեր են գոյանում, որոնք հիշեցնում են մութ ու ցուրտ տարիները: Իսկ հերթ կանգնողների մեծ մասը տարեցներ են, միայնակ ծերեր, աչքերի լույսից կամ ոտքերից զրկված մարդիկ, որոնցից շատերը, չդիմանալով՝ անգամ ուշաթափվում են: Ականատեսներից մեկը մեզ պատմեց, որ նախորդ
ՀԻՎԱՆԴԻ ԲՈՒԺՄԱՆ ԳԻՆԸ «ԲԱՐԻՇԵԼՈՒ» ՎՐԱ ՉԻ ԼԻՆԻ
Այս տարի բոլոր հիվանդանոցներում կոնկրետ հիվանդության բուժման համար կոնկրետ գին է լինելու Շուտով, առողջապահության նախարարության որոշմամբ, մեր քաղաքացիները հիվանդանոցներում սպասարկվելու են համավճարով: Ինչպես հայտնի է, 2010-ին այդ ծրագիրը փորձնական ներդրվել էր «Արաբկիր» բուժկենտրոնում եւ գործում էր երեխաների համար: Հիմա արդեն համավճար վճարելու են մեծերը: Այս մասին Ծաղկաձորում կազմակերպված սեմինարի ժամանակ առողջապահության նախարարության մասնագետները վստահեցնում էին,
Դեպի բարձր տեխնոլոգիաներ՝ փոքրիկ քայլերով
Հայաստանի կառավարությունը մի քանի տարի շարունակ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը հռչակում է գերակա ուղղություն եւ այդ ոլորտում հաջողություններ գրանցելու համար քայլեր անում: Թե որքանով են այդ քայլերը լուրջ եւ հաջող՝ ցույց կտա ժամանակը: Գուցե իսկապես կգա այն օրը, որ Գյումրին կդառնա մեր կառավարության երազած միջազգային բիզնես կենտրոնը՝ հեքիաթային «նանո-քաղաք»՝ իր բազմաչարչար «տեխնոպարկով», գրեթե «Մատրիցա-5», սակայն մինչ
ՄԵՆԱՇՆՈ՞ՐՀՆ Է ԹԱՆԿԱՑՄԱՆ ՊԱՏՃԱՌԸ
Բեռնափոխադրման ծառայության թանկացման պատճառները՝ խոշոր բեռնափոխադրողի բնորոշմամբ «Մաքսային օրենսգրքով սահմանված մաքսատուրքի եւ մաքսային վճարների դրույքաչափերի փոփոխություններ չեն եղել, դրանք պայմանավորված են բեռնափոխադրող ընկերությունների կողմից մատուցվող ծառայությունների արժեքի փոփոխությամբ»,- տեղեկացնում են կառավարությունից տոնավաճառների բոլոր աշխատակիցներին, ովքեր արդեն մի քանի օր գերատեսչությունից գերատեսչություն են գնում՝ պահանջելով նվազեցնել մաքսակետերում վերջերս սահմանված բարձր մաքսատուրքերը: Վերջին օրերին բեռնափոխադրող ընկերության ծառայության
ԿԴԻՄԵՆ «ՎԵՐԵՎՆԵՐԻՆ»
Երեկ ՀՀ ոստիկանության մշակույթի պալատում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված Հայոց բանակի կազմավորման 19-ամյակին: Միջոցառումը բացվեց Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատների վետերանների միության (ՄՀՆՋ) նախագահ Գրիշա Սարգսյանի ելույթով: Լրագրողներին տեղեկացրին, որ Արցախյան ազատամարտի մասնակից ջոկատների հրամանատարները եւ հայրենակցական միությունների ղեկավարները, քննարկելով Արցախյան ազատամարտի մասնակիցներին, հաշմանդամներին եւ զոհված ազատամարտիկների ընտանիքներին արտոնություններ սահմանելու մասին օրենքի նախագիծը, որոշել են դիմել
ԺԱՄԱՆԱԿԸ ԵՎ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԱՐՔԱԳԻԾՆ ԱՄԵՆ ԻՆՉ ՑՈՒՅՑ ԿՏԱՆ
Հարցազրույց «Շրջադարձ» կուսակցության նախաձեռնող Սիմոն Ղոնաղչյանի հետ 2011 թվականին քաղաքական բավականին հետաքրքիր զարգացումներ են ակնկալվում: Վերջին շրջանում ականատես եղանք կուսակցությունների միավորման, սակայն նախընտրական տարում քաղաքական ուժերը ոչ միայն միավորվում են, այլեւ ստեղծվում են նոր կուսակցություններ: Հունվարի 28-ին տեղի կունենա «Շրջադարձ» կուսակցության հիմնադիր համագումարը: Մեր զրուցակիցն է հիմնադիր համագումարը նախապատրաստող նախաձեռնող խմբի համակարգող Սիմոն Ղոնաղչյանը: –
ՀԱԿ-Ը ՏԱՐԱԿՈՒՍՈՒՄ Է
Հայ ազգային կոնգրեսը երեկ մի հայտարարություն է տարածել, որով անդրադարձել է, իր ձեւակերպմամբ՝ «իշխանության կողմից չվերահսկվող մի քանի անուն թերթերի վրա պարբերաբար շարունակվող զանազան ճնշումներին»: «Այս պահին դատարաններում քննվում են «Հայկական ժամանակ», «Ժամանակ» եւ «Առավոտ» թերթերի նկատմամբ «բարոյական վնասների» ֆինանսական փոխհատուցման՝ ընդհանուր հաշվով մոտ 20 միլիոն դրամի հայցեր»,- հիշեցրել է ՀԱԿ-ն ու արձանագրել, որ մամուլի


















































