Լրահոս
Օրվա լրահոսը

Քրեական գործ՝ ուսանողներից կաշառք վերցնելու դեպքի առթիվ

Հուլիս 29,2009 00:00

ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից տեղեկացրին, որ Լոռու մարզի դատախազը հարուցել է քրեական գործ՝ «ՀՀ պետական ճարտարագիտական համալսարանի՝ Վանաձորի մասնաճյուղի դասախոսների կողմից ուսանողներին դրական գնահատական նշանակելու համար կաշառք վերցնելու դեպքի առթիվ»: Պարզվել է, որ ՀՀ պետական ճարտարագիտական համալսարանի Վանաձորի մասնաճյուղի «Էլեկտրամատակարարում» ամբիոնի վարիչ Է. Մխիթարյանը, նույն ամբիոնի դասախոս Հ. Արաբյանի հետ նախնական համաձայնության գալով, 2008-2009 ուսումնական տարվա առաջին կիսամյակի «Էլեկտրոնային հաշվիչ մեքենաների սխեմատեխնիկա» առարկայից կուրսային նախագիծ-աշխատանքները դրական գնահատելու համար 2008թ. նոյեմբերին հիշյալ մասնաճյուղի «Հաշվողական տեխնիկայի եւ ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում» բաժնի 3-րդ կուրսի թիվ 861 խմբի թվով 8 ուսանողներից պահանջել, ապա նաեւ ստացել են 20 000-ական դրամ՝ ընդհանուր առմամբ 160 000 դրամ կաշառք:

Այս տարվա հունիսի 8-ին Է. Մխիթարյանը, հիշյալ ամբիոնի դասախոս Մ. Յախշիբեկյանի հետ նախնական համաձայնությամբ 2-րդ կիսամյակի «Էլեկտրոնային հաշվիչ մեքենաների կազմակերպում» առարկայից կուրսային նախագիծ-աշխատանքը գերազանց գնահատելու համար Ա. Վարդանյանից պահանջել եւ ստացել են 10 000 դրամ, իսկ կուրսային նախագիծ-աշխատանքը դրական գնահատելու համար հիշյալ բաժնի ուսանող Վ. Ավետյանից պահանջել, ապա վերջինիս համակուրսեցի, իրենց հովանավորյալ Խ. Աղոյանի միջոցով ստացել են 20 000 դրամ կաշառք:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել