Օրվա լրահոսը
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՉԻ ԿԱՏԱՐԵԼ «Ա1+»-Ի ԳՈՐԾՈՎ ՄԻԵԴ ՎՃԻՌԸ
ԵԽԽՎ-ն երեկ քննարկեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման վերաբերյալ զեկույցը, որը հեղինակել է ԵԽԽՎ իրավական հարցերի եւ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Խրիստոս Պուրգուրիդեսը: Ընդունված բանաձեւի 4-րդ կետում Հայաստանը, Ադրբեջանը եւ Վրաստանը հիշատակվում են այն պետությունների շարքում, որոնք չեն կատարում ՄԻԵԴ վճիռները, եւ որոնց համար առաջնային է դիտվում այս կապակցությամբ առկա խնդիրների լուծումը: Զեկուցողի բացատրական
Մինչեւ մարտի 1
Նախկին քաղբանտարկյալ Դավիթ Մաթեւոսյանի կարծիքով՝ այդ ժամկետում շատ քաղբանտարկյալներ արդեն ազատ կլինեն: «Սկսած Աշոտ Մանուկյանի՝ «պայմանական-վաղաժամկետ» ձեւակերպմամբ ազատ արձակումից՝ մեզ համար այլեւս պարզ է, որ իշխանությունը որդեգրել է մի իրավական ճանապարհ՝ «պայմանական-վաղաժամկետ», որով հնարավոր է քաղբանտարկյալների ազատ արձակումը»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում կարծիք հայտնեց նախկին քաղբանտարկյալ, ՀԱԿ անդամ Դավիթ Մաթեւոսյանը: ԵԽԽՎ-ի կողմից Հայաստանի իշխանություններին տրված
ՀԱՅ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՊԱՏՎԻՐԱԿՆԵՐՆ ԷԼԻ ՏԵՂԱՑԻՆ ՓՈԽԱԴԱՐՁ ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐ
Այս պատկերը կրկնվում է արդեն 10 տարի, ինչ Հայաստանն ու Ադրբեջանն անդամակցում են Եվրոպայի խորհրդին: Նաիրան ու Գանիրան: ԵԽԽՎ-ն հունվարի 25-ի երեկոյան քննարկում էր Ֆրանսիայի պատվիրակ Ժան-Կլոդ Մինյոնի զեկույցը՝ Եվրոպայի խորհրդի բարեփոխման մասին: Քննարկմանը մասնակցեց նաեւ Հայաստանի պատվիրակ Նաիրա Զոհրաբյանը, որի ելույթը գերազանցապես ԵԽ-ում անհրաժեշտ բարեփոխումների մասին էր. «Մեր կառույցը միշտ չէ, որ ժամանակին եւ
«ՈՉԻՆՉ ՉԵՆ ՄՈՌԱՑԵԼ, ԲԱՅՑ ԵՎ ՈՉԻՆՉ ՉԵՆ ՍՈՎՈՐԵԼ»
Էդուարդ Շարմազանովի կարծիքը Թուրքիայի մասին Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը, ինչպես եւ այդ երկրի արտաքին գործերի նախարարը, հերթական անգամ առիթը բաց չթողեցին խոսելու Ցեղասպանության եւ 20 տոկոսի մասին իրենց համար շահեկան տեսանկյունից՝ աղավաղելով պատմական փաստերը: Բնականաբար, այս ամենը չէր կարող անարձագանք մնալ հայաստանյան քաղաքական դաշտում, եւ արձագանքները չուշացան: ՀՀԿ խմբակցության քարտուղար, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը
ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐ ՉԵՆ ԼԻՆԵԼՈՒ
«Արմինֆո» գործակալությանը տված հարցազրույցում Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդը, մեկնաբանելով ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգի՝ Հայաստանի վերաբերյալ զեկույցում սուր գնահատականների դեպքում պատժամիջոցների կիրառման հավանականությունը, չի բացառել դրանք՝ նշելով, սակայն, որ Հայաստանն այն վիճակում չէ, որպեսզի նրան պատժամիջոցներ սպառնան: «Մենք այն իրավիճակում չենք, որպեսզի խոսենք այդ մասին: Ամենեւին ոչ: Ցանկացած երկիր պետք է իմանա, որ
ՀՈՒՆՎԱՐԻ 26
ԽՈՅ (21.03-20.04)- Երկար սպասված հեռախոսազանգը ձեր մեջ ոգեւորություն կառաջացնի: ՑՈՒԼ (21.04-21.05)- Եթե ինչ-ինչ պատճառներով տխրել եք՝ մոռացեք ամեն ինչ ու լավ զվարճացեք: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Ղեկավարությունը բարձր կգնահատի ձեր կատարած աշխատանքը: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Անսպասելի լուր կստանաք, որն այնքան էլ ձեզ դուր չի գա: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Ժամանակն է, որ զուգընկեր ընտրելու հարցում կողմնորոշվեք: ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Եթե նեղացրել
Հայելի, որը չափում է մարմնի ջերմությունը
Այսուհետ ջերմությունը չափելու համար բավարար է միայն նայել հայելու մեջ, հավաստում են ճապոնացի հետազոտողները: Սարքը կարելի է հայելի անվանել այն պատճառով, որ դրանում կարելի է տեսնել սեփական արտացոլանքը: Իրականում, «Thermo Mirror»-ն հարթակ է՝ հայելու էկրանով, որի տակ թաքնված է տվիչ, որն էլ չափում է մարդու մարմնից արձակվող ինֆրակարմիր ցոլքը եւ գրում ջերմությունը: Եթե ջերմությունը նորմայից
ՌԵՍՏՈՐԱՆ-ԶՈՒԳԱՐԱՆ
Չինական Խանդժու քաղաքում գործում է «Զուգարան-ռեստորան», որտեղ ամբողջ ինտերիերը զուգարանային թեմայով է: Այստեղ ձեզ կառաջարկեն նստել զուգարանակոնքին, անձեռոցիկը զուգարանի թղթի փաթեթ է, ռեստորանի ցանկացած մանրուք ցույց է տալիս, որ դուք գտնվում եք զուգարանում, ոչ թե ռեստորանում: Բայց չնայած զուգարանային միջավայրին՝ ռեստորանը հաճախորդների պակաս չունի:
ԱՆՀԵՏԱՑԱԾ ԶԱՐԴԸ
Գոյություն ունի «Հույս» ադամանդ: Ենթադրվում է, որ այն ստացվել է 115 կարատանոց կապույտ ադամանդից: Քարը ժամանակին պատկանել է հնդկական աստվածությանը: Ապա ընկել է Հնդկաստան այցելած ֆրանսիացի ճամփորդի ձեռքը: Վերջինս այն վաճառել է արքայական ոսկերչին եւ շուտով պատառոտվել կատաղած շների կողմից: Ոսկերիչը քարը բաժանել է մի քանի մասի եւ պատրաստել նույն զարդից: Դրանցից մեկը, որ պատկանել
ԸՆԴՈՒՆԱ՞Կ ԵՔ ԴՈՒՔ ԹՈՂՆԵԼ ԾԽԵԼԸ
1. Առավոտյան արթնանալիս առաջին ծխախոտը ծխում եք: ա) 30 րոպեից շուտ (2), բ) 30 րոպեից հետո (1), գ) սոված չեք ծխում (0): 2. Ծխախոտի մեծ մասը ծխում եք օրվա առաջին կեսին: ա) այո (2), բ) ոչ (0), գ) նայած օր (1): 3. Ես ծխում եմ, երբ վատ եմ ինձ զգում: ա) այո (2), բ) ոչ
Ամենամեծը
Հսկայական մարզակոշիկը, որ արդեն գրանցվել է Գինեսի գրքում, 845 համարի է: Նախաձեռնության հեղինակները առողջ կյանքի կողմնակիցներ են եւ կարծում են, որ այս քայլով խթանելու են սպորտի հանդեպ հետաքրքրության բարձրացմանը: 5,5 մետր երկարություն, 2,11 լայնություն եւ 3 մետր բարձրություն ունեցող կոշիկը տեղադրվելու է Ամստերդամի կենտրոնում:
Պարզվում է
Սիրտը կյանքի ընթացքում միջինը մղում է մոտ 166 միլիոն լիտր արյուն: Դա բավական է 3 հսկայական բեռնանավ լցնելու համար: Մյուս կողմից մազանոթներն այնքան նեղ են, որ 10 մազանոթ կպահանջվի մազի հաստությանը հավասարվելու համար:
Ամենաերջանիկները
Աշխարհում ամենաերջանիկը համարվում են դանիացիներն ու շվեյցարացիները: Համաձայն «Isopublic»-ի անցկացրած հարցման, Դանիայի եւ Շվեյցարիայի բնակիչների 78 տոկոսը իրենց երջանիկ են զգում եւ գոհ են կյանքից: Գնահատման սանդղակը եղել է 10 միավորանի: Շվեյցարացիների եւ դանիացիների ինդեքսը կազմել է 8,3 միավոր: Միջինը՝ 7 միավորանոց երջանկություն են զգում Ֆինլանդիայի, Կանադայի, Ավստրալիայի, Ավստրիայի, Բրազիլիայի, ԱՄՆ-ի, Բելգիայի, Գերմանիայի եւ Մեծ
Ռեկորդակիրը
Տոնածառ, բայց ջրի վրա: Իսկ սա գտնվում է Ռիո դե Ժանեյրոյում, գրանցված է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես ջրի վրա գտնվող ամենամեծ տոնածառը: Այն իրական ծառ չէ: Այս տոնածառը պատրաստել են մետաղից, որովհետեւ Բրազիլիայում եղեւնիներ չեն աճում:
Մի կտոր տոնածառ
Ֆրանսիացի ամենատաղանդավոր շոկոլադագործներից մեկը՝ Պատրիկ Ռոջերը, պատրաստել է շոկոլադե 10 մետրանոց տոնածառ: Մեկ ամսվա ընթացքում իր գործարանի ամբողջ թիմի հետ նա աշխատել է Փարիզի մի արվարձանում: Յուրահատուկ տոնածառը ցուցադրվել է Ֆրանսիայի հեռուստամարաթոնի ցուցահանդեսի ժամանակ, որի նպատակն է միջոցներ հավաքել նյարդամկանային հիվանդությամբ տառապողներին բուժելու համար: Բոլոր նրանք, ովքեր գումար կամ որեւէ բան նվիրաբերեն, կստանան մի կտոր՝
Ամենահարուստները
Աշխարհում ամենահարուստ դեռահասներն ապրում են Նորվեգիայում։ Ըստ «TNS» ընկերության հարցման արդյունքների՝ նրանք գրպանի ծախսերի համար շաբաթական ստանում են 149 ԱՄՆ դոլար։ Նրանց մի փոքր զիջում են ԱՄԷ-ի դեռահասները, որոնք շաբաթական ստանում են 129 ԱՄՆ դոլար։ 3-րդ հորիզոնականը զբաղեցնում են ֆինն դեռահասները, որտեղ ծնողներն իրենց երեխաներին տրամադրում են շաբաթական 124 դոլար։
Պտուղ՝ պտղի մեջ
Հնդկաստանի բնակիչ Սանջու Բխագատը միշտ իր տեսքով հիշեցնում էր հղիության վերջին շրջանում գտնվող մեկին: Նրա հսկա փորը խանգարում էր շնչել, տեղաշարժվել: Շտապ վիրահատության ընթացքում պարզվել է տարօրինակ գիրության պատճառը. Սանջուի փորի մեջ եղել է նրա երկվորյակ եղբայրը: Վիրահատող բժիշկն ապշել է, իսկ կողքից այն տպավորությունն է ստեղծվել, թե տղամարդը կեսարյան վիրահատությամբ երեխա է ունենում: Պարզվել
ԳԱՐՆԱՆԸ՝ «ՀԵՇՏՈՑԻ ՄԵՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»
Այն չի՞ հակասում բարոյա-էթիկական վարքի նորմերին Կանանց ռեսուրսային կենտրոնը պատրաստվում է հայ հանդիսականի դատին հանձնել «Հեշտոցի մենախոսությունները» (The Vagina Monologues) թատերական ներկայացումը: Այդ մասին կենտրոնը մի քանի օր է, ինչ հաղորդագրություններ էր տարածում Facebook սոցիալական ցանցում, ինչպես նաեւ հայտարարություն է զետեղել www.womenofarmenia.org կայքում: Համաձայն այդ հաղորդագրության, այս տարի առաջին անգամ հայերեն կբեմադրվի «Հեշտոցի մենախոսությունները» թատերական
Վերջին տեղում
Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը Իսլանդիայում անցկացված Եվրոպայի 2012 թվականի առաջնության որակավորման «B» խմբի մրցաշարում Հունաստանի հետ ոչ-ոքի՝ 2:2, խաղալուց հետո երկու անընդմեջ պարտություն կրեց. խաղադաշտի տերերից՝ 1:6 եւ Լատվիայից՝ 1:2: Այսպիսով, գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանի թիմը վաստակեց մեկ միավոր եւ եզրափակեց մրցաշարային աղյուսակը: 1. Լատվիա 3 3 0 0 11-5 9 2. Իսլանդիա 3 2
Հայաստանը դեռ միավորներ կվաստակի
Մարտի 26-ին Եվրոպայի 2012 թվականի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակներում «B» խմբի առաջատար Ռուսաստանի ընտրանուն հյուրընկալելու նախապատրաստվող ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը փետրվարի սկզբներին ուսումնամարզական հավաք է սկսելու Կիպրոսում, որի ընթացքում փետրվարի 9-ին ընկերական հանդիպում է ունենալու Վրաստանի ընտրանու հետ: Դա պատասխանատու պաշտոնական խաղից առաջ մեր թիմի միակ ստուգողական խաղն է լինելու: Քանի որ Հայաստան-Ռուսաստան հանդիպման հետաքրքրությունն
Չեմպիոնության այքարն ավելի է սրվում
Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի կենտրոնական տանը երեկ կայացան Հայաստանի տղամարդկանց բարձրագույն խմբի 71-րդ առաջնության յոթերորդ տուրի հանդիպումները, որից հետո չեմպիոնության համար պայքարն ավելի սրվեց: Ինչպես նշել էինք նախորդ համարներում, ընդհանուր պայքարին հիմնական տոն տվողները երիտասարդներն են, նրանք, ովքեր «առանց քաշվելու» թեկուզ մի քանի տարով իրենցից մեծերին արդեն նեղում են՝ հասկացնելով, որ արդեն դաշտում մեկ ոտնաչափ
ԵՐԵԿ ՄԵՐ ՕՐՆ ԷՐ
Վեյկ ան Զեեում շարունակվող շախմատի «Tata Steel Chess 2011» փառատոնում մեկօրյա հանգստից հետո վերսկսված պայքարում մեր հանրապետության ներկայացուցիչները հաղթանակ տարան: Ուժեղագույնների «A» խմբում Լեւոն Արոնյանը Իսպանիայի մարզական դրոշի պատիվը պաշտպանող Ալեքսեյ Շիրովին 53-րդ քայլում հարկադրեց ճանաչել պարտությունը եւ վաստակած վեց միավորով կազմեց մրցաշարային աղյուսակը գլխավորող խումբը: Դրան նպաստեց նաեւ մինչ այդ հայ գրոսմայստերին կես միավորով
ՈՉ ԹԵ ՆԱԴՅԱՅԻ, ԱՅԼ ՈՐՈՇՄԱՆ ԴԵՄ
Ըստ «Ա1+»-ի, եթե մշակույթի նախարարությունը շարունակի անտեսել հայկական էստրադայի մի խումբ երգիչ-երգչուհիների պահանջը, ապա նրանք անձամբ կհանդիպեն վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ՝ խնդրելով վերանայել նախարարության որոշումը: Ըստ այդ որոշման՝ Էստրադային եւ ջազային արվեստի պետական քոլեջը պետք է լուծարվի եւ միավորվի երգչուհի Նադեժդա Սարգսյանի ղեկավարած Մշակույթի պետական քոլեջի հետ, քանի որ երկուսն էլ գտնվում են նույն շենքում:
Պատմամշակութային հուշարձաններն անմխիթար վիճակում են
Դրա համար պետք չէ հույսը դնել միայն պետական միջոցների վրա Տարիքս առնելու հետ մեծ կարոտ եմ զգում հայրենիքիս բնության, պատմամշակութային հուշարձանների հանդեպ։ Ընդհանուր առմամբ Խորհրդային Հայաստանի ճամփաներով քայլել եմ շուրջ հիսուն տարի։ Հետիոտն տուրիզմին նվիրվելու համար խորապես շնորհակալ եմ իմ ուսուցիչ՝ երջանկահիշատակ Հարություն Երանոսյանին։ Ամիսներ առաջ վերցրեցի ուսապարկս եւ մեկնեցի Լոռի։ Գեղեցիկ է Լոռվա բնությունը՝
ՈՉ ԹԵ ԱՅԼԵՎՍ, ԱՅԼ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ
Հայաստանցի բալետի արտիստները գուցե միառժամանակ ստեղծագործեն արտերկրում Ալեքսանդր Սպենդիարյանի անվան ազգային օպերային թատրոնի մենապարողներ, Յու. Գրիգորովիչի անվան միջազգային մրցույթի դափնեկիրներ Ալբինա Ղազարյանը եւ Ռուբեն Մուրադյանը Իտալիայի Պիստոյա քաղաքում փետրվարի 2-ին կայանալիք Աշխարհի բալետի արտիստների գալահամերգին առաջին անգամ կներկայացնեն հայկական բալետային դպրոցը: Բոլոր ծախսերը կհոգա հրավիրող կողմը: Նշենք, որ նրանք ներկայումս զբաղված են Երեւանի օպերային թատրոնի
ՈՉ ՈՔ ՉԻ ՈՒԶՈՒՄ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԿՐԵԼ
Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանի ղեկավարությունը հերքում է երեքշաբթի օրը օդանավակայանի միջազգային տերմինալի սպասասրահում տեղի ունեցած պայթյունի համար պատասխանատվություն կրելու մեղադրանքը: BBC-ի մատուցմամբ, այդ մասին հայտարարել է օդային հանգույցի մամուլի խոսնակ Ելենա Գալանովան: Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը նախօրեին հայտարարել էր, թե օդանավակայանը պետք է պատասխան տա անվտանգության կանոնները չապահովելու համար: «Դոմոդեդովոյի» ղեկավարության պնդմամբ, օդանավակայանի ընդհանուր
ՄՈԼԴՈՎԱՅԻ ԿՈՄՈՒՆԻՍՏՆԵՐԸ ԴԻՄԵԼ ԵՆ ՍԴ
Մոլդովայի կոմունիստական կուսակցության խորհրդարանական խմբակցությունը դիմել է երկրի Սահմանադրական դատարանին՝ խնդրելով պարզաբանել Սահմանադրության 90-րդ հոդվածը, որը վերաբերում է նախագահի ընտրության ժամկետներին: Այդ մասին ՀԼԸ-ծՏՉՏրՑՌ–ին ասել է կուսակցության ներկայացուցիչ Սերգեյ Սիրբուն: Վերջինս հստակեցրել է, որ «նման հարցում ՍԴ-ին ուղարկելու պատճառը վերջին շրջանում այն բազմաթիվ բանավեճերն ու մեկնաբանություններն են, որոնք վերաբերում են պետության ղեկավարի ընտրության վերջնաժամկետի հաշվարկին»:
ԱՐԱԲԱԿԱՆ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ «ԱՐԹՆԱՆՈՒՄ» ԵՆ
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի կենտրոնում հարյուրավոր ցուցարարներ, ճեղքելով ոստիկանների շղթան, երթ են անցկացրել՝ պահանջելով քաղաքական ու տնտեսական բարեփոխումներ իրականացնել։ Այդ մասին տեղեկացնում է «Ազատություն» ռ/կ-ն: Ցուցարարները պահանջել են Եգիպտոսի առաջնորդ Հոսնի Մուբարաքի հրաժարականը, որը երեք տասնամյակ կառավարում է երկիրը։ Բախումների, բռնությունների կամ ձերբակալությունների մասին լուրեր չկան։ Երեկվա բողոքի ակցիան անցկացնելու կոչերը տարածվել էին սոցիալական կայքերի միջոցով։
Պաղեստինցիները ջարդել են «Ալ-Ջազիրայի» գրասենյակը
Պաղեստինցիների ամբոխը հունվարի 24-ի լույս 25-ի գիշերը ջարդուփշուր է արել Ռամալլահում քաթարյան «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքի գրասենյակը: News.am-ի մատուցմամբ, պաղեստինյան ինքնավարության կողմնակիցները այդկերպ իրենց բողոքն են հայտնել «Ալ-Ջազիրայի» հրապարակած գաղտնի փաստաթղթերի դեմ, որոնք վկայում են, որ Պաղեստինն աննախադեպ զիջումներ է ցանկացել անել Իսրայելին՝ խաղաղ համաձայնագրի հասնելու համար: Հեռուստաալիքի գրասենյակի ապակիներն ու տեսախցիկները կոտրվել են, գրասենյակը նյութական զգալի
Human Rights Watch-ը քննադատել է Պան Գի Մունին
ՄԱԿ-ը հանդես է եկել իր գլխավոր քարտուղար Պան Գի Մունի պաշտպանությամբ: Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն իր տարեկան զեկույցում Պան Գի Մունին մեղադրել է Մարդու իրավունքներին վերաբերող հարցերն անտեսելու մեջ: BBC-ի փոխանցմամբ, իրավապաշտպան կազմակերպության զեկույցում, որը բավականին խոսուն վերտառություն ունի՝ «Օրինախախտների գլոբալ հորդորները», մասնավորապես ասված է, թե ՄԱԿ-ի ներկայիս ղեկավարը «բացառիկ դժկամությամբ» է ճնշում


















































