Օրվա լրահոսը

ԸՆՏԱՆԻՔԸ ՓԱԽԵԼ ԷՐ

Երեկ «Առավոտ» էին եկել Կոտայքի մարզի բնակիչներ՝ ազգությամբ եզդի Ջեմա Ազոյանի ընտանիքի անդամները: 60-ամյա Ջ. Ազոյանն ասաց, որ 3 օր է, ինչ փախեփախի մեջ են, քանի որ Գողթ գյուղի բնակիչները հետապնդում եւ սպառնում են իրենց: Նախ, նրանք այս ընտանիքից պահանջել են հորթ, ապա գառ, ու երբ անասնապահությամբ զբաղվող, 10 «նաֆար պահող» ընտանիքն ընդդիմացել է, ապտակել

ՈՒՇՔԻ Է ԵԿԵԼ

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Վաղարշապատ-Արմավիր ճանապարհին, հարավսլավացի զոհված փրկարարների հուշարձանի մոտ տեղի ունեցած ավտովթարի ժամանակ զոհվել էին «Որոգայթ» հեռուստասերիալի դերասաններ Գեղամ Խանդիլյանն ու Արամ Միսկարյանը։ Ծայրահեղ ծանր վնասվածքներով հիվանդանոց էր տեղափոխվել օպերատոր Էդգար Տեր-Ադամյանը։ Նրան վիրահատել էին Էջմիածնի հիվանդանոցում եւ ապա տեղափոխել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց։ Երեկ, բարեբախտաբար, նա ուշքի է եկել (թեեւ մամուլի որոշ

«Ինքնահաստատման ձգտումները»՝ մուրճով եւ դանակով

Վայոց ձորի մարզի դատախազության կողմից օրեր առաջ ներկայացվեցին 2008 թ. ընթացքում անչափահասների շրջանում ձեւավորված հանցավորության վիճակի, նրանց կողմից կամ մասնակցությամբ կատարված հանցագործությունների կառուցվածքի, դրանց կատարմանը նպաստող հանգամանքների ուսումնասիրությունները: Ըստ այդ ուսումնասիրությունների, մարզի տարածքում արձանագրվել է անչափահասների կողմից կատարված հանցագործությունների 7 դեպք, որոնք կատարել է 10 անչափահաս: 2005-2007թթ. այս նույն մարզի տարածքում արձանագրվել էր 11 անչափահասի

ԱՌԱՆՑ ԼԻՑԵՆԶԻԱ ՈՒՆԵՆԱԼՈՒ

«Տաշիր» առեւտրի կենտրոնի հարակից տարածքից՝ տարել էին ԱԱԾ վարչական շենք Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Գագիկ Ավետիսյանի վարույթում են գտնվում Գեւորգ Ահարոնյանի եւ Հայկ Աբրահամյանի քրեական գործերը: Ընդ որում, Գ. Ահարոնյանի նկատմամբ քրեական գործը հարուցվել է ապրիլի 10-ին, իսկ Հ. Աբրահամյանի նկատմամբ՝ մարտի 3-ին: Երկուսն էլ զբաղվել են արտարժույթի վաճառքով՝ դրա համար

Արդեն կժպտան

«Արաբկիր» բժշկական կենտրոնում արդեն սկսվել են «նապաստակի շրթունք» եւ «գայլի երախ» բնածին արատներով ծնված երեխաների ու մեծահասակների անվճար վիրահատությունները: Ծրագիրն իրականացնում է շահույթ չհետապնդող «Ժպիտ» միջազգային կազմակերպությունը: Վիրահատությունները կատարում է ԱՄՆ-ից ժամանած մասնագետների խումբը: Նախօրեին բուժկենտրոնում տեղի ունեցած միջոցառման ժամանակ «Ժպիտ» նախագծի հիմնադիր տնօրեն Մադլեն Մինասյանը հայտնեց, որ ծրագրել են առաջիկա հինգ տարիների ընթացքում Հայաստանում

Մահափորձ չի եղել

Երեկ օրվա ընթացքում տեղեկություն տարածվեց, թե Հայաստանի բջջային օպերատոր «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի դեմ մահափորձ է կատարվել: Այդ առնչությամբ «Առավոտը» փորձեց ընկերության մամուլի քարտուղար Վահե Իսահակյանից ճշտել, արդյոք նման բան եղե՞լ է: Վ. Իսահակյանը մեր հարցին պատասխանեց. «Այդ տեղեկատվությունը սուտ է եւ չի համապատասխանում իրականությանը»:  

Ընկե՞լ է, թե՞ արմատախիլ է արվել

Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցում իրականացվող շինարարության պատճառով 2 ծառ է արմատախիլ արվել: Այս մասին օրերս «Առավոտին» հայտնեցին այս տարածքի հարեւանությամբ ապրող էջմիածինցիները: Նրանց խոսքերով, շինարարությունն իրականացնողը երկար ժամանակ ձեռք չի տվել ծառերին, սակայն հենց դրանք սկսել են կառույցին խանգարել, անմիջապես գործի է անցել ու, ավելորդ քաշքշուկի մեջ չընկնելու համար, ծառերը հենց արմատից հանել է, իրենց՝

ԺԱՄԿԵՏԱՆՑ ՍՆՈՒՆԴ՝ ԳՅՈՒՄՐԻԻ ՄԱՆԿԱՏԱ՞ՆԸ

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը հրապարակում է իր ուսումնասիրության արդյունքները Մանկատան տնօրենը վստահ է, որ իր գլխին «սարքում» են: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության՝ վերջերս կատարած ստուգումների արդյունքում աշխատանքից ազատվել էր Գյումրիի «Հույս» մանկատան տնօրեն Ռուբեն Մարկոսյանը: Նախարարությունից պարզաբանում են, որ նա խախտել է երեխաների ապրելու ու սնվելու իրավունքը, այդուհանդերձ՝ Ռուբեն

«Դինո գոլդ մայնինգում» կրճատումները շարունակվում են

Օրերս «Առավոտին» էին դիմել Կապանի «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ընկերության աշխատակիցները, որոնք դժգոհում էին ընկերությունում իրականացվող հերթական կրճատումներից: Այս անգամ կրճատվել է մոտ 250 աշխատակից: «Առավոտի» հետ զրույցում «Դինո գոլդ մայնինգ քամփնիի» կրճատված աշխատակիցների ներկայացմամբ. «Գործարանի ղեկավարությունը կառավարության հետ պայմանավորվել էր, որ կրճատումներ չի անի, խոստացել էր, որ մենք, այնուամենայնիվ, կաշխատենք, բայց, փաստորեն, 200 հոգի

Տնտեսական անկումը ԱՄՀ-ին հանգիստ չի տալիս

Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) խիստ անհանգստացած է Հայաստանում առաջին հինգ ամիսներին արձանագրված տնտեսության անկման 15,7% ցուցանիշով: Այս մասին երեկ ասուլիսում ասաց ԱՄՀ հայաստանյան գրասենյակի ղեկավար Նինկե Օմեսը: Նրա կարծիքով, նման կտրուկ անկման պատճառը հիմնականում պայմանավորված է Ռուսաստանից ստացվող տրանսֆերտների կրճատմամբ, ու նաեւ երկրում շինարարության տեմպերի նվազմամբ: Հիշեցնենք, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում Հայաստանի տնտեսական աճը

ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ՝ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ

Մի քանի տարի է, ինչ Կադաստրի պետական կոմիտեն պետական ֆինանսավորում չի ստանում, այդ պատճառով էլ կոմիտեում որոշել են գոյատեւելու համար բարձրացնել գործարքների գները: Օրերս Կադաստրի պետական կոմիտեն գործարքների գները մի քանի անգամ թանկացրել է, ինչն էլ դարձել է բազմաթիվ քաղաքացիների դժգոհության պատճառ: Շատերը կադաստրի ծառայություններից օգտվելիս՝ անակնկալի են եկել՝ տեղեկանալով, որ նախկինում մի քանի հազար

«Էդ կարմրուկը մենք հանել ենք»

Խորեն Թռչունիչը քննադատում է ԻԻՀ իշխանություններին Հայաստանի խորհրդարանի նախկին կոմունիստ պատգամավոր Խորեն Սարգսյանը, «Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակության՝ Իրանի Իսլամական Հանրապետություն չկայացած այցին, որոշեց անկեղծանալ եւ ասել. «Սա Իրանի իշխանությունների մեծամտությունն է: Ժողովուրդն արտակարգ ժողովուրդ է, բայց իշխանությունները միշտ էլ մեծամիտ են եղել: Ես ցավում եմ, որ նման բան է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՏ ԵՆ

ԵԽԽՎ երեկ ընդունած ընդհանուր բնույթի մի բանաձեւում Հայաստանի վերաբերյալ կան բազմաթիվ դրույթներ ԵԽԽՎ-ն իր լիագումար նիստում երեկ քննարկեց Մոնիտորինգի հանձնաժողովի նախագահ Սերհիյ Հոլովաթիի հեղինակած զեկույցը՝ «Մարդու իրավունքների վիճակը Եվրոպայում եւ Վեհաժողովի դիտարկման գործընթացի առաջընթացը»: Ընդունվեց նաեւ համապատասխան բանաձեւ, որի շատ կետերում՝ ինչպես նաեւ զեկույցում, բազմաթիվ հիշատակումներ կան Հայաստանի մասին: Ընդհանուր առմամբ՝ այս փաստաթղթերը դիտարկման գործընթացի

ԵՎՍ 4-ԻՆ ԱԶԱՏ ԱՐՁԱԿԵՑԻՆ

Երեկ տարբեր քրեակատարողական հիմնարկներից համաներման կիրառմամբ ազատ է արձակվել եւս 4 քաղբանտարկյալ: Այսպես՝ «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ից ազատ է արձակվել «Վարդաշեն» ՔԿՀ պետի նախկին տեղակալ Գագիկ Հովհաննիսյանը: Վերջինս դատապարտվել էր 2,5 տարվա ազատազրկման՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեղադրանքով: Ի դեպ, նրա հայրը՝ «Տրոս» անունով ավելի հայտնի Համլետ Հովհաննիսյանը, մարտիմեկյան դեպքերի առնչությամբ հարուցված քրգործով մեղադրվում է «զանգվածային անկարգություններ կազմակերպելու»

ՓԱՇԻՆՅԱՆԸ ԴՈՒՐՍ Է ԳԱԼՈՒ ԸՆԴՀԱՏԱԿԻՑ

«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը, որը 2008թ. մարտիմեկյան իրադարձություններից ի վեր գտնվում է հետախուզման մեջ եւ մեղադրվում է «զանգվածային անկարգություններ կազմակերպելու» մեջ, երեկ իր կայքէջով հայտարարություն է տարածել, որում ասված է, թե «ընդհատակից դուրս գալու եւ քաղաքական պայքարս բանտում շարունակելու որոշում եմ կայացրել»: Փաստարկելով իր՝ մինչ օրս ընդհատակում լինելու անհրաժեշտությունը, նա համոզմունք է

Ո՞Ր ԱՐՄԵՆԱԿԱՆՆ Է ԱՎԵԼԻ ՌԱՄԿԱՎԱՐ

Մամուլից տեղեկանալով Արմենական-ռամկավար ազատական կուսակցության հիմնադրման մասին՝ վերջերս հիմնադրված եւ ՀՀ արդարադատության նախարարությունում գրանցված «Արմենական» հասարակական երիտասարդական միավորումը երեկ իր բողոքի ձայնն է բարձրացրել նույնանուն քաղաքական կազմակերպություն ստեղծելու փորձի առիթով, քանի որ ՀՀ կուսակցությունների մասին օրենքի 1-ին գլխի 6-րդ հոդվածի 2-րդ կետում հստակ նշված է, որ կուսակցության անվանումը եւ դրա հապավումը պետք է տարբերվեն արդեն

«Գերազանց համագործակցություն»

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի համատեղ մամուլի ասուլիսը երեկ սկսվեց մոտ մեկ ժամ 10 րոպե լրագրողներին սպասեցնելուց հետո: Վրաստանի նախագահը ասուլիսի մոտ 22 րոպեի 14 րոպեն նվիրեց Վրաստանի «Ռուսթավի-2» հեռուստաընկերության լրագրողի հարցին պատասխանելուն: Իսկ հարցը վերաբերում էր Վերին Լարսին, ռազմավարական երկկողմանի հարաբերություններին, տարածաշրջանային անվտանգությանը, վրացական ընդդիմությանը ֆինանսավորող գումարներին: Մի քիչ էլ

ԲԱԺԱԿԸ ԿԻՍՈՎ ՉԱՓ ԼԻՔՆ Է

ԵԽԽՎ 41 պատվիրակներից, որոնք մասնակցեցին Հայաստանում ժողովրդավարական հաստատությունների մասին բանաձեւի ընդունմանը՝ կողմ քվեարկեցին 37-ը: Դեմ էին միայն Ադրբեջանի պատվիրակության անդամներ Ռաֆայել Հուսեյնովը եւ Գանիրա Փաշաեւան: «Ժառանգության» ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը, որը խիստ քննադատական ելույթ ունեցավ՝ փոխանցելով խորը հիասթափություն Հայաստանի «հանցագործ» իշխանությունների հանդեպ նման հանդուրժողականություն ու մեղմ վերաբերմունք ցուցաբերելու համար՝ չմասնակցեց բանաձեւի քվեարկությանը: Իսկ քննադատական մյուս ելույթ

ՄԱՐՏԻ 1-Ի ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾԸ ԲԱՐԴԱՑԱՎ

Փոխարենը, ԲՀԿ-ական Արամ Սաֆարյանը վստահ է, որ այժմ չկա գայթակղություն՝ եզրակացությունը գրել որպես մի քաղաքական ուժի մեղադրական ակտ՝ ուղղված մեկ այլ ուժի: Համաներման առաջարկի քննարկումների ժամանակ ԱԺ պատգամավոր Տիգրան Թորոսյանը հայտարարեց, որ համաներում անցկացնելու պահը ճիշտ չի ընտրված, քանի որ մարտի 1-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովը շարունակում է իր գործունեությունը եւ

ԽՈՍԵԼ ԵՆ ԴԵՄ ԱՌ ԴԵՄ

«Առավոտի» ունեցած տեղեկություններով, հայկական կողմի պնդմամբ Հայաստանի եւ Վրաստանի նախագահների հանդիպումը տեղի է ունեցել ոչ թե «նեղ կազմով», այլ դեմ առ դեմ: Կարելի է ենթադրել, որ դա հնարավորություն է տվել Սերժ Սարգսյանին ավելի «բաց տեքստով» խոսել ջավախահայության խնդիրների, ինչպես նաեւ ՀՀ ԱԺ պատգամավորի՝ Վրաստան չթողնելու մասին: Կարդացեք

«ՋՐԻ ՎԱՐՁ ՉԵՆՔ ՄՈՒԾԵԼՈՒ»

Արդեն որերորդ ամիսն է՝ Թբիլիսյան խճուղու թիվ 7 շենքի բնակիչները նորմալ ջրամատակարարում չեն ստանում: Բացի այն, որ 2 մուտքից բաղկացած 108 բնակարանով շենքը ժամանակ առ ժամանակ ջրազրկվում է՝ բնակիչներին թողնելով բակի ցայտաղբյուրի հույսին, ջուրը մատակարարվում է առանց ճնշման: Ցածր ճնշման հետեւանքով մարդիկ չեն կարողանում ո՛չ ջրատաքացուցիչ միացնել, ո՛չ լվացքի մեքենա: «Երկու ամիս ամեն օր զանգում

Վիրավորանք՝ ՀՀ պետությանը եւ ԱԺ-ին

Երեկվա համարում «Առավոտը» տեղեկացրել է, որ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը պարզաբանում է պահանջել Վրաստանի իշխանություններից՝ ՀՀ ԱԺ պատգամավոր, ծագումով ջավախեցի Շիրակ Թորոսյանին Վրաստան մուտք գործելը արգելելու կապակցությամբ: Իսկ Ջավախքից լուրեր էինք ստացել, որ Վրաստանի հատուկ ծառայությունները Ջավախքի հայ ուսուցիչներին արգելում էին գալ Հայաստան՝ վերապատրաստվելու: Եվ քանի որ ուսուցիչների վերապատրաստման ծրագրում առաջնային դեր ունի ՀՀ Սփյուռքի

«Սիվիլիթասը» հասավ Շվանիձոր

«Հայաստան» համահայկական եւ «Սիվիլիթաս» հիմնադրամների միջոցներով Մեղրու տարածաշրջանի Շվանիձոր գյուղում սկսվել է գյուղի խմելու ջրի հարցի լուծումը: Ծրագրի շրջանակներում կմաքրվի եւ կնորոգվի գյուղի մեկ ջրհոր, կապահովվի նաեւ գյուղի խմելու ջրի քլորացումը, 350 մ-ով կերկարացվի խմելու ջրագիծը, որի 1,8 կմ-ը կառուցվել էր երկու տարի առաջ՝ Rec Caucasus կազմակերպության օգնությամբ: Այդ ժամանակ գյուղում կառուցվել էր նաեւ լրացուցիչ

ԴԵՐԱՍԱՆՈՒՀԻՆ ՀԱՂԹԵՑ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

«Առավոտի» ապրիլի 28-ի համարում տպագրված «Հայկական արտաքինի պատճառո՞վ» լուրում տեղեկացրել էինք, որ Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի դերասանուհի Իսկուհի Մանասյանը պատրաստվում է դատի տալ գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանին: Դերասանուհու փոխանցմամբ, թատրոնի գեղարվեստական ղեկավարն այլեւս չէր ցանկանում իր հետ աշխատել, պատճառաբանելով, որ Իսկուհին հայկական արտաքին ունի եւ հարմար չէ ռուսական թատրոնի համար: Հիշեցնենք, որ նրան աշխատանքից

Հունիսի 24

ԽՈՅ (21.03-20.04)- Այսօր պատրաստ եղեք ձեր մասին քննադատություններ լսելուն: ՑՈՒԼ (21.04-21.05)- Օրը կսկսեք շատ բարձր տրամադրությամբ: Ձեր բոլոր հանդիպումները բարեհաջող կանցնեն: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Առավոտից՝ ձեր մտքերը զբաղված կլինեն նոր գործեր սկսելով ու դրանցից շահույթ ստանալով: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Այսօր աշխատեք լեզու գտնել ղեկավարության հետ, որովհետեւ դա նախ ձեր շահերից է բխում: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Այսօր սիրելիի հանդեպ

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՓՇՏԱԿՄԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՓՈՐՁԸ

Հայոց պատմության ու մշակույթի զեղծարարները հիմա էլ հասել են հայազգի ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկուն Օրերս ուկրաինական տեղեկատվական-վերլուծական կենտրոնի մասնագետները (www.analitika.at.ua) համացանցում հայտնաբերել են ոմն Սամվել Ազիզյանի աշխատությունը, որ կոչվում է «Մեծն Այվազյանի գաղտնիքը»: Վայ-պատմաբան Սամվել Ազիզյանի «աշխատության» հիմնական գաղափարն այն էր, որ նկարիչ Այվազովսկին երբեք չի ցանկացել պահպանել իր հայկական արմատները, ստեղծագործել է բացառապես ուկրաինական թեմատիկայով

ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ՍՏԵՓԱՆ ՍԱՖԱՐՅԱՆԻ LOVE STORY-ԻՆ ԵՎ ՈՉ ՄԻԱՅՆ…

Նրա կյանքի անկանխատեսելի իրադարձություններն ու նախասիրությունները Սեր՝ ատամնաբույժի այցելելիս Սերը, որ ամուսնությունից առաջ ծնվեց, արդյունք էր նրա, որ ես որոշեցի գնալ ատամնաբուժարան: Հենց առաջին պահից իմ մեջ հետաքրքիր զգացողություններ առաջացան, երբ տեսա, որ բժշկուհիս բարետես ու ժպտերես անձնավորություն է: 10 օր բուժում ընդունելուց հետո, որոշեցի, որ նրան պետք է դուրս հրավիրեմ զրուցելու: Իհարկե, առաջին անգամ

Տալլինում նշել են Տիգրան Պետրոսյանի 80-ամյակը

Լրատվական գործակալությունները տեղեկացնում են, որ Էստոնիայի մայրաքաղաքում անցկացվել է շախմատի աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի ծննդյան 80-ամյակին նվիրված անդրանիկ բաց մրցաշարը, որի հաղթող են դարձել Ռոբերտ Դուբրովինը եւ Գեորգ Ներոն: Մրցաշարը լուսաբանած լրատվամիջոցները տեղեկացնում են, որ մրցաշարի մասնակիցների մեջ եղել են մեր մեծ հայրենակցի հասակակիցներ, որոնք աշխարհի չեմպիոնի կենդանության օրոք շփվել են նրա հետ, անգամ

«Օլիմպիական խաղեր»՝ Երեւանում

«Կապույտ երկինք, կարմիր արեւ, առողջություն, խաղաղություն». սա այն ամենն է, ինչ երկրագնդի համար ցանկացան «Օլիմպիական խաղերի» մասնակից, մայրաքաղաքի թիվ 296 համալիր մանկապարտեզի ավագ խմբի սաները՝ երկրագնդի եւ մարդկության համար: Մանկապարտեզում երեկ կազմակերպված սպորտային միջոցառումը «Օ՜, սպորտ, դու խաղաղություն ես» խորագիրն ուներ: Այն կյանքի կոչվեց օլիմպիական խաղերի սցենարով՝ օլիմպիական կրակի վառումից մինչեւ մրցություններ եւ պարգեւատրումներ: «Օլիմպիական»

ՀԱՄԵՍՏ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Ատլետիկայի Հայաստանի հավաքականը համեստ մասնակցություն ունեցավ Բոսնիայում անցկացված մարզաձեւի Եվրոպայի 3-րդ լիգայի թիմային առաջնությունում, որտեղ պայքարում էին 13 երկրներ: Նրանց բոլորի նպատակը առաջին երկու տեղերից մեկը գրավելն էր, որպեսզի հաջորդ տարի մեկ աստիճան վեր գտնվող առաջնությունում հանդես գալու իրավունք ձեռք բերեն: Հասկանալի է, մեր թիմին դա անել չի հաջողվել: Ընդհանուր պայքարում Հայաստանը գրավել է 8-րդ

Լրահոս

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031