Օրվա լրահոսը
ԹԱԼԱՆԵԼ ԵՆ ՊՐԵՍՆՅԱԿՈՎԻ ԲՆԱԿԱՐԱՆԸ
Երգիչ Վլադիմիր Պրեսնյակովն ու նրա կինը՝ Նատալյա Պոդոլսկայան դարձել են բնակարանային գողերի զոհեր: Ոստիկանությունը փնտրում է գողերին, որոնք թալանել են Պրեսնյակովի՝ Մոսկվայի արեւմուտքում գտնվող «Ոսկե բանալիներ» էլիտար բնակելի համալիրի բնակարանը: Երգիչը ոստիկանություն է դիմել հունվարի 11-ի առավոտյան: Գալով տուն՝ նա հայտնաբերել է, որ տանն ամեն ինչ գլխիվայր է շրջվել: Գողերը 13-րդ հարկում գտնվող բնակարան են
Հետտոնական սթրեսը՝ բնական երեւույթ
Փաստում են հոգեբանները Յուրաքանչյուր ոք տոներին կամ ծննդյան օրերի հետ կապված մեծ ակնկալիքներ ունի՝ այսինչը զանգ կտա, կշնորհավորի, կայցելի, կհյուրընկալվի… Իսկ երբ այդ սպասումները չեն արդարացվում, մարդուն պատում է միայնության, անպիտանության զգացումը: Ըստ հոգեբաններ Կարինե Նալչաջյանի եւ Սամվել Խուդոյանի, որոնք երեկ հյուրընկալվել էին «Հայելի» ակումբին, այդ երեւույթը կոչվում է հետտոնական դեպրեսիոն ժամանակաշրջան: Կ. Նալչաջյանի խոսքով,
«100 ԴՐԱՄԱՆՈՑ ՊԻՍՏԱԼԵՏՆԵՐԻՑ ՉՏԱՍ»
Երեխաները Ձմեռ պապից նվերի փողն են ուզում «Տարեցտարի ավելի ու ավելի շատ երեխաներ են մեզ անհարմար վիճակի մեջ գցում: Եթե առաջ փողոցում երեխաները հիացած նայում էին, ուզում էին լավ տպավորություն թողնել, որ Ձմեռ պապն իրենց հիշի, հիմիկվա երեխաներն ամեն կերպ ուզում են բացահայտել, թե ո՞վ է թաքնված կարմիր զգեստի ու մորուքի տակ՝ իրենց բարեկա՞մը, հարեւա՞նը,
ՀՀ ՉԵՄՊԻՈՆՈՒՀԻՆ ՄԵԿՆԱՐԿԵՑ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆՈՎ
Երեկ Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի կենտրոնական տանը մեկնարկեց շախմատի Հայաստանի կանանց բարձրագույն խմբի 66-րդ առաջնությունը, որտեղ հանրապետության չեմպիոնի կոչումը վիճարկում է տասը շախմատիստուհի: Առաջնությանը չեն մասնակցում մեր երկու առաջատարները՝ Լիլիթ Մկրտչյանը եւ Էլինա Դանիելյանը: Առաջին տուրում գրանցվեցին հետեւյալ արդյունքները. Նաիրա Մովսիսյան-Լիա Մարտիրոսյան՝ 0:1, Անահիտ Խառատյան-Շուշաննա Սարգսյան՝ 0:1, Աստղիկ Մեսլեջյան-Մարիա Գեւորգյան՝ 1:0, Արմինե Բաբայան-Վարդուհի Քալաշյան՝ 1/2,
Ռուբեն Հայրապետյան. «Մեզ եւ ռուսներին ՈՒԵՖԱ-ի պատժամիջոցներ պետք չեն»
2011 թվականին հայկական ֆուտբոլի համար ամենակարեւոր իրադարձությունը, թերեւս, մարտ ամսին Երեւանում կայանալիք Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի Հայաստան-Ռուսաստան ազգային հավաքականների հանդիպումը կլինի: Այդ հանդիպման արդյունքն անչափ կարեւոր է լինելու հատկապես մեր ընտրանու համար, որը եզրափակիչ մրցաշար անցնելու եզակի հեռանկար ունի: Անկասկած, այդ օրը ստադիոնում հայ ֆուտբոլասերների դերակատարությունն էլ մեծ է լինելու: Սակայն չմոռանանք, որ այդ օրերին
ՖԻՖԱ-Ի «ՈՍԿԵ ԳՆԴԱԿԸ»՝ ՏԱՐԱԿՈՒՍԱՆՔՆԵՐԻ ՊԱՏՃԱՌ
Աշխարհի 2010թ. սիմվոլիկ հավաքականը: Աշխարհի լավագույն ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին: Աշխարհի լավագույն մարզիչ Ժոզե Մոուրինյոն: Աշխարհի լավագույն կին ֆուտբոլիստ Մարթան: 1956 թվականից ի վեր ֆուտբոլային ամենահեղինակավոր անհատական մրցանակը «France Football» ամսագրի գլխավոր խմբագիր Գաբրիել Անոյի սահմանած «Ոսկե գնդակն» էր, որի հետ դժվարությամբ ոտք էր մեկնում ոչ պակաս կարեւոր ՖԻՖԱ-ի վարկածով «Տարվա ֆուտբոլիստ» մրցանակը: 2010-ին այս երկու
ՊԵՂՈՒՄՆԵՐԸ ԿՇԱՐՈՒՆԱԿՎԵՆ
Արենի-1 առեղծվածային քարանձավում պեղումները կշարունակվեն մի քանի տասնամյակ, «Արմինֆոյին» հաղորդել է ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը: Աշխարհում ամենահին կաշվե կոշիկի շնորհիվ ճանաչում ձեռք բերած քարանձավը 2011 թվականին ուրախացրեց հնագույն գինեգործարանի մասին վկայող նոր սենսացիոն գտածոյով: Ինչպես հաղորդում է Journal of Archaeological Science-ը, մի քանի կերամիկական գանգերում գտնված նյութերի հետքերի քիմիական վերլուծությունը
Չկայացած տոնի մեղավորը հանրակրթությունն է
Կարծում է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը «Հայերի համար տոն՝ նշանակում է ճոխ սեղան»,- երեկ «Հայելի» ակումբում տոները նշելու մասին նման տեսակետ հայտնեց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը: Ազգագրագետի հավաստմամբ, Ամանորը հայկական ներկա իրողության մեջ կորցրել է իր հիմնական եւ կարեւոր նշանակությունը, ձեռք բերել բացասական կողմեր. «Առաջին բացասական կողմը առատ սեղանն է, այն դեպքում, երբ հնում
ԵՐԿՈՒ ՃԱԿԱՏԱԳԻՐ ԵՎ ՆՈՐԻՆ ՄԵԾՈՒԹՅՈՒՆ ՄԵՂԵԴԻՆ
Կամ ի՞նչն է կապում երգչուհիներ Կարինա Բաղդասարյանին եւ Լյուբով Կազարնովսկայային Երգչական կարիերայի սկզբում միանման ճանապարհ են անցել օպերային երգչուհիներ, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դոցենտ Կարինա Բաղդասարյանը եւ, ռուսական մամուլի բնորոշմամբ՝ սկանդալային երգչուհի Լյուբով Կազարնովսկայան: 1984թ. երիտասարդ երգչուհիները Մեծ թատրոնի Բեթհովենյան սրահում մասնակցել են ունկնդրման՝ Հունաստանում կայանալիք միջազգային մրցույթի ուղեգրին արժանանալու համար: Ժյուրին, Իրինա
ԿԱՌՈՒՑՎՈՒՄ Է ՆՈՐ ՍՏԱՄԲՈՒԼ
Թուրքիայում Սեւ ծովի ափին նախատեսվում է կառուցել միանգամայն նոր քաղաք՝ նոր Ստամբուլ, իր բոլոր ենթակառուցվածքներով, որոնք զինված կլինեն նորարարական տեխնոլոգիաներով: Այդ մասին հաղորդում է news.am- ը՝ վկայակոչելով թուրքական Gazeteport-ը: Աղբյուրի փոխանցմամբ, նոր Ստամբուլի նախագիծը պատվիրվել է Միչիգանի համալսարանին, որտեղ ուսումնասիրել են արդի իսլամական ճարտարապետությունը եւ դա արտացոլել նախագծի մեջ: Նոր Ստամբուլի խորհրդանիշները կլինեն վեր խոյացող
ԱՄԵՐԻԿԱՑԻ ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆԸ ԴԱՏԱՊԱՐՏՎԵԼ Է 3 ՏԱՐՎԱ ԲԱՆՏԱՐԿՈՒԹՅԱՆ
Միացյալ Նահանգների Կոնգրեսի հանրապետական մեծամասնության նախկին առաջնորդ Թոմ Դիլեյը դատապարտվել է երեք տարվա բանտարկության՝ փողերի լվացման գաղտնի համաձայնություն կնքելու մեղադրանքով: Դեռ 2010թ. նոյեմբերին, Տեխասի երդվյալ ատենակալների դատարանը Դիլեյին մեղավոր էր ճանաչել Հանրապետական ազգային կոմիտեի հաշվեհամարին ապօրինաբար 190 հազար դոլարի կորպորատիվ նվիրատվություն փոխանցելու մեջ: Հիշյալ գումարը հետագայում փոխանցվել էր 2002թ.-ին Տեխասի օրենսդիր ժողովի միջանկյալ ընտրություններում առաջադրված
ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՊԱՅԹՅՈՒՆԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԶԻՆՎՈՐՆԵՐ ԵՆ ԶՈՀՎԵԼ
Երեկ առավոտյան պայթյուն է տեղի ունեցել Վրաստանի պաշտպանության նախարարության Կրծանիսիի ուսումնական կենտրոնում: Այդ տեղեկությունը հաստատել է երկրի պաշտպանության նախարարությունը՝ հավելելով, որ պայթյունի արդյունքում զոհվել է 3 եւ վիրավորվել՝ 13 զինծառայող: Պայթյունը տեղի է ունեցել Աֆղանստան ուղեւորվող վաշտի զորավարժությունների ժամանակ, ենթադրաբար՝ զինծառայողներից մեկի անզգուշության հետեւանքով: Վրաստանի պաշտպանության նախարարության գլխավոր տեսչությունը եւ ռազմական ոստիկանությունը դեպքի կապակցությամբ քննություն
ԱՍԱՆՋԻՆ ԷՔՍՏՐԱԴԻՑԻԱՅԻ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԸ ԿԼՍՎԻ ՓԵՏՐՎԱՐԻՆ
Երեկ Լոնդոնի դատարանը որոշել է WikiLeaks սկանդալային կայքի հիմնադիր Ջուլիան Ասանջին Մեծ Բրիտանիայից Շվեդիա էքստրադիցիայի ենթարկելու հարցը քննարկել փետրվարի 7-8-ը կայանալիք լսումների ժամանակ: BBC-ի փոխանցմամբ, 39-ամյա ավստրալիացին հերքում է Շվեդիայում իրեն առաջադրված՝ շվեդ երկու կանանց նկատմամբ սեռական բնույթի հանցագործություններ կատարելու մեղադրանքները՝ հայտարարելով, թե դրանք քաղաքական շարժառիթներ ունեն: Ասանջը Մեծ Բրիտանիայում կալանավորվել էր դեկտեմբերի 7-ին եւ
Միգրանտները Մոսկվայում կարող են կամ հավաքարար, կամ բեռնակիր լինել
Այս տարվա հունվարի 1-ից Ռուսաստանի կառավարությունը նոր սահմանափակումներ է կիրառում միգրանտների նկատմամբ: Այդ մասին հաղորդում է «Ազատություն» ռ/կ- ն: Վարչապետ Վլադիմիր Պուտինի ստորագրած որոշմամբ, մասնավորապես, օտարերկրացիներին այլեւս արգելվում է վաճառող աշխատել շուկաներում, կրպակներում ու դեղատներում: Կառավարության որոշման համաձայն, այսուհետեւ այդ աշխատատեղերը պետք է զբաղեցնեն Ռուսաստանի քաղաքացիները, միգրանտները լավագույն դեպքում կարող են աշխատել որպես հավաքարար կամ
ՉԻՆԱՍՏԱՆԸ ՓՈՐՁԱՐԿԵԼ Է ՍԵՓԱԿԱՆ ԱՆՏԵՍԱՆԵԼԻ-ԿՈՐԾԱՆԻՉ ԻՆՔՆԱԹԻՌԸ
Չինաստանը առաջին անգամ փորձարկել է սեփական արտադրության անտեսանելի-կործանիչ ինքնաթիռը: BBC-ի փոխանցմամբ, այդ մասին ԱՄՆ պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսին հաղորդել է Չինաստանի առաջնորդ Խու Ցզինտայոն: Ինքնաթիռի փորձարկման մասին առաջին պաշտոնական հաստատումը եղել էր դեռ այն ժամանակ, երբ չինական մի քանի վեբ-կայքեր հրապարակել էին դրանց մասին պատմող 15 րոպեանոց տեսահոլովակներ, որոնցում ցուցադրված էր նոր՝ «J-20» անունը կրող,
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ՝ ՀԵՔԻԱԹԻ ՓՈԽԱՐԵՆ
Երեւանյան մշակութային օջախներում կայացած տոնածառի հանդեսներն այս տարի էլ առանձնապես ճաշակով ու հետաքրքիր չէին, բայց ի՞նչ արած՝ սա է մեր իրականությունը: Սակայն այս մասին չէ, որ ուզում ենք խոսել: Օրերս նման մի տաղտկալի միջոցառման է մասնակցել ծանոթներիցս մեկն ու ապշել: Ասում է՝ այնպիսի տպավորություն էր ստացել, թե Հյուսիսային պողոտայում էր, որովհետեւ միջոցառման ժամանակ դահլիճում են
Նվազագույն աշխատավարձով, բայց՝ հաջողություններով
Աստղագիտական տարին՝ ըստ Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանի «Աստղագիտության բնագավառում ե՛ւ հայտնիությամբ, ե՛ւ կատարած աշխատանքներով, տարածաշրջանում դեռ որեւէ երկիր չի կարող համեմատվել Հայաստանի հետ: Բայց հայ գիտնականներին առաջին հերթին պետք է պահի եւ ֆինանսավորի մեր կառավարությունը, ոչ թե գրանտները»,- «Առավոտի» հետ զրույցում նման կարծիք հայտնեց Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանը: Նա գտնում
ՆՈՐԱԹՈՒԽ ԱՍՊԻՐԱՆՏՆԵՐԸ ՄՏԱՀՈԳՎԱԾ ԵՆ
«Դասընթաց» բառը նրանց վախեցրել է Կրեդիտային համակարգը «հյուրընկալվեց» նաեւ բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության երրորդ աստիճան՝ ասպիրանտուրա: Նորամուծությունը կտարածվի այս տարի ասպիրանտուրա ընդունված անձանց վրա: «Առավոտի» հարցախույզը նորաթուխ ասպիրանտների շրջանում ցույց տվեց, որ նրանց մեծամասնությունն այնքան էլ ոգեւորված չէ կրեդիտային համակարգի ներդրմամբ: Ասպիրանտներին վախեցրել ու հիասթափեցրել է այն, որ ասպիրանտական կրթության ընթացքում եւս նրանք պետք
Մոսկվայում սպասված ցույցը տեղի չի ունեցել
Ձերբակալվել է 100 երիտասարդ Երեկ Մոսկվայում Մանեժյան հրապարակի պարագծով մեկ շղթա կազմած ոստիկանները որեւէ մեկի թույլ չեն տվել մուտք գործել հրապարակի տարածք: Միաժամանակ «Մոսկվա» հյուրանոցի եւ իր աշխատանքը շարունակող «Օխոտնի ռյադ» առեւտրի կենտրոնի միջեւ ընկած հատվածը շարունակել է բաց մնալ: Երեկ այդ մասին հաղորդել է PanArmenian.net-ը՝ վկայակոչելով ՀԼԸ-ծՏՉՏրՑՌ-ին: Ընդհանուր առմամբ Մանեժյան հրապարակի մոտ շուրջ 50
Մի ասեղ հետս չեմ տարել
Ասում է գյուղատնտեսության նախկին նախարարը Գյուղատնտեսության նախկին նախարար ՕԵԿ-ական Գերասիմ Ալավերդյանը հերքում է մամուլի այն հրապարակումը, ըստ որի՝ ինքը գյուղնախարարի պաշտոնից հեռանալուց հետո իր հետ է տարել նախարարության հաշվեկշռում գտնվող հեռուստացույցը: «Ընդհակառակը, ես կահավորել եմ իմ կաբինետը, սիրուն սարքել եմ, նոր թողել-գնացել եմ»,-News.am-ի հետ զրույցում ասաց Ալավերդյանն ու հավելեց. «Երբ ես եկել եմ նախարարի իմ
ԱՌԱՅԺՄ՝ ՎԻՐՏՈՒԱԼ ՀԱՄԱԽՄԲՈՒՄ
ՀՀ ԱԺ նախկին փոխխոսնակ Կարապետ Ռուբինյանը առաջարկում է «ինտերնետային» հեղափոխություն Ազգային ժողովի նախկին փոխնախագահ Կարապետ Ռուբինյանը facebook սոցիալական ցանցի իր էջում հանդես է եկել Առցանց ազատականների ալյանսի կամ 3Ա-ի ստեղծման նախաձեռնությամբ: Ալյանսի նպատակը համացանցի միջոցով Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի ազատականներին միավորելն է եւ «նրանց համատեղ առցանց գործունեությունը ծառայեցնելը ի շահ երկրի ու ժողովրդի»: Հայտարարությունում ընդգծվում
Գնդապետի բարոյական կերպարը
Երեկ տեղեկացրել ենք, որ դեկտեմբերի 31-ին, ժամը 23-ի սահմաններում, գյուղի մի քանի երիտասարդներ գնացել են Իջեւանի մատույցներում գտնվող Գետահովիտ գյուղի զորամասում ծառայող իրենց ընկերոջը տեսության: Հսկիչ-անցագրային կետի մոտ նրանց նկատելով՝ զորամասի հրամանատար, գնդապետ Սերգեյ Կարապետյանը նախ կրակ է բացել, ապա զենքի սպառնալիքով իր աշխատասենյակ «բերման» ենթարկել երիտասարդներին եւ ոտնձգություններ կատարել, ինքնաձիգով ահաբեկել: Երիտասարդներն էլ փախուստի
Միլիոնների խախտումներ՝ Տավուշում
2010 թվականի մայիսի 12-ից հուլիսի 3-ը ՀՀ վերահսկիչ պալատը Տավուշի մարզում ստուգումներ էր կատարում: Դրանց արդյունքները ամփոփվեցին Ծննդյան տոներից առաջ՝ դեկտեմբերի 27-ին, նախատոնական աշխույժ եռուզեռի օրերին: Վերահսկիչը ստուգել է Դիլիջան, Իջեւան, Բերդ, Այրում քաղաքների եւ 10 գյուղերի, ինչպես նաեւ Տավուշի մարզպետարանի կողմից բյուջետային միջոցների ծախսման օրինականությունը: Մարզպետարանում քաղաքաշինության ոլորտում բացահայտվել է 98 միլիոն դրամից ավելի
ԱՄԱՆՈՐԻ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ոմանց համար սրանք շփվելու եւ ինֆորմացիա փոխանակելու միջոց են, ոմանք տխրում են, որ հեռացել ենք մեր արմատներից Տոնական օրերն ավարտվեցին՝ ետեւում թողնելով անվերջանալի թվացող կերուխումերն ու գինարբուքները: Նախորդ տարիներից գրեթե ոչնչով չտարբերվող 2011-ն էլ, ինչպես միշտ, սպասված է երեխաների համար. չէ՞ որ մեկ տարի սպասել են Ձմեռ պապին ու նվերներին. իսկական գլխացավանք մեծահասակների համար՝ ծախսային
ՀԱՓՇՏԱԿԵԼ ԷԻՆ ՔՎԵԱՏՈՒՓԸ
ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում շարունակվում է Արագածոտն մարզի Ճարճակիս համայնքի ղեկավարի ընտրությունների ընթացքում քվեարկության արդյունքները կեղծելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: 3 անձի առաջադրվել է մեղադրանք՝ քվեարկության արդյունքները կեղծելու եւ ոստիկանության աշխատակիցների նկատմամբ ոչ վտանգավոր բռնություն գործադրելու համար: Քրեական գործի նախաքննությամբ մասնավորապես պարզվել է, որ 2010թ. դեկտեմբերի 26-ին Արագածոտնի մարզի Ճարճակիս գյուղում տեղի
Բռնության սպառնալիքն ինչպե՞ս արտահայտվեց
Դատարանը սխա՞լ է կիրառել օրենքը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանին է դիմել ամբաստանյալ Վաչագան Սուրենի Գապոյանի պաշտպան Գեւորգ Ստեփանյանը: Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Վ.Մելիքյան) անցյալ տարվա նոյեմբերի 5-ի դատավճռով վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկման 5,6 տարի ժամկետով: Ըստ վերաքննիչ բողոքի, Թաթուլ Ասատրյանը եւ Երեւանի բնակիչ, հանգուցյալ Դավիթ Հարությունյանը 2003 թ. ապրիլի 28-ին հիմնադրել են
ԳՅՈՒՂԱՊԵՏԻ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԸ ՎՐԵԺԽՆԴԻ՞Ր ԵՆ ԼԻՆՈՒՄ
Ինչո՞ւ է համայնքապետը 10 օր լռել Դեկտեմբերի 30-ին անհայտ քաղաքացին ահազանգում է ոստիկանության Երեւանի վարչություն, որ իրեն անծանոթ մի քանի երիտասարդ Էջմիածին քաղաքից դեպի Չոբանքարայի զորամաս տանող ճանապարհին մի քաղաքացու ծեծելով նստեցնում են «Մերսեդես E 320» 07 ՏՏ 907 համարանիշի մեքենա: Ոստիկանության օպերատիվ խումբը շտապ մեկնում է դեպքի վայր եւ Էջմիածին-Մարգարա ճանապարհի 4-րդ կմ հատվածում
ՍՏԱՄՈՔՍԸ ԱՂԲԱՐԿՂ ՉԷ
Ամանորի տոնական կերուխումերից հետո հարկավոր է բեռնաթափման օրեր հայտարարել: Երեկ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ խորհուրդ է տվել առողջապահության նախարարության Կուրորտաբանության եւ ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտի բժիշկ-դիետոլոգ Վարդանուշ Պետրոսյանը։ Օրգանիզմը մաքրելու եւ տոներին հավաքած ավելորդ կիլոգրամներից ազատվելու համար դիետոլոգը առաջարկում է առաջիկա մի քանի օրերին հրաժարվել կենդանական ծագման սննդից՝ մսեղենից, ձկնեղենից, ձվից։ Ըստ նրա՝ պետք
ՀԱՄԱՎՃԱՐԸ ՉԱՐԴԱՐԱՑՐԵ՞Ց
0-ից 7 տարեկան երեխաների բուժսպասարկումը կրկին դարձավ անվճար՝ երեխայի առողջության պետական հավաստագրի ներդրմամբ: Ըստ առողջապահության նախարարության կայքէջի, առողջապահության բյուջեում նախատեսված լրացուցիչ 3,13 մլրդ դրամը կուղղվի այդ ծրագրին: Հունվարի 1-ից 0-7 տարեկան երեխաները հանրապետության ցանկացած բուժհիմնարկում կարող են անվճար բուժօգնություն ստանալ, որի մեջ ներառված են հիվանդ երեխայի համար անհրաժեշտ բժշկական միջոցառումների ամբողջ ծավալը՝ դեղերով ու բժշկական
Ոստիկանության նախկին մանկապարտեզը քանդեցին
Մանուկներն այժմ ստիպված են այլ մանկապարտեզ հաճախել Թումանյան, Նալբանդյան եւ Սայաթ-Նովա փողոցներով պարփակված շենքերի արանքում էր գտնվում Ոստիկանության «Երեխայի զարգացման կենտրոն» ՊՈԱԿ-ի նախկին տարածքը, որտեղ մեծ թվով երեխաներ էին հաճախում, սակայն երեկվանից այստեղ բուռն շինաշխատանքներ են կատարվում եւ այդ կենտրոնի կիսաքանդ պատերն են միայն կանգուն մնացել: Ոստիկանության նախկին մանկապարտեզի շենքն ընդամենը 2 հարկ ուներ, իսկ


















































