Օրվա լրահոսը

ԶԵԿՈՒՅՑԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ

Համաշխարհային տնտեսական ֆորումի 2010-2011 թվականների Համաշխարհային մրցունակության զեկույցում Հայաստանը 139 երկրների շարքում զբաղեցնում է 98-րդ տեղը՝ նախորդ զեկույցի համեմատությամբ իր դիրքերը զիջելով 1 կետով: Զեկույցի արդյունքներով Հայաստանը գրանցել է մրցունակության ցուցանիշների համեստ բարելավում առողջապահության, կրթության ոլորտներում: «Հայաստանի ազգային մրցունակության զեկույց 2010. Բարձրագույն կրթության մարտահրավերները» զեկույցը, որը հրատարակել է «Տնտեսություն եւ արժեքներ» հետազոտական կենտրոնը, երեկ ներկայացվեց

ՁՄԵՌ ՊԱՊ ԵՎ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ

Օրերես «Հայ-Արտ» մշակութային կենտրոնում բացվեց ցուցահանդես՝ «Հայրենիքիս հետ» խորագրով: Ցուցադրվեց 35 հայ նկարչի 70 աշխատանք: «Հայ-Արտը» նաեւ փոքրիկ երեկո էր կազմակերպել: Նույնիսկ հոսանքի անակնկալ անջատումը չխանգարեց, որ «Հայ-Արտի» հարկի ներքո ջերմ մթնոլորտում անցնի երեկոն ու թեկուզ մթության մեջ ներկաները հաճույքով վայելեն զուլալ ազգային երաժշտությունը: Բարեբախտաբար «մթությունը» երկար չտեւեց, ներկաներին «ողջունեցին» նվագարանները՝ քամանչան, քանոնը, պարկապզուկը, որոնց

ԱՆՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՊՈՒՃՈՒՐԻԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի ստեղծագործական միությունների ղեկավարների խորհրդի որոշմամբ օրերս «Գեղանք» եւ «Կեղանք» մրցանակներ հանձնվեցին լրագրողներին: Այդ մրցանակաբաշխությամբ ստեղծագործական միություններն ուղղակի վարկաբեկվեցին, կտրուկ ընկավ նրանց առանց այն էլ երերացող նշաձողը: Միություններից մեկի նախագահը խոստովանեց, որ իր սրտով էլ չի եղել այդ մրցանակաբաշխությունը, նաեւ նշեց, որ Ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գեւորգյանը հրաժարվել է միանալ նրանց ակցիային, որը ոչ այլ

Մաթեւոսյանական տարին ամփոփվեց

ՀՀ մշակույթի նախարարությունը եւ «Հրանտ Մաթեւոսյան» հիմնադրամը օրերս «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում կազմակերպել էին Հրանտ Մաթեւոսյանի ծննդյան 75-ամյակին նվիրված երաժշտական երեկո, որին ներկա էին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ռուս ականավոր գրող, Հ. Մաթեւոսյանի վաղեմի ընկեր Անդրեյ Բիտովը, գրողի հարազատներն ու գրչի սիրահարները: Գրողի որդու՝ «Հրանտ Մաթեւոսյան» հիմնադրամի նախագահ Դավիթ Մաթեւոսյանի խոսքով, մեկ ամբողջ տարի ամենուր հնչել,

ԸՆԴԼԱՅՆԵԼ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԿՈԼԵԿՏԻՎ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի նորանշանակ տնօրենի մեկնաբանությունները Ամանորի նախօրեին Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական դպրոցին «Առավոտի» անդրադարձը 2 պատճառ ուներ՝ երեկ տեղի ունեցած հաշվետու համերգը եւ այս ուսումնական տարում նոր տնօրենի նշանակումը: Կրթօջախի սաների յուրաքանչյուր բեմել իրավամբ համարվում է մեր երաժշտական կյանքի իրադարձություն, քանի որ շուրջ 90-ամյա դպրոցը իսկական դարբնոց է, որի երբեմնի սաների անունները «շրջանառվում»

ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ ԵՆ

Երեւանի Օհանովի փողոցի թիվ 7 շենքի 9-րդ բնակարանում փրկարարները բացել են բնակարանի դուռը, որտեղ հայտնաբերվել է 73-ամյա Սիմակ Հակոբյանի դին: Իսկ Երեւանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 40 շենքի 69-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան եւ հեռախոսի զանգերին: Իրավապահ մարմինների ներկայությամբ փրկարարները բացել են բնակարանի դուռը, որտեղ հայտնաբերվել է 59-ամյա Սերգեյ Մանուկյանի դին:

ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԱՎՏՈՊԱՐԿՈՒՄ

ԱԻՆ փրկարար ծառայության տեղեկացմամբ՝ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոցի 142/1 հասցեում գտնվող ոստիկանության ՊՊԾ-ին պատկանող ավտոպարկում այրվել է չշահագործվող «ԳԱԶ-52» մակնիշի առանց պետհամարանիշի ավտոմեքենայի թափքը:

ՏԱՐԵՎԵՐՋՅԱՆ ՏԽՈՒՐ ՑՈՒՑԱԿԸ

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը երեկ «Առավոտին» տրամադրեց այն անձանց ցուցակը, որոնք խախտել են մարդկանց տեղեկատվություն ստանալու իրավունքը՝ 2010թ. ընթացքում: 1. Հարություն Քուշկյան -ՀՀ առողջապահության նախարար 2. Արմեն Երիցյան- ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար 3. Լիդա Նանյան- Շիրակի մարզպետ (արդեն` նախկին) 4. Սարգիս Ղարաքեշիշյան- Ստեփանավանի քաղաքապետ 5. Գագիկ Թամրազյան -Աշտարակի քաղաքապետ 6. Դավիթ Օհանյան -Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՐԽԻՎԱՑՈՒՄՆ ԱՎԱՐՏՎԵԼ Է

Երեկ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում տեղի ունեցավ կոմիտեի նախագահ Երվանդ Զախարյանի հանդիպումը լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Ասուլիսի ընթացքում պարոն Զախարյանն ամփոփեց 2010 թ. ընթացքում կոմիտեի աշխատակազմի գործունեության արդյունքները: Նշվեց, որ աշխատակազմի տարածքային ստորաբաժանումների կողմից տարվա ընթացքում իրականացվել է շուրջ 160.000 միավոր անշարժ գույքի նկատմամբ իրավունքների եւ սահմանափակումների պետական գրանցում, որը նախորդ տարվա համեմատությամբ

Կալանավորի ցուցումով մտել են տուն

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Գեղարքունիքի եւ Լոռու մարզի 11 բնակիչների դատաքննությունը: Վերջիններս մեղադրվում են ավազակային հարձակում կատարելու մեջ՝ զենքի գործադրմամբ ու զենքի հափշտակությամբ: Հիշեցնենք, ըստ մեղադրականի՝ «Սեւան» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Հ. Ս.-ի ցուցումով 4 հոգուց բաղկացած խումբը մտել է Տաշիր քաղաքում ապրող Ավդալյանների տուն, կապկպել ամուսիններին, փակել բերանները եւ, գողանալով տան գումարը,

«ՄՐՑՈՒՅԹՆԵՐԸ ՉԵՆ ՎԻՃԱՐԿՎԵԼ»

Ասում է ՀՀ դատական դեպարտամենտի անձնակազմի կառավարման վարչության պետ Անգին Իսախանյանը – Դատական օրենսգրքում եղան փոփոխություններ: Ի՞նչ է արել վարչությունը՝ այդ փոփոխությունների հետ կապված: – 2010թ. դեկտեմբերի 1-ից Հայաստանի Հանրապետությունում սկսեց գործել վարչական վերաքննիչ դատարանը. նախագահ (Տիգրան Մուկուչյան), 6 դատավոր (Լարիսա Սոսյան, Գալուստ Ղարիբյան, Հովսեփ Բեդեւյան, Աշոտ Սարգսյան, Աշոտ Աբովյան, Արթուր Առաքելյան) կազմով: Դատական ծառայողների

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԴԻՄԵԼ Է ՍԴ

Այս տարվա օգոստոսին Երեւանում կնքված հայ-ռուսական պայմանագրի ՀՀ սահմանադրությանը համապատասխանելու հարցով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը դիմել է ՍԴ: Ըստ այդ պայմանագրի, նախատեսվում է Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի ժամկետը երկարաձգել 49 տարով:

ՀԱՐԿԱՅԻՆԸ ԽՈՍՏԱՆՈՒՄ Է ԽՆԴԻՐՆԵՐ ՉՍՏԵՂԾԵԼ

Ամանորի եւ Ծննդյան տոների նախօրերին Նոյեմբերյանի տարածքային հարկային տեսչության պետ Մանյա Ներսիսյանը, հարկային տեսչության մի խումբ աշխատողներ հանդիպել են տարածաշրջանի հարկատուների հետ եւ ներկայացրել այս տարվա նոյեմբերի 11-ին կառավարության ընդունած էլեկտրոնային եղանակով հարկային հաշիվների դուրսգրման, հարկային հաշիվների ձեւերի տպագրության, հարկային մարմնից հարկային հաշիվների ձեռքբերման, հարկային հաշիվների սերիայի եւ համարի գեներացման կարգերը եւ հարկային հաշիվների ձեւերի

ԸՆԴԴԵՄ ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ, ՀԱՆՈՒՆ ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ

Նոյեմբերյանի քաղաքապետարանի, «Երեւակ» հ/կ-ի, «Ագրոբիզնեսի եւ գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամի եւ CARE International in the Caucasus կազմակերպության միջեւ՝ «Վրաստանի եւ Հայաստանի սահմանամերձ գոտիներում աղքատության վերացում եւ վստահության ձեւավորում` կայուն գյուղական զարգացման գործում քաղաքացիական հասարակության հզորացման միջոցով» ծրագրի շրջանակներում «Մտադրությունների հուշագիր» է ստորագրվել: Ծրագրով նախատեսվում է Վրաստանի եւ Հայաստանի սահմանամերձ շրջաններում փոքր դրամաշնորհային ծրագրերի իրականացում, հ/կ-ների

Երեք տարվա անուշադրություն

Մոտ երկու տարի առաջ՝ դեռեւս 2009 թվականի փետրվարի 21-ին «Ո՞վ է տերը» հրապարակմամբ տեղեկացրել ենք, որ Տավուշի մարզի Ոսկեվան եւ Բաղանիս գյուղերի մատույցներում գտնվող՝ խորհրդային ժամանակներում կառուցված ավտոկանգառը 2007 թվականին ավերվել է: Մարզի Աճարկուտ գյուղի գյուղապետ Ռաֆիկ Օհանյանի որդին է բեռնատարով մեծ արագությամբ խոյահարել շինությունը: Զարմացել էինք, որ հասարակական նշանակության օբյեկտ են քանդել, բայց ոչ

Նորաշենի ուսուցչուհիները տաբատ չեն կրում

Դեկտեմբերի 4-ին «Նորը լավ մոռացված հինն է» լուրով տեղեկացրել ենք, որ արդեն 10 տարի Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի սահմանամերձ Նորաշենի դպրոցում աշակերտները կրում են դպրոցական համազգեստ: Աղջիկները խորհրդային ժամանակների սպիտակ գոգնոցներով են, իսկ տղաները՝ սպիտակ վերնաշապիկներով: Դպրոցի տնօրեն Զեմֆիրա Թարխանյանի վկայութամբ՝ դպրոցական արտահագուստը գոհունակությամբ է ընդունվում թե մանկավարժների, թե աշակերտների ծնողների կողմից: Դժգոհ չեն նաեւ

ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՁՅԱՆ ԳԱԼՍՏՅԱՆԸ

Բանվորներ, աղ, ավազ կա, քիչ են տեխնիկան եւ փողը Թեեւ Կապանում դեռեւս ձյուն չի տեղացել, բայց տեղի կոմունալ ծառայությունը արդեն նոյեմբեր ամսից սկսել է ձմռան նախապատրաստական աշխատանքները: Այս տարի Կապանի քաղաքապետարանը համայնքի բյուջեից ձմռան աշխատանքների համար հատկացրել է 3 միլիոն դրամ, որով ձեռք է բերվել եւ պահեստավորվել 50 տոննա աղ եւ 80 տոննա ավազ: Կապանի

«Թող մետրն առնեն՝ գնան չափելու»

2010-ին պետական նշանակության մոտ 3300 կմ ճանապարհների ու տրանսպորտային օբյեկտների պահպանման ու շահագործման նպատակով իրականացվել են մոտ 5,52 միլիարդ դրամի ծախսեր: Վերանորոգվել է մոտ 350կմ երկարությամբ ճանապարհահատված, որից 224 կմ-ը՝ վարկային միջոցներով, իսկ 126 կմ-ը՝ պետբյուջեի ֆինանսավորմամբ: Երեկ տարեվերջյան ասուլիսում այս մասին ասաց ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը: Պարոն Մանուկյանի խոսքով, վթարային տեղամասերի

Անկում՝ բոլոր ճյուղերում

2010 թվականի հունվար-նոյեմբեր ժամանակահատվածում գյուղատնտեսության ոլորտում գրանցվել է 14,5% անկում, երեկ տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ հիշեցրեց գյուղնախարար Գերասիմ Ալավերդյանը՝ նշելով, որ անկում է գրանցվել գյուղատնտեսության բոլոր ճյուղերում: Նրա խոսքով, ընթացիկ տարում մոտ 16000 հեկտարով կրճատվեցին ցանքատարածությունները. «Հիմնականում հացահատիկային-հացաընդեղենի մասով է կրճատվել: Դա պայմանավորված է ոչ միայն եղանակային պայմաններով, այլեւ սուբսիդիայի կրճատմամբ: Կրճատված գումարներն ուղղվեցին հակակարկտային

ԾԽԱԽՈՏ՝ ԿՈՆՅԱԿԻ ԲՈՒՐՄՈՒՆՔՈՎ

Սպառողների համար արտադրվում են ոչ միայն մենթոլի, այլեւ կոնյակի, վանիլի եւ շոկոլադի համերով սիգարետներ 1994-ից 2009թ. ընկած ժամանակահատվածում Ուկրաինայում ծխախոտի արտադրության համար «Ֆիլիպ Մորիս International» ընկերությունը $250 միլիոն է ներդրել: Ուկրաինական ծխախոտի շուկայում այս ընկերությունը շարունակում է մնալ առաջատար դիրքերում՝ զբաղեցնելով շուկայի ավելի քան 30% բաժնեմասը: Դեկտեմբերի 20-23-ը ընկերության հրավերով Ուկրաինայի Խարկով քաղաք մեկնած հայ

Ոսկու հանդեպ սիրուց մինչեւ բանտի ճաղեր

Կազմակերպիչը հանգրվանեց մեկուսարանում «Առավոտի» տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության հատկապես կարեւորագույն գործերով ավագ քննիչ Ա. Մկրտչյանը մեղադրանք է առաջադրել Նորագյուղ 113 տան բնակիչ, 30-ամյա Արմեն Ստեփանի Սաղաթելյանի (աջից) նկատմամբ: Ա. Սաղաթելյանին դեկտեմբերի 21-ին հայտնաբերել էին Երեւանի ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցները: Նրանք օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ հենց Ա. Սաղաթելյանն է

ՍԱ ԻՐՈՔ ԱՊՏԱԿ ԷՐ ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ

«Ա1+»-ին հեռարձակման արտոնագրի հերթական մերժումն այսպես է գնահատում Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը: – Ե՛վ միջազգային հանրության, ե՛ւ Հայաստանի քաղաքացիական հասարակության այն ներկայացուցիչները, որոնք ընդունում էին, թե էլեկտրոնային լրատվամիջոցներում կա բազմակարծության պակաս՝ հույս ունեին, որ հեռարձակման արտոնագրման մրցույթի միջոցով կլուծվի այդ խնդիրը: Քանի որ այդ գործընթացն արդեն ավարտվեց՝ գնահատենք, թե արդյոք արդարացա՞ն այդ հույսերը,

Գիտնականները դատապարտում են

Գիտատեխնոլոգիական ազգային, Հայկական տեխնոլոգիական եւ Էկոլոգիայի անվտանգության միջազգային ակադեմիաների շուրջ երկու տասնյակ աշխատակիցներ երեկ կայացած քննարկման ժամանակ իրենց վրդովմունքը հայտնեցին «ԱԼՄ»-ին, «Ա1+»-ին եւ «ԳԱԼԱ»-ին եթերից զրկելու վերաբերյալ եւ դատապարտեցին ՀՌԱՀ-ի որոշումը: «ԱԼՄ»-ի «մասով» նրանք հայտարարություն տարածեցին, որտեղ կարեւորելով այլընտրանքային հեռուստաընկերության գոյությունը՝ նշել էին. «ԱԼՄ»-ի եթերազրկումը մեր երկրում մեծ հարված է խոսքի ազատությանը, խոչընդոտում է բազմակարծության

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

2010թ. դեկտեմբերի 1–ին ՀՌԱՀ-ը կատարելով ՀՀ քաղաքական իշխանությունների պատվերը՝ կրկին ակնհայտ եւ ապօրինի խախտումներով մերժեց «Ա1+» անկախ (ժողովրդական) հեռուստաընկերության եթեր հեռարձակվելու իրավունքը: ՀՀ քաղաքական իշխանությունների կողմից իրականացված այս քայլը եւս մեկ անգամ հաստատում է, որ ի դեմս այս խմբի՝ Հայաստանը ձեւականորեն է անդամակցում ԵԱՀԿ-ին եւ չի պատրաստվում կատարելու իր իսկ կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները: Մասնավորապես,

ՆԱԽԻՋԵՎԱ՞Ն, ԹԵ՞ ԱՐՑԱԽ

«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Տիգրան Խզմալյանն այն կարծիքին է, որ Ջավախքին եւ ՀՀ-ին նետված է լրջագույն մարտահրավեր. «Մոտ ապագայում Ջավախքը կամ կարժանանա Նախիջեւանի ճակատագրին, կամ կազատագրվի, ինչպես Արցախը»,- նախաձեռնության տարածած հաղորդագրության համաձայն՝ Ջավախքի խնդիրների վերաբերյալ կազմակերպված քննարկման ժամանակ հայտարարել է նա, ում կարծիքով՝ «ընտրությունը կատարելու է համայն հայությունը եւ ոչ թե մի խումբ հայախոսներ,

Ո՞ւմ է ուղղված ռազմական բյուջեն

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանը որոշ բաներ է հիշեցնում ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցչին: ՄԱԿ-ում Ադրբեջանի ներկայացուցիչ Թոֆիկ Մուսաեւը վերջերս նամակ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, որում բողոք է հայտնում ընդդեմ Հայաստանի: ՀՀ Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանը «Առավոտի» միջոցով հակադարձելով ադրբեջանցու նամակին՝ ասաց. «Նախ, Ադրբեջանի ներկայացուցիչը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ուղղված իր նամակում լավ

ՁՄԵՌ ՊԱՊԻՑ ՄԻՇՏ ԷԼ ԱԿՆԿԱԼԻՔՆԵՐ ԿԱՆ

Եվ կապ չունի՝ հավատո՞ւմ ես դու նրա գոյությանը, թե՞ ոչ «Առավոտի» ամանորյա բլից-զրույցները հայաստանյան ընդդիմադիր գործիչների՝ մեծ մասամբ Հայ ազգային կոնգրեսի ղեկավար ներկայացուցիչների հետ ցույց տվեցին, որ շատ լուրջ մարդիկ, որոնք սովորաբար ներքին եւ արտաքին քաղաքական լուրջ վերլուծություններ ու մեկնաբանություններ են անում, ժամանակ առ ժամանակ՝ հատկապես Ամանորի շեմին, կարող են նաեւ մի քիչ անլրջանալ ու

ՆԱԽԱԳԱՀԻ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆԻ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐԸ

Ծառայության պետ Հովհաննես Հովսեփյանը խոստացավ, որ ոչ մի խախտում անպատիժ չի մնալու Անցնող տարվա աշխատանքի արդյունքն ամփոփելով՝ ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը երեկ լրագրողներին տեղեկացրեց, որ տարբեր ոլորտներում կատարած ուսումնասիրությունների ընթացքում հայտնաբերվել են լրջագույն չարաշահումներ: Զգուշացնելով, որ բավականին մեծ ծավալի նյութ կա իր ձեռքի տակ, ծառայության պետը ներկայացրեց միայն պատառիկներ այդ նյութից: Հարկ

ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ

ՆԱՄԱԿ՝ ՁՄԵՌ ՊԱՊԻՆ

Դեկտեմբերի 24

ԽՈՅ (21.03-20.04)- Հնարավոր է նվերներ ստանաք: Երեկոն անցկացրեք սիրելիի հետ: ՑՈՒԼ (21.04-21.05)- Այսօր ձեզ հաճելի անակնկալ է սպասվում: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Օրը բարենպաստ է նոր գործեր սկսելու համար: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Օրվա երկրորդ կեսը կանցնի շատ արդյունավետ: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Աշխատանքից հետո կարող եք լիարժեք լիցքաթափվել: ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Աշխատելիս մի տարվեք անհեթեթ մտքերով, այն ձեզ շատ կխանգարի: ԿՇԵՌՔ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031