Օրվա լրահոսը

ՀԱՐԿԱՅԻՆԻ ՊԵՏԻՆ ՓՈԽԵՑԻՆ

Այսօր Պետեկամուտների կոմիտեի Գյումրիի տարածքային հարկային տեսչության աշխատակիցներին կներկայացնեն մայրաքաղաքից նշանակված իրենց նոր պետին՝ Թելման Ասատրյանին: Մեր տեղեկություններով, նա քսան տարի աշխատել է այս համակարգում եւ վերջին շրջանում զբաղեցնում էր Արաբկիր համայնքի հարկային տեսչության պետի պաշտոնը: Նշենք, որ Գյումրիի տարածքային հարկային տեսչության նախկին պետը՝ Ռաֆիկ Մաշադյանը, եւս մայրաքաղաքից էր: Նա Գյումրիում պաշտոնավարեց երկու տարի եւ,

5 տարում գները 37-40%-ով բարձրացել են

ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2010թ. հունվարից դեկտեմբեր ընկած ժամանակաշրջանի սպառողական գների ինդեքսը: Ըստ այդմ՝ 2010թ. դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ, ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 1,8% գնաճ, ինչը մեծապես պայմանավորվել է պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք եւ ծխախոտ) գների 3,4% գնաճով: Ոչ պարենային ապրանքների գները նշված ժամանակահատվածում աճել են 0,1%-ով, իսկ ծառայությունների ոլորտում գրանցվել է

ԱՄԱԼՅԱ՛Ն, JUST DO IT

Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը չի կարողանում վերահսկել հեռուստատեսային գովազդի խայտառակ իրավիճակը: Հաշվի առնելով, որ Ամանորի տոնական օրերին հեռուստաեթերում գովազդների քանակը եռապատկվում է, «Առավոտը» դեկտեմբերին գովազդի մոնիտորինգ կատարեց՝ պարզելու, թե Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի կողմից 40-48 միավոր ստացած հեռուստաընկերությունները մեկ ամսվա ընթացքում քանի անգամ են ոտնահարում «Գովազդի մասին» օրենքը: Հիշեցնենք, որ հեռուստատեսային գովազդի վերահսկողը

ԲԵԼԱՌՈՒՍԸ ԿՊԱՏԺՎԻ՞

Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Շվեդիան եւ Լեհաստանը պնդում են, որ Եվրամիությունը ընդդիմադիրներին հետապնդելու համար Բելառուսի իշխանությունների նկատմամբ պատժամիջոցներ սահմանի։ Այս մասին հունվարի 10–ին, ըստ tert.am-ի, հայտնել է Եվրամիության Խորհրդում «Ռիա նովոստիի» աղբյուրը։ Բելառուսի նախագահական ընտրությունները, որոնց արդյունքում հաղթող ճանաչվեց երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, կայացել էին դեկտեմբերի 19–ին։ Ընդդիմությունը կեղծված համարեց ընտրությունների արդյունքները եւ նույն օրը Մինսկում

ԿԻՊՐՈՍՆ ԱՄԵՆ ԳՆՈՎ ԿԱՐԳԵԼԱՓԱԿԻ

Նախօրեին Կիպրոսի ղեկավարությունը, առավել քան երբեւէ, կոշտ կերպով հայտարարել է, որ երբեք չի համաձայնի Թուրքիայի՝ ԵՄ անդամակցությանը, մինչեւ Կիպրոսի հարցը չլուծվի, հայտնում է news.am-ը: «Մենք ոչ միայն դեմ ենք Թուրքիայի ԵՄ-ին ինտեգրվելուն, այլեւ կանխելու ենք այդ ուղղությամբ վերջինիս ցանկացած փորձ ու առաջընթաց»,- ասել է Կիպրոսի արտգործնախարար Մարկոս Կիպրիանուն (նկարում): Այդպիսով արտգործնախարարն արձագանքել է Ահմեդ Դավութօղլուի

Հ1-ը խախտո՞ւմ է օրենքը

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը դիմել է Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանին: Ձեզ եւ ՀՌԱՀ մյուս անդամներին այս նամակով տեղեկացնում եմ, որ Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության Հ1 հեռուստաալիքի 2010 թվի դեկտեմբերի 31-ի բոլոր հաղորդումների Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի կատարած դիտարկումը ցույց է տալիս հետեւյալը. 1. Առավոտյան ժամը 07:52:26-ից մինչեւ 24:00:00-ը՝ 16 ժամ 07

ՆԱԽԱԳԱՀԻ ՏԱՐԵՎԵՐՋՅԱՆ ԹԵԶԻՍՆԵՐԸ

«Մեր խնդիրները մենք ենք լուծելու»,- հայտարարեց ՀՀ նախագահը 2011-ի շեմին Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը տարվա վերջին օրերին ակտիվ հանդիպումներ էր ունենում հասարակական կյանքի տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ, եւ այդ հանդիպումների ժամանակ գրեթե ծրագրային ելույթներ էին հնչում: Ամփոփելով տարին՝ ՀՀ նախագահը իր խոսքում կարծես նաեւ մեսիջներ էր հղում 2011-ի զարգացումների, ակնկալիքների եւ ծրագրերի մասին: Ըստ ամենայնի,

ՈՐՏԵ՞Ղ Է ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ ԱՄՆ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

News.am-ը հատվածներ է ներկայացրել Ջեմ Օղուզի (նկարում)՝ Hurriyet Daily News and Economic Review-ում հրապարակված հոդվածից։ 2010 թվականի վերջին օրերին Ադրբեջանի Միլի մեջլիսի (խորհրդարանի) «Ադրբեջան» պաշտոնաթերթը հրապարակել է «ԱՄՆ-ն այլասերում է ազատությունը» վերնագրով մի վերլուծություն, որում խստորեն քննադատվում է Վաշինգտոնի արտաքին քաղաքականությունը՝ մասնավորապես Հարավային Կովկասի իրավիճակի առումով։ Հոդվածն սկսվում է հետեւյալ բառերով. «Վերջին տասնամյակի իրադարձությունները պարզ

«ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» ԿՐԿԻՆ ԳՈՂԵՐ ԵՆ ՄՏԵԼ

Տակնուվրա արված փաստաթղթերն այսօր առավոտյան հայտնաբերել է կուսակցության քաղխորհրդի անդամ, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը, ով երեկ երեկոյան, ժամը 17:00-ի սահմաններում, փակել էր գրասենյակի դուռը եւ գնացել: «Ամեն ինչ տակնուվրա է արված, դարակներս դարձյալ քրքրված են, ծրարները՝ պատռված: Ակնհայտորեն ինչ-որ բան են փնտրել»,- «Ա1+»-ին ասել է Արտակ Զեյնալյանը: Նրա հավաստմամբ՝ անհայտ անձինք կուսակցություն մուտք են գործել ոչ

ԱՆԱՀԻՏ ԲԱՅԱՆԴՈՒՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Երբ յուրահատուկ մարդիկ հեռանում են կյանքից, չգիտես ինչու, չեն գտնվում յուրահատուկ խոսքեր: Ու եւս մեկ անգամ համոզվում ես թե քո սեփական եւ թե մարդկության անճարության մեջ. չի հաջողվում ասել այն, ինչ ուզում ես, անել այն, ինչ պետք է, հավուր պատշաճի օգնել նրանց, ովքեր դրան արժանի են, փրկել վաղաժամ մահից նրանց, ովքեր չպիտի մահանան, եւ ապրել

Սպասելի է, որ կսահմանափակեն նաեւ համացանցով հեռարձակումը

Այս մտավախությունն ունի Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանը դեռ 2009-ի նոյեմբերին «Առավոտի» դիտարկմանը, թե արտոնագիրը տրամադրվում է կոնկրետ կապուղու համար եւ չի կարող վերաբերել հեռարձակման ընդհանրապես բոլոր այլ ձեւերին՝ այսպես էր արձագանքել. «Հեռուստահեռարձակումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված է որպես գործունեության ձեւ, եւ ըստ էության՝ հեռուստահեռարձակող համարվում են օրենսդրությամբ արտոնագրված ընկերությունները»: Ըստ

ՌՈՒՍԱԿԱՆ ԽԱՂԵՐ

Ի՞նչ հակադրել գազի գնի բարձրացմանը «Գազպրոմ»-ի Մերձավոր երկրների հետ աշխատանքի վարչության պետ, «ՀայՌուսգազարդ»-ի վարչության նախագահի տեղակալ Անատոլի Պոդմիշալսկին 2010-ի դեկտեմբերի վերջերին Երեւանում հայտարարեց, որ 2011 թվականի ապրիլի 1-ից Հայաստանը պետք է անցնի Ռուսաստանից գազի գնման շուկայական գնի: Պոդմիշալսկին նաեւ ասել էր, որ հնարավոր այլ տարբերակներ կարող են լինել, եթե առաջիկա 2-3 ամիսներին դրա վերաբերյալ բանակցություն

ՉԵՆ ՈՒԶՈՒՄ ԼԻՆԵԼ ԱՐԴԵՆ ԻՍԿ ԼՐԱՄՇԱԿՎԱԾ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍՆԱԿԻՑ

ՀՅԴ-ն եւ «Ժառանգությունը» հրաժարվել են մաս կազմել «Ընտրական օրենսգրքի» բարեփոխման նպատակով ձեւավորված աշխատանքային խմբին: Նրանք միասին հանդես են գալու այլընտրանքային նախագծով: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը 2010 թվականի դեկտեմբերի 13-ին դիմել էր ԱԺ խմբակցություններին՝ խնդրելով ներկայացնել երկուական պատգամավորների թեկնածություն՝ «Ընտրական օրենսգրքի» նախագծի «լրամշակման աշխատանքները շարունակելու նպատակով»: Խորհրդարանական ընդդիմադիր երկու խմբակցություններն էլ մերժել են այդ առաջարկը: Պատճառների

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԽԱՆՈՒԹԸ ՓՈՐՁԵԼ ԵՆ ՊԱՅԹԵՑՆԵԼ

Հունվարի լույս 10-ի առավոտյան, ժամը 6-ի սահմաններում, անհայտ անձը կամ անձինք իրենց մոտ գտնվող պայթուցիկ սարքի գործադրմամբ դիտավորությամբ վնասել են Աբովյան քաղաքի Հատիսի 1/30 հասցեում գործող «Աբովյան Սիթի» ՍՊԸ-ին պատկանող խանութի ապակյա ցուցափեղկերն ու մուտքի դուռը: Խանութը պատկանում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի փեսային՝ Աբովյանի քաղաքապետ Կարո Գուլոյանին: Դեպքի վայր էին ժամանել ՀՀ

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գլուխ տասնհինգերորդ ՎԱՐՊԵՏՆ ՈՒ ՄԱՐԳԱՐԻՏԸ Նշածս տարաբախտ հանգուցյալը, որ ինձ պես բանաստեղծությունից սկսելով՝ ինձ պես արձակի էր անցել, աջուձախ հայտարարում էր թե՝ էս վեպս ոչ մի անգամ չի կարդացել եւ չի էլ պատրաստվում կարդալ, եւ նշածս նրբաճաշակ ու բարձրաճաշակ հանգուցյալն սկզբում ինձ պես բանաստեղծությունից արձակին անցնելով՝ կյանքի վերջին շրջանում բացառապես դրական ու բացառապես

ՀԱՏՈՒԿ ԶԵՂՉԵՐ՝ ԻՏԱԼԻԱՅԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Ըստ www.yes.com.ru կայքի, իտալական խանութներից մեկում հաջողակ ուսման եւ արդյունավետ գնումների համադրման հիանալի մեթոդ է մշակվել՝ քննաշրջանի մեկնարկից սկսած բարձր գնահատականներ վաստակած ուսանողներին հնարավորություն է տրվում օգտվել հատուկ զեղչերից: Զեղչի չափը կախված կլինի բալերի ընդհանուր քանակից, ինչքան բարձր են գնահատականները, այնքան էժան՝ իրերը, մինչեւ առավելագույն զեղչը՝ 50 տոկոս: Արժե նման ակցիա էլ իրականացնել մեզ մոտ.

ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ՝ ԵՊՀ-ՈՒՄ

«Ոչ ոք չի մոռացվի, ոչինչ չի մոռացվի»,- համոզված են Երեւանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողները: Վերջերս Երեւանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում «Ժուռնալիստները ազատամարտիկների հիշատակին» հիմնադրամի կողմից տեղի ունեցավ վերոնշյալ խորագրով մրցանակաբաշխություն: 1-ին տեղը զբաղեցրին Վարդան Ավանեսյանը եւ Արուս Հակոբյանը, 2-րդ տեղը՝ Տաթեւ եւ Մարինե Մադաթյանները, 3-րդ տեղը՝ Գեւորգ Թոսունյանը, եղան նաեւ խրախուսական մրցանակներ:

ՓԱՍՏ ԿԱ՞, ԹԵ՞ ՉԿԱ

«Երեկ առավոտյան ԵՊՀ մշակույթի կենտրոնը մաքրելիս հավաքարարները կենտրոնի հետնամասում մեծ թվով օգտագործված պահպանակներ ու ներքնազգեստ են գտել։ Չափազանց տհաճ է նման տեսարանի ականատես լինելը, առավել զզվելի՝ այդ ամենը հավաքելը»։ Թե ով է սոցիալական ցանցերից մեկում տեղադրված այս նյութի հեղինակը եւ թե ինչու է ասում, որ իր համար զզվելի է այդ ամենը հավաքելը, հայտնի չէ։ Սակայն

Ինտերնետային կյանք

Մումուշիկն ու զորքերը Հռիփսիմեն Ջավախքից եկավ Երեւան սովորելու համար եւ հետագայում այդ գիտելիքները օգտագործելու հանուն իր հայրենիքի ազատագրման: Նա հիմա ուսանում է Երեւանի պետական համալսարանում, վարձով բնակվում է Մոնումենտում: Այսօր Հռիփսիմեի կյանքում հայտնվել է մի երեխա, որին քանի շաբաթ է՝ չի կերակրել: «Մումուշիկի (երեխայի անունն է- Գ. Թ.) մասին ես մտածեցի, երբ վերջին անգամ եղա

«ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ» ԱՆՈՒՆԸ ԳԱՂՏՆԻ՞ Է

Որոշ տեղերում աշխատանքի ընդունողները իրենց շուրջ  տարօրինակ խորհրդավորության շղարշ են ստեղծում «Միջազգային ընկերությանը անհրաժեշտ են նպատակասլաց աղջիկներ եւ տղաներ»: Կարդում ես այս հայտարարությունը եւ մտածում՝ ինձնից նպատակասլաց աղջիկ դժվար էլ գտնվի, եւ զանգում ես հայտարարության ներքեւում նշված համարին: Պատասխանում են քեզ բարեհամբույր տոնով եւ հաստատում, որ հայտարարությունն ուժի մեջ է եւ բացատրում հասցեն՝ Օրբելի եւ

Երկու ծուռ սասունցի եւ մի խելոք մշեցի

Աղասի Իսպիրյանը, Գոհար Հովհաննիսյանը եւ Ռուբեն Սասունցին իրենց «Սասնա ծռերի» ծոռներ են համարում: Ա՜խ, մեր էրգրի հովին մեռնեմ, Պիտի գնանք վաղ, թե ուշ, Հրով լինի, սրով լինի՝ Պիտի գնանք վաղ, թե ուշ…   Աղասի Իսպիրյան. «Ազգագրական երգի շունչը զգացել եմ 4-5 տարեկանից. մեր տանը երգում էին պապիկս ու հորեղբայրս՝ Ներսիկ Իսպիրյանը: Այսօրվա իմ կատարած ազգագրական

ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ. «ԿՈՊԻՏ ԱՍԱԾ՝ ԳՅՈՒՂԻՑ»

Հերթական ֆլեշմոբը Երեւանում. դժգոհ էր միայն ոստիկանական հագուստով վարորդ Արթուր Բաղդասարյանը Ֆլեշմոբ կամ շանթամբոխ, այսպես են կոչվում նախապես կազմակերպված եւ աբսուրդային սցենարով միջոցառումները, որոնք տեղի են ունենում շատ հանկարծակի. «մոբերներ» կոչվող որոշ քանակի մարդիկ հայտնվում են հասարակական վայրում, իրագործում որեւէ սցենար ու արագ ցրվում: Ֆլեշմոբը դուրս է կրոնից, քաղաքականությունից եւ օրենքներից, այսինքն՝ այն չպիտի շահամոլական

Ձայնի իրավունք

Խոսափողի մենախոսությունը – Երեկ ինձ տարան մի ժողով կամ էլ հանրահավաք, չեմ կարող ճիշտն ասել, հարմար չէր, չէի տեսնում, այսինքն՝ տեսնում էի մի մարդու՝ զայրացած գոռում էր, գոչում: Զարմանում եմ, թե որ ինձ տարել եք, էլ ինչի՞ եք գոռում: Դեռ դա ոչինչ, մի քանի օր առաջ էլ հարսանիքի էի, հաստատ հարսանիք էր, բոլորին տեսա, բոլորի

«Ես կբերեմ ցանկություն»

Ասում է Ձմեռ պապը՝ բոլորին մաղթելով նապաստակի  պես արագ վազել դեպի պայծառ ապագա Սուրեն Ստեփանյանը մանուկ հասակում Ամանորի գիշերը մինչեւ ժամը 3-ը չէր քնում, որպեսզի տեսներ՝ արդյոք Ձմեռ պա՞պն է իր բարձի տակ նվերներ դնում, թե՞ ընտանիքի անդամները, սակայն այդպես էլ չտեսավ: Իսկ հիմա ինքն է այդ առեղծվածային աշխատանքը կատարում. մոտ ութ տարի է՝ ինչ

ՀԱՅԿԻ ՈՒՍԻՆ ԷԼ ԿԱՐ «ՓՈՔՐԻԿ ՔԱՐԹՈՒ»

«Բոնժուղ, ապե»,- այդպես էր Հայկ Պետրոսյանը Փարիզում «թեմա բացել» Ֆրանսիայի երիտասարդների հետ «Վերջերս ֆեյսբուքով մեկը գրել էր՝ նենց կուզենայի քո նման լինել: Ճիշտն ասած, զարմացա նման բան կարդալով, ուզում էի գրել՝ նույնիսկ ես չեմ ուզում ինձ նման լինել»,- ծիծաղում է Հայկը: Հայկը դերասան Վարդան Պետրոսյանի տղան է, սակայն նրան ճանաչում ու սիրում են, առաջին հերթին,

Լավագույնները հայտնի են

ՀՖՖ-ն պաշտոնապես ամփոփեց ու եզրափակեց 2010 թվականը: «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի ունեցած տոնական մրցանակաբաշխության ընթացքում հայտնի դարձան ու մեծարվեցին մրցաշրջան 2010-ի լավագույնները: Կառլեն Մկրտչյան՝ լավագույն ֆուտբոլիստ: Վարդան Մինասյան՝ լավագույն մարզիչ: Նախ ՀՖՖ ֆուտզալի եւ կանանց ֆուտբոլի կոմիտեի նախագահ Թովմաս Գրիգորյանը ոսկե մեդալներով պարգեւատրեց ֆուտզալի չեմպիոն «Քախս» թիմին, ապա մրցանակի արժանացավ ֆուտզալի լավագույն ռմբարկու եւ լավագույն

ԼՈՂԱՎԱԶԱՆՈՒՄ ԹՈՒՆԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾՈՎ

Բեգլարյանի դեմ քրեական գործ հարուցվեց Երեւանի դատախազի կողմից հարուցվել է քրեական գործ՝ Դ. Համբարձումյանի անվան ջրացատկի օլիմպիական հերթափոխի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոցի լողավազանում թվով 9 անչափահասների թունավորման դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով: Նախաքննությամբ պարզվել են թունավորման պատճառները, լողավազանի ջրի քլորացման համակարգի գործարկման խախտումները: Այսպես՝ 2010թ. դեկտեմբերի 8-ին, ժամը

ՆԱՄԱԿ՝ ՁՄԵՌ ՊԱՊԻՆ

«Առավոտը» մաղթում է, ցանկանում ու պահանջում է… Ամանորը ոչ միայն տոն է, այլեւ հոգեվիճակ եւ սպասելիքներ՝ Նոր տարվանից: Ու երբ պայթում է շամպայնը, եւ իրար են զարկվում բաժակները, յուրաքանչյուրը մտածում է իր թաքուն երազի ու նվիրական ցանկության իրականացման մասին: «Առավոտի» աշխատակազմն էլ լիքը ակնկալիքներ ունի 2011 թվականից ու փամփլիկ Նապաստակից, նաեւ մաղթանք, որ գալիք տարին

ԱՆԲԵՐՔ ՏԱՐՎԱ ԱՄԱՆՈՐԸ

Գազի թանկացման արդյունքում Վանաձորում մեծացել է  փայտի եւ փայտի վառարանների պահանջարկը, Տաշիրում ջուր չկա, Ախթալայում՝ նորմալ էներգամատակարարում, իսկ Սպիտակն ու  Ստեփանավանը դեռ չեն ազատվել տնակներից: Լոռիում ձյուն չկա «Ո՞վ էր տեսել, որ Լոռվա ձորում աշունը՝ առանց անձրեւ ու ձմեռը՝ անձյուն լինի»,- զարմանում են Լոռու մարզկենտրոն Վանաձորի բնակիչները: Հիդրոօդերեւութաբանական կայանի Լոռու մարզային կենտրոնի տվյալներով, ամենացածր ջերմաստիճան

ԳԻՏՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵՆ ԷԼ Է «ԿԵՐԵԼ»

Tert.am-ի փոխանցմամբ, ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը, երեկ խոսելով տարբեր ոլորտներում կատարված ուսումնասիրություններից, նշել է, որ խախտումներից անմասն չի մնացել նաեւ ՀՀ ԿԳ նախարարությունը։ Թեեւ գիտնականներն ամեն տարի դժգոհում են, որ պետության կողմից հատկացվող ֆինանսավորումը քիչ է, սակայն պարզվում է, որ առանց այն էլ սուղ միջոցները չեն ծառայում նպատակին։ Նախագահի վերահսկողական ծառայությունը պարզել

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031