Օրվա լրահոսը

ՏԱՐԱԿՈՒՍԱՆՔ

Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան «Էխո Մոսկվի» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է, որ «Լեռնային Ղարաբաղը եւ նրա հարակից տարածքները քայլ առ քայլ կվերադարձվեն Ադրբեջանին»:  «Արմենպրես»-ի խնդրանքով մեկնաբանելով Բրայզայի այս հայտարարությունը՝ ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ պատգամավոր Էդուարդ Շարմազանովը նշեց. «Հեռու եմ այն մտքից, որ ամերիկացի համանախագահը նման հայտարարություն արած լինի, քանի որ նման անհիմն ու

ՀՅԴ-ն կբացի՞ մեր աչքերը

Ըստ Վահան Հովհաննիսյանի՝ ՀՅԴ-ն իշխանությունից հեռացել է, քանի որ իշխանությունների տարած «արտաքին քաղաքական կուրսը վտանգավոր կուրս է եւ չի համապատասխանում Հայաստանի ազգային-պետական շահերին»: Երեկ Հայ հեղափոխական դաշնակցությունը հյուրընկալվել էր «Մաշտոց» համալսարանում, որտեղ Երեւանի ավագանու առաջիկա ընտրությունների քարոզարշավի շրջանակներում հանդիպում էր համալսարանի ուսանողների հետ: ՀՅԴ բյուրոյի անդամ եւ ՀՀ ԱԺ պատգամավոր Վահան Հովհաննիսյանը հանդիպման ժամանակ ունեցած

ԲԱՑԵՔ ՓԱԿԱԳԾԵՐԸ

Բակո Սահակյանից պահանջում է Արցախի խորհրդարանի պատգամավոր Գեղամ Բաղդասարյանը – Ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան հերթական աղմկահարույց հայտարարություններն է արել` «Կարծում եմ, որ վերջ ի վերջո Ադրբեջանին վերադարձվելու են տարածքները, վերադառնալու են նաեւ ադրբեջանցի փախստականները։ Այս պահին չեմ կարող ասել, թե ի՞նչ կլինի Ղարաբաղի հետ։ Այն պետք է ունենա նոր կարգավիճակ։ Թե ինչպիսի՞, այս հարցի շուրջ

ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՃՆՇԵԼ ՎԿԱՆԵՐԻՆ

Հայրենի իրավապահները բերման են ենթարկում քաղբանտարկյալների գործերով անցնող վկաներին Իշխանությունները սկսեցին զբաղվել բոլոր նրանցով, ովքեր սպառնում են տապալել «Յոթի» գործերն ու 7 քաղկալանավորներին առաջադրված մեղադրանքները: Խոսքն այդ գործերով անցնող այն վկաների մասին է, որոնք դատարանում հրաժարվել են իրենց նախաքննական մեղադրական ցուցմունքներից՝ ասելով, որ դրանք կորզվել են ֆիզիկական բռնությունների եւ հոգեբանական ճնշումների ազդեցության տակ: Հիշեցնենք, որ

«ՀԱՐԵՎԱՆՈՒԹՅՈՒՆՆ» ԱԶԴԵ՞Ց

Պրահայում Եվրամիության «Արեւելյան հարեւանություն» ծրագրին Հայաստանի ընդգրկման հաջորդ իսկ օրը ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը որոշեց քաղաքակիրթ հարաբերություններ հաստատել ընդդիմության հետ: Ճիշտ է, առայժմ միայն առաջին դեմքի մակարդակով: Լուսանկարը` ԳԱԳԻԿ ՇԱՄՇՅԱՆԻ

ՓՈՂԵՐՆ ԱՆՀԱՄԱՉԱՓ ԵՆ ԲԱՇԽՎԵԼ

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Կոնգրեսին խնդրել է 2010-ին Հայաստանին տրամադրել ընդամենը $30 մլն ֆինանսական օգնություն, ինչը $18 մլն-ով քիչ է, քան ընթացիկ տարում: Այս մասին տեղեկացնում է «Մեդիամաքսը»: Աղբյուրի տեղեկացմամբ, Ամերիկայի հայկական համագումարում (ԱՀՀ) հայտնել են, որ Լեռնային Ղարաբաղին առհասարակ օգնություն չի նախատեսվում, մինչդեռ 2009-ի բյուջեով հատկացվել էր $8 մլն: Ինչ վերաբերում է արտաքին ռազմական

Սպանությունից 15 տարի հետո

1994 թ. մայիսի 2-ին, երբ հազիվ 12 օր էր մնացել ղարաբաղյան պատերազմում հրադադարի հաստատմանը, Երեւանում, իր տան շեմին դավադիր կրակոցով սպանվեց Գագիկ Սահակյանը: 15 տարի է անցել ողբերգական օրից: Գագիկ Սահակյանը մեկ անգամ չէ, որ եղել էր առաջին գծում: Մեկ անգամ չէ, որ անհրաժեշտ զենքը, զինամթերքը, պարենը, հագուստը կամ ռազմի դաշտում անհրաժեշտ որեւէ այլ բան

ԽՈՆԱՐՀՎՈՒՄ ԵՄ ՁԵՐ ԱՌՋԵՎ

Ես չգիտեմ՝ արդյոք ո՞վ եւ ինչպիսի՞ն կլինեի այսօր, եթե չլինեիք Դուք, իմ թանկագին Ուսուցիչ, իմ անմոռանալի ընկեր Վարդանյան: Արդեն 20 տարի է՝ դուրս եմ եկել Ձեր ամենօրյա խնամքից ու հսկողությունից, բայց այնքան մեծ էր Ձեր ազդեցությունն ինձ վրա, որ այն կկրեմ թերեւս էլի մի 20, 30, 40 տարի… Առ այսօր զարմանում եմ, թե որքան համբերություն,

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Օրերս մի շարք լրատվամիջոցներ սկսել են ահազանգել այն մասին, որ վրացական իշխանությունները պատրաստվում են կալանավորել Սամցխե-Ջավախքի եւ Քվեմո Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհրդի անդամներ՝ «Ջավախք» ժողովրդական շարժում կազմակերպության նախագահ, Ախալքալաքի շրջանային սակրեբուլոյի նախագահի տեղակալ Նորիկ Կարապետյանին, «Վիրք» կուսակցության համանախագահ, Ախալքալաքի շրջանային սակրեբուլոյի պատգամավոր Դավիթ Ռստակյանին եւ «Ա-Ինֆո» լրատվական գործակալության տնօրեն Արտակ Գաբրիելյանին: Թե՛ Նորիկ Կարապետյանը,

ՄԵՐ ՈՒ ՆՐԱՆՑ ՇՈՈՒՆ ՈՒ ԲԻԶՆԵՍԸ

Պարզվում է, հայկական շոու-բիզնեսը որոշ ընդհանրություններ ունի ադրբեջանականի հետ: Հայաստանում էլ են սեւեռվում այն երեւույթի վրա, որ հայ երգչուհիներից շատերը երեխա են ունենում՝ առանց ամուսնանալու, Ադրբեջանում էլ: Մեզ մոտ էլ չեն հրապարակում երեխայի հոր անունը, այնտեղ էլ: Եվ պարտադիր էլ չէ, որովհետեւ դա որեւէ մեկի գործը չէ: Ադրբեջանցի KBH-ական, պրոդյուսեր Վադո Կորովինը, day.az-ին տված հարցազրույցում,

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԽԱՆԴԵԼ

Մայիսի 7-ին Պրահայում ավարտվեց Եվրամիության «Արեւելյան գործընկերության» ծրագրի հիմնադիր համաժողովը, որի մասնակիցները՝ ԵՄ 24 պետություններ եւ նախկին ԽՍՀՄ 6 հանրապետություններ, ընդունեցին համատեղ հռչակագիր: Ըստ «Վրեմյա նովոստեյ» թերթի, փաստաթղթում մասնավորապես ասվում է, որ «Արեւելյան գործընկերությունը» ուղղված է գործընկեր երկրներում քաղաքական եւ սոցիալ-տնտեսական բարեփոխումների սատարմանը եւ ԵՄ-ի հետ մերձեցման դյուրացմանը: Ռուսաստանին Պրահա չեն հրավիրել, ինչը խորացրել է

ՊԵՏԴՈՒՄԱՆ ՊԱՇՏՊԱՆԵՑ ՀԱՄԱՍԵՌԱՄՈԼՆԵՐԻՆ

Ռուսաստանի Պետդուման մերժեց համասեռամոլության քարոզչության համար քրեական պատասխանատվություն նախատեսող օրինագիծը, որի հեղինակներն էին կոմունիստները, լիբերալ դեմոկրատները եւ «Սպրավեդլիվայա Ռոսիան»: Newsru.com-ը հաղորդում է, որ նախագծին դեմ են քվեարկել իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության պատգամավորները: Ըստ օրինագծի, քրեական հետապնդման պատճառ կարող է դառնալ համասեռամոլության քարոզչությունը, որը տեղ է գտնում հանրային ելույթում, հանրությանը ներկայացվող ստեղծագործության մեջ, կամ՝ ԶԼՄ-ներում: Նախագծի

ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ԵՎՍ ՄԻ ԼՐՏԵՍ Է ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ

Երեկ Վրաստանի իշխանությունները հայտարարել են, որ ռազմական փորձագետ եւ պաշտպանության նախարարության նախկին աշխատակից Վախթանգ Մայիսայան խոստովանել է Ռուսաստանի հատուկ ծառայությունների հետ համագործակցելու մեջ: Ըստ «Ազատություն» ռադիոկայանի, պաշտպանության նախարարության կոլեգիայի նիստի ժամանակ, Վրաստանի նախագահ Մ. Սահակաշվիլին անձամբ որոշեց պատմել, թե ինչպես են վրացական հատուկ ծառայությունները ձերբակալել քաղաքագետ, Թբիլիսիի համալսարանի պրոֆեսոր Մայիսայային, որը պատերազմի ժամանակ, վերլուծական նյութերի

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գիրք ութերորդ Գլուխ յոթերորդ  ԻՍԿԱԿԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ  Եվ Կիբուռը հառաչելով ասաց՝ «ախր Անդոն հեչ մոռանալու մարդ չէր», եւ ես արդարանալով ասացի՝ «ոչ թե մոռացել էի, այլ չէի հիշում», եւ Կիբուռն ասաց՝ «մոռանալն ու չհիշելը նույն բանն են», եւ ես արդարանալով ասացի՝ «համ Օդնային էի հիշում, համ էլ՝ Անդոյին. ուղղակի մտքովս չի անցել, որ էդ

Մայիսի 9

ԽՈՅ (21.03-20.04)- Այսօր զբաղվեք հաճելի գործերով: ՑՈՒԼ (21.04-21.05)- Ժամանակն է մտածել հանգստի մեկնելու մասին: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Անհեթեթ խոսակցություններին լուրջ մի վերաբերվեք: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Մոռացեք բոլոր խնդիրներն ու հաճելի ժամանակ անցկացրեք: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Ղեկավարությունը բարձր կգնահատի ձեր կատարած աշխատանքը: ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Այսօր խնջույքի մասնակցելու հրավեր կստանաք: ԿՇԵՌՔ (24.09-23.10)- Երկար սպասված հեռախոսազանգը կխոցի ձեր սիրտը: ԿԱՐԻՃ (24.10-22.11)-

Չափս գաղտնի՞ թող մնա

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, մայիսի 5-ին եւ 6-ին կայացավ Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետի պրեմիերան: Նախագծի գլխավոր հովանավորն է մշակույթի բարեկամ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը՝ ի դեմս գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի: Ընկերությունը տրամադրել էր 180 միլիոն դրամ՝ բեմադրության համար: Ռուսական Մեծ թատրոնի բալետմայստեր Յուրի Գրիգորովիչն աշխատել էր հայկական բալետի լավագույն ներկայացուցիչների հետ՝ «Սպարտակը» հայ հանդիսատեսին բարձր կատարողական մակարդակով ներկայացնելու

Լավատեսության եվ պարի միջոցով

«Երեք ցանկություն ունեմ՝ Արեւմտյան Հայաստանը միանա Արեւելյան Հայաստանին, կայանա իմ մեծ մենահամերգը եւ երրորդ՝ դառնամ մշակույթի նախարար»,- սրանք են 20-ամյա Արմինե Գաբրիելյանի ցանկությունները: Նա երեք տարի առաջ ավարտել է Պարարվեստի պետական ուսումնարանը, այժմ սովորում է Երեւանի մանկավարժական համալսարանի գեղարվեստի ֆակուլտետի մշակութաբանության բաժնի երրորդ կուրսում, նաեւ «Կռունկ» համույթում պարուհի է: Նրա հայրը զոհվել է արցախյան հերոսամարտի

Պլատինե մրցանակ՝ «Սահմանին»

Ապրիլի 17-26-ին Հյուսթոնի (ԱՄՆ) 42-րդ համաշխարհային կինոփառատոնում կայացել է կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանի «Սահման» ֆիլմի ամերիկյան պրեմիերան: Ֆիլմն ընդգրկված էր փառատոնի REMI մրցանակին հավակնող ֆիլմերի շարքում եւ արժանացել է Պլատինե մրցանակի: Ինչպես, ըստ «Նոյյան տապանի», երեկվա ասուլիսում հայտնեց Հ. Խաչատրյանը, այնուհետեւ՝ ապրիլի 24-ից մայիսի 3-ը ֆիլմը մասնակցել է Սիրակուզայի միջազգային փառատոնին եւ արժանացել «Լավագույն լիամետրաժ վավերագրական

Սուրբ հողում Հռոմի պապն ուխտագնաց է

Այսօր Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդը կժամանի մի երկիր, որը սուրբ են համարում աշխարհի հրեաները, մահմեդականներն ու քրիստոնյաները: Ըստ «Գազետա» թերթի, արձանագրության համաձայն, պապի բոլոր այցելությունները ուխտագնացություններ են եւ ոչ թե քաղաքական այցեր: Կաթոլիկ եկեղեցու առաջնորդը մտադիր է նախ եւ առաջ աղոթել բոլոր հավատացյալների հետ միասին: Հռոմի պապը հանդիպում է քաղաքական գործիչների հետ, բայց երբեք նրանց

$10 հազար՝ բնակարանը մաքրելու համար

Մեծ Բրիտանիայի վարչապետ Գորդոն Բրաունը հարկատուների միջոցներից վճարել է 6 հազար 577 ֆունտ (մոտ $10 հազար) իր եղբորը՝ լոնդոնյան իր բնակարանը մաքրելու համար: Ինչպես հիշեցնում է Newsru.com-ը, Բրիտանիայում գործում է օրենք, համաձայն որի՝ կառավարության անդամներն ու պատգամավորները կարող են պետական բյուջեից փոխհատուցում ստանալ իրենց բնակարանների ու տների սպասարկման, շրջագայությունների, կահույքի ձեռքբերման, վերանորոգման եւ այլ կարիքների

«Խիզախ նախաձեռնություն»

Մայիսի 7-ին Չեխիայի մայրաքաղաք Պրահայում տեղի է ունեցել Եվրամիության «Արեւելյան գործընկերության» անդրանիկ գագաթաժողովը: Գագաթաժողովում ելույթ է ունեցել նաեւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, որը, մասնավորապես, ասել է. «Այս օրը նշանակալից է Հայաստանի ժողովրդի, կարծում եմ՝ նաեւ «Արեւելյան գործընկերության» մեջ ներառված մյուս երկրների համար: Անկախ նրանից, թե ինչ հեռանկար է մեզանից յուրաքանչյուրը տեսնում Միության հետ իր հարաբերություններում,

Ամենածանրն ու «ամենազանգվածայինը»

Սպորտը գեղեցկություն է: Ով զբաղվում է սպորտով, ինչպես ասում են՝ հարյուր կիլոմետրի վրա է տարբերվում սովորական մարդուց: Նա առողջ տեսք ունի, սլացիկ կառուցվածք: Մեծ սպորտում, հատկապես անհատական մարզաձեւերում, որտեղ կան քաշային դասակարգման աստիճաններ, եթե խոսքը միջազգային մակարդակի նվաճումների մասին է, որոշակի օրենքներ են գործում: Ծանրորդը, ըմբիշը կամ բռնցքամարտիկը, որպես կանոն, մինչեւ մրցման մեկնարկը, ավելի ճիշտ՝

ՖՈՒՏԲՈ՞ԼԸ, ԹԵ՞ ՍԵՔՍԸ

Ընդունված է համարել, որ տղամարդիկ մշտապես սեքսի մասին են մտածում: Բայց պարզվում է, որ նրանք ֆուտբոլ մարզաձեւը գնահատում են ավելի բարձր, քան ամենալավ սեքսը: «Sports Interactive Sega» ընկերությունը մի հետաքրքիր ուսումնասիրություն է կատարել, որի արդյունքների ամփոփումը ցույց է տվել, որ տղամարդիկ ավելի շատ մտածում են ֆուտբոլի, քան սեքսի մասին: Հարցման ենթարկված բրիտանացի տղամարդիկ օրվա ընթացքում

ՍՊՈՐՏ, ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ, ԱՐՎԵՍՏ

Այսօր վաստակավոր մարզիչ, ոստիկանության Լոռու մարզային վարչության պետի՝ կադրերի եւ անձնակազմի գծով տեղակալ, Նկարիչների միության պատվավոր անդամ, գնդապետ Վազգեն Բադալյանը դառնում է 55 տարեկան: Վազգեն Բադալյանին մարդիկ ավելի շատ ճանաչում են որպես փորձառու մարզչի, որը հայկական եւ միջազգային բռնցքամարտին տվել է ռինգի այնպիսի վարպետներ, ինչպիսիք են պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի բացարձակ չեմպիոն Վախթանգ Դարչինյանը, միջազգային կարգի

«Դեռ կա՞ Գրողների միություն»

Զարմացած է լոնդոնաբնակ գրող Ասատուր Գյուզելյանը Օրերս Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի հյուրն էր Արամ Խաչատրյանի ամենամտերիմ եւ ջերմ ընկեր, լոնդոնաբնակ գրող Ասատուր Գյուզելյանը. առիթը հեղինակի «Համոյ եւ Ֆատիլէ» եւ նրա 50 տարվա բարեկամ Ալբերտ Փարսադանյանի «Հարատեւող բարեկամություն» գրքերի շնորհանդեսն էր: Ա. Գյուզելյանի «Համոյ եւ Ֆատիլէ» պոեմը լույս է տեսել 1960 թ. Կալկաթայում եւ քանի որ կարճ

ՀԱՅԿԱԿԱՆ ՁԱՅՆԵՐԸ ՀՈՒԶԵՑԻՆ ՌՈՍՏՈՎԸ

Պերճ Քարազյանի եւ Հասմիկ Թորոսյանի «ուղեւորության» արդյունքները Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան արդեն ներգրավվել է Շոտլանդիայի թագավորական ակադեմիայի եւ Ռոստովի Ռախմանինովի անվան կոնսերվատորիայի համատեղ համագործակցության մեջ: Շոտլանդիայի թագավորական ակադեմիայի եւ Ռոստովի Ռախմանինովի անվան կոնսերվատորիայի իրականացրած համատեղ ծրագրի հերթական փուլը մեկնարկեց ապրիլի 24-ին, Ռոստովում՝ «Արիադնեն Նաքսոսում» օպերայի ներկայացմամբ, որին մասնակցեցին նաեւ Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի 5-րդ

Հակասողանք կամ գյուղատնտեսություն

Հայաստանում 2500 սողանքային տարածք-գոտիներ կան, որոնցից 131-ը առավել վտանգավոր են: Հենց այդ վտանգավոր տարածքներում էլ երկրի տնտեսական կյանքում լուրջ ազդեցություն ունեցող կենսական նշանակության օբյեկտներ են գործում, մարդիկ բնակվում: Դեռեւս 2007 թվականին ՀՀ կառավարությունը հաստատել է հույժ վտանգավոր 131 սողանքների վերաբերյալ ծրագիր, համաձայն որի, համալիր միջոցառումների արդյունքում 2008-2016 ժամանակահատվածում սողանքների հարցը կկարգավորվի: «Նախ, պետք է ուսումնասիրություններ

ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՆԵՐԸ ՈՒՆԻՖԻԿԱՑՎՈՒՄ ԵՆ

Այս պահին ամենաշատ կառավարիչները ամենափոքր մարզում են Հայաստանի Հանրապետության 10 մարզերի հաստիքացուցակները, կառուցվածքները կարգավորվել են ՀՀ վարչապետի դեռեւս 1998 թվականին ընդունված 926 որոշմամբ եւ պարբերաբար փոփոխությունների ենթարկվել: Ու հիմա մարզպետարանների կառուցվածքը կամ աշխատակազմը միասնական հստակ տրամաբանություն չունի: Սյունիքը 4506 քառ. կմ տարածք է՝ մոտ 153 հազար բնակիչ, 109 համայնք: Սյունիքի մարզպետը ունի երկու տեղակալ, օգնական

Հեղինակային մանկավարժության հմայքը

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում երեկ երգեցին, պարեցին, նորաձեւություն ցուցադրեցին եւ քննարկեցին: Երեկ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի «Մեդիակենտրոնում» տեղի ունեցավ մայիսի 4-ին մեկնարկած «Հեղինակային մանկավարժության հեղինակների» հանրապետական 4-րդ հավաքի եզրափակումը: Բացի այն, որ կրթահամալիրի մասնագետները քննարկեցին հեռավար ուսուցման ապահովման հետ կապված հարցեր, տեղի ունեցավ «Իմացումի հրճվանք» եւ «Ծուղրուղու» ծրագրերի մրցանակաբաշխությունը: Մինչ պաշտոնական մասին անցնելը՝ կրթահամալիրի արհեստագործական դպրոցի 9-11-րդ

«ԱԴՐԲԵՋԱՆԸ ԽՈՒՃԱՊԻ ՄԵՋ Է»

Քաղաքագետ Սերգեյ Մինասյանի մեկնաբանությունները ադրբեջանցի քաղաքագետների «օբյեկտիվ» դիրքորոշումների առիթով: Ադրբեջանական մամուլը միշտ էլ աչքի է ընկել իր հակահայկական քաղաքականությամբ, բացահայտ սուտ տեղեկություններ տարածելու շնորհքով: Ադրբեջանական ԶԼՄ-ների այդ կուրսը հատկապես սրվել է վերջերս՝ հայ-թուրքական հարաբերությունների զարգացմանը զուգընթաց: www.day.az կայքում օրերս հանդես էր եկել քաղաքական նորարարությունների եւ տեխնոլոգիաների կենտրոնի ղեկավար Մուբարիզ Ահմեդօղլուն. «Ռուսաստանը միայն ժամանակավորապես կարող է

Լրահոս

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031