Օրվա լրահոսը
ԱՀՄԱԴԻՆԵՋԱԴԸ ԲԱՔՈՒ ԿԱՅՑԵԼԻ
Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը նոյեմբերի 17-ին կայցելի Ադրբեջան: Այդ մասին հաղորդում է news.am-ը՝ Իրանի ԱԳՆ-ի՝ Բաքվում գտնվող ներկայացուցիչ Մեջիդ Ֆեյզոլահին: Վերջինիս ասելով, այցը կրում է պատասխան բնույթ: 2009-ի մարտին Իրան էր այցելել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: Ֆեյզոլահի ասելով, ներկայումս երկու երկրների ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խումբն աշխատում է ստորագրման ենթակա փաստաթղթի վրա: «Վաղը հայտնի կդառնա, թե
ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՆ ԿՓՈԽՀԱՏՈՒՑԻ ԳՈՒԱՆՏԱՆԱՄՈՅԻ ԿԱԼԱՆԱՎՈՐՆԵՐԻՆ
BBC-ի փոխանցմամբ, բրիտանական կառավարությունը մտադիր է դրամական փոխհատուցում տալ Գուանտանամոյի բանտի նախկին մի քանի կալանավորների: Նրանցից մեկը, աղբյուրի ասելով, կարող է ստանալ մոտ 1 մլն ֆունտ ստերլինգի փոխհատուցում: Բրիտանական կառավարության ներկայացուցիչը հայտարարել է, թե համապատասխան գրավոր հայտարարությունն արդեն ուղարկվել է խորհրդարան: Ենթադրվում է, որ բրիտանական իշխանություններին հաջողվել է արտադատարանական համաձայնության հասնել Գուանտանամոյի 12 նախկին բանտարկյալների
Իսրայելը պաղեստինցի գրոհայիններին ներում է շնորհել
Մահմեդական Իդ-ալ-Ադհա տոնի կապակցությամբ Իսրայելը բանտերից ազատ է արձակել պաղեստինցի 45 գրոհայինի: Նրանք բոլորը եղել են Պաղեստինի ինքնավարության առաջնորդ Մահմուդ Աբբասի ղեկավարած «Ֆատխ» շարժմանը մոտ կանգնած «Ալ-Ակսայի մարտիրոսների բրիգադայի» անդամներ: ԼՁԸՀ-ՁԸհհ-ի մատուցմամբ, ազատ արձակվածների մի մասին ներում է շնորհվել՝ Հորդանան գետի Արեւելյան ափի տարածքում ազատ տեղաշարժի իրավունքով, մյուսները կարող են վերադառնալ բացառապես Պաղեստինի ինքնավարության տարածքում
Օբամայից պահանջում են պատասխանատվության ենթարկել Բուշին
Թվով 73 երկրներում կտտանքների զոհերի վերականգնողական 146 կենտրոններ Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամային կոչ են արել դատական պատասխանատվության ենթարկել ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ կրտսերին՝ կտտանքները բաց տեքստով արդարացնելու եւ պաշտպանելու համար: Օբամային ուղղված բաց նամակում Կտտանքների զոհերի վերականգնողական միջազգային խորհրդի գործադիր կոմիտեի անդամ փորձագետները Օբամային կոչ են արել նաեւ կատարել ԱՄՆ-ի ստանձնած համապատասխան պարտավորություններն
Վրաստանը երկրորդ մայրաքաղաք էլ կունենա
2011 թվականին Վրաստանի կառավարության մի մասը Թբիլիսիից կտեղափոխվի Քութայիսի: Այդ մասին, վրացական լրատվամիջոցների հաղորդմամբ, երեկ հայտարարել է նախագահ Միխայիլ Սահակաշվիլին՝ Քութայիսիում Կառավարության տան հիմնարկեքի ժամանակ։ «Ազատություն» ռ/կ-ի մատուցմամբ, Սահակաշվիլին հայտարարել է, թե «մինչ այժմ մենք հայտարարում էինք, որ միայն խորհրդարանն է տեղափոխվելու Քութայիսի, սակայն այժմ ուզում ենք ձեզ զարմացնել. հաջորդ տարի գործադիր իշխանությունը եւս Թբիլիսիից
ԻՆՉՊԵ՞Ս ՓՈԽԵԼ ԿՅԱՆՔԸ
Այս տարվա հունիսի 1-ից ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի եւ «Ապագան քոնն է» հ/կ-ի նախաձեռնությամբ ՀՀ արդարադատության, աշխատանքի եւ սոցիալական հարցերի, կրթության եւ գիտության նախարարությունների համագործակցության շրջանակներում Աբովյան ՔԿՀ դեռահասների, գիշերային խնամքի եւ հանրակրթական դպրոցների սաների շրջանում մեկնարկեց «Կրթական կամուրջ» ծրագիրը: Երեկ Հանդուրժողականության միջազգային օրվա կապակցությամբ «Կոնգրես» հյուրանոցում ամփոփվեց ծրագիրը: «Ապագան քոնն է» հասարակական կազմակերպության նախագահ Նարինե
ԳՐՔԻ ԳՈՂԸ ԳՈ՞Ղ Է
Ըստ Police.am-ի, նոյեմբերի 15-ին, ժամը 16.30-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի ծառայողները գողություն կատարելու կասկածանքով Մաշտոցի պողոտայի թիվ 20 շենքի մոտից բերման են ենթարկել 1961 թ. ծնված Սամվել Ս.-ին: Պարզվել է, որ նա նույն օրը, ժամը 16-ին, «Բուկինիստ» գրախանութից գողացել է «Սալվադոր Դալի» եւ «Միրովոյե իսկուստվո» գրքերը: Կատարվում է հետաքննություն:
«Ֆրանսիականի» ֆենոմենը
Իրենց իրավունքների համար պայքարող դասախոսները միություն են ստեղծել Հուլիս-օգոստոս ամիսներին Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Ժոել Լը Մորզելեկը ապօրինաբար աշխատանքից ազատեց 29 դասախոսների՝ տարբեր ամբիոններից, աշխատանքային պայմանագրի ժամկետը լրանալու պատճառաբանությամբ: Ի սկզբանե այդ որոշումը հակաօրինական էր, քանի որ նշված պայմանագրերը կնքվել էին մեկ տարի ժամկետով՝ 25.10.2007-01.09.2008թթ. եւ ժամկետը լրանալուց հետո դասախոսների հետ շարունակվել են աշխատանքային հարաբերությունները,
ԱՂԱՆԴԱՎՈՐՆԵՐԸ ԷԼԻ ՄԱՍՆԱԿՑԵՑԻՆ
Իսկ ԿԳ նախարարը անխռով զրուցեց նրանց ներկայացուցչի հետ ՀՀ ԿԳՆ աջակցությամբ նոյեմբերի 16-18-ը Մոսկվայի տանը կանցկացվի «Կրթություն եւ կարիերա expo 2010» 11-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը: Երեկ կայացավ ցուցահանդեսի պաշտոնական բացումը: Ըստ ցուցահանդեսի ղեկավար Ադելինա Քոչարյանի, «Կրթություն եւ կարիերա expo 2010»-ի նպատակն է՝ դպրոցականներին եւ ուսանողներին տեղեկություն տրամադրել ժամանակակից կրթության ողջ սպեկտորի վերաբերյալ, նպաստել կրթօջախների եւ
Փակ սահմաններ, բաց գաղափարներ՝ «Անի երկխոսության» հետ
Վերջին տարիներին, երբ Թուրքիայի եւ Հայաստանի հարաբերություններում որոշակի առաջընթաց է զգացվում, տարբեր ծրագրերը՝ կազմակերպված հատկապես ոչ կառավարական կազմակերպությունների եւ լրատվամիջոցների կողմից, կարեւոր դեր են խաղում երկու երկրների եւ երկու ժողովուրդների միջեւ հարաբերությունները վերականգնելու հարցում: Ոչ կառավարական կազմակերպությունները, որոնք քաղաքական գործիչների տապալումները փոխակերպել են հաջողությունների, կարող են համախմբել տարբեր կարծիքներ ունեցող մարդկանց՝ անցնելով պարտադրված սահմաններից: «Անի
«ԱՅՍ ՕՐԵՆՔԸ ՆԱԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԽՆԴԻՐ Է ԼՈՒԾՈՒՄ»
Կարծում է «Հայէկոնոմբանկ» ՓԲԸ խորհրդի նախագահ Սարիբեկ Սուքիասյանը – Պարոն Սուքիասյան, ինչպե՞ս եք վերաբերվում ԱՊՊԱ (ավտոմեքենաների սեփականատերերի քաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրության) օրենքին: – Ծանոթ լինելով այս օրենքի ընդունման եւ իրագործման հետ կապված քաղաքացիների մտահոգություններին, այնուամենայնիվ` դրական: Կարծում եմ, որ ավտոմեքենաների սեփականատերերի քաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրությունը նաեւ կարեւոր սոցիալական բաղադրիչ է պարունակում եւ առավել անհրաժեշտ է
Վթարվել է թափոնատարը
Կիրակի՝ նոյեմբերի 14-ին, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պոչատար գնացող բետոնապատ խողովակում վթար է տեղի ունեցել, ինչի հետեւանքով Քաջարան քաղաքի Աբովյան փողոցի մատույցներում աղտոտվել է Ողջի գետը: Ըստ ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժնի պետ Լեւոն Պետրոսյանի, գետի ջրերից վերցվել են փորձանմուշներ, որոնց ուսումնասիրության արդյունքները պարզ կլինեն միայն այսօր՝ օրվա վերջում: Ըստ այդ
Նորը աշխատում է, հնից նորություն չկա
Հոկտեմբերի 30-ին եւ նոյեմբերի 3-ին տեղեկացրել ենք, որ հոկտեմբերի լույս 29-ի գիշերը հրդեհվել է Սյունիքի մարզի Լեռնաձոր գյուղում ուրանի պաշարների երկրաբանահետախուզական աշխատանքների համար այստեղ բերված հորատող սարքավորումը, փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Այժմ գյուղ նոր տեխնիկա է բերվել, որն արդեն աշխատում է: Ավելին՝ ի տարբերություն նախկինի, նոր տեխնիկան հսկում են մի խումբ իրավապահներ, ովքեր
Ռուբենի վերադարձը տեւեց 13 տարի
1997 թվականին իր դստեր ու նրա դասընկերների՝ Երեւանի դպրոցներից մեկի 9-րդ դասարանի եւ դասղեկի հետ Նոյեմբերյանի զորամասի սահմանապահ զինվորներին այցի ժամանակ Ռուբեն Հախվերդյանը, Նոյեմբերյանի «Քամուտ» հեռուստաընկերության եթերում, պատասխանելով լրագրողիս կողմից մի քանի անգամ կրկնված հարցին, թե արդյո՞ք ինքը կոթեցի է, ասաց. «Ես ասֆալտի ծնունդ եմ, էրեվանցի»: Իսկ իր 60-ամյակի նախաշեմին, պատասխանելով լրագրողների այն հարցին, թե
Գյուղացու եկամուտը վերավաճառողն է ստանում
Հաջորդ տարի Հայաստանում գյուղմթերքն ավելի թանկ է լինելու, երեկվա ասուլիսում այս տեսակետը հայտնեց գյուղատնտես Գառնիկ Պետրոսյանը եւ հիմնավորեց. «Եթե այս տարի գյուղացին սերմացու ձեռք բերեց շատ բարձր գներով, ապա տրամաբանորեն այն անդրադառնալու է հաջորդ տարվա բերքի վրա, բայց միայն սերմացուն չէ, նկատեք, որ վերջին տարիներին, սերմացուից բացի, գրեթե կրկնապատկվել են պարարտանյութերի, դիզվառելիքի եւ ոռոգման ջրի
ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ԿՊԱՇՏՊԱՆԵՆ
Չնայած պետական տարբեր ծրագրերին, երեխաների նկատմամբ բռնության դեպքերը աճում են, մանկատներում երեխաների թիվը չի նվազում: Երեխաներին բռնություններից պաշտպանելու միջազգային օրվան՝ նոյեմբերի 19-ին ընդառաջ, «Երեխաների պաշտպանության ցանցի» անդամ կազմակերպությունները («Զանգակատուն», «Օրրան», «ՎորլդՎիժն», «ՍՕՍ» մանկական գյուղեր, «Ապագան քոնն է», «Աջափնյակի «Երեխաների սոցհոգածության կենտրոն», «Լույսի աշխարհ» ՄԵՀԿ, ՀՕՖ-ի «Երեխաների աջակցության կենտրոն», «People in Need», Հայ օգնության միություն, «Տաթեւ-95»,
ՆԱԽԿԻՆ ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՈՍՏԻԿԱՆԸ ՈՉԻՆՉ ՉՈՒՆԻ ԹԱՔՑՆԵԼՈՒ
«Առավոտի» հարցին, թե «Արդյո՞ք Դուք 700 000 դոլար գումարով ԱՄՆ Գլենդել քաղաքում ձեր աղջկա համար տուն եք գնել», ՀՀ ռազմական ոստիկանության պետի նախկին տեղակալ Հայկ Ստեփանյանն ասաց. «Ինչպես ապացուցեմ, որ այդ տունը ես չեմ գնել: Աղջիկս՝ Աննա Ստեփանյանը, գերազանց գնահատականներով ավարտել է ԵՊՀ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը: 2000 թ.-ից նա ապրում է ԱՄՆ-ում, աշխատում է ֆինանսական
ՔԱՆԴԱԿԸ «ԿԻՍԵԼ» ԵՆ
«Ռոսիա» կինոթատրոնը երբ «վերակառուցվեց» «Այրարատ» տոնավաճառի, կինոյի շենքից տոնավաճառին «փոխանցվեց» չարենցյան «Ամբոխները խելագարված» հարթաքանդակը: Լուսանկարում պատկերված քանդակը, քանի որ պղնձից էր, արժանացավ պղնձապիղծների բռնարարքներին. քանդակը կիսով չափ «կտրել» են:
ԻՐԱՆՑՈՒՆ ՍՊԱՆԵԼ ԵՆ
«Առավոտը» տեղեկացրել էր, որ Գորիսի Վարարակ գետից դուրս է հանվել Իրանի քաղաքացի Յագուբ Թոհիդիբոստանաբադի դին: ՀՀ ոստիկանությունից երեկ տեղեկացրին, որ դեռ նոյեմբերի 13-ին, ժամը 15.00-ին, ոստիկանության Գորիսի բաժին է դիմել Իրանի քաղաքացի Սամադ Ս.-ն եւ հայտնել, որ ազգականը` 50-ամյա Յագուբ Թոհիդիբոստանաբադը, նոյեմբերի 11-ին, ժամը 18.00-ի սահմաններում, իրեն ամրակցված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով Եղեգնաձորից ճանապարհվել է ԻԻՀ,
ԽՈՐՀՐԴԱԿԱՆ Է
Նախկին ՌՈ ոստիկանապետի տեղակալ Հայկ Ստեփանյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Վովա Գասպարյանի խորհրդական:
Հանցագործության պահին հսկել է քրոջ փեսային
Նոյեմբերի 30-ին կհնչեն մաքսայինի նախկին պետ Արմեն Ավետիսյանի տան վրա ավազակային հարձակման կապակցությամբ հարուցված քրեական գործի մեղադրական եւ պաշտպանական ճառերը: Երեկ շուրջ 2 ժամ հետաձգմամբ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց դատաքննությունը: Այս անգամ միջնորդությամբ հանդես եկավ ամբաստանյալ, Նոր-Նորքի ոստիկանապետի նախկին տեղակալ Արմեն Նիկողոսյանի շահերի պաշտպան Վաղինակ Գեւորգյանը: Վերջինիս պնդմամբ՝ իր պաշտպանյալը
ՄԵԿՈՒՍԱՐԱՆՈՒՄ ԿՈԿԱԻՆ Է ՏՐՎԵԼ
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում օրեր առաջ, դատավոր Կարինե Ղազարյանի նախագահությամբ, ավարտվեց Հովհաննես Գեւորգյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Մեղադրողը պահանջեց 13 տարվա պայմանական ազատազրկում՝ սահմանելով փորձաշրջան: Սակայն դատարանը վճռեց Հովհաննես Գեւորգյանին դատապարտել 9 տարվա ազատազրկման: Ամբաստանյալն իր վերջին խոսքում ասաց, որ ունի մայր եւ խնդրեց մեղմ պատիժ: Սակայն ո՞վ է Հովհաննես
ԿԿԱՌՈՒՑԵՆ 4-ՐԴ ՍԵՐՆԴԻ LTE ՑԱՆՑԸ
«ՎիվաՍել-ՄՏՍ»-ը Հայաստանի առաջին բջջային օպերատորն է, որը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ-ի) կողմից ստացել է ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվություն՝ 4-րդ սերնդի LTE ցանցի կառուցման նպատակով: Ինչպես հայտնում են «ՎիվաՍել-ՄՏՍ»-ից, ՀԾԿՀ-ն բավարարեց ընկերության՝ 4G LTE (Long Term Evolution) տեխնոլոգիայի ներդրմամբ շարժական ռադիոկապի ցանցի կառուցման մասին դիմումը եւ համապատասխան թույլտվություն շնորհեց մինչեւ 2019 թվականի նոյեմբերի 4-ը 40ՄՀց լայնությամբ
ՀՀԿ-ի տիրություն անելու վերջն էլ սա էր
«Կուսակցական այգին» կոչնչացնեն Նախօրեին, գիշերը Նոր Նորքի վարչական շրջանի Գայի 31 շենքի հարեւանությամբ գտնվող Վիշապի կոթողներ այգում մի քանի բանվորներ ծառեր են հատել, նստարաններն են հանել, իսկ այգու ավելի քան 2 հազար քմ տարածք՝ ալյումինե թիթեղով պարսպապատվել է: Բանն այն է, որ այդ այգում, բնակիչների հավաստմամբ՝ 18 հարկանի բարձրահարկ շենք է կառուցվելու եւ հարակից տարածքի
ԳԻԶԻՐՅԱՆՆ ԱԶԱՏՎՈ՞ՒՄ Է ՆԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԱԴՐԵՐԻՑ
Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետի գլխին մութ ամպեր են կուտակվել Վերջերս Շիրակի մարզի գրեթե բոլոր բուժհիմնարկներում խոսակցության հիմնական թեման այն է, որ մարզպետ Աշոտ Գիզիրյանը սեփական դիմումի համաձայն պաշտոնանկ լինելու համար մեկ շաբաթ ժամանակ է տվել մարզի առողջապահության վարչության պետ Սամվել Ղազարյանին: Նրան 3 տարի առաջ մայրաքաղաքից Շիրակի մարզ էր հրավիրել նախկին մարզպետ Լիդա Նանյանը:
ԴԵՌ ՖՈՒՏԲՈ՞Լ ԵՆ ԽԱՂՈՒՄ
Հայ-թուրքական գործընթացը ո՞ղջ է, թե՞ մեռած Այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ հայ-թուրքական արձանագրությունները դեռ երկար են «քնելու» թուրքական խորհրդարանում, այդ թեմայի շուրջ խոսակցությունները նույնպես մարեցին: Իսկ երբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնապես հայտարարեց արձանագրությունների ստորագրման գործընթացը սառեցնելու մասին՝ ամենատարբեր դրդապատճառներով եւ ակնկալիքներով այդ գործընթացի ջերմեռանդ պաշտպաններն էլ ստիպված եղան համակերպվել ու հայտարարել, որ
ՋԻՊԵՐՆ ԻՐԱՐ ԵՆ ԲԱԽՎԵԼ
Երեկ, ժամը 21.30-ի սահմաններում, Երեւանի Կոմիտաս եւ Վաղարշյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել X5 11 ԼՍ 101 եւ Ինֆինիտի 15 ՍԼ 700 համարանիշներով երկու ջիպեր: Արդյունքում Ինֆինիտիի ուղեւոր, 28-ամյա Լիլիթ Ռազմիկի Մայիլյանը տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն: Մինչ կժամանեին Երեւանի ՃՈ աշխատակիցները, վարորդները մեքենաների վրայից համարանիշները հանեցին: Վթարի վայր ժամանած Երեւանի քննչական վարչության ՃՏ հանցագործությունների
ԻՐԱՔՈՒՄ ՀԱՅ Է ՍՊԱՆՎԵԼ
Հայկական գործակալությունները, հենվելով «Ֆրանսպրես» լրատվական գործակալության տարածած տեղեկատվության վրա, հաղորդում են, որ Իրաքում շարունակվող բռնությունների ալիքի հետեւանքով երկուշաբթի օրը զոհված 7 անձանցից 2-ը քրիստոնյաներ են, այդ թվում մեկը` հայ: Քրիստոնյաների վրա հարձակումը տեղի է ունեցել հյուսիսային Մոսուլ քաղաքում: Հրացաններով զինված անձինք, սպանելով Ասորի կաթոլիկ եկեղեցու դավանորդին եւ նրա հայ բարեկամին, փախուստի են դիմել: «Ֆրանսպրեսը» հաղորդել
ԶԱՎԵՆԱՆԴՐԻԱՍՅԱՆԸ՝ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԳԱՎԱԹԱԿԻՐ
Հայաստանցի 21-ամյա Զավեն Անդրիասյանը երեկ Բելգորոդում նվաճեց շախմատի Ռուսաստանի գավաթը: Երիտասարդ գրոսմայստերը եզրափակչում 1,5:0,5 հաշվով պարտության մատնեց ռուսաստանցի Արտյոմ Տիմոֆեեւին ու նվաճեց այդ պատվավոր մրցանակը: «Առավոտը» սրտանց շնորհավորում է:
ԼԻԲԱՆԱՆԱՀԱՅԵՐԸ ԿԴԻՄԱՎՈՐԵՆ ԳՅՈՒԼԻՆ
Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի՝ այս ամսվա վերջին Լիբանան այցելությանը նախապատրաստվում են նաեւ լիբանանահայ երիտասարդները: HayNews.am-ին Լիբանանի Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցության «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միության ատենապետ Գրիգոր Դեքիրմենջյանը փոխանցել է, որ, ըստ նախնական տվյալների, Գյուլը Լիբանանում կլինի նոյեմբերի 25-ին՝ մասնակցելու հարավային Սայդա շրջանում հիվանդանոցի բացմանը, որտեղ մեծ է եղել նաեւ թուրքական կապիտալը: «Լիբանանահայ երիտասարդները պատրաստվում են այդ


















































