Օրվա լրահոսը
«ԷՍ ՏԱՐԻ ԳՅՈՒՂԱՑԻՆ ԿԱՐՏՈԼ ԾԱԽԵԼՈՒ ՓՈԽԱՐԵՆ՝ ԱՌՆՈՒՄ Է»
Լոռու մարզի թե գյուղերի, թե քաղաքների բնակիչները տուժել են անձրեւներից, երաշտից, կարկուտից Հոկտեմբերի 5-ին «Բերքի տոնը՝ առանց բերքի» հրապարակմամբ տեղեկացրել ենք, որ այս տարի Լոռու մարզում Բերքի տոնին մասնակցել է համայնքների կեսը միայն, քանզի տարին գյուղատնտեսության համար անբարենպաստ էր: Պարզվում է, գյուղացին վերջնականապես է հիասթափվել հողից եւ գյուղից: Լոռու մարզի Ստեփանավանի շրջանի Լեջան գյուղի բնակիչ
ԱՌԵՎԱՆԳԵԼ ԵՆ ՀՀ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ Lexus-Ը
Մոսկվայի հարավ-արեւմուտքում անհայտ անձը առեւանգել է Lexus-Lx-570 մեքենան, որը պատկանում է Հայաստանի դեսպանատանը: Ինչպես հայտնել են իրավապահ մարմիններից, մեքենան գողացել են նախօրեին՝ Կախովկա փողոցի «Պրինց» առեւտրի կենտրոնի կայանատեղիից: Նյութական վնասը կազմել է 2 մլն 900 հազար ռուբլի: Հարուցվել է քրեական գործ՝ ՌԴ ՔՕ 158 հոդվածի 4-րդ մասով (կողոպուտ):
ՈՒՄ ՀԱՄԱՐ ԵՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ
75-ամյա թոշակառու Անզոր Իսախանովը 2002թ. ապրիլից չունենալով որեւէ նկատողություն՝ աշխատել է ՀՀ ՊՆ ռազմական ինստիտուտում՝ որպես հյուսն-ապակեգործ: 2009թ. հուլիսի 7-ից մինչեւ հոկտեմբերի 10-ը սրտի հիվանդության պատճառով եղել է ժամանակավոր անաշխատունակ: Սակայն պարզվել է, որ հուլիսի 15-ին ազատել են աշխատանքից: «Հոկտեմբերի 16-ին ՀՀ ՄԻ պաշտպանի ստուգումներով հայտնաբերվել է, որ իմ նկատմամբ կատարվել են ՀՀ աշխատանքային օրենսգրքի
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԴԵՄ
Երեկ վարչական դատարանում դռնփակ նիստով լսվեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հայցի քննությունը՝ ընդդեմ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի: Իրավապաշտպանները պահանջել էին իրենց տրամադրել 2009թ. զինված ուժերում մահացածների թիվն ու տվյալները: Ըստ ոչ պաշտոնական տեղեկատվության, միայն անցյալ տարի զինված ուժերում մահացել է 18 զինծառայող, իսկ այս տարի 9 զոհ է եղել: Վարչական դատարանում ՊՆ-ն ներկայացրել
ՄԻՊ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Երեկ մարդու իրավունքների պաշտպանը հանդես է եկել հայտարարությամբ: Նա տեղեկացրել է, որ նոյեմբերի 11-ին, ժամը 3 անց 54 րոպեին, իր բջջային հեռախոսին է զանգել Նիկոլ Փաշինյանի կինը եւ հայտնել, որ ամուսնու վրա հարձակվել են դիմակավոր անձինք եւ վերջինս անհետացել է: Նա չի ցանկացել Պաշտպանին ասել իրեն դեպքի մասին տեղեկացնողի ով լինելը: Ահազանգից հետո Ա. Հարությունյանը
Հալածում են նաեւ Երեւանո՞ւմ
Անցած տարվա հունվարի 14-ից «Առավոտը» մի քանի անգամ անդրադարձել է ՀՀ Արարատի մարզի Մասիսի տարածաշրջանի Հովտաշատ գյուղի բնակիչ Արեւհատ Կարապետյանի բողոքին: Վերջին անգամ այս տարվա հունիսի 17-ին՝ «Գայլը գառի պահապա՞ն» եւ օգոստոսի 20-ին՝ «Հալածանքները շարունակվո՞ւմ են» հրապարակումներով: Հիշեցնենք, որ տիկինը պնդում է, թե դարձել է Մասիսի ոստիկանապետ Գագիկ Բադալյանի եւ նրա ազգական, Հովտաշատի գյուղապետ Սիմոն
ՀԵՏԱՊՆԴՈՒՄ՝ ԼՐԱԳՐՈՂԻ ՆԿԱՏՄԱՄԲ
Քրեական հետապնդում ու հերքում են պահանջում «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի դրույթները ճիշտ օգտագործելու համար: Դեկտեմբերի 3-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ Կարինե Պետրոսյանի նախագահությամբ, տեղի կունենա արագացված կարգով դատավարություն՝ «Հայք» օրաթերթի նախկին լրագրող Արման Գալոյանի դեմ: Լրագրողը, որն այժմ թղթակցում է «Ժամանակ Երեւան» թերթին եւ «Լրագիր» էլեկտրոնային կայքին, մեղադրվում է
ԴԻՄՈՒՄ ԿԳՐԻ՞
Երեկ Սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակիցները անկեղծորեն զարմացան, երբ փորձում էինք ճշտել՝ հավաստի՞ է, արդյոք, ծառայության պետ Վազգեն Խաչիկյանի՝ հրաժարականի դիմում գրելու մասին տեղեկությունը: «Առավոտի» հետ զրույցում ծառայությունից ասացին. «Մենք առաջին անգամ ենք նման բան լսում»: Սակայն ծառայության պատասխանատուները հաստատեցին, որ պարոն Խաչիկյանն իսկապես վատառողջ է: Ըստ նրանց՝ Վ. Խաչիկյանը առողջական խնդիրների պատճառով աշխատանքի չի
ՈՐ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԶՈՀ ՉԴԱՌՆԱՆ
«Մարդիկ գնում են աշխատանքի՝ առանց իմանալու պայմանները, գործընթացներն ու ընթացակարգերը, ինչ հիմունքներով աշխատել, եւ շատ հաճախ դրա պատճառով դառնում են զոհ կա՛մ հարկադիր աշխատանքի, կա՛մ թրաֆիքինգի: Անհրաժեշտություն կա, որպեսզի մարդկանց իրազեկել՝ երեւույթը կանխելու համար»,- երեկ Արհեստակցական միությունների կոնֆեդերացիայում տեղի ունեցած «Արժանապատիվ աշխատանք որոնելիս աշխատանքային միգրանտների իրավունքները» ձեռնարկի շնորհանդեսի ժամանակ ասաց ԱՄԿ Աշխատանքային միգրացիայի տարածաշրջանային ծրագրի
Կառավարությունը չի ուզում առողջարար հաց
Չնայած դրան, «Կռուփի» հացթուխները օրական 200 կգ հայկական բնական բարելավիչով հաց են թխում: Շուկայում վաճառվող հացերի գրեթե 90%-ը պատրատվում է, այսպես կոչված, «վիտամինով»՝ բարելավիչներով, որը, ըստ մասնագետների, բավականին վտանգավոր է մարդու առողջության համար, քանի որ հանգեցնում է մի շարք հիվանդությունների: Այս մասին երեկ «Առավոտի» հետ զրույցում ասաց «Կռուփ» գիտաարտադրական ընկերության տեխնոլոգ Ալեքսանդր Սելիմյանը: Նրա խոսքերով,
ՎՃԱՐԵԼ Է 10 ՏԱՐՎԱ ԿՅԱՆՔԻ ՀԱՄԱՐ, ՍՏԱՑԵԼ՝ 7 ՏԱՐՎԱ
Բժիշկները հիվանդին էլ, պետությանն էլ խաբե՞լ են Օրերս 61-ամյա Հովհաննես Կաթրջյանը լրիվ պատահաբար այցելել է գերմանական www.biotronic.de կայքն ու ապշել: Բանն այն է, որ երկու տարի առաջ «Առիթմոլոգիական սրտաբանական կլինիկայում» նրա սիրտը վիրահատել են ու տեղադրել հենց այդ՝ «Biotronic» ֆիրմայի «Philos DR» կոչվող երկխոռոչանի սարքը, որը նախատեսված է սրտի ռիթմը վարելու համար: Հ. Կաթրջյանի պատմելով՝
ՄՐՑՈՒՆԱԿ ԼԻՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ 25-30 ՏԱՐԻ Է ՊԵՏՔ
«2010 թվականը գինեգործների համար բարեհաջող էր, նրանք մթերեցին մոտավորապես այնքան խաղող, որքան նախորդ տարի՝ 135 000 տոննայի չափով, բայց ավելի քիչ, քան 2007-2008-ին էր, երբ մթերեցին 144 000 տոննա»,- երեկվա ասուլիսում ասաց Գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը: Ըստ նրա, այս տարին յուրահատուկ էր, որովհետեւ, ի տարբերություն նախորդ տարիների՝ խաղողի որակն անհամեմատ բարձր էր. «Գինեգործները վերջապես
«Նաիրիտցիների կրքերը հանդարտեցրին»
«Նաիրիտ» գործարանի աշխատակիցները իրենց նախորդ ամիսների աշխատավարձերի պահանջով երեկ բողոքի էին դուրս եկել նախագահական նստավայրի մոտ: Երեկ բողոքավորների թիվը հասնում էր գրեթե 200-ի: Ի դեպ, երեկ նրանց հետ նախագահական նստավայր էր եկել նաեւ գործարանի տնօրեն Վահան Մելքոնյանը: Տնօրենն իր խոսքում անդրադարձել է գործարանի աննախանձելի վիճակին, կուտակած պարտքերին. «Պարտքն առաջացել է, քանի որ գործարանի արտադրանքի 97
ՍԱՆԱՀԻՆԻ ԴԵՊՈՆ ՉԵ՞Ն ՓԱԿԻ
«Հարավ-կովկասյան երկաթուղուց» վստահեցնում են, որ դեպոյի տեղում նոր ձեռնարկություն են կառուցելու «Հարավ-կովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի ղեկավար Շեւքեթ Շայդուլինի՝ Սանահինի լոկոմոտիվային դեպոն փակելու որոշման դեմ սանահինցիներն արդեն քանի օր է՝ բողոքի ակցիա են անում: Ըստ դեպոյի աշխատակիցների, այն փակվելու է, եւ մոտ 200 մարդ դառնալու է գործազուրկ: Այն մասին, թե ինչ ճակատագիր կունենա Սանահինի լոկոմոտիվային դեպոն, եւ
ԱՎԵԼԻ ԼԱՎ, ՔԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ
ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով երկրի նախագահի նախկին խորհրդական Զբիգնեւ Բզեժինսկին կարծում է, որ ղարաբաղյան խնդիրը ռազմական գործողություններով լուծելու նպատակ ունեցող որեւէ կողմ պիտի մտածի, թե ինչ արդյունավետություն այն կունենա։ «Որեւէ մեկը, եթե նա խելացի է, սակայն ուզում է կայացնել ուժի դիմելու մասին որոշում, պիտի այս հարցը տա ինքն իրեն, եւ ինքն էլ պիտի պատասխանի, որ
«Էկոնոմիստը» քննադատում է ընդդիմությանը
Economist Intelligence Unit-ը հրապարակել է Հայաստանին վերաբերող հերթական զեկույցը Քաղաքական ոլորտում «Էկոնոմիստ»-ի վերլուծաբանները փաստում են, որ «Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի դիրքերը այժմ առավել ապահով են թվում. տնտեսական իրավիճակը բարելավվել է անցյալ տարի գրանցած 14.4 տոկոսանոց անկումից հետո»: «Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի հնարավորությունները կառավարության երկարակեցությանը վտանգելու կամ նշանակալի փոփոխությունների հասնելու համար ներկայումս մեծ չեն:
ՓՇԱԼԱՐՆ ԱՐԴԵՆ ՆԱԽԱՏԵՍԵԼ ԵՆ ՕՐԵՆՔՈՎ, ԻՍԿ ՇՆԵՐԻՆ՝ ԴԵՌ ՈՉ
Գուցե նման քայլերը կարեւորելու պատճառո՞վ «Մարտի 1»-ի ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի եզրակացությունում ընդգրկված առաջարկությունների կատարման ընթացքի մշտադիտարկման եզրակացությունները չունեն հասարակական հնչեղություն: Մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ գործընթացն ԱԺ-ում կարծես «քնել է»: Չնայած խորհրդարանի 2009 թվականին ընդունած որոշման համաձայն՝ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովին «Մարտի 1»-ի ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի եզրակացությունում ընդգրկված առաջարկությունների կատարման ընթացքի մշտադիտարկում իրականացնելու հանձնարարություն
ՑԵՂԱԿՐՈՆՈՒԹՅՈՒՆԸ ՌԱՍԻԶՄ ՉԷ
Ինչպես մեր թերթի հետ նոյեմբերի 12-ի զրույցում էր Հանրապետական պատգամավոր Գագիկ Մելիքյանն իր դժգոհությունը հայտնել այն կապակցությամբ, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը ցեղակրոնությունը համարել է ռասիզմ, այնպես էլ երեկ մամուլի ասուլիսում ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը հարկ համարեց խոսել այդ մասին, ասելով, որ ցեղակրոնությունը հատկապես հիմա ռասիզմ որակելը պատահական չէ. «Տարիներ շարունակ ցեղակրոն գաղափարախոսությունը եղել է՝ Նժդեհի ժամանակներից
ՀԱՅՈՒՀԻՆ ԷՐԴՈՂԱՆԻՆ ԽՆԴՐՈՒՄ Է ԻՐԵՆ ՀԱՅՐՈՒԹՅՈՒՆ ԱՆԵԼ
Թուրքիայի քաղաքացի Իսմայիլ Սարջանի հետ 9 տարի առաջ ամուսնացած եւ Թուրքիայի Մալաթիա քաղաք տեղափոխված Քնարիկ Ոսկանյանը օգնություն է խնդրել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանից: Ինչպես տեղեկացնում է news. am-ը, վկայակոչելով թուրքական Zaman-ը, Քնարիկը 2 ամիս առաջ իսլամ է ընդունել եւ անվանափոխվել որպես Փընար Սարջան: Հայուհին նշել է, թե իրենից 22 տարի մեծ Իսմայիլ Սարջանը սրտի
ՀԱՄԱՐՆԵՐԸ ՀԱՆԵՆՔ՝ ԻՋՆԵՆՔ ՁՈՐ
Երեկ, ժամը 19.10-ի սահմաններում, Ագաթանգեղոս-Արշակունյաց-Գր. Լուսավորիչ փողոցների խաչմերուկում բախվել են «Ջիփ» եւ «Լադա 2170 Պրիորա» մակնիշի 11 ՏՏ 015 համարանիշի ավտոմեքենաները: Բախման արդյունքում նշված հատվածում խցանում էր առաջացել: Մինչ կժամանեին ճանապարհային ոստիկանության աշխատակիցները, ինչ-որ անձինք «Ջիփի» վրայից հանեցին (ՊՆ 0061Մ) համարանիշները: Մեզ, այնուամենայնիվ, հաջողվեց «հավերժացնել» այդ պահը: Մեր տեղեկություններով, ՊՆ համարանիշով «Ջիփը», որն էլ հենց,
ԱՐՎՈՒՄ Է ԱՄԵՆ ԻՆՉ, ՈՐ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՉԿԻՐԱՌՎԻ՞ ԲՌՆՈՒԹՅՈՒՆ
Արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը երեկ ԱԺ-ում պատասխանելով «Ազատություն» ռ/կ-ի թղթակցի հարցին, թե քրեակատարողական հիմնարկի ղեկավարությունն ի՞նչ կանխարգելիչ միջոցառումներ է ձեռնարկել Նիկոլ Փաշինյանի նկատմամբ իրականացված բռնությունների դեպքերի առնչությամբ՝ ասաց. «Նախ՝ խոսքը ոչ թե դեպքի, այլ տվյալ դեպքում՝ հաղորդումների մասին է»: Եվ հավելեց. «Եթե որեւէ հաղորդման քննության արդյունքներով հիմնավորվի որեւէ փաստ, բնականաբար կհարուցվի քրեական գործ եւ կունենա
Չսահմանափակել տեղեկատվության ազատությունը
Լրագրողների հարավկովկասյան 7-րդ համաժողովը 2008-ի նոյեմբերին ԵԽ-ն ընդունել է պաշտոնական փաստաթղթերի հասանելիության մասին կոնվենցիա, հարավկովկասյան երկրներից այս փաստաթղթին միացել է միայն Վրաստանը, իսկ վավերացրել է ընդամենը երեք երկիր՝ Շվեդիա, Նորվեգիա, Հունգարիա: «Ինֆորմացիայի մատչելիությունը եւ նոր տեխնոլոգիաները» խորագրով ԶԼՄ-ների հարավկովկասյան 7-րդ համաժողովն անցկացվեց Թբիլիսիում՝ նոյեմբերի 11-12-ին, ԵԱՀԿ-ի նախաձեռնությամբ, Հոլանդիայի, Գերմանիայի եւ Դանիայի կառավարությունների ֆինանսավորմամբ: Մասնակցում էին
«ԽՐԱՄԱՏ ՉՔԱՇԵԼ ԲԱՆԱԿԻ ԵՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ»
Ասաց ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանը: – Արդեն երրորդ զորակոչն է՝ պաշտպանության նախարարի հրամանով ստեղծվում է զորակոչի թափանցիկությունն ապահովելուն կոչված հանձնաժողով: Իրո՞ք այս հանձնաժողովն ապահովում է թափանցիկություն: – Զորակոչի գործընթացը վերջին տարիներին բավականին կանոնակարգվել է, եւ զորակոչային մարմինները, որոնք իրականացնում են այդ համապետական կարեւոր նշանակության գործընթացը, իրենց
ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ ԵՎ ԱՍՈՒԼԻՍ
Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչները երեկ հասցրել են ե՛ւ բողոքի ակցիա անցկացնել, ե՛ւ դիմել քաղաքապետարանին՝ ճշտելու համար, թե Ազատության հրապարակը որ օրերին է ազատ: Երեկ առավոտյան Հայ ազգային կոնգրեսը ՀՀ գլխավոր դատախազության դիմաց ի պաշտպանություն «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի՝ բողոքի ցույց էր կազմակերպել: Ակցիայի անցկացման մասին Կոնգրեսը տեղեկացրել էր դեռ նախօրեին՝ անդրադառնալով
ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ ՀԵՐՔԵԼ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՊՆԴՈՒՄՆԵՐԸ
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Միջազգային հարաբերությունների հնդկական խորհրդում իր նոյեմբերի 11-ի ելույթից հետո պատասխանելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հարցին՝ ասել է. «Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ բանակցություններն ավարտվեցին արձանագրությունների ստորագրմամբ: Չկա ո՛չ «լուռ դիվանագիտություն», ո՛չ Ցյուրիխի «երկրորդ փուլ», ո՛չ էլ նոր բանակցություններ: Թուրք քաղաքական գործիչներից ոմանք եւ որոշ թուրքական լրատվամիջոցներ խոսում են այդ մասին, բայց ես
Քվեարկությունը շարունակվում է
Ի պաշտպանություն «Ա1+»-ի եթեր վերադարձի՝ «Ժողովրդական հեռուստատեսություն» հիմնադրամի նախաձեռնած քվեարկությունը՝ խորհրդանշական նվիրատվության տեսքով, շարունակվում է: Արդեն 6 հազարից ավելի մարդ դրամական փոխանցում է կատարել հիմնադրամի հաշվեհամարին, ինչը նշանակում է 6 հազար քվե «Ա1+»-ի օգտին: Դեկտեմբերի 16-ին կորոշվի հայաստանյան հեռուստաեթերի ապագան: Առաջիկա 10 տարիներին Հայաստանում արդյոք կլինի՞ իրապես ժողովրդական ալիք՝ հանրության ձայնը լսող եւ դրա կատարումը
ՊԱՏԻԺ՝ ԸՍՏ ԱՆԱՆՅԱՆԻ
Ըստ «Արմինֆոյի», Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը որոշել է պայքարել ընդդեմ իրեն անհաճո լրագրողների: ՀԳՄ-ն որոշել է մրցանակ հիմնել ԶԼՄ-ների համար, որոնք ռեկորդ են սահմանել բացահայտ զրպարտության քանակով: «Հաղթողին» սպասում է դիպլոմ եւ 1937 թվականի նմուշի 3 ռուբլիանոց թղթադրամի պատճենը: «Դրանք կստանա նա, ով նյութեր կգրի 1937 թվականի ոգով»,- հայտարարել է ՀԳՄ նախագահը: Հաղթողների
Մերկ՝ ընդդեմ մահապատժի
Ուկրաինայում գործող Femen կազմակերպության ներկայացուցիչները հերթական անգամ իրենց բողոքի ձայնն են բարձրացրել ընդդեմ իրանական իշխանությունների՝ Սաքինե Աշթիանիին մահապատժի ենթարկելու որոշման: Հղում անելով ուկրաինական ԶԼՄ-ներին՝ tert.am-ը տեղեկացնում է, որ կիսամերկ ուկրաինուհիները անգլերեն եւ ուկրաիներեն «Կանանց մի սպանեք» գրությամբ ցուցապաստառով ներխուժել են Կիեւում իրանցիների կողմից կազմակերպված միջոցառման անցկացման տարածք: Իրանցի անվտանգության աշխատակիցները ստիպված են եղել իրենց հագուստով
Առավոտյան 7-9-ը՝ կրքի ժամն է
Մի խումբ գիտնականներ, որոնք զբաղվում են մարդկանց բիոռիթմի եւ տարբեր հիվանդությունների միջեւ կապի ուսումնասիրությամբ՝ կազմել են օրվա օպտիմալ ռեժիմ: Նրանք հաշվի են առել աշխատաժամերը, ընկերական հանդիպումները, սեքսը եւ մարզումները: Գիտնականների պնդմամբ՝ առավոտյան 7-9-ը կրքի ժամն է: «Առավոտյան՝ արթնանալուց անմիջապես հետո, սիրով զբաղվելը բարենպաստ է մարդու համար,- ասում է Իլիա Կարացորեոսը՝ Ռոքֆելերի համալսարանի միկրոկենսաբանը:- Այդ ժամանակ
Սպառնալիք՝ քրիստոնեական արժեքներին
Գերմանիայում իշխող Քրիստոնեադեմոկրատական միություն (ՔԴՄ) կուսակցության երիտասարդական միավորման նախագահ Ֆիլիպ Միսֆելդերը հայտարարել է, թե Հելոուինը սպառնալիք է քրիստոնեական արժեքներին եւ ավանդույթներին: Միսֆելդերի կարծիքով՝ Հելոուինի տոնին դդումներով դիմակահանդեսը շեղում է հավատացյալների ուշադրությունը եւ մտքերը Գերմանիայի համար այնպիսի կարեւոր կրոնական տոներից, ինչպիսիք են Բարեփոխման (Ռեֆորմացիայի) օրը (հոկտեմբեր 31) եւ Բոլոր Սրբերի օրը (նոյեմբեր 1): ՔԴՄ կուսակցության երիտասարդական


















































