Օրվա լրահոսը
Պրեսկոտը երեկ շատ կոշտ ելույթ է ունեցել
Սակայն ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավարն առայժմ չի բացահայտում նրա ելույթի մանրամասները: Երեկ Փարիզում իր դռնփակ նիստն էր գումարել ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովը: Օրակարգում 3-րդ հարցը Ադրբեջանի խորհրդարանական ընտրությունները դիտարկած առաքելության զեկույցն էր, որը հեղինակել են համազեկուցողներ Ժոզեֆ Դեբոնո Գրեչը եւ Պեդրո Ագրամունթը: Իսկ քննարկման 10-րդ հարցը Երեւանում հոկտեմբերի 19-20-ին անցկացված «Ժողովրդավարության ապագայի համար» ֆորումի վերաբերյալ հայտարարությունն
ԼՐԱԳՐՈՂԻՆ ՎՏԱՆԳ Է ՍՊԱՌՆՈՒՄ
Երեկ գործընկերները պաշտպանեցին Նիկոլ Փաշինյանին Դատ՝ «Կոշ» ՔԿՀ-ում Երեկ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ Սուրեն Մնոյանի նախագահությամբ, «Կոշ» ՔԿՀ-ում տեղի ունեցած դռնբաց դատական նիստում սկսել է «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի՝ «Նուբարաշեն» ՔԿՀ պետ Տիգրան Նավասարդյանի կողմից այս տարվա մայիսի 25-ին կայացված որոշման դեմ բողոքի քննությունը: Բանն այն է, որ Տ. Նավասարդյանը
ՎՊ-Ի ՍԵՎ ՑՈՒՑԱԿՈՒՄ ՉՀԱՅՏՆՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ՝ $4000
ՀՀԿ խմբակցության պատգամավորը ՀՀ վերահսկիչ պալատին երեկ մեղադրեց ստուգվողի քաղաքական կողմնորոշմամբ կամ ստվերային համաձայնության գալ-չգալու համաձայն ուսումնասիրություններ անցկացնելու մեջ: ԱԺ-ն երեկ քննարկեց ՀՀ վերահսկիչ պալատի 2009-ի հաշվետվությունը, որի համառոտ շարադրանքը միայն, որում ներկայացված են բացահայտված առավել էական խախտումներն ու թերությունները՝ 158 էջ է: Այստեղ մասնավորապես նշված է, թե ՎՊ-ն ՀՀ գլխավոր դատախազություն է ուղարկել 11
ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ ԲԱՐՁՐԱՑՐԻՆ 2500 ԴՐԱՄՈՎ
«Ժառանգություն» խմբակցությունը երեկ չմասնակցեց «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախաձեռնությանը, որն ընդունվեց 70 կողմ, 6 դեմ եւ 1 ձեռնպահ ձայներով: Հետո «Ժառանգության» պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը հայտարարեց. «Իշխանությունների կատարած «տիտանական» աշխատանքի շնորհիվ ներկայիս 30.000 դրամ նվազագույն աշխատավարձը 2011 թվականից կդառնա 32.500 դրամ: Իսկ այն, որ սպառողական նվազագույն զամբյուղը, այդ նույն իշխանությունների մաս կազմող
Քվեարկությունը շարունակվում է
Ի պաշտպանություն «Ա1+»-ի եթեր վերադարձի՝ «Ժողովրդական հեռուստատեսություն» հիմնադրամի նախաձեռնած քվեարկությունը՝ խորհրդանշական նվիրատվության տեսքով, շարունակվում է: Արդեն 6 հազարից ավելի մարդ դրամական փոխանցում է կատարել հիմնադրամի հաշվեհամարին, ինչը նշանակում է 6 հազար քվե «Ա1+»-ի օգտին: Դեկտեմբերի 16-ին կորոշվի հայաստանյան հեռուստաեթերի ապագան: Առաջիկա 10 տարիներին Հայաստանում արդյոք կլինի՞ իրապես ժողովրդական ալիք՝ հանրության ձայնը լսող եւ դրա կատարումը
MISTER X-Ը ԱՆԳԱՄ ՀԱՆԴԵՍ ԿԳԱ ԱՌԱՆՑ ԴԻՄԱԿԻ
Երեկ «Ուրբաթ» մամուլի ակումբի հյուրը երգիչ Արթուր Հակոբյանն էր՝ հայտնի Mister X բեմական անվամբ: Առիթը նոյեմբերի 20-ին «Ա. Խաչատրյան» մեծ համերգասրահում կայանալիք մենահամերգն է, որտեղ երգիչը հանդես կգա առանց դիմակի: «Այնպես եմ հուզվում, կարծես առաջին մենահամերգս լինի, ի դեպ՝ առաջինը եւս կայացել է «Ա. Խաչատրյան» համերգասրահում»,- ասաց երգիչը: «Տոմսերը լիովին սպառված են»,- կիսաժպիտը դեմքին նշեց
«Ամոթալի» թեմայով ռեպորտաժ Ծաղկաձորից
Կամ ԼԳԵՓ համայնքի խնդիրները՝ Հայաստանում Ի թիվս այլ երկրների, Հայաստանում անջրպետ կա տարասեռական եւ նույնասեռական կողմնորոշում ունեցողների միջեւ. վերջիններս չեն ընկալվում իբրեւ հասարակության լիարժեք անդամներ: Կարծիք կա, թե նույնասեռականները նաեւ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հիմնական տարածողներն ու վարակակիրներն են, մինչդեռ, ըստ ԼԳԵՓ (լեսբուհիներ, գեյեր, երկսեռականներ, փոխգենդերներ) համայնքի ներկայացուցիչ, կենսաբանական գիտությունների թեկնածու Կարեն Բադալյանի, Հայաստանի պաշտոնական վիճակագրությունն այլ բան
«ՀԵՏԱՄՆԱՑՈՒԹՅՈՒՆԸ ԲԵՐՈՒՄ Է ՖԻՔՍՏՈՒԼՈՒԹՅԱՆ»
Դեկտեմբերի 3-ին երգահան Ռուբեն Հախվերդյանը կնշի ծննդյան 60-ամյակը։ Այս կապակցությամբ դեկտեմբերի 5-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա նրա հոբելյանական համերգը։ «Չգիտեմ, թե ինչ եմ անելու 60 տարեկանից հետո, բայց մի բան գիտեմ՝ շատ պինդ խմելու եմ»,- tert.am-ի մատուցմամբ՝ երեկ «Հայելի» ակումբում ասել է երգահանը։ Իսկ մինչ այդ ամեն առավոտ նա մարմնամարզությամբ է զբաղվում։
Էջմիածինցի դպրոցականի արտերկրյա համերգները
Էջմիածնի «Տարոն» մանկապատանեկան երգչախմբի 13-ամյա անդամ Ասատուր Չաքմանյանը վերջերս համերգներ է ունեցել Ուրուգվայում եւ Կանադայում, որոնց ներկա են եղել ինչպես հայկական դեսպանատների ու հյուպատոսությունների, այնպես էլ հոգեւոր դասի ներկայացուցիչներ: Տղայի պատմելով՝ համերգը գոհացրել է ոչ միայն հայերին, այլեւ օտարերկրացիներին: Դրանք ընդմիջվել են բուռն ծափահարություններով ու «բրավոներով»: Լավ իմաստով աժիոտաժ է առաջացել, երբ Ասատուրը երգել է
ՀՀ 19-րդ առաջնություն. վարագույրն իջեցված է
Բարձրագույն խմբի առաջնության վերջին տուրը ձեւական բնույթ էր կրում, թեեւ դեռ վերջնականապես տրված չէր գլխավոր՝ չեմպիոնության հարցի պատասխանը: «Փյունիկն» ու «Բանանցը» առաջինը ճանաչվելու համար հեռակա մրցամարտը վարելու էին հարյուրավոր կիլոմետրերի վրա: Մինասյանի սաները «Հրազդան» մարզադաշտում հանդիպելու էին «Կիլիկիայի», իսկ Կուզմանոսկու սաներն Իջեւանի «Արնար» մարզադաշտում մրցելու էին «Շիրակի» հետ: Չեմպիոնության երկու հավակնորդների մրցակիցներն էլ, մեղմ ասած,
ՀՊՖՆ-Ն ԻՆՔՆԱԹԻՌ Է ԵՐԱԶՈՒՄ
Ցանկություններ եւ ռեալ իրականություն 85-ամյա Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի (ՀՊՖՆ) բախտը բերել է գեղարվեստական ղեկավարների առումով. տարբեր տարիների նվագախումբը գլխավորել են Ա. Ադամյանը, Ալ. Սպենդիարյանը, Ս. Չարեքյանը, Գ. Բուդաղյանը, Կ. Սարաջյանը, Մ. Մալունցյանը, Օ. Դուրյանը, Մ. Տերյանը, Ռ. Վարդանյանը, Ա. Քաթանյանը, Դ. Խանջյանը, Վ. Գերգիեւը, Վ. Պապյանը, Մ. Ավետիսյանը եւ Լ. Ճգնավորյանը: Եվ միայն սկսած
ՍՈՒԴԱՆԻ ՀԱՐԱՎՈՒՄ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՔՎԵ ԿԱՆՑԿԱՑՎԻ
Աֆրիկյան միության ներկայացուցիչը հայտարարել է, թե Հյուսիսային եւ Հարավային Սուդանի իշխանություններին հաջողվել է պայմանավորվածություն ձեռք բերել Հարավի անկախության հանրաքվեի անցկացման ճանապարհին եղած խոչընդոտների մեծ մասը չեզոքացնելու շուրջ: BBC-ի մատուցմամբ, դիվանագետներն ասել են, թե կողմերը պայմանավորվել են սահմանների դեմարկացիա անել, նաեւ Հարավի կողմից անկախություն հռչակելու դեպքում ապահովել սուդանյան քոչվորների ազատ տեղաշարժը Հյուսիսի եւ Հարավի միջեւ: Ձեռք
ՌՈՒՍՆԵՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ՌԴ ՕԳՏԻՆ ԼՐՏԵՍՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԱԾ ԱՆՁԻՆ
Շվեյցարական դեսպանության աջակցությամբ, ռուսաստանցի դիվանագետը հանդիպել է Վրաստանում լրտեսության մեջ մեղադրվող Ռուսաստանի 4 քաղաքացիներից մեկի հետ: Այդ մասին փոխանցում է «Ազատություն» ռ/կ-ն: Երեկ այդ մասին հայտնել է Վրաստանի արտգործնախարարի տեղակալ Նինո Քալանդաձեն, որի մատուցմամբ, իրենք ստացել են պաշտոնական նոտան, որում ռուսական կողմը խնդրում էր հայտնել ձերբակալված ՌԴ քաղաքացիների ինքնությունը եւ ռուսաստանցի դիվանագետին թույլ տալ հանդիպել
ՄԵՔՍԻԿԱՅԻ ՀՅՈՒՐԱՆՈՑՈՒՄ ՊԱՅԹՅՈՒՆ Է ԵՂԵԼ
Առնվազն հինգ կանադացի զբոսաշրջիկ եւ հյուրանոցի երկու աշխատակից է զոհվել Մեքսիկայում, կարիբյան մերձափնյա շքեղ հյուրանոցներից մեկում տեղի ունեցած պայթյունի արդյունքում: BBC-ն հաղորդում է, որ զոհերի թվում մեկ երեխա կա: Նախնական տվյալներով, պայթյունը տեղի է ունեցել բնական գազի արտահոսքի պատճառով: «Որեւէ հարձակման մասին խոսք լինել չի կարող»,- հայտարարել է դատախազ Ֆրանսիսկո Ալորը: Պայթյունի արդյունքում, Պլայա-դե-Կարմեն քաղաքում
ՀԱՂԹԵՑԻՆ ԱՐՈՆՅԱՆՆ ՈՒ ԿԱՐՅԱԿԻՆԸ
Հայաստանի շախմատիստների առաջատար՝ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը Մոսկվայում ավարտված աշխարհի նախկին չեմպիոն Միխայիլ Տալի հինգերորդ հուշամրցաշարում 1-2-րդ տեղերը բաժանեց Ռուսաստանի ներկայացուցիչ Սերգեյ Կարյակինի հետ: Արոնյանը, Կարյակինը, ինչպես նաեւ Շախրիյար Մամեդյարովը ինը տուրում վաստակեցին հավասար՝ 5,5-ական միավոր, սակայն լրացուցիչ գործակիցներով ադրբեջանցին հարկադրված էր համակերպվել ընդամենը երրորդը ճանաչվելու հետ: Հայ գրոսմայստերն իր վերջնական հաջողության հիմքը դրեց մեկնարկային երեք
ՌՈՔԻՑ ՄԻՆՉԵՎ ԱԼԿՈՀՈԼ
Երեկ «Armenia Marriott»-ում համերգից առաջ լրագրողների հետ շփվեց հայտնի սերբ երաժիշտ Գորան Բրեգովիչը, ով գտնվում է այստեղ «Երեւանյան հեռանկարներ» 11-րդ երաժշտական փառատոնի շրջանակներում: Ասուլիսի ընթացքում Գ. Բրեգովիչը խոսեց սպասվող համերգի մասին, ինչպես նաեւ համբերատար պատասխանեց տեղական ԶԼՄ ներկայացուցիչների հղած հարցերին: Լրագրողներին զարմացրեց, որ նա այլեւս կինոյի համար երաժշտություն չի գրում. «Ես չէի կարող իմ ողջ
Թալիբներն էլի հարձակումներ են իրականացրել
Աֆղանստանում թալիբները հերթական անգամ հանդուգն հարձակումների շարք են իրականացրել, որի արդյունքում մարդիկ չեն զոհվել, բայց ոչնչացվել է ՆԱՏՕ-ին պատկանող զրահատեխնիկա: Երկուշաբթի առավոտյան գրոհայինները ինտենսիվ գնդակոծության են ենթարկել Կունար նահանգի արեւելյան հատվածում տեղակայված ամերիկյան ռազմական հենակետերը: ՀԼԸ-ծՏՉՏրՑՌ-ի մատուցմամբ, հարձակման ընթացքում հրթիռները հարվածել են վառելիքի բեռնամփոփին, որի արդյունքում ուժեղ պայթյուն է եղել: Արդյունքում այրվել է վեց զրահամեքենա:
Ֆրանսիայի նոր կառավարությունը կգլխավորի հին վարչապետը
Ֆրանսիայի նոր կառավարությունը, որի կազմը հայտարարել է Ելիսեյան պալատի գլխավոր քարտուղար Կլոդ Գեյնոմը, էական ու սկզբունքային փոփոխությունների չի ենթարկվել, բայց անդամների թիվը կրճատվել է՝ 37-ից հասնելով 31-ի: Այդ մասին հաղորդում է ԼՁԸՀ-ՁԸհհ-ը: Նախագահ Նիկոլա Սարկոզին վարչապետի պաշտոնին է վերադարձրել Ֆրանսուա Ֆիյոնին (նկարում), որի հրաժարականը ընդունել էր նախօրեին: Արտգործնախարարի պաշտոնում Բեռնար Քուշներին կփոխարինի արդարադատության նախկին նախարար
Բուլղարիան չեղյալ է հայտարարել նավթամուղի կառուցման ծրագիրը
Բուլղարիան բնապահպանական հիմնախնդիրները նկատի ունենալով՝ հրաժարվել է Բուրգաս-Ալեքսանդրապոլ նավթամուղի նախագծից, որով նախատեսվում էր ռուսական նավթը Բուլղարիայի տարածքով հասցնել Թուրքիա: Reuters-ի մատուցմամբ, այս մասին հայտարարել է Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը (նկարում)՝ հավելելով, որ նախագծի դադարեցման մասին որոշումը վերջնական է: Բուրգաս-Ալեքսանդրապոլ նավթամուղի շինարարության շուրջ պայմանագիրը Ռուսաստանն ու Բուլղարիան կնքել էին 2008թ. սկզբին: Բուլղարիայի նախկին կառավարությունը հայտարարել էր,
ՄԻՋԲՈՒՀԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱ
Նոյեմբերի 13-ին Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտը հյուրընկալել էր ուսանողական միջբուհական օլիմպիադայի մասնակիցներին: Առաջին անգամ Վանաձորում էին արցախցի ուսանողները, ովքեր եկել էին մասնակցելու ֆիզմաթ եւ բնագիտական առարկաներից կազմակերպվող օլիմպիադային: Ուսանողներն իրենց գիտելիքները չափեցին ոչ միայն տեսությունից, այլեւ փորձարարական հմտություններ ու կարողություններ դրսեւորեցին: Արդյունքում՝ հաղթեցին բոլորը՝ տուն վերադառնալով մասնակցության վկայականներով: Անշուշտ, առանձնացան լավագույնները՝ ստանալով 1-ին, 2-րդ, 3-րդ
Ում են համարում լավ գիտնական-2
Կամ պարզ ձեռնարկ՝ ոչ գիտնականների համար Երեւի շատերը գիտեն սպորտի մեջ գոյություն ունեցող որակավորման արդյունքների մասին: Անկախ նրանից, թե քո հայրենիքում կամ ձեր գյուղում տվյալ մարզաձեւից ո՞ր տեղն ես գրավում՝ միջազգային մրցումների ժամանակ պետք է ցույց տաս նվազագույն արդյունք, որպեսզի քեզ թողնեն մասնակցել հիմնական մրցումներին: Օրինակ, Աթենքի Օլիմպիական խաղերի ժամանակ (2004թ.) կանանց թռիչք-բարձրություն մարզաձեւում որակավորումն
ԴՊՐՈՑԱԿԱՆ ՊԱՅՈՒՍԱԿՆԵՐԸ՝ ՊԱՏՈՒՀԱՍ
Դպրոց գնալ դատա՞րկ, թե՞ դասագրքերով ծանրաբեռնված պայուսակներով Հաճախ կարելի է ականատես լինել, թե ինչպիսի դժվարությամբ են դպրոցականները քարշ տալիս իրենց պայուսակները: Աշակերտների մեծամասնությունը չի ցանկանում օրվա բոլոր առարկաների գրքերն իր հետ դպրոց տանել: «Առավոտի» զրույցը մի շարք դպրոցների ծնողների եւ տարբեր դասարանների երեխաների հետ՝ պարզեց, որ այսօր դպրոցական պայուսակները դարձել են պատուհաս նրանց գլխին: 4-րդ
«ՄԱՐՄՆԻ» ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ
Երեկ Նկարիչների միությունում բացվեց «Մարմին. նոր պատկերային արվեստ» խորագրով գեղանկարների, լուսանկարների, քանդակների խմբակային ցուցահանդեսը: Ըստ նկարիչ Արարատ Սարգսյանի, ցուցահանդեսը նպատակային է. «Հասարակության մեջ խնդիր կա լուսանկարում կամ գեղանկարում մերկ մարմին տեսնելու: Անցյալում նկարիչներին արգելված էր մերկ մարմին պատկերելը: Այս ցուցահանդեսով նպատակ ունենք եղած տաբուները քանդել: Ներկայացված են ավագ սերնդի աշխատանքներից մինչեւ երիտասարդ ժամանակակիցները»: Ցուցահանդեսի ամենաերիտասարդ
«MADE IN ԵՐԵՎԱՆ»
Օրերս «DESIGN CAFE»- ն մարդաշատ էր: VO.X խմբի «Made in Երեւան» ձայնասկավառակի շնորհանդեսն էր ու խմբի երգիչ-երգահան Արամ Ռիանի տարեդարձը: «Made in Երեւանը» VO.X -ի առաջին հայերեն ալբոմն է: Այն, ի դեպ, արտադրվել է Երեւանում եւ որպես այդպիսին համապատասխանում է «Made in Երեւան» անվանմանը: «Made in Երեւան» ձայնասկավառակի բոլոր երգերի խոսքերի, երաժշտության, գործիքավորման, ձայնագրության, միքսի
ՄԵՆՔ ԸՆԴԱՄԵՆԸ ՔԱՐՀԱՏՆԵՐ ԵՆՔ, ԻՍԿ ՃԱՆԱՊԱՐՀՆ ՈՒՐԻՇՆ Է ԳՑՈՒՄ
Հարցազրույց գրող, քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանի հետ – Անգամ անազատության մեջ հոգեւոր-մշակութային կարողությունների բացառիկ, եթե չասենք՝ եզակի դրսեւորումներ ցուցաբերած մեր ժողովուրդը վերջին շրջանում ասես տեսակափոխ եղած լինի: Որտե՞ղ է թաղված շան գլուխը: – Շան գլուխը գտնելու համար հարկավոր է իմանալ, որ մեր ժողովրդի տեսակափոխ լինելու գործընթացը ոչ թե հիմա է սկսվում, այլ ստարտը տրվել է
ԴԱՐՁՅԱԼ ԳԱԶԻ ԹԱՆԿԱՑՄԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ
Նոյեմբերյանի անտառտնտեսության տնօրեն Վասիլ Չիլինգարյանի վկայությամբ՝ այս տարի անտառտնտեսությունում շինափայտի հատման պլանը սահմանված է եղել 1132 խորանարդ մետր, ինչը կատարվել է: Վառելափայտի հատման պլանը 4000 խորանարդ մետր է, ներկայումս հատվել է 3787 խմ: Ինքնապատրաստումով թաց կանգունի մեկ խորանարդ մետր վառելափայտի գինը 4320 դրամ է, թափուկների 1 խորանարդ մետրի գինը 1200 դրամ է: Այս տարի նախատեսված
ՀՈԲԵԼՅԱՆ, ՈՐ ԱՅԴՊԵՍ ԷԼ ՉՆՇՎԵՑ
Հայաստանի գրողների միության Տավուշի մարզային մասնաճյուղի ղեկավար, «Տավուշ» գրքի հեղինակ Ռուբեն Սիմոնյանը հայտնեց, որ այս տարի լրացել է Իջեւանի 200-ամյակը: Ռուբեն Սիմոնյանը բնակավայրի հիմնադրման տարեթվի մասին հիշատակել է իր հոդվածներում, ինչպես նաեւ պատմել Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանին եւ Իջեւանի քաղաքապետ Վարուժան Ներսիսյանին: Սակայն բնակավայրի 200-ամյակն այդպես էլ չի տոնվում: Մինչդեռ Տավուշի մարզկենտրոնի 200-րդ տարեդարձի տոնակատարությունը
Տվել են, չեն կարողանում ետ վերցնել
Տավուշի մարզի Իջեւանի տարածաշրջանի Ազատամուտ համայնքի ղեկավար Ժորա Մարտիրոսյանը (նկարում) 2009թ. մայիսի 7-ին գրությամբ դիմել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանին եւ հայտնել, որ Ազատամուտ համայնքի ֆիզիկական եւ իրավաբանական անձանց գույքահարկի վերաբերյալ գործառույթները կատարել է Իջեւանի համայնքների միությունը, որ այսուհետեւ համայնքը պատրաստակամ է ինքնուրույն կատարել գույքահարկի հաշվառման եւ հաշվարկման գործը: Համայնքապետը տեղեկացրել է, որ
ՍՅՈՒՆԻՔՈՒՄ 8 ՀԱՄԱՅՆՔ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՊԱՐՏՔ ՈՒՆԻ
Սյունիքի մարզում կան համայնքներ, որտեղ նախորդ տարիներին չվճարված աշխատավարձերի պատճառով խոշոր պարտքեր են կուտակվել, եւ համայնքների գործող ղեկավարները պետք է մարեն ժառանգած պարտավորությունները: Սիսիանի տարածաշրջանի Ույծ գյուղն ամենախոշոր պարտքն ունի: Ներկայիս գյուղապետ Արտակ Ավետյանը ընտրվել է 2008 թվականին, երբ նախորդ գյուղապետի թողած աշխատավարձերի եւ սոցվճարների ընդհանուր պարտքը 34 միլիոն դրամ էր: Պաշտոնավարման 2 տարիներին Ույծի
ԿՐԿԻՆ «ՏԱՊԱԼՎԵՑ»
Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում պետք է շարունակվեր ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի տան վրա կատարված ավազակային հարձակման կապակցությամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Դատալսումը հետաձգվեց մինչեւ այսօր, քանի որ ամբաստանյալներից մեկի պաշտպանը՝ Համլետ Մկրտչյանը, դատարանին դիմում էր ներկայացրել, որ դժբախտ դեպքի պատճառով չի կարող ներկայանալ նիստին: Նկատենք, որ


















































