Օրվա լրահոսը

Առաջ՝ երգո՞վ

ՀՀ Սփյուռքի նախարարության ատյանի հերթական նիստում քննարկվել է Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման հայեցակարգի նախագիծը, որով սահմանվում են Սփյուռքի հետ հարաբերություններում պետական քաղաքականության սկզբունքները, նպատակները, գերակա ուղղությունները, խնդիրներն ու ակնկալվող արդյունքները: Նախարարության տարածած հաղորդագրության համաձայն, Հայաստան-Սփյուռք գործակցության բնագավառում պետական քաղաքականությունն իրականացվում է ՀՀ նախագահի ղեկավարությամբ` պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաեւ հասարակական կառույցների միջոցով: Ըստ Սփյուռքի

ՀԱՐՅՈՒՐԱՎՈՐ ԽԱԽՏՈՒՄՆԵՐ՝ 12 ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ

Ոչ համայնքապետարաններն են թափանցիկ, ոչ էլ համայնքի բնակիչները՝ պահանջկոտ Աղբերքի գյուղապետարան մտնելու համար կամ լեռնագնաց պետք է լինես, կամ էքստրեմալ սպորտի վարպետ: Անցած տարվա հուլիս-օգոստոս հատվածում «Գեղարքունիքի մարդու իրավունքների պաշտպանության կենտրոն» հասարակական կազմակերպությունը ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ, մարզի 12 համայնքներում իրականացրել է «ՏԻՄ գործունեության հրապարակայնության, թափանցիկության, համայնքի անդամների առջեւ հաշվետու լինելու մասին» մոնիտորինգ: Անցել

Ծեծել են խմբագրին

Երեկ առավոտյան, ժամը 5-ի սահմաններում, Նալբանդյան փողոցում գտնվող Կիվիրյանների տան շքամուտքում երեք անհայտ անձինք դաժան ծեծի են ենթարկել «Armenia Today» էլեկտրոնային թերթի խմբագիր Արգիշտի Կիվիրյանին, այնուհետեւ ատրճանակից կրակել: Արձակված գնդակները Կիվիրյանին չեն դիպչել: Կիվիրյանների ընտանիքը շքամուտքում երեք կրակոց է լսել: Ներկայումս Արգիշտի Կիվիրյանը գտնվում է «Էրեբունի» հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում: Նա բազմաթիվ մարմնական վնասվածքներ է ստացել՝

ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆՈՒՄ ԵՂԵ՞Լ Է ՇՏԱԲ

Որ մարտի 1-ին Քոչարյանի նստավայրում շտաբ է գործել, Հայկ Հարությունյանը երեկ չկարողացավ ժխտել: Նրա խոսքերից պարզ դարձավ, որ այդ շտաբը ղեկավարել էր այդ օրվա ուժային գործողությունը:

«Սովից մեռնեմ էլ՝ ծերանոցի դուռը գնացողը չեմ»

«Սեմուշկա եմ ծախում, որ օրվա հացս առնեմ, մենակ թոշակով չեմ կարող ապրել, ես էլ ուրիշ օգնող չունեմ: Մի տղա ունեմ՝ 8 տարի չեմ տեսել: Ռուսաստան ա ապրում ու ռուս կնիկ ա ուզել, բա էլ ինձ կհիշի՞: Մեկ-մեկ զանգում ա: Բայց ոչ մի կոպեկ չի ուղարկում: Ես էլ հիվանդ կնիկ եմ, բժիշկը թանկ դեղեր ա նշանակել»,-

Կչեզոքացնեն խոզի գրիպը

Երեկ կառավարության նիստում առողջապահության, գյուղատնտեսության եւ արտակարգ իրավիճակների նախարարներն ու Պետական եկամուտների կոմիտեի նախագահը՝ վարչապետ Տիգրան Սարգսյանին տեղեկատվություն են ներկայացրել այն մասին, թե ինչ միջոցառումներ են իրականացվել աշխարհի մի շարք երկրներում տարածված խոզի գրիպի՝ Հայաստան ներթափանցումը կանխելու ուղղությամբ: Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի տեղեկացմամբ, խոզի գրիպի դեմն առնելու համար նախարարությունը պահեստավորված ունի բոլոր անհրաժեշտ դեղամիջոցները: Գյուղատնտեսության

ՍՐՏԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆԸ «ԵՐԻՏԱՍԱՐԴԱՑԵԼ» Է

Սրտաբանները խորհուրդ են տալիս ուտել բուսական սնունդ, շատ քայլել ու ցավերի դեպքում ժամանակին դիմել բժշկի Վերջին տարիներին սրտային հիվանդություններով տառապող մարդկանց թիվը կտրուկ ավելացել է: Սրտաբանների տվյալներով, մեր երկրում 6-7 ընտանիքից առնվազն 2-ի անդամներն ունեն սրտաբանական խնդիրներ: Բժիշկների ներկայացմամբ, բացի այն, որ մարդիկ հիվանդանում են անտեղյակությունից, մեծ դեր է խաղում նաեւ ժառանգական նախատրամադրվածության գործոնը: Սրտաբանների

Էժանացել է միայն խոզի միսը

Հայաստանի սպառողական շուկայում ապրիլ ամսվա ընթացքում շարունակվել է դեռեւս մարտին արձանագրված գնաճի միտումը: 2 ամիսների ընդհանուր գնաճը կազմել է 4,6%, ընդ որում ապրիլին, մարտի համեմատությամբ, սպառողական գները աճել են 3,2%-ով: Երեկ այս մասին տվյալներ է հրապարակել Ազգային վիճակագրական ծառայությունը: Աղբյուրի փոխանցմամբ, պարենային ապրանքների, այդ թվում նաեւ ոգելից խմիչքների եւ ծխախոտի գները նշված ժամանակահատվածում աճել են

Չեն թողնի, որ սպառողներին խաբեն

Երեկ կառավարության անդամները որոշել են Ասիական զարգացման բանկի եւ Համաշխարհային բանկի կողմից Հայաստանին տրամադրվող վարկային եւ դրամաշնորհային միջոցները հատկացնել Շիրակի եւ Լոռու մարզերում 36,7 կմ ընդհանուր երկարությամբ ավտոմոբիլային ճանապարհների վերականգնման համար: 2009-ի պահուստային ֆոնդից 48 մլն 999 հազար դրամ էլ հատկացվելու է քաղաքաշինության նախարարությանը՝ հանրապետության մի շարք մարզերում մշակութային օջախների եւ դպրոցների շենքերի վերանորոգման նպատակով:

Ուզում են օգտագործել «իրացվողների» ձայները

Իրացման գոտու բնակիչները՝ Հյուսիսային պողոտայի, Բուզանդի, Կողբացու, Արամի, Տերյան փողոցների եւ Դալմայի այգիների հողօգտագործողները, երեկ հերթական բողոքի ակցիան կազմակերպել էին հանրապետության հրապարակում, քանի որ նրանց արգելել են հավաքվել կառավարության շենքի առջեւ: Ցուցարարները հայտարարեցին, որ մայիսի 31-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին իրենք ձայնը տալու են ընդդիմության թեկնածուին. «Քանի որ մյուս կուսակցությունները պարզապես չարիք են մեր ժողովրդի

ՀԱՐԿԱՅԻՆՈՒՄ ԱՊՕՐԻՆԻ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒՄ ԵՆ

Պետեկամուտների կոմիտեն գերադասում է ստվերում աշխատող գործարարներին պատժելու փոխարեն, նրանց հետ բացատրական աշխատանքներ տանել: Արդեն մի քանի ամիս է, ինչ Պետեկամուտների կոմիտեն պարբերաբար հայտարարում է, որ իրենց ջանքերով հայտնաբերվել է ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվող հերթական գործարարը: Միայն այս ամսվա ընթացքում նման ապօրինիների թիվն անցել է մեկ տասնյակից: Հայտնաբերվել են առանց պետական գրանցման գործող հրուշակեղենի, կահույքի, ալկոհոլային

Պատգամավորը նաեւ ասմունքող է

Ըստ Արման Սահակյանի, իր քեռին՝ Աշոտ Աղաբաբյանը, «օբյեկտային» կյանքով չի ապրում «Չեմ ասում, որ այդպիսի բան կա, ոչ էլ բացառում եմ: Իմ կարծիքով՝ լրատվամիջոցների երեւակայությունն է: Բայց, համենայնդեպս, ես միշտ հայտարարել եմ, որ ինձ համար պաշտոնը երբեք ինքնանպատակ չի եղել: Ես պատրաստ կլինեմ ցանկացած դեպքում, եթե լինի ՀՀԿ բուն որոշումը, նաեւ զբաղեցնել պաշտոն»,- երեկ «Հայելի»

ՀԱՄՄԱՐԲԵՐԳԸ ՊՆԴՈՒՄ Է ՀԱՄԱՆԵՐՄԱՆ ԱՌԱՋԱՐԿԸ

ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը շարունակում է պնդել, թե այն հիմքը, որով Հայաստանի 7 ընդդիմադիր գործիչները պահվում են բանտում՝ բավական խախուտ է: Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգը երեկ ԵԽԽՎ-ին ներկայացրեց իր զեկույցը 2008-ին իրականացրած գործունեության վերաբերյալ: Զեկույցում ասված է, թե հանձնակատարի պարբերական այցերը ԵԽ անդամ պետություններ ապացույց են. «Անջրպետ կա քաղաքական հռետորաբանության եւ իրականության

Ժամանակի տագնապ

Ուշացա, ուշացա ու չհասցրեցի առաջինն ինքս ասել, թե ինչից է, որ լուսինը ոչ միայն երկնքում է, այլ նաեւ լույս է տալիս, եւ ուշանալուս հետեւանքը եղավ այն, որ երեկ ինձ երկար ու ձիգ բացատրում էին այն, ինչ ես մանկությունից արդեն գիտեի: Անշուշտ, հաճախ է պատահում, որ առաջին հայացքից չնչին թվացող պատճառները կարող են բացահայել եւ որպես

Նախընտրական քարոզչությո՞ւն, թե՞ քաղաքական գործունեություն

ԿԸՀ-ն երեկ կայացրեց իր «ավանդական» որոշումները Երեկ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցեց Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած բոլոր 8 կուսակցություններին եւ դաշինքներին: Նիստի այս հարցի վերաբերյալ բանավեճ ծավալվեց ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանի եւ ԿԸՀ-ում «Ժառանգության» ներկայացուցիչ Զոյա Թադեւոսյանի միջեւ: Վերջինս գտնում է, որ հակաօրինական էր ՀՅԴ-ի գրանցումը, քանի որ կուսակցական ցուցակը գլխավորող Արծվիկ Մինասյանը

«ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻ ՄԱՍԸ»

Գեներալ-լեյտենանտ Արթուր Աղաբեկյանը հրաժարվում է հանձնաժողովի նախագահի պաշտոնից – Դաշնակցությունը, ընդդիմություն դառնալով, որոշեց պահպանել ԱԺ երկու մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոնները, սակայն, մեր տեղեկություններով, դուք հրաժարվում եք պաշտպանության, ՆԳ եւ ԱԱ հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից, ինչո՞ւ: – Դեռ ամիսներ առաջ իմ մոտ ցանկություն էր առաջացել թողնել հանձնաժողովի նախագահի պաշտոնը, հիմա չբացեմ փակագծերը, բայց, կարծում եմ,

ՄԵՂԱԴՐԱՆՔԻ «ՄԵԽԸ» ԳՏԱՆ

ՀՀ գլխավոր դատախազության մեջբերումները «զանգվածային անկարգություն կազմակերպելու» մեղադրանքի հետ կապ ունեի՞ն ՀՀ գլխավոր դատախազությունը ապրիլի 21-ին իր պաշտոնական կայքէջում տեղադրել էր հաղորդագրություն, որտեղ մեջբերված էին նաեւ 2008թ. նախագահական ընտրությունների ժամանակ ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի քարոզչական խմբի ղեկավար Տիգրան Հակոբյանի՝ ապրիլի 5-ին եւ 6-ին տված ցուցմունքներից առանձնացված հատվածներ՝ որպես ցուցմունքներ, «որոնք ամբողջությամբ պնդվել

ԱՌԱՅԺՄ ՆՄԱՆ ԵՆ ՍԵՐԻԱԼՆԵՐԻ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ

Ապրիլի 28-ին ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը ԶԼՄ-ների ներկայացուցիչներին տեղեկացրեց, որ առաջիկա օրերին իր կողմից հրամանագիր է ստորագրվելու ոստիկանության աշխատակցի կողմից էթիկայի կանոնների պահպանման մասին, որպեսզի բարձրաստիճան սպայից մինչեւ շարքային ոստիկան՝ իր ծառայությունը կատարելու ժամանակ, ծխախոտ բերանին չլինի, մաստակ չծամի, արեւածաղկի սերմ չչրթի, հասարակական վայրերում անշնորհք եւ տգեղ դիրքերով չկանգնի եւ այլն: Մի խոսքով, ինչպես բանաձեւեց

Զինվորը չզբաղվել մաթեմատիկա՞

2000 թվականին կառավարությունը որոշում է ընդունել, համաձայն որի՝ մարզպետարանների կրթության վարչությունները, զինվորական գործի մասնագետներ ներգրավելով, պետք է հանրակրթական դպրոցներում ստուգեն նախնական զինվորական պատրաստության ուսուցման վիճակը: Սակայն այս վերահսկողությունն արդեն 9 տարի «քնած» է: Առկա բացը լրացնելու համար պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ-լեյտենանտ Մուրազ Սարգսյանը հանդիպում է դպրոցների տնօրենների, զինղեկների հետ: Հերթական հանդիպումը Նոյեմբերյանի թիվ 1 միջնակարգ

Կոչ ենք անում շտկել քաղաքական սխալը

Ապրիլի 24-ի նախօրեին ներկայիս իշխանությունները ազգային անվտանգության, պատմական արդարության եւ երկրի ապագա զարգացման կարեւորագույն հարցերը կիսագաղտնի ու կասկածելի խաղարկումների առարկա դարձրին։ Ցանկացած քաղաքական պայմանագիր Թուրքիայի հետ պետք է լինի ազգային համաձայնության, լայն հասարակական քննարկման եւ մասնագիտական ռազմավարական վերլուծության արդյունք։ Փոխարենը կատարվում են սրբապղծությանը հավասարազոր սակարկումներ, որոնք պառակտում են ազգը երկրի ներսում եւ Սփյուռքում, չեզոքացնում են

Խաչի պատմությունը

Մենք՝ հայերս, Քրիստոսի խաչի հանդեպ բացառիկ սեր, հարգանք ու երկյուղածություն ունենք: Քրիստոնյաներս պատվում ենք խաչը, որովհետեւ դրա արժեւորության աղբյուրը Քրիստոսն է: Խաչի հանդեպ սերն ու հարգանքը բխում է Աստծուց եւ վերադառնում է դեպի Աստված: Խաչը դարձել է քրիստոնեության խորհրդանիշ՝ մատնանշելով նաեւ Քրիստոսի ներկայությունը: Սակայն մինչ քրիստոնեության խորհրդանիշ լինելը՝ այն եղել է մարդկության հայտնագործած մահապատժի գործիքներից

ԱԶԱՏԱԶՐԿՈՒՄ ՍԵՔՍԻ ՀԱՄԱՐ

Բրիտանական աղբյուրների համաձայն, Մեծ Բրիտանիայի Սանդերլենդ քաղաքի բնակչուհին կարող է 4 տարվա ազատազրկման ենթարկվել, եթե շարունակի սեռական ակտի ժամանակ շատ բարձր ձայներ հանել եւ խանգարել հարեւանների հանգիստը: Ըստ նույն աղբյուրի, «ձայնավոր սեքսի» համար նման խիստ պատիժը ճարահատ ու արդեն այլընտրանք չունեցող որոշում է: Բանն այն է, որ «հանցագործ» կնոջ տնից ոչ հեռու բնակվող մարդիկ բազմաթիվ

Սեքսը՝ կախվածությո՞ւն

Ամերիկացի սեքսապաթոլոգ Լ. Հավան մի հետազոտություն է արել, որի շնորհիվ բացահայտել է, որ սեքսը շատ նման է թմրանյութերին: Ըստ Լ. Հավայի, յուրաքանչյուր նորմալ մարդ, որը ֆիզիկապես առողջ է եւ պարբերաբար զբաղվում է սեքսով, անկախ իր կամքից՝ սեքսից կախվածության մեջ է, ինչպես թմրամոլը հերոինից կամ մորֆիից: Սեքսապաթոլոգի հետազոտությունը մեծ աղմուկ է բարձրացրել ոչ միայն ԱՄՆ-ում, այլեւ

Սեքսի պակասը՝ անքնության պատճառ

Անքնությամբ տառապում են շատերը, իսկ դրա իրական պատճառները հավանաբար հայտնի են շատ քչերին: Բայց եթե մարդը քնելու հետ կապված խնդիրներ է ունենում՝ չպետք է անմիջապես դիմել բժշկի կամ օրական մի քանի դեղահաբ «ըմբոշխնել»: Պետք չէ քնաբեր խմել ու անկենդան մարդու պես պառկել, հատկապես այն դեպքում, երբ ձեր կողքին մի համակրելի տղամարդ (կամ հմայիչ կին) է

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՓԱՌԱԲԱՆՈՂ ՖՐԱՆՍԻԱՑԻՆ

Հանուն Հայաստանի՝ պատրաստ է նույնիսկ զենք վերցնել «Չնայած մարդիկ այստեղ այնքան էլ լավ չեն ապրում, բայց փոխարենը՝ մեծ սիրտ ունեն»,- ասում է ֆրանսահայ Փոլ Ժակոտենը, ով ծնվել է Ֆրանսիայի Մարսել քաղաքում: «Այն, որ Ֆրանսիայի եւ Հայաստանի հայերը տարբերվում են միմյանցից, դա բնական է, սակայն կա մի ընդհանուր բան. հայերը իրենց տուն մտնողին մինչեւ չհյուրասիրեն՝ չեն

Հայկական եռերգություն

Նալչիկում ՖԻԴԵ-ի «Grand Prix»-ի չորրորդ խաղարկությունն ավարատվեց հայկական շախմատի նոր փայլուն հաղթանակով: Գլխավոր գործող անձինք մեր հանրապետության եւ համաշխարհային շախմատի գերաստղեր Լեւոն Արոնյանն ու Վլադիմիր Հակոբյանն էին, ինչպես նաեւ հայկական ընտանիք կազմած հունգարացի Պետեր Լեկոն: Լեւոն Արոնյան Եզրափակիչ՝ 13-րդ տուրից առաջ Արոնյանն ու Լեկոն՝ գեղեցկուհի Սոֆիի ամուսինը եւ գրոսմայստեր Արշակ Պետրոսյանի փեսան, վաստակել էին 7,5-ական

ՈՎ ԱՇԽԱՏԻ՝ ՆԱ ԿՈՒՏԻ

Վիլնյուսում ավարտված Եվրոպայի առաջնությունից հետո Հայաստանի ազատ եւ հունահռոմեական ոճի ազգային հավաքականների համար հաջորդ կարեւորագույն մեկնարկը սեպտեմբերին Դանիայում կայանալիք աշխարհի առաջնությունն է: Ինչպե՞ս են մեր առաջատար ըմբիշները նախապատրաստվում, առաջիկա չորս ամիսներին ֆեդերացիան եւ հավաքականների մարզիչներն ի՞նչ ծրագրեր ունեն կազմած: Այս խնդիրների շուրջ խոսեցինք ըմբշամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Հրանտ Ենոքյանի հետ: – Պարոն Ենոքյան, Վիլնյուսի մրցագորգը հաջողակ

«Ոչինչ պիտի ունենանք…»

Ամերիկահայ Հովսեփ Թոքաթը կոչ է անում տեր կանգնել ազգային արժեքներին Վերջերս նորից թերթում էի ամերիկահայ Հովսեփ Թոքաթի «Հայ արծաթագործ վարպետներ» աշխատանքը: Ինչպես հեղինակն է խոստովանում՝ «արվեստաբան չլլալով հանդերձ», փորձել է պաշտպանել այն արժեքները, որոնք «կը յափշտակուէին Հայու ձեռքէն ու կը վերագրուէին օտարներուն», իրողություն, որը, ցավոք, եզակի երեւույթ չէ մեր մշակույթի պատմության մեջ: Հիշյալ պարագայում խոսքը

«ՊԻՏԻ ԴԱՏԱՍՏԱՆԻ ԱՌԱՋ ԿԱՆԳՆԵՆ»

Ամերիկացի ռեժիսոր, կինոդերասան Մայքլ Սթոունն այսպես արտահայտվեց ցեղասպանություն եւ վայրագություններ կազմակերպողների հասցեին: «Յուրաքանչյուր ոք հնարավորություն ունի լինելու ոչ թե հետեւորդ, այլ առաջնորդ»,- ԵՊՀ պատմության ֆակուլտետում կազմակերպված հանդիպման ժամանակ ուսանողներին ասաց ամերիկացի կինոդերասան, ռեժիսոր, պոետ Մայքլ Սթոունը: Նա Հայաստան է ժամանել երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանի հետ համագործակցության արդյունքում ստեղծված «Կանգնեք, մարդիկ» վերնագրով՝ Ցեղասպանությանը նվիրված ֆիլմի ցուցադրության կապակցությամբ,

ԱՌԱՋԻՆ ԶՈՀԸ՝ ԱՄՆ-ՈՒՄ

ԱՄՆ-ում հայտնի է դարձել խոզի գրիպի պատճառով առաջին մարդու մահվան մասին: Հիշյալ գրիպի պատճառով՝ Տեխասի նահանգում մահացել է 23 ամսական մի երեխա: Ինչպես հայտնում են ամերիկյան իշխանությունները, դա առաջին մահվան դեպքն է՝ համաճարակի էպիկենտրոն համարվող Մեքսիկայի սահմաններից դուրս: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, ներկայումս ԱՄՆ-ում գրանցված է խոզի գրիպով հիվանդների ամենամեծ թիվը՝ 64 հոգի: Մեքսիկայի առողջապահության

Լրահոս

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031