Օրվա լրահոսը
Խորհրդաժողով՝ Հռոմում
Օրերս Հռոմում կայացել է բնիկ ժողովուրդների ոչնչացմանը եւ ցեղասպանութունների հիշատակմանը նվիրված եռօրյա խորհրդաժողով, որը կազմակերպել էր «11 հոկտեմբեր» համախմբումը։ Հայկական կողմը ներկայացնում էր Եվրոպայի Հայ դատի գրասենյակի ներկայացուցիչ Պետօ Դեմիրճյանը: Խորհրդաժողովի աշխատանքների մեջ առաջին անգամ ներառվեցին Հայոց եւ Ռուանդայի ցեղասպանությունները։ Նշենք, որ «11 հոկտեմբեր» համախմբումը բաղկացած է Իտալիայի տարածքում գտնվող զանազան կազմակերպություններից, որոնց աշխատանքի առանցքում
Հանուն երեխաների
Արդեն 5 տարի է՝ ինչ «Բարեկամության կամուրջ» միջազգային համագործակցության կենտրոն հասարակական կազմակերպությունը քաղցկեղից բուժվող երեխաների համար տարատեսակ ծրագրեր է իրականացնում եւ միջոցառումներ կազմակերպում՝ այս երեխաների առօրյան ավելի գունեղ ու հիշարժան դարձնելու համար: Կազմակերպության հերթական նախաձեռնությունը՝ «Ուխտագնացություն Հայաստանի եկեղեցիներ» ծրագիրն էր: «Բարեկամության կամուրջ» միջազգային համագործակցության կենտրոն հասարակական կազմակերպության նախագահ Արսեն Չախալյանը եւ եւս մոտ 60 հեծանվորդներ
ՏԱՐԵԴԱՐՁԸ՝ ՇՆՈՐՀԱՆԴԵՍՈՎ
Օրերս Երգի պետական թատրոնում կայացավ երիտասարդ երգչուհի Էմմա Ասատրյանի (Արշակյան քույրերի պրոդյուսեր Արթուր Ասատրյանի դուստրն է) ձայնասկավառակի շնորհանդես-համերգը: «Առավոտի» հետ զրույցում երգչուհին ասաց, որ «24» անունը կրող ձայնասկավառակը թվով առաջինն է (շնորհանդես-համերգը համընկավ երգչուհու ծննդյան 24-ամյակի հետ): Այն կրկնակի սկավառակ է (double CD), որից մեկը ամբողջությամբ կազմված է ջազային ստանդարտներից, մյուսը՝ երգչուհու հեղինակային երգերից: Է.
Ոչ մեքենա, ոչ համակարգիչ, ոչ փող
Պետբյուջեից պատմամշակութային հուշարձանների ուսումնասիրման եւ վերականգնման համար հատկացվող միջոցներն առաջվա պես լավատեսություն չեն ներշնչում փորձագետների շրջանում: «2009 թվականին բյուջեից 213 մլն դրամ է հատկացվել վերականգնողական եւ հետազոտական աշխատանքների համար: Հնարավոր է բյուջեի համար դա զգալի գումար է, սակայն միայն մեկ հուշարձանի վերականգնման համար անհրաժեշտ է միջին հաշվով 90-100 մլն դրամ»,- ըստ «Արմինֆոյի»՝ ասել է Հուշարձանների
ԵՐԵԽԱՆԵՐԸ ԱՅՍ ՏԱՐԻ ԷԼ ԿՄՐՍԵՆ
Մայրաքաղաքի որոշ մանկապարտեզների ջեռուցման հարցը այս տարի էլ չի լուծվի Հանրապետության մարզերի մանկապարտեզները միշտ էլ ջեռուցման խնդիր ունեն, Երեւանում էլ ոչ բոլոր մանկապարտեզներն են ջեռուցվում, չնայած արդեն ցուրտ է: Այս տարվա հունիսի 29-ին Երեւանի քաղաքապետարանում հրավիրված աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը հանձնարարեց մայրաքաղաքի բոլոր մանկապարտեզներում լոկալ ջեռուցման համակարգեր տեղադրել, մինչ այդ 44-ում արդեն ընթանում
YouTube-Ը ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԷԼԻ ԱՐԳԵԼԱՓԱԿՎԵԼ Է
Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը Հաթայի նահանգ (Կիլիկիա) կատարած այցի ժամանակ անդրադարձել է Թուրքիայում 2,5 տարի անց բացված եւ կրկին արգելափակման վտանգի տակ կանգնած YouTube-ի ճակատագրին: News.am-ի մատուցմամբ, Գյուլը հայտարարել է, թե անհրաժեշտ է, որ Թուրքիան չմտնի այն երկրների շարքը, որոնք նման բաներն արգելում են։ Թուրքիայի նախագահը նշել է, թե իր կարծիքը YouTube-ի հարցում չի փոխել։
«ԱՎԵԼԻ ԼԱՎ Է ՍԻՐԵԼ ԳԵՂԵՑԻԿ ԿԱՆԱՆՑ, ՔԱՆ «ԳԵՅ» ԼԻՆԵԼ»
Իտալիայի վարչապետ Սիլվիո Բերլուսկոնիի շուրջ հերթական սեքս-սկանդալն է տեղի ունեցել: Այս անգամ երիտասարդ մարմնավաճառ՝ Նադիա Մակրին (նկարում) է պնդել, թե քաղաքական գործիչը երկու անգամ օգտվել է իր ծառայությունից՝ ամեն հանդիպման համար վճարելով 5 հազար եվրո: Նա նաեւ հավաստիացրել է, թե Բերլուսկոնիի նախաձեռնած երեկոներին մասնակցել են նաեւ անչափահաս աղջիկներ եւ, որ վարչապետի ինքնաթիռը օգտագործվել է թմրանյութերի
ՕԲԱՄԱՅԻ ՌԵՏԻՆԵ ՏԻԿՆԻԿԸ ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Է ՎԱՅԵԼՈՒՄ
Չինաստանը սկսել է ԱՄՆ 44-րդ նախագահ Բարաք Օբամայի տեսքով փչովի սեքս-տիկնիկներ արտադրել: Մեծահասակների համար նախատեսված ռետինե խաղալիքները ցուցադրվել են Գուանչժոու քաղաքում վերջերս տեղի ունեցած սեքսուալ մշակույթի փառատոնում: Հենց այդ փառատոնում են Չինաստանի պետական ԶԼՄ-ների լրագրողները հայտնաբերել Օմաբայի ռետինե տիկնիկը: The Daily Telegraph-ը գրել է, թե ամերիկացիները, գուցեեւ, վերջին շրջանում սկսել են չսիրել իրենց նախագահին, բայց
Բելառուսում նախընտրական արշավը ավելի բաց է, քան՝ նախկինում
Բելառուսում նախագահական ընտրությունների նախընտրական արշավը ավելի բաց եւ ժողովրդավարական է՝ նախորդ ընտրությունների համեմատությամբ, թեեւ առաջվա նման հեռու է եվրոպական չափանիշներից: Reuters-ի մատուցմամբ, հինգշաբթի օրը հայտարարել է Գերմանիայի կանցլերի աշխատակազմի ղեկավար Ռոնալդ Պոֆալլան: 1994-ից Բելառուսը ղեկավարող Ալեքսանդր Լուկաշենկոն մտադիր է դեկտեմբերի 19-ին չորրորդ անգամ ընտրվել այդ երկրի նախագահի պաշտոնում՝ եւս հինգ տարի ժամանակով: Եվրամիությունն ավելի վաղ
Մեդվեդեւը շողոքորթել է Ճապոնիայի վարչապետին
Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը, որը վիրավորել էր Ճապոնիային՝ հարավկուրիլյան վիճահարույց կղզիներ այցելելով, հինգշաբթի օրը այդ երկրի վարչապետ Նաոտո Կանին խաղաղարար անսպասելի ուղերձ է հղել: ՌԴ նախագահը վարչապետ Նաոտո Կանին շնորհակալություն է հայտնել Իոկոգամում անցկացվելիք «Ասիական խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության» (ԱԽՏՀ) անդամ երկրների առաջնորդների համաժողովին մասնակցելու հրավեր ստանալու կապակցությամբ եւ հաստատել է, որ ակտիվորեն կմասնակցի համաժողովի աշխատանքին:
Հնդկաստանում վախենում են, որ կոկոսը կընկնի Օբամայի գլխին
Հնդկական Մոմբեյ քաղաքի իշխանությունները լուրջ միջոցներ են ձեռնարկում՝ ապահովելու համար նոյեմբերի 6-9-ը Հնդկաստան այցի ընթացքում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի անվտանգությունն ապահովելու համար: APA-ի մատուցմամբ, Օբամային դժբախտ պատահարներից ապահովագրելու համար կոկոսները ծառերից արագ կարգով հավաքվում են: Քաղաքի իշխանությունները մտահոգություն ունեն, որ կոկոսները կարող են ընկնել Օբամայի գլխին: Նախատեսվում է, որ Միացյալ Նահանգների նախագահը Հնդկաստան կատարելիք իր
ԴԱՍԸՆԹԱՑ՝ ԱՊԱԳԱ ԻՐԱՎԱԲԱՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ
«ՎիվաՍել-ՄՏՍ» դպրոցի հերթական դասընթացն այս անգամ կազմակերպվել է ապագա իրավաբանների մասնակցությամբ: Կարիերայի զարգացման ծրագրի շրջանակներում եռօրյա ինտերակտիվ դասընթաց էր կազմակերպվել տարբեր բուհերի իրավաբանական ֆակուլտետների ուսանողների համար: Եռօրյա ինտերակտիվ դասընթացների միջոցով, հանրապետության տարբեր բուհերից ընտրված ապագա իրավաբանները «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի օրինակով գործնական գիտելիքներ ստանալու հնարավորություն ունեն պայմանագրային իրավունքի եւ դատավարական ընթացակարգերի վերաբերյալ: «Հաջողված աշխատանքի հիմքում օրենքի իմացությունն է:
ՎԱՐՉԱՊԵՏԸ ԱՇՈՏՅԱՆԻՆ 10 ՕՐ ՏՎԵՑ
«Վերջին շրջանում ահազանգող են դարձել այն բողոքները, որոնք դրսեւորվում են կրթական համակարգում: Կոռուպցիան այս ոլորտում խորացել է: Դրա մասին են վկայում եւ՛ վերլուծական նյութերը, որոնք դարձել են հանրությանը հասանելի, եւ՛ մեր վերահսկողական ծառայությունների աշխատանքները, եւ՛ վերլուծությունները»,- կառավարության երեկվա նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին հանձնարարելով 10 օրվա ընթացքում գործողությունների ծրագիր
Զգուշացնե՞լ, թե՞ ոչ՝ երեխային
Արտաքին գնահատման բոլոր «կողմերը» Գնահատման եւ թեստավորման կենտրոնը (ԳԹԿ) հանրապետության դպրոցներում շարունակում է անցկացնել արտաքին ընթացիկ գնահատումներ: Երեկ Երեւանի մի քանի դպրոցներում քաղաքապետարանի կրթության վարչության եւ ԳԹԿ ներկայացուցիչներ ներկա էին 5-րդ դասարանում՝ մաթեմատիկա եւ հայոց լեզու առարկաներից եւ 6-րդում՝ օտար լեզվից անցկացվող ընթացիկ գնահատմանը: ԳԹԿ տնօրեն Գուրգեն Խաչատրյանի խոսքով՝ արտաքին գնահատումը, որի նպատակը միջնակարգ դպրոցների
«ՈՂԲԱՄ ԶՔԵԶ, ՀՀ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ»
Կրթահամակարգի կնճռոտ խնդիրները՝ բլոգերների մատուցմամբ Եթե տարիներ առաջ կրթության բնագավառում գոյություն ունեցող հիմնախնդիրներին վերաբերող խոսակցությունները սահմանափակվում էին հասարակության շրջանում ասեկոսեներով, տարատեսակ խոսակցություններով, վերջին տարիներին կրթության ոլորտը քննարկման առարկա է դարձել օն-լայն միջավայրում՝ բլոգներում: «Առավոտի» «ճամփորդությունը» տարբեր բլոգներում ցույց տվեց, որ այստեղ քննարկումներն ավելի անկաշկանդ են: Իհարկե, երբեմն դրանք հասնում են գռեհկության, սակայն ընդհանուր առմամբ արտացոլում
2009Թ. ԱՐՏԱՍԱՀՄԱՆ– ՀԱՅԱՍՏԱՆ
82:18 Երկրի մրցունակության գնահատման հիմնական չափանիշներն են ՀՆԱ ծավալները եւ կառուցվածքը, մեկ շնչին բաժին հասնող ազգային եկամտի չափը, տնտեսության աճի տեմպերը, արդյունաբերական արտադրանքի ծավալները ՀՆԱ կառուցվածքում եւ արտահանման ծավալները։ Կան նաեւ այլ ցուցանիշներ, որոնք բնութագրում են տվյալ պետության տնտեսության վիճակը, բայց վերը նշվածներն այն կարեւորագույն մակրոպարամետրերն են, որոնք մշտապես պետք է գտնվեն պետության ուշադրության ներքո։
ՃԻՇՏ ԷԻՆՔ ԶԱՐՄԱՑԵԼ
Երեկվա «Առավոտում» «Միայն գովասանական նամակներ» լուրում՝ հենվելով Սյունիքի մարզպետարանի տարածած տեղեկության վրա, գրել էինք, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը «Տաթեւի վերածնունդ» ծրագրի իրականացման եւ «Տաթեւի թեւեր» ճոպանուղու բացման աշխատանքներին աջակցելու համար ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանից շնորհակալություն եւ բարեմաղթանք է ստացել՝ «հետագա արգասաբեր աշխատանք»: Նաեւ զարմացել էինք, թե ինչու է միայն Սյունիքը շնորհակալություն ստանում,
ԴԱՐՁՅԱԼ՝ ԿԱՆԱԴԱՀԱՅԵՐԸ
Ըստ «Արմինֆոյի», Հայ առաքելական սուրբ եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը օրեր առաջ եղել է Կանադայում, իսկ երեկ Ստեփանակերտում հայտարարել է, որ Մոնրեալի հայ համայնքը պատրաստակամություն է հայտնել բարեկարգելու Շուշիի փողոցներից մեկը: Ըստ սրբազանի, Շուշիի Պռոշյան փողոցով կանցկացվի նոր ջրատար ցանց, փողոցը կասֆալտապատվի եւ կլուսավորվի: Ծրագիրն արժե 260 հազար դոլար: Այդ գումարից 30 հազարը
ՍՅՈՒՆԻՔԻ ՆՌՆԱՁՈՐ ԳՅՈՒՂՈՒՄ ՋՐԱԳԻԾ Է ԿԱՌՈՒՑՎԵԼ
«Հայաստան» համահայկական հիմնադրամի իրականացրած ծրագրով Սյունիքի մարզի ամենահարավային Նռնաձոր գյուղում կառուցվել է խմելու ջրատար՝ Հայ առաքելական եկեղեցու Թեհրանի հայոց թեմի հովանավորությամբ: Ծրագրի արժեքը 87,3 մլն դրամ է: Խողովակաշարի բացումը երեկ էր՝ Հայ առաքելական եկեղեցու Թեհրանի հայոց թեմի պատվիրակության «Հայաստան» համահայկական հիմնադրամի ներկայացուցիչների մասնակցությամբ: «Ջրագիծը մոտ 3,2 կմ երկարություն ունի: Շինարարական աշխատանքներն ավարտվել են 4-5 օր
ԱՌԱՆՑ ՀԵՌՈՒՍՏԱՑՈՒՅՑԻ ԵՎ ԹԵՐԹԵՐԻ
Մինչ թեղուտցիները հավաստիացնում են, թե «չենք ապրըմ, յոլա ենք քինըմ», գյուղապետը պնդում է, որ Դիլիջանի զարգացումը բերում է Թեղուտի զարգացման Դիլիջան քաղաքից 8-9 կմ հեռավորության վրա գտնվող Տավուշի մարզի Թեղուտ գյուղը առանձին համայնք է 1993-ից այսկողմ, մինչ այդ եղել է Հաղարծինի մի թաղամաս: Բնակիչների պատմելով՝ նախկինում գյուղի տարածքում ծխախոտ են մշակել, գործարաններ են
ՀԱՅԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ՀԻՎԱ՞ՆԴ Է
«Առավոտի» տեղեկություններով, հիվանդության պատճառաբանությամբ արդեն մի քանի օր աշխատանքի չի ներկայանում ՔԿՀ պետը՝ գեներալ Հայկ Հարությունյանը: Մեր աղբյուրի պնդմամբ, նրա «հիվանդանալու» պատճառը վերջերս «Սեւան» ՔԿՀ-ում զանգվածային բողոքի ալիքն է եղել, երբ տասնյակ դատապարտյալներ տանիք բարձրացան՝ իրենց վաղաժամկետ ազատման դիմումները մերժելու հետ կապված: Արդարադատության նախարարը հրավիրել է խորհրդակցություն, որին ՔԿՀ պետը չի ներկայացել: Ասում են, որ
ՊԱՏԺԱԽՑՈՒՄ ՑՈՒՐՏ Է
Արդարադատության նախարարության «Սեւան» ՔԿՀ-ից մեկ շաբաթ առաջ «Վանաձոր» ՔԿՀ է տեղափոխվել «Հոկտեմբերյանցի Առնակը»: Նրան տեղափոխել են պատժախուց եւ, մեր տեղեկություններով, արգելել են ջեռուցել խուցը:
ԱԱԾ ՊԵՏԸ ԿՆՇԱՆԱԿՎԻ
«Առավոտի» տեղեկություններով, առաջիկա օրերին նշանակվելու է ազգային անվտանգության ծառայության նոր պետ: Ներկայիս պետը՝ Գորիկ Հակոբյանը վատառողջ է: Մեր աղբյուրի պնդմամբ, ԱԱԾ պետ է նշանակվելու Երեւանի ԱԱԾ պետ Արզուման Հարությունյանը: Վերջինս ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի եղբայրն է:
ԴԻԱԿ՝ ԲՆԱԿԱՐԱՆՈՒՄ
Փրկարար ծառայություն ահազանգ էր ստացվել, որ Երեւանի Վերին Շենգավիթի 2-րդ փողոցի թիվ 1 շենքի 11-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում հեռախոսի եւ դռան զանգերին: Փրկարարների ուժերով բացվել է բնակարանի դուռը, որտեղ հայտնաբերվել է 63-ամյա Վանիկ Գրիգորյանի դին:
ՊԱՅԹՅՈՒՆ՝ ԾԱՆՐ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐՈՎ
ԱԻՆ փրկարար ծառայության տեղեկացմամբ, նոյեմբերի 3-ին, ժամը 15.10-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Մեծ Մանթաշ գյուղում տեղի է ունեցել գազի բալոնի պայթյուն, կան տուժածներ: Նախնական տվյալներով՝ տեղի է ունեցել պայթյուն՝ առանց հրդեհի, որի հետեւանքով մարմնական վնասվածքներով Գյումրի քաղաքի հիվանդանոց են տեղափոխվել 69-ամյա Սողոմոն եւ 14-ամյա Նորիկ Չաթալյանները: Ս. Չաթալյանի առողջական վիճակը գնահատվել է ծանր,
ԴԱՐՁՅԱԼ ՎԵՐԵԼԱԿԻ ՀՈՐԱՆՈՒՄ
Երեւան քաղաքի Սայաթ-Նովայի պողոտայի թիվ 4 շենքի վերելակի հորանում բռնկված հրդեհի հետեւանքով այրվել է հորանում եւ կից նկուղային տարածքում՝ աղբ:
ԿՈՅՈՒՂԱՋՐԵՐԸ՝ ՏՆԵՐՈՒՄ
Նոյեմբերի 3-ին, ժամը 10.20-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Արծվաքար թաղամասում կոյուղաջրերը լցվում են տները: Տեղում պարզվել է, որ խմելու ջրագծի վթարի հետեւանքով ջրալցվել է Ռ. Քոչարյանին պատկանող տան նկուղը:
ՉԵՆ ՀԱՐՁԱԿՎԵԼ
Երեկ ՀՀ արդարադատության նախարարության ՔԿՀ մամուլի քարտուղար Արսեն Բաբայանը, արձագանքելով այն տեղեկությանը, ըստ որի՝ ՀՀ արդարադատության նախարարության «Կոշ» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող դատապարտյալ Ն. Փաշինյանի նկատմամբ հարձակում են գործել, տեղեկացրեց, որ «Նշված տեղեկատվությունն ամբողջությամբ հերյուրանք է»: Ի դեպ, կալանավայրերի նկատմամբ դիտորդական առաքելություն իրականացնող մարմինը նույնպես եղել էր տեղում եւ փաստել, որ նման բան տեղի չի
ՀԻՄԱ ԷԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆՆ Է ՀԵՐՔՈՒՄ
«Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազությունը չի տիրապետում որեւէ տեղեկատվության, թե մամուլում նշված անձինք որեւէ մեղսակցություն ունեն Ռուսաստանի Դաշնության տարածքում կատարված որեւէ հանցագործության»,- հայտարարել է ՌԴ գլխավոր դատախազությունը՝ ի դեմս գլխավոր դատախազի տեղակալ Ե. Զաբարչուկի: Այդպիսով, Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազությունը հերքել է օրերս հայաստանյան մամուլում տեղ գտած «տեղեկատվությունը», թե Ռուսաստանի Դաշնությունում քննվող քրեական գործերով շոշափվում են նաեւ
ԱԶԵՐԻՆԵՐԸ ՎԵՐԱԴԱՐՁՐԵԼ ԵՆ ՄԱՆՎԵԼ ՍԱՐԻԲԵԿՅԱՆԻ ԴԻԱԿԸ
Երեկ ադրբեջանական կողմը վերադարձրել է Մանվել Սարիբեկյանի դիակը: Դիակի հանձնումը տեղի է ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի ԶՈՒ շփման գծում: Հայաստանի Ճամբարակի շրջանի Թթուջուր գյուղի բնակիչ Մանվել Մամիկոնի Սարիբեկյանը սեպտեմբերի 11-ին գերի էր ընկել Շամշադինի շրջանում: Չնայած այն հանգամանքին, որ նա քաղաքացիական անձ էր, Ադրբեջանի ՊՆ-ն առիթը բաց չթողեց գերված քաղաքացիական անձին «դիվերսանտ» ներկայացնելու համար: Հոկտեմբերի


















































